Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
10.1K subscribers
985 photos
134 videos
6 files
1.13K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
加入频道
Հայաստանում միակ ֆրանսալեզու ԶԼՄ-ն՝ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության շրջանակներում գործող Le Courrier d'Erevanը նոյեմբերի 9-ին հրապարակել է ինձ հետ դեռևս ապրիլին արված մի ծավալուն հարցազրույց, որը նվիրված է Հարավային Կովկասում Թուրքիայի ակտիվացմանը։ Հարցազրույցում ես մանրամասն անդրադառնում եմ Թուրքիայի ծավալապաշտությունից բխող վտանգներին ոչ միայն Հայաստանի ու հայության, այլև տարածաշրջանի և ավելի լայն՝ Եվրոպայի համար։ Ֆրանսախոս լսարանին ներկայացնում եմ նաև այն խնդիրները, որոնք ծագելու են Թուրքիային Սյունիքով միջանցք/ճանապարհ տալու պարագայում։
Քանի դեռ պետությունը չի աշխատում, հանրային դիվանագիտության այս և այլ խողովակներ օգտագործելով՝ պետք է փորձել Թուրքիայից եկող սպառնալիքների շուրջ միավորել դրանցից տուժող ու տուժելիք բոլոր երկրներին՝ այդպիսով կոլեկտիվ ջանքերով հնարավորինս զսպելով մեր հարևան թշնամական պետությունների ագրեսիան մեր հանդեպ։ Սա է խաղաղության և զարգացման միակ հնարավոր տարբերակը։
Հայկական նախագիծ / Armenian Projectի շրջանակներում գործող մեր հետազոտական թիմը «Թյուրքական միջանցքի» կասեցման և այլ թեմաներով շարունակելու է հետևողական աշխատանքը Հայաստանի հնարավոր դաշնակիցների հետ։
Խնդրում եմ հարցազրույցը տարածե՛լ ձեր ֆրանսալեզու շրջապատում՝ https://www.courrier.am/fr/opinions/turquie-entre-appels-la-paix-et-aspirations-veritables-varuzhan-geghamyan-turcologue
Հարգելի՛ ընկերներ,
Սիրով տեղեկացնում եմ, որ առաջիկա երեք շաբաթներին ես ու Էլբակեան Էդգարը Հայաստանի ու հայության առկա մարտահրավերների (տարածաշրջանային խնդիրներից մինչև սփյուռքի ինքնակազմակերպման հիմնահարցեր) վերաբերյալ հանրային դասախոսություններով ենք հանդես գալու ԱՄՆ մի շարք հայկական համայնքներում։
Ստորև տեղադրում եմ այս պահին հայտնի հանրային միջոցառումների ցանկը։ Ուրախ կլինենք այնտեղ տեսնել «Հայկական նախագիծ» ՀԿ մեր ամերիկաբնակ հետևորդներին։ Ցանկության դեպքում կունենանք նաև առանձին հանդիպում-քննարկումներ։

13-19 նոյեմբեր - Լոս Անջելես և շրջակայք (https://www.facebook.com/ARF.Western.USA/photos/a.155576377946343/1672645972906035 )
19-21 նոյեմբեր - Սիեթլ (https://www.facebook.com/WAarmenians/posts/246947020799378)
22-23 նոյեմբեր - Լոս Անջելես
23-27 նոյեմբեր - Բոստոն և շրջակայք
28-30 նոյեմբեր - Նյու Յորք և շրջակայք (https://www.facebook.com/events/1063085714505651/)

Dear friends & followers,
In the upcoming weeks we will be delivering lectures in several Armenian communities in the US.
Please kindly check the dates and some of the public event links.
Will be happy to meet new and old friends.

13-19 Nov.- LA & county (https://www.facebook.com/ARF.Western.USA/photos/a.155576377946343/1672645972906035 )
19-21 Nov. - Seattle (https://www.facebook.com/WAarmenians/posts/246947020799378)
22-23 Nov. - LA
23-27 Nov. - Boston
28-30 Nov. - NY & New Jersey (https://www.facebook.com/events/1063085714505651/)
Forwarded from Infocom
ՀՀ ԱԽ այսօրվա հայտարարությունը խախտում է ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների միջազգային պահանջները: Մասնավորապես, ԱԽ-ի հայտարարությունը հղում է անում ԽՍՀՄ չկոնկրետացված ինչ-որ քարտեզների ու նշում, որ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող հատվածները ՀՀ տարածքում չեն գտնվում։ Այնուհետև, ԱԽ հայտարարությունը խոսում է այլընտրանքային ճանապարհների ցանցի ստեղծման մասին ու դրանով իսկ, ըստ էության, թույլատրելի է համարում ադրբեջանական վերահսկողությունը նշված ճանապարհների նկատմամբ: [ՀՀ ՄԻՊ] Կարդալ ավելին
Քանի կա կապիտուլիանտն ու իր դավաճանական թիմը, մենք անդադար կորցնելու ենք։
Բոլորս, անխտիր բոլորս կորցնելու ենք։
Երկու օր առաջ էլ եմ նշել, հիմա էլ պնդեմ. բոլոր կարծիքի առաջնորդները, ովքեր հազարավոր հետևորդներ ունեն, ունեն հանրային հեղինակություն, պարտավոր են լուռ չմնալ, այլ արձագանքել մեր հայրենիքի իրական նվաճմանը, վճռական պահանջել ու ձգտել այս դավաճանական իշխանության հեռացմանը։ Նույնը պետք է անեն բոլոր քաղաքական ուժերը, որոնք իրենց ընդդիմադիր են հռչակել՝ առանց որևէ հապաղման։
Եթե սա չարվեց, Սյունիքին ու հայկական պետականության անկմանը մնալու են հաշված շաբաթներ։
ԱՄՆ հայկական գլխավոր համայնքներից Ֆրեզնո քաղաք այցելության ընթացքում անհնար էր ուխտ չանել Հայոց ազգային հերոս Սողոմոն Թեհլիրյանի լուսավոր շիրիմին: Գերեզմանում մեզ մոտեցած խարբերդցի մի հայ պատմեց, որ երբ Թեհլիրյանը դեռ ողջ էր, հաճախ հայկական հավաքների ժամանակ մարդիկ մոտենում և համբուրում էին վերջինիս ցուցամատը, որով նա քաշել էր ձգանը և ոչնչացրել էր Թալեաթ փաշային:
Թեհլիրյանի հերոսությունն ու ընդհանրապես «Նեմեսիս» գործողությունը հնարավորություն տվեցին հայ ազգին սիմվոլիկ առումով վերականգնել իրենց արժանապատվությունը և հաղթանակի ձգտող նոր սերունդներ դաստիարակել, որոնք արդեն դրանից 70 տարի անց պիտի հաջողեին Արցախյան պատերազմում:
Այլ խոսքով սա հուշարձան է` նվիրված #հավերժականՀայաստան´ի հաղթանակին #հակաՀայաստանի դեմ:
Forwarded from Elbakyan's diary
Մեր «Հայկական նախագիծ» ՀԿ-ի ներկայիս սփյուռքյան (ամերիկյան) համայնքային այցելությունների ժամանակ մեզ հաճախ են հարցնում, թե ինչպես կարող են օգտակար լինել մեր կազմակերպության շարունակականորեն անխափան գործունեությանը։ Այդ «գաղտնիքով» կիսվեմ նաև այստեղիս ընթերցողների հետ․ տարբերակներից մեկը «Պատրեոն» նվիրատվական հարթակի միջոցով մեզ փոքր, բայց կայուն հանգանակություններ անելն է։

https://www.patreon.com/armenianproject
Ադրբեջանը Եվրատեսիլ մրցույթի ժամանակ ցուցադրել է քարտեզ, որտեղ ոչ միայն Արցախը, այլև Սյունիքն ամբողջությամբ Ադրբեջանի մասն են: Նման մոտեցումը այժմ գերակա է ողջ Ադրբեջանում:
Թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյան

Երբ երկրի ղեկավարի պաշտոնին հայտնված անձը ասուլիսի ընթացքում բառացիորեն ասում է. «բայց ուզում ենք մի հարց տանք Ադրբեջանին և Թուրքիային։... իրենք ուզո՞ւմ են Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնեն, թե՞ չէ, իրենք ուզո՞ւմ են հայ ժողովրդի ցեղասպանությունը շարունակել և ավարտին հասցնել, թե՞ չէ», ապա թուրքագետից ամուր նյարդեր են պահանջվում արձագանքելու համար....

«Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով, եթե Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չգիտի, որ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի դեմ վարում են թշնամական քաղաքականություն, որի վերջնակետը Հայաստանի չգոյությունն է, ապա այդ ամենը 680 հազար ընտրողների ողբերգությունն է, որ նման գիտելիքով մարդուն ընտրել են երկրի ղեկավար, բայց նաև ամբողջ հայ ազգի ողբերգությունն է, որ Հայաստանն ունի նման ղեկավար»։

https://168.am/2021/11/24/1613594.html
Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանի ցանկացած այլ թշնամի փորձում է մեր մեջ կոտրել գլխավորը՝ անկախ հայկական պետության գաղափարի կենսունակությունը։ Ցեղասպանությունից հետո նրանք փորձում էին մեզ համոզել (ընդ որում, հաճախ էթնիկ հայերի բերանով), որ «Հայաստան» պետություն հարկավոր չէ, կարելի է ապրել ամենուր, իսկ հայկական ազգայնականությունը, իբր, մեզ պատուհասած խնդիրների հիմնական պատճառն է։ Ի հեճուկս դրա՝ հայկական ազգային ինստիտուտները (առաջին հերթին՝ եկեղեցին ու ավանդական կուսակցություններն՝ իրենց դպրոցներով, կազմակերպություններով ու մամուլով) կարողացան պահպանել հայկական պետականության գաղափարի կենսունակությունը և արդեն 1980-ականներին ակտիվորեն սկսեցին արդեն գործնական ծավալուն պայքարը, որի արդյունքում վերստեղծեց հայկական պետականությունը՝ անկախ ՀՀ-ն և ազատագրված Արցախը։

Անկախ Հայաստանի գաղափարի կրողներից մեկը հեռավոր Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում ցեղասպանությունից փրկված հայերի ժառանգներ Չարլզ և Զաբել Մելքոնյանների ընտանիքում ծնված Մոնթե Մելքոնյանն էր, ով պատանի հասակում յուրացրեց հայկական մշակույթը և ապա նետվեց իրական պայքարի դաշտ՝ սկզբից Սփյուռքում, ապա մայր հայրենիքում։ Նրա շնորհիվ մենք երջանկություն ունեինք վայելելու հայկական Քարվաճառը, որն անցյալ տարի այս օրերին ՀՀ դե ֆակտո թուրքամետների իշխանությունը նվիրեց Ադրբեջանին։
Երբ Ֆրեզնո քաղաքի հայկական գերեզմանատանն էինք, մի քանի րոպե լուռ անցկացրի ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծնողների շիրիմի և նրան նվիրված խաչքարի դիմաց։ Ընկերս աննկատ լուսանկարել է այդ պահը։

Ինչպես պատգամել է Մոնթեն «Իմ կենացը մի՛ խմեք, իմ գործը շարունակե՛ք» հայտնի բանաձևում, մենք որոշեցինք «Հայկական նախագիծ»-ի մեր «Մարզահոս» հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրել Մոնթեին՝ դրանով նպաստելով անկախ Հայաստանի գաղափարի կենսունակությանը։ Չէ որ այսօր էլ «յան» ազգանունով հայերի ձեռամբ մեր մեջ փորձում են սպանել անկախության ու ուժեղ պետության գաղափարը։ Թողարկումը դիտե՛ք հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=d-b7ousrrI8 ։
#հավերժականՀայաստան'ի գաղափարով շարունակենք պայքարը ազգային դաշտում, իսկ Մոնթեի հիշատակը հավերժ է, գործն էլ՝ անմար։
Սիրելի հետևորդներ,
Ֆեյսբուքը ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մասին իմ վերջին գրառումը բողոքների պատճառով հեռացրել է, իսկ օգտահաշվիս վրա սահմանափակումներ դրել: «Էթնիկ հայերի բերանով» արտահայտությունը դուր չի եկել որոշներին։
Ինչպես որ նախկինում, բողոքի աղբյուրը ադրբեջանցիներն են ու #հակաՀայաստան'ի ներկայացուցիչ կապիտուլիանտները:
Քանի որ այսպիսի դեպքերը վերջերս հաճախակիացել են, ապա նորից հիշեցնեմ իմ ֆեյբուքյան էջի (https://www.facebook.com/varuzhandragoman/) և թելեգրամ ալիքի (https://yangx.top/varuzhandragoman) մասին` որպես այլընտրանքային աղբյուրներ իմ գրառումներին հետևելու համար։

ԱՎԵԼԱՑՈՒՄ | Ֆեյսբուքը սահմանափակել է նաև Մոնթեի մասին Էլբակեան Էդգարի երեկվա գրառումը։ Հիշեցնեմ նաև Էդգարի թելեգրամ ալիքը՝ https://yangx.top/elbakyan_edgar
Ֆեյսբուքը արգելափակել է թե՛ անձնական օգտահաշիվս, թե՛ թուրքագիտական բլոգիս էջը։
Ո՛չ գրառում կարող եմ կատարել, ո՛չ մեկնաբանություն թողնել։
Երկու օր արգելափակել էին մեր հասարակական կազմակերպության՝ «Հայկական նախագծի» էջը։
Այս ամենը շատ խոսուն է։
Forwarded from Elbakyan's diary
Քանի որ թյուրք-կապիտուլյանտական հարձակման արդյունքում փոքր ի շատե վտանգված է նաև մեր «Հայկական նախագիծ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջը, առաջարկում եմ, որ բաժանորդագրվեք նաև բուն յութուբյան ալիքին։

Մոտ օրերս հերթական «Մարզահոսն» ենք հրապարակելու՝ համեմատելով հայ-թյուրքական խնդիրը համաշխարհային պատմությունից մեկ այլ պատերազմի հետ, որի մասին այսօր հաճախ չի խոսվում, բայց նմանություններն ու հետևանքները հար և նման են…
Վերջին երկու շաբաթներին ֆեյսբուքի կողմից իմ անձնական և գիտական էջը մի քանի անգամ արգելափակվել են, ու թեև շարունակվող որոշ սահմանափակումներին՝ արդեն կարող եմ գրառումներ կատարել։ Արգելափակումների պատճառը զանգվածային բողոքներն են։ Կարծում եմ՝ գուշակում եք, թե ովքեր են բողոքարկում իմ ու մեր թիմի գործունեությունը։ Ինչևէ, քանի դեռ կա հնարավորություն այս հարթակում գրելու, ես այն օգտագործելու եմ։
Թեև անցնող օրերին հանրային առիթ չի եղել խոսելու, սակայն վերջին շաբաթներին մեր հարևանության ողջ երկայնքով տեղի են ունենում կարևորագույն գործընթացներ, որոնք արժանի են ուշադրության. Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ, ԱՄԷ-Թուրքիա լարված հարաբերություններում նոր շրջափուլ, որն ունի տնտեսական «մերձեցման» երանգներ, Թուրքիայում և Ադրբեջանում ներքաղաքական զարգացումներ, որոնք շարունակական բնույթ են կրելու և ազդում են վերջիններիս արտաքին քաղաքական գործողությունների վրա, Սիրիայի «վերադարձ» դեպի Արաբական լիգա, սպառազինությունների մրցավազք տարածաշրջանի գրեթե բոլոր պետությունների միջև և այլն։ Ցանկը կարելի է երկար շարունակել։ Վերջին տարվա աղետալի իրադարձությունները բավական հանրամատչելի կերպով ցույց են տվել, որ մեր անմիջական հարևանությամբ տեղի ունեցող այս և այլ իրադարձություններն ու ձևափոխումները առաջին հերթին հենց մեզ են վերաբերում։ Ուստի հենց դրանք պետք է լինեն հանրային խոսույթը ձևավորող գլխավոր թեմաները։ Ակնկալել, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը կարող է անհրաժեշտ լրջությամբ ու հայկական դիրքերից գնահատել ու նախապատրաստվել այս իրադարձություններին արձագանքելուն, միամտություն է և ինքնախաբկանք։
Հետևաբար ի՞նչ անել այս պարագայում. 1) ազգային քաղաքացիական հասարակության ուժերով մշտադիտարկել տարածաշրջանային իրավիճակը, 2) վերհանել իրական խնդիրները և հանրայնացնել դրանք՝ հնարավորինս ճնշում բանեցնելով գործող կապիտուլիացիոն վարչակարգի վրա, 3) փորձել հանրային դիվանագիտության միջոցներով համագործակցել մերձավորարևելյան խնդիրների շուրջ միավորված արտաքին գործընկերների հետ։
Եթե պետությունը զավթածները չեն սպասարկում հայության շահերը, ապա անհրաժեշտ է ձևավորել այլընտրանք բոլոր ոլորտներում։ Սա հնարավոր ամենաարդյունավետ ճանապարհներից է, որը, սակայն, հեշտ ու արագ չէ։
Անհրաժեշտ է նշել նաև, որ քաղհասարակության ջանքերով արվածը բավարար չէ, եթե զուգահեռ չի ընդանում կապիտուլիացիոն իշխանությունների հեռացմանն ուղղված քաղաքական իրական պայքար։
հ.գ. Քարտեզում մոտարկված կերպով երևում է տարածաշրջանում ուժերի նոր բալանսը՝ ըստ երկների։ Կարմիրի ու կանաչի երանգներով նշված են այն երկրները, որոնք անուղղակի միավորված են Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտության դեմ։
Forwarded from Elbakyan's diary
ԱՍՊՐԱՄԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

• Նիկոլական շրջանակները հուսահատորեն թիրախավորել են Ասպրամ Կրպեյանին, հիմնականում՝ ընտրությունների գիշերը արված գրառումը՝ «թուրքը հաղթեց», թե իբր վերջինս կապիտուլյանտին ընտրած 600.000+ մարդկանց անվանել է «թուրք»։

• Հմուտ աչքը կնկատի, որ գործ ունենք կապիտուլյացիոն վարչակարգի սիրած հնարքի՝ ժողովրդի հետ ինքնանույնացման հետ։ Սա ուղեղի մորմոք է։ Հայ ժողովուրդը՝ որպես հավաքականություն, ոչ մի առնչություն չունի կապիտուլյացիոն վարչակարգի հետ, որովհետև վերջինիս շահերը տարբեր, ավելին՝ հակառակ են հայ ժողովրդի ու Հայաստանի շահերին։

• Եվ այս պարագայում բնավ կապ չունի, որ կապիտուլյանտներն իրենց շահերն առաջ են տանում նաև մեր ժողովուրդը կազմող անձանց մի մասի ձեռքերով․ ի վերջո Արշակունյաց գահն ու Անին էլ ժողովրդի ու իշխանների կոնսենսուսով են քանդվել, բայց դա չի նշանակում, որ դրանք մեր պատմության հակահայաստանյան էջերը չեն ու չեն վնասել հայկական նախագծին՝ հավերժական Հայաստանին։ Նույնն էլ՝ այս ընտրությունները։

• Իսկ Ասպրամի դեմ արշավը և տարբեր հարանվանության ու դավանանքի նիկոլականների մեկտեղվելը լակմուսի վաճխանաբանական թուղթ էին, որ ինձ հիշեցրին Պողոս առաքյալի մարգարեությունը․ «Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասէր, փողասէր, հպարտ, ամբարտաւան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարոյ, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, մեծամիտ, աւելի շատ հեշտասէր, քան աստուածասէր, մարդիկ, որ ունեն աստուածապաշտութեան կերպարանք, սակայն ուրացել են նրա զօրութիւնը: Նաեւ խորշի՛ր նրանցից, քանզի նրանց մէջ կան այնպիսիք, որ մտնում են տնից տուն եւ գերում են մեղքերով ծանրաբեռն կանանց, որոնք տարուած են պէսպէս ցանկութիւններով, կանայք, որ միշտ ուսանում են, բայց երբեք չեն կարող հասնել ճշմարիտ գիտութեանը»։ Բ Տիմոթեոս։ Գ:1-7
ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐ ԶԻՋՈՒՄ
Թուրքիայի արտգործնախարար Մ. Չավուշօղլուն երեկ պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանը և Թուրքիան սկսում են հարաբերությունների կարգավորման գործընթաց, որն իրականացվելու է հատուկ նշանակված բանագնացների միջոցով։
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Թուրքիան մի քանի նախապայմաններ է առաջադրել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։ Ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարից հրաժարումից մինչև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում և Սյունիքով «Թյուրքական միջանցքի» տրամադրում։ Վստահ կարելի է պնդել, որ Թուրքիան չի հրաժարվել այս նախապայմաններից։ Ուրեմն Հայաստանի կապիտուլիացիոն վարչակարգն է համաձայնել դրանց։ Եթե գործընթացն առաջ է գնում (ինչպես տեսնում ենք), ուրեմն մենք հերթական անգամ զիջել ենք։ Արձանագրենք, որ հերթական անգամ այս ամենն ընթանում է գաղտնի և հայ հասարակության մասնագիտացված շրջանակների հետ առանց որևէ քննարկման։ Ավելին, եթե նայեք, թե Թուրքիան և Ադրբեջանը միջազգային հարթակներում ինչ գործունեություն են ծավալում, ապա կտեսնենք, որ նոր նախապայմանների համար հող է նախապատրաստվում։
Այս գործընթացով մեկնարկում է հայկական պետականության թուլացման և թուրքացման հերթական արարը։ Այժմ փաշինյանական վարչակարգը ունի լուծելու կարևոր խնդիր. անհրաժեշտ է ՀՀ բնակչությանը գեղեցիկ փաթեթավորմամբ մատուցել հայ-թուրքական եղբայրության գաղափարը։ Սա է պատճառը, որ վերջին ամիսներին և հատկապես շաբաթներին Հայաստանում ակտիվ գործունեություն են ծավալել զանազան հասարակական գործիչներ, կեղծ գիտնականներ ու փորձագետներ, ովքեր ամենաօրյա ռեժիմով քարոզում են Արցախից ու Ցեղասպանությունից հրաժարում և Թուրքիայի հետ «առևտուր անելու անհրաժեշտություն»՝ մոռանալով հայկական ազգային շահերը։ Ավելին, դրանով նրանք մեծ վնաս են հասցնում տարածաշրջանային մեր այն հնարավոր դաշնակիցներին, որոնք ևս կանգնած են թուրքական ծավալապաշտության առջև։ Առաջիկա շրջանում այս բացահայտ քարոզի մասշտաբները էլ ավելի են մեծանալու։
Միաժամանակ Թուրքիան և Ադրբեջանը, արևելյան քաղցրախոսությանը զուգահեռ, շարունակելու են թուլացնել մեր պետությունը, որովհետև նրանց վերջնական նպատակը ոչ թե Հայաստանի հետ հարաբերություններ ունենալն է, այլ այս տարածաշրջանում հայկական անկախ քաղաքական միավորի վերջնական վերացումը։ «Խաղաղ գոյակցության» մնացած սցենարները պատրանքն են կամ գիտակցված թուրքական քարոզ։
Հ.Գ. Այս տարվա ապրիլին Թուրքիայի նախագահ Էրդողանը Հայաստանին այսպիսիս «դրական» ազդակ էր ուղարկել. «Այնուամենայնիվ, մյուս կողմից գոյություն ունի այսպիսի ճշմարտություն. ոչ շատ վաղ, մեկ դար առաջ այն տարածքում, որտեղ այսօր գտնվում է Հայաստան պետությունը, բնակչության 80 տոկոսից ավելին կազմում էին մուսուլմանները։ Սա շատ կարևոր է»։
Ադրբեջանի նախագահ Ի. Ալիև. «Զանգեզուրի միջանցքի և Լաչինի միանցքից օգտվելու կարգը պետք է նույնը լինի: Լաչինում ոչ մի անցակետ չկա: Բնականաբար, Զանգեզուրի միջանցքում էլ մաքսային ոչ մի կետ չպետք է լինի:... Կամ պետք է երկու տեղում լինի, կամ չլինի: Մեկ երկու տարբերակին էլ կողմ ենք»: Սա է բանակցվում և սա է նաև Թուրքիայի կողմից Հայաստանին առաջադրված նախապայմաններից մեկը: Ոչ մի բարեկամության, եղբայրության կամ հարևանության մասին խոսք: Մաքուր քաղաքականություն, որին համաձայնել են կապիտուլիացիոն իշխանությունները` ստելով մեզ:
Օրեր առաջ նշանակվել է Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիայի հիմնական բանագնացը՝ պրոֆեսիոնալ դիվանագետ, թուրքական շահի գիտակ, Հայոց ցեղասպանության մերժման և հակահայկական տարբեր նախաձեռնությունների համակարգմամբ հայտնի դեսպան Սերդար Քըլըչը։ Այսօր հայտնի դարձավ, որ ծանրաքաշ ու իր գաղափարական կողմնորոշմամբ հակահայ այս դիվանագետի հետ նույն սեղանի շուրջ նստելու և Հայաստանի շահերը ներկայացնելու է ոմն Ռ. Ռուբինյան, ով չունի որևէ դիվանագիտական ու բանակցային փորձ, ինչպես նաև համապատսխան կրթություն։
Հայաստանի և հայության համար անկյունաքարային այս բանակցություններում, որոնք կարող են վճռել մեր պետականության գոյության հարցը, ՀՀ-ում գործող դե ֆակտո թուրքամետ իշխանությունը պատասխանատու է կարգել հնարավոր ամենաթույլ կերպարին և որևէ կերպ չի ընդդիմացել թուրքական բանագնացի ընտրությանը։ Սա, ցավոք, ոչ թե ուղղակի կադրային սխալ է, այլ հերթական զիջումն ու պարտությունը Թուրքիային և Ադրբեջանին, որոնք, հետևողականորեն օգտվելով Հայաստանում հաստատված խմբավորման գոյությունից, մեծացնում են ճնշումը մեզ վրա։ Հիշեցնեմ, որ նույն անձին որպես խորհրդական-փորձագետ է կարգվել Հայաստանում թուրք-ադրբեջանական թեզերի ակնառու տարածող Ժ. Լիպարիտյան անունով մի պսևդո-գիտնական։
Առաջիկա շաբաթներին և ամիսներին սպասվում են Թուրքիայի հետ արագ և ինտենսիվ բանակցություններ, որոնցում հայկական շահ չկա և կան բացառապես թուրքական կողմի նախապայմանները, որոնք հանգեցնելու են նոր կապիտուլիացիայի ու զիջումների։ Շուտով նաև ազգային ցանկացած արժեք կխմբագրվի, որպեսզի հանկարծ «չնեղացնենք» թուրքերին։
Դրանից խուսափելու միակ ձևը ապազգային իշխանությունից ազատվելն է։
Մի քանի թարմ լուրեր մեր շրջապատից, որոնք ավելի կարևոր են, քան անորակ երգի մրցույթը, որը երեկվանից բոլորիդ ուշադրության կենտրոնում է։
ԲԱԼԿԱՆՆԵՐ | Թուրքիայի և Հունգարիայի ներքին գործերի նախարարությունների միջև օրերս կնքվել է պայմանագիր, համաձայն որի շուտով թուրք ոստիկանները ծառայություն են իրականացնելու Հունգարիա-Սերբիա և Հունգարիա-Ռումինիա սահմանին։ Թուրքիան շարունակում է մեծ տեմպերով վերանվաճել իր ազդեցությունը Բալկաններում։
ՍԻՐԻԱ | Թուրքիայի ներքին գործերի նախարար Ս. Սոյլուն երեկ ժամանել է Սիրիայի հյուսիսային այն շրջանները, որոնք 2018 թվականից ի վեր գրավված են թուրքական բանակի կողմից։ Հիշեցնեմ, որ համաձայն բոլոր միջազգային փաստաթղթերի այս տարածքները շարունակում են լինել Սիրիայի Արաբական Հանրապետության սուվերեն տարածքը։ Սակայն այս հանգամանքը չի կաշկանդում Թուրքիային, որպեսզի վերջինս ոչ միայն շարունակի նվաճել նոր տարածքներ, այլև գրավված երկրամասերում ստեղծել ամբողջությամբ Թուրքիային ենթակա պետական միավորներ՝ հիմք նախապատրաստելով հետագայում դրանց՝ իր տարածքում ինտեգրելու համար։
Կից լուսանկարում նախարար Սոյլուն հանդիպում է թուրք-սիրիական սահմանին գտնվող Ալ Ռաի սիրիական քաղաքի թուրք ղեկավարների հետ։ Նրանից աջ, գլուխը կախ անձը Ֆահիմ Իսան է, ով Սիրիայի հյուսիսում գործող «Սուլթան Մուրադ» զինված խմբավորման հրամանատարն է։ Այդ թվում նաև այս ոճրագործի ջանքերով են անցյալ տարի Սիրիայից Արցախ ուղարկվել վարձկանները, որոնք սպանել են մեր եղբայրներին, գերության տարել ու գրավել մեր հայրենիքը։ Այս և այլ ահաբեկչական խմբավորումներ շարունակում են Թուրքիայի հովանու ներքո իրենց գործունեությունը ողջ Մերձավոր Արևելքում։
Ավելի քանի մեկ տարի է՝ ՀՀ դե ֆակտո իշխանությունը չի բարձրաձայնում Թուրքիայի կողմից մեր դեմ վարձկան-ահաբեկիչներ ուղարկելու հարցը։ Բնականաբար, դա տեղի չի լինելու նաև սպասվող հայ-թուրքական երկկողմ ու բազմակողմ բանակցություններում։
Սա է մեր իրական շրջապատը և հարևանությունը, ինչպես նաև մեր իրական օրակարգը, որի մասին պետք է մտահոգվել ու մտածել ելքեր։