Media is too big
VIEW IN TELEGRAM
🔥🔥🔥 Անդրանիկ Թևանյանին ձեռբակալելու պահը
Մանրամասները՝ տեսանյութում։
#Անդրանիկ_Թևանյան #Արցախ #հայ #Հայաստան
Մանրամասները՝ տեսանյութում։
#Անդրանիկ_Թևանյան #Արցախ #հայ #Հայաստան
👎8
🔥 Նիկոլ Փաշինյանը շարունակում է միտումնավոր թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի հետ. Հռոմի ստատուտի վավերացման վտանգավոր հետևանքները
Այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ ոչ միայն Ալիևի հանցավոր քաղաքականության, այլ նաև Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ համաձայնության արդյունք է:
Փաշինյանը միտումնավոր փչացնում է մեր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ՝ դիմացը Թուրքիայից ակնկալելով սեփական իշխանության և անձի պաշտպանություն:
Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացման միտումնավոր քայլերից է Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը նիկոլական իշխանության կողմից:
Արևմուտք-Ռուսաստան սուր բախման պայմաններում ՌԴ նախագահի դեմ արվող քայլը կարող է հանգեցնել խիստ բացասական հետևանքների ու վերջնականապես փլուզել մեր անվտանգային համակարգը:
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
#ՄայրՀայաստան #Անդրանիկ_Թևանյան

👍13❤2
🔥 Դրամի անկման պատճառների մասին
Մեկ շաբաթվա ընթացքում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ թուլացավ շուրջ 65 դրամով, այսինքն՝ 16 տոկոսի չափով։ Եվ սա դեռ վերջը չէ։ Օրվա ընթացքում ամեն ինչ այնպես է փոխվում, որ դժվար է ասել, թե օրվա վերջում կամ վաղն ի՞նչ պատկեր կունենանք։
Դրամի անկումն ունի հոգեբանաքաղաքական, տնտեսական պատճառներ։
1. Հոգեբանաքաղաքական
Արցախի հանձնումից հետո մարդկանց մոտ անկումային, դեպրեսիվ տրամադրություններ են առաջացել։ Նիկոլ Փաշինյանի «Ապագա կա՛»–ն դրսևորվում է իր ամբողջ վտանգավորությամբ և արյունոտ տեսքով։ Կասկածի տակ է հայտնվել պետության հեռանկարը։
Արցախից բռնի տեղահանված հայերից շատերը չեն համաձայնում բնակվել Սյունիքում կամ մի շարք սահմանամերձ շրջաններում, քանզի մտավախություն ունեն, որ Փաշինյանը դրանք ևս հանձնելու է և չեն ուզում ևս մեկ անգամ վեմակ–դոշակով փախչել։
Սյունիքը, Հայաստանի այլ տարածքներն ու ի վերջո պետությունը կորցնելու վախը մարդկանց մոտ գերիշխող է դարձել։ ՀՀ–ի գոյության և ապագայի նկատմամբ ունեցած անվստահությունը տարածվում է հայկական դրամի նկատմամբ, ինչն էլ բերում է դրա արժեզրկման։
Ներկա վիճակը մարդկանց մոտ իռացիոնալ ու բացասական սպասումներ է առաջացնում, ինչն էլ իր հերթին բերում է խուճապի։ Դրամի անկումը առավելապես այդ խուճապի հետևանք է։
Հայաստանի ապագայի մասով ծանր սպասումներ են առաջանում նաև հայ–ռուսական հարաբերությունների թշնամացման պատճառով։ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդում է մեր անվտանգային ճարտարապետության վերջին բեկորները՝ պատերազմ հայտարարելով անձամբ Վլադիմիր Պուտինին։ Սա էլ է խորացնում խուճապային տրամադրությունը, քանզի նույնիսկ երդվյալ հակառուսներն են հասկանում, որ Մոսկվան այս ամենն անպատասխան չի թողնելու, ինչից շտապելու են օգտվել փաշինյանական իշխանության հովանավորներ Թուրքիան, Ադրբեջանը, մյուսները։
Հայ–ռուսական հարաբերությունները թշնամացումը լուրջ խնդիրներ է առաջացնելու նաև տնտեսության ոլորտում, ինչը ևս ազդելու է դրամի նկատմամբ վստահության վրա։
Ներքին անկայունությունը նույնպես դրամի օգտին չէ։ Փաշինյանը ցնցումների է տանում Հայաստանը։ Այդ պայմաններում դրամը բնականաբար պետք է անցնի ազատ անկման ռեժիմի։
2. Տնտեսական
Արցախի անկումը ոչ միայն արժեհամակարգային, անվտանգային, քաղաքական լրջագույն հարված էր մեր պետականությանը, այլ նաև սոսկալի տնտեսական հարված։ Այդ հարվածի մասշտաբներն այնքան մեծ են փոքրիկ Հայաստանի համար, որ դեռ տաք ենք ու չենք զգում (մի պահ զուտ մակերեսային հաշվարկ արեք, թե ինչ տնտեսական ակտիվներ հայտնվեցին թշնամիների ձեռքում և ամեն ինչ պարզ կդառնա)։ Սա չէր կարող չհարվածել ազգային դրամին։
Սրան գումարած՝ հսկայական դրամական միջոցներ են հայտնվել բռնագաղթած արցախցիներին օգնելու համար, ինչը մեծացրել է դրամական զանգվածը շուկայում։ Դա ինֆլյացիայի պատճառ է դարձել։
Հաջորդը․ տարադրամի նկատմամբ պահանջարկը, այսինքն՝ դրամից ազատվելու ցանկությունը մեծացել է ռելոկանտների մոտ, որոնք լքում են Հայաստանը՝ բնակարանների վարձավճարների ու կյանքի թանկացման պատճառով։
Ստեղծված իրավիճակում Կենտրոնական բանկի կրավորական կեցվածքը լրացուցիչ պատճառ է դարձել դրամի անկման համար, ինչն էլ իր հերթին բերել է սպեկուլյացիոն գործարքների ակտիվացմանը։
Կան նաև բազմաթիվ այլ միկրո պատճառներ, որոնք հանգեցրեցին դրամի թուլացմանը, բայց դրանց այս պահին իմաստ չունի անդրադառնալ։
․ ․ ․
Եվ այսպես, փոխարժեքի շուկայում առաջացել է աննորմալ վիճակ, քանզի մեր երկիրն է աննորմալ վիճակում հայտնվել։ Խուճապը, բացասական սպասումները և մռայլ ապագան հանգեցրել են դրամի անկման։ Ու քանի դեռ Հայաստանի իշխանությունը չի փոխվել ու մեր երկրի ապագան հարցականի տակից դուրս չի եկել, փլուզումներն անվերջ են լինելու։
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
#ՄայրՀայաստան #Հայաստան #Անդրանիկ_Թևանյան

👍12🔥1
Անդրանիկ Թևանյան․ Հայաստանցիները կարող են արժանանալ արցախահայության ճակատագրին, եթե․․․
https://youtu.be/5nYJYMsEn5o?si=nUPuTDSj4s3KwjD2

YouTube
Հայաստանցիները կարող են արժանանալ արցախահայության ճակատագրին. Անդրանիկ Թևանյան
#Անդրանիկ_Թևանյան #Հարցազրույց #5tv
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ասում է, որ Հայաստանը կարող է արժանանալ Արցախի ճակատագրին:
00:47-09:09 Երևանի քաղաքապետի որոշումներն ապօրինի են:
09:19-18:20 Հայաստանը զրկված է դաշնակիցներից:
19:40-27:30…

👍9❤1
«Եթե հնարավոր արտահերթ ընտրություններում նախկին-ներկա կեղծ թեման դուրս մնա օրակարգից, ապա Նիկոլ Փաշինյանը կպարտվի». Անդրանիկ Թևանյան
#ՄայրՀայաստան #Անդրանիկ_Թևանյան
https://youtu.be/8p6EWmgFeP0
#ՄայրՀայաստան #Անդրանիկ_Թևանյան
https://youtu.be/8p6EWmgFeP0
YouTube
Կա՛մ էշ ա, կա՛մ դավաճան, բայց դավաճան էշն էլ չի բացառվում. Թևանյան
#Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
#live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня #Армянская_политики
Պաշտոնական կայք` http://168.am/
Բաժանորդագրվեք մեր ալիքին հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/168amofficial…

👍16👎1
Մեր ասելիքն ու անելիքը
__
1. «Մայր Հայաստանը» ոչ լեգիտիմ է համարում ՔՊԿ-ական իշխանությանը ինչպես Երևանում, այնպես էլ համապետական մասշտաբով:
2. «Մայր Հայաստանը» դեմ է քաղաքային տրանսպորտի թանկացմանը: Դա է պատճառը, որ իշխանությունները մեր դեմ արշավ են սկսել: Մեր խմբակցության անդամներին ուզում են հեռացնել ավագանուց, որպեսզի տրանսպորտի թանկացումը հեշտացնեն:
3. Նիկոլ Փաշինյանն Ալիևի օրակարգն է սպասարկում: Մենք արմատական ընդդիմություն ենք այդ քաղաքականությանը:
4. Հակաժողովրդական ու թալանչիական որոշումների դեմն առնելու միակ արդյունավետ գործիքը Երևանի ավագանիում՝ բոյկոտն է, քվորում չապահովելը: Մենք կոչ ենք անում ոչ իշխանական ուժերին բոյկոտել ավագանու նիստերը:
5. «Մայր Հայաստանի» թիվ մեկ օրակարգային հարցը ներքաղաքական դաշտում՝ ամբողջական իշխանափոխությունն է: Մյուս օրակարգերը կեղծ են ու ծառայում են Փաշինյանին:
Այս ուղերձներով եմ հանդես եկել «5-րդ ալիքի» եթերում:
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան
https://youtu.be/OOaix6BbyCY?si=CmMFjCBPSI3SXctG

Փաշինյանը «կարմիր խնձորի» քաղաքականություն է վարում. Անդրանիկ Թևանյան
#Անդրանիկ_Թևանյան #Հարցազրույց #5tv
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ասում է, որ իշխանությունները վախեցած են ու փորձում են բոլոր հնարավոր մեթոդներով չեզոքացնել իրենց քաղաքական հակառակորդներին:
01:46-09:46 Իշխանությունը վախեցած է:
10:15…

👍13❤1
Հայ ժողովրդին դարձնում են մատաղացու գառ․ մինչև այդ գառանը քերթում են թանկացումներով
#ՄայրՀայաստան #Անդրանիկ_Թևանյան
https://www.youtube.com/watch?v=DYneAbxJB0g

Նիկոլն Ալիևին առաջին գիշերվա իրավունք է զիջում․ Աննա Հակոբյանը դեմ չէ
🚩Բաժանորդագրվե՛ք Telegram ալիքին. https://yangx.top/HAYELI_am 👈🏻
Պաշտոնական Կայք - https://hayeli.am/
Facebook: https://www.facebook.com/hayeliclub/
Telegram: https://yangx.top/HAYELI_am
Tiktok: https://www.tiktok.com/@hayeli_official
Viber: https://cutt.ly/5wn8sJBS…

👍6❤4
Աննա Հակոբյանը դեմ չէ՝ առաջին գիշերվա իրավունքը կարող են հանձնել Ալիևին. «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան
#ՄայրՀայաստան #Անդրանիկ_Թևանյան
https://www.youtube.com/watch?v=DV3KlxkJxt0

Աննա Հակոբյանը դեմ չէ՝ առաջին գիշերվա իրավունքը կարող ես հանձնել Ալիևին. Անդրանիկ Թևանյան: Լրաբեր
#Լրաբեր
Հայկական երկրորդ հեռուստաալիք - http://tv.am/
YouTube - https://www.youtube/armh2
Facebook - https://www.facebook.com/armh2
Instagram – https://www.instagram.com/armh2tv/
Telegram – https://yangx.top/Lraber_h2 /

👍6
Այսօրվա թրքաբոլշևիկները ՔՊ-ականներ են՝ Փաշինյանի գլխավորությամբ. «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան
https://youtu.be/NgRF7pR2XOY?si=WvuC8-IbHsTrI-8N
https://youtu.be/NgRF7pR2XOY?si=WvuC8-IbHsTrI-8N
YouTube
Այսօրվա թրքաբոլշևիկները ՔՊ-ականներ են՝ Փաշինյանի գլխավորությամբ. Անդրանիկ Թևանյան
#Անդրանիկ_Թևանյան #Հարցազրույց #5tv
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ասում է, որ Հայաստանի գոյությունը վտանգված է և դառնում է աշխարհաքաղաքական մանրադրամ:
01:36-10:02 Փաշինյանը մեր օրերի Գետադարձն է:
11:49-24:28 Հայաստանը դառնում է աշխարհաքաղաքական…

👍10❤2