Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
10.2K subscribers
985 photos
134 videos
6 files
1.13K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
加入频道
Ինչպես արդեն ասել եմ, Հայաստանի «վերադարձը» իր բնական կենսատարածք՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջան, Հայաստանի պետականության զարգացման գլխավոր գրավականներից է։
Այդ տեսլականի շրջանակներում մեր թիմը իր համեստ ջանքերն է ներդնում, որպեսզի զարգացնի Հայաստանի հարաբերությունները Մերձավոր Արևելքի պետությունների ու հանրույթների հետ։
Այս իմաստով կարևոր է մեր թիմի մասնակցությունը Իսլամական համագործակցության կազմակերպության (աշխարհի խոշորագույն իսլամական միջպետական կառույցը) և ՌԴ համատեղ 12-րդ համաժողովին, որին մասնակցում են պատվիրակներ 72 երկրից։ Առաջին անգամ համաժողովին է մասնակցում նաև Հայաստանը՝ ի դեմս ինձ և Hrant Mikaelianի (https://yangx.top/dataarm), որը յուրահատուկ ձեռքբերում կարելի է համարել, քանի որ Հայաստանը մաս չի կազմում իսլամական աշխարհի։
Համաժողովի երկրորդ օրն է ընթացքի մեջ, և մենք արդեն իսկ հասցրել ենք բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ ունենալ տարածաշրջանի տարբեր պետությունների (Սիրիա, ԱՄԷ, Եգիպտոս, Ալժիր, Իրան, Ղազախստան և այլն) դիվանագետների, քաղաքական գործիչների, գիտնականների ու փորձագետների, լրագրողների հետ։
Մենք շարունակելու ենք այս ուղղությամբ մեր համեստ, բայց համառ ջանքերը, որովհետև հայկական ուժեղ պետության զարգացումը այլընտրանք չունի։
Նկարում համաժողովի մեր բաժնի անդամներն են։
Թուրքիայում անտառային հրդեհները ստեղծել են լրջագույն խնդիրներ այդ երկրի համար։ Կից քարտեզում երևում է հրդեհների ընդգրկման մոտավոր տարածքը։ Հրդեհների դեմ պետության աշխատանքի թերի կողմերը հանգեցրել են նաև ներքաղաքական լուրջ ճգնաժամի, որը բավական մեծ հարված է հասցնում իշխող ուժի վարկանիշին։
Անցյալ տարի այս օրը՝ օգոստոսի 4-ին, Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցավ հզորագույն պայթյուն, որը վերջնականապես թաղեց առանց այդ էլ դժվարագույն իրավիճակում գտնվող լիբանանյան տնտեսությունը, իսկ քաղաքական ճգնաժամը խորացավ։
Այսօր Լիբանանը գրեթե ամբողջությամբ վերածվել է տապալված պետության (failed state), որն ամենօրյա ռեժիմով քանդվում է՝ նորանոր արհավիրքներ բերելով այդ երբեմնի ծաղկուն երկրի բնակիչներին։
Ես ցավով եմ հետևում այդ երկրում տեղի ունեցողին ոչ միայն այն պատճառով, որ այն մեզ բարեկամական պետություն է։ Այսօրվա Լիբանանը Հայաստանի պետության մոտալուտ ապագայի վառ նկարազարդումն է. այսպիսի վիճակում է հայտնվելու Հայաստանը, եթե այն շարունակի կառավարել ներկայիս տգետների կապիտուլիացիոն թիմը։ Երբ հաճախ ինձ հարցնում են՝ «լավ, էլ ի՞նչ վատ բան կարող է լինել էսքանից հետո», ես հաճախ եմ օրինակ բերում Սիրիան և Լիբանանը, որտեղ նույնիսկ տարրական անվտանգությունն այլևս երազանքի պես մի բան է, իսկ պետությունների վերականգնումը՝ գուցե նույնիսկ անհնար իրականություն։

*Նկարում Բեյրութի նավահանգստի և դրա շուրջ թաղամասի ավերակներն են այս պահի դրությամբ։
Թուրքիայի համար լրջագույն վտանգ հանդիսացող անտառային հրդեհների ֆոնին երեկ տեղի է ունեցել Թուրքիայի անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Նիստից հետո տարածված պաշտոնական հաղորդագրությունում հրդեհների մասին կա ընդամենը մեկ կարճ անդրադարձ։ Դրան զուգահեռ Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ տեղ է գտել Հայաստնաի հասցեին հերթական սպառնալիքը, որը թարգմանաբար ներկայացնում եմ ստորև. «Հայաստանը պետք է թողնի իր ագրեսիվ հռետորաբանությունը ու գործողությունները և գնահատի Հարավային Կովկասում տևական ժամանակ անց ստեղծված խաղաղության և կայունության հնարավորությունը։ Կոչ ենք անում Հայաստանի ղեկավարությանը հավատարիմ մնալ պայմանավորվածություններին և զարգացնել համագործակցությունըտարածաշրջանի երկրների հետ»։

Այսպիսի հռետորաբանությունը Թուրքիայի կողմից հուշում է, որ մեր դեմ նոր ճնշումներ են կիրառվում ու կիրառվելու։ Կարելի է ենթադրել, որ այս անգամ ճնշումը միջանցքի հարցով է։ Անկախ ամեն ինչից, քանի Հայաստանի պետությունը թույլ է (առաջին հերթին՝ ազգային կառավարություն չունենալու պատճառով), այն շարունակելու է նման ճնշումների տակ լինել։
Դեռ նոյեմբերին զգուշացրել ենք, որ կապիտուլիանտն ու իր քաղաքական թիմը դե ֆակտո թուրքամետ են և շարունակելու են Թուրքիային և Ադրբեջանին հանձնել Հայաստանի նորանոր տարածքներ։
Հայկական Տավուշից շուտով թշնամուն կնվիրվեն նոր տարածքներ։ Իմիջիայլոց, հետաքրքիր է, որ դավաճաններն այդ գործընթացը կոչում են «փոխանակում» (իբր մեղմելու համար տեղի ունեցողը), մինչդեռ որևէ փոխանակում չկա, այլ միայն մեր կողմից թշնամուն հանձնում, որովհետև Ադրբեջանը չի պատրաստվում որևէ թիզ հող զիջել, այլ միայն նվաճել։
Հուսամ, խորհրդարանական ընդդիմությունը այս թեմայով պատշաճ աշխատանք կտանի՝ վիժեցնելու նոր կորուստը։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Թուրքական Միլաս քաղաքի թաղամասերից մեկում լուսանկարիչ Ս. Չելիքը արձանագրել է, թե ինչպես է հրդեհը «նվաճում» քաղաքը 30 րոպեի ընթացքում։ Անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել Թուրքիայի հարավ-արևմտյան, հարավային և արևմտյան անտառապատ ծովափնյա շրջաններում։
ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Թուրքիան ակտիվորեն ներթափանցեց նախկին խորհրդային տարածք՝ ազդեցության սեփական գոտին ձևավորելու համար (այլ խոսքով՝ պանթյուրքիզմի առաջխաղացման նպատակով), առաջնային թիրախ էին համարվում թյուրքալեզու հանրապետությունները և ՌԴ թյուրքախոս բնակչությունը։
