Посольство России в Армении
1.27K subscribers
3.32K photos
362 videos
1.37K links
Официальный канал Посольства России в Армении в «Telegram»

Наш сайт: https://armenia.mid.ru/ru/
Facebook: https://www.facebook.com/embassyru.am
Twitter: @rusembassyarm
Instagram: @rusembassyarm
YouTube: Посольство России в Армении
加入频道
🇷🇺🎬🇦🇲 Նոյեմբերի 13-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Ս.Պ.Կոպիրկինը մասնակցել է «Ռուսական կինոյի օրեր» կինոփառատոնի պաշտոնական բացմանը, որը կազմակերպվել էր Մոսկվայի կառավարության և «Մոսկվայի հայրենակիցների տան» կողմից՝ Երևանում գործող «Մոսկվայի տուն» կենտրոնում։ Միջոցառումը, որը անցել է անշլագով, ներկա էին Հայաստանում Բելառուսի դեսպան Ա.Վ. Կոնյուկը, «Մոսկվայի հայրենակիցների տան» տնօրեն Դ.Յու. Կոժաևը, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության ղեկավար Վ.Պ. Ֆեֆիլովը, բարեկամ դիվանագիտական կորպուսի անդամներ, ռուսական հայրենակիցների կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ և ռուսական կինոյի երիտասարդ երկրպագուներ։

🎙️ Ողջույնի խոսքում Ս.Պ. Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանը և Հայաստանը սերտորեն կապված են մշակույթի ոլորտում, այդ թվում՝ կինոարվեստում, և ժամանակակից արագ փոփոխվող աշխարհում կարևոր նշանակություն են ստանում այդ կապերը պահպանելու և ամրապնդելու ջանքերը։

🎭 Տեղի է ունեցել նաև հանդիսատեսի շահագրգիռ շփումը ռուս հայտնի կինոդերասաններ Մ.Ա.Յակովլևայի, Մ.Ս. Գոլովուշկինի, Ն.ֆ. Գվոզդիկովայի, Ա.Վ. Մեժուլիսի և Մ.Վ.Կոլոսովի, ինչպես նաև ռեժիսորներ Ա.Ա. Եվտուշենկոյի և Ա.Վ. Հոբոտովի հետ: Ողջույնի արարողության ավարտին տեղի է ունեցել ռեժիսորներ Պ.է. Օլդենբուրգի և Ա.Ա. Դենիսովայի «Ամառվա երեք օրը» ժամանակակից ռուսական ֆիլմի ցուցադրությունը:

🎥 Կինոփառատոնի շրջանակում ամեն օր, մինչև նոյեմբերի 17-ը ներառյալ, կցուցադրվի ռուսական կինեմատոգրաֆի նոր ստեղծագործություն։

👉 Ժամանակացույցը մանրամասն

#ՌուսաստանՀայաստան
#Մշակույթ
#ԿինոյիԱշխարհ
#ՌուսականԿինոյիՕրեր