Посольство России в Армении
1.27K subscribers
3.32K photos
358 videos
1.36K links
Официальный канал Посольства России в Армении в «Telegram»

Наш сайт: https://armenia.mid.ru/ru/
Facebook: https://www.facebook.com/embassyru.am
Twitter: @rusembassyarm
Instagram: @rusembassyarm
YouTube: Посольство России в Армении
加入频道
🇷🇺🪶 Հայաստանում լավ են ճանաչում և մեծարում ռուս մեծագույն գրողներից մեկին՝ Լև Նիկոլաևիչ Տոլստոյին, ում համաշխարհային ճանաչում են բերել նրա «Պատերազմ և խաղաղություն» և «Աննա Կարենինա» վեպերը։

Երևանում նրա պատվին փողոց է անվանվել, իսկ 1982 թվականին 128-րդ ռուսական միջնակարգ դպրոցի առջև, որը կրում է նրա անունը, տեղադրվել է Լ.Ն.Տոլստոյի կիսանդրին։

🇦🇲 Վիպասանը մեծ ուշադրությամբ է հետևել հայ ժողովրդի ճակատագրին, մասնավորապես նրան մինչև հոգու խորքը հուզել են 1894 թ. Օսմանյան կայսրությունում հայերի Սասունի ինքնապաշտպանության հետ կապված իրադարձությունները:

🪦 1910 թվականին գրողը հեռացավ կյանքից: Նրա հոգեհանգիստը կատարվել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցում՝ Հայ Առաքելական Եկեղեցու քահանաների կողմից։ Մեծ գրողի դուստրը՝ Ալեքսանդրա Լվովնա Տոլստայան, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բուժքույր էր Կովկասյան ռազմաճակատում։

Լուսանկարներ՝
1️⃣ Արմինե Աղայան
2️⃣ «КУЛЬТУРА.РФ» նախագիծ
3️⃣ «Վիքիպեդիա»

#Մշակույթ
#ԸնդհանուրՊատմություն
#ԼևՏոլստոյ