Ալբերտիչ | հեղինակային ալիք
409 subscribers
354 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
加入频道
Ու նորից կենացների մասին

7 տարի է անցել Հայաստանում իշխանազավթումից և դրածոյին իշխանության բերելուց։

7 տարի շարունակ բոլորը, ԲՈԼՈՐԸ, ովքեր ունեին երկրում ինչ-որ բան փոխելու ռեսուրս, զբաղված էին հականիկոլական կենացասացությամբ։ Նույն երգն ամեն օր այն մասին, թե «Նիկոլին օր առաջ պետք է հեռացնել»։

Գեներալ Վիտալի Բալասանյանը մի քանի ամիս գրեթե ամեն օր տալիս էր Սորոսի անունը։ Արայիկ Հարությունյանը մարդկանց խոստացավ «ջրել վարկերն» ու պաշտոններ տալ։ Եվ մարդիկ այդ կուտը կերան։ Ով էլ չկերավ այդ կուտը, կերավ գելխեղդ շան մորթի հագած գայլի՝ Սամվել Բաբայանի կուտը։ Արդյունքում՝ Արցախն այսօր օկուպացված է։

Մենք ազգովի քավարանում ենք, բայց ոչինչ չենք անում մեղքերից մաքրվելու համար։ Ամբիոններից երգեր են երգում Հայաստանը փրկելու մասին, բայց հարցնես՝ թե ո՞րն է դրա ուղին, միայն մեկ բան կասեն՝ «Նիկոլից ազատվենք»։ Նույն լոգիկան Սերժ Սարգսյանի դեպքում էր՝ «Սերժից ազատվենք, ով ուզում ա գա։ Եթե եկողն իրեն լավ չպահի՝ եկողին էլ կհեռացնենք»։ Հեռացնում են…

Ինքնության պահպանումից ենք խոսում։ Բայց հարցնես՝ լավ ես անում, որ գոռում ես ինքնության կարևորության մասին, իսկ կասե՞ս, բա նպատակը ո՞րն ա։ Ինչի՞ պիտի 21-րդ դարի մարդը, էն էլ էսպիսի փոքր ու ռեսուրսազուրկ երկրում ապրող մարդը ինքնություն ունենա։ Պատասխանը՝ սեղանի կենաց, ոչ մի հիմնավորված, էմոցիաներից զուրկ, խիստ ռացիոնալ պատասխան։

Ես առավել, քան վստահ եմ, որ բեկում լինելու է, նախ՝ գիտակցության մեջ։ Վստահ եմ, որովհետև վստահ եմ, որ այս պայքարը զուտ հայի ու թուրքի էքզիստենցիալ կոնֆլիկտ չէ։ Բայց նախ անցնում ենք ինքնամաքրման միջով։ Անցնելու ենք։ Հարցը միայն այն է, թե ինչ որակով, ինչ քանակով ու երբ։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
3
Ցավոք, վերլուծելու կարիք սկզբից էլ չկար, քանի որ ամեն ինչ ընթացել և ընթանում է խիստ պրիմիտիվ ձևով։

Ավելին՝ ցավոք սրտի, ինձ համար ակնհայտ է, որ անկախ ՀԱԵ շուրջ իրավիճակի վրեջնական ելքից՝ հետագա ընթացքը մեկ ելք ունի։ Ամենավատ սցենարը...

Անկախ նրանից՝

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին կմնա՞ կանգուն և դրա արդյունքում ի վերջո դրածոյի իշխանությունը վերջնական փուլ կգա,

Կհաջողվի՞ դրածոյին սասանել հայկական ինքնության հետ ուղիղ ասոցացվող հնագույն կառույցի՝ ՀԱԵ հիմքերը,

երկու սցենարն էլ հանգեցնելու են տարածաշրջանում էսկալացիայի։ Միակ տարբերությունը լինելու է Հայաստանի կարգավիճակի, հետևաբար՝ դիմադրողականության մակարդակի մեջ։

Կրկնվեմ. դուք կարող եք անընդհատ փախչել այդ իրականությունից, փորձել՝ ապատիկ վիճակի մեջ չընկնելու համար և էմոցիոնալ անկայունությունից զերծ մնալու համար հեռու պահել ձեզ քաղաքականությունից, ամենավատ սցենարների մասին գրողներին կարդալուց, բայց դրանից իրականությունը ձեզ չի դադարելու հետապնդել, ավելին՝ ավելի ուժգին է ջարդելու ձեր դուռը։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1
Հիմա ի՞նչ, պարզվում է, որ իմպիչմենթը հնարավո՞ր էր 🤷‍♂️

Չէ, ես իմ կարծիքն այս հարցում չեմ փոխել, զուտ ինձ համար ընդդիմության դիրքորոշման այս կտրուկ փոփոխությունը շատ զավեշտալի է, հատկապես՝ այն կոնտեքստում, թե ինչպես էին հեգնում, չգիտեմինչերի մեջ մեղադրում նրանց, ովքեր իմպիչմենթի գործընթաց էին նախաձեռնում։

Բայց և այնպես՝ ողջունելի է, որ հարց կա, որում կարծես թե կոնսոլիդացիա է նկատվում։ Հուսամ՝ այս անգամ էլ կեղծ չէ։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2👍2
#Դայջեսթ

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածում, որ պատրաստ է իմպիչմենթի գործընթացին, առաջարկում է Միքայել Սրբազանի թեկնածությունը։ Հիշեցնեմ. մյուս խմբակցությունը նախապես արդեն այլ թեկնածուով հայտարարություն տարածել էր, մինչ ՀԱԵ դեպքը։

Միքայել Սրբազանը հրաժարվեց իր թեկնածությունից։

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն տարածեց, որ կողմ է Սրբազանի թեկնածությանը, հակառակ պարագայում՝ հուսով են, որ իմպիչմենթի «մյուս դերակատարները» կմիանան իրենց նախաձեռնությանը, որ ավելի վաղ էր արվել։

Ըստ այդմ՝ ունենք կրկին իրավիճակ, որտեղ ընդդիմությունը մեծ շանս ունի Նիկոլին իր գործողություններում ազատություն տալու։

Եթե հիմա, կներեք արտահայտությանս, թեկնածուի անձի շուրջ «բազառ բռնեցին», ապա շատ հանգիստ կարելի է արձանագրել, որ իմպիչմենթն էլ է անցնելու գրողի ծոցը, ՀԱԵ-ն էլ է անպաշտպան մնալու, Նիկոլն էլ հանգիստ իր գործն է ավարտին հասցնելու։

Ասանկ բաներ, ընկերներ։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Ադրբեջանական SOCAR-ը գնել է Իսրայելում գազի խոշորագույն հանքավայրի բաժնեմասի 10%-ը։

Եթե մենք ունենայինք իրական ընդդիմություն, ապա մսուր-մանկապարտեզի փոխարեն՝ ադրբեջանցիների այս գործողություններն ի շահ մեզ օգտագործելու նպատակով մեր ընդդիմության պատգամավորական մասը կապեր կհաստատեր Իրանում և Ռուսաստանում էլիտաների հակաբրիտանական թևերի հետ՝ դրանից բխող գործունեությամբ։

Բայց, ինչպես բոլորս վաղուց հասկացել ենք, ներկայիս ընդդիմության գերակշիռ մասը կա՛մ քաղաքականությունից հեռու է, կա՛մ իշխանազավթումից հետո պաշտոն և արտոնություն չստացած և նիկոլական մտածողության կրող անձինք են։

Ես բազմիցս եմ այս ալիքում էլ գրել այն մասին, ինչի մասին շատերը քաղաքական կոռեկտությունից դրդված լռում են, որ ընդդիմությունը խուսափելու է իշխանություն վերցնելուց, որովհետև վախենում է դրանից հետո իր վրա ընկած հետևանքի պատասխանատվությունից։

—————————

Իսկ հիմա մեր երկրի շուրջ ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որ կա զարգացումների միայն երկու սցենար.

ա) Նիկոլը կալանավորում և ձերբակալում է դիմադրության բոլոր հնարավոր առաջնորդներին, որից հետո աշխարհաքաղաքական հնարավորինս նպաստավոր իրավիճակից օգտվելով՝ Ադրբեջանն ինչ-որ հարմար պահի հարձակվում է Հայաստանի վրա և մի քանի օր անց Նիկոլը Երևանում ստորագրում է կապիտուլացիա։ Որպես հետևանք՝ Հայաստանում մնում է միայն թուրքի ոտքը ինքնակամ պաչող, աղքատ և չդիմադրող, թուլակամ զանգված, իսկ մնացածը կա՛մ զոհվում են, կա՛մ հայտնվում Բաքվի բանտում, կա՛մ հեռանում երկրից։

բ) Ընդդիմությունը մսուր-մանկապարտեզային և անլուրջ վարքը թողնում է, գնում վա-բանկի։ Արդյունքում՝ կա՛մ Նիկոլը ինքնակամ թողնում է իշխանությունը օրերի ընթացքում, կա՛մ եթե բողոքի ալիքն ընդլայնվում է Ալիև հայտարարում է, որ Հայաստանում ռևանշիստները իշխանություն են զավթում և Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում վերացնելու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու սպառնալիք դարձած ուժին, ուստի ռազմական գործողություններ են սկսում Հայաստանի դեմ։

—————————

Ինչպես տեսնում ենք, երկու դեպքում պատերազմից խուսափելն անհնարին է։

Սակայն, եթե երկրորդ դեպքում մենք ունենալու ենք հնարավորություն Հայաստանի տարածքում հայկականությունը պահելու, ապա առաջին սցենարի դեպքում ամբողջական ապարտեիդը շատ երկարաժամկետում չեզոքացնելու է հայկականության սուբյեկտայնությունը։ Շատ չէ՝ առնվազն 100-200 տարով։

Մենք դեռ հաստատուն քայլերով և վախը սրտներիս շարժվում ենք առաջին սցենարով։ Այսինքն՝ մենք չէ, այլ կոնկրետ խումբ՝ նրանք, ովքեր պատասխանատու են ազգի և պետության համար, և իրենց ինքնահռչակել են որպես «ազգային էլիտա»։

Էլիտան ազգի և պետության համար պետք է որ հասուն ծնող լիներ։ Բայց այս պահին այդ ինքնահռչակ «ազգային էլիտան» իրեն պահում է չհասունացած ծնողի պես։

Ամեն անգամ երբ իր երեխան (իմա՝ ժողովուրդը) ծնողին (իմա՝ ազգային էլիտային) չի լսում, վերջինս լացկան մանկան պես նեղանում է իր երեխայից՝ նվվալով, թե այդ երեխան (ժողովուրդը) չի հասկանում, որ չար ձյաձյաները կանֆետ տալիս են, որ խաբելով տանեն, ոչ թե զուտ կանֆետ տալու համար։

Մեր էլիտայում այնքան չհասունացած են, որ չգիտեն՝ երեխան չի կարող այդքանը հասկանալ, չէ ո՞ր նա երեխա է։

Կարելի՞ է արդյոք 3-5 տարեկան երեխայից ակնկալել, որ նա կյանքը հասկանա այնպես, ինչպես դա կաներ 30-35 տարեկան հասուն մարդը։

Չէ, բայց դուք շարունակեք ձեր մսուր-մանկապարտեզը…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Ռուսաստանում ձերբակալել են ադրբեջանցիներից բաղկացած հանցավոր խմբի։ Սա բնականաբար աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում, մասնավորապես՝ մամուլի միջոցով։

Բոլորը հասկանում են, որ տարածաշրջանը փախչում է Ռուսաստանի տակից։ Վրացիները ժամանակին հասկացել են, որ ռուսները սովորություն ունեն վերադառնալու, ուստի իրենք լրիվ այլ քաղաքականություն են վարում։ Դե, Հայաստանում մարդ է, ով կատարում է Թուրքիայում և Ռուսաստանում նույն ընդհանուր շահերն ունեցող խմբերի կամքը։ Նույնն էլ Ադրբեջանում։ Բոլոր դեպքերում էլ կառավարման կենտրոնը Լոնդոնում է։

Հետաքրքիր է, որ ադրբեջանցիները հոդվածում Քոչարյանին և Սարգսյանին տեղավորում են «ռուսական ազդեցության ներքո» այն դեպքում, որ նույն Ռուսաստանում և Հայաստանի ընդդիմության՝ Կրեմլի որոշ աշտարակների հետ սերտ կապեր ունեցող հատվածում Սերժ Սարգսյանը դիտարկվում է որպես ամբողջովին «արևմտամետ»։

Ինչ եմ ուզում ասել. եթե երկրորդ նախագահի աջակիցներն ուզում են, որպեսզի իրենց առաջնորդին բաժին հասնի Արտաշեսի որդի Արտավազդի ճակատագիրը և նրանք ու նրանց առաջնորդը իշխեն ավերակների վրա, ապա նրանք իսկապես կարող են սպասել 2026-ի ընտրություններին։ Բանը, իհարկե, կարող է այդպես էլ ընտրություններին չհասնել, բայց ավերակներն ու դրանց վրա իշխանություն հաստատելու հավանականությունն օրեցօր մեծանում է։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1
Ռուսաստանի գերտերության կարգավիճակը հարցականի տակ է դրված, քանի որ Ադրբեջանից կտրուկ մեղադրանքներ ու կոշտ արձագանք է եղել Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալություններին։

Եթե ռուսները կուլ տվեցին, փորձեցին մեղմել և ԱԳՆ խոսնակ Զախարովայի պես լղոզեցին, ապա ամեն հաջորդ միջադեպից հետո ադրբեջանցիներն ավելի «լկստված են լինելու»։

Գերտերության կարգավիճակը և միջազգային իմիջը, որոնք այդքան փափագվում էին ռուսական քարոզչամեքենայի կողմից, այդ նույն քարոզչամեքենան չի կարողանալու պահել։

Ռուսները որոշ ժամանակ անց ստիպված են լինելու «սապոգը» բերել տարածաշրջան, եթե ցանկանում են չկորցնես Հյուսիսային Կովկասը, որովհետև այս պահին նրանց ձեռքի տակից Հարավայինը շատ սահուն սողալով հեռանում է։

Ցավոք թե բարեբախտաբար՝ այդ «սապոգը» վերադառնալու է տարածաշրջան, որովհետև այդպիսին է տարածաշրջանի գելոպոլիտիկ կառուցվածքը։

Բայց ինչ գնով և ինչ հետևանքներով։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
4👍2
Մինչ ՌԴ ԱԳՆ-ից վերբալ նոտա են հանձնում Ադրբեջանի դեսպանին՝ պահանջով, որպեսզի անմիջապես ազատ արձակվեն «Սպուտնիկի» լրագրողները, Բաքվում չեն հանգստանում և, նախ, ոչնչացնում են ռուսական «Միրատորգ» ընկերության մոտ 0.6 տոննա կիսաֆաբրիկատ, հիմա էլ ձերբակալել են իբր Իրանից ՌԴ թմրանյութ տեղափոխող մաքսանենգ ՌԴ քաղաքացիների։

Բոլորի համար պարզ է՝ Ալիևին հարկադրել են «վա-բանկ» գնալու։ Իսկ ռուսները… եթե թուլություն դրսևորեցին՝ ոչ միայն Ալիևն է ավելի «լկստված» քայլերի գնալու, այլև Նիկոլը, ինչպես նաև դուրս կգան հենց ՌԴ տարածքում գործող ֆանատիկ իսլամիստական «քնած յաչեյկաները»։

Եվ քանի որ ՀՀ ԱԺ-ի մակարդակով էլ խոսվում է ռուսական հեռուստաալիքները արգելելու հավանականության մասին, ապա կարելի է արձանագրել, որ առաջիկա ամիսներն ու 1-2 տարին որոշիչ են լինելու մեր տարածաշրջանի համար:

Ըստ ամենայնի՝ որոշակի խմբեր շահագրգռված են Ուկրաինայում դանդաղ հաջողություններ գրանցող Ռուսաստանին այլ խնդիրներով շեղելու։ (Թեև ոչ մեկ դեռ չի հերքել ինչ-որ պահի Արևելյան Եվրոպայում, մասնավորապես՝ Լեհաստանի և մերձբալթյան երկրների դեմ հարկադրված ռազմական գործողությունների մեջ թաթախվելու հավանականությունը):

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ի պատասխան Բաքվում ՌԴ 10 քաղաքացիների ձերբակալման և նրանց հանդեպ գործադրած բռնության՝ ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում շատ կոշտ ձևով ձերբակալել են տեղական ադրբեջանական համայնքի ղեկավարին, ով ըստ լուրերի ուղիղ կապ ունի ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբի կողմից 2000-ականներին ադրբեջանցու սպանության հետ։

Ինչ-որ բան հուշում է, որ Բաքվում շուտով «զադնի կդնեն»՝ համենայն դեպս ժամանակավորապես։

Հետևենք իրադարձությունների ընթացքին։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ Մարիա Զախարովայի և Դմիտրի Պեսկովի հայտարարություններից ինձ մոտ դեժավյու է։

Լրիվ այն Արևմուտքի քարոզչությունը և մալթիքալչըրըլիզմից բխող քաղաքական կոռեկտությունն է, որից հրապարակային այդքան նողկում է նույն Զախարովան։ Մանավանդ Զախարովայի ակնարկը՝ «Բաքուն կապ չունի, իրենք պուպուշ են, սաղ բրիտանացիներն են խառնակիչ» ոճի մեջ շատ խղճուկ է նայվում կողքից։

Կոռեկտության ժամանակներն անցել են, որքան էլ հին դպրոցի դիվանագետները փորձում են «խիստ մտահոգված լինելու» բառապաշարի մեջ մնալ։ Այդ փորձերը հստակ դիտարկվում են որպես թույլի դիրքորոշում, վնասում երկրի իմիջին և տեղիք տալիս նոր նվաստացումների։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1
ԴՐԱԾՈՆ ՎԵՀԱՓԱՌԻ ՀԵՏԵՎԻՑ ԷԼ ԿԳՆԱ, ԵՐԿՐԻՑ ԷԼ ՄՈԽԻՐ ԿԹՈՂՆԻ

Ոչ միայն զուտ հետևից կգնա, այլ կհասնի նրան, որ Էջմիածնում էլ կունենանք ժ/պ։ Օրինակ՝ Պոլսո հայ պատրիարքը կդառնա Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. ժամանակավոր պաշտոնակատար։

Սա, ցավոք, հեգնանք չէ։ Երբ դեռ Արցախ կար, Հայաստանում իշխանությունն էլ զավթած չէր, հասարակության մեջ միֆ էր պտտվում, թե «հող հանձնողին հողին են հանձնելու»։

Իշխանությունը զավթվեց օտարի կողմից։ Իշխանությանը կարգվեց «հայ» բառարմատով սկսվող ցանկացած բանի հանդեպ գարշանք և խորը ատելություն զգացող դրածոն։

Ստեփանակերտում «Արցախը Հայաստան է և վերջ» ասող դրածոն կարճ ժամանակ անց հանձնեց Ստեփանակերտն ու Արցախը։ Եվ ի՞նչ։ Հողին հանձնվե՞ց. ոչ միայն չհանձնվեց, այլև նրան կրողները ապահովվեցին նրա կենդանությունը։

Դրածոն քանդեց պետության հիմքերը՝ թուլացրեց բանակը, ոստիկաններին դարձրեց երկու կոպեկի համար հլու-հնազանդ ծառա, ԱԱԾ-ն վերածեց փալասի։ Նա դեռ իշխանության ղեկին է։

Դրածոն ձերբակալեց երկու Սրբազանի։ Իրեն առաջին քրիստոնյա ազգը համարող հասարակությունը ոչ միայն ոտքի չելավ, այլև դա էլ կուլ տվեց։

Իսկ ինչո՞ւ պիտի Արցախի հանձնումը կուլ տված էլիտան, կուլ չտա նաև կաթողիկոսի հանդեպ հալածանքը։

Ընկերներ և բարեկամներ, վերջապես դադարենք էլի ինքներս մեզ սին հույսերով կերակրելու, թե դեռ կարող ենք փրկել։ Ի՞նչը փրկել, ո՞վ է փրկողը. երկրորդ նախագահի՝ նիկոլականի 50 այքու և անգալար-անակոս ուղեղով աջակիցնե՞րը, երրորդ նախագահի աջակիցնե՞րը, 2018-ին Սերժ մերժած Ծառուկյան Գագիկի բարեգործության շահառունե՞րը, Սամվել Ալեքսանյանի Սիթի սուպերմարկետի աշխատակիցնե՞րը, Հայաստանի հետ էմոցիոնալ կապ չունեցող սփյո՞ւռքը, Արսինե Խանջյանն ու Մարգարիտա Սիմոնյա՞նը։

Ոչ մեկ չի ուզում Հայաստանը փրկի, ժամանակ են սպանում բոլորը։

Թվում է, բայց ինչո՞ւ փրկես անդունդը գլորվող և արդեն մի 100 անգամ գլխիվայր շուռ եկած «Հայաստանի երրորդ հանրապետություն» անունը կրող ավտոբուսը։

Խնդիրը հենց այն է, որ մարդիկ կառչել են ավտոբուսի մետաղաջարդոն դարձած մասերից։

Այս Հայաստանն ապագա, ցավոք, չունի։ Նայեք Նիկոլի ցանկացած ասածի՝ իմացեք, որ դրա հակառակն է սպասվում։ Բայց ապագա ունեն հայերը։

Այլ հարց է, թե ինչ կարգավիճակով և հնարավորություններով մենք կկանգնենք այդ ապագայի առջև։

Հենց այս պահին, քանի դեռ մեզանում հասարակության շրջանում որոշակի ազդեցություն ունեցողները շարունակում են պարապ ժամանակ սպանել՝ ո՛վ ժողովրդավարության երգը երգելով, ո՛վ «Քոչարյան՝ մեր միակ արժանի առաջնորդ» կամ այլ ու այլոց ուղղված ներբողներով փրկչական առաքելության մասին կլկլացնել։

Եթե անկեղծ լինեին, ապա հիմա պետք է ասած լինեին.
Ժո՛ղ ջան, կներեք, բայց մենք չենք ցանկանում Նիկոլի ձեռքից իշխանությունը վերցնենք, որովհետև ոչ մեկ դրսից մեզ երաշխիք չի տալիս, որ մենք այդ իշխանությունը ոտքներիս չենք գցի։ Մեզանից ոչ մեկ չի ուզում պատմության մեջ Նիկոլի հետ կիսել այս ամոթալի և աղետալի հետևանքները։ Թող բոլորը Նիկոլին հիշեն՝ որպես դավաճան, որպես դրածո, որպես հանձնող, որպես հազարավոր զոհերի համար պատասխանատու, մեզ թող չհիշեն սերունդները։ Մենք չենք ցանկանում մեր վրա դնել այդ պատասխանատվությունը։ Դրա համար ուղղակի ժամանակ ենք սպանում, մինչև Նիկոլը երկիրը վերածի մոխիրի։ Բա հետո՞։ Դե հետոն կգա, հետո կմտածենք էլի։


Հարգելի հետևորդներ, իհարկե, ներողամիտ եղեք, որ այսքան ուղիղ և կոշտ ձևով եմ ձեզ ներկայացնում այն դիրքորոշումը, որ կա որոշ շրջանակներում։ Իմ գրածը չի նշանակում, թե ամեն ինչ կորած է, վերջացած է և մենք շրջում ենք մեր պատմության վերջին էջը։

Մեր վրայով բազմաթիվ անգամներ են վայրի արջի ցեղերն անցել։ Դրանցից շատերն այսօր չկան։ Մենք կանք։

Հայի գենետիկ հիշողությունն այնպիսին է, որ այն թույլ է տալու հերթական անգամ մոխրի վերածված երկիրը ոտքի կանգնացնել։ Պարզապես դրա համար հիմքերը հիմա է անհրաժեշտ ճիշտ դնել, այլ ոչ թե տգիտությամբ և անբանությամբ ուղեղ լվանալ։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
4👍3
4 տարի առաջ՝ 2021թ. նոյեմբերի 8-ին Ստեփանակերտի ճանապարհին էի։ Այդ օրը շատ մարդ էր Արցախ գնում. մահացել էր ՀՀ Երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի մայրը, բոլորը գնում էին հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը մասնակցելու։ Ես էլ ընկերներիս հետ էի մեկնել։

Լիսագորն անցած՝ Շուշիին մոտենալիս, մեքենաների մեծ կուտակում տեսանք։ Կանգնեցինք։ Վարորդները դուրս էին եկել մեքենաներից, իարար հարցուփորձ էին անում՝ փորձելով հասկանալ, թե ինչ է եղել։ Առաջին իսկ պատահած վարորդն ասաց, որ ռուս խաղաղապահներն են փակել ճանապարհը։ Հետո պարզվեց, որ միջադեպ է տեղի ունեցել։ Թուրքերը ճանապարհին աշխատող մարդ են սպանել։ Այլ կրակոցներ էլ են եղել ու ճանապարհը փակվել էր։

Ճանապարհի այն հատվածը, որտեղ հավաքվել էին մեր մեքենաները, ամբողջությամբ շրջափակված էր թուրքերով։ Բարձունքից մեզ էին հետևում։ Կյանքիս մեջ առաջին անգամ անելանելիության զգացողություն ապրեցի։ Ի՞նչ անես՝ ոչ այն է հանգիստ սպասես, տեսնես, թե ինչ կլինի, ոչ էլ՝ ետ վերադառնաս ավելի ապահով տեղ, մինչև միջադեպը հարթվի։ Մեքենայից դուրս կանգնած կողքիս մարդկանց էի հետևում։ Շատ ծանոթներ հանդիպեցի։ Սովորական մարդիկ էին, իմ նախկին համադասարանցիները, հարևաններ և այլն։ Բայց ոչ միայն նրանց։ Մեզ հետ միասին փակ ճանապահին էին հայտնվել նաև գեներալներ, նախկին նախարարներ, խոշոր գործարարներ, օլիգարխներ… Բոլորը միասին։ Բոլորի ճանապարհը փակ։ Բոլորը թշնամու նշանի տակ։

Եվ գիտե՞ք, թե ինչ էր կատարվում այնտեղ։ Մարդիկ իրենց այնպես էին պահում, կարծես մեր երկրում ընդհանրապես ոչինչ տեղի չի ունեցել։ Օլիգարխները լկտի էին, գեներալների մի մասը (բացի երկու շատ հայտնի նվիրյալներից) բարձր ու տափակ հումորներ անում, քաղաքական գործիչները հայտարարում էին, որ արդեն Կրեմլ են զանգել ու էսա խաղաղապահները ճամփեն կբացեն, Շուշին էլ կազատեն…
Մեր հանրության ողջ գույնն էր այնտեղ։ Բոլորն անճար, բայց մի մասը մեծամիտ, մի մասը՝ հաբրգած, մի մասը խեղճ, մի մասը՝ իրեն խելոքի տեղ դրած… Զզվելի տեսարան էր։

Ինչու՞ հիշեցի այս ամենը։ Չգիտեմ։ Վերջերս շատ եմ հիշում այդ օրը։ Թերևս նույն զգացողությունները նաև հիմա ունեմ։ Ամեն ինչ կորցրել ենք՝ Հայրենիք, արժեքներ, մարդկանց, պատիվ… ամեն ինչ։ Բայց մեզ այնպես ենք պահում, կարծես երկրի վարչապետը Նիկոլը չէ, մենք էլ նախահեղափոխական ժողովուրդն ենք։ Ոչ մի բանը դաս չի լինում մեզ։ Ոչ մի բանը։
👍3
Ալբերտիչ | հեղինակային ալիք
ԴՐԱԾՈՆ ՎԵՀԱՓԱՌԻ ՀԵՏԵՎԻՑ ԷԼ ԿԳՆԱ
Սա էլ ձեզ դրա համար հիմքը.

Ֆեյսբուքով երկիրը ոստիկանապետության վերածած դրածոն ֆեյսբուքով էլ հրահանգում է իրավապահներին փաստացի գնալ Վեհափառի հետևից։ Ցավոք, գնալու են։ Հետևանքնե՞րը... հարցս հռետորական է։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Հայրենիքը պարզապես հողի կտոր է, եթե վերջինի վրա ապրողը որևէ էմոցիոնալ կապ չունի դրա հետ։

Ես 11 տարի ապրել և 2.5 տարի աշխատել եմ Արցախի ազատագրված հողի վրա՝ Քաշաթաղում։ Աշխատել եմ այնպիսի ոլորտում, որը հնարավորություն է ընձեռել շփվելու Հայաստանի և սփյուռքի տարբեր անկյուններից վերաբնակված, հետևաբար՝ տարբեր մշակութային ազդեցություն կրող հայերի հետ։

Չհաշված բացառությունները՝ իմ ընդհանուր եզրակացությունը դեռ 2015թ., երբ բավականաչափ գյուղեր էի այցելել ու տեսել մարդկանց ապրելակերպը, պետության հոգածության իրական մակարդակը, հետևյալն էր.

Մենք արժանի չենք այս հողերին, որովհետև չենք արժևորում, կապված չենք այս հողին։


Ցավոք, Արցախում հայտնված հայերի զգալի մասն այնտեղ հայտնվել էր ոչ պետական խորքային և նպատակային ծրագրի շրջանակում, այլ շատ մակերեսային, իներցիոն ծրագրով։

Չէր կարող այլ կերպ լինել, քանի դեռ նույն Արցախում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում համոզմունք էր՝ «դե, Քաշաթաղը խորը թիկունք է»։ Վերաբերմունքն էլ համապատասխան էր։ Այնպիսին, կարծես՝ վերին օղակում այդ տարածքներին վերաբերում էին որպես, հայերեն ասած՝ разменная монета (փոխանակման կոպեկ)։

Մենք մեր հայրենիքին վերաբերվում ենք որպես գինով լի պաթոսափրփրած գավաթով իսահակյանական իմաստնությամբ կենաց ասելու առիթ։ Մեր ինքնությունը կորսվում է: Դանդաղ է կորսվում, բայց հաստատուն քայլերով։ Ու սեփական անզորությունը ցույցերին մասնակցությամբ կոծկող, իրենց քաղաքական կարիերայի ավարտը գուժող ցանկացած նախաձեռնություն բնում խեղդող «ազգային էլիտան» և դրա հանդեպ շատերի պոլիտկոռեկտությունը միայն օգնում են էքզիստենցիալ սպառնալիքի ռեալիզացմանը։

Բայց նույնիսկ եթե չատգԸփԸթ-ին հարցնեք և կամ փորձեք դիտարկել Հայաստանի հետագա ճակատագիրը «խաղերի տեսության» միջոցով, կպարզեք, որ միակ ճանապարհը «առանց նախապայմանների» համախմբումն է։

Բայց ինչպես կարելի է տեսնել՝ ընդդիմության շրջանում իրենց առաջնորդ(ներ)ի միակը լինելու կռապաշտ մոտեցումը ի ցույց է դնում մեր «ազգային» ինքնահռչակված, բայց իրականում նիկոլիզմի մետաստազ ծառայող շրջանակների ջանքերով համախմբմանը խոչընդոտելու արդյունավետությունը։

Թե՝ բա համախմբվեք, թե՝ բա մի կողմ դրեք ամբիցիաները…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍31
Ակամայից հիշեցի Վահան Հովհաննիսյանի հայտնի ելույթներից մեկը ԱԺ-ի ամբիոնից՝ ուղղված Արմեն Աշոտյանին և Հրայր Թովմասյանին։ Կարծեմ, բոլորն են հիշում։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4😁1
Իսկ ո՞վ է հիշում, թե ինչ եղավ Տիգրան Մեծի կայսրության հետ, երբ վերաբնակեցված հույները բացեցին Տիգրանակերտի դարպասները… դավադրություններ, դավաճաններ, քայքայված Հայաստան, Արտաշիսյանների անկում, դրածոների կեսդարյա իշխանություն։

Եթե չհիշեցիք, անպայման վերհիշեք։ Մենք նորէն անցնում ենք ամենի միջով։ Պարզապես հիմա իրադարձություններն ավելի արագ են տեղի ունենում, քան 2000 տարի առաջ։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4