Ալբերտիչ | հեղինակային ալիք
409 subscribers
354 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
加入频道
Ինչ իրավիճակը սահմանին լարված ա, զուգահեռ հայացքներն ուղղված էին ՌԴ (ՀԱՊԿ) կողմ՝ որոշակի ակնկալիքով։ Եթե ցանկանում եք հասկանալ, թե Ռուսաստանը (չգիտեմ, թե ինչի՞ վրա հույս դնելով) ի՞նչ հեռուն գնացող նպատակներ ունի, ապա էստեղ դնեմ Կազանում այսօր անցկացվող մի կոնֆերանսի խորագիրը. «Россия и Центральная Азия перед вызовами нового мира – совместный путь в будущее» («Ռուսաստանը և Միջին Ասիան նոր աշխարհի մարտահրավերների առջև. դեպի ապագա համատեղ ուղին»): Ակներև ա, որ Ռուսաստանի «փափուկ ուժը» գործադրվում ա մեկ կոնկրետ նպատակով։ Ռուսաստանում, ըստ էության, խնդիր չեն դրել իրենց երբեմնի ազդեցության գոտիները զիջելու, այնտեղ խնդիր են դրել այդ ազդեցությունն իր նախկին վիճակին հասցնելու։ Իսկ թե ինչպե՞ս, կարծես թե դեռ իրենք էլ չեն պատկերացնում։ Համենայն դեպս, էս պահին, մեր տարածաշրջանի օրինակին նայելով, փորձում են հավասարակշռելով կողմերի պահանջները՝ ազդել իրավիճակի վրա արբիտրի կարգավիճակի հաշվին։
Նախկիններ, 30 տարի, 3 տարի… Բազմիցս ասել եմ՝ Խորենացու «Հայոց պատմությունը»՝ ձեզ օրինակ։ Մեր խնդիրները խորն են, նոր չեն, «աղայական-վաճառական» էլիտայից մինչև անգրագետ ժողովուրդ։ Մի հատ վերհիշեք 1600 տարի առաջ գրված էս հատվածը.
«Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ, ողբամ զքեզ, հանուրց հիւսիսականաց վեհագոյն. զի բարձաւ թագաւոր եւ քահանայ, խորհրդական եւ ուսուցող. վրդովեցաւ խաղաղութիւն, ամրատացաւ անկարգութիւն. դրդուեսաւ ուղղափառութիւն, կայկայեցաւ տգիտութեամբ չարափառութիւն»։
Գերման Կուլիկովսկին (https://yangx.top/vysokygovorit/2024) թելեգրամում գրում ա, որ կապիտուլյանտը պատրաստվում ա Սևանա լճի մոտերքում գյուղ զիջի։ Փաստացի, նույնիսկ եթե գյուղ չլինի, բայց ադրբեջանցիները շարունակեն խորանալ և ամրանալ էդ հատվածում, կապիտուլյանտի բերած խաղաղությունը ոռոգման ու խմելու ջրի խնդիր ունեցող գյուղական բնակչության համար լուրջ խնդիր կդառնա անվտանգության տեսանկյունից։ Երևի կարիք չկա երկար-բարակ բացատրելու, թե ինչ ա նշանակում տիրանալ ջրային ռեսուրսներին, թե ի՞նչ առողջապահական աղետի դա կարող ա բերել ևն ևն։
Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությունը անվտանգության ծառայությունից ստացված համապատասխան նամակից հետո ռուս դերասաններ Իգոր Կոպիլովին, Իգոր Պետրենկոյին ու Մարիա Միրոնովային հայտարարել է ազգային անվտանգության սպառնալիք։ Գրեթե վստահ եմ, որ արտահերթ ընտրություններից հետո էս մարազմը կտեղափոխվի հայկական իրականություն։ Կապիտուլյանտի իշխանությունը նույնատիպ քաղաքականություն է որդեգրելու ադրբեջանասիրական քարոզչության դեմ հանդես եկող մշակույթի, արվեստի գործիչների հանդեպ։ Օրինակ, կսկսեն ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի հետ առնչված դերասաններից, նկարահանող խմբից, վեր կհանեն ֆիլմի պրեմիերային այցելածների ցանկը ևն։ Ցանկն, իհարկե, շատ մեծ կլինի։ Նեոբոլշևիկ քայլիստների համար ցանկերը կազմելը արտաքին քաղաքականության պես բարդ գործ չէ էլի։
Ռուսաստանի շահերի մասին խոսելիս մենք միամտաբար փորձում ենք էդ շահերն ամբողջապես գտնել Հայաստանի հետ շահերի համընկնման ծիրում։ Մինչդեռ Ռուսաստանը որպես գլոբալ ազդեցության հավակնող գերտերություն իր արտաքին քաղաքական գերակայություններում դաշնակիցներ չունի՝ ո՛չ մեծ, ո՛չ փոքր։ Իր դաշնակիցը, ինչպես և բրիտանականի պարագայում, իր էներգետիկ-տնտեսական կամ ռազմաքաղաքական շահերն են։
Այսպես, ընկալում կա, թե ռուս-չինական շահերը համընկնում են։ Որոշ հարցերում, հատկապես՝ ԱՄՆ-ի միաբևեռ հավակնությունների դեպքում, հնարավոր է, բայց էդ շահերը այլ հարցերում մեծապես հակադրվում են։ Օրինակ, Ռուսաստանն այս տարի, համաձայն 2018թ. կնքված 5մլրդ դոլարի պայմանագրի, սկսելու է մատակարարել Հնդկաստանին ԶՀՀ С-400։ Հնդկա-չինական հարաբերությունների մակարդակը պատկերացնելու համար՝ Չինաստանն աջակցում է Պակիստանին (այն երկրներից մեկը, որ չի ճանաչում Հայաստանը), որը 1947-ից կոնֆլիկտ ունի Հնդկաստանի հետ։
Մեկ այլ օրինակ. գանք մեր տարածաշրջան։ Չինաստանը Իրանի հետ վերջին համաձայնագրով նպատակ ունի Հայաստանի և Վրաստանի տարածքով և Սև ծովով կապվել եվրոպական շուկային։ Սա հակասում է ոչ միայն Սյունիքում միջանցքի մասին վաղեմի պանթուրանական երազանքի իրագործմանը, այլև բացարձակ թուլացնելու է, առանց այդ էլ թուրքական գործոնի ուժեղացմամբ, տարածաշրջանում սեփական ներկայության խնդրի առջև կանգնած Ռուսաստանի դիրքերը։
Ու հասկանո՞ւմ եք, միջազգային հարաբերություններում շահերի բախման և համընկնման էս բարդ կծիկի մեջ Հայաստանի շահը ներկայացնում է մարդ (և իր տիկինը), ում պատկերացումները աշխարհաքաղաքական իրողությունների մասին քիչ են տարբերվում «կատու կրասկա տվող» և տաքսիստային մտածողություն ունեցող միջին վիճակագրական հայաստանցու քաղաքական գիտելիքներից։
Forwarded from Elbakyan's diary
❗️ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ❗️ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԶԼՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ❗️

• 1992 թ․ հուլիսի 8-ին ՀՀ օրենսդիր մարմինն ընդունել է որոշում՝ պարտավորվելով հետևողականորեն սատար կանգնել ԼՂՀ և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը և ՀՀ համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ նշված կլինի Ադրբեջանի կազմում։

• Ստորագրելով և անարգել կյանքի կոչելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ գրավոր հայտարարությունը, որով ճանաչվել է ինչպես առհասարակ Արցախի, այնպես էլ նախկին ԼՂԻՄ տարածքների մի մասի նկատմամբ Ադրբեջանի փաստացի օկուպացիան՝ ՀՀ դե-ֆակտո ղեկավարը օրենք է խախտել։

• Եթե այս նոր կապիտուլյացիոն և հակաօրինական փաստաթղթի հիման վրա «ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», ապա կրկնակի հանցագործ է դառնալու ոչ միայն պետության դե-ֆակտո ղեկավարը, այլ բոլոր «ԿՈՂՄ» սեղմող պատգամավորները։

որոշման հղումը
https://youtu.be/NtWPGQzV2A4

Ռոբերտ Սահակյանցի հանճարեղ գործերից:
ԹՈՆԴՐԱԿԵՑԻՆԵՐԻՑ՝ ՆԻԿՈԼԱԿԱՆ

Մի քանի օր առաջ հրապարակում մի շատ պատվարժան մարդ Հայաստանում տեղի ունեցածը համեմատեց Թոնդրակյանների շարժման հետ։ Այն, որ կապիտուլյանտին սատարողները առնվազն լատենտ աղանդավոր են, ինձ համար նոր չէ ակնհայտ։ Բայց քանի որ երբևէ, բացի դպրոցական ընդհանուր պատկերացումից, չէի խորացել թոնդրակեցիների աղանդի ուսումնասիրության հարցում, համեմատությունից հետո որոշեցի մի փոքր անցնել թեմայով։
✓ Թոնդրակյանների պայքարը, ըստ էության, ֆեոդալների և եկեղեցու դեմ էր («օլիգարխներ-ՀԱԵ»): Աղանդը զարգացել է Բագրատունիների թագավորության կազմավորմանը զուգընթաց։ Երևի ավելորդ է ասել, թե նման աղանդը որքան կարող էր ներսից թուլացնել հայկական պետականությունը։
✓ Թոնդրակեցիների մասին աշխատություն ուներ Անանիա Նարեկացին։ Ցավոք, դրա մասին պահպանվել են միայն Գրիգոր Նարեկացու մի գրության մեջ ներառված 14 կետերը։ Ըստ էդ կետերի, թոնդրակեցիները… ուշադրություն՝
ա) տեղ էին տալիս «մարդապաշտությանը». նիկոլաաղանդի հիմնական թեզերից է սա. «մարդ», հավաքականը՝ «ժողովուրդ»։
բ) իրենց աղանդի առաջնորդին անվանել են Քրիստոս, փրկիչ, ազատարար, Աստծո ուղարկած մարգարե, որը վերջ էր տալու չար աշխարհի բոլոր անարդարություններին։ Ի՜նչ ծանոթ է, չէ՞. «Նիկոլը Հիսուսն ա, որ մեզ ազատել ա թալանչի նախկիններից»։

Կարծում եմ, կարիք չկա գրելու, թե ինչպես է պետք պայքարել ցանկացած աղանդի դեմ։ Պայքարը պետք է լինի անողոք, անտրտունջ։ Աղանդավորին աղանդից փրկելու բոլոր փորձերը զուր ջանքեր են…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հերթական չինական տեխնոլոգիական հրաշքը։ 140մ բարձրության վրա 100մ երկարություն ունեցող կամուրջը կառուցվել ա Չժեցզյան նահանգում երեք տարի՝2017-2020թ.:
Առավոտ կանուխ ձեզ բերել եմ հետաքրքիր թելեգրամ ալիքների ցանկ՝ ամենատարբեր թեմաներով։

1) https://yangx.top/indigobranding - բրենդինգի մասին հետաքրքիր ինֆոներն էստեղ։

2) https://yangx.top/varuzhandragoman - արևելագիտության մաստեր-կլասս։

3) https://yangx.top/hrantbek - Հրանտ Մելիք-Շահնազարյանի թելեգրամ-ալիքը։

4) https://yangx.top/Arm_Iranologists - Իրանի մասին արդիական թեմաներով իրանագետների ալիքը։

5) https://yangx.top/Insight_analytical_center - տարածաշրջանային, աշխարհաքաղաքական թեմաներով անդրադարձերը «Հայացք» վերլուծական կենտրոնի ալիքում։

6) https://yangx.top/Pakagits - «Փակագիծ» վերլուծական կենտրոն։

7) https://yangx.top/vazgen_torosyan - Վազգենը սովորաբար տարբեր թեմաների ա անդրադառնում։

8) https://yangx.top/elbakyan_edgar - Էլբակյանի օրագիրն ա, որտեղ անողոք պայքար ա պրոադրբեջանական իշխանությունների ու ադրբեջանական քարոզչության դեմ։

9) https://yangx.top/MotherSee - Մայր Աթոռի ալիքը։

10) https://yangx.top/bdg_trainings - թվային մարքեթինգի մասին։

11) https://yangx.top/mediamagam - մեդիամագ, եթե ժամանցային նյութեր եք փնտրում։

12) https://yangx.top/armcomedynow - արմքոմեդին։

13) https://yangx.top/sainttwinsdetectivearmenia - եթե սիրում եք դետեկտիվ խաղեր՝ բաժանորդագրվեք իրենց թելեգրամ ալիքին։

14) https://yangx.top/arvestanots - հրավիրում են արվեստով լուսավորվելու։

15) https://yangx.top/RoadTrafficSafetyandControl - ճանապարհային երթևեկության շուրջ։

16) https://yangx.top/razminfo - Ռազմինֆոյի նորությունները։
Ալբերտիչ | հեղինակային ալիք pinned «Առավոտ կանուխ ձեզ բերել եմ հետաքրքիր թելեգրամ ալիքների ցանկ՝ ամենատարբեր թեմաներով։ 1) https://yangx.top/indigobranding - բրենդինգի մասին հետաքրքիր ինֆոներն էստեղ։ 2) https://yangx.top/varuzhandragoman - արևելագիտության մաստեր-կլասս։ 3) https://yangx.top/hrantbek - Հրանտ…»
Ինձ ֆեյսբուքի ֆիդում հաճախ են հանդիպում գովազդներ, որոնց համար ես պոտենցիալ լսարանի չափանիշներին չեմ համապատասխանում՝ տարիք, սեռ, աշխարհագրություն, հետաքրքրություններ ևն։
Վստահ եմ որպես թիրախային լսարան շատերդ եք բախվել էս խնդրին։ Սա գալիս ա երկու բանից. ա) ծառայություն մատուցող էջերով չեն զբաղվում պրոֆեսիոնալները (SMM-մասնագետները), բ) զբաղվողներն իրենց կոչում եմ SMM-մասնագետ, բայց իրականում էջ վարող են։ Արդյունքում նման ձևով էջերի կառավարումը անարդյունավետ ա ռեսուրսների ծախսման տեսանկյունից։ Եվ սա մեր երկրում համատարած բնույթ ունեցող երևույթ ա։ Ցանկացած բան, որով զբաղվում եք, զբաղվե՛ք սիրով ու ամենայն պատասխանատվությամբ մոտեցեք ձեր գործին։ Մի՛ խնայեք ժամանակ ու ռեսուրս, եթե ձգտում եք հաջողության հասնել։ Կներեք, մի քիչ լայֆքոուչինգի ստանդարտ տեքստ հնչեց, բայց մեզանում էդ քաղաքական պայքարից զատ պետք է շատ համառ կերպով պայքարել ալարկոտության ու անպատասխանատվության դեմ։ Համընդհանուր հաջողությունը այ էդ երկու փոքր, աննշան թվացող բաներից ա սկիզբ առնում։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
15 վայրկյան, թե ինչպես կայծակից հետո մայրաքաղաքի տարբեր հատվածներում հոսանքն անջատվեց։
Միջազգային հարաբերությունների համակարգը փոխվում է։ Սա փաստում են նաև Արևմուտքում։ «Լիբերալ արժեքների» քարոզչությամբ ժողովրդավարության տարածումը՝ որպես միաբևեռ աշխարհում իր ազդեցության հիմնական գործիք օգտագործող ԱՄՆ-ի ազդեցությունը աստիճանաբար նվազում է։ Ըստ «Գերտերությունների նոր համերգ» հոդվածի հեղինակներ Ռիչարդ Հաասի և Չարլզ Կուպչանի շուրջ 200 տարի Արևմուտքի՝ նախ, PAX BRITANNICA, այնուհետև՝ PAX AMERICANA, գերիշխանությունը նվազում է։ Հոդվածի հեղինակների հավաստմամբ՝ գերտերությունների կոնցերտը պետք է կրի զուտ խորհրդատվական, այլ ոչ թե որոշում կայացնող մարմնի բնույթ՝ վերջինը թողնելով նման գործառույթներ ունեցող ավանդական կառույցներին, ինչպես օրինակ՝ ՄԱԿ։
Ես կարող էի այստեղ գրել, թե որքան կարևոր է վերոնշյալ համատեքստում Հայաստանի համար ընկալելը սեփական տեղն ու դերը նոր ձևավորվող (իրականում՝ հին մոռացված) համակարգում, սակայն մանկապարտեզից անմիջապես պաշտոն ստացած անձանց իշխանության պայմաններում այդ կարևորության մասին զրույցները սովորական կենացներ են, ոչ ավելին։

Ամերիկացի միջազգայնագետների հոդվածը՝ ռուսերեն.
https://bit.ly/3fcZw7n

և անգլերեն.
https://fam.ag/3ff6EAs
Այ էսպիսի մազալու բաներ…
Էս տարի ռուս տուրիստների կյանքն էլ կյանք չի 😀
https://yangx.top/times_am/1034

Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները։
«Մեր տեղեկություններով, հայկական կողմը համաձայնել է ինչ որ զիջումների գնալ: Բանակցությունների ընթացքի մասին կտեղեկացնենք ավելի ուշ», — գրում է լրատվամիջոցը: