Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
10.1K subscribers
985 photos
134 videos
6 files
1.13K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
加入频道
Թուրքերեն հայտնի երգերից մեկն ասում է.

Հայրենիքիդ աչք տնկողին ճզմի՛ր, որդի՛ս,
Թշնամուդ ու բարեկամիդ գիտցի՛ր, որդի՛ս

Vatanına göz dikeni ez oğlum
Dostun kim düşmanın kim sez oğlum
2016թ., սեպտեմբեր: Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը հայտարարում է, որ փակ դռների ետևում իրեն համանախագահները և ըստ էության՝ «միջազգային հանրության» մեծ մասը ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը (փաստացի Արցախի՝ Հայաստանի մաս լինելը):
2020թ., նոյեմբեր: 2018-ին իշխանությունը զավթած խմբավորումը կապիտուլյանտի գլխավորությամբ պետությունը այնպես է կազմաքանդում, որ 2 տարի անց Ալիևը թղթով նվեր է ստանում Արցախի 75%-ը և առաջին անգամ զորքով մտնում նաև ՀՀ սուվերեն տարածք:
2021թ., դեկտեմբեր: Կապիտուլիանտ փաշինյանը ստում է ողջ բանակցային իրողության ու 2016 թվականի մասին` փորձելով ինքն իրեն արդարացնել:
Ընդհանրապես, Շուշին ադրբեջանական համարող և «Շուշիի համար մարտերը շարունակվում են» տխրահռչակ տողերով հայտնի մարդը չի կարող ճշմարտություն ասել: Եթե հավատում եք իրեն, ուրեմն պարզապես հիմար եք:
Այս թեմայով կետառկետ գրել եմ ամիսներ առաջ`https://www.facebook.com/varujeans/posts/10223870060209680
Ամանորյա ամփոփման կամ շնորհավորանքի փոխարեն մի փոքրիկ պատմություն
***
711 ապրիլին Պիրենեյան թերակղզի ոտք դրեցին Աֆրիկայից ժամանած արաբական զորքերը, որոնք հաշված ամիսների ընթացքում հեշտությամբ նվաճեցին այն ողջ տարածքը, որտեղ այսօր գտնվում են Իսպանիա և Պորտուգալիա պետությունները։
Այդ պահին արաբներին թվում էր, որ քրիստոնյա Իսպանիան և Պորտուգալիան հավերժ նվաճված են, քանի որ նաև իսպանական վերնախավի մեծ մասն էր համաձայնել չպայքարել ու ապրել արաբների իշխանության ներքո։
Արաբները չնվաճեցին միայն թերակղզու հյուսիս-արևմուտքում գտնվող Աստուրիայի լեռներում ծվարած մի փոքրիկ թագավորություն՝ համարելով դա անկարևոր և անիմաստ զբաղմունք։Սակայն դա մավրերի ճակատագրական սխալներից էր։
Աստուրիայի լեռներում ծվարած քրիստոնյաները մի քանի տարում ինքնակազմակերպվեցին և Պելայո անունով ասպետի գլխավորությամբ (տե՛ս նկարը) յոթ տարի անց՝ 718 թվականին Կովադոնգայի ճակատամարտում արաբներին մատնեցին առաջին պարտության։ Ռազմական առումով ճակատամարտը շատ բան չէր վճռում, սակայն այն ունեցավ մեծ քաղաքական և հոգեբանական նշանակություն. քրիստոնյաները հասկացան, որ հնարավոր է պայքարել ու հաղթել արաբներին, ավելին՝ նրանք ի դեմս Աստուրիայի ամրոցների ստացան իրենց հենակետերը հետագա պայքարի համար։ Դրանով մեկնարկեց իսպանական Ռեկոնկիստան՝ քրիստոնեական հայրենիքի վերանվաճումը արաբներից։ Այն տևեց ավելի քան յոթ դար. Իսպանիան վերջին արաբական իշխանից ազատվեց միայն 1492թ.։
Սա պատմություն է սեփական հայրենիքը վերանվաճելու համար յոթ դար տևած համառ ու նպատակադրված պայքարի մասին, որի մեկնարկը տվեց մի հեռավոր վայրում, կազմակերպված ու հանձնվելը մերժող իսպանացիների ու իսպանական վերնախավի կողմից։ Այդ պայքարի շնորհիվ արդեն 1500-ականներին Իսպանիան դարձավ աշխարհի ամենամեծ ու հզոր պետություններից մեկը, իսկ այսօր կա Իսպանիա պետությունը։
***
Հայրենիքները երբեք չեն տրվում, դրանք մշտապես վերանվաճվում են։ Կարևորը, որ այդպիսի նպատակ լինի ու դրան ուղեկցող պայքար։
#հավերժականՀայաստան'ի ճանապարհին հայկական ռեկոնկիստայի մաղթանքով...
Ինչպես որ կանխատեսվել էր բազմիցս վերջին մեկ տարվա ընթացքում, Եվրասիայում մեծ աշխարհաքաղաքական վերաբաժանման ընթացքում նոր թեժ կետ է ձևավորելու արդեն Միջին Ասիայում։ Արաբական Մերձավոր Արևելք, Ուկրաինա, Բելառուս, Հարավային Կովկաս, իսկ այժմ նաև Ղազախստան, Թուրքմենիստան և այլն։ Նրանք, ովքեր հետևում են մեր մեծ տարածաշրջանի իրադարձություններին մշտապես, ոչ մի զարմանալի և անսպասելի բան չեն գտնի իրենց համար։
Խորհրդային միության փլուզումից հետո ձևարվոված կայունության շրջանն ավարտվել է։ Անկայությունը, մեծածավալ տրանսֆորմացիաները, սոցիալ-մշակութային տեղաշարժերը ներկայի ու ապագայի հիմնական գործոններն են լինելու։ Դրանց անխուսափելի հետևանք է լինելու նաև պետական սահմանների փոփոխությունը, ինչպես արդեն եղել է Սիրիայում, Ուկրաինայում, Հայաստանում։ Այս կոնտեքստում այնքան էլ էական չէ, թե ինչպես կավարտվեն Ղազախստանում մեկնարկած ցույցերը։ Էական է տեսնել միտումը, որն, անկասկած, ազդելու է նաև մեզ ու մեր դաշնակիցների վրա։ Իսկ միտումն ինքնին շատ խոսուն է։
Անկախ այն ամենից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ղազախստանում, մի կարևոր արդյունք արդեն իսկ գրանցվել է. Միջին Ասիայի խոշորագույն երկիրը, որը նաև կարևոր տարանցիկ ուղի է Արևելք-Արևմուտք գծում, այսուհետ դադարելու է համարվել կայուն գոտի՝ դրանից բխող բոլոր հետևաքներով։
Իսկ հետևանքներից մեկն այն է, որ շարունակվելու է Ասիա-Եվրոպա կոմունիկացիոն ուղիների փնտրտուքը, որոնցից մեկը Հյուսիս-Հարավ տարանցիկ ուղին է։ Հայաստանի ողջ տարածքով անցնող այս ճանապարհը ոչ միայն իրական տնտեսական հնարավորություններ կբացի Հայաստանի համար, այլ, որ ավելի կարևոր է, թույլ կտա մասամբ վերականգնել մեր պետության աշխարհաքաղաքական կշիռը՝ այդպիսով ընդլայնելով մանևրելու մեր դաշտը թե՛ Արցախի, թե՛ այլ հայկական հարցերում։
Եթե այս ուղղությամբ համապատասխան աշխատանքները տարվեին ժամանակին, ապա արդեն հիմա Հյուսիս-Հարավ ուղին, ըստ էության, կլիներ այլընտրանք չունեցող նախագիծ։
Մինչդեռ ՀՀ դե ֆակտո կապիտուլիացիոն իշխանությունը արդեն իսկ զիջել է Հյուսիս-Հարավի կարևորագույն մի հատվածը (Գորիս-Կապան ճանապարհը) Ադրբեջանին, այդպիսով ստեղծելով արհեստական խոչընդոտ այս նախագծի իրականացման համար։ Ավելին՝ կապիտուլիանտները նախընտրում են բացել Թուրքիայի և Ադրբեջանի համար կարևորություն ունեցող ճանապարհները, որոնք իրականում լիարժեք շրջափակելու են Հայաստանը՝ ստեղծելով «ապաշրջափակման» պատրանք։
Երբ Հայաստանում հաստատվի ազգային իշխանություն, ապա Հյուսիս-Հարավ ուղղությամբ աշխատանքը պետք է ունենա գերակա առաջնահերթություն։
Forwarded from Արման Թաթոյան/ Arman Tatoyan (Nune Hovsepyan)
Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են անգլերենով արտահերթ զեկույց ադրբեջանական կեղծ խաղաղասիրության փաստերի վերաբերյալ՝ որպես մարդու իրավունքների երկարաժամկետ սպառնալիք։
Այսօր պաշտոնապես մեկնարկել է դիվանագիտական երկխոսությունը Հայաստանի դե ֆակտո իշխանությունների և Թուրքիայի միջև։ Մոսկվայում հանդիպել են երկու պետությունների հատուկ ներկայացուցիչները և շուրջ 1,5 ժամ քննարկել «առանց նախապայմանների» օրակարգը։
Արդեն առիթներ եղել են անդրադառնալու այն հանգամանքին, որ թե՛ նման հանդիպումների օրակարգը, թե՛ բուն հանդիպման մասնակիցների կազմը որևէ լավատեսության հիմք չի տալիս մեզ։ Զարմանալի չէ, որ թուրքական կողմը պաշտոնական տեքստում նշում է նախապայմանների բացակայության մասին։ Իրականում, Թուրքիայի կողմից Հայաստանի դե ֆակտո իշխանություններին ներկայացված նախապայմանները (այդ մասին տե՛ս այստեղ՝ https://www.facebook.com/varujeans/posts/10224359601447905) ըստ էության արդեն մասամբ իրականացվել են, մնացածների իրականացումը ընթացքի մեջ է (մի քանի օրինակ՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացի դադարեցում, հանրային դոմինանտ դիսկուրսում պրոթուրքական քարոզի իրականացում, Արցախի հանդեպ քաղաքական հավակնություններից հրաժարում, Թուրքիայի և Ադրբեջանի՝ Հայաստանի հանդեպ տարածքային հավակնություններին արձագանքի բացակայություն, «թյուրքական միջանցքի» նախապատրաստություն և այլն)։
Բավական է հիշել նաև, որ հայ-թուրքական այս երկխոսությունը կողմերի միջև ոչ թե հավասարը հավասարի սկզբունքի հիման վրա է տեղի ունենում, այլ ըստ էության պարտված իշխանության կողմից թուրքական կողմի պարտադրանքի հետ լուռ համաձայնության արդյունք է։ Այս մասին է խոսում նաև այն փաստը, որ Թուրքիան պարբերաբար նշում է, թե Հայաստանի հետ հարաբերությունների հարցը համակարգում է Ադրբեջանի հետ միասին։
Հայաստանի տարածքը թյուրքական համարող Ի. Ալիևը և Ռ.Թ. Էրդողանը խաղաղության օրակարգ չունեն, իրենց խնդիրը Հայաստանը զրկել քաղաքական ինքնուրույնությունից, ուստի ներկայումս ընթացողը այդ գործընթացի միայն մակերեսային և արևելյան քաղցրախոսությամբ պատված հատվածն է, որ և մատուցում են մեզ։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների «խաղաղասիրական» օրակարագի ներկայիս ջատագովները երբեք չեն անդրադառնում մի պարզ հարցի. իսկ ի՞նչ նպստակ է հետապնդում թուրքական կողմը Հայաստանի հետ սկսված գործընթացում: Իսկ Թուրքիայի ու տարածաշրջանի քաղաքականությանը մասնագիտորեն ծանոթ մարդիկ գիտեն, թե որոնք են Թուրքիայի նպատակներն ու իրական ցանկությունները:
Ուստի այսօրվանից կկիսվեմ Թուրքիա-Հայաստան քաղաքական հակամարտության հիմնական սկզբունքների հետ` թուրքական հայացքով:
***
1920թ. հայության «առաջադեմ» հատվածներում ևս կային քննարկումներ Թուրքիայի հետ հաշտվելու և անմոռաց եղբայրություն անելու կոչերով, որոնք հնչում էին հայ-թուրքական պատերազմի ժամանակ: Իսկ մինչ այդ Թուրքիայի արտգործնախարար Մուհթար բեյը հեռագիր-կարգադրություն է ուղարկում Արևելյան ճակատի հրամանատար Քյազիմ Քարաբեքիր փաշային` Հայաստանի հետ բանակցությունների նպատակի ու ձևի վերաբերյալ.
«... Բացարձակ անհրաժեշտություն է, որ Հայաստանը քաղաքականապես ու նյութապես մեջտեղից վերացվի:...
Դրանից բխում է, որ քննարկման առարկա չի կարող լինել հայերի հետ պարզ մի զինադադարի համաձայնության արդյունքում մեր հետ քաշվելը: Հայերին փոխանցվող զինադադարի հիմնադրույթները պիտի ուղղված լինեն ոչ թե Հայաստանից դուրս գալուն, այլ հայերին մոլորեցնելուն եւ Եվրոպայի նկատմամբ խաղաղասեր երեւալուն...
Ներկայումս բացարձակ անհրաժեշտություն է զորացրել հայկական բանակը եւ բռնագրավել նրա զենքը` այդպիսով հնարավորություն չտալով, որ վերականգնվի նրա ռազմական կառույցը: Երկաթուղիները հսկողության տակ պահելու եւ մահմեդական ազգաբնակչության իրավունքները պաշտպանելու պատրվակով անհրաժեշտ է մեր ռազմական հսկողությունը հաստատել Հայաստանի ողջ տարածքի վրա եւ այդպիսով մեր ձեռքում պահել Թուրքիան Ադրբեջանին կապող բոլոր ճանապարհները: Վերը նշված այդ նպատակը պիտի իրականացնել քողարկված ու փափուկ ձեւով` ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ նրանից բխող գործողություններում` հայերի աչքերում մշտապես խաղաղասեր երեւալու պայմանով»:*
Կարելի է գրեթե վստահությամբ պնդել, որ պստմությունը կրկնվում է, այս անգամ Քյազիմ Քարաբեքիր անվան փոխարեն կարելի է դնել, օրինակ, Սերդար Քըլըչ...

*Աղբյուրը` Սաֆրաստյան Ռ., «Մուստաֆա Քեմալ. պայքար Հայաստանի Հանրապետության դեմ», Երևան, 2019, էջ 87-89
Կից հոդվածում թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը բացահայտում է հայաստանում գործող պրոթուրքական ցանցերից մեկի մի դրվագը` https://168.am/2022/01/18/1638725.html : Օրինակ «օղի թորող» լրագրողը այսօր էլ ամեն օր ու ամենուր քարոզում է հայ-թուրքական բարեկամություն` առանց անդրադառնալու հայ-թուրքական հակամարտության հիմնական էությանն ու թուրքական կողմի իրական նպատակներին:
ԵՐԵՎԱՆ-ՍՏԱՄԲՈՒԼ ՉՎԵՐԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստան-Թուրքիա բանակցությունների ներկա փուլի մեկնարկի առաջին օրվանից թուրքական կողմը (թե՛ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը, թե՛ թուրքական և ադրբեջանական մեդիան) պարբերաբար խոսում է Երևանի և Ստամբուլի միջև օդային կապ հաստատելու մասին։ Ընդ որում, եթե ուշադրությամբ հետևենք այն կոնտեքստին, որում արվում են նշյալ հայտարարությունները, ապա կնկատենք, որ Երևան-Ստամբուլ չվերթները ներկայացվում են որպես ոչ միայն հայ-թուրքական «բարեկամությանն» ու «խաղաղությանն» ուղղված թուրքական քայլ, այլ որպես բարի կամքի դրսևորում Թուրքիայի կողմից մեր հանդեպ։ Օրինաչափորեն, չվերթների մասին լուրը նմանատիպ ոճով են մատուցում նաև ՀՀ դե ֆակտո իշխանություններն ու նրանց ենթակա մեդիառեսուրսները։
Ու ցավոք, հենց դրա շուրջ են ծավալվում հայրենի քաղաքական գործընթացները՝ մտնելով տեղանունների ծագման և այլ անիմաստ քննարկումների մեջ։
Մինչդեռ չվերթների շուրջ իրականությունն ու դրանից բխող քաղաքական հարցերը, որոնք արժանի պետք է լինել մեր ուշադրությանը, հետևյալն են.
Հայաստանի և Թուրքիայի միջև կանոնավոր չվերթներ իրականացվել են երկար տարիներ, որոնք ընդհատվել են կորոնավիրուսի մեկնարկին զուգահեռ 2020թ. ձմռանը։ Մինչ այդ Երևանի կենտրոնում գործում էր թուրքական Atlas Global ավիաընկերության գրասենյակը, որը 2020թ. փետրվարին սննկացավ։ Այսինքն, այն, ինչ այսօր թուրքական կողմը մատուցում է որպես բարի կամք ու Հայաստանի հանդեպ արված զիջում, իրականում հասանելի էր առանց նախապայմանների։ Ուստի դրա ներկայացումը ոչ թե նոր քայլ է թուրքական կողմից, այլ պարզապես նախկինում եղածի նոր փաթեթավորում։ Ավելին, սա խիստ շահավետ է թուրքական կողմի համար բիզնես տեսանկյունից (նրանք, ովքեր գիտեն Ստամբուլի օդանավակայանի տրանզիտային հավակնությունների մասին, կհասկանան ասածս)։
Ավելին, ՀՀ դե ֆակտո իշխանությունները արդեն զիջում արել են՝ 2021թ. հոկտեմբերին բացելով Ադրբեջանի համար Սյունիքով օդային ճանապարհը, ըստ էության տրամադրելով օդային միջանցք։ Սկզբից դա փորձեցին կոծկել, ապա ավելի ուշ բացահայտեցին։
Անհրաժեշտ է հիշեցնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանները փակ են և հարաբերություններ չկան, որովհետև Թուրքիան է որոշել Հայաստանին շրջափակել։ Կրկնում եմ, Թուրքիան, ո՛չ Հայաստանը։ Հետևաբար առանց պայմանների բանակցությունների միակ օրակարգը պետք է և կարող է լինել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման լիակատար վերացումը։ Դրա դիմաց Հայաստանը որևէ զիջում չունի անելու։ Սա է հարցի քաղաքական իմաստը։ Այլ քաղաքական հարց չկա և հենց սա պետք է դառնա Թուրքիայի հետ «խաղաղության օրակարգի» պատասխանատուներին ուղղված հարցերի առանցքը։
Նկարում Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանն է, ուր հայտնվելու են մեր հայրենակիցները Ստամբուլ ժամանելիս։ Սաբիհա Գյոքչենը Թուրքիայի առաջին կին օդաչուն էր, որին որդեգրել էր Թուրքիայի հիմնադիր նախագահ Աթաթյուրքը Հայոց ցեղասպանությունից հետո։ Ըստ տարածված վարկածի՝ Ստամբուլում 2007թ. այսօրը՝ հունվարի 19-ին ազգությամբ հայ լրագրող Հրանտ Դինքը սպանվեց այն պատճառով, որ դրանից առաջ «Ագոս» թերթում հրապարակել էր Սաբիհա Գյոքչենի (իսկական անունը՝ Հաթուն Սեբիլջիյան) հայկական ծագումը բացահայտող հոդված։ Այնպես որ, ժամանելով Ստամբուլ, առաջին բանը, որի հետ առնչվելու է հայ մարդը, ուղիղ կապված է հայոց ցեղասպանության և դրա ուրացման հետ։
Վարուժան Գեղամյան, պ.գ.թ., թյուրքագետ
@varuzhandragoman
Դադիվանքի այս տարվա առաջին ձյունը։
Չորս տարի առաջ այս օրերին՝ 2018թ. հունվարի 19-ին, Թուրքիայի Զինված ուժերը հայտարարեցին, որ սկսում են Սիրիայի հյուսիսում նոր ռազմագործողություն՝ «Ձիթենու ճյուղ»։ Մի քանի ամսում թուրքական զորքերը նվաճեցին Սիրիայի մի քանի շրջաններ, որոնք մինչ այսօր միջազգայնորեն ճանաչված են որպես սիրիական տարածք, բայց այլևս Թուրքիայի լիարժեք վերահսկողության տակ են։
Այսօր արդեն աշխարհի տարբեր շուկաներում վաճառվում է Աֆրինում աճեցված հայտնի ձիթապտուղը, որի վրա գրվում է «Արտադրված է Թուրքիայում» (Made in Turkey)։
Թուրքիայի ամենահեղինակավոր սոցիոլոգիական ընկերություններից MetroPOLL-ը հրապարակել է Թուրքիայում հասարակական կարծիքի՝ հունվար ամսվա հարցման տվյալները։ Ըստ հարցման՝ նախագահ Էրդողանին վստահության մակարդակը կազմում է 40,7%, մինչդեռ 54,4%-ը բացասական է գնահատում նախագահի աշխատանքը։ Նախորդ հարցման հաՄեՄատ գրանցվԵլ է ավելի քաՆ 2% աճ, իՆչը, հավանաբար, պայմանավորված է թուրքական լիրայի արժեքի մասնակի կայունացմամբ։

Թուրքագետ Վարուժան Գեղամյան / @varuzhandragoman
Սա էլ անգլերենով ներկայացնում է Էրդողանի վարկանիշի փոփոխության դինամիկան 2011թ. ի վեր՝ համադրված քաղաքական և հասարակական կարևորագույն իրադարձությունների հետ։

Թուրքագետ Վարուժան Գեղամյան / @varuzhandragoman
Ինչպես գիտեք, մեր «Հայկական նախագիծ» հասարակական կազմակերպությունը արդեն երկար ժամանակ է՝ իրականացնում է «Հայկական համալսարան» ծրագիրը՝ երեկոյան հասարակագիտական դասընթացներ, որոնց նպատակն է ժամանակակից հասարակագիտական գիտակարգերի մեթոդաբանության և մոտեցումների միջոցով երիտասարդներին ներկայացնել Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում (աշխարհա)քաղաքական և սոցիալ-մշակութային առանցքային գործընթանցերը և դրանց ազդեցությունը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա, ինչպես նաև սովորեցնել անհրաժեշտ հմտությունները վերոնշյալ միտումներն ու զարգացումները ինքնուրույն վերհանելու և վերլուծելու համար։
«Հայկական համալսարան» ծրագիրը մեկնարկել է 2021թ. աշնանը, որի շրջանակներում առաջին հոսքը շարունակում է դասընթացը մինչ օրս։
Այժմ հայտարարում ենք համալսարանի նոր հոսքի ընդունելությունը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://uni.armenianproject.com/spring2022/ ։
Ի՞նչ է լինելու «Հյուսիս-Հարավ» մայրուղու Սյունիքի հատվածի հետ

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ջուլֆա (Իրան) - Ջուղա (Նախիջևան) - Երասխ (Հայաստան) բացվելիք երկաթգիծը պետք է սպասարկի նաև իրանական կողմից առաջ մղվող Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային հանգույցը։

Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է լինելու «Հյուսիս-Հարավ» մայրուղու Սյունիքի հատվածի հետ, որը նպատակ է հետապնդում որակյալ կերպով կապելու ոչ միայն Հայաստանի հյուսիսային և կենտրոնական շրջանները հարավի հետ, այլ նաև առանց Ադրբեջանի տարածք մուտք գործելու, ապահովելու Պարսից ծոց - Սև ծով ծրագրի հայաստանյան հատվածի մի նշանակալի մասը։

Նման «երկաթգծային տրամաբանությամբ» այդ կարևոր տրանսպորտային հանգույցի ակամա շահառու է դառնում նաև Նախիջևանը, մինչդեռ Հայաստանի Սյունիքի մարզը կարող է փաստացիորեն դուրս մղվել կենսական նշանակության այդ ծրագրից։

#չՀայաստանը
ՀՀ դե ֆակտո վարչապետի երեկվա ասուլիսի բոլոր թեզերը վերահաստատեցին նաև այն պարզ իրողությունը, որը կապված է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հետ։ Հիմա հասկանալի է դառնում, թե ինչու է Թուրքիան ևս նշում, որ բանակցությունները առանց նախապայմանների են։ Դրանք առանց նախապայմանների են, որովհետև ՀՀ դե ֆակտո վարչապետն ու իր խմբավորումը ըստ էության համաձայնել են կատարել Թուրքիայի բոլոր նախապայմանները։

Օրվա բառը՝ https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%B8%D5%AC%D5%AC%D5%A1%D5%A2%D5%B8%D6%80%D5%A1%D6%81%D5%AB%D5%B8%D5%B6%D5%AB%D5%A6%D5%B4
Թուրքիան այս տարի կսկսի Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցումը (7.38 մլն դոլար արժողությամբ), որի մասին Ադրբեջանի հետ համաձայնագիրը ստորագրվել էր 2020թ. դեկտեմբերին՝ Հայաստանի իշխանության կապիտուլիացիայից հետո։ Հենց այդ իրադարձության հետ են թուրքերը կապում նոր գազատարի կառուցումը։ Դժվար չէ կռահել, որ գազատարը ոչ միայն պետք է ապահովի գազով Նախիջևանի ողջ տարածքը, այլ պետք է դառնա Սյունիքով անցնելիք «Թյուրքական միջանցքի» մուլտիմոդալ ենթակառուցվածքի բաղադրիչներից մեկը, երբ հասնի այդ միջանցքի լիարժեք ստեղծմանը (այս պահին փաստացի գործում է օդային բաղադրիչը և սկսվում է երկաթուղայինի կառուցումը)։

#խաղաղությանվկաները

Թյուրքագետ Վարուժան Գեղամյան / @varuzhandragoman
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Վերջին օրերին թուրքական մամուլում հրապարակվել են Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների որոշ մանրամասներ, որոնք կարևոր են հասկանալու համար բանակցային տրամաբանությունը։ Ներկայացնեմ դրանցից երկուսը և իմ մեկնաբանությունները։

◾️ Հունվարի 20-ին թուրքական իշխանության խոսափող համարվող Sabah թերթի անգլալեզու տարբերակը (Daily Sabah), հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրին, հայտնեց, որ «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները երրորդ երկրում անցկացվելու փոխարեն պետք է անցկացվեն երկու երկրներից մեկում»։ Նույն աղբյուրի պնդմամբ՝ «Թուրքիան նախընտրել է, որ ասյուհետ բանագնացների հանդիպումները տեղի ունենան Երևանում կամ Անկարայում՝ հաշվի առնելով, որ առաջին հանդիպումը Երևանի պահանջով տեղի է ունեցել Մոսկվայում»։

◾️ Հունվարի 25-ին, հեղինակավոր Hürriyet թերթը, հղում կատարելով արտաքին քաղաքականության հարցերով Թուրքիայի նախագահականում վերջերս տեղի ունեցած քննարկմանը, նշում է, որ Թուրքիայի նոր արտաքին քաղաքական մոտեցման շրջանակներում առաջնային տեղ է զբաղեցնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Թերթը նաև հայտնում է այն քայլերի մասին, որոնք պետք է ձեռնարկվեն Հայաստանի ուղղությամբ. «Որպես առաջին քայլ՝ հստակեցվել է փոխադարձ ուղիղ չվերթներ սկսելու մասին որոշումը: Հատկապես Կարսի և Վանի մասով կատարվելիք աշխատանքներից հետո օրակարագ կգա նաև Թուրքիայի տարբեր նահանգների ուղղությամբ Հայաստանից չվերթներ կազմակերպելու հարցը: Կարծիքներ կան այն մասին, որ հատկապես Վանը հայերի համար կարող է զբոսաշրջային կենտրոնի վերածվել: Բացի այդ ծրագրվել է Կարսի մոտակայքի որոշ պատմական կառույցների, այդ թվում՝ կամուրջների ու այլ շինությունների վերակառուցումը։ Դրանք հայերի համար մեծ կարևորություն ունեն։ Իսկ Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու նպատակով միաժամանակ կընդլայնվեն նաև առևտրային հարաբերությունները»:

Առաջին նորությունը տեղավորվում է աշխարհաքաղաքական տրամաբանության մեջ. անհրաժեշտ է հայ-թուրքական գործընթացից հնարավորինս մեկուսացնել Ռուսաստանին՝ հետագայում նրան տարածաշրջանից հեռացնելու և Հվ. Կովկասը Թուրքիայի լիարժեք ազդեցության գոտու վերածելու նպատակով։
Երկրորդ նորության մանրամասները առավելապես վերաբերում են հայ-թուրքական երկկողմ հարթությանը։ Դժվար չէ կռահել, որ նմանատիպ սիմվոլիկ քայլերով Թուրքիան նպատակ ունի թուլացնել հայության զգոնությունը և «խաղաղասիրական» քայլերի միջոցով շարունակել չեզոքացնել հայկական քաղաքական գործոնը Արցախի և տարածաշրջանի այլ հարցերում։ Կարելի է ենթադրել նաև, որ առաջիկայում մենք կտեսնենք հայ-թուրքական «բարեկամությունը» գովերգող տարատեսակ միջոցառումներ Թուրքիայի և ՀՀ դե ֆակտո իշխանությունների կողմից։ Անհրաժեշտ է հիշեցնել նաև, որ այդպիսի ձեռնարկները հնարավորություն են տալիս կոծկել այն հանգամանքը, որ Թուրքիայի կողմից Հայաստանի առջև դրվել են հակահայկական նախապայմաններ, որոնց համաձայնել են ՀՀ դե ֆակտո իշխանությունները։


պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
​ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ Վերջին օրերին թուրքական մամուլում հրապարակվել են Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների որոշ մանրամասներ, որոնք կարևոր են հասկանալու համար բանակցային տրամաբանությունը։ Ներկայացնեմ դրանցից երկուսը…
Իմիջիայլոց, Թուրքիայի՝ հարևան երկրների սահմանակից գոտում արտաքին քաղաքական նոր մոտեցումը, ըստ «Հյուրիյեթ» թերթի, բանաձևվել է էսպես. «անկոնֆլիկտ շրջագիծ» (sorunsuz çember)։ Միանգամից հիշեցնում է 2000-ականների վերջին արտգործնախարար Ա. Դավութօղլուի բանաձևած «Զրո խնդիր հարևանների հետ» նմանատիպ լոզունգը, որը, ինչպես հիշում եք, ընդամենը երկու տարում իրականացավ բոլորովին հակառակ՝ «զրո հարևաններ՝ խնդիրներով» տեսքով։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman