Մայր Հայաստան ժողովրդական շարժում / Мать Армения - Народное движение
456 subscribers
1.32K photos
649 videos
702 links
Официальный канал народного движения «Мать Армения», созданного 28 мая 2023 года.

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման պաշտոնական ալիք։
加入频道
🔥 Ո՞վ, եթե ոչ ես․ ե՞րբ, եթե ոչ հիմա

Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ընդամենը ցույց տվեց նրա խոր ատելության աստիճանն արցախահայության և ընդհանրապես ամեն հայկականի նկատմամբ։ Մնացած առումներով նոր բան չկար․ հանձնում է Արցախն ու Հայաստանը՝ «խաղաղության» լոզունգի տակ։

Դրսից եկած նորությունները բացահայտում են Հայաստանի հանձնման դետալները։ Պարզվում է՝ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել ապահովել արցախահայության՝ որպես ազգային փոքրամասնության իրավունքներն Ադրբեջանի կազմում և համարժեք մոտեցում է պահանջել Հայաստանից։ Վերջինս համաձայնել է։ Դա նշանակում է, որ քննության առարկա է դարձել ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։ Մնացածը թողնում եմ ձեր երևակայությանը։

Գնահատականի ու խոսակցության թեմա այլևս չի մնացել։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը կարող է լինել միակ խոսակցության թեման։ Այս գործում բոլորս անելիք ունենք։

Ամեն մեկս պետք է առաջնորդվի՝ «Ո՞վ, եթե ոչ ես, ե՞րբ եթե ոչ հիմա» կարգախոսով։ Ինքս ամեն ինչ դնելու եմ «կոնին» և օգտագործեմ բոլոր հնարավորություններն այս գոյաբանական պայքարում։

Միացե՛ք։

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

#ՄայրՀայաստան #Հայաստան #Արցախ
Փաշինյանի մոտ հիստերիա և պանիկա է. նա փորձում է ժամանակ շահել. «Մայր Հայաստան» շարժման անդամ Դավիթ Սահակյանց. Տեսանյութ

Ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն այն կարծիքին է, որ Արցախում ստեղծված իրավիճակում որևէ բան դեպի դրականը փոխելու առումով միակ խոչընդոտը Հայաստանի իշխանությունն է՝ իր կցորդ Արցախի իշխանություններով:

Մանրամասները՝ տեսանյութում:

#ՄայրՀայաստան
🔥 Кто, если не я, когда, если не сейчас?

Пресс-конференция Пашиняна всего лишь показала степень его ненависти к армянам Арцаха и всему армянскому вообще. В остальных планах не было ничего нового: Арцах и РА сдаются под лозунгом о «мире».

Поступающие извне новости раскрывают детали сдачи РА. Выясняется, что Азербайджан выразил готовность обеспечить права армян Арцаха, как национального меньшинства в составе Азербайджана, и потребовал от Армении аналогичного подхода. Последняя согласилась на это. Это, в свою очередь, означает, что предметом обсуждения стало возвращение азербайджанцев в Армению. Остальное оставляю на ваше воображение.

Тем для оценок и обсуждений больше не осталось. Единственным вопросом является отстранение Н. Пашиняна. В этом деле у каждого из нас должна быть своя лепта.

Каждый из нас должен руководствоваться лозунгом «Кто, если не я, когда, если не сейчас?» В этой экзистенциональной борьбе лично я поставлю всё на «кон» и использую все возможности.

Присоединяйтесь!

Андраник Теванян
Գլուխը պատին կտա ՀՀ որևէ ղեկավար, որը մահակ կդարձնի Արցախ ուղարկվող օգությունը․ Մանուկ Սուքիասյան

Նիկոլ Փաշինյանը նախօրեին 5 ժամանոց ասուլիս տվեց, մեծ հաշվով ինչ արձանագրումներ կարող ենք անել այդ ասուլիսից, ի՞նչ է սպասվում Արցախին: Ինչ բանակցային գործընթաց է տեղի ունենում, արդյո՞ք հավանական է խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչ անելիքներ ունի ընդդիմությունը և մասնավորապես ինչ նախաձեռնություներով է հանդես գալիս նորաստեղծ «Մայր Հայաստան» շարժումը, արդյո՞ք ժամանակ կա հանրությանն ու ընդդիմադիր ուժերին կոնսոլիդացնելու համար:

