Посольство России в Армении
1.27K subscribers
3.32K photos
358 videos
1.36K links
Официальный канал Посольства России в Армении в «Telegram»

Наш сайт: https://armenia.mid.ru/ru/
Facebook: https://www.facebook.com/embassyru.am
Twitter: @rusembassyarm
Instagram: @rusembassyarm
YouTube: Посольство России в Армении
加入频道
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇦🇲 Սեպտեմբերի 29-ին ռուս դիվանագետները Երևանի Մոսկվայի տանը ներկա են գտնվել գալա-համերգին, այն եզրափակել է «Ռուսաստանի լավագույն երգերը» ամենամյա փառատոնը, որը կազմակերպվել էր «Ռուսաստան» հասարակական կազմակերպության կողմից:

🎶 Միջոցառման շրջանակում, որը նվիրված է Ռուսաստանում «Ընտանիքի տարին» ուղեկցելուն, համերգային համարներով՝ ռուսերեն և հայերեն լեզուներով, հանդես եկան տաղանդավոր երիտասարդներ Հայաստանի բոլոր անկյուններից:

Նկար՝ Երևանի Մոսկվայի տուն

#ՌուսաստանՀայաստան
#Մշակույթ #Մոսկվայիտուն
🇷🇺🎬🇦🇲 Նոյեմբերի 13-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Ս.Պ.Կոպիրկինը մասնակցել է «Ռուսական կինոյի օրեր» կինոփառատոնի պաշտոնական բացմանը, որը կազմակերպվել էր Մոսկվայի կառավարության և «Մոսկվայի հայրենակիցների տան» կողմից՝ Երևանում գործող «Մոսկվայի տուն» կենտրոնում։ Միջոցառումը, որը անցել է անշլագով, ներկա էին Հայաստանում Բելառուսի դեսպան Ա.Վ. Կոնյուկը, «Մոսկվայի հայրենակիցների տան» տնօրեն Դ.Յու. Կոժաևը, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության ղեկավար Վ.Պ. Ֆեֆիլովը, բարեկամ դիվանագիտական կորպուսի անդամներ, ռուսական հայրենակիցների կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ և ռուսական կինոյի երիտասարդ երկրպագուներ։

🎙️ Ողջույնի խոսքում Ս.Պ. Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանը և Հայաստանը սերտորեն կապված են մշակույթի ոլորտում, այդ թվում՝ կինոարվեստում, և ժամանակակից արագ փոփոխվող աշխարհում կարևոր նշանակություն են ստանում այդ կապերը պահպանելու և ամրապնդելու ջանքերը։

🎭 Տեղի է ունեցել նաև հանդիսատեսի շահագրգիռ շփումը ռուս հայտնի կինոդերասաններ Մ.Ա.Յակովլևայի, Մ.Ս. Գոլովուշկինի, Ն.ֆ. Գվոզդիկովայի, Ա.Վ. Մեժուլիսի և Մ.Վ.Կոլոսովի, ինչպես նաև ռեժիսորներ Ա.Ա. Եվտուշենկոյի և Ա.Վ. Հոբոտովի հետ: Ողջույնի արարողության ավարտին տեղի է ունեցել ռեժիսորներ Պ.է. Օլդենբուրգի և Ա.Ա. Դենիսովայի «Ամառվա երեք օրը» ժամանակակից ռուսական ֆիլմի ցուցադրությունը:

🎥 Կինոփառատոնի շրջանակում ամեն օր, մինչև նոյեմբերի 17-ը ներառյալ, կցուցադրվի ռուսական կինեմատոգրաֆի նոր ստեղծագործություն։

👉 Ժամանակացույցը մանրամասն

#ՌուսաստանՀայաստան
#Մշակույթ
#ԿինոյիԱշխարհ
#ՌուսականԿինոյիՕրեր
🇷🇺🇦🇲 Նոյեմբերի 20-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ.Կոպիրկինը մասնակցել է Դոնի Նախիջևան հիմնադրման 245-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:
Միջոցառումը տեղի է ունեցել ծնունդով այդ քաղաքից ականավոր նկարիչ տուն-թանգարանում՝ Ռոստովի մարզի Պետական արխիվի և Հայաստանի Պատմության թանգարանի աջակցությամբ:

🎙️ Ողջույնի խոսքում Ս.Պ. Կոպիրկինը հիշեցրել է, որ Դոնի Նախիջևան լայնորեն ճանաչված է Ռուսաստանում որպես հայկական ներկայության և մշակույթի կարևոր օջախ: Նա նաև նշել է հայ ժողովրդի ականավոր ներկայացուցիչների անգնահատելի ներդրումը, որոնց մեջ նշանակալի տեղ է զբաղեցնում Մ.Ս. Սարյանը, մեր երկրների ընդհանուր մշակութային ժառանգության մեջ:

🪶 Դոնի Նախիջևանը (Նոր Նախիջևան) հիմնադրվել է 1778 թվականին նիզովյե Դոնում Եկատերինա II կայսրուհու հրամանագրով, այնտեղ կայսրուհին բնակեցրել է քրիստոնյա բնակչությանը, ներառյալ հայերի Ղրիմի խանությունից, որտեղ նրանք ենթարկվել են Ճնշումների: Նոր քաղաքի բնակիչները 10 տարով ազատվել են հարկերից և պետական ծառայությունից, ստացել են ազատ դավանանքի և իրենց տաճարները կառուցելու իրավունք, ինչպես նաև հող՝ անհատույց հիմունքներով:
XIX դարի սկզբին Դոնի Նախիջևանը դարձել է խոշոր արհեստա-արդյունաբերական և արևտրական կենտրոն։ Այսօր այն հանդիսանում է Դոնի Ռոստով քաղաքի մի մասը:

#ՌուսաստանՀայաստան #Համագործակցություն
#Մշակույթ #Արվեստ #Սարյան
🇷🇺🪶 Հայաստանում լավ են ճանաչում և մեծարում ռուս մեծագույն գրողներից մեկին՝ Լև Նիկոլաևիչ Տոլստոյին, ում համաշխարհային ճանաչում են բերել նրա «Պատերազմ և խաղաղություն» և «Աննա Կարենինա» վեպերը։

Երևանում նրա պատվին փողոց է անվանվել, իսկ 1982 թվականին 128-րդ ռուսական միջնակարգ դպրոցի առջև, որը կրում է նրա անունը, տեղադրվել է Լ.Ն.Տոլստոյի կիսանդրին։

🇦🇲 Վիպասանը մեծ ուշադրությամբ է հետևել հայ ժողովրդի ճակատագրին, մասնավորապես նրան մինչև հոգու խորքը հուզել են 1894 թ. Օսմանյան կայսրությունում հայերի Սասունի ինքնապաշտպանության հետ կապված իրադարձությունները:

🪦 1910 թվականին գրողը հեռացավ կյանքից: Նրա հոգեհանգիստը կատարվել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցում՝ Հայ Առաքելական Եկեղեցու քահանաների կողմից։ Մեծ գրողի դուստրը՝ Ալեքսանդրա Լվովնա Տոլստայան, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բուժքույր էր Կովկասյան ռազմաճակատում։

Լուսանկարներ՝
1️⃣ Արմինե Աղայան
2️⃣ «КУЛЬТУРА.РФ» նախագիծ
3️⃣ «Վիքիպեդիա»

#Մշակույթ
#ԸնդհանուրՊատմություն
#ԼևՏոլստոյ
🇷🇺🎄🇦🇲 Ամանորին ընդառաջ Ռուսաստանի Դեսպանության աշխատակիցները, շարունակելով բազմամյա ավանդույթը,
կազմակերպել են «Մատնաչափիկ» ներկայացման դիտում հայրենակիցների երեխաների համար Երևանի Կ.Ս.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

🎉 Ներկայացումից հետո ռուս դիվանագետները շնորհավորել են փոքրիկ հանդիսատեսին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ հանձնելով նվերների հավաքածուներ։

#ՌուսաստանՀայաստան
#Մշակույթ
#Ամանոր
#Հայրենակիցներ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM