Ալբերտիչ | հեղինակային ալիք
409 subscribers
354 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
加入频道
Ես կողմ եմ ցանկացած նախաձեռնության, որը միտված է մեր քանդված կրթական համակարգի ճաքերը որոշ չափով փակելուն։ Օրինակ՝ մենթորական ծրագրերին (էդպիսի ծրագրեր պիտի հենց պետության կողմից ներդրվեին կրթական համակարգում 10-15 տարի առաջ)։ Ցավոք, էդպիսի ծրագրերն էլ ապակենտրոնացված, չհամակարգված ու մոդայի ուժով սնկի պես աճող են։ Ինչևէ, կան, և դա ողջունելի է։ Բայց այ Վահան Քերոբյա՞նը, ով նույնիսկ որպես բիզնեսմեն միանշանակ չի ընդունվել ու չի կարող էլի մենթոր կամ role model լինել… Լավ, գոնե կարող էր գործարարության մասով մենթոր լինել, ոչ քաղաքականության էլի։
Forwarded from Mediaport
‼️ ՀՐԱՏԱՊ. Սիսիանում ևս կրակոցներ են հնչել, վիրավորներ կան

Քիչ առաջ Սյունիքում՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից կրակոցներ են հնչել, կան վիրավորներ։

Hraparak-ը տեղեկությունը փորձել է ճշտել ՊՆ-ից, փոխանցել
են, որ քիչ անց այդ թեմայով հաղորդագրություն կտարածեն։
Irakanum.am-ը գրել ա, որ հողմային էլեկտրաէներգիա արտադրող «Զոդ ուինդ» ընկերությունը դատի ա տվել ՀՀ կառավարությանը՝ բիզնեսի շահերը չպաշտպանելու համար (երբ ադրբեջանցիներն, առանց խոչընդոտի, մուտք էին գործել Սոտքի հանքի տարածք, որտեղ էլ ընկերության հողմակներն ու այլ շինություններն էին)։ Ընդհանուր առմամբ, պահանջում են 5մլն դոլարի վնասի փոխհատուցում։ Հետաքրքիրն էն է, որ մի քանի անգամ դիմել են կառավարություն, բայց բնականաբար արձագանք չի եղել։
Փաստացի. Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունն ի վիճակի չէ (կամ գիտակցաբար անգործության է մատնված) պաշտպանելու ո՛չ քաղաքացիների, ո՛չ բիզնեսի շահերը, ո՛չ էլ պետական սահմանները։ Այլ երկրներում սա, նվազագույնը, անհապաղ հրաժարականի հարց կդառնար, Հայաստանում արտահերթ ընտրություններով վերարտադրվելու և կապիտուլացիոն կառավարությանը լեգիտիմացնելու հարցն է քննարկվում…
Ինչպիսի՞ Հայաստանում եք նախընտրում ապրել
Final Results
100%
Անվտանգ
0%
Բարեկեցիկ
Ալբերտիչ | հեղինակային ալիք pinned «Ինչպիսի՞ Հայաստանում եք նախընտրում ապրել»
Վաղը մեր «Հայկական նախագիծ» կազմակերպության թիմով գնում ենք Սարդարապատ` նշելու պետության տոնն ու միասին քննարկելու դրա կարևորությունն այսօրվա համար: Ճանապարհին այցելելու ենք նաև մեր պետության հիմնադիր Արամ Մանուկյանի շիրիմը։
Եթե ուզում եք միանալ մեզ, անցե՛ք կից հղումով՝ https://school.armenianproject.com/2021/05/26/sardarapat103/:
Մեզ հետ կտանենք։
#WagTheDog

PARA TV-ից հայտնել են, որ իրենց լրագրողին արգելել են Կոթ գյուղում, որտեղ իր էջում ուղիղ եթեր էր մտել կապիտուլյանտը, նկարահանումներ իրականացնել։ Կարծեմ, օրերի տարբերությամբ նույնն հարցով արգելել են նաև Tert.am-ի լրագրողին հասնել Կութ։
Սա մի պարզ իրողության մասին ա խոսում, որ իշխանությունները փորձում են իրավիճակը ներկայացնել միակողմանի։ Այսինքն՝ կապիտուլյանտը գնում է գյուղ, ուր նրան ընդառաջ ելած ինչ-որ գյուղացիներ (ենթադրում եմ «երկու կոպեկի ու մի կտոր հացի համար» հին մի տեսակից) հնչեցնում են դրածո իշխանությանը ձեռնտու երկու թեզ, որով իրականում բացահայտում են կապիտուլյանտի կողմից և ադրբեջանցիների աջակցությամբ սանձազերծված արկածախնդրության նպատակը։
Մասնավորապես՝
1) «Վարչապետ ջան, մենք քեզ վստահել ենք, վստահում ենք»։ Թարգմանաբար՝ «տեսեք, իմ ռեյտինգը ժողովրդի մոտ ի՜նչ բարձր ա»։
2) «Բա ո՞ւր ա ՀԱՊԿ-ն, ո՞ւր ա էդ խաղաղության եռակողմ պայմանագիրը»։

Սրանք են բուն խնդիրները, մնացածը պրիմիտիվ քաղաքական տեխնոլոգիաներ են և նպատակի համար ամեն ինչ և ցանկացածին զոհաբերելու մի կապիտուլյանտի պատրաստակամություն։
https://yangx.top/russica2/38318

Ռուսական НЕЗЫГАРЬ-ում անդրադարձել են ՌԴ-ՉԺՀ-ԱՄՆ եռյակին։ Ըստ էության, այստեղ խոսվում է այն մասին, ինչ ես նշում եմ միջազգային հարաբերությունների նոր ձևավորվող համակարգի մասին, ու նաև կարճ անդրադարձել էի այսօր Սյունիքի մասին կարճ հոդվածոնում։
«Անտարբերությունը որպես բնական արդյունք

Թշնամին դարպասների մոտ է, իսկ մարդիկ՝ համերգների, ռեստորաններում ու արձակուրդների: Ավելի պարզ ասած՝ այսօր մենք ականատեսն ենք նրա, ինչ դասականներն անվանում էին խնջույք ժանտախտի ժամանակ: Երևանյան Քաղաքակրթությունն ամբողջովին կտրված է երկրի մնացյալ մասից՝ այն ոչինչ չի զգում, ասես՝ Տեր Աստված նրա վրա անտեսանելի վահան է տարածել բոլոր մարտահրավերներից ու սպառնալիքներից: Շատերի համար մայրաքաղաքի այս վիճակն անհասկանալի է ու նույնիսկ վայրի, քանի որ դա փաստացի ամենասարսափելի երևույթի՝ անտարբերության դրսևորում է: Բայց կա ավելի սարսափելի իրողություն՝ այն բնական է: 1988-1996 թվականներին հայերին կարելի էր անվանել ամենատոկուն և պասիոնար ժողովուրդներից մեկը: Այս ժողովուրդն արժանապատվորեն տարավ երկրաշարժի ողբերգական հետևանքները, մահվան դեմ հանդիման կանգնեց հանուն Արցախի ազատության և, ատամները սեղմելով, դիմացավ բոլոր արհավիրքներին: Հանուն ինչի՞։ Հանուն հզոր ու անկախ Հայաստանի վերածննդի հույսի, որն ապագա կտա նրանց երեխաներին ու թոռներին:

Փոխարենը «էլիտան» հետևողականորեն քայքայեց ու կոտրեց սեփական ժողովրդին: 1996թ․-ի նախագահական ընտրություններում ռազմաքաղաքական ղեկավարությունը հստակորեն ցույց տվեց, որ սեփական քաղաքացիների ընտրությունը, մեծ հաշվով, ոչինչ չի նշանակում: Այսպիսով, Երրորդ Հանրապետության մեծն «հայր-դեմոկրատ» և դրա առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, առանց անգամ մտածելու, քաղաքացիների կամքը փոխեց իր աթոռի հետ: Դրանից հետո երկրի բոլոր ղեկավարներն արեցին ամեն հնարավորը, որ բնակչության մեծամասնությունը վերածվի լյումպենացված և ապատիկ զանգվածի՝ ձայների առք ու վաճառք, կոռուպցիա և կաշառք, ահաբեկումներ, համակարգված ճնշում: Այս ամենը հանգեցրեց կառավարողների և բնակչության միջև փոխըմբռնման խորը անդունդի ստեղծմանը․ յուրաքանչյուրն ապրում էր իր աշխարհում և իր շահերով։

Քաղաքացիները դադարեցին հավատալ, որ իրենք ունակ են ինչ-որ բանի վրա ազդել, իսկ իրենց ձայնը որևէ ուժ ունի: Իսկ եթե այդպես է, ապա կարելի է այն վաճառել, չէ՞ որ միևնույն է ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ֆեոդալները կորոշեն փակ դռների հետևում: Երկրորդ հարվածը քաղաքացիները ստացան 2008թ․-ին, երրորդը՝ 2018թ․-ին: Վերջինը ամենացավոտն էր, քանի որ 90-ականների սկզբից ի վեր առաջին անգամ մարդիկ հավատացին, որ հայկական երազանքը դեռ կենդանի է: Փաշինյանն այն փշուր-փշուր արեց, ու ամեն ինչ վերադարձավ իր հունը: Հենց դա էլ ծնում է անտարբերություն: Մարդիկ նայում են այս ամբողջ կրկեսին և մեկ անգամ ևս համոզվում, որ իրենց ուղղակի մանիպուլացնում են, և վերևներում ոչ ոք չի մտածում երկրի և ժողովրդի շահերի մասին:

Կարելի՞ է նրանց մեղադրել դրա համար: Ո´չ։ Պետությունն, ի դեմս իշխող էլիտայի, երբեք չի զբաղվել հասարակության կառուցմամբ, նրա դաստիարակությամբ, կրթությամբ և զարգացմամբ։ Յուրաքանչյուր «կառավարող» իրենից հետո թողել է միայն արյուն, կեղտ ու չլուծված խնդիրներ: Երեսպաշտական ֆեոդալական-քրեաօլիգարխիկ համակարգում բարեխիղճ քաղաքացի որտեղի՞ց պետք է լիներ: Այն ծնում է կամ հարմարվողականների, կամ`անտարբերների: Պետք չէ նրանց խիստ դատել բոլորովին այլ քաղաքական աշխարհներից՝ Լոս Անջելեսից, Մոսկվայից, Մարսելից կամ Սիդնեյից»։

© Չորրորդ Հանրապետություն
Ալբերտիչ | հեղինակային ալիք
«Անտարբերությունը որպես բնական արդյունք Թշնամին դարպասների մոտ է, իսկ մարդիկ՝ համերգների, ռեստորաններում ու արձակուրդների: Ավելի պարզ ասած՝ այսօր մենք ականատեսն ենք նրա, ինչ դասականներն անվանում էին խնջույք ժանտախտի ժամանակ: Երևանյան Քաղաքակրթությունն ամբողջովին…
ՀՀ 4-րդ նախագահի փիառի համար ստեղծված «Չորրորդ հանրապետություն» էջում գովազդի տակ դրված էս տեքստի հետ չեմ կարող չհամաձայնել, բայց մի մեծ վերապահմամբ, այն է՝
90-ականներին երրորդ հանրապետության հիմնադիր-նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիները հիմք են դրել մի համակարգի, որը վաղ թե ուշ մերժելու էր նույն էլիտայի ցանկացած ներկայացուցչի, ով կփորձեր փոխել համակարգը։ Այնպես, ինչպես հենց այդ համակարգն էր, որ մերժեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Էլ չեմ խոսում էն մասին, որ երկրի նախկին ղեկավարներին ու կապիտուլյանտին՝ մի կողմ, Արմեն Սարգսյանին՝ մյուս կողմ, էս մարտավարությունը բավական զավեշտալի է՝ հաշվի առնելով, թե ինչպիսի «ջայլամական» դիրք է բռնել չորրորդ նախագահը այն իրավիճակում, երբ այդ նույն «ժողովրդի», կուզեք՝ ազգի, կամ՝ հասարակության մի մասը կապիտուլյանտի աղանդն են, մի փոքր մասը «նախկինների» աջակից (որովհետև երկրորդ ու երրորդ նախագահների ժամանակ, այո՛, անուշադրության էր մատնված կրթությունը, բայց անվտանգության համակարգը գործուն էր), իսկ զգալի մասը՝ հենց այդ անտարբեր զանգվածն է։ Ու հենց էս վերջինի կողմնորոշիչի դերը պիտի ստանձներ չորրորդ նախագահը, բայց նա էլ գերադասեց հեռու մնալ պրոցեսներից։ Ուստի հակադարձ հարցս՝ կարելի՞ է մեղադրել չորրորդ նախագահին դրա համար։ ԱՅՈ՛։ Չորրորդ նախագահն այդպես էլ չզբաղվեց իր բուն գործառույթների կատարմամբ՝ այդպիսով գործողությունների ազատություն տալով նրանց, ովքեր իշխանություն էին զավթել փողոցից։
https://youtu.be/-5VdMgcoeX0

1 ժամ՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Դավիթբեկցի (հա՛, հենց Սյունիքի Դավիթ Բեկից) Արամ Մանուկյանի մասին։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
1968թ. Սարդարապատի հուշահամալիրի բացումը:
Media is too big
VIEW IN TELEGRAM
Բանանիցայի նոր անիմացիոն ֆիլմը
Մի ընկեր ունեմ՝ SMM-ի մասնագետ, էսպիսի բաներից նյարդայնանում ա։ DASAXOS.AM… բիզնեսի անունից արդեն (բրենդ անվանելու ռիսկ չեմ ունենա) ինձ մոտ էն վատ լատինատառով մեկնաբանություն գրողների հետ ասոցիացիա ա առաջանում։ Ու սա ո՛չ հագուստի, ո՛չ ինչ-որ այլ նմանատիպ բիզնես ա։ Սա կրթական ոլորտից ա: Բիզնեսը պիտի նաև գրագետ արվի, չէ՞։ Էն էլ կրթության։ Դա էլ հո Հրապարակին հարակից Երևան սիթիի մայթի փողոցային առևտուրը չի։
Երևի նրանից ա, որ բոլորը ցանկանում են մեր երկրում բիզնեսով զբաղվել, բայց դա անում են էնպես, ինչպես կարողանում են։ Եվ ձգտում էլ չունեն սովորելու։

Ի դեպ, ուիքենդին ռուսական ВЦИОМ-ի մի հետազոտությունից որոշ տվյալներ կդնեմ Ռուսաստանում գործարարությամբ զբաղվելու վիճակագրության վերաբերյալ։ Համեմատելու բավականին հետաքրքիր դրվագներ կան։ Չնայած, մեր մոտ սոցիոլոգիան էդքան զարգացած չի կարծես, որ ոչ քաղաքական/մարդու իրավունքների թեմայով սոցիոլոգիական հետազոտություններ լինեին, ավելի ճշգրիտ համեմատական տանել հնարավոր լիներ։
Տաթևի ու Խաչիկի՝ միջին վիճակագրական նիկոլապաշտի մասին երեկվա վիդեոյի տարածումը իրապես ցուցիչն ա նրա, թե որքան քիչ ունկնդիր ունի Հայաստանում բովանդակությունը, և որքան «ուտվող» են հումորը, սռաչն ու տիկտոկը։ Բայց էդ երևույթների դեմ ֆեյսբուքում գրելով չես պայքարի։ Դա կրթության բացթողումն ա։ Համակարգային լծակներով լուծումներ են անհրաժեշտ։ Ներդրումներ կրթության ոլորտում հետևյալ բանաձևով՝ «կրթություն=աշխատանք»։
«Ռացիոնալ ազգայնականը» մշակել է 9 հարց, որոնք ընտրություններից առաջ կարող եք տալ քաղաքական ուժերին, դրանց ներկայացուցիչներին՝ ընտրության հարցում ձեզ համար որոշակի հստակ դիրքորոշում ձևավորելու համար.

❶ Եթե հաղթահարեք անցողիկ շեմը և անցնեք ԱԺ, հնարավոր համարո՞ւմ եք որևէ համագործակցություն Նիկոլ Փաշինյանի և իր կուսակցության հետ (օր.՝ կոալիցիայի ստեղծում)։

❷ Արցախի վերջնական ո՞ր կարգավիճակն եք համարում ընդունելի և ո՞ր սահմաններով։

❸ Ընդունելի համարո՞ւմ եք Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների դելիմիտացիայի / դեմարկացիայի որևէ բանավոր կամ գրավոր պայմանավորվածություն նախքան Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցումը։

❹ Հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀՀ տարածքով միջանցք կտրվի Ադրբեջանին։ Եթե այո, ապա հնարավոր համարո՞ւմ եք միջանցքի որևէ կարգավիճակով վերահսկողության փոխանցումը 3-րդ կողմի։

❺ Ինչպե՞ս եք հասնելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության չիրագործված հետևյալ կետերի իրագործմանը. ա) հայ գերիների վերադարձ, բ) «Լաչինի միջանցքի» 5 կմ լայնության ապահովում (այս պահին հայերին հասանելի է հիմնականում միայն բուն մայրուղու՝ մի քանի մետր լայնությամբ ասֆալտի մասը)։

❻ Ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ռուս խաղաղապահները այս պահից հաշված 4.5 տարի անց կարող են Արցախից դուրս բերվել Ադրբեջանի պահանջով։ Խաղաղապահների հավանական դուրս բերման դեպքում ինչպե՞ս եք պատրաստվում ապահովել Արցախի անվտանգությունը։

❼ Ի՞նչ քայլերով և ի՞նչ ժամկետներում եք տեսնում ՀՀ տարածքի գրաված հատվածների (Գեղարքունիքում, Սյունիքում) դեօկուպացիան։

❽ Ի՞նչ քայլերով և ի՞նչ ժամկետներում եք տեսնում Արցախի Հանրապետության գրավված տարածքների դեօկուպացիան։

❾ Ի՞նչ դիրքորոշում ունեք Ադրբեջանի ԵԱՏՄ անդամ դառնալու վերաբերյալ։