Այս և այլ հարցերի շուրջ Yerevan.Today-ը զրուցել է «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության նախագահ, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Մանուկ Սուքիասյանի հետ:

#ՄայրՀայաստան #Արցախ #Հայաստան
🔥 Պետությունը տնամերձ բոստանդ չէ, Արցախն էլ խորթ զավակ չէ, Նիկո՛լ

Երբ Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց «Հայաստանն իմ Օջախն է, Ժողովուրդն իմ Ընտանիքն է» կարգախոսը, դա ցույց էր տալիս իր իրական վերաբերմունքը պետության ու ժողովրդի նկատմամբ։

Այդ կարգախոսը «թարգմանաբար» նշանակում էր «Հայաստանն իմ տնամերձ բոստանն է, պետական բյուջեն իմ գրպանի փողն է, ժողովուրդն իմ օգտագործման մատերիալն է»։

Երեկ նա արցախցիների վրա մատ էր թափ տալիս, թե բա՝ ձեններդ կտրեք, թե չէ փողերը կկտրեմ։

Նախ ո՞վ ես դու, որ փող կտրես։ Դա քո փողը չէ, դա ՀՀ քաղաքացիների հարկերից վճարած հանրային միջոցներն են և այդ փող տալն այն նվազագույնն է, որ պետք է արվի պատանդի կարգավիճակում հայտնված արցախցիների համար։

Եվ ամենակարևորը՝ Արցախի իշխանություններ և Արցախի ժողովուրդ, չվախենա՛ք սրա փողային շանտաժից, ղալաթ կանի, թե փողը կկտրի։ Մի՛ ընկրքեք դրա շանտաժների առաջ ու քաջալերեք Արցախի խորհրդարանի պատգամավոր Նելլի Գրիգորյանին, որ մյուսները նրա պես հռետորաբանություն կիրառեն, այլ ոչ թե նիկոլական ճնշումների ներքո Արցախի ԱԺ նախագահ հեռացրեք պաշտոնից։

Ով Արցախին դիտարկում է որպես խորթ զավակ, ինքն է խորթը և մերժվածը։ Բոլորիս գործն այդ մերժվածին պետությունից խորթացնելն է։

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

#ՄայրՀայաստան #Անդրանիկ_Թևանյան
Նիկոլ Փաշինյանին պետք է վռնդել պետական ապարատից, հապաղումն, այլևս, անդառնալի կարող է լինել Հայաստանի և Արցախի համար. Անդրանիկ Թևանյան


Փաշինյանի ասուլիսի ընթացքում հնչեցված որոշ մտքերի մեկնաբանումը եթերային լեքսիկոնից դուրս՝ բավականին բարդ է լինելու, բայց, եթե քաղաքական և իրավական գնահատական տալու լինենք, ապա դրանք հանցավոր, ոչ լեգիտիմ և հակապետական հայտարարություններ պետք է որակել։ Որևէ մեկը Հայաստանում նման մանդատ չունի, որպեսզի հայտարարի, թե 29.800 քկմ տարածքով Հայաստանի Հանրապետությունը պահպանելու համար պետք է հանձնել Արցախը,- «#Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը մի քանի ժամ տևողությամբ հերթական մամուլի ասուլիսում անդրադարձել է մի շարք հարցերի, հատկապես խոր ատելության զգացումով արտահայտվել Արցախի և աևցախահայությանն առնչվող գոյաբանական խնդիրներին։

Անդրանիկ Թևանյանն ասում է՝ արդեն մեկ անգամ նշել է, սակայն ցանկանում է կրկնել.«Սա նման է նրան, որ գողերը մտնեն քո տուն և պատանդ վերցնեն ընտանիքի փոքրիկին, այնուհետև պահանջեն ամբողջ տունը՝ այլապես սպառնալով ուտել երեխային, չթաքցնելով, անգամ, որ հետո անցնելու են մյուսներին։ Հիմա Փաշինյանն ասում է, որ տունը և ընտանիքի մյուս անդամներին փրկելու համար պետք է տան փոքր երեխային հանձնել գողերին, թույլ տալ, որ ուտեն նրան, որովհետև այլ հնարավորություն չկա, իսկ փոքրին հանձնելուց հետո երաշխիք չկա, որ գողերը կհանգստանան ու ամբողջ տունը չեն վերցնի, տնեցիներին սրի չեն քաշի: Բայց ամեն դեպքում, նա պնդում է, որ պետք է տան փոքր երեխային հանձնենլ գողերին՝ «միջազգային մեխանիզմների ներքո»:

Բանախոսն ընդգծում է՝ այս ամենն, ուղղակիորեն, ողջամիտ կասկած է առաջացնում, որ Փաշինյանը ծրագրված աշխատանք է իրականացնում. «Իր պարագան և տեսակը հաշվի առնելով էլ, կարող եմ ասել, որ նա հիմա անձնական անվտանգային հարցերի և իշխանության ամեն գնով պահպանման հարցերի լուծմամբ է զբաղված։ Այս ողջ մեխանիզմն, իհարկե, իշխանափոխությունից հետո միայն ամբողջությամբ կբացահայտվի, սակայն այն, որ նա ծրագրավորված կերպով գնում է Արցախի և Հայաստանի կործանման ճանապարհով, սա ակնհայտ է»։

Ամեն ինչ պետք է անել և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս աղետալի վայրընթացը կասեցի և ես համոզված եմ, որ միասնական ջանքերով դա հնարավոր է, ասում է Անդրանիկ Թևանյանը և հավելում. «Ես ինքս իմ ունեցած բոլոր ջանքերը ներդնելու եմ այս գործի իրականացման համար։ Փաշինյանին պետք է վռնդել պետական ապարատից, դրանով իսկ, ապահովելով մեր անվտնագությունը, գոյությունն ու հետագա զարգացումը, որովհետև հապաղումն, այլևս, անդառնալի կարող է լինել Հայաստանի և Արցախի գոյության համար»։

Անդրադառնալով Հայատանում և Արցախում իրականացվող համաժամանակյա բողոքի ակցիաներին՝ Թեւանյանը նշել է. «Մենք, այլևս, պետք է մի կողմ դնենք հնարավոր բոլոր տեսակի տարաձայնություներն ու հակասությունները և մինասնական ջանքերով, օր առաջ, հասնենք սրանցից ազատագրմանը։ Ես հասկանում եմ, որ կան մարդիկ, ովքեր այս միջոցառումներին՝ հավաքների, ակցիաների ու ցույցերի ընթացքում հասցեական քննադատության չեն ենթարկում ՀՀ Կառավարությանը, Նիկոլ Փաշինյանին և իր վարած քաղաքականությանը, բայց մտածում եմ, որ սա ժամանակի խնդիր է։Անկախ ամեն ինչից, թե ով կբարձրացնի պայքարի դրոշակը, միևնույն է, այս պրոցեսը հնարավոր չի լինելու կասեցնել։ Ես ինքս իմ և մեր թիմի անունից հայտարարում եմ, որ անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս անգամ ցանկալի փոփոխություններն իրականություն դառնան»։

#ՄայրՀայաստան #Անդրանիկ_Թևանյան #Արցախ #Հայաստան #միասնություն #МатьАрмения
Արցախի խնդրի և Փաշինյանի ոչ լեգիտիմ վարքագծի մասին

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ Արցախում պաշարման մեջ գտնվող 120 հազար հայերը պահում են ոչ միայն ամբողջ հայության պատիվն ու արժանապատվությունը, այլ առաջին հերթին ՀՀ անվտանգությունը:

«Արցախը հանձնենք, որ Հայաստանը պահենք և խաղաղություն լինի» փաշինյանական բանաձևը բլեֆ է և ուղղված է առաջին հերթին Հայաստանի դեմ:

Արցախի հանձնումը ոչ թե խաղաղություն կապահովի ու երաշխիք կդառնա 29.800-ի համար, այլ հարցականի տակ կդնի ՀՀ տարածքային ամբողջականությունն ու գոյությունն ընդհանրապես: Ի դեպ, Ալիևը դա չի թաքցնում, և դա է պատճառը, որ սահմանագծման հարցում իրենք կոնկրետություն չեն մտցնում քարտեզների մասով:

Հայաստանի նկատմամբ Բաքվի ախորժակը բացվել է հենց Նիկոլ Փաշինյանի վարած ոչ լեգիտիմ քաղաքականության արդյունքում: Լաչինի միջանցքը փակվել է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում արձանագրված համաձայնության արդյունքում:

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված Լաչինի միջանցքի կարգավիճակը զրոյացվել է հենց Նիկոլ Փաշինյանի գործուն մասնակցությամբ:

Իրավիճակի ճիշտ ախտորոշումը շատ կարևոր է հասցեական թիրախավորման, ներքաղաքական պայքարի ու արտաքին խաղացողների վարքագիծը հասկանալու համար:

«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

#ՄայրՀայաստան #Անդրանիկ_Թևանյան #МатьАрмения #Արցախ #Հայաստան
🔥О проблеме Арцаха и нелегитимном поведении Пашиняна

Каждый гражданин Армении должен осознавать, что находящиеся в осаде в Арцахе 120 тысяч армян отстаивают не только честь и достоинство всего армянства, но и, в первую очередь, безопасность РА.

Пашиняновская формула «Сдадим Арцах, чтобы сохранить Армению и добиться мира» является блефом и направлена, прежде всего, против Армении.

Сдача Арцаха приведет не к миру и гарантиям для 29.800 кв. км, а поставит под вопрос территориальную целостность и само существование РА. Кстати, Алиев этого и не скрывает, и именно поэтому они не вводят в вопросе демаркации конкретику по части карт.

Аппетит Баку в отношении Армении распалился именно в результате проводимой Николом Пашиняном нелегитимной политики. Лачинский коридор был закрыт в результате зафиксированного 6 октября 2022-го в Праге соглашения.

Закрепленный трехсторонним заявлением от 9-го ноября 2020-го статус Лачинского коридора был обнулен при действенном участии Никола Пашиняна.

Правильное диагностирование состояния важно для адресной критики, внутриполитической борьбы и понимания поведения внешних игроков.

Со страницы в «Facebook» координатора

движения «Мать Армения» Андраника Теваняна

#МатьАрмения #Անդրանիկ_Թևանյան #ՄայրՀայաստան #Արցախ #Հայաստան
🔥«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը հանդիպում-քննարկում է ունեցել Արցախի ու Հայաստանի շուրջ առկա զարգացումների թեմայով: Հանդիպմանը մասնակցել են 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախից բռնագաղթածները, պատերազմում զոհվածների հարազատները և այլ շրջանակներ:

#ՄայրՀայաստան #МатьАрмения #Անդրանիկ_Թևանյան
🔥 Եթե ՔՊ-ն 50+ ձայն հավաքի Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին, ապա Նիկոլը դա ներկայացնելու է, որպես հանրային աջակցություն Արցախը հանձնելու գործին

Բոլորի համար պարզ է, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները հանրաքվե են։ Եթե ՔՊ-ն 50+ ձայն հավաքի, ապա Նիկոլը դա ներկայացնելու է, որպես հանրային աջակցություն Արցախը հանձնելու գործին։ 2021 թվականի ընտրություններին, երբ Նիկոլը խոստանում էր պայքարել Արցախի համար Երևանում ՔՊ-ն ստացել է 42.31 տոկոս ձայն։

Եթե հիմա անգամ կրկնվի 2021 թվականի արդյուքնները(ինչը խիստ կասկածելի է, քանի որ նրա վարկանիշը բավական իջել է), ապա միևնույն է Նիկոլը չի կարող ասել, որ հանրության մեծամասնույթունը աջակցում է իրեն՝ 42 տոկոսը կեսից պակաս է։ Նիկոլի ծրագիրը կարող է իրականանալ մի դեպքում, երբ ընդդիմադիր շրջանակները համոզեն ընտրողներին չգնալ ընտրությունների ու ընդդիմադիր ընտրողներիպասիվ մասնակցության ֆոնին իշխանական 42 տոկոսը դառնա 52 տոկոս, քանի որ քվեարկությանը մասնակցածների ընդհանուր թվի մեջ կմեծանա իշխանական ընտրողների թիվը։

«Մայր Հայաստան» շարժման անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

#ՄայրՀայաստան #МатьАрмения #Հայաստան #Արցախ