Հայաստանի ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկի՝ 5-րդ ալիքի եթերում լսում եմ «Գյանջա» անվանումը, ապա՝ «ադրբեջանական այդ քաղաքը․․․»։ Առանձնապես ցավ զգացի հատկապես նրա համար, որ այդպիսի ձևակերպումներ հնչում են ազգային արժեքների համար պայքարում դիրքավորված լրատվամիջոցի կողմից։
Նախ՝ Գյանջա չէ, Գանձակ է, որը պատմական հայկական բնակավայր է Ուտիք նահանգում։ Գյանջա անունը այս քաղաքն ստացել է 1991-ին և հնչյունային առումով հայկական Գանձակ անվանման խեղաթյուրված տարբերակն է։
Գանձակը, Գետաբակը, Քարհատը (Դաշքեսան), Շահումյանը և մյուս տարածքները Հյուսիսային Արցախի անբաժան մասն են և 110.000 հայերը այնտեղից բռնի հեռացել են 1992-ին։
Ու եթե թշնամու դրած անունները մեզ համար դառնում են ընդունելի և կիրառելի, ապա մի քանի տարի հետո գուցե նույն տրամաբանությամբ Ստեփանակերտը անվանենք Խանքենդի՞։
Մի մոռացեք հայկական տեղանունները և կիրառեք միայն հայկականը։ Դա ևս ազգային ծրագիր ու նպատակ է։

Հայաստանում տարիներ շարունակ անտեսված են եղել մտավորականները՝ ուսուցիչը, դասախոսը, գիտնականը, արվեստագետը, ազգային երգիչները, որակյալ դերասանները, բոլորը։ Փոխարենը պետության հնարավորություններից օգտվել են օլիգարխներն ու նրանց կողքի շակալները, էժանագին դերասանները իրենց էժան սերիալներով, ռաբիս երգիչներն իրենց ճղճղոցներով։ Այդպես ձևավորվել է հանրության ճաշակը։
Հիմա իշխանությունը նույն ճանապարհով է գնում։ Ոչինչ չի փոխվել։ Էլի անտեսված են որակյալները ու էլի բարիքներից օգտվում են օլիգարխներն իրենց անորակների ու քծնողների հետ։
Բայց։
Բայց իշխանությունը ցույց է տալիս, իբր թե գնահատում է անտեսված որակյալներին։ Ընդամենը ցույց է տալիս՝ այդկերպ փչացնելով նաև հանրության որակյալ հատվածին։
Մարդիկ երբեմն սովորական ուշադրության կարիք ունեն։ Սոցիալական խնդիրներից ավելի կարևոր է անտեսված ու արհամարհված չլինել։

Արցախից ժամանակավորապես բռնի տեղահանված մեր հայրենակիցներից ևս 163 մարդ տվյալներ է ուղարկել 100․000 դրամ միանվագ օգնություն դեռևս ստացած չլինելու մասին։ Սա նշանակում է, որ մեր ձեռքի տակ արդեն կա ավելի քան 460 հոգու տվյալ, իսկ ՀՀ կառավարությունը ստում է, թե մի քանի ընտանիքի դեռևս չեն փոխանցել նրանց հասանելիք գումարները։
Այսօր հերթական ցուցակն ենք ուղարկելու կառավարություն՝ պահանջելով օր առաջ վճարել Արցախցիներին օրենքով հասանելիք 100․000 դրամ միանվագ գումարը։
Դրա հետ միաժամանակ խնդրանք Արցախի մեր հայրենակիցներին։ Ձեր տվյալները նշելիս գրեք բացառապես ՀԱՅԱՏԱՌ, լատինատառ կամ ռուսատառ գրածները ջնջվում են, նաև եղեք առավելագույն ուշադիր, ճիշտ գրեք ինչպես ձեր անուն, ազգանունները, այնպես էլ անձնագրային տվյալները, այլապես Սոցապ նախարարությունը չի կարողանա նույնականացում անել, ինչի հետևանքով ձեր խնդիրները չեն լուծվի։ Գրանցումը՝ այստեղ․
https://forms.gle/P9ah1hn6pBDXEvzd6
Պենդ կացեք, ամեն ինչ լավ կլինի։

Google Docs
100․000 աջակցության ծրագիր
Եթե տեղահանվել եք Արցախից, բայց մինչև այժմ չեք ստացել 100․000 դրամ միանվագ աջակցությունը, խնդրում ենք՝ հանգամանալից պատասխանեք ներքևում նշված հարցերին։
Խնդրում ենք տվյալները գրանցել առանձին-առանձին։

Դոգը հերթական անգամ ապացուցեց Նիկոլի շուն լինելը։
Երևանի քաղաքապետարանում ընդունվեց Երևանցիների համար սարսափելի որոշում, որի համաձայն՝ մայրաքաղաքում կարմիր գծերում մեքենան կայանելու համար մարդիկ պետք է վճարեն․
-1 ժամվա համար՝ 300 դրամ (նախկինում 100 դրամ)
-1 օրվա համար՝ 2000 դրամ (նախկինում 500 դրամ)
-1 ամսվա համար՝ 18 000 դրամ (նախկինում 2000 դրամ)
-1 տարվա համար՝ 160 հազար դրամ (նախկինում 12․000 դրամ)։
ՔՊ-ն ընտրությունների ժամանակ Երևանցիներին հայտարարում էր՝ ասեք, կանենք։ Բայց ընտրություններից հետո, ինչպես միշտ, ընտրողներին էշի տեղ դրեցին։ Սա սպասելի էր։ Ի վերջո, փախուստից առաջ պետք է ամեն կերպ թալանեն մարդկանց, որ լիքը գրպաններով գնան։ Ես ուզում եմ նայել այն Երևանցիների աչքերի մեջ, ովքեր ենթարկվեցին իրենց ղեկավարների պահանջին կամ էլի նախկինացավով ՔՊ ընտրեցին։ Հիմա ինչպե՞ս են վճարելու այդ փողը։ Բայց դա իրենց խղճին է։
Իսկ Երևանցիների համար սպասելի՞ էր արդյոք, որ 20 հազարից ավելի ձայն ստացած դոգը բացահայտ հերթական անգամ կխաբի իրեն հավատացողներին ու կլինի ՔՊ-ի կողքին։
Երևանցիների դեմ ընդունված այդ որոշմանը կողմ են քվեարկել Նիկոլի ՔՊ-ն, Արամ Զ․ Սարգսյանի արբանյակն ու դոգի խմբակը։
Հերթական անգամ այդ մարդը իր արարքով ապացուցում է, որ ինքը Նիկոլի շունն է։ Տեսնես մեր հայրենակիցները վերջապես համոզվո՞ւմ են դրանում, թե՞ լսում են, ոնց է այդ կենդանին հաչում, հայհոյում Նիկոլի ծնողներին և հավատում, թե եթե հայհոյում է, ապա չի կարող նրա համար աշխատել։
Խնդիրն այն է, որ մարդիկ պիտի հասկանան՝ սրբություն չունեցող մարդիկ ոչ նեղվում են իրենց սրբություններին ուղղված հայհոյանքից, ոչ էլ ամաչում են սրբություններին հայհոյել։ Այնպես որ, պիղծ մարդիկ իրար ամեն տեսակի հայհոյանք կտան, հետո այդ նույն կեղտոտ բերաններով իրար կլպստեն։

Դեկտեմբերի 26-ին նամակ ծանուցում եմ ստանում Երևանի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանից։ Որպես ծանուցման ամսաթիվ՝ դեկտեմբերի 19-ը նշված նամակում ինձ տեղեկացնում են, որ դեկտեմբերի 18-ին պետք է ներկա լինեմ դատական նիստին։
Հիշեցնեմ, նիստը վերաբերում է որպես տուժող ճանաչված դատավոր Էդգար Հովհաննիսյանի դատական գործին, որտեղ ես մեղադրվում եմ դատավորին «նվազագույն տղամարդ» կոչելու համար։
Հիմա նստած մտածում եմ՝ դեկտեմբերի 19-ին ծանուցում ուղարկած դատարանի աշխատակիցները ինչո՞ւ նամակի հետ մի ժամանակի մեքենա չեն ուղարկել, որ կարողանամ հետ գնալ դեկտեմբերի 18-ը։

Օրերս ինձ դիմեց 16-ամյա մի պատանի՝ տեղեկացնելով, որ Երևանի Հյուսիսային պողոտայի մոտակայքում պարեկային ոստիկանության աշխատողը կանգնեցրել է իրեն, մեղադրել ճանապարհը սխալ տեղով անցնելու համար ու գրպանից հանելով տուգանքի մի կտրոն՝ պահանջել, որ շուտ գնա ու վճարում կատարի։
Պատանին վախեցած տարել է տուն կտրոնը։ Ծնողները նկատել են, որ կտրոնի վրա գրված է այլ մարդու անուն՝ ոմն Վ․ Պետրոսյան, իսկ կտրոնում նշված առերևույթ խախտում անելու ժամին 16-ամյա պատանին եղել է Սևան քաղաքում։ Այսինքն պարեկը առերևույթ ապօրինություն ու պաշտոնական դիրքի չարաշահում է արել՝ փորձելով երեխային պարտադրել վճարել այլ անձի փոխարեն։
Այս տեղեկությունն ու կտրոնը արդեն փոխանցել եմ ՀՀ ոստիկանություն՝ հայտնելով նաև առերևույթ ապօրինություն և պաշտոնական դիրքի չարաշահում թույլ տված պարեկի անունը՝ ավագ լեյտենանտ Մանուկ Վարդանյան, կրծքանշանի համարը՝ 07123։
Սպասում եմ, որ Ոստիկանությունը ծառայողական քննություն կիրականացնի և կպատժի այդպիսի հանցավոր արարքը, ընդհուպ՝ աշխատանքից հեռացնել և օրենքի թույլ տալու դեպքում՝ նաև քրեական գործի հարուցում։
Պաշտոնական դիրքի յուրաքանչյուր չարաշահում պետք է խստագույն ձևով պատժվի նման արարք հետագայում բացառելու համար։ Ես ինքս զբաղվելու եմ այս գործով, որ ապօրինությունը մինչև վերջ բացվի և պատժվի։

Երևանի քաղաքապետը երբ բացատրում է, թե կարմիր գծերի համար վարձը 12.000-ից 160.000 սարքելը, այսինքն 13 անգամ թանկացնելը նպատակ ունի բեռնաթափել մայրաքաղաքի կենտրոնը, ընդամենը փող աշխատելու էժանագին սուտ է կամ տգիտության հետևանք։
Աշխարհում այդպիսի փորձեր բազմաթիվ կան, երբ իշխանություններն ուզում են թեթևացնել մեքենաների հոսքը կամ փողոցների ծանրաբեռնվածությունը։ Մեր հարևան Իրանում, օրինակ, մտածել են մի հնար, որի շնորհիվ, իրենց կարծիքով, կթեթևանար 15-17 մլն բնակչություն ունեցող մայրաքաղաք Թեհրանը։
Իրանի իշխանությունները մեքենաների պետհամարանիշները երկու ձևի բաժանեցին' ըստ շաբաթվա օրերի։ Դրա համաձայն' Ա տեսակի պետհամարանիշով մեքենաները կարող էին շահագործվել միայն շաբաթվա զույգ օրերին (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, կիրակի), իսկ Բ տեսակի պետհամարանիշով մեքենաները' միայն շաբաթվա կենտ օրերին (երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ):
Թվում է, թե այդկերպ մեքենաների հոսքը կրկնակի կնվազի։
Բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը։
Իրանցիները գտան լուծումը երկու մեքենա գնելով։ Այսինքն ամեն մարդ երկու մեքենա ունի' մեկը Ա տեսակի, մյուսը' Բ տեսակի պետհամարանիշով։ Ու այդկերպ նույն մարդը շաբաթվա բոլոր օրերին հնարավորություն ունի մեքենա վարել մայրաքաղաք Թեհրանում։ Ստացվեց այնպես, որ եթե մինչև սահմանափակող օրենքը Թեհրանում կար օրական միջինը 4-5 մլն մեքենա, ապա հիմա դարձավ 8-10 մլն։ Թեպետ ոչ բոլոր մեքենաներն են ամեն օր շահագործում, բայց դրանց թիվը չպակասեց։
Այսինքն վճարները թանկացնելով կամ արհեստական խոչընդոտներ ստեղծելով, հնարավոր չի մարդկանց պարտադրել ինչ-որ բան։ Մարդիկ անպայման կգտնեն այդ օրենքը շրջանցելու ձևը։
Լուծումն այլ տեղում է, որին հասնելու կամք ու խելք, գուցե նաև ցանկություն չունեն Հայաստանի իշխանությունները։ Փողոցում կարմիր գիծ քաշելու և վարորդից փող ուզելու փոխարեն կան այլ տարբերակներ, ինչպես բազմահարկ ավտոկայանատեղիները։ Կամ հանրության ազատ տեղաշարժվելու մասին մտածող իշխանությունը քաղաքի ամեն սանտիմետրի վրա բարձրահարկ կառուցելու թույլտվություն չի տա' փակելով բնակիչների լոււյսը, արևը և ազատ շարժվելու հնարավորությունը։

Մեր իրականության մեջ ամեն անգամ երբ մի դժբախտություն, աղետ կամ այլ վատ բան է լինում, մարդիկ միանգամից սկսում են դրանց առաջացման խորքային պատճառներ փնտրել, հետո սկսվում է փիլիսոփայությունների շարքը, որ հասնում է մինչև Տիգրան Մեծի ու Հայկ Նահապետի ժամանակներ։
Ոմանք շտապում են եզրակացնել, որ «մենք այդպես էլ ազգ չդարձանք», ոմանք իրենց վեր են դասում ազգից ու ասում, թե «հայերին տեղն է», կարծես իրենք հայերի մեջ չեն, ոմանք էլ ամեն ինչի մեջ ազգային գաղափարախոսության պակասն են փնտրում։
Իրականում, իմ կարծիքով, ամեն խնդիր չէ, որ խորքային պատճառ ունի, և ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան մեզ թվում է։ Օրինակ՝ Արցախի հետ կապված վերջին իրադարձությունները՝ 2020-ի պատերազմից մինչև 2023-ի ամբողջական հանձնում, չպետք է կապել ինչ-որ գերբնական երևույթների կամ ազգի անկազմակերպ լինելու, երբեմն նույնիսկ «թուղթ ու գիր» անելու հետ։ Կա մի բարդ ածանցավոր բառ՝ դավադրություն։
Այսինքն՝ եղել է դավադրություն հայ ազգի և հայկական պետականության նկատմամբ, դրա մեջ օգտագործվել են ներքին դավաճաններ, ինչի հետևանքով մենք ունեցել ենք ողբերգություն։ Այդպիսի բան բոլոր ազգերի պատմության մեջ եղել է, լինում է, կլինի։ Պարզապես պետք է հասկանալ քաղաքական գործընթացների ու դավադրության պատճառներն ու արմատները, միջոցները և փորձել առաջիկա տարիներին պատրաստվել նոր ազատագրումների։
Այստեղ, իհարկե, օգնության է գալիս ազգային գաղափարախոսության ու ծրագրի հարցը։ Համամիտ եմ, որ մեր պատմության մեջ երբևէ չի եղել հստակ ուղենիշ, թե 10, 40 կամ 80 տարի հետո որտեղ ենք պատկերացնում տեսնել մեր երկիրը։ Այ, հենց դրա մեջ է գալիքի ճանապարհը, որը կրկին ժողովրդի կամ ազգի խնդիրը չէ, այլ ազգի մեջ եղած մտավորականների, քաղաքական առաջնորդների, ազգային գործիչների պարտքը։

Վերլուծաբանները բազմաթիվ վարկածներ են առաջ քաշում, թե արդյո՞ք Հայաստանը կրկին փոխում է իր դիրքորոշումը, և ԱՄՆ-ի, ԵՄ-ի գրկից Նիկոլը նորից թռչում է Ռուսաստանի գիրկը։ Այդպես՝ գրկից գիրկ հայտնի մասնագիտության նման։
Իրականում, իմ կարծիքով, Արևմուտքը՝ ԱՄՆ-ն, Անգլիան ու Ֆրանսիան, ստացան այն, ինչի ձգտում էին, հետևաբար Հայաստանը մեծ հաշվով հիմա շատ չի հետաքրքրում իրենց։ Անգլիական ընկերություններն արդեն մտել են Արցախ ու սկսել Կաշենի, Դրմբոնի, Կովսականի, Բերձորի, Գանձասարի և մյուս վայրերի հանքերի շահագործումը, հետևաբար հանգիստ կարող են գրողի ծոցն ուղարկել Նիկոլին ու նրա մանկլավիկներին, Հայաստանի անվտանգության ու հայ ժողովրդի խնդիրների մասին կարող են մոռանալ։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրանք փորձում էին Արցախում զորքեր պահելով, իրենց վերահսկողությունը պահպանել տարածաշրջանի հանքահումքային ռեսուրսների (ոսկի, ուրան, պղինձ, մոլիբդեն, ջուր) նկատմամբ, բայց տարվա կեսին տեղի ունեցավ մեծ գործարք։ Անգլիական ընկերություններում՝ այդ թվում BP-ում մոտ 25% բաժնեմասը պատկանում է Ռուսաստանին։ Այդ դեպքում ինչո՞ւ պայքարել հայերի համար, եթե Հայաստանի իշխանությունն ինքը չի ուզում պահպանել Արցախը։ Հետևաբար կարելի է ոչինչ չանել ու մեծ փողեր աշխատել։
Իրականում բոլորն էլ իրար օգտագործում են հանուն իրենց ազգային, պետական շահերի, ու միայն խելագարներն ու անբարոյականներն են հրաժարվում ազգային, պետական շահերից՝ հանուն օտարների շահի։ Այդ խելագարներին օգտագործում են բոլորը, հետո մի կողմ են շպրտում հայտնի առարկայի պես, ինչից հետո խելագարների ղեկավարած երկիրը դառնում է ավելի տրորված։
Հիմա մեր խնդիրն է արագ ձևակերպել ազգային, պետական ծրագիր, ստեղծել կոնկրետ քաղաքական ուժեղ կառույց և հնարավորինս արագ վերականգնել պետական համակարգը։
Արմատական փոփոխությունները պարզապես անհրաժեշտություն են մեր պետության ու ժողովրդի համար։

Ըստ Ձեզ' ո՞րն է Հայաստանի ամենամեծ բնական հարստությունը.
Anonymous Poll
62%
Ջուր
5%
Պղինձ
12%
Ուրան
5%
Ոսկի
4%
Ջերմուկ
12%
Մոլիբդեն
1%
Նավթ
Պաշտոնական առաջարկ ՀՀ կառավարության անդամներին' վարչապետից մինչև նախարարներ.
Քանի որ ձեր հայտարարություններից հասկանում ենք, որ գաղափար չունեք Հայաստանի առաջնագծի իրականության, այսպես կոչված անկլավների, թշնամու զորքի տեղակայման մասին, առաջարկում եմ ձեզ բոլորիդ ուղեկցել Հայաստանի տարբեր մարզեր, հատկապես Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք, ցույց տալ, թե թշնամու զորքը որտեղ է կանգնած և իրականում որտեղ պետք է լիներ, ցույց տալ և բացատրել, թե ինչքան տարածք ենք մենք 1990-ականներին վերցրել թշնամուց, որն էլի մերն է, և նաև ցույց տալ, թե թշնամին մեզնից ինչքան է գրավել, իսկ դրանք ամենեւին համեմատելի չեն։ Առաջարկում եմ տանել ու ցույց տալ, բացատրել, որ մեր կողմից իբր թե գրավյալ ադրբեջանական 8 գյուղերի' մոտ 60-70 քկմ տարածքի դիմաց Ադրբեջանը գրավել է Հայաստանից ավելի քան 300 քկմ։ Այդքան բան որ իմանաք, գուցե հիմար հայտարարություններ չանեք։
Չիմանալը ամոթ չէ, չսովորելն է ամոթ։ Իսկ տգիտությունից մինչև դավաճանություն կես քայլ է։
Առաջարկս անում եմ ամենայն լրջությամբ։ Խոստանում եմ ճանապարհին որևէ մեղադրանք չհնչեցնել, չնվաստացնել, միայն բացատրել իրականությունը և քաղաքագիտական ու հայրենիքի գիտակցության դասեր տալ։

Ինչպես ամեն տարեվերջին, Հայաստանի լրատվամիջոցները բազմատեսակ ռեպորտաժներ են պատրաստում՝ ամփոփելով տարին։ Դրանց մեջ ավելի հետաքրքիր են բանակի, հատկապես առաջնագծի մասին տեսանյութերը։ Ու հանկարծ տեսնում ենք, որ հեռուստատեսության եթերում բաց ցույց են տալիս մեր առաջնագծի խրամատները, դրանց կահավորումը, քողարկիչ ցանցերը, բլինդաժները, նաև դիրքապահ զինվորները՝ դեմքերով։
Կրկին ու կրկին հիշեցնում եմ իմ գործընկեր լրագրողներին՝ բանակը մեր անվտանգային թիվ մեկ կառույցն է, և որևէ պարագայում չի կարելի զինվորի դեմքը ցույց տալ, առավել ևս, երբ զինվորը կանգնած է առաջնագծում։ Չի կարելի ցույց տալ առաջապահ զորքի որևէ հրամանատարի դեմքը, քանի որ այդ բոլոր տեղեկությունները թշնամին հավաքագրում է՝ հետո տվյալ զինվորներին և սպաներին թիրախավորելու համար։
Կարելի է նկարել դիրք պահող զինվորին ու սպային, բայց այսօրվա տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս փակել մարդու դեմքը։ Մոնտաժային ծրագրերում դա կոչվում է բլուռ (blur): Դժվար բան չէ, բայց ապահովում է մեր առաջնագծի զինվորի անվտանգությունը։ Նայեք օտար երկրների հեռուստաընկերությունների աշխատանքը, տեսեք, թե ինչպես են անում։
Բանակը պետք է փառաբանել, բանակին պետք է օգնել, բայց ոչ թե սեփական ցանկությունների բավարարման, այլ ազգի ու պետության համար։

Հայաստանում հերթական ցուցադրական գործողություններ են, այս անգամ սննդի անվտանգության հետ կապված։ Միս վաճառող մարդկանց տուգանում են անվտանգային կանոնները չպահպանելու, սպանդանոցներում մորթ չանելու համար։
Մասնագիտական առումով չեմ խոսի, բայց նույնիսկ սպանդանոցներում կարող են չպահպանել կենդանի մորթելու անվտանգության ու մաքրության կանոնները, եթե փտած ու կոռումպացված է ամբողջ պետական համակարգը։ Կոռուպցիան միայն փող տալը չէ։ Կոռուպցիա է նաև անգրագետ ազգականին պաշտոն տալը, ինչն իր հետ բերում է բազմաթիվ խնդիրներ։ Ուսումնասիրեք, թե ինչ վիճակում են սպանդանոցները, և կհասկանաք, որ որևէ տարբերություն չկա տանը և սպանդանոցում մորթ անելու միջև։
Գոնե մեկ անգամ եղեք Էջմիածին-Երևան ճանապարհին ու կտեսեք, թե ինչ է նշանակում մսի վաճառքի անվտանգության կանոնների անտեսում։ Տարիներ շարունակ ճանապարհի վրա, փոշու, կեղտի մեջ միս են ծախում, ճանճերի ու ճենճի մեջ։ Որևէ մեկը, որևէ պետական պաշտոնյա, սննդի անվտանգության որևէ պատասխանատու դա տեսե՞լ է։ Իհարկե, տեսել է, բայց որևէ գործ չի արվել ու չի արվում, քանի որ կան այլ գործոններ։
Ցուցադրական կապիկությունները, որ անում են Հայաստանի կառավարության պաշտոնյաները, ընդամենը մարդկանց աչք խաբելու համար են, իրականում որևէ բան ավելի լավ չի նախկին իշխանությունների համեմատ։
Մսավաճառներին ու կենդանիներ պահողներին անիմաստ քաշքշելու, սպանդանոցներով տանջելու փոխարեն կարելի է ընդամենը պետական պատասխանատվություն ցուցաբերել, տարեկան գոնե 2-3 անգամ անասնաբույժների միջոցով վերահսկել կենդանիների առողջությունը, որ հետո սննդի անվտանգության հետևից այդքան փողեր չծախսվեն ու լափեն։
Բայց դե ում ես ասում, երբ ամեն ինչ արվում է Նիկոլի շակալների փորն ավելի մեծացնելու, գրպանի պարունակությունը շատացնելու համար։

Հայաստանում այս տարի էլ Նոր տարվա սեղանները ծանրաբեռնված կլինեն տարբեր տեսակի ուտելիքներով ու խմիչքով, բայց դրա մեծ մասը հունվարի 3-ից հետո կթափեն։ Ու կրկին մարդիկ կասեն, թե սա վերջին տարին է, որ այդքան մեծ անիմաստ ծախս անեն՝ բնականաբար, հաջորդ տարվա ավարտին էլի նույն ծախսը կանեն։ Մարդը կենդանուց առանձնանում է հիշողությամբ, բայց, ցավոք, դա Ամանորյա սեղանների ծախսին չի վերաբերում։
Տևական ժամանակ է, իմ ընտանիքը Նոր տարվա սեղանի համար շատ քիչ ծախս է անում։ 2020-ից հետո այդ ծախսը դարձել է զուտ արարողակարգային։ Նոր տարին ուտելու տոն չի, որ մարդիկ սեղանները ծանրաբեռնեն, հետո շաբաթներ շարունակ ստամոքսի խանգարումների դեմ պայքարեն։ Իմ ընտանիքը Ամանորյա տոներն օգտագործում է նախևառաջ հայրենաճանաչության նպատակով։ 2022-ին, օրինակ, երեխաներս Նոր տարին անցկացրին Արցախում, 2023-ին՝ Սյունիքում։
Մեր հանրության մեջ տարածված մյուս արատավոր սովորույթը Նոր տարվա օրերին միմյանց տուն ձևական գնալն է, երբ տուն են մտնում, շնորհավորում ու 5 րոպե հետո դուրս գալիս։ Առավել վիրավորական է, երբ հրաժարվում են սեղանից մի ուտելիք վերցնել՝ ասելով, թե էնքան տեղ պիտի մտնենք, հոգնել ենք ուտելիքներից։ Այսինքն մարդիկ միմյանց այցելելը դիտարկում են ոչ թե որպես սրտաբաց շնորհավորանքի առիթ, այլ ուղղակի պարտք, որն անում են չկամորեն։
Ես ինքս նման դեպքերում ասում եմ՝ ինձ համար անցանկալի են չկամորեն պարտք կատարողները։ Եկեք մաքուր սրտով, եկեք բարեկամաբար, եկեք ուրախանալու և ուրախացնելու համար։ Իսկ եթե մարդը գալիս է, որ 5 րոպե հետո վեր կենա, թե հոգնել է տնից տուն գնալուց, ավելի լավ է իմ տուն չգա, քանի որ ես ձևական հարաբերություններ չեմ ընդունում։
Նոր տարին լավ տոն է, բայց միայն այն դեպքում, երբ ունես երջանիկ հայրենիք ու գալիքի լուսավոր ճանապարհ, իսկ ցավի, տառապանքի ու հարյուր հազարավոր գաղթականների կողքին տոնելիս այն մնում է կոկորդումդ կանգնած։ Եթե, իհարկե, մարդ ես։

Տոնական օրը մեզնից շատերի համար լիարժեք չէ, քանի որ տարին ավարտվեց մեր հայրենիքի մի կտորի' Արցախի ժամանակավոր կորստով։
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորանքը մի տեսակ անավարտ է, բայց մենք կարող ենք մի փոքրիկ բան անել մեր խղճի ու հայրենիքի համար, եթե ամեն մեկս այցելի Արցախցի մեր եղբայրների ու քույրերի ընտանիքներին, բացի նրանց դռները և բարեմաղթանքով դիմի։ Ձեզնից մեծ բան չի գնա, բայց դա կլինի Արցախցիների համար մի աշխարհ, ապրելու, ուժեղանալու և հայրենիքը նորից ազատագրելու մեծ, շատ մեծ մոտիվացիա։
Ամեն գյուղում ու քաղաքում Արցախցի ընտանիքներ կան։ Հենց այս պահից սկսած այցելեք նրանց, գրկեք ու տվեք ձեր սերը։ Մեր Արցախցիները հիմա միայն սիրո և ուշադրության, հարգանքի ու ջերմության կարիք ունեն։ Հենց հիմա, գիշերվա 12-ից հետո ու առաջիկա օրերին այցելեք Արցախցիներին, նրանց տվեք ձեր ջերմությունը և մաղթեք, որ շուտով նրանց այցի գնանք և Ամանորը շնորհավորենք Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում, Քարվաճառում, Բերձորում, Հադրութում ու մեր Արցախի մյուս բոլոր բնակավայրերում։
Ես այս պահին մարզում արդեն այցելում եմ Արցախի իմ եղբայրներին ու քույրերին։ Մեր հարևաններն ու բարեկամները ներողամիտ կլինեն, եթե այս տարի իրենց փոխարինենք Արցախցիներով։

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը վերջին պահին հրաժարվել է եթեր հեռարձակել Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամանորյա մաղթանքը։ Սա իշխանության անբարո վարքագծի շարունակությունն է, որին, ցավոք, մասնակից է դառնում նաև լրատվության դաշտը։
Ամաչում եմ այն ամիսների համար, որ աշխատել եմ հանրային հեռուստաընկերությունում։ Գերադասում եմ իմ կենսագրությունից ջնջել այդ ամոթալի շրջանը։
Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ օրերս ևս մեկ սրբապղծություն է եղել։ Տեղեկություններ եմ ստացել, որ ոստիկանության պարեկները կանգնեցրել են Վեհափառի մեքենան և խուզարկել։

Անկախությունից հետո առաջին անգամ է, որ նոր տարի ենք մտնում առանց Արցախի։ Չեմ ուզում որևէ բան ասել զգացումներիս մասին, քանի որ բառերը ի զորու չեն ասել այն, ինչ զգում եմ: Արցախը լոկ հայրենիք չի մեզ համար, Արցախը կյանք է, պատիվ, հպարտություն, ուղիղ մեջք ու գալիքի ճանապարհ։ Ու մենք զրկվեցինք այդ ամենից մի խումբ անբարոյականների պատճառով։
Չեմ կարող որևէ մաղթանք ասել, քանի որ խեղդվում եմ ամոթից ու ցավից։ Անպատիվ կյանքը մահից վատ բան է։ Ես գիտեմ, որ մենք կվերականգնենք մեր պատիվը, էլի կգնանք Արցախ ու էլի ես ծնկի կգամ իմ Արցախում, կհամբուրեմ սուրբ հողը ու կուղղեմ մեջքս։
Ինձ համար Հայաստանի այսօրվա իշխանության վերին պաշտոնյաները ավելի թշնամի են, քան Ադրբեջանը։ Դրսի թշնամին հայտնի է, ավելի սարսափելի է ներսի թշնամին։ Հավերժ անիծյալ լինեն հայ ազգի բոլոր ներքին թշնամիները։
Ծնկի եմ գալիս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջ, ծնկի եմ գալիս մեր ազգի հնագույն ավանդույթների ու պատմության առաջ' երդվելով կյանքս անմնացորդ նվիրել ներքին ու արտաքին բոլոր թշնամիների կործանման պայքարին։
Չհուսահատվես, իմ ազգ։ Իրական պայքարն ու մեծ հաղթանակները առջևում են։
Եգիպտական բուրգերը փոշի կդառնան,
Արևի պես, երկիր իմ, կվառվես վառման։
Բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կմնա հավետ։

2020-ի պատերազմից հետո երբ Արցախից վերադարձա Երևան, ամեն աղմուկից ու անգամ փոքրիկ գմփոցից լարված շուրջս էի նայում, թաքստոց փնտրում, իսկ մի անգամ երբ փորձարկում էին օդային տագնապի շչակը, աչքիս առաջ եկան Արցախի այդ պահերը, երբ թշնամու աթս-ների հարձակումից միանում էին շչակները, և թաքնվում էինք հնարավոր բոլոր տեղերում։
2020-ի պատերազմից 3 տարի ու Արցախի ամբողջական հանձնումից 3 ամիս հետո Հայաստանում ճոխ հրավառությունը բարոյականության տեսանկյունից բացի նաև հոգեբանական խեղման արդյունք էր։ 120.000 Արցախցիներից յուրաքանչյուրը Ամանորի գիշերվա հրավառության պայթյունների ժամանակ մտովի վերադարձավ 2023թ. սեպտեմբերի 19-20-ի դաժան պահերը, երբ Ստեփանակերտի ու մյուս բնակավայրերի վրա թափվում էին թշնամու ռումբերը։
Ես ասելիք չունեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի շակալների, մանկլավիկների ու անհայրենիքների մասին։ Նրանք վերջացած մարդիկ են, որոնք եթե ազատության մեջ էլ մեռնեն, դժոխքի կրակների մեջ են վառվելու, հավերժ անեծքի տակ են լինելու, սերունդները հավերժ թքելու են նրանց գերեզմանների վրա։
Բայց ես ասելիք ունեմ այն մարդկանց, որոնք Նիկոլի կողքի շներից չեն, բարձր պաշտոնյա չեն, սովորական հայ մարդիկ են, բայց չդիմացան գայթակղությանը և հրավառություն արեցին։ Լավ, բա դուք այդ հրավառությունների ժամանակ գոնե մեկ վայրկյան խղճի ու բարոյականության զգացում չունեցա՞ք։ Բա դուք հեչ չմտածեցի՞ք, ձեր հայրերի ու եղբայրների մահից հետո էլ սալյուտ կխփեք։ Ճիշտ կլինի՞: Դուք գոնե մեկ վայրկյան հայրենիքի գիտակցումը չունեցա՞ք. չէ՞ որ դուք նիկոլական չեք, որ չունենաք հայրենիք ու բարոյական արժեքներ։
Լավ, ուզում եմ նայեք հայելու մեջ ու հարց տաք ինքներդ ձեզ' ձեր արածը արած է՞ր։ Գոնե ամոթի զգացում չունեցա՞ք, երբ Արցախի ամբողջական կորստից հետո այդպես ճոխ հրավառություն արեցիք։ Բա գետինը չմտա՞ք։

Հ1-ում ինձ հետ երբևէ աշխատած գործընկերներս կհաստատեն.
2020-ի պատերազմից առաջ ինձ Հ1-ի ղեկավարությունը հրավիրեց աշխատանքի բավական գրավիչ պայմաններով։ Պատերազմից հետո այնտեղ մնացի ընդամենը 2 ամիս։ Այդ ընթացքում մի քանի անգամ կոշտ խոսակցություն ունեցա Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հետ, նույնիսկ ԱԱԾ -ից մարդիկ եկան' իբր թե ինձ դասեր տալու, զսպելու և հասկացնելու, որ եթե Հ1-ում եմ, ապա պիտի ենթարկվեմ Հայաստանի իշխանությանը, և որևէ քննադատություն չպիտի լինի իմ կողմից, անգամ անձնական խոսակցությունների մակարդակում։
Դեկտեմբերի կեսին Հ1-ի ղեկավարության կողմից առաջարկվեց չափազանց գայթակղիչ աշխատավարձ իմ լռության ու Նիկոլին հպատակության դիմաց' 750.000 դրամ։ Որպես պատասխան' հայտարարեցի, որ 2021-ի հունվարի 1-ից լքում եմ Հ1-ը, քանի որ ինձ համար իմ պատիվն ու իմ հայրենիքը գին չունեն։
Հիմա, երբ այդ արատավոր հեռուստաալիքում աշխատողներն ասում են, թե տուն են պահում, ես ստիպված եմ հիշեցնել այս պատմությունը։ Ես էլ էի տուն պահում, ես էլ փողի կարիք շատ ունեի, հետո ես էլ վարկերի տակ ընկա, ու հիմա ոչ մի տեղից չեմ կարող այդքան փող վաստակել, բայց ես հիմա ունեմ պատիվ ու արժանապատվություն, որը չունեն այն մարդիկ, ովքեր մնացին փողի քսակի տակ։ Տուն պահելու անվան տակ հայրենիք ու պատիվ վաճառելը բարոյական չէ։