🇷🇺🎆 🇦🇲 Նոյեմբերի 2-ին Կապանում Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական խմբի աշխատակիցները ներկա են գտնվել Ագարակ քաղաքի հոբելյանական 75-ամյակի տոնակատարությանը: Միջոցառման ընթացքում ռուս դիվանագետները մասնակցել են Հայրենական մեծ պատերազմի տարիներին ընկած քաղաքի բնակիչների հուշակոթողին ծաղիկներ զետեղելուն:
#ՌուսաստանՀայաստան
#Համագործակցություն
#Շրջաններ
#ՀՄՊ
#ՌուսաստանՀայաստան
#Համագործակցություն
#Շրջաններ
#ՀՄՊ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇷🇺🤩 🇦🇲 Գերմանական նացիզմի դեմ Խորհրդային Միության ժողովուրդների Մեծ Հաղթանակը խեղաթյուրելու և մոռացության մատնելու փորձերի ֆոնին առավել, քան երբևէ կարևոր է հիշել և հարգել այն հերոսներին, ովքեր անհավատալի զրկանքնների և իրենց կյանքի գնով, պաշտպանել են մեր անկախությունը և փրկել աշխարհը ֆաշիստական ստրկացման վտանգից։
🤩 Հաղթողների սերնդի ներկայացուցիչների ընդօրինակման արժանի են Հայաստանում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Վազգեն Մացակի Ավետիքյանն ու Վլադիմիր Ռոմանի Ռապացկին, ովքեր այս դեկտեմբերին նշել են իրենց նշանակալից հոբելյանները։
🤩 2024 թվականի դեկտեմբերի 10-ին Վ.Մ.Ավետիքյանը դարձել է 100 տարեկան: Նա մեծացել է բազմազավակ ընտանիքում, 1942 թվականին զորակոչվել Կարմիր Բանակ: Ծառայել է որպես գնդացրորդ Անդրկովկասյան ռազմաճակատի 110-րդ հետևակային գնդի շարքերում։ Հոբելյարին շնորհավորհելու հավաքվել են բազմաթիվ հարազատներ ու ընկերներ, մարշալ Հ.Ք.Բաղրամյանի անվան վետերանների միավորման և «Անմահ գունդ-Հայաստան» շարժման ներկայացուցիչներ:
🤩 2024 թվականի դեկտեմբերի 16-ին Վ.Ռ.Ռապացկին դարձել է 95 տարեկան։ Լինելով որբ՝ 1942 թվականին տարհանվել է Օրենբուրգի մարզ, որտեղից փախել է ռազմաճակատ և արդեն Մոսկվայում հայտնվել զինվորական նվագախմբում։ Ուկրաինական 1-ին ռազմաճակատի 22-րդ գվարդիական մոտոհրաձգային բրիգադի կազմում մասնակցել է Ուկրաինայի և Չեխոսլովակիայի տարածքների ազատագրմանը։ Վետերանը մինչ օրս դասավանդում է Վանաձորի Մ.Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում։ Հոբելյանի առթիվ Հայաստանում Ռուսաստանի Դեսպանության դիվանագետները Վ.Ռ.Ռապացկուն հանձնել են Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ.Վ.Պուտինի շնորհավորանքը:
🤝 Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին մաղթում ենք քաջառողջություն և ոգու տոկունություն:
#ՌուսաստանՀայաստան
#ՀՄՊ
#Հաղթանակ80
#Բազմաբևեռաշխարհ
🤝 Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին մաղթում ենք քաջառողջություն և ոգու տոկունություն:
#ՌուսաստանՀայաստան
#ՀՄՊ
#Հաղթանակ80
#Բազմաբևեռաշխարհ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM