Մայր Հայաստան ժողովրդական շարժում / Мать Армения - Народное движение
459 subscribers
1.32K photos
655 videos
714 links
Официальный канал народного движения «Мать Армения», созданного 28 мая 2023 года.

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման պաշտոնական ալիք։
加入频道
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան
____
Այսօր «Մայր Հայաստանն» իրազեկման ակցիա է իրականացնում Գյումրիում՝ կոչ անելով դեմ արտահայտվել Տավուշում միակողմանի զիջումներին։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ ամբողջ հասարակությունը պետք է ոտքի կանգնի, ամեն մեկն իր տեղում պետք է ակտիվություն ցուցաբերի, որ Հայաստանն էլ չկրկնի Արցախի ճակատագիրը։

«Զիջումները բերելու են նոր զիջումների, քանի որ Ալիևի ախորժակը չի փակվելու»,-ընդգծել է Ա․Թևանյանը։

Հիշեցնենք, որ մինչ այս «Մայր Հայաստանն» իրազեկման ակցիաներ է իրականացրել նաև Երևանի ԲՈՒՀ-երում։

Մանրամասները՝ տեսանյութում։

#դեմ_եմ_միակողմանի_զիջումներին #ՄայրՀայաստան #Գյումրի
Media is too big
VIEW IN TELEGRAM
Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան
__
Այսօր Գյումրիում «Մայր Հայաստանի» իրականացրած իրազեկման ակցիայի ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը կոչ է արել գյումրեցիներին անմասն չմնալ և սատարել Տավուշում մեկնարկած պայքարին։

Նա ընդգծել է, որ սա ոչ թե միայն Տավուշի հարցն է, այլ ամբողջ Հայաստանի անվտանգության և գոյության։

Մանրամասները՝ տեսանյութում։

#դեմ_եմ_Տավուշում_միակողմանի_զիջումներին #միացիր_որ_փոխենք #Գյումրի
Media is too big
VIEW IN TELEGRAM
Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան
_
Գյումրիում «Մայր Հայաստանի» իրազեկման ակցիայի ժամանակ «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Երվանդ Բոզոյանը գյումրեցիներին սթափության և պայքարի կոչ է հնչեցրել՝ ընդգծելով, որ ինչպես գյումրեցիները, այնպես էլ ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են կրկնել արցախցիների ճակատագիրը։

«Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը»,-հայտարարել է Երվանդ Բոզոյանը։

Նա ընդգծել է, որ Փաշինյանի նպատակն է Գյումրիից ռուսական 102-րդ ռազմաբազան հանելը, Հայաստանը մաս-մաս անելն ու Թուրքիայի տիրապետությանը հանձնելը։

Մանրամասները՝ տեսանյութում։

#դեմ_եմ_Տավուշում_միակողմանի_զիջումներին
#ՄայրՀայաստան
#միացիր_որ_փոխենք
#Գյումրի
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Գյումրիում հանդիպել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ

#ՄայրՀայաստան
#Գյումրի