Մայր Հայաստան ժողովրդական շարժում / Мать Армения - Народное движение
458 subscribers
1.32K photos
655 videos
711 links
Официальный канал народного движения «Мать Армения», созданного 28 мая 2023 года.

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման պաշտոնական ալիք։
加入频道
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մի՛ լռեք, հանդես եկե՛ք հայտարարություններով՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած միակողմանի զիջումներին․ Անդրանիկ Թևանյան
_

«Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում ԲՈՒՀ–երում՝ հանուն Հայաստանի ու Տավուշի և կոչով՝ դեմ արտահայտվել Տավուշում մեկնարկած միակողմանի զիջումներին։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ընդծել է այս հարցի վերաբերյալ յուրաքանչյուրի կողմից հստակ տեսակետ հայտնելու անհրաժեշտությունը, քանի որ սա ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հարցն է։

«Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, ուսխորհրդի ներկայացուցիչներ, պետք է համախմբվել և մեկ բռունցք լինել։ Քաղաքացին պետք է իր դիրքորոշումը հայտնի իրավիճակի վերաբերյալ։ ՀՀ կառավարության հետագա քայլերն ու միակողմանի զիջումները կարող են պատուհաս դառնալ»,-նշել է Անդրանիկ Թևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

#դեմ_եմ_միակողմանի_զիջումներին
#ՄայրՀայաստան
#միացիր_որ_փոխենք
Media is too big
VIEW IN TELEGRAM
Տավուշում լուծվում է Հայոց պետականության ճակատագիրը․ Մանուկ Սուքիասյան
__

«Տավուշում լուծվում է Հայոց պետականության ճակատագիրը»,-ԲՈՒՀ–երում «Մայր Հայաստանի» ակցիայի ժամանակ հայտարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

«Սիրելի՛ ուսանողներ, մի՛ լռեք, անտարբեր մի՛ եղեք, դե՛մ արտահայտվեք վարվող ազգակործան քաղաքականությանը»,-ավելացրել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

#դեմ_եմ_միակողմանի_զիջումներին
#ՄայրՀայաստան
#միացիր_որ_փոխենք
Media is too big
VIEW IN TELEGRAM
Տավուշի գյուղերը պիտի մնան հայկական, որ Երևանը մնա հայկական․ Սոնա Աղեկյան
____________

Որպեսզի չարժանանանք արցախցի մեր հայրենակիցների ճակատագրին, այսօր պարտավոր ենք լինել ակտիվ, միասնական և հայտարարենք, որ դեմ ենք Տավուշում միակողմանի զիջումներին և խաղաղության կեղծ օրակարգին։ Այս մասին այսօր ԲՈՒՀ-երում իրականացվող ակցիայի ժամանակ հայտարարել է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը։

Նա ընդգծել է՝ գյուղերը պիտի մնան հայկական, որ Երևանը մնա հայկական։

#միացիր_որ_փոխենք

#դեմ_եմ_Տավուշում_միակողմանի_զիջումներին

#ՄայրՀայաստան
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Շոգեքարշ է պետք, որ ուսանողներին դուրս բերի փողոց․ մենք այդ շոգեքարշի դերում ենք»․ Մանուկ Սուքիասյան
________

«Մայր Հայաստան» դաշինքը իրազեկման ակցիա է կազմակերպել ԲՈՒՀ-երի դիմաց, որով ուսանողության շրջանում ցանկացել են տարածել Տավուշում տիրող իրավիճակի վտանգների մասին։

ArmLur.am-ը զրուցել է «Մայր Հայաստան»-ի անդամ Մանուկ Սուքիասյանի հետ։

#դեմ_եմ_Տավուշում_միակողմանի_զիջումներին
#ՄայրՀայաստան
#միացիր
#միացիր_որ_փոխենք
Media is too big
VIEW IN TELEGRAM
Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան
__
Այսօր Գյումրիում «Մայր Հայաստանի» իրականացրած իրազեկման ակցիայի ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը կոչ է արել գյումրեցիներին անմասն չմնալ և սատարել Տավուշում մեկնարկած պայքարին։

Նա ընդգծել է, որ սա ոչ թե միայն Տավուշի հարցն է, այլ ամբողջ Հայաստանի անվտանգության և գոյության։

Մանրամասները՝ տեսանյութում։

#դեմ_եմ_Տավուշում_միակողմանի_զիջումներին #միացիր_որ_փոխենք #Գյումրի
Media is too big
VIEW IN TELEGRAM
Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան
_
Գյումրիում «Մայր Հայաստանի» իրազեկման ակցիայի ժամանակ «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Երվանդ Բոզոյանը գյումրեցիներին սթափության և պայքարի կոչ է հնչեցրել՝ ընդգծելով, որ ինչպես գյումրեցիները, այնպես էլ ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են կրկնել արցախցիների ճակատագիրը։

«Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը»,-հայտարարել է Երվանդ Բոզոյանը։

Նա ընդգծել է, որ Փաշինյանի նպատակն է Գյումրիից ռուսական 102-րդ ռազմաբազան հանելը, Հայաստանը մաս-մաս անելն ու Թուրքիայի տիրապետությանը հանձնելը։

Մանրամասները՝ տեսանյութում։

#դեմ_եմ_Տավուշում_միակողմանի_զիջումներին
#ՄայրՀայաստան
#միացիր_որ_փոխենք
#Գյումրի