Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
7.08K subscribers
714 photos
231 videos
2 files
370 links
Նաիրի Հոխիկյանը հեռուստամեկնաբան է, մեդիափորձագետ և կինովավերագրող
加入频道
Հարգելի՛ հայրենակիցներ,

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տարածել է հայտարարություն, համաձայն որի երկամսյա 50 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է։

Նշված ծրագրի շրջանակում պայմաններին համապատասխանող անձինք դիմումները կարող են լրացնել՝ մուտք գործելով նշված հղումով՝ https://50.socservice.am
Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը ներկայացված է հետևյալ հղումով՝ https://www.mlsa.am/news/539։

📌 Հիշեցնենք, որ ծրագրից կարող են օգտվել 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության միջոցառման շահառու հանդիսացող անձինք՝ որոշ բացառություններով։

Միջոցառման շահառու չեն հանդիսանում հյուրանոցներում կամ հյուրատներում 2023 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ ժամանակավոր բնակվող, ՀՀ ում չգտնվող և բանկային հաշիվներում 2 մլն դրամական շեմից ավելի դրամական միջոց ունեցող անձինք (սահմանափակումը վերաբերում է անձին և ոչ ընտանիքի անդամներին)։

Բացառություն կկազմեն զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուցում ստացող անձինք, որոնց վրա բանկային հաշիվներում 2 մլն դրամ ունենալու դեպքում սահմանափակումը չի տարածվի։

Ծրագրի համար դիմումը լրացնելիս անձը պետք է տա իր բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների չափը 2023 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ 2 000 000 դրամը չգերազանցելու մասին տեղեկություն ստանալու վերաբերյալ համաձայնություն։ Վճարումներն իրականացվում են բանկերի միջոցով՝ անկանխիկ եղանակով՝ աջակցության գումարը քարտային հաշվին փոխանցելու միջոցով։
Թեպետ ՀՀ կառավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ գրեթե ամբողջությամբ վճարվել է Արցախից ժամանակավորապես տեղահանված մեր հայրենակիցներին հասանելիք 100,000 դրամ միանվագ օգնությունը, և մնացել է մոտ մեկ տասնյակ մարդ, բայց իրական տվյալները այլ բան են ասում։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ինձ և գործընկերներիս դիմել է 300-ից ավելի Արցախցի, որոնք այս կամ այն պատճառով դեռևս չեն ստացել 100,000 դրամ միանվագ օգնությունը։

Քանի որ դիմումները շատ են, իսկ մենք չենք հասցնում բոլորին միանգամից ընթացք տալ, առաջին 200 անձի տվյալները մշակվել և ուղարկվել են համապատասխան պետական կառույցներ։ Մարդկանց գումարները հիմնականում չեն փոխանցվում «տվյալները մշակման փուլում են» կամ «հաշվեհամարի տեղեկատվությունը ստացված չէ» պատճառաբանությամբ, սակայն դրանք լուծելի են։ Ձմեռվա դժվարությունների այս փուլում մարդիկ պետք է գոնե ստանան իրենց հասանելիք գումարները՝ զրկված լինելով ամեն ինչից։

Արցախցիների սոցիալական խնդիրների հաղթահարման գործում հսկայական աշխատանք է կատարում ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ինչի համար հատուկ շնորհակալություն նրան։

Սիրելի Արցախցիներ, խնդրում եմ հաշվի առնեք, որ ՀՀ նախարարությունները գրավոր և պաշտոնական նամակներին արագ ընթացք չեն տալիս, օրենքով երբեմն մինչև մեկ ամիս կարող է տևել, այնպես որ, խնդրում եմ համբերատար լինել։ Բոլոր խնդիրներն էլ լուծելի են, եթե կա հետևողականություն։
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Եզդի ժողովուրդը նշում է իր գլխավոր տոներից մեկը՝ Սուրբ Կարմիր Էզիդի օրը (այդա Էզդի դե սոր)։ Ըստ եզդիական տոնական օրացույցի' այն նշվում է ամեն տարվա դեկտեմբերի 3-րդ ուրբաթ օրը։

Տոնը շատ նման է հայկական Ամանորին և Սուրբ Ծնունդին։ Մարդիկ այցելում են իրար, շնորհավորում և բարեմաղթանքներ հղում, առաջին հերթին գնում են նոր հանգուցյալների տներ։

Ավանդույթներով հարուստ պատմություն ունեցող ժողովուրդ են Եզդիները, ափսոս, որ չունեն իրենց պետականությունը։ Իրականում այս հնամենի ժողովուրդն ավելի արժանի է պետականության, քան մեր օրում ապրող ու մարդկությանը ոչինչ չտվող, բայց պետություն ունեցող շատ ժողովուրդներ։

Շնորհավորում եմ բարեկամ Եզդի ժողովրդին Կարմիր Էզիդի տոնի առիթով և մաղթում հարատևում։
Որպեսզի մեր հարցերի պատասխանները ավելի պարզ լինեն Արցախի հանձնման և դրա արտաքին ազդեցությունների վերաբերյալ, պետք է իմանանք մի քանի փաստ․

Արցախի տարածքում կա 800-ից ավելի հանք։ Այդ մասին դեռևս 2021-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահին կից գիտահետազոտական ուսումնասիրությունների կենտրոնը։ Այդ հանքերի մեջ հատուկ տեղ ունեն ոսկու, պղնձի և ուրանի երևակումները, որոնց նկատմամբ դեռևս 1999-ից մեծ հետաքրքրություն են ցուցաբերում բրիտանական ընկերությունները։

Նիկոլի գրեթե ամբողջ թիմը վերապատրաստումներ անցել է Լոնդոնի համալսարանական քոլեջում, որտեղ թիրախային աշխատել են ազդեցության գործակալների վրա։

Իսկ ինչո՞ւ 2023-ի սեպտեմբերին Ռուսաստանն այդքան հեշտ թույլ տվեց, որ Ադրբեջանն ամբողջությամբ տիրանա Արցախին, եթե Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան ունեն քաղաքական թշնամական հարաբերություններ։ Արդյո՞ք Ռուսաստանը չէր հասկանում, որ Նիկոլը գործարքի մեջ է Մեծ Բրիտանիայի հետ և համաձայնել է Արցախն ամբողջությամբ տալ Ադրբեջանին, վերջինս էլ Արցախի հանքերը շահագործի բրիտանական ընկերությունների՝ «Anglo-Asian mining» և «British Petroleum»-ի միջոցով։

Իհարկե, հասկանում էր Ռուսաստանը, բայց մենք էլ պետք է իմանանք, որ, օրինակ, բրիտանական «British Petroleum»-ի ակցիաների ամենախոշոր տիրապետողներն են՝ ամերիկյան BlackRock (8,79 %), The Vanguard Group (4,15 %) ընկերությունները, Նորվեգիայի կենտրոնական բանկը (3,21 %) և, ուշադրություն, Ռուսաստանի «Роснефть» ընկերությունը (5 %)։

Բրիտանական ընկերություններն արդեն սկսել են Արցախի տարածքում ոսկու արդյունահանման լայնածավալ աշխատանքներ, իսկ ուրանի երևակումների ուսումնասիրությունները կսկսվեն առաջիկա ամիսներին։

Նույն հաջողությամբ՝ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով բրիտանական ընկերությունները մտնում են նաև Հայաստան՝ Ամուլսարի ոսկու/ուրանի արդյունահանման համար, ինչը փաստացի ամայացնելու է Ջերմուկի տարածաշրջանը, իսկ թե մեծ գործարքով Սյունիքն ու Գեղարքունիքը երբ կդառնան ուրանի հանքեր, հավանաբար դեռ բանակցային փուլում են։
Մարդկանցից դատարկված Գյումրի, առատորեն լցված պարեկներ ու վարչապետի անվտանգության աշխատողներ, որոնք դատարկ փողոցներում ապահովում են Նիկոլի, նրա կնոջ ու դստեր անվտանգությունը։

Եվ այս ամայության մեջ քծնող ու անվերջ քծնող չինովնիկներ։
Մեր երկրում 2024-ին հավանաբար արտահերթ ընտրություն տեղի կունենա, ու դրա համար արդեն այսօր ակտիվ պատրաստվում են իշխանությունները։ Որպես ընդդիմություն՝ Նիկոլը ջանասիրաբար աճեցնում է Արամ Զ․ Սարգսյանի և դոգի կուսակցությունները, որոնք ունեն իրենց ընտրազանգվածը և առաջիկա ամիսներին կարող են էլի ավելացնել։

Նշված երկու կուսակցություններն էլ Նիկոլի համար են աշխատում։ Եթե Արամ Սարգսյանի առումով մարդիկ կասկած չունեին, ապա դոգի դեպքում դա ապացուցվեց Երևանի քաղաքապետի ընտրության ժամանակ, երբ այդ կենդանու շնորհիվ ՔՊ-ն մնաց Երևանի ղեկին, այլապես՝ առանց դոգի աջակցության Նիկոլին որևէ կերպ չէր հաջողվի Տիգրան Ավինյանին դարձնել Երևանի քաղաքապետ, և տեղի կունենար նոր ընտրություն։

Սրան զուգահեռ, խորհրդարանական ընդդիմության վարկանիշն է ընկնում, քանի որ չկան արմատական գործողություններ, չկա աշխատանք հանրության հետ։ Բացառությամբ 4-5 պատգամավորի, մյուսները գրեթե ոչինչ չեն անում, իսկ դա տեսնում են մարդիկ, տեսնում ու եզրակացություն են անում։

Այս պայմաններում Նիկոլն ամեն ինչ անելու է, որ 2024-ին արտահերթ ընտրություն անի, որի պայմաններում կմասնակցի հանրության գրեթե 20-25 տոկոսը, և վարչական ռեսուրսների կիրառմամբ ՔՊ-ն կստանա բացարձակ մեծամասնություն, իսկ տակը մնացած 15-20 տոկոսը կտան Արամ Սարգսյանին ու դոգին։ Այսպես գրպանային ընդդիմությամբ կապրեն գոհ ու երջանիկ։

Հենց այս վտանգից խուսափելու համար արդեն այսօր մենք պարտավոր ենք ձևավորել իրական ազգային ընդդիմադիր կառույցներ, որոնք որևէ կերպ չպետք է կրկնեն նախկին սխալները։ Դասագրքային պայքարը ձախողված է, և խնդիր կա դիմել ոչ ստանդարտ քայլերի։

Որո՞նք են այդ ոչ ստանդարտ քայլերը։ Ասեմ, Նիկոլի մանկլավիկները կիմանան, կգնան կզեկուցեն։ Մենք դասեր քաղել ենք։
Կյանքում ինչ էլ անելու լինեք, ինչքան չարիք գործեք ու հանուն փողի ինչքան հանցանք անեք, ինչքան դավաճանեք հայրենիքին ու ինչքան գործարք կնքեք թշնամու հետ, հիշեք՝ այս աշխարհից ոչ մի ոսկի չեք տանելու։ Ամեն ինչ թողնելու եք այս հողին, իսկ տանելու եք միայն այն, ինչ վաստակել եք՝ լավ անուն կամ անեծք, որոնք երկուսն էլ մնալու են ձեր սերունդների վրա։
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որ աշխատանքներ է տանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ու ճանապարհների բացման ուղղությամբ։

Որևէ մեկն ուշադրություն դարձրե՞ց, թե ինչու է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը խոսում մեր տարածաշրջանի քաղաքական ու տնտեսական հարցերի լուծման մասին, և ոչ թե ասենք Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Ես սա պատահական չեմ համարում և մտավախություն ունեմ, որ դա հստակ ուղերձ է մեզ' Արևմուտքի ռազմական խաղաղ ներխուժմանն ի պատասխան։

Էլի մենք ենք տուժելու ու էլի Հայաստանի հիմար իշխանության պատճառով։
Մի քանի տարի աշխատելով Sputnik Armenia ռադիոկայանում' որևէ դեպք չեմ տեսել, որ այնտեղ շեղում լինի օբյեկտիվ լրատվությունից։ Ասեմ ավելին, ռուսական կապիտալով աշխատող այդ մեդիայի հետ իմ համագործակցությունը ավարտվեց այն պահին, երբ ես ավելի կոշտ քննադատության սկսեցի ենթարկել Հայաստանի իշխանությանը։ Սպուտնիկում կարծում էին, որ լրատվական ոլորտը իրավունք չունի անձնական դիրքորոշում հայտնել։

Չնայած դրան, Սպուտնիկի տնօրեն Դմիտրի Պիսարենկոյի ու ամբողջ աշխատակազմի հետ իմ հարաբերությունները շարունակում են լինել բարեկամական ու գործընկերային, քանի որ այնտեղ ես տեսել եմ մասնագետների և մարդկանց, ինչը ամեն տեղ չես տեսնի։

Հիմա ՀՀ իշխանությունների հրահանգով կասեցվում է այս ռադիոկայանի աշխատանքը։ Ակնհայտ է, որ գործ ունենք քաղաքական հետապնդման եւ կոնկրետ հակառուսական գործողությունների հետ։ Հայաստանի իշխանությունը երբեք չի համարձակվի ասենք մեկ ժամով պատժել Ազատություն ռադիոկայանին, քանի որ այն քաղաքական առումով ԱՄՆ հովանավորության տակ է, իսկ ԱՄՆ -ն ինքն է թելադրում' Հայաստանի իշխանությունը երբ շնչի, երբ արտաշնչի։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Կստորագրի՞ արդյոք Ադրբեջանը պայմանագիրը։
Ռուսաստանի դեսպանը Հայաստանում ամենևին չի տիրապետում այս երկրի հետ աշխատանքի նրբություններին և ընդհանրապես, ինձ մոտ տպավորություն է, որ չի տիրապետում դիվանագիտական աշխատանքին։

Այն ամբողջ խնդիրները, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում, առնվազն պահանջում են դեսպանի ու նրա աշխատակազմի զօրուգիշեր աշխատանք, հանդիպումներ, հանրության տարբեր շերտերի հետ շփումներ, իսկ դեսպանը ոչ միայն իր օբյեկտում նստած է, այլև անում է հայտարարություններ, որոնք ամենևին կապ չունեն Հայաստանի իրականության հետ։

Հայաստանը մեծ քայլերով հեռանում ու դուրս է գալիս ՀԱՊԿ -ից, իսկ դեսպանն ասում է' մենք իշխանությունների պաշտոնական հայտարարություններում այդպիսի բան չենք տեսել։ Այլ կերպ ասած' դեսպանը հետևում է միայն մամուլին։

Հավանաբար հենց այդպես է աշխատել նաև պատերազմից առաջ ու հետո, որ Ռուսաստանի կենտրոնական իշխանությունները մինչև հիմա գաղափար չունեն Հայաստանի իրականության մասին ու կորցնում են մեր տարածաշրջանը։

Ու մինչդեռ Ռուսաստանի դեսպանը արհամարհում է հասարակական սեկտորին, հեռու վանում հայկական տարբեր կազմակերպությունների, ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի դեսպանները համառորեն գրավում են մարդկանց, հանդիպումներ կազմակերպում, նվերներ ու գեղեցիկ խոստումներ տալիս։

Հետո ռուսները նեղվում են, թե ինչու են երկրներն ու ժողովուրդները հեռանում իրենցից։
Ադրբեջանը հիմա էլ նոր պայման է առաջ քաշել, թե խաղաղության պայմանագրով չպետք է նշվեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները։

Այլ կերպ ասած, դա լինելու է պայմանագիր ոչ մի բանի մասին, ինչի համար ես ուրախ եմ։

Ասեմ ինչու։

Ներկայիս Հայաստանն իր ապազգային իշխանությամբ և անտարբեր, մոլորված հանրությամբ ոչ միայն չի կարող դիմակայել թշնամիների ճնշումներին, այլև չգիտի իր ամենահասարակ լավն ու վատը, հետեւաբար կարող է այնպիսի պայմանավորվածություններ ունենալ, որոնք աղետալի հետևանքներ կբերեն ոչ միայն ներկայի, այլև ապագայի համար։

Այսօր անհրաժեշտ է սառեցնել վիճակը, որպեսզի կարճ ժամանակ անց կարողանանք նոր ազգային նպատակներով ու ազգային իշխանությամբ լուծել մեր խնդիրները։
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար նախատեսված միլիոնավոր դոլարներ են գրեթե ամեն շաբաթ մտնում Հայաստան այս կամ այն երկրի կամ միջազգային կազմակերպության կողմից։ Չնայած դրան' Արցախցիները շարունակում են անտեսված մնալ ու չստանալ որևէ օգնություն։

Մի քանի ընտանիքի ինչ-որ մանր-մունր բան են տալիս, նկարում ու ասում, թե կառավարությունը օգնում է տեղահանվածներին, այնինչ ամեն օր հարյուրավոր դիմումներ եմ ստանում կարիքավոր Արցախցիների կողմից։ Մարդիկ ապրում են ծանրագույն պայմաններում, փող չունեն տան վարձերը տալու համար, պետությունը ուշացումներով է փոխանցում, երբեմն չի էլ փոխանցում անգամ ամենամսյա խոստացված 50.000 դրամները։

Սիրելի Արցախցիներ, այս պայմաններում, երբ ՀՀ իշխանությունները և նրանց կողքերը վազող շները լափում են դրսից ուղարկվող օգնությունը, մենք ֆիզիկապես չենք կարող հասցնել բոլորի կարիքները բավարարել, ուստի կոչ եմ անում' պահանջներ ներկայացրեք Հայաստանի կառավարությանը, ձեր համայնքների ղեկավարներին, սոցիալական ծառայություններին ու անտեսեք դրանց աշխատողների մունաթ պատասխանները։

Պահանջեք, որ ձեզ վճարեն այն գումարները, որոնք ստացել են Արցախի վաճառքի դիմաց։
2020-ի պատերազմից հետո ես կարծում էի, թե եթե մի սատանայական աղետ էլ լինի, ու հանկարծ Արցախը ամբողջական հանձնվի Ադրբեջանին, հայ ժողովուրդը կհայտնվի քաոսի և համազգային ողբերգության մեջ, որ ամենուր կլինի սուգ, իսկ բազմաթիվ պաշտոնյաներ ինքնասպանություն կգործեն ամոթից։

Երբ 2023-ի սեպտեմբերի 20-ին ակնհայտ դարձավ, որ Արցախը հանձնվում է Ադրբեջանին, ես կարծում էի, թե մարդիկ փողոցում իրար աչքերի մեջ նայել չեն կարողանա, որ փողոցները կլցվեն մարդկանց ստվերներով, որ կյանքը գլխիվայր շուռ կգա։

Բայց։

Բայց ես տեսնում եմ տառապանքների միջով անցնող շատ քիչ մարդկանց, իսկ երկիրը շարունակում է ապրել իր նույն կյանքով, մարդիկ ոգեւորված նոր տարվա են պատրաստվում, բուդ են առնում, տորթ թխում, շրջագայությունների գնում։

Վստահ եմ, ոչ միայն հանրապետության հրապարակում, այլև երկրի տարբեր տեղերում, սովորական մարդկանց տներում էլ դեկտեմբերի 31-ին հրավառություն կլինի։

Տպավորություն ունեմ, որ Արցախը բեռ էր մեր ժողովրդի ուսին, ու հիմա վերջապես ազատվել է այդ բեռից, թեթևացած շունչ է քաշում։

Ու լոկ փոքր, շատ փոքր մասն է տանջվում, պայքարում, մտածում հայրենիքի համար։

Մարդիկ, որոնք բեռ են համարում Արցախը, վաղը իրենք բեռ են լինելու իրենց զավակների համար։
100․000 դրամների մասին իմ բազմաթիվ հարցումներին ու պաշտոնական գրություններին ի պատասխան՝ ՀՀ կառավարությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, վերջապես մանրամասն ու հանգամանալից բացատրություն տվեց, թե ովքեր են համարվում Արցախից բռնի տեղահանված, ովքեր իրավունք ունեն ստանալ միանվագ աջակցության գումարը, և պետությունը ինչ պատասխանատվություն է կրում Արցախի մեր հայրենակիցների առաջ։ Այդ առումով պետք է շնորհակալություն հայտնել նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչությանը՝ մանրամասն տվյալներ տրամադրելու համար։

Սիրելի Արցախցիներ, կից դնում եմ իմ գրության պաշտոնական պատասխանը նախարարության կողմից։ Կարող եք այն տպել և ձեզ մոտ ունենալ պետական մարմինների որևէ չինովնիկի հետ խոսելիս, ու եթե այդ չափանիշներին համապատասխանում եք, բայց մեկը մունաթ դեմքով ձեզ ասի, որ չի հասնում, հանգիստ այս թուղթը մտցրեք որտեղ կուզեք, ասենք՝ ժողովրդական լեզվով ասած՝ աչքը։

Տեր կանգնեք ձեր իրավունքներին, ես էլ՝ ձեզ թիկունք ու եղբայր։
Պատկերացնում եք, չէ՞, թե Նոր տարվա միջոցառումները ինչ լավ հնարավորություն են իշխանության ու նրա չինովնիկների համար' մեծ փողեր պետական բյուջեից լափելու։

Միշտ է այդպես եղել։

Սրանք որևէ բանով ավելի լավը չեն նախկիններից, իսկ ավելի ճիշտ, հիմա բյուջեն լափողները նույն մարդիկ են, որոնք նախկինում էլ լափում էին բյուջեն։ Նախկինում պաշտում էին մի ղեկավարի, հիմա' ուրիշ ղեկավարի։

Հիմա այս մարդիկ նոր տարվա զարդարանքի, տոնածառի ու լույսերի անվան տակ միլիոնավոր դրամներ են դուրս գրում բյուջեից ու լափում։

Լրագրողները եթե օբյեկտիվ հետաքննություն անեն, կպարզեն պետության թալանի ռեկորդներ։