Այն պահին, երբ հանդիպում են ՌԴ և Թուրքիայի նախագահները, մեր` ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը հյուրընկալել է Հայաստանի դաշնակից ու եղբայրական պետության` Իրանի դեսպանին` քննարկելու հայ-իրանական դաշնությունը մեր տարածաշրջանում:
Էրդողան. «Հաջորդ շաբաթ, Աստվածն առաջ, նորից կլինենք Ադրբեջանում: Այդ հաղթանակը կարևոր իրադարձություն էր ոչ միայմ Ադրբեջանի, այլև Թուրքիայի համար»:
Նախապես հայտնի էր, որ Էրդողանը մասնակցելու է Արցախի ժամանակավորապես օկուպացված տարածքում` Վարանդայում (Ֆիզուլի) օդանավակայանի բացմանը: Թուրքիան լիարժեք հաստատվում է ՀՀ արևելյան սահմանին: Հայաստանի շրջափակումը շարունակվում է «ապաշրջափակում» գեղեցիկ բառի ներքո:

ՓՐԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի ու հայության համար վճռորոշ ու պատմական օրեր են։
Այն, ինչ հիմա տեղի է ունենում, վստահ մտնելու է պատմության դասագրքեր։ Եթե մեզ հաջողվի դուրս գալ այս անկման վիճակից, ապա այս ամենի մասին կկարդանք հենց հայոց պատմության գրքերում, հակառակ դեպքում՝ միայն օտարների գրքերը կլինեն, քանի որ չի լինի էլ հայոց պատմություն գրող և ընթերցող հայ։
Ինձ հաճախ են հարցնում՝ «լավ, ելքը ո՞րն է»։
Պատասխանը շատ հստակ է. առանց նոր ազգային վերնախավի ու առաջամարտիկների հնարավոր չի լինելու դիմակայել մեր օրերի մարտահրավերներին՝ անվտանգայինից մինչև ինքնության պահպանում։ Այդ վերնախավը չի կարող ծնվել օդից, դրա համար կամք, ջանք ու եռանդ է պետք, ռեսուրս ու ժամանակ։
Բոլոր հայկական ինստիտուտները՝ առաքելական եկեղեցուց մինչև հայկական սփյուռքյան կազմակերպություններ, ինչպես նաև արդեն «ծերացած» ազգային վերնախավի ներկայացուցիչները պետք է լծվեն մեկ նպատակի. արագորեն կրթել, պատրաստել, աճեցնել ու մոբիլիզացնել նոր ազգային վերնախավ, որ հնարավորինս արագ կստանձնի Հայաստանի պահպանման պատասխանատվությունը և կդիմագրավի առկա մարտահրավերներին։
Պետք է, սակայն, նշել, որ որքան էլ արագ անենք այս գործընթացը, միևնույն է՝ սրա համար ժամանակ է պետք, համբերություն և հաստատակամություն։ Դատելով իմ ու ընկերներիս հանրային գործունեության փորձից թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում կան միայն եզակի անձինք ու հաստատություններ, որոնք ոչ միայն հասկանում են սա, այլև պատրաստ են երկարաժամկետ ներդրում անել այս գործում։ Հենց այդպիսի մարդկանց սակավությունն է պատճառը, որ չկա ո՛չ փրկություն, ո՛չ էլ փրկության հեռանկար, այլ միայն անարդյունք բողոք ֆեյսբուքներում, ավարտվող պետականություն և ազգ։
Կրկնվեմ, այլ փրկություն չկա։ Նույնիսկ այս իշխանությունների հեռացումը դեռ փրկության երաշխիք չէ։ Դրանից հետո եկող մարտահրավերները հաղթահարելու համար պետք են անհավանական կարող մարդիկ, որոնք կվերցնեն պատասխանատվություն՝ հասկանալով իրական խնդիրները։
Ես ու իմ ընկերները, մեր համախոհները եղած բոլոր ջանքերն ուղղելու ենք հենց այդ առաջամարտիկների պատրաստմանը՝ կոմպետենտ, գիտակ, նվիրված ազգին ու պետության գաղափարին, ժամանակակից ու կարող։ Սա բարդ է, երկար, բայց միակ արդյունավետ միջոցը։ Առավել բարդ է, երբ անում ենք ոչ ձևական։
Այդ ուղղությամբ այս պահին մեր ամենալուրջ քայլը «Հայկական համալսարան» ծրագիրն է, որը սկսել ենք օրերս։ Արդեն ստացել ենք շուրջ 100 դիմում՝ պայծառ երիտասարդներից։ Առաջիկա չորս ամիսներին ամենօրյա ռեժիմում մեր ուժերի ու ռեսուրսների ներածին չափով փոխանցելու ենք նրանց անհրաժեշտ գիտելիքներն ու փորձը՝ հուսալով, որ նրանցից առավել նախաձեռնողները այդ գիտելիքը կդարձնեն իրական գործ՝ ի հեճուկս կեղծ փրկիչների ու հերոսների։
«Հայկական համալսարանին» դիմելու վերջնաժամկետը լրանում է այս կեսգիշեր։ Եթե ուզում եք մասնակցել, ապա կարող եք դիմել uni.armenianproject.com կայքում, եթե ցանկություն ունեք աջակցելու ծրագրին, ապա կապվեք մեզ հետ կամ նայեք այս էջը՝ http://armenianproject.com/support/ :
Հ.գ. Նկարում Կարս քաղաքի շրջակայքում գտնվող հայկական եկեղեցիներից մեկի ավերակն է, որը կառուցել են Բագրատունիները, սակայն 100 տարի առաջ մոտավորապես այսօրվա սցենարով նվիրվեց թշնամուն և դարձավ քարակտոր։ Այսօր մեր պետության ու ազգի վիճակը կարելի է մոտավորապես այս ավերակով նկարագրել։
Որպեսզի Երևանն ու Կապանը Կարս չդառնան, պետք է անցնել վերևի ճամփով։

Նախիջևանում Թուրքիան և Ադրբեջանը եկող շաբաթ (հոկտեմբերի 5-8) զորավարժություններ կանցկացնեն։ Սյունիքի արևմտյան կողմում Թուրքիան մեծացնում է ներկայությունը։ Սյունիքը էս պահին աշխարհաքաղաքական կենտրոն է՝ ցավոք առանց Հայաստանի մասնակցության։
#խաղաղության_վկաները
#խաղաղության_վկաները
Եվս մեկ հարցազրույց՝ Կանադայի «Հորիզոն» լրատվականի համար։
https://horizonweekly.ca/en/%D5%B9%D5%B8%D6%80%D5%BD-%D5%BF%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A1%D5%B6%D6%81-%D5%A5%D6%80%D5%A2-%D5%B6%D5%B8%D5%B5%D5%A5%D5%B4%D5%A2%D5%A5%D6%80-9-%D5%AB-%D6%83%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%A9%D5%B2%D5%A9/

Horizon
Չորս տարի անց, երբ Նոյեմբեր 9-ի փաստաթղթի ժամկէտը լրանայ, պարզ չէ ՝ ինչ կարող է լինել. թրքագէտ
Երբ Հայաստանի տէ ֆակտօ իշխանութիւնը յայտարարում է այն մասին, որ Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանի տարածք է, դա արդէն խնդրայարոյց է այն պարզ պատճառով, որ խիստ սահմանափակւում են Հայաստանին օժանդակել ցանկացող՝ հնարաւոր դաշնակից երկրների իրաւական ու դիւանագիտական…
Forwarded from 24News
«Ադրբեջանական ավիաուղիները» սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան ուղևորափոխադրումներ իրականացնելու համար: Այդ մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը: https://www.24news.am/news/198569
24news
«Ադրբեջանական ավիաուղիները» օգտագործում են ՀՀ օդային տարածքը դեպի Նախիջևան թռիչքների համար
«Ադրբեջանական ավիաուղիները» սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան ուղևորափոխադրումներ իրականացնելու համար: Այդ մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔԸ
Այս առավոտյան նախնական տվյալներով պարզ դարձավ, որ Ադրբեջանը ներքին թռիչք է իրականացրել դեպի Նախիջևան՝անցնելով Հայաստանի Հանրապետության տարածքով։ Սա, ըստ էության, Ադրբեջան-Նախիևջան-Թուրքիա («թյուրքական») միջանցքի առաջին բաղադրիչն էր՝ օդային միջանցքը, որի մասին պարզապես կերազեին Ադրբեջանում, եթե չլիներ կապիտուլիանտը։
Մեկ անգամ էլ բացատրեմ այս ամենի կարևորությունը։
Ադրբեջան պետության ստեղծման առաջին վայրկյանից (և նույնիսկ այն ժամանակ, երբ Կովկասում թյուրքական պետություն ստեղծելու գաղափարը դեռևս Օսմանյան քաղաքական գործիչների և մտավորականների գլխում էր կամ թղթի վրա), խնդիր էր դրված ուղիղ կապով միավորել Օսմանյան կայսրությունը (ապա՝ Թուրքիան) սեփական նախագծին՝ Ադրբեջան պետության հետ։ Դրա համար կար միայն մեկ՝ թե՛ աշխարհագրորեն, թե՛ աշխարհաքաղաքականորեն հնարավոր տարբերակ՝ նվաճել հայկական Նախիջևանի, Սյունիքի և Արցախի տարածքները և ուղիղ կապվել Բաքվի հետ։ 1918-1921թթ. ընթացքում դա ստացվեց իրականացնել միայն մասնակիորեն՝ Նախիջևանն ու Արցախը անցան Ադրբեջանին, Սյունիքը մնաց հայկական և կապը չստացվեց։ Անկախությունից հետո մենք կարողացանք ոչ միայն Սյունիքը պաշտպանել, այլ հետ բերել Արցախը, այդպիսով կրկնակի բացառելով միջանցքի հնարավորությունը և մեծացնելով մեր սեփական աշխարհաքաղաքական կշիռը։ Այսօր էլ «Միջանցք» անունը ստացած այս խնդիրը լուծելու պարագայում ոչ միայն Թուրքիան է դառնում եվրասիական գերտերություն, այլև Ադրբեջանն է լուծում իր գլխավոր խնդիրները՝ Նախիջևանի լիարժեք յուրացում և հայկական Սյունիքի և Արցախի սողացող նվաճում երկու կողմից։
2020թ. Հայաստանում գործող կապիտուլիացիոն ռեժիմը, հանուն սեփական իշխանությունը պահելու, համաձայնեց կատարել Թուրքիայի և Ադրբեջանի գլխավոր պահանջը և կապ տրամադրել այդ երկուսին սեփական տարածքով։ Այսօր առավոտյան արդեն պաշտոնապես տրվեց միջանցքի օդային հատվածը։
Հենց այսպիսի դեպքերն են լիարժեք ապացուցում, որ ՀՀ-ում այսօր գործում է դե ֆակտո թուրքամետ իշխանություն։
Եթե կապիտուլիանտի գործունեությունը չկասեցվի ազգային ուժերի և արտաքին գործընկերների համագործակցությամբ, ապա օդային միջանցքից հետո հերթը կհասնի ցամաքային միջանցքին։

Առավոտից, ինչ հայտնի դարձավ, որ կապիտուլիանտ իշխանությունը Սյունիքի վրայով օդային միջանցք է տվել Ադրբեջանի պետական ավիաընկերությանը, ՀՀ դե ֆակտո թուրքամետների վարչակարգին ծառայող ողջ քարոզչական կայսրությունը սկսեց անփառունակ փորձեր` դավաճանական հերթական քայլը կոծկելու համար: Նախ ֆեյքերի բանակը բառացիորեն լցվեց ողջ ցանցով` հերքելով որ ընդհանրապես նման բան եղել է: Ապա գործի անցան իշխանական «փորձագետ»-հրապարակախոսները և սկսեցին անհեթեթ պնդումներ մոգոնել («թռիչք միշտ եղել է», «որևէ արգելող փաստաթուղթ չկա» և այլ հիմարություններ): Ապա թեման լղոզելուց հետո, երբ հասարակության զգալի մասն արդեն չէր կարողանում կողմնորովել, գործի անցավ պետական հիմնարկը` Քաղավիացիայի կոմիտեն և հաստատեց թռիչքի փաստը` միաժամանակ նշելով, որ խնդիր չկա ու հանկարծ Ադրբեջանը որոշել է թռնել Սյունիքով:
Նույնիսկ մի կողմ դնելով բացահայտ աշխարհաքաղաքական կոնտեքստը` բավական է արձանագրել, որ Հայաստանի վրայով իրականացվել է ներքին, ոչ թե միջազգային չվերթ` Բաքու-Նախիջևան: Սա էլ հենց օդային միջանցք է: Այսօրվա արշավը ոչ մի բանով չէր զիջում «Շուշիի համար մարտերը շարունակվում են» հայտնի կեղծիքին:
Սա լավ առիթ է նաև հիշեցնելու քաղաքական գործիչներին.
ընդդիմությունը պարտավոր է այս պարզ բաները անդուլ, անդադար ու հետևողական աշխատանքով ներկայացնել ժողովրդին, այլապես ամեն անգամ տեղեկատվական դաշտում պարտվելու է Թուրքիային և Ադրբեջանին` որտեղից էլ նրանք գործեն:
#սյունիքիսպառնալիքը #հակաՀայաստան

Պարսկերեն խոսքն ասում է «Ցանկանալը կարողանալ է» (خواستن توانستن است)։ Երեկ այս խոսքը կարդալիս մտքումս վերափոխեցի այն այս օրերի համար. մեր դեպքում «ցանկանալը» արժե փոխարինել «կամք»-ով, որովհետև միայն նպատակների հստակության և կամքի առկայության պարագայում է հնարավոր ոչ միայն մոբիլիզացնել առկա ռեսուրսները, այլև ստեղծել նոր ռեսուրսներ։
Հայաստանի պատմության վերջին 100 տարում առնվազն երեք անգամ նման խոշոր դեպք հայտնի է, երբ նպատակի ու կամքի զուգադրումը տվել է անհրաժեշտ (երբեմն՝ անհնար թվացող) արդյունք՝ 1917-1918թթ. Արևելյան Հայաստանում Արամ Մանուկյանի գլխավոր անհավանական, բայց խիստ հստակ պայքարը, որի արդյունքում ծնվեց Առաջին հանրապետությունը, 1919-1921թթ. Սյունիքի համար պայքարը Նժդեհի գլխավորությամբ և 1980-1990-ականներին խորհրդահայ գործիչների պայքարը Արցախի ազատագրման ու վերամիավորման համար, որի արդյունքը անկախ Արցախն էր՝ Քարվաճառից մինչև Արցախ։
Այսօր էլ Հայաստանի անկախության, փրկության ու զարգացման համար պետք է նպատակի ու իսկական կամքի զուգադրում, որը ծնում է այդքան ցանկալի պայքարը։ Իմիջիայլոց, հենց այս երկուսի զուգադրումը կարելի է տեսնել տարածաշրջանի բոլոր երկրներում՝ Ադրբեջանից մինչև Իրան, և հենց դա է բացակայում այսօր հայոց վերնախավերի մոտ։
Այլ բառերով, պայքարն է թելադրում ազատությունն ու բարգավաճումը։ Մնացածը՝ լիրիկա է։
հ.գ. Նկարում Խծկոնք վանքն է, որը գտնվում է ներկայիս հայ-թուրքական սահմանին՝ թուրքական կողմից։

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Արցախի ժամանակավորապես օլուպացված Վարանդա (Ֆիզուլի), որտեղ կմասնակցի օդանավակայանի բացման արարողությանը: Նոյոմբերի 8-ը, ինչպես հայտնի է, Ադրբեջանում նշվում է որպես տոն` Շուշիի գրավման ու Հայաստանի ղեկավարության կապիտուլիացիայի առիթով:
Արժանահավատ լուրերը հաստատում են, որ Սյունիքում կապիտուլիանտը հերթական հայկական հողն է նվիրել թշնամուն, այս անգամ՝ Կապանի մերձակայքում։
Սա հերթական հիշեցումն է մեզ համար, որ Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի տարածքը նվաճելու հարցում չեն կանգնելու ոչ մի վայրկյան, ինչքան էլ ցանկանաք չհավատալ, որ 21-րդ դարում լինում են պետության լիարժեք նվաճումներ, ցեղասպանություններ ու մեծ պատերազմներ։ Որպես մասնագետ, կարող եմ Թուրք-ադրբեջանական համատեղ ուժերը ամեն հնարավորություն օգտագործելու են, որ այս տարածքում «Հայաստան» պետություն գոյություն չունենա։ Սա ոչ թե Էրդողանի, Ալիևի կամ որևէ այլ գործչի անձնական նախընտրության հարց է, այլ այդ երկու պետությունների բնական ձգտումը՝ իրենց դիրքերը տարածաշրջանում մեծացնելու ու նորանոր հաջողություններ գրանցելու։ Հայաստանը այսօր այդ զարգացմանը խանգարող գլխավոր գործոնն է, միաժամանակ՝ ամենաթույլ։
Հայաստան պետության վերջնական վերացումը Սա է միակ կարմիր գիծը, դրանից զատ մեր թշնամիները որևէ բանի առջև չեն կանգնելու։ Խաղաղության որևէ հնարավորություն չկա, բացի խաղաղություն պարտադրելուց։
Հետևաբար, քանի կա այս կապիտուլիանտ իշխանությունը, որը փոխանակ Հայաստանը հզորացնի, խոսում է գոյություն չունեցող խաղաղության մասին՝ փաստացի այն մուրալով նրանցից, ովքեր խաղաղություն չեն տալիս, շարունակելու են լինել տարածքային ու այլ կորուստներ։ Կորուստներ անդադար՝ ամեն շաբաթ, ամեն ամիս, ամեն տարի, քանի կան կապիտուլիանտն ու իր տգետների թիմը և չկա ազգային իշխանություն։
Հ.Գ. Նկարում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» դրոշն է, ադրբեջանցիների կողմից նկարչական հնարքով տեղադրված Երևանի Կապույտ մզկիթի ֆոնին։ «Արևմտյան Ադրբեջան» ասելով Բաքվում հասկանում են Հայաստանի Հանրապետության ողջ ներկայիս տարածքը:

Եթե շատ պարզեցնենք առկա պատկերը, ապա կա երկու մրցակցող աշխարհաքաղաքական նախագիծ, որոնք իրար բացառում են և դրանց իրականացումից է կախված, թե ինչպիսին կլինի ամբողջ Եվրասիայում ուժերի դասավորությունը առաջիկա տասնամյակների համար։ Մեկը «Հյուսիս-հարավ» միջանցքն է, մյուսը՝ «Արևելք-Արևմուտքը», որն ավելի հայտնի է «Թյուրքական/ Զանգեզուի միջանցք» անունով։
Երկուսի իրականացման ետևում կանգնած են թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ տերություններ։ Երկուսն էլ անցնում են Հայաստանի տարածքով՝ մեկ հիմնական տարբերությամբ։
Եթե «Հյուսիս-հարավը» ճանապարհ է, որը հատում է մեր ողջ հանրապետության տարածքը և ըստ էության մեր դաշնակիցների հետ միասին մեզ նորից դարձնում է աշխարհաքաղաքական կշիռ ունեցող երկիր, ապա «Թյուրքական միջանցքի» իրականացման դեպքում մենք թուրքերին ենք հանձնում Սյունիքը, փակում Արցախի թեման, կտրվում Իրանից և վերածվում ավտոկայանատեղու, այսինքն՝ կորցնում որպես անկախ պետություն մնալու մեր բոլոր շանսերը՝ լիարժեք դառնալով թուրքական ազդեցության գոտի։
Պարզ պատկերը սա է։ Եթե չլինեին մեր կամքից անկախ մեզ հետ դաշնակցող պետությունները, ապա թուրքական կողմը վաղուց հասել էր արդյունքի, քանի որ անձամբ կապիտուլիանտն ու իր տգետների թիմը դեմ չեն թուրքերին դարձնել տարածաշրջանային գերտերություն։ Անհրաժեշտ է դիմադրել՝ միջանցքը բացառելու համար։ Ընդ որում՝ համազգային ջանքերով։
«Միջանցքային դիվանագիտության» շատ մանրամասների մասին խոսել եմ Groong - Armenian News Networkի անգլերեն թողարկման մեջ (https://youtu.be/bXBycmvUyN8), որպեսզի Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները ևս ըմբռնեն պայքարի շարունակակության անհրաժեշտությունը։
Սա կարող եք տարածել ձեր անգլախոս միջավայրում։

YouTube
Armenia’s Diplomacy and Corridors Politics | Ep #93 - Oct 19, 2021
Armenia’s Diplomacy and Corridor Politics
A Conversation with Varuzhan Geghamyan
Topics:
* In the past month a flurry of diplomatic activity has risen around Armenia. The top diplomats from neighboring countries, regional and global powers have met with…

Աշխատանքային այցով մի քանի օրով Սանկտ Պետերբուրգում եմ, որտեղ միջազգային խորհրդաժողովում հանդես եմ գալու Սյունիքի աշխարհաքաղաքական կարևորության մասին զեկույցով, հանդիպելու եմ հայ համայնքի ներկայացուցիչներին, դասախոսելու եմ համալսարաններից մեկում։ Կարծում եմ՝ կհասցնեմ հանդիպել նաև հին ու նոր ընկերներին։
Նկարում Նևսկու պողոտայի կենտրոնական հատվածում գտնվող 18-րդ չքնաղ հայկական Սբ. Կատարինե եկեղեցին է, որտեղ ուսանողական տարիներին աշխատել եմ և իմ համեստ ներդրումն ունեցել քաղաքի համայնքային կյանքին։

Հոկտեմբերի 29-ին որպես արևելագետ հրավիրված էի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից կազմակերպված «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» 9-րդ միջազգային խորհրդաժողովին և հանդես գալու զեկույցով։ Զեկույցս՝ «Հայկական Սյունիքը՝ որպես ԵԱՏՄ համար պատուհան դեպի Մերձավոր Արևելք» թեմայով ընդգրկված էր խորհրդաժողովի՝ «Եվրասիայում տրանսպորտային միջանցքների զարգացումը» բաժնում։
Իմ խնդիրն էր ցույց տալ, թե ինչ հեռանկարներ ունի Սյունիքով անցնելիք Հյուսիս-Հարավ միջանցքը և ինչու այն կարող է էական լինել ողջ ԵԱՏՄ կառույցի համար՝ որպես Մերձավորարևելյան տարածաշրջան դուրս գալու ամենակարճ, հուսալի ու հեռանկարային ճանապարհ։
Ադրբեջանից ևս ներկայացուցիչներ կային, որոնք փութաջանորեն փորձում էին առաջ մղել Հյուսիս-Հարավին հակադիր՝ Սյունիքով «Թյուրքական/Զանգեզուրի միջանցքի բացման թեման՝ ընդ որում նշելով, որ այդ միջանցքը հենց Հայաստանի համար է լավ ու հենց հայերի համար են այն բացում։ Բնականաբար, նրանք ստացան անհրաժեշտ հակահարվածը իմ կողմից։ Բայց պետք է գիտակցել, որ այս ոճով նրանք այժմ աշխատում են բոլոր հնարավոր հարթակներում և, ցավոք, միշտ չէ, որ ստանում են պատասխան։
Քանի դեռ մեր պետությունը չունի ազգային իշխանություն, Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է առաջ մղենք մենք՝ ազգային քաղաքացիական հասարակությունը, օգտվելով հանրային դիվանագիտության բոլոր հասանելի գործիքներից։ Ոչ մեկ որևէ տեղ մեր փոխարեն առաջ չի մղելու մեր շահերը։ Սա մեր բաժին աշխատանքն է։
Իսկ Հայաստանի շահն այս պահին ենթադրում է բոլոր միջոցներով վիժեցնել կապիտուլիանտի կողմից թուրքերին տրամադրվելիք միջանցքի հնարավորությունը և նպաստել արագ տեմպերով «Հյուսիս-հարավի» կառուցմանը։

Արդեն շուրջ 5 տարի է՝ ինչ Թուրքիան պաշտոնապես գրավել է Սիրիայի սուվերեն տարածքի մի զգալի հատված և այնտեղ կառուցում է թուրքական պետություն։ Կից քարտեզում կանաչ գույնով երևում են Սիրիայի հյուսիսում թուրքերի կողմից նվաճված երկու հատվածները՝ գրպանիկները։ Օրերս Թուրքիայի՝ Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու մասին խոսակցությունների ֆոնին Անկարան տարբեր ձևաչափերով պահանջ է ներկայացնում, որպեսզի այս երկու հատվածների մեջ լինի ցամաքային կապ՝ միջանցք։ Այլ բառերով, իրենք նվաճել են երկու առանձին տարածք, այժմ պետք է դրանց միջև կապ հաստատել, որպեսզի էլ ավելի արագ ընթանա դրանց յուրացումը։
Սակայն ինչպես գիտեք, Թուրքիայի համար գլխավոր միջանցքը, որ այն ցանկանում է ամեն գնով ստանալ, Սյունիքում է, որի ուղղությամբ վերջին 12 ամիսներին աննախադեպ ծավալի աշխատանք է կատարվել՝ դիվանագիտական/ռազմական ասպարեզներից մինչև քարոզչական։ Հերթական անգամ հիշեցնեմ, որ Սյունիքով անցնելիք «Թյուրքական/Զանգեզուրի միջանցքը» զրկելու է Հայաստանին զարգանալու որևէ հնարավորությունից։
Ու փոխանակ պայքարելու թուրքերի նվաճողականության դեմ, ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանության մի հերթական տգետ նախարար այսօր հանդես է եկել հերթական հակահայկական պնդումով. «Մենք պետք է որպես ժողովուրդ հստակեցնենք մեր երկրի սահմանները, դա լավ է, թե վատ, այլ հարց է, բայց պետք է լինի հստակ, ու մեր առջև նպատակ դնենք այդ սահմաններում հզորանալ»։ Մեր երկրի սահմանները մեր ժողովուրդը շատ վաղուց է հստակեցրել այս հողում իր ապրելով, կռվելով, կառուցելով ու զոհվելով։ Միայն վերջին երեք տասնամյակում մեր ժողովրդի բազմաթիվ հերոս զավակների արյունով գծված սահմանները թշնամուն նվիրող քաղաքական ուժը այսօր, փաստացի, «երկրի սահման» ասելով նկատի ունի այն սահմանները, որոնք պահանջում են Հայաստանի թշնամի Ադրբեջանն ու Թուրքիան։ Տարածաշրջանն ու քաղաքականությունն իմացող ցանկացած մտածող մարդու համար պարզ է, որ այս զիջումներից հետո մեզանից պահանջելու են նոր զիջումներ՝ ամեն անգամ փոխելով մեր սահմանները և իսպառ զրկելով զարգանալու որևէ հնարավորությունից։
Հայաստանի կապիտուլիանտ իշխանություններին չհեռացնելը նշանակում է զիջել Թուրքիային և Ադրբեջանին հայ ժողովրդի հայրենիքի վերջին կտորը։ Սա վաղուց արդեն պարզ ճշմարտություն է։

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Անցյալ տարվա նոյեմբերյան այս օրերին, երբ ստորագրվեց կապիտուլիացիան, մեզ՝ մասնագետներիս համար հասկանալի դարձավ, որ Թուրքիա-Ադրբեջան զույգի գերնպատակը լինելու է Սյունիքով միջանցք ստանալը, որի համար իրավական որոշ հիմքեր նրանք կարողացել էին խցկել կապիտուլիացիոն հայտարարության մեջ (տե՛ս 9-րդ կետը)։
Մեկ տարի անց էլ դա չի հաջողվում անել, քանի որ Սյունիքով Ադրբեջանն ու Թուրքիան կապող ճանապարհը ոչ միայն հակահայկական նախագիծ է, այլև իր խորքում սպառնալիք է մի շարք այլ պետությունների (այդ թվում՝ գերտերությունների) համար, որոնք ևս փորձում են կասեցնել այդ չարաբաստիկ միջանցքի իրականացումը և ընդհակառակը՝ աջակցում «Հյուսիս-Հարավ միջանցք» աշխարհաքաղաքական նախագծին։
Թյուրքական միջանցքի բացման դեմ մեր, այդ թվում նաև նվաստիս համեստ ջանքերը աննկատ չեն անցնում Ադրբեջանում՝ առաջացնելով ոչ միայն մեր թշնամիների զայրույթը, այլև հարուցելով մեզ լռեցնելու փորձեր։
Վերջերս այս թեմայի շրջանակում ադրբեջանական քարոզչամեքենան տարբեր կայքերում դարձյալ մի քանի հոդված է նվիրել ինձ։ Դրանցից մեկում ադրբեջանցիները գովերգում են «կոնստրուկտիվ Փաշինյանին» և նրան հակադրում մեզ՝ «ռևանշիստներիս»՝ քննադատելով մասնավորապես Սեյրան Օհանյանին, Արման Թաթոյանին և ինձ։ Այսպիսի հակադրությունը միանգամայն բնական է. նախկին ՊՆ Օհանյանը առաջին պատերազմի ժամանակ է Ադրբեջանին արժանի հակահարված տվել (այդ թվում ազատագրելով Շուշին), իսկ Թաթոյանը ներկայումս է դա անում հատկապես միջազգային հարթակներում։ Ձեր խոնարհ ծառան էլ որպես թուրքագետ իր մասն է արել և վստահաբար շարունակելու է անել՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում ներկայացնելով «միջանցք» կոչված աղետը և դա կասեցնելու ճանապարհները։
Ու թեև մի այլ ադրբեջանական ռեսուրս էլ ինձ նվիրված մեկ այլ հոդվածում նշել է, որ «Ո՛չ Գեղամյանը, ո՛չ էլ հայ այլ թափթփուկներ չեն կարող կանգնեցնել այդ (միջանցքի) գործընթացը», ես վստահ եմ, որ համազգային ջանքերով դա հնարավոր է, որքան էլ դրան խանգարեն ներսի ու դրսի թշնամիները։

Ադրբեջանում նշում են Հաղթանակի օրը։ Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարն այս առիթով ժամանել է Բաքու, որտեղ մասնակցել է պաշտոնական արարողություններին։ Տոնական ցերեկույթի ընթացքում նաև հանդես է եկել հայտարարությամբ, որից կառանձնացնեմ երկու դրվագ։
Թուրքիայի ՊՆ Աքարը հերթական նշել է, որ Արցախի դեմ նախորդ աշնան հարձակումը կոչվում էր «Մեկ հայրենիք» գործողություն (Tek Vatan Harekâtı) և օգտագործել «ինչպես այդ գործողության ժամանակ, այնպես էլ այսօր Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչները...» արտահայտությունը, ինչը Թուրքիայի՝ Արցախում պատերազմին մասնակցության հերթական վկայությունն է։
Իր ելույթում Աքարը նաև անդրադառնում է Հայաստանին՝ անուղղակի նորից սպառնալով և կրկնելով մեր առջև դրված նախապայմանները. «Ակնկալում ենք, որ Հայաստանի պատասխանատուներն էլ մի կողմ դնեն ներկայիս քաղաքականությունը և արժևորեն ներկայիս պատմական առաջարկը, այդ թվում՝ 6-ի պլատֆորմը։ Արդեն բոլորը պետք է իմանան, որ դառնության ու ատելության վրա չի կարելի ապագա կառուցել։ Հայաստանը պետք է թողնի թշնամանքը և նայի ապագային»։ Դիվանագիտականից թարգմանաբար սա նշանակում է. «Ցեղասպանություն, Արցախ, ինքնություն, կոտորած, բան, ամեն ինչ մոռացե՛ք, դարձե՛ք մեզանից կախված երկիր 6-ի պլատֆորմում ու մենք կասենք՝ հետո ինչ անել»։
Սա է խաղաղության թուրքական տարբերակը։

Պատերազմի ավարտից մեկ տարի անց ես նոր ասելու բան չունեմ. անցնող տարվա ընթացքում ամեն բան բազմակի անգամներ ասել եմ։ Տարելիցի առիթով, սակայն, այս հարթակում կհիշեցնեմ չորս պարզ բան.
◾ Անձամբ կապիտուլիանտ Նիկոլ Փաշինյանի ու իր տգետների կառավարության պատճառով մենք կորցրել ենք մեր սրբազան հայրենիքի 1/4-ը։
◾ Պարտությունն ունի կոնկրետ անուն ազգանունով մեղավորներ։ Ու իրենք անկախ ամեն ինչից պատժվելու են վաղ թե ուշ։
◾ Հայաստանը կարող է գոյատևել որպես անկախ պետություն, եթե դրա համար պատասխանատվություն վերցնի նոր՝ անկախության սերունդը՝ գիտակ, համեստ ու անդավաճան իր սկզբունքներին։
◾ Ես ոչ մի տեղ չեմ գնալու, չեմ դադարելու կռիվ տալ, որովհետև ես անցյալ տարի զոհված ընկերներիս, ուսանողներիս ու ավագներիս համեմատ շատ ավելի հեշտ պայքար ունեմ։
Հայաստանը ու դրա հանդեպ սերը միակ բանն են, որի համար արժե կռվել ու մեռնել այս աշխարհում։ Սիրով էլ կռվելու ենք #հակաՀայաստան'ի դեմ։