Անցել է 30 տարի, սակայն այդ աշխատանքը շարունակվում է և ավելի գրագետ ու թիրախային դառնում։ Այս ողջ ընթացքում պանթյուրքիզմի քարոզի և առաջխաղացման կարևորագույն գործիքներից է համարվում TIKA (Համագործակցության և համակարգման թուրքական գործակալություն) պետական կազմակերպությունը։ Հենց այս կազմակերպությունն է զբաղվել թյուրքալեզու պետությունների ու ժողովուրդների էլիտայի կրթության հարցերով՝ տրամադրելով նաև Թուրքիայի բուհերում սովորելու կրթաթոշակներ։ Ըստ միջին հաշվարկների՝ TIKA ծրագրերով անցնող տարիներին Թուրքիայում սովորել է 26 հազար ուսանող թյուրքալեզու պետություններից և ՌԴ-ից։ Այսպիսով, ձևավորվել է պրոթուրքական հայացքներ ունեցող հետխորհրդային էլիտա, որն արդեն վաղուց կարևորագույն պաշտոններ է զբաղեցնում նշված պետություններում։ TIKA-ին զուգահեռ նմանատիպ գործունեություն են ծավալում ևս մի քանի պետական և մասնավոր կազմակերպություններ։
Հայաստանի հետ շահերի լուրջ համընկնում ունեցող և մեզ բարեկամ հանդիսացող Հունաստանում արդեն մի քանի օր է՝ անտառային մեծածավալ հրդեհներ են։ Մի շարք երկրներ, հասկանալով պահի կարևորությունը, իրենց նույնիսկ նվազագույն օգնությունն են ուղարկել Հունաստանին։ Օրինակ մեզանից փոքր պետություն Մոլդովան 25 հրշեջ և 4 հրշեջ մեքենա է ուղարկել Հունաստան։ Հունաստանում սա տեսնում, գնահատում և հետևություններ են անում։
Պետական մտածողության հետ որևէ կապ չունեցող Հայաստանի ներկայիս կապիտուլիանտ իշխանությունը որևէ, նույնիսկ սիմվոլիկ օգնություն չի ցույց տվել բարեկամական Հունաստանին։ Կրկնում եմ՝ ո՛չ մի (իմիջիյալոց, Հունաստանն այս պահին Հայաստանի գլխավոր դաշնակիցներից է նաև Թուրքիայի դեմ պայքարում)։
Քանի դեռ պետության ղեկին այսպիսի իշխանություն է, ապա Հայաստանի դաշնակիցների և բարեկամների հետ կապերի ամրապնդումը մնում է մեր՝ հայկական քաղաքացիական հասարության վրա։ Հենց այս նպատակով վերջերս «ԱՐԴԻ» հետազոտական կենտրոնի մեր թիմը համագործակցության հուշագիր է ստորագրել Հայաստանի հետ բարեկամական կապեր ունեցող Արաբակ Միացյալ Էմիրությունների խոշոր վերլուծական կենտրոններից TRENDS Research & Advisory-ի հետ։ Առաջիկայում համատեղ ուժերով մշակելու ենք տարածաշրջանում հայ-էմիրաթական համագործակցության մի քանի ձևաչափեր։
Հավերժական Հայաստանը միայն ու միայն մեր ձեռքերով է շարունակելու ապրել։
հ.գ. Նկարում TRENDS-ի կայքից համագործակցության մասին լուրն է (արաբերենով)։
Թուրքիայի հետ սահմանին գտնվող Անիպեմզա ավանի մշակույթի տունը դեռ լի է խորհրդային շնչով։
Անցնող ամիսներին հավանաբար արդեն հասցրել եք ծանոթանալ մեր Հայկական նախագիծ / Armenian Project գիտակրթական հկ-ի առաքելությանը։ Մեր համեստ գործունեությունը, որը բացառապես ուղղված է Հայաստանի ազգային պետականության վերականգնմանը և տարածաշրջանում Հայաստանի ու հայության շահերի պաշտպանությանը, անտեսանելի չի մնում Հայաստանի թշնամիների համար։
Բնականաբար, «Հայկական նախագծի» աշխատանքն անհանգստացնում է Ադրբեջանին, որտեղ ոչ միայն ուշի ուշով հետևում են մեր թիմի գործունեությանը, այլև, օրինակ, հանդես գալիս այսպիսի նախազգուշացում-կոչով (մեջբերում եմ Ադրբեջանի մերձիշխանական փորձագետներից մեկի՝ մեր մասին վերջերս հրապարակած հոդվածի վերջաբանը).
«Հայկական նախագծի հիմնական նպատակն է խաթարել Թուրքիա-Ռուսաստան համագործակցությունը, ինչպես նաև Զանգեզուրի միջանցքի իրականացումը։ Ցանկացած դեպքում հույս ունեմ, որ Ադրբեջանի համապատասխան կառույցները և սփյուռքյան կազմակերպությունները «Հայկական նախագծի» աշխատանքը պահում են ուշադրության կենտրոնում»։
Այսպիսի ուշադրությունը մեր հանդեպ վկայում է այն մասին, որ մենք ճիշտ ենք աշխատում՝ հարվածելով մեր թշնամիներին ու նպաստելով մեր պետության ամրապնդմանը։ Ու շարունակելու ենք դա անել. հենց այս օրերին նախապատրաստում ենք մի քանի նախագծեր, որոնք կգործարկվեն սեպտեմբերի առաջին օրերից։
Իսկ մինչ այդ թույլ տվեք առիթից օգտվել և շնորհակալություն հայտնել բոլոր մեր ընկերներին ու հետևորդներնի, ում շնորհիվ ապրում և զարգանում է «Հայկական նախագիծ» հասարակական կազմակերպությունը։

հ.գ. կից նկարում վերոնշյալ հոդվածն է
«Թուրքական կողմի ձեռնարկումները՝ ջրի հոսքը նվազեցնելու ուղղությամբ միջազգային օրենքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտում են։ Թուրքական պետությունը ջուրը դարձնում է զենք իր քաղաքական ու ռազմական նպատակներին հասնելու համար՝ հաշվի չառնելով քաղաքացիների հումանիտար կարիքները»։
Այսպիսի հաղորդագրությամբ է այս տարվա մարտ ամսին հանդես եկել Եփրատի շրջանի իրավապաշտպան կազպակերպությունը Սիրիայի հյուսիս-արևելքի քրդական բնակավայրերը Թուրքիայի կողմից ջրազրկելու հերթական հանցագործությունից հետո։
Իսկ հիմա փոխենք «թուրքական» բառը՝ «ադրբեջանական»-ով, և հասկանալի կլինի, թե ինչու Ստեփանակերտն ու իր արվարձանները արդեն մի շաբաթ է՝ գրեթե ամբողջությամբ ջրազուրկ են։ Ադրբեջանն ամեն բան անելու է, որպեսզի վերջնական հայաթափի Արցախի մնացած հատվածը ու ոչ մի լավ ասֆալտապատ ճանապարհ, ճոխ բնակարան կամ էլ հերթական հիփսթերային միջոցառումը Ստեփանակերտում այդ գործընթացը չի կանգնեցի։ Միակ լուծումը՝ հայկական պետության վերականգնում է, բայց դա լուծվում է Երևանում։
Իսկ այս գրառումը պարզապես պատեհ առիթ է ևս մեկ անգամ հիշեցնելու, որ Հայաստանի ներկայիս կապիտուլիանտ վարչակարգի գոյության պարագայում մեր պետությունը աստիճանաբար վերածվելու է Սիրիայի՝ ավերված, սեփական սահմանները պաշտպանելու ոչ ունակ, սեփական տարածքում թշնամական բանակների անխափան ներկայությամբ, աստիճանաբար վերացող պետական համակարգով, տարրական իրավունքների (ջրից մինչև հացահատիկ) բացակայությամբ և այլն։ Համացանցը հնարավորություն տալիս է այդ ապագան ամենայն մանրամասնությամբ տեսնելու Սիրիայում։ Այլ խոսքով, վերաձևակերպելով հայտնի ասացվածքը՝ «Սիրիա եմ ասում, դու Հայաստան հասկացի» կամ սպասենք սիրիական ապագան շուտով ամբողջ Հայաստանի տարածքում։
[նախորդ գրառմանն ի շարունակություն]
Մայիսյան հոլովակ, որտեղ երևում է, թե ինչպես է հսկա Եփրատի մի մասը ցամաքել Թուրքիայի կողմից ջրի կրճատումների պատճառով՝ https://twitter.com/HoshangHesen/status/1388876718677667841
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Ի. Ալիևը երեկ ծավալուն հարցազրույց է տվել թուրքական իշխանական CNN Тürk, որում առկա էին բազմաթիվ կարևոր դետալներ տարածաշրջանի և հայ-ադրբեջանական հակամարտության ներկայիս իրադրության վերաբերյալ։ Ստորև առանձնացնեմ դրանցից ընդամենը մի քանիսը։
Ալիևը անուղղակի խոստովանեց, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը (ուղիղ մեջբերում). «Ադրբեջանը սկսեց «Ազատագրական պատերազմը, ազատագրեց իր պատմական հողերը նվաճողներից»։ Սա կարևոր ամրագրում է, որը կարող են օգտագործել մեր դիվանագետները։
Ադրբեջանն այս պահին Հայաստանին առաջարկել է կնքել «Խաղաղության պայմանագիր», որի դիմաց պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Եթե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա այո, տարածաշրջանում կլինի երկարատև խաղաղություն։ ...Այս պահին դա անելու համար սեղանին են դրված կոնկրետ առաջարկներ»։ Այստեղ անհրաժեշտ է «առաջարկ» բառը կարդալ որպես «պահանջ» և ըստ այդմ կարելի է վստահ պնդել, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկայում կնքվի որևէ պայմանագիր, ապա դա կնշանակի, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը վերջնականապես հրաժարվել է Արցախից՝ այն ճանաչելով Ադրբեջանի ամբողջականության մի մասը։
Ադրբեջանի (այսինքն՝ նաև Թուրքիայի) և Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են սրվել։ Սա արդեն իսկ երևում էր իրական դաշտում վերջին օրերին, իսկ Ալիևի հարցազրույցում՝ ՌԴ-ին ուղղված քողարկված կշտամբանքներն ու զգուշացումները ևս մեկ անգամ վերահաստատում են այս միտումը։
Հարցազրույցի մի զգալի մասը նվիրված էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ Ակնհայտ է, որ այս պահին մեր թշնամիները չեն ստացել այն, ինչ հանդիսանում էր Թուրքիայի կողմից այս պատերազմին մասնակցելու գլխավոր նպատակներից մեկը՝ Սյունիքը կտրել հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհով (թե՛ ավտո, թե՛ երկաթուղի, որի մասին ուղիղ հայտարարեց Ալիևը հարցազրույցում) և ուղիղ կապ ապահովել Թուրքիա-Ադրբեջան-Միջին Ասիա միջանցքով։ Հարցազրույցից պարզ է դառնում, որ միջանցքին և տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության մեծացմանը դեմ է նաև Վրաստանը։ Սա հասկանալով՝ Թուրքիան և Ադրբեջանն ամեն ինչ անում են, որ միջանցքի նախագծի շահառու դառնան այլ ուժեր ևս։
Որպես գլխավոր հետևություն. Հայաստանը միանշանակ հնարավորություն ունի վիժեցնելու միջանցքի գաղափարը իր դաշնակիցների հետ միասին։ Միջանցքի բացումը վերջնականապես ավարտելու է մեր պատմությունը՝ բացառելով անվտանգ հայկական պետություն ունենալու արդեն որևէ հնարավորություն։
Ուստի անհրաժեշտ է գիտակցել այս ամենը և ապա քրտնաջան աշխատանք սկսել։ Վստահ եմ, որ մեր թշնամիները ոչինչ չեն խնայելու՝ միջանցքը ստանալու համար։ Ուստի պետք է պատրաստվել դիմադրության, այլ ոչ թե «տարածաշրջանում երկարատև խաղաղության», որը չկա և չի էլ կարող լինել։ Ցավոք, այս պահին այսպիսի բարդ խնդիրները լուծելու են կոչված ոչ թե Հայաստանի լավագույն կարող կադրերը, այլև Հայաստանի պատմության մեջ ամենա ոչ կոմպետենտ ու ոչ հայկական իշխանությունը։
Գիշերը ադրբեջանական զորքերը փակել են Գորիս-Կապան (նույնն է, ինչ Հայաստան-Իրան-Պարսից ծոց) ավտոմայրուղին ու մինչ այս պահը այն փակ է։ Այսպես է Ադրբեջանն իրականացնում «տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակումը»։
Նոյեմբերի 9-ի խայտառակությունից հետո կապիտուլիանտն ու իր թիմը որպես գլխավոր ձեռքբերում են ներկայացնում այն, որ տարածաշրջանում բացվելու են տրանսպորտային կոմունիկացիաները։ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունը դա ներկայացվում է ոչ միայն որպես «երկարատև խաղաղության երաշխիք», այլև փոխշահավետ տնտեսական հնարավորություն։
Մինչդեռ Ադրբեջանին որևէ տրանսպորտային ապաշրջափակում չի հետաքրքրում։ Իրենք ճանապարհների բացման խնդիր չունեն. Ադրբեջանի նորմալ զարգացման համար իրենք ունեն բոլոր ճանապարհները (բացի «Թյուքական միջանցքից»)։ Հայաստանի հետ որևէ տրանսպորտային հանգույց Ադրբեջանի համար ռազմական կամ տնտեսական նշանակություն չունի և չի կարող ունենալ։ Ադրբեջանում «ապաշրջափակում» բառի տակ հասկանում են երկու բան.
1. Դեպի Նախիջևան/Թուրքիա Սյունիքով հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհի բացում (ինչին նոյեմբերին 9-ին համաձայնել է կապիտուլիանտը, բայց որին դեռևս հաջողությամբ դիմադրում ենք մենք)։
2. Հայաստանի արտաքին բոլոր ճանապարհների վերահսկում թուրքական կողմից։
Այս պահին մենք ունենք արտաքին աշխարհին կապող միայն 2 ճանապարհ, որոնք նոմինալ դեռ թուրքական վերահսկողության տակ չեն։ Մեկը Տավուշով դեպի Վրաստան, մյուսը՝ Սյունիքով դեպի Իրան։ Վերջինս երեկ գիշերվանից արդեն լիարժեք կերպով վերահսկվում է Ադրբեջանի կողմից։ Տավուշի անկլավների հանձնումից հետո Վրաստանի հետ մեր ճանապարհը ևս կանցնի վերահսկողության ներքո։ Արդյունքում մենք կունենանք ոչ թե ապաշրջափակում, այլ լիարժեք շրջափակում։
Իսկ հիմա պատկերացնենք, որ ՀՀ-ն կատարում է Ադրբեջանի պահանջները. տալիս է միջանցքը, անկլավները և որի դիմաց Ադրբեջանը թույլատրում է, որ հայկական մեքենաները գնան Իրան կամ Ռուսաստան (իրականում, սա չունի տնտեսական գրեթե ոչ մի դրական օգուտ, բայց պատկերացնենք)։ Ադրբեջանը ցանկացած պահի, Հայաստանից նոր զիջումներ կորզելու համար (իսկ իրենց՝ միայն հողային պահանջների ցանկը հասնում է մոտավորապես մինչև Նոր Նորք) ցանկացած պահի փակում է ճանապարհ, ինչպես դա արել է այս գիշեր։ Ադրբեջանում «հայկական ապաշրջափակումը» նշանակում է «Հայաստանի լիարժեք շրջափակում», որի շնորհիվ Հայաստանը կկորցնի ինքնուրույն զարգանալու որևէ հնարավորություն։
Հենց այս պարզ ու միաժամանակ իրատեսական ծրագիրն է իրականացնում Ադրբեջանը (Թուրքիայի գործուն մասնակցությամբ) և այս պահին նվաճում ճանապարհը՝ մեզ ստիպելով գնալու զիջումների։ Ցանկացած մեկը, ով ուզում է 10 տարուց ունենալ հայկական պետություն, պիտի այս պարզ իրողությունը գիտակցի և պահանջի ամեն գնով կասեցնել այս անկումը։ Այդ թվում՝ հեռացնելով այն դե ֆակտո իշխանությանը, որ չի տեսնում կամ չի ցանկանում տեսնել այս լրջագույն սպառնալիքը։
Հ.Գ. Կից քարտեզում «Հյուսիս-հարավ» ճանապարհային հանգույցն է, որի իրականացման դեմ աշխատում են Հայաստանի և Իրանի թշնամիները և որի մի հատվածը գիշերվանից փակել են մեր հարևանները։
Forwarded from Elbakyan's diary
Սյունիքի Բարձրավան (Երիցաթումբ) գյուղը շրջափակման մեջ է՝ զրկված հացից և բուժօգնությունից։ Պատճառն այն է, որ գյուղն աշխարհին կապող միակ ճանապարհը Գորիս-Կապանն է, որը Մազրայի հատվածում հանձնվել է թշնամուն։ Ես հիշեցնեմ, որ Երիցաթումբ գյուղը վերջին անգամ պատերազմական վիճակում ու ռազմաճակատային եղել էր 1920 թ., երբ Դրոն ու Նժդեհը Զանգեզուրն ազատում էին թուրքերից մինչև Ղուբաթլու։ Այնպես որ Հայաստանի գահը զավթած դրածո թուրքամետ իշխանությունը Հայաստանը ոչ թե 1988 թ. է հետ շպրտել, այլ 1918-1920 թթ.։
Վախճաններդ կորուստ է լինելու։
Արդեն կարող ենք արձանագրել, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը կապիտուլիանտի գլխավորությամբ համակերպվել է Գորիս-Կապան մայրուղու կորստի հետ և որևէ իրական քայլ այն Հայաստանի վերահսկողության տակ վերցնելու համար չի անելու:
Վստահ կարելի է պնդել նաև, որ Ադրբեջանը խորացնելու է իր ներկայությունը Սյունիքում` վերցնելով նոր ենթակառուցվածքներ ու տարածքներ, քանի որ համոզվել է, որ որևէ դիմադրության հայկական կողմից այն չի հանդիպում և չի հանդիպելու:
Դեռ փետրվարին մեր գնահատմամբ` այս իշխանության մնալու պարագայում Սյունիքի թյուրքացումը կտևեր 5-7 տարի: Մենք սխալվել ենք. Սյունիքի նվաճումը կլինի շատ ավելի արագ:
Ինչ անել հարցի պատասխանը շատ պարզ է. հեռացնել դե ֆակտո թուրքամետների կառավարությանը:
Թուրքիայի նախագահ Էրդողանն այսօր օդանավում ավանդական մամուլի ասուլիսն է տվել թուրքական լրատվամիջոցներին, որի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին։
Եթե մի կողմ դնենք դիվանագիտական լղոզված ձևակերպումները, ապա ըստ էության նա վերաշարադրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իրենց թելադրած նախապայմանները.
հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության սկզբունքի ճանաչման վրա, այսինքն՝ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքային ամբողջականությունը;
ոչ վաղ անցյալի պատմությունը չպետք է լինի խոչընդոտ, միակողմանի մեղադրանքների փոխարեն դեպի ապագան նայող մոտեցումներ պետք է լինեն, այսինքն՝ Հայաստանը պետք է դադարի Թուրքիային մեղադրել Հայոց ցեղասպանության և 20-րդ և 21-րդ դարերի ընթացքում Ադրբեջանի հետ միասին գործած հանցագործությունների մեջ;
Հայաստանը Ադրբեջանի հետ պետք է կնքի խաղաղության պայմանագիր, այսինքն՝ լիարժեք հրաժարվի Արցախից;
պետք է կատարվեն նոյեմբերի 9-ի պարտավորությունները, այսինքն՝ բացվի Սյունիքի «Թյուրքական միջանցքը»։

Ահա սրանք են Թուրքիայի կողմից մեզ առաջադրվող նախապայմանները, որոնց կատարման դեպքում Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ և հնարավոր է՝ բացի իր կողմից միակողմանիորեն փակված հայ-թուրքական սահմանը։
Հաշվի առնելով վերջին օրերին ՀՀ դե ֆակտո իշխանության և դրա պարագլուխ կապիտուլիանտի հայտարարությունները Թուրքիայից անհասկանալի դրական ազդակների մասին, ինչպես նաև Էրդողանի կողմից այսօր արտահայտված «մեծ ցանկությունը, որ Հայաստանի նոր կառավարությունը տարածաշրջանի համար կլինի դրական գործոն», կարելի է եզրակացնել, որ եթե առաջիկայում հայ-թուրքական հարաբերություններում լինի որևէ էական զարգացում, ապա կնշանակի, որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունը համաձայնել է վերոնշյալ նախապայմաններին։
Հայաստանը պետք է հարաբերություններ կարգավորի Թուրքիայի հետ, սակայն դա երբեք չպետք է լինի մեր ազգային ու պետական շահերի հաշվին, ինչպես որ հիմա է։
Forwarded from Elbakyan's diary
• Այսօր՝ օգոստոսի 31-ին, լրանում է նախկին Ղուբաթլու (ներկայումս՝ Որոտան) շրջկենտրոնի ազատագրման 28-րդ տարեդարձը։

• Որոտան քաղաքային համայնքը կազմավորվել է 2013 թ․-ի հունիսին՝ տեղում գործող զինավանի հիմքի վրա։ Համայնքը բաղկացած է բուն Որոