Մայր Հայաստան ժողովրդական շարժում / Мать Армения - Народное движение
452 subscribers
1.38K photos
742 videos
835 links
Официальный канал народного движения «Мать Армения», созданного 28 мая 2023 года.

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման պաշտոնական ալիք։
加入频道
Դադարեցնել թատրոնը


Պետության ղեկավարը պետք է որոշում կայացնի, կառավարչական այլ ֆունկցիաներ իրական ացնի, այլ ոչ թե նստացույց բեմադրի։

Նստացույցը սեփական անկարողության ցուցադրություն է, եթե դա արվում է երկրի ղեկավարի կողմից։ Բայց եթե այդ քայլին գնացել ես, ուրեմն պետք է ճիշտ հասցեատիրոջ դիմես և հստակ գնահատականներ տաս։ Միջազգային հանրությունն իր դիրքորոշումը ցույց է տալիս՝ ելնելով ՀՀ ղեկավարի դիրքորոշումից։

Նիկոլ Փաշինյանն Արցախը (Լաչինի միջանցքն էլ հետը) ճանաչել է Ադրբեջանի մաս՝ դրանով իսկ հնարավորություն տալով Ալիևին պաշարել Արցախը և դեն նետել նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը։

Եթե Փաշինյանի վարած ոչ լեգիտիմ քաղաքականությանը գնահատական չի տրվում, այլ ընտրվում է վերացական միջազգային հանրությանը դիմելու «ծայրահեղ» տարբերակը, ապա դա է, այն էլ՝ էժանագին թատրոն:


#ՄայրՀայաստան #Հայաստան #Անդրանիկ_Թևանյան #Արցախ
Руководитель государства должен принимать решения и отправлять другие управленческие функции, а не инсценировать сидячую забастовку.

Подобный акт – демонстрация собственного бессилия, если он предпринимается руководителем страны. Однако, если уж пошел на данный шаг, значит ты должен обратиться к правильному адресату и дать четкие оценки. Международное сообщество свою позицию показывает, исходя из позиции руководителя РА.

Никол Пашинян признал Арцах (вместе с Лачинским коридором) частью Азербайджана, предоставив этим Алиеву возможность осадить Арцах и выбросить в урну трехстороннее заявление от 9-го ноября.

Если проводимой Пашиняном нелегитимной политике не дается соответствующая оценка, но избирается «радикальный» вариант обращения к абстрактному международному сообществу, то это – театр, к тому же дешевый.

Со страницы в «Facebook» координатора

движения «Мать Армения» Андраника Теваняна

#ՄայրՀայաստան #Հայաստան #Անդրանիկ_Թևանյան #Արցախ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔥🔥🔥 Իշխանության փոփոխությունը չի՛ բերի պատերազմի. իշխանության փոփոխությունը բերելու է իրակա՛ն խաղաղություն. Անդրանիկ Թևանյան

#ՄայրՀայաստան #Հայաստան #Անդրանիկ_Թևանյան #Արցախ
«Կոնսենսուս մինուս մեկ» ֆորմատի ձևավորումն այլընտրանք չունի

Արցախում իրավիճակը սրվում է ժամ առ ժամ, շատ ավելի մռայլ երանգներով, քան մեզանից շատերին կարող է թվալ։

Սովն, այլ կարիքներ ուղղակի հյուծում են արցախցուն։ Բայց նրա անվեհերությունն ու ամրությունն էլ ինչ-որ ողջամիտ սահման ունի։

Շատ արագ մոտենում է լրջագույն պատասխանատվության պահը բոլորիս համար։ Պատասխանատվություն, որից անհնար է խուսափել։

«Կոնսենսուս մինուս մեկ» ֆորմատի ձեւավորումն այլընտրանք չունի։

Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան էջից

#ՄայրՀայաստան #Արցախ
🔥Безальтернативность формирования формата «Консенсус минус один»

Ситуация в Арцахе обостряется изо дня в день, в более мрачных тонах, чем многим из нас может показаться.

Голод и другие лишения попросту истощают арцахца. Однако его бесстрашию и непоколебимости тоже есть разумные пределы.

Очень быстро наступает момент серьезнейшей ответственности для всех нас. Ответственности, избежать которой не удастся.

Альтернативы формированию формата «Консенсус минус один» попросту не существует.

Со страницы в «Facebook» члена движения «Мать Армения» Манука Сукиасяна

#МатьАрмения #Арцах
🔥🔥🔥1994թ․, 2020թ․․ ինչպիսի՞ն կլինի հայ-ադրբեջանական նոր ստատուս քվոն (Արցախի պաշարումը Փաշինյան-Ալիև-Էրդողան համաձայնության արդյունք է)

Արցախյան առաջին պատերազմի հետևանքով 1994 թվականի մայիսին հաստատվեց նոր ստատուս քվո։ Մենք ստացանք Արցախի Հանրապետություն՝ նոր տարածքով։ Ստացանք նաև «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակ, ինչին զուգահեռ տեղի էր ունենում հայ–ադրբեջանական մրցակցություն պետականաշինության, բանակաշինության, տնտեսության, դիվանագիտության և այլ հարթակներում։ Այդ մրցակցության մեջ մի մասով հաջողեցինք, մի մասով՝ ոչ։

Նիկոլ Փաշինյանի «զրոյական կետը» զրոյացրեց 1–ին ստատուս քվոյից հետո ունեցած մեր բոլոր մրցակցային առավելությունները և հնարավորություն տվեց թշնամուն օգտվել նույն ժամանակահատվածում արձանագրված մեր բացթողումներից, սխալներից, ձախողումներից։

2020–ի 44–օրյա պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9–ին։ Հաստատվեց նոր ստատուս քվո։ Հաստատվեց Մոսկվայի ակտիվ միջամտությամբ։ Նոր ստատուս քվո՝ համեմատաբար լավ պայմաններով, կարող էր հաստատվել նաև 2020–ի հոկտեմբերի 19–ին, բայց Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց։ Եթե նրան մնար, ապա նոր ստատուս քվոն Արցախի ամբողջական վերացումը կլիներ (հիմա Փաշինյանը հետևողականորեն գնում է այդ ուղղությամբ)։

Նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը հնարավորություն տվեց Մոսկվային Արցախի մի մասը պահել հայկական և ըստ այդմ հնարավորություն տվեց ռազմական ներկայություն ապահովել Արցախում։

2025–ին լրանում է եռակողմ հայտարարության մեջ ամրագրված ռուս խաղաղապահների ներկայության ժամկետը։ Եթե եռակողմ հայտարարության մասնակիցներից մեկը հայտարարի, որ դեմ է ռուս խաղաղապահների ներկայությանը, ապա խաղաղապահները պետք է հեռանան։

2020–ի նոյեմբերի 9–ից էլ պարզ էր, որ Ալիևն ամեն ինչ անելու է, որպեսզի ռուս խաղաղապահները 2025–ից հետո չերկարաձգեն իրենց ներկայությունը, և Ադրբեջանը կլանի Արցախը։

Նոյեմբերի 9–ից պարզ էր նաև, որ Հայաստանը պետք է հակառակն անի, այն է՝ ձգտի խաղաղապահների ժամկետի ավելացմանը։

Նիկոլ Փաշինյանի ոչ լեգիտիմ և դավաճանական քայլն այն է, որ ինքը Ալիևի հետ միաբերան կողմ է արտահայտվում ռուս խաղաղապահների գործունեության ժամկետի չերկարացմանը։ Փաշինյանը դա անում է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով։ Մոսկվան այդ պայմաններում ստանում է նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության մասնակիցներից երկուսի՝ Հայաստանի ու Ադրբեջանի մերժումը։ Էրդողանը հենց այդ մերժումից հետո ինքնավստահ հայտարարեց, որ ռուս խաղաղապահները 2025–ից հետո պետք է լքեն Արցախը։

Եվ այսպես, տեղի է ունեցել մեծ դավաճանություն։ Փաշինյանը, հակառակ իր խոստումներին ու 2021–ի խորհրդարանական ընտրություններում ներկայացրած ծրագրին, Արցախը հանձնել է Ադրբեջանին։ Արցախի պաշարումը Փաշինյան–Ալիև–Էրդողան համաձայնության արդյունք է։

Բրյուսելում և Վաշինգտոնում հայ–ադրբեջանական նոր ստատուս քվո է եփվում, որի արդյունքում թիրախավորվում է ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը։ Ստանում ենք անվտանգության զրո երաշխիքներ՝ զուգահեռաբար դառնալով հակառուսական ու հակաիրանական գործիք։

Ի դեպ, նոր ստատուս քվոյի համար Արևմուտքին մեղադրելը երեխայություն է։ Արևմուտքն իր շահն ունի։ Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանը ներկայացնողն է այլոց շահերը սպասարկում՝ անձնական շահի դիմաց։

Արցախը Փաշինյանի անձնական (նյութական) շահի առաջին զոհն է դառնում։ Հաջորդիվ Հայաստանն է։ Հետևաբար՝ Արցախի անկում թույլ չտալը գերկենսական և գոյաբանական հարց է բոլորիս համար։ Մեր խնդիրն այս փուլում 2020–ի նոյեմբերի 9–ի ստատուս քվոյի փոփոխություն ի վնաս Հայաստանի ու Արցախի թույլ չտալն է, ինչի կարևորագույն նախապայմանն իշխանափոխությունն է։ Փաշինյանի մասնակցությամբ նոր ստատուս քվոն մահաբեր կլինի մեր երկրի համար։

Հ․Գ․։ Ստորության և դավաճանության գագաթնակետն է այն մտածողությունը, թե բա՝ Արցախը հանձնելու և 120 հազարին սրի տալու գնով կարելի է Հայաստանը պահել։

«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

#ՄայրՀայաստան #Հայաստան #Արցախ #Անդրանիկ_Թևանյան #МатьАрмения #MayrHayastan #АндраникТеванян
Թուրքիայի հաջորդ պայմանը Սյունիքը Ադրբեջանին հանձնելն է․ Հայաստանի գործող կառավարությունը հենց այս ուղղությամբ է գիտակցված կերպով շարժվում

Արցախի հայաթափումը Շվեդիայի NATO մտնելուն կողմ քվեարկելու նախապայմաններից է եւ պատահական չի, որ Էրդողան հենց Վիլնյուսի գագաթաժողովին ընթացքում հայտարարեց Արցախից խաղաղապահների դուրս բերելու մասին։ NATO-ի երկրներն ընդունել են այդ նախապայմանը։

Թուրքիայի հաջորդ պայմանը Սյունիքը Ադրբեջանին հանձնելն է։

Հայաստանի գործող կառավարությունը հենց այս ուղղությամբ է գիտակցված կերպով շարժվում։

Իրավիճակը կարող է փոխվել այս կառավարության շտապ հրաժարականով, սակայն դրա համար պետք է ժողովուրդ ունենալ։

Հ.Գ. Արցախում, ֆիզիկական առումով, ցեղասպանության վտանգն ընդամենը գեղարվեստական խոսք է եւ պետք չէ դա ամեն առիթով կրկնելով հոգեբանական տեռորի ենթարկել մեր հայրենակիցներին։ Այնտեղ վիճակը շատ ծանր է եւ մենք պետք է նրանց քաջալերենք։ Վիճակը կարող ենք փոխել հեռացնելով միջազգային հարթակներում Արցախը հայաթափելու ծրագրի հետ համաձայնված կառավարությանը, դա արդեն նոր քաղաքական իրավիճակ կստեղծի։

«Մայր Հայաստան» շարժման անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

#ՄայրՀայաստան
1994г., 2020г.: каким будет новый армяно-азербайджанский статус-кво (осада Арцаха – результат соглашения Пашинян-Алиев-Эрдоган)?



По итогам 1-ой Арцахской войны в мае 1994-го утвердился новый статус-кво. Мы получили Республику Арцах в новых границах. Получили также состояние «ни мира, ни войны», параллельно которому шло армяно-азербайджанское соперничество в сферах государственного строительства, построения армии, дипломатии и т.д. В этом противостоянии мы отчасти достигли успеха, отчасти – нет.

«Нулевая точка» Никола обнулила все наши конкурентные преимущества после 1-го статус-кво и позволила врагу воспользоваться зафиксированными нами за тот же период упущениями, ошибками и провалами.

44-дневная война завершилась 9-го ноября. Утвердился новый статус-кво. Утвердился при активном вмешательстве Москвы. Новый статус-кво, при сравнительно лучших условиях, мог утвердиться 19-го октября 2020-го, но Никол Пашинян не согласился на это. Будь на то его воля, новым статус-кво было бы полное уничтожение Арцаха (сейчас Пашинян последовательно идет этим путем).

Трехстороннее заявление от 9-го ноября дало Москве возможность сохранить часть Арцаха армянским и утвердить в нем свое военное присутствие.

В 2025-ом завершается закрепленный в трехстороннем заявлении срок пребывания в Арцахе российских миротворцев. Если одна из сторон трехсторонних соглашений заявит, что выступает против присутствия российских миротворцев, то последние должны будут покинуть территорию.

Уже с самого 9-го ноября 2020-го было понятно, что Алиев сделает всё, чтобы срок пребывания российских миротворцев не был продлен, и Азербайджан поглотил Арцах.

Тогда же было понятно, что Армения должна сделать прямо противоположное, то есть стремится к продлению сроков пребывания миротворцев.

Нелегитимным и предательским шагом Никола Пашиняна является то, что он в унисон Алиеву выступает против продления срока нахождения в Арцахе российских миротворцев. Пашинян делает это признанием Арцаха частью Азербайджана. В этих условиях Москва получает отказ двух (Армении и Азербайджана) из трех сторон заявления от 9-го ноября. Именно после этого отказа Эрдоган самоуверенно заявил, что российские миротворцы после 2025-го должны покинуть Арцах.

Итак, произошло большое предательство. Вопреки своим обещаниям и представленной им на парламентских выборах 2021-го программе, Пашинян сдал Арцах Азербайджану. Осада Арцаха – результат соглашения Пашинян-Алиев-Эрдоган.

В Брюсселе и Вашингтоне заваривается новый статус-кво, в результате которого мишенью становится не только Арцах, но и Армения. Мы получаем ноль гарантий безопасности, становясь при этом антироссийским и антииранским инструментом.

Кстати, обвинять Запад в новом статус-кво попросту инфантильно. Запад преследует свои цели. Вся проблема в том, что представляющий Армению обслуживает чужие интересы – в своих личных интересах.

Арцах становится жертвой личных (меркантильных) интересов Пашиняна. За ним последует Армения. Следовательно, недопущение падения Арцаха является жизненно важным и экзистенциональным для всех нас вопросом. Нашей задачей на данном этапе является недопущение изменения статус-кво от 9-го ноября 2020-го в ущерб Армении и Арцаху, важнейшим предусловием которого является смена власти. Новый статус-кво с участием Пашиняна станет для нашей страны смертоносным.

P.S. Верхом подлости и предательства является то мышление, будто ценой сдачи Арцаха и жертвования 120 тысячами армян можно сохранить Армению.

Со страницы в «Facebook» координатора

движения «Мать Армения» Андраника Теваняна

#АндраникТеванян #МатьАрмения #MayrHayastan
🇹🇷🇷🇺🇦🇲 Թուրքիան փորձում է ՌԴ-ին դուրս մղել Հարավային Կովկասից. Դանիելյան

Վիլնյուսում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն արդեն խոսում են Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու հարցի մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման անդամ Ստեփան Դանիելյանը։

Նա հիշատակեց Էրդողանի հայտարարություններից մի քանիսը։ Մասնավորապես, Թուրքիայի նախագահը ողջունեց Ուկրաինայի ՆԱՏՕ–ին անդամագրվելու հնարավորությունը, ՆԱՏՕ–ի ընդլայնումն անվանեց անվտանգության խնդիր, նաև շեշտեց, որ Ռուսաստանը պետք է կատարի «իր խոստումն» ու 2025 թվականին դուրս գա Արցախից։

«Դրանից հետո Իրանի հոգևոր առաջնորդի արտաքին հարցերով խորհրդականը հայտնի հոդվածը գրեց
ասելով, որ Ռուսաստանի հետ իրենք պետք է պահեն Հարավային Կովկասը, որի կորուստը լինելու է ստրատեգիական վտանգներով լի երկու երկրների համար էլ։ Եվ նաև ՌԴ–ին ասաց, որ ինքը նաև Հյուսիսային Կովկասի խնդիր կունենա։ Առաջարկեց համագործակցել այդ հարցում»,–նշեց քաղաքագետը։

Ըստ նրա՝ Եվրամիության, ԱՄՆ–ի ծրագրերի մեջ է մտնում Արցախը դատարկել, Ռուսաստանին հեռացնել Հարավային Կովկասից, խնդիրներ ստեղծել Իրանի և Ռուսաստանի համար։

Թե որքանով է Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը նպաստում ծրագրերի իրականացմանը, քաղաքագետը շեշտեց նրանք հենց դրա համար էլ եկել են։

«Պատահական չէր, որ 2017-ին խորհրդարանական ընտրություններից հետո «Ելք» դաշինքը կազմակերպեց ԵԱՏՄ–ից դուրս գալու և Եվրամիություն մտնելու հանրային լսումներ։ Իրենք այդ քայլը պետք է անեին, որպեսզի իրենց աջակցեին գալ իշխանության, իրենց իշխանության գալը հենց այս տրամաբանության մեջ է։ Դրա դեմ ոչինչ չի արվում Հայաստանում, որովհետև Հայաստանի քաղաքական դաշտը մահացած է»,–ասաց Դանիելյանը։

Խոսելով ռուս–թուրքական հարաբերությունների մասին
նա նկատեց, որ դրանք գնալով սրվում են տարբեր առումներով, բայց դեռ պարզ չէ, թե ինչքան հեռու կգնա Ռուսաստանը կամ Թուրքիան։

Նա խոսեց նաև ԵՄ դիտորդների սահմանում ներկայության մասին։ Ըստ նրա դիտորդներին հրավիրելը սխալ քայլ էր, մրցակցությունը հիմա Հայաստանում է, իսկ մենք Ուկրաինայի օրինակով տեսանք, թե ինչ կարող է լինել։

Ըստ քաղաքագետի ստեղծված իրավիճակից դուրս գալու համար նախ պետք է կառավարությունը հեռանա, քաղաքականությունը վարվի ազգային շահերից ելնելով։

«Դրանից հետո տեսնենք, թե հակամարտող կողմերն ինչ առաջարկներ ունեն. եթե Արևմուտքն ակնկալում է Արցախը հայաթափել, հետո Սյունիքը հանձնել Ադբրբեջանին, ապա դա մեզ համար անընդունելի է»,–ասաց փորձագետը։

Եթե մյուս կողմի առաջարկը մեզ համար ընդունելի լինի, ապա պետք է համապատասխան քաղաքականություն վարել
չվախենալով, որ ինչ–որ մեկը մեզ կմեղադրի ժողովրդավարական ճամբարի մեջ չլինելու համար, կարծում է Դանիելյանը։

#ՄայրՀայաստան #MayrHayastan #МатьАрмения #Արցախ #Հայաստան
🔥 Пашинян и его парламентское большинство нелегитимны: у руля власти находится хунта


Озвучиваемые Николом Пашиняном, Араратом Мирзояном, депутатами от ГД заявления и проводимая действующей властью политика по части Арцаха и Армении нелегитимна. Они не получили на это поддержки граждан РА во время парламентских выборов 2021-го, следовательно, действующее парламентское большинство и правительство незаконны.

У Пашиняна нет мандата на признание Арцаха в составе Азербайджана.

Пашинян обманул граждан РА, отрекся от своих обещаний, сдал Арцах, поставил под вопрос существование Армении.

Если легитимным основанием смены власти в 2018-ом преподносилось отречение от обещания, то сейчас легитимное основание для смены власти есть уж подавно, поскольку, в сравнении с 2018-ым, сейчас мы стоим перед угрозой существования государства. В 2018-ом не было темы государственной измены, сейчас – есть.

Учитывая то обстоятельство, что проводимая Пашиняном политика находится в поле государственного преступления и является антиконституционной, мы имеем дело с узурпировавшей власть хунтой. А это кардинальным образом меняет картину. Между нежелательной властью и хунтой колоссальная разница.

Касательно поведения Степанакерта.

Направляемые из Арцаха в Армению и во внешний мир сигналы должны быть более адресными и политическими. На смену размытости и лирике должны прийти четкость и прагматизм, холодный расчет и конкретные шаги.

P.S. На фоне драматичных развитий в Арцахе и преступной политики властей Армении участие в сборе подписей «Айакве» – самое минимальное, что должен сделать гражданин РА. Остальные шаги должны предпринять уже политические люди.

Со страницы в «Facebook» координатора

движения «Мать Армения» Андраника Теваняна

#МатьАрмения #ՄայրՀայաստան #АндраникТеванян #ԱնդրանիկԹևանյան #Արցախ
🔥Եթե Արցախը չհանձնեմ, ապա պատերազմ կլինի փաշինյանական թեզը մեծագույն խաբեություն է, քանզի դրանից հետո Հայաստանը կհայտնվի չդադարող ցնցումների մեջ և կմեծանա լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը։

Իսկ եթե նա անկեղծ է այդպես մտածում, ապա դա մեծագույն տգիտություն է։

«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

#ՄայրՀայաստան #Անդրանիկ_Թևանյան
ՀՐԱՏԱՊ

Բերման են ենթարկել Արցախի դրոշը ծածանելու համար

Մեր թիմակցին՝ Արեգին, Վանաձորում հենց հիմա ոստիկանները բերման են ենթարկում Արցախի դրոշը ծածանելու համար…

Վանաձորում գտնվող փաստաբաններին խնդրում եմ գան Տարոնի բաժին։

«Մայր Հայաստան» շարժման անդամ Հովհաննես Հարությունյանի ֆեյսբուքյան էջից
Եթե մենք շարունակում ենք հանդուրժել դրանց, ապա ինչո՞ւ արտաքին դերակատարները պետք է փոխեն իրենց վերաբերմունքը արցախցիների հանդեպ

Հայաստանի քաղաքականությունը որոշում է ընտրված կառավարությունը, որի ղեկավարը համաձայնվել է Արցախի էթնիկ զտման քաղաքականությանը (ավելի ճիշտ, հենց դրա համար է տեղի ունեցել 2018-ի դավադրությունը):

Հիմա, եթե մենք շարունակում ենք հանդուրժել դրանց, ապա ինչո՞ւ արտաքին դերակատարները պետք է փոխեն իրենց վերաբերմունքը արցախցիների հանդեպ։

Եթե չենք հանդուրժում, ապա պետք է դրանց վռնդենք, այդ դեպքում էլ կփոխվի իրենց վերաբերմունքը։

Իսկ եթե չենք վռնդում ու տեղի ունենա այն, ինչը ծրագրավորվել է, ապա չեմ պատկերացնում, թե դրանից հետո մենք ինչպես ենք կարողանալու մի տարածքում միմյանց հետ ապրել։ Դժվար թե դա ստացվի։

«Մայր Հայաստան» շարժման անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

#ՄայրՀայաստան #Արցախ
🔥 Թույլ չտալ, որ երեխային ուտեն, փրկել ամբողջ տունը

Գողերը մտել են տուն և պատանդ վերցրել ընտանիքի փոքրիկին: Պահանջում են տունը՝ այլապես սպառնալով ուտել երեխային:Չեն թաքցնում, որ հետո անցնելու են մյուսներին:

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ տունը և ընտանիքի մյուս անդամներին փրկելու համար պետք է տան փոքր երեխային հանձնել գողերին, թույլ տալ, որ ուտեն նրան: «Այլ ճար չկա», -ասում է նա:

Փաշինյանը նաև ավելացնում է, որ փոքրին հանձնելուց հետո երաշխիք չկա, որ գողերը կհանգստանան ու ամբողջ տունը չեն վերցնի, տնեցիներին սրի չեն քաշի:Բայց ամեն դեպքում, ասում է նա, պետք է տան փոքր երեխային հանձնենք գողերին՝ «միջազգային մեխանիզմների ներքո»:

Հարցի բարոյական կողմը մի կողմ թողած՝ նկատենք, որ այդ քաղաքականությունը հանցավոր է և ապահովում է 100-տոկոսանոց ոչնչացում ամբողջ տան և ընտանիքի բոլոր անդամների համար: Ուստի՝ տան փոքրի համար պայքարը նույնն է ինչ ամբողջ տան համար պայքարելը: Եթե Նիկոլը չի կարողանում, ապա դա չի նշանակում, որ պայքարել ու տունը փրկել հնարավոր չէ: Հնարավո՛ր է: Ես համոզված եմ, որ հնարավոր է:

Անդրանիկ Թևանյան
Ալիևը շուտով կբարձրացնի հարցը, թե ինչու են Արցախում ռուս ուժեր գտնվում. Արթուր Խաչիկյան

Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Հայաստանը տալիս է Ադրբեջանին բոլոր իրավունքները եւ հնարավորությունները Արցախի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

#ՄայրՀայաստան #Հայաստան #Արցախ
Не дать съесть ребенка, спасти весь дом

Воры проникли в дом и взяли в заложники младшего ребенка. Они требуют отдать дом, угрожая в противном случае съесть этого ребенка. Они и не скрывают, что затем возьмутся за остальных членов семью.

Никол Пашинян говорит, что для спасения дома и остальных членов семьи нужно отдать младшего ворам и позволить им его съесть. «Другого выхода нет», – говорит он.

Пашинян также добавляет, что после сдачи младшего нет гарантий того, что воры успокоятся и не отберут весь дом, не расправятся со всеми домашними. Однако, в любом случае, говорит он, нужно сдать ворам младшего ребенка – под «гарантии международных механизмов»

Оставляя в стороне моральную сторону вопроса, заметим, что данная политика является преступной и гарантирует полное уничтожение дома и всех членов семьи. Следовательно, борьба за младшего ребенка равноценна борьбе за весь дом. Если Никол не может, то это не означает, что бороться и спасти дом невозможно. Возможно! Я убежден, что возможно.

Со страницы в «Facebook» координатора

движения «Мать Армения» Андраника Теваняна

#МатьАрмения #Арцах
Հիմա հրատապ խնդիրը սրանց հեռացումն է՝ շտապ եղանակով

Ամեն ինչ սկսվել է 1998-ին, երբ իշխանություն ունեցող ու իշխանությունից օգտվող մի խավ հեռացվեց կերակրամանից։ Հեռացնողների որակը հիմա չեմ քննարկում, նրանք էլ սրբեր չեն։

1998-ին Տեր-Պետրասյանն իշխանության հարցը կապեց Արցախի խնդրի հետ, ու դա դարձավ իշխանության համար պայքարի գաղափարախոսություն։

Մի ճամբարը, որպեսզի իշխանություն ունենա, գաղափարախոսություն ընտրեց Արցախը չտալը՝ դրանով հիմնավորելով իրենց իշխանություն ունենալու լեգիտիմությունը, մյուսը հակառակը՝ Արցախը պետք է տալ եւ դրա համար պետք է գան իշխանության։

Երկու դեպքում էլ առանցքային բառն "իշխանությունն" է։

2008-ի Մարտի 1-ին Արցախը հանձնողները փողոցում ջարդվեցին ու Մարտի 1-ը դարձրեցին իրենց Ավարայրի ճակատամարտը։ Դրանց կորիզը հենց 1998-ին իշխանություն կորցրած խավն էր։ Նրանց դրոշն էլ Արցախի նկատմամբ ատելությունն էր։ Արցախը հանձնողները հետո մերժեցին իրենց մարգարեին, բայց դա արդեն էական չէ, աղանդն արդեն ձեւավորվել էր։

Հենց այստեղ հայտնվեցին արտաքին ուժերը, որոնք սկսեցին աջակցել տարբեր եղանակով Արցախը հանձնողներին, որոնց իշխանության գալու լեգիտիմության հիմնավորումը Արցախը հանձնելն էր։ Թե ինչպես էին աջակցում, դա արդեն այլ հետաքրքիր թեմա է։

2018-ի դավադրությունն արտաքին ուժերի, նրանց կամակատար "քաղաքացիական հասարակության" եւ 1998-ին իշխանության կերակրատաշտից հեռացվածների եռամիասնության արդյունքն էր։

2018-ին նրանք եկել են իշխանության Արցախը հանձնելու նպատակով, դա է իրենց քաղաքական "աստվածաբանությունը", դա է նաեւ արտաքին պատվերը:

Այստեղ առաջանում է հարց՝ իսկ ինչո՞վ էին զբաղված ԱԱԾ-ն, ՊՆ-ն, Սերժ Սարգսյանը եւ մյուս պատկան մարմինները։ Կարծում եմ՝ այս հարցերին նրանք պետք է պատասխանեն՝ ինչո՞ւ չեն նկատել դավադրությունը կամ գուցե իրենք էլ են մասնակից եղել...: Հուսանք, այս հարցերի պատասխանը կլսենք ու ուրախ կլինեմ, որ պատասխանները կկարողանան կասկածները մարել։

Բայց հիմա հրատապ խնդիրը սրանց հեռացումն է, շտապ եղանակով՝ թավշյա, ոչ բռնի եղանակով։

Եվ հիշեք դասականին՝ կառավարության դուռը ժողովրդի դուռն է։

«Մայր Հայաստան» շարժման անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

#ՄայրՀայաստան #Հայաստան #Արցախ