Ալբերտիչ | հեղինակային ալիք
409 subscribers
354 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
加入频道
Forwarded from Times.am
Media is too big
VIEW IN TELEGRAM
Սերժ Սարգսյանը հրապարակեց սկանդալային ձայնագրությունը
Երեկ Մոսկվայում ընթացող «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային ֆորումին Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հարց էր ուղղել ՌԴ արտգործնախարար Լավրովին այն մասին, թե արդյոք վերջինս չի կարծում, որ տարածաշրջանային պրոցեսներին պետք է ստիպողաբար ներգրավվել նաև Թուրքիային (հարցը՝ ստորև տեսանյութում):

Իմ հիշողության մեջ Հայաստանում այսպիսի հռետորաբանություն ունեին ծռերն ու մերձկապիտուլյանտական շրջանակները։ Ինչևէ, Լավրովը հարցին պատասխանել է 6-7 րոպե, որի ընթացքում առնվազն երկու անգամ ասել է՝ «տարածաշրջանային խնդիրների կարգավորումը, առանց Թուրքիայի և Իրանի շահերը հաշվի առնելու, հնարավոր չէ»։ Վերջում նշելով, որ Թուրքիայի ներգրավվածությունը պոզիտիվ գործընթաց է։

Մի քանի դիտարկում.
✓ Ռուսաստանը հարկադրված է հաշվի նստելու Թուրքիայի հետ, քանի որ թուրքերը բավականին ակտիվ և հաջող կերպով ներգրավվում են բոլոր այն տարածքներում, որոնք երբևէ համարվել են Ցարական Ռուսաստանի, ապա Խորհրդային Միության ազդեցության գոտի։
✓ Թուրքիան մեր տարածաշրջանում Ռուսաստանին պետք է նաև որպես չին-իրանական ազդեցությունը չեզոքացնելու միջոց։
✓ Հայաստանի քաղաքական շրջանակների համար, որոնք ապագայում իշխանություն են լինելու հարկ է ֆիքսել, որ Ռուսաստանի համար մենք չենք եղել ու չենք լինելու դաշնակից, որովհետև Ռուսաստանը, որպես այդպիսին, դաշնակիցներ չունի։
✓ ՌԴ-ն, ինչպես ցանկացած համաշխարհային կամ տարածաշրջանային տերություն, ունի որոշակի շահեր, որոնք հաճախ ընդհանրություն չունեն այլ՝ փոքր կամ միջին կարգի պետությունների շահերի հետ։
✓ Արցախի կորստից հետո Հայաստանի մնացած տարածքն է այժմ դարձել տերությունների շահերի բախման բեմը։ Հայաստանը տուժողի կարգավիճակում է և այդպիսին էլ դուրս է գալու իրավիճակից՝ քիչ կամ ավելի շատ կորուստներով։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Դարբինյանի հարցն ու Լավրովի պատասխանը
Ալբերտիչ | հեղինակային ալիք
ՆԻԿՈԼԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ
Եթե ունեք ընկերներ, որոնք դեմ են կապիտուլյանտին, բայց չեն ուզում գնալ ընտրությունների, ուղարկեք իրենց Կարենի էս մեթոդոլոգիական բացատրությունը։ Եթե թելեգրամ էլ ունեն՝ ուղարկելիս կարող եք կցել էս սթիկերներից 👇
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իրանի ռազմածովային նավատորմը՝ Ատլանտյան օվկիանոսում։ Կարծես թե՝ ուղևորվում են դեպի Կուբա և կամ Վենեսուելա։ Եթե իրանցիներին հաջողվի հասնել նպատակակետին, ապա տարածաշրջանում և առհասարակ Միջին/Մերձավոր Արևելքում աճող թուրքական գործոնը շատ լուրջ հակազդեցության է հանդիպելու։ Հետաքրքիր կլինի այդ կոնտեքստում հետևել Ռուսաստանի Դաշնության քաղաքական վեկտորին՝ հաշվի առնելով Կրեմլի ներկայիս փորձերը Թուրքիային մեր տարածաշրջանում ակտիվ ակտորի կարգավիճակ տալու միջոցով չինական ազդեցության աճը թույլ չտալու ուղղությամբ։ Ես ուշադրությունը հաճախ եմ հրավիրում այս բազմաշերտ կոնֆրոնտացիային, քանի որ նույնիսկ Հայաստանի համար դրանք նվազագույնը ոչ պակաս կարևոր են, քան հունիսքսանյան արտահերթ ընտրությունները։ Ի վերջո տարածաշրջանում Թուրքիայի՝ որպես երկրորդ խաղացողի, դերի հաստատումը Հայաստանի համար նշանակելու է սուբյեկտայնության զրոյացում։

https://yangx.top/khayalpressa313/652
Forwarded from Mediaport
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
‼️🤦‍♂️ «Երեխեք, ծափահարում ենք». «Նիկոլ, վար-չա-պետ» հուշումից երեխաները սկսում են վանկարկել

Փաշինյանը սպասում է ծափերը շատանան, որ դուրս գա մեքենայից:
Շատ խորհրդանշական ա էս նկարը։ Չէ, ասելիքս ամենևին անձնավորված չի, կոնկրետ էս կնոջ անձին չի վերաբերում, այլ երևույթին։

Պատշգամբից արդեն կարող ենք պատկերացնել բնակարանի ներսում վիճակը։ Խորհրդանշական ա նման բնակարանի դռանը Նիկոլի նկարն ու «ապագա կա» կարգախոսը։ Խորհրդանշական ա, որովհետև գրեթե բառացիորեն նույնպիսի վիճակում ա Հայաստանը՝ հոշոտված, բզկտված… ու դեռ հայկականից ու հայից իր վրեժն ամբողջովին չառած կապիտուլյանտի իշխանությունը։ Դեռևս հողին չհանձնված զոհեր, անհայտ կորածներ, Բաքվում մինչ օրս պահվող հարյուրից ավելի գերիներ… ու ապագա՞։ Եվ էս ամենի վերջում էլ ներքևի ձախ անկյունում շենքի հասցեի ցուցանակը՝ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ»…

Նկարը՝ Ռաֆայել Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
Գիտության, կրթության ու բարձր տեխնոլոգիաների մասին նոր հարթակ եմ գտել։ Դեռ նոր եմ ծանոթանում, դուք էլ կարող եք։

https://yangx.top/tribuneyvn
ԱՐՁԱԳԱՆՔ

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին։

Եկեղեցու և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ ներկա իշխանության վերաբերմունքը մեր ժողովրդին հայտնի է։ Այս համատեքստում պետք է դիտարկել վարչապետի պաշտոնակատարի կողմից Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ դրսևորված վարքագիծը։

Հայոց Եկեղեցին, հակառակ ամեն տեսակ խոչընդոտի և իշխանությունների կեցվածքի, շարունակելու է անշեղորեն իրականացնել հոգեփրկչական և ազգապահպան իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում։

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Կարճ ու պարզ լեզվով էն մասին, թե ինչ է կատարվում աշխարհում, թե ինչպես են աշխարհը նորովի բաժանում, և ինչ է կատարվում Հայաստանում՝

— Բայդենին հարցնում են, թե ինչո՞ւ Վլադիմիր Պուտինը, չնայած ԱՄՆ-ի գործադրած այդքան ջանքերին, չի փոխում քաղաքական կուրսը։ Բայդենը պատասխանում ա՝ որովհետև նա Վլադիմիր Պուտինն ա։

— Մեծ Բրիտանիայի թագուհին հարցուփորձ ա անում Պուտինի ու Սի Ցզինպինի մասին։

— G7-ին քննարկում են Չինաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի շուրջ հարցեր։

— Իրանում շուտով ընտրություններ են։

— Ռուսները թուրքերին հրավիրում են տարածաշրջանը մեջ-մեջ անելու։

— Թուրքիան էս պահին իր տարածքից դուրս տարբեր տարածաշրջաններում ունի շուրջ 50 հազ. զինվոր։

— Չինաստանն Իրանի հետ լուրջ պայմանագրեր ա կնքել՝ երկարաժամկետ համագործակցության մասին։


— Իսկ Հայաստանում… իսկ Հայաստանում Լենա Նազարյանի հերթական տաֆտալոգիան ա համընդհանուր ուրախության թեման։
Մինչ շարունակվում են կապիտուլյանտի հոգեկան պոռթկումները, ցանկանում եմ հիշեցնել, որ երկու օրից հարևան Իրանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, որոնք որոշակիորեն կանխորոշելու են հետագա իրադարձությունների ընթացքը Լիբիայից մինչև Աֆղանստան, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Հաշվի առնելով, որ Հայաստանում արտահերթին մասնակցող ընդդիմադիր ուժերից մեկը հայտարարել էր Ռուսաստանի ներկայությունը մեր երկրում մեծացնելու մտադրության մասին, կարծում եմ՝ մեր պարագայում առավել կանխորոշիչ են լինելու սեպտեմբերին ՌԴ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Իսկ էնտեղ 2018-ից բավական հետաքրքիր ներքին պրոցեսներ են ընթանում։
✓ Մասնավորապես, ձախ ազգայնական «Արդար Ռուսաստանը» խնդիր է դրել դաշինք ձևավորել կոմունիստների հետ։
✓ Իսկ կոմունիստները, չնայած ժամանակ Պուտինի ադմինիստրացիայի ղեկավար Վոլոշինի ջանքերին, այսօր էլ բավականին ազդեցություն ունեցող քաղաքական ուժ են Ռուսաստանում։
✓ Կոմունիստների շարքերում էլ չնայած նրան, որ Զյուգանովը կրկին ընտրվել է նախագահ, ներքին խմորումներ են։
✓ Կոմունիստների մի մասը աջակցում է Նավալնու պայքարը իշխանությունների դեմ, ինչի արդյունքում մի շարք կոմունիստներ հեռացվել են կուսակցության շարքերից։
✓ Միևնույն ժամանակ իշխանական «Միասնական Ռուսաստանի» խմբակցության ջանքերով օրենսդրական նախագիծ է ընդունվել ՌԴ-ում ծայրահեղական և ահաբեկչական ճանաչված անձանց ընտրություններին չթույլատրելու վերաբերյալ։
✓ Կանխատեսելիորեն, էքստրիմիստականների շարքին է դասվել Նավալնու «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը»։

Չգիտեմ, արդյո՞ք Հայաստանում ընկալում են այս պրոցեսները, թե՞ հույսը Պուտինի գլխավորած քաղաքական ուժի հավերժական իշխանությունն է։
Բայդեն-Պուտին հանդիպման ընթացքում քննարկվող բազմաշերտ հարցերի մեջ կարծես երկրորդական, նույնիսկ՝ երրորդական, դեր է առանձնացվել Արցախի խնդրին։ Ըստ էության՝ սա նշանակում է, որ այս փուլում ԱՄՆ-ն միտված չէ խնդրի կարգավորումը ռուսական միջնորդական-խաղաղապահ առաքելության ձևաչափից բազմակողմ քննարկման տեղափոխելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու։
Forwarded from Mediaport
‼️ ՀՐԱՏԱՊ. պետական ծառայողներին հարկադրաբար բերում են Հանրապետության հրապարակ՝ Փաշինյանի հավաքին

Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական ամբողջ ռեսուրսը լծվել է այսօր Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մարդաքանակ ապահովելու գործին։

Ըստ այդմ՝ բոլոր ՔՊ֊ական մարզպետները ժողովներ են արել և դպրոցների, պոլիկլինիկաների ու պետական մյուս հիմնարկությունների աշխատակիցներին խիստ կերպով հրահանգել են անպայման ներկա գտնվել վարչապետի պաշտոնակատարի հրավիրած հավաքին՝ սպառնալով աշխատանքից ազատմամբ:
Forwarded from Ձայն տուր
Սիրելի’ հետևորդ, մի քանի հարց ունենք քեզ ընտրությունների հետ կապված: Միացի՛ր խոսենք🤝

https://yangx.top/DzaynturBot
👆👆👆

«Ֆրանսիայի նարցիսական անկումը». գրող Միշել Ուելբեքի արտահայտությունն է՝ ոչ այդքան վաղ հրապարակված «գեներալների նամակի» առիթով, ովքեր պնդում էին, թե Ֆրանսիան գտնվում է քաղաքացիական պատերազմի եզրին։ Ուելբեքը կասկածում է, սակայն յուրահատուկ պատճառով։ Պատերազմի համար անհրաժեշտ են դիմակայության երկու կողմեր, իսկ պատրա՞ստ են արդյոք ֆրանսիացիները կռվել իրենց մշակույթը վերափոխող ուժերի դեմ։ Եզրահանգում՝ պատրաստ չեն։ Նրանք ունակ են միայն նվնվալ և դժգոհել այն բանից, թե որքան սարսափելի է ամեն ինչ։ Այն, ինչ տեղի է ունենում, ինքնասպանություն չէ, այլ վերածնունդ։

«Պատրաստվո՞ւմ են ֆրանսիացիները զենք վերցնել՝ պաշտպանելու իրենց դավանանքը։ Նրանք չեն ունեցել որևէ դավանանք բավականին ժամանակ, և ցանկացած պարագայում նրանց նախկին դավանանքն այն տեսակն էր, ուր դու առաջարկում ես (դեմ ես տալիս) քո կոկորդը մսագործի դանակին:
Կլինի՞ դա պատերազմ իրենց մշակույթը, կենսակերպը, արժեհամակարգը պաշտպանելու համար։ Ինչի՞ մասին ենք մենք հստակ խոսում։ Եվ եթե դա կա, արժե՞ պայքարել հանուն դրա։ Մեր «քաղաքակրթությունը» իրապե՞ս դեռ հպարտանալու ինչ-որ բան ունի…»
Ի դեպ։

Ըստ Gallup-ի վերջին հարցումների՝ պատկերն էսպիսին է։ Նույնիսկ եթե հաշվի առնենք հնարավոր շեղումները, ապա միայն մեկ պարագայում է հնարավոր երկրորդ փուլի անցկացումը։ Եթե ԲՀԿ-ն կոալիցիա չկազմի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների հետ։ Բայց Գագիկ Ծառուկյանի կերպարն ու իր կարգավիճակը հուշում են, որ ավելի հավանական է ընդդիմությանը «ջուր հասցնելու» տարբերակը։

Նկարը՝ Սեդրակ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից