Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
◾ Գիշերը ադրբեջանական զորքերը փակել են Գորիս-Կապան (նույնն է, ինչ Հայաստան-Իրան-Պարսից ծոց) ավտոմայրուղին ու մինչ այս պահը այն փակ է։ Այսպես է Ադրբեջանն իրականացնում «տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակումը»։ ◾ Նոյեմբերի 9-ի խայտառակությունից հետո կապիտուլիանտն…
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ ադրբեջանական զինծառայողները քիչ առաջ փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը։ Կապիտուլիանտի առաջարկած ապաշրջափակումը նշանակում է շրջափակում։
Forwarded from Elbakyan's diary
Սյունիքի Բարձրավան (Երիցաթումբ) գյուղը շրջափակման մեջ է՝ զրկված հացից և բուժօգնությունից։ Պատճառն այն է, որ գյուղն աշխարհին կապող միակ ճանապարհը Գորիս-Կապանն է, որը Մազրայի հատվածում հանձնվել է թշնամուն։ Ես հիշեցնեմ, որ Երիցաթումբ գյուղը վերջին անգամ պատերազմական վիճակում ու ռազմաճակատային եղել էր 1920 թ., երբ Դրոն ու Նժդեհը Զանգեզուրն ազատում էին թուրքերից մինչև Ղուբաթլու։ Այնպես որ Հայաստանի գահը զավթած դրածո թուրքամետ իշխանությունը Հայաստանը ոչ թե 1988 թ. է հետ շպրտել, այլ 1918-1920 թթ.։
Վախճաններդ կորուստ է լինելու։
Վախճաններդ կորուստ է լինելու։
Արդեն կարող ենք արձանագրել, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը կապիտուլիանտի գլխավորությամբ համակերպվել է Գորիս-Կապան մայրուղու կորստի հետ և որևէ իրական քայլ այն Հայաստանի վերահսկողության տակ վերցնելու համար չի անելու:
Վստահ կարելի է պնդել նաև, որ Ադրբեջանը խորացնելու է իր ներկայությունը Սյունիքում` վերցնելով նոր ենթակառուցվածքներ ու տարածքներ, քանի որ համոզվել է, որ որևէ դիմադրության հայկական կողմից այն չի հանդիպում և չի հանդիպելու:
Դեռ փետրվարին մեր գնահատմամբ` այս իշխանության մնալու պարագայում Սյունիքի թյուրքացումը կտևեր 5-7 տարի: Մենք սխալվել ենք. Սյունիքի նվաճումը կլինի շատ ավելի արագ:
Ինչ անել հարցի պատասխանը շատ պարզ է. հեռացնել դե ֆակտո թուրքամետների կառավարությանը:

Թուրքիայի նախագահ Էրդողանն այսօր օդանավում ավանդական մամուլի ասուլիսն է տվել թուրքական լրատվամիջոցներին, որի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին։
Եթե մի կողմ դնենք դիվանագիտական լղոզված ձևակերպումները, ապա ըստ էության նա վերաշարադրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իրենց թելադրած նախապայմանները.
◾ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության սկզբունքի ճանաչման վրա, այսինքն՝ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքային ամբողջականությունը;
◾ ոչ վաղ անցյալի պատմությունը չպետք է լինի խոչընդոտ, միակողմանի մեղադրանքների փոխարեն դեպի ապագան նայող մոտեցումներ պետք է լինեն, այսինքն՝ Հայաստանը պետք է դադարի Թուրքիային մեղադրել Հայոց ցեղասպանության և 20-րդ և 21-րդ դարերի ընթացքում Ադրբեջանի հետ միասին գործած հանցագործությունների մեջ;
◾ Հայաստանը Ադրբեջանի հետ պետք է կնքի խաղաղության պայմանագիր, այսինքն՝ լիարժեք հրաժարվի Արցախից;
◾ պետք է կատարվեն նոյեմբերի 9-ի պարտավորությունները, այսինքն՝ բացվի Սյունիքի «Թյուրքական միջանցքը»։
Ահա սրանք են Թուրքիայի կողմից մեզ առաջադրվող նախապայմանները, որոնց կատարման դեպքում Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ և հնարավոր է՝ բացի իր կողմից միակողմանիորեն փակված հայ-թուրքական սահմանը։
Հաշվի առնելով վերջին օրերին ՀՀ դե ֆակտո իշխանության և դրա պարագլուխ կապիտուլիանտի հայտարարությունները Թուրքիայից անհասկանալի դրական ազդակների մասին, ինչպես նաև Էրդողանի կողմից այսօր արտահայտված «մեծ ցանկությունը, որ Հայաստանի նոր կառավարությունը տարածաշրջանի համար կլինի դրական գործոն», կարելի է եզրակացնել, որ եթե առաջիկայում հայ-թուրքական հարաբերություններում լինի որևէ էական զարգացում, ապա կնշանակի, որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունը համաձայնել է վերոնշյալ նախապայմաններին։
Հայաստանը պետք է հարաբերություններ կարգավորի Թուրքիայի հետ, սակայն դա երբեք չպետք է լինի մեր ազգային ու պետական շահերի հաշվին, ինչպես որ հիմա է։

• Այսօր՝ օգոստոսի 31-ին, լրանում է նախկին Ղուբաթլու (ներկայումս՝ Որոտան) շրջկենտրոնի ազատագրման 28-րդ տարեդարձը։
• Որոտան քաղաքային համայնքը կազմավորվել է 2013 թ․-ի հունիսին՝ տեղում գործող զինավանի հիմքի վրա։ Համայնքը բաղկացած է բուն Որոտան քաղաքից, ինչպես նաև Անդոկաբերդ, Բարկուշատ, Դողար և Վանանդ գյուղերից։
• Արցախյան երրորդ պատերազմի (2020 թ․ սեպտեմբեր-նոյեմբեր) արդյունքում Որոտան քաղաքը և համայնքի տարածքը ժամանակավորապես օկուպացվել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից։
• Նկարում՝ Որոտանի հուշարձաններից, որ օկուպացիայի ընթացքում ոչնչացվել է ադրբեջանական վանդալների կողմից։

Այս տեսահարցազրույցում ես հնարավորինս հակիրճ ու պարզ ներկայացրել եմ այս պահին Հայաստան-Թուրքիա և հայաստան-Ադրբեջան հարաբերությունների իրական բովանդակությունը։
https://youtu.be/TRap--mhy1g?t=316
https://youtu.be/TRap--mhy1g?t=316
YouTube
Հայաստանի դե ֆակտո իշխանությունը Արցախի թշնամին է. Վարուժան Գեղամյան
#Օրագիր #Վարուժան_Գեղամյան #ուղիղեթեր #5TV
Հայաստանի դե ֆակտո իշխանությունը Արցախի թշնամին է. Վարուժան Գեղամյան
Բաժանորդագրվեք մեզ՝ https://bit.ly/3bkDOMt

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մեկնարկել են «թուրքական Պենտագոնի»՝ Թուրքիայի ՊՆ և ԳՇ նոր շենքի կառուցման աշխատանքները։ 2023թ. բացվելիք այս կառույցն ունի կիսալուսնի և աստղի տեսք, որոնք Թուրքիայի դրոշի խորհրդանիշներն են։
Իրականում նոր շենքի կառուցումը խորհրդանշում է Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարության փոփոխությունը. Թուրքիան իր արտաքին հարցերի լուծման հիմնական գործիք համարում է ռազմական ուժը (hard power)։ Այս փոփոխությունը ընդունված է կոչել «միլիտարիզացում»՝ արտաքին քաղաքականության ռազմականացում։
Այս շենքն, ըստ էության, նաև ուղերձ է տարածաշրջանին. Թուրքիան տարածաշրջանում (այդ թվում՝ Հարավային Կովկասում) չի պատրաստվում խաղաղության։
#խաղաղությանվկաները

1955թ. այս օրերին՝ սեպտեմբերի 6-7-ին, Թուրքիայի Հանրապետության կենտրոնական Ստամբուլ և Իզմիր քաղաքներում պետության կողմից կազմակերպված և հրահրված թուրք ամբոխները հարձակվեցին ազգային փոքրամասնության կարգավիճակի հասած տեղաբնիկ հայ ու հույն բնակչության և նրանց սեփականությունների (տներ, եկեղեցիներ, գերեզմանատներ, խանութներ) վրա: Սպանություններից, բռնաբարություններից, հրդեհներից ու ավերից սարսափած շատ հույներ ու հայեր որոշեցին բռնել գաղթի ճանապարհը:
Ինչպես ասում են իրենք՝ հույները. «Կոստանդնուպոլիսը գրավվեց ոչ թե 1453թվականին, այլ 1955-ին»:
«Սեպտեմբերի 6-7-ի պոգրոմ» անունը ստացած ցեղասպանական այս ակտը ևս մեկ անգամ առիթ է հասկանալու, թե ինչպիսի ապագա է սպասվում մեզ անզեն «խաղաղության պատրաստվելիս»։
Նկարում թուրքական ամբոխը հարձակվում է հայկական/հունական գույքի վրա։
***
Այս թեմայով դեռ տարիներ առաջ մի մանրամասն սյունակ եմ գրել, որը կարող եք գտնել այս հղումով՝ https://varuzhan.me/2021/09/07/20dolar20kilo/

Մեկ շաբաթ առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը շարադրել էր այն նվաստացուցիչ ու պետականակործան նախապայմանները, որոնք Հայաստանը պետք է կատարի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման դիմաց (մանրամասն այստեղ անդրադարձել եմ՝ https://www.facebook.com/varujeans/posts/10224359601447905։
Իսկ այսօր Հայաստանի դե ֆակտո թուրքամետ իշխանության ղեկավարը կառավարության նիստում Էրդողանի խոսքերն, ըստ էության, դրական որակեց՝ պնդելով, որ դրանցում տեսնում է «հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն»։ Շտապեմ ասել, որ թուրքական կողմում հայ-թուրքական երկաթուղին գործարկելու մասին ոչ միայն խոսք չկա, այլև չկա անհրաժեշտություն այն գործարկելու։ Թուրքիան նոր երկաթուղի է կառուցում, որը միանալու է հարավում նախիջևանյան երկաթուղու հետ՝ Սյունիքի միջանցքով ձգվելով դեպի Ադրբեջան (կից քարտեզում երևում է այդ նոր երթուղին)։
Ավելին, կապիտուլիանտն այսօր իր խոսքում ևս մեկ անգամ վերահաստատեց իր պնդումը, որ կատարելու է Թուրքիայի գլխավոր նախապայմանը՝ թյուրքական միջանցք է տրամադրելու Ադրբեջանին. «Այստեղ մենք վճռական ենք ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների համար՝ գիտակցելով, իհարկե, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»։
Հասկանալով, որ «միջանցքը» վատ է հնչում, հատուկ կարգավիճակ ունեցող այդ ճանապարհը ՀՀ դե ֆակտո իշխանությունը կոչում է պարզապես «ուղիղ հաղորդակցություն»։ Ճիշտ «օլիգարխ»-«խոշոր սեփականատեր» բառախաղի նման։
Ըստ այդմ, կառավարության ուղեգիծը հստակ է. Հայաստանը պետք է դառնա Թուրքիայից կախյալ կիսապետություն, կամ, հենց թուրքական բառերով, «մշակութային ինքնավարություն»։
Ու կդառնա, եթե այս ամենը չկասեցվի։

Սյունիքում երեկվանից Ադրբեջանը կանգնեցնում է իրանական մեքենաները, ստուգում փաստաթղթերն ու գումար գանձում՝ Հայաստանի տարածքով շարժվելու համար։
Սա միանգամայն սպասելի էր։ Թուրքիան և Ադրբեջանը խնդիր են դրել ռազմական և այլ ճանապարհներով նվաճել Սյունիքը և սա այդ ճանապարհներից մեկն է։ Իրենք խաղաղությունը պատկերացնում են առանց Հայաստանի։
Իսկ Հայաստանը չի կարող զարգանալ, Հայաստանը միմիայն կորցնելու է, քանի դեռ Հայաստանի ղեկին է դե ֆակտո թուրքամետ իշխանությունը։ Սյունիք, Տավուշ, Արարատ, Երևան. սրանք այլևս իրական վտանգներ են։
Հետևաբար Հայաստանում ընդդիմության և ցանկացած սթափ, հայրենասեր ու նախաձեռնող մարդու համար կա ու պետք է լինի միայն մեկ օրակարգ. հեռացնել թուրքամետ իշխանությանը։ Ցանկացած այլ գործ ի սկզբանե դատապարտված է պարտության, եթե նպատակ չունի վերջնարդյունքում հեռացնել կապիտուլիանտին։

Իմ հարցազրույցը հայ-թուրքական հակամարտության, Արցախի և Սփյուռքի դերակատարության վերաբերայլ՝ տեքստային և վիդեո ձևաչափերով՝ https://asbarez.am/396580/%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%a6%d6%80%d5%b8%d5%b5%d6%81-%d5%a9%d5%b8%d6%82%d6%80%d6%84%d5%a1%d5%a3%d5%a7%d5%bf-%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%aa%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%a5%d5%b2%d5%a1%d5%b4/
Asbarez - Armenian
ՀԱՐՑԱԶՐՈՅՑ «Թուրքիայում Խաղաղաղութիւն Ասելով Նկատի Ունեն, Որ Տուեալ Տարածքը Պէտք է Վերածուի Թուրքիայի Ազդեցութեան Գօտու» (Տեսանիւթ)
ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԹՈՒՐՔԱԳԷՏ ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆԻ ՀԵՏ Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայաստանի Հանրապետութեան բարձրագոյն ղեկավարութիւնը, 30 տարուայ ընթացքում առաջին անգամ չմասնակցեց
Հայաստանում չկա և չի եղել ներքին քաղաքականություն. հայկական քաղաքական դաշտի գրեթե բոլոր գործընթացներն ու իրադարձությունները այս կամ այն կերպ կապված են եղել արտաքին քաղաքական իրադարձությունների (կամ ուժերի) հետ։
Այս պահին տեղի ունեցող իրադարձությունները և մասնավորապես՝ Հայաստանի շարունակվող կապիտուլյացիան ևս արդյունք է արտաքին քաղաքական պայքարի, որի գլխավոր շահառուները Թուրքիան և Ադրբեջանն են։
Փաստացի վերջիններս Հայաստանի անկախ պետականության դեմ կռիվը վարում են առաջին հերթին ոչ թե ռազմի դաշտում, այլ Հայաստանի ներսում՝ տեղեկատվական մանիպուլյացիաների շնորհիվ հասարակության բարոյալքման և ապակողմնորոշման միջոցով։ Կապիտուլիանտ Նիկոլ Փաշինյանի թիմի՝ արտաքին աջակցությամբ ամենաօրյա ռեժիմով արտադրած տեղեկատվական նյութը հայ ժողովրդին գցել է արհեստական իրականության մեջ, որը թմրեցնում է նույնիսկ մեր ինքնապահպանության բնազդը։
Եթե բանաձևենք տեղի ունեցողը, ապա կարելի է ասել, որ «նախկիացավության» և «լավ ապագայի» մասին միֆերը դարձել են մեր հասարակության կոլեկտիվ թմրանյութը կամ, ինչպես կասեր Կ. Մարքսը, «ժողովրդի օպիումը» (Opium des Volkes), իսկ Հայաստանի դեմ մղվող պատերազմը 21-րդ դարի նոր «Օպիումային պատերազմն է», որը տեղեկատվական քաղաքականության շնորհիվ մեր ազգի քաղաքական ոչնչացմանն է ուղղված։
Ինչպես դժվար չէ կռահել, կա երկու ճանապարհ այս պատերազմի ընթացքը շրջելու համար. կա՛մ հեռացնել ժողովրդին «օպիում» վաճառողներին, կա՛մ էլ քարոզել օպիումից չօգտվել։ Երկրորդ տարբերակը, ինչպես տեսնում ենք, չի ստացվում նաև այն պատճառով, որ չկա այս պարզ իրականության գիտակցումը շատ պատասխանատուների մոտ։

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Նախորդ գրածս է պատճառը, որ տեսնելով այս կադրերը, հայ հասարակության զգալի հատվածը կշարունակի ապրել (կարծես ոչինչ չի եղել) և ուղղակի և անուղղակի սատարել մեր պետությունը թուրքին հանձնած կապիտուլյանտին։
Շարունակվում է ՀՀ կապիտուլիանտ վարչապետ Ն. Փաշինյանի և Էրդողանի հեռակա երկխոսությունը՝ բացահայտելով նոր մանրամասներ առկա գաղտնի բանակցություններից։
Րոպեներ առաջ Էրդողանը հերթական ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների ու Սյունիքի «Թյուրքական միջանցքի» թեմաներին և հեռակա դիմելով Փաշինյանին, բառացիորեն ասել է հետևյալը.
«Այդ միջանցքի բացվել-չբացվելու հարցը բացառապես քաղաքական է։ Եթե Թայիփ Էրդողանի հետ հանդիպել ես ուզում, դրա համար անհրաժեշտ է կատարել հայտնի քայլերը։ Մենք դեմ չենք հանդիպելուն։ Հանդիպման պատրաստվելիս պետք է դրական մոտեցում ցուցաբերելու քայլեր անել։ Եթե Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության ինձ ուղղված առաջարկը այս հարցում իսկապես անկեղծ է, ես էլ անկեղծություն կցուցաբերեմ և դիվանագիտություն կսկսենք։ Աստվածն առաջ՝ նա այստեղ ոչ թե բացասական, այլ դրական մոտեցում կցուցաբերի։ Աստվածն առաջ, Ադրբեջանի և Հայաստանի միջև այս խնդիրը միջանցքների բացմամբ կհաղթահարվի»։
Այս կարճ ելույթը բացահայտում է մի քանի փաստեր.
◾ Կապիտուլիանտ Փաշինյանը Վրաստանի միջոցով փորձել է կապի դուրս գալ Թուրքիայի հետ։
◾ Հայաստանի առջև Թուրքիայի կողմից դրված նախապայմաններից գլխավորը Սյունիքով «Թյուրքական միջանցքի» տրամադրումն է, առանց որի Թուրքիան չի պատրաստվում Հայաստանի հետ որևէ հարաբերություն հաստատել։
◾ Էրդողանի խոսքից կարելի է ենթադրել, որ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանության ղեկավարը «դրական» ազդակներ է ուղարկել թուրքական նախապայմանների կատարման հարցում։
Իմիջիայլոց, թուրքական կողմը հերթական անգամ ստորացնում է ՀՀ դե ֆակտո իշխանությանը՝ հանրայնացնելով և անհարգի ոճով դիմելով Փաշինյանին։
Ցավում եմ, բայց կատարվում է իմ հերթական կանխատեսումը. Հայաստանի թուրքացում շարունակվում է արագ տեպմերով։ Հայաստանի դե ֆակտո թուրքամետ ղեկավարը մեզ զրկում է պետականության վերջին պատվարից՝ անկախ Սյունիքից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՐՍՎԱԾ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ
Նկարում Հունաստանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից օրերս անցկացված համատեղ զորավարժությունների մի դրվագ է։ Այս պետություններին միավորում է տարածաշրջանում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության դեմ պայքարելու ցանկությունը և կարիքը։ Սա հակաթուրքական ոչ պաշտոնական դաշինքի մի մասն է, որին մասն են կազմում նաև այլ պետություններ և որին միանալու ուղերձներ և կոչեր արվել են նաև Հայաստանին։ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը տարածաշրջանի գրեթե ոչ մի պետություն միայնակ չի կարող լիարժեք դիմադրել և այդ պատճառով անհրաժեշտ է այդպիսի հակաթուրքական դաշինքի ձևավորումը։ Սակայն փոխանակ մերձենալու այս պետությունների հետ և մեր դեմ ուղղված թուրքական բացահայտ սպառանալիքի դեմ պայքարելու միասնական ուղիներ մշակելու՝ Հայաստանի դե ֆակտո թուրքամետ իշխանությունը կապիտուլիանտի գլխավորությամբ շարունակում է ստորանալ Թուրքիայի առջև և հանձնել նրան մեր ինքնիշխանությունը ու բավարարել թուրք-ադրբեջանական տանդեմի նախապայմանները։ Իսկ Թուրքիայում ներկայիս հայկական իշխանությանը ընկալում են որպես ամենալավ առիթը՝ իրականացնելու թուրքական ռազմավարական պլանները (Հարավային Կովկասի լիարժեք նվաճում, հայկական քաղաքական միավորի վերջնական վերացում, տարածաշրջանային գերտերություն)։ Պատահական չէ, որ երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ է խոսել Հայաստանից եկող դրական ազդակներից։
Այս ամենի մասին ավելի մանրամասն երեկ խոսել եմ հարցազրույցումս՝ https://youtu.be/-u_PWpKYGkM

Միջնադարյան Հայաստանի գլխավոր ուսումնական հաստատությունը Սյունիքում գործող Տաթևի համալսարանն էր։ Չնայած անկախ հայկական պետականության փաստացի կորստին՝ 14-րդ դարի երկրորդ կեսին բացված Տաթևի համալսարանը շարունակում էր ոչ միայն կրթել հայերի նոր սերունդներ, որոնք պետք է պայքարեին այդ պետականության վերականգնման համար, այլև վերածվել էր աշխարհահռչակ գիտակրթական կենտրոնի՝ տալով բարձրակարգ կրթություն և վառ պահելով հայ ազգային միտքը։ Սրբանկարում պատկերված է այդ համալսարանի գլխավոր ուսուցչապետերից մեկը՝ Գրիգոր Տաթևացին, որի աշխատանքները շարունակում են արդիական մնալ մինչ այսօր։
Տաթևացուց 7 դար անց հայկական այդ կրթօջախի տեսլականը փորձելու ենք շարունակել հոկտեմբերին մեկնարկելիք մեր նախագծում՝ «Հայկական համալսարանում», որի ընդունելությունը սկսված է։
Ծրագրի մանրամասներն ու դիմելաձևը կարող եք գտնել uni.armenianproject.com հասցեում։

Մեկ տարի առաջ այս օրը երեկոյան կառավարության անդամ հանդիսացող մի բարձրաստիճան պաշտոնյա փակ խորհրդակցության ժամանակ քմծիծաղը դեմքին պնդում էր, որ պատերազմ չի լինելու, իսկ իմ նախազգուշացումն ու հիմնավորումը, որ Թուրքիայի հետ միասին Ադրբեջանը օրերի կամ շաբաթների ընթացքում անխուսափելիորեն հարձակվելու է Հայաստանի վրա, վերջինիս կողմից արժանացավ «Պարո՛ն Գեղամյան, Դուք չափազանցացնում եք» պատասխանին։ Այդքանով բովանդակային քննարկումն ավարտվեց։
Ես դուրս եկա այդ գերատեսչությունից ու մտախոհ ուղևորվեցի ընտանեկան փոքրիկ հավաքի։ Գլխումս կար երկու վատ տարբերակ. կա՛մ ես չէի տիրապետում իմ մասնագիտությանը (թուրքագիտություն) ու չէի հասկանում իրականությունը, կա՛մ մեկնարկելիք պատերազմում մենք ջախջախվելու էինք։
Վերոնշյալ հանդիպման ավարտից տաս ժամ անց սկսվեց պատերազմը, որի ընթացքում ևս կառավարման համակարգի պատասխանատուները մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով։ Նրանցից ոչ մեկ մինչ օրս չի պատժվել, ավելին՝ նրանք հիմա էլ պատասխանատու են մեր երկրի կառավարման համար՝ ժպիտը դեմքին մեզ ավետելով նոր կորուստների մասին։
Երբ նորից վերականգնենք մեր պետականությունը, լավ կառավարումը ենթադրելու է միայն լավագույն կադրերի ներգրավում կառավարման համակարգ, իսկ պատասխանատվություն կրելը լինելու է վարքականոնի առանցքային կետը, որովհետև դա է հակաՀայաստանի կործանման և #հավերժականՀայաստանի փրկության ճանապարհը։

Այս հղումով կարող եք գտնել իմ դասախոսությունը Նախիջևանի և դրա շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի մասին։
https://yerkir.am/news/view/249182.html
https://yerkir.am/news/view/249182.html
yerkir.am
ՈւՂԻՂ. «Նախիջևան․ հետպատերազմյան աշխարհաքաղաքական մտորումներ» խորագրով սեմինար՝ թուրքագետի բանախոսությամբ