Посольство России в Армении
1.27K subscribers
3.34K photos
362 videos
1.37K links
Официальный канал Посольства России в Армении в «Telegram»

Наш сайт: https://armenia.mid.ru/ru/
Facebook: https://www.facebook.com/embassyru.am
Twitter: @rusembassyarm
Instagram: @rusembassyarm
YouTube: Посольство России в Армении
加入频道
🇷🇺🇦🇲 Նոյեմբերի 22-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը ոչ պաշտոնական աշխույժ բանավեճի ձևաչափով հանդիպում ունեցավ Հայ-ռուսական համալսարանում (ՀՌՀ) ուսումնական հաստատության ուսանողական ակտիվի հետ: Զրույցին մասնակցել են համալսարանի ղեկավարության և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ներկայացուցիչներ։
 
🤝 Դեսպանը պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին, եվրասիական ինտեգրման գործընթացին, դիվանագետի մասնագիտության առանձնահատկություններին վերաբերող բազմաթիվ հարցերի։
 
🌐 Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակում միջբուհական և միջուսանողական հարաբերությունների հետագա զարգացման ուղիների շուրջ։
 
🎓 Հատկապես կարևորվել է ՀՌՀ դերը մեր երկրների ընդհանուր հանրակրթական տարածքի պահպանման գործում։
 
#ՌուսաստանՀայաստան #Համագործակցություն #ՀՌՀ #Ուսանողներ
🇷🇺🇦🇲 Նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս.Ռ.Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ս.Պ.Կոպիրկինին և Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան վերստին նշանակված ռազմական կցորդ Ալեքսեյ Գորյայնովին։

📎 https://www.mil.am/hy/news/12508

Լուսանկար՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայություն

#ՌուսաստանՀայաստան
#Համագործակցություն
#Անվտանգություն
🇷🇺🇦🇲 2024թ. դեկտեմբերի 2-ին լրացել է նշանավոր խորհրդային զորահրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի ծննդյան 127-ամյակը։

🎖️ Նրա անունը ընդմիշտ կապված է Հայրենական մեծ պատերազմի ռազմավարական հաղթակռիվների հետ՝ մարտը Կուրսկի աղեղում (1943թ. հուլիս-օգոստոս), Բելառուսական ԽՍՀ և Լիտվայի և Լատվիայի ԽՍՀ-ների մի մասի ազատագրման «Բագրատիոն» գործողությունը (1944թ. հունիս-օգոստոս) և Քյոնիգսբերգի գրավումը (1945թ. ապրիլ)։

🤝 Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդները երբեք չեն մոռանա այն ավանդը, որը Հ.Ք. Բաղրամյանը ներդրել է Հայրենական մեծ պատերազմում մեր ընդհանուր Հաղթանակի գործում գերմանական նացիզմի դեմ:

Մանրամասն լեգենդար զորավարի մասին

Նկար՝ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարություն

#ՌուսաստանՀայաստան #Հաղթանակ80 #ԸնդհանուրՊատմություն #ՀաղթանակիՄարշալ #Բաղրամյան
🇷🇺🇦🇲 Վերջին վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի արտաքին առևտրում Ռուսաստանի տեսակարար կշիռը շարունակում է աճել՝ 2024 թվականի հունվար - սեպտեմբերին այն կազմել է 41,1%։

🇪🇺📉 Միևնույն ժամանակ, Եվրամիության մասնաբաժինը անշեղորեն անկում է ապրում. եթե 2017 թվականին այն կազմում էր 24,3%, ապա 2024 թվականի 9 ամիսներին այն կրճատվել է մինչև 7,2%:

Ինֆոգրաֆիկա

#ՌուսաստանՀայաստան
#Համագործակցություն
#Առևտուր #ԵԱՏՄ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇷🇺🤩🇦🇲 Գերմանական նացիզմի դեմ Խորհրդային Միության ժողովուրդների Մեծ Հաղթանակը խեղաթյուրելու և մոռացության մատնելու փորձերի ֆոնին առավել, քան երբևէ կարևոր է հիշել և հարգել այն հերոսներին, ովքեր անհավատալի զրկանքնների և իրենց կյանքի գնով, պաշտպանել են մեր անկախությունը և փրկել աշխարհը ֆաշիստական ստրկացման վտանգից։

🤩 Հաղթողների սերնդի ներկայացուցիչների ընդօրինակման արժանի են Հայաստանում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Վազգեն Մացակի Ավետիքյանն ու Վլադիմիր Ռոմանի Ռապացկին, ովքեր այս դեկտեմբերին նշել են իրենց նշանակալից հոբելյանները։

🤩 2024 թվականի դեկտեմբերի 10-ին Վ.Մ.Ավետիքյանը դարձել է 100 տարեկան: Նա մեծացել է բազմազավակ ընտանիքում, 1942 թվականին զորակոչվել Կարմիր Բանակ: Ծառայել է որպես գնդացրորդ Անդրկովկասյան ռազմաճակատի 110-րդ հետևակային գնդի շարքերում։ Հոբելյարին շնորհավորհելու հավաքվել են բազմաթիվ հարազատներ ու ընկերներ, մարշալ Հ.Ք.Բաղրամյանի անվան վետերանների միավորման  և «Անմահ գունդ-Հայաստան» շարժման ներկայացուցիչներ:

🤩 2024 թվականի դեկտեմբերի 16-ին Վ.Ռ.Ռապացկին դարձել է 95 տարեկան։ Լինելով որբ՝ 1942 թվականին տարհանվել է Օրենբուրգի մարզ, որտեղից փախել է ռազմաճակատ և արդեն Մոսկվայում հայտնվել զինվորական նվագախմբում։ Ուկրաինական 1-ին ռազմաճակատի 22-րդ գվարդիական մոտոհրաձգային բրիգադի կազմում մասնակցել է Ուկրաինայի և Չեխոսլովակիայի տարածքների ազատագրմանը։ Վետերանը մինչ օրս դասավանդում է Վանաձորի Մ.Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում։ Հոբելյանի առթիվ Հայաստանում Ռուսաստանի Դեսպանության դիվանագետները Վ.Ռ.Ռապացկուն հանձնել են Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ.Վ.Պուտինի շնորհավորանքը:

🤝 Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին մաղթում ենք քաջառողջություն և ոգու տոկունություն:

#ՌուսաստանՀայաստան
#ՀՄՊ
#Հաղթանակ80
#Բազմաբևեռաշխարհ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇷🇺🎄🇦🇲 Ամանորին ընդառաջ Ռուսաստանի Դեսպանության աշխատակիցները, շարունակելով բազմամյա ավանդույթը,
կազմակերպել են «Մատնաչափիկ» ներկայացման դիտում հայրենակիցների երեխաների համար Երևանի Կ.Ս.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

🎉 Ներկայացումից հետո ռուս դիվանագետները շնորհավորել են փոքրիկ հանդիսատեսին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ հանձնելով նվերների հավաքածուներ։

#ՌուսաստանՀայաստան
#Մշակույթ
#Ամանոր
#Հայրենակիցներ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇦🇲 Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի Դեսպան Ս.Պ.Կոպիրկինը ներքին գործերի նորանշանակ Նախարար Ա.Սարգսյանի հետ քննարկել է իրավապահ մարմինների գծով երկկողմ համագործակցության զարգացման հարցեր:

🤝 Հանդիպմանը մասնակցել է Հայաստանում Ռուսաստանի ՆԳՆ ներկայացուցիչ Գ.Բ.Պուստովիտովը, ով Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վ.Ա.Կոլոկոլցևի շնորհավորական նամակն է փոխանցել գերատեսչության ղեկավարին նշանակման կապակցությամբ:

Լուսանկար՝ Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայություն

#ՌուսաստանՀայաստան
#Համագործակցություն