Посольство России в Армении
1.27K subscribers
3.36K photos
367 videos
1.37K links
Официальный канал Посольства России в Армении в «Telegram»

Наш сайт: https://armenia.mid.ru/ru/
Facebook: https://www.facebook.com/embassyru.am
Twitter: @rusembassyarm
Instagram: @rusembassyarm
YouTube: Посольство России в Армении
加入频道
🌐 Հոկտեմբերի 22-24-ը Կազանում տեղի կունենա ԲՐԻԿՍ-ի XVI գագաթնաժողովը:

☝️Այս միավորումում իր նախագահության ընթացքում Ռուսաստանի Դաշնության կողմից նախանշվել են հետևյալ առաջնահերթությունները.
 
1️⃣ ԲՐԻԿՍ գործունեության բոլոր ձևաչափերում նոր մասնակիցների (Եգիպտոս, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա և Եթովպիա) ներդաշնակ ներդրմանը նպաստելը;

2️⃣ ԲՐԻԿՍ-ի գործընկեր պետությունների նոր կատեգորիայի եղանակավորության մշակում; 

3️⃣ ԲՐԻԿՍ-ի շրջանակներում գործընկերային համագործակցության ամբողջ համալիրի առաջմղում երեք առանցքային ուղղություններով՝ քաղաքականություն և անվտանգություն, տնտեսություն և Ֆինանսներ, մշակութային և հումանիտար կապեր; 
 
4️⃣ Գիտության, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, էկոլոգիայի, ինչպես նաև մշակույթի, սպորտի, երիտասարդների փոխանակումների և քաղաքացիական հասարակության ոլորտներում փոխգործակցության խթանում:

Նկար՝ Ռուսաստանի ԱԳՆ


#Բրիկս #ԿազանԲՐԻԿՍ
#Միջազգայինհամագործակցություն
#բազմաբևեռաշխարհ
📰 Ռուսաստանի դեսպան Ս.Պ.Կոպիրկինի հարցազրույցը «Известия» մուլտիմեդիոն տեղեկատվական կենտրոնին

🎙️ Հիմնական թեզեր.

🇷🇺🇦🇲 Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ իր պարտավորություններին՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակում։

🤩🤩🤩 ԲՐԻԿՍ-ի ընտանիքում Հայաստանի կարևորագույն գործընկերների՝ Ռուսաստանից բացի, Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի և ԱՄԷ-ի ներկայությունը, անկասկած, մեծացնում է տվյալ հարթակի գրավչությունը հայկական կողմի համար։

📈 Մեր փոխադարձ առևտրի տպավորիչ թվերը պարզապես անհնար կլինեին առանց ԵԱՏՄ մարմինների արդյունավետ ջանքերի՝ վերացնելու առևտրային և վարչական խոչընդոտները։

🌎 Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև որքան հնարավոր է շուտ տևական խաղաղություն հաստատվի։ Կարևոր է, որ տարածաշրջանի համար բախտորոշ այս փաստաթուղթը հիմնված լինի բոլոր փոխադարձ մտահոգությունների արդարացի կարգավորման վրա։

🤝 Ռուսաստանը մշտապես պատրաստ է տրամադրել աջակցություն մեր հայ և ադրբեջանցի գործընկերներին երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում՝ հետևելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020-2022 թթ. եռակողմ պայմանավորվածությունների ոգուն և տառին։

Կարդացեք ամբողջությամբ

#ՌուսաստանՀայաստան
#ՀարավայինԿովկաս
#Համագործակցություն
#Տնտեսություն
#ԵԱՏՄ
#ԲՐԻԿՍ
#Բազմաբևեռաշխարհ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇷🇺🤩🇦🇲 Գերմանական նացիզմի դեմ Խորհրդային Միության ժողովուրդների Մեծ Հաղթանակը խեղաթյուրելու և մոռացության մատնելու փորձերի ֆոնին առավել, քան երբևէ կարևոր է հիշել և հարգել այն հերոսներին, ովքեր անհավատալի զրկանքնների և իրենց կյանքի գնով, պաշտպանել են մեր անկախությունը և փրկել աշխարհը ֆաշիստական ստրկացման վտանգից։

🤩 Հաղթողների սերնդի ներկայացուցիչների ընդօրինակման արժանի են Հայաստանում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Վազգեն Մացակի Ավետիքյանն ու Վլադիմիր Ռոմանի Ռապացկին, ովքեր այս դեկտեմբերին նշել են իրենց նշանակալից հոբելյանները։

🤩 2024 թվականի դեկտեմբերի 10-ին Վ.Մ.Ավետիքյանը դարձել է 100 տարեկան: Նա մեծացել է բազմազավակ ընտանիքում, 1942 թվականին զորակոչվել Կարմիր Բանակ: Ծառայել է որպես գնդացրորդ Անդրկովկասյան ռազմաճակատի 110-րդ հետևակային գնդի շարքերում։ Հոբելյարին շնորհավորհելու հավաքվել են բազմաթիվ հարազատներ ու ընկերներ, մարշալ Հ.Ք.Բաղրամյանի անվան վետերանների միավորման  և «Անմահ գունդ-Հայաստան» շարժման ներկայացուցիչներ:

🤩 2024 թվականի դեկտեմբերի 16-ին Վ.Ռ.Ռապացկին դարձել է 95 տարեկան։ Լինելով որբ՝ 1942 թվականին տարհանվել է Օրենբուրգի մարզ, որտեղից փախել է ռազմաճակատ և արդեն Մոսկվայում հայտնվել զինվորական նվագախմբում։ Ուկրաինական 1-ին ռազմաճակատի 22-րդ գվարդիական մոտոհրաձգային բրիգադի կազմում մասնակցել է Ուկրաինայի և Չեխոսլովակիայի տարածքների ազատագրմանը։ Վետերանը մինչ օրս դասավանդում է Վանաձորի Մ.Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում։ Հոբելյանի առթիվ Հայաստանում Ռուսաստանի Դեսպանության դիվանագետները Վ.Ռ.Ռապացկուն հանձնել են Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ.Վ.Պուտինի շնորհավորանքը:

🤝 Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին մաղթում ենք քաջառողջություն և ոգու տոկունություն:

#ՌուսաստանՀայաստան
#ՀՄՊ
#Հաղթանակ80
#Բազմաբևեռաշխարհ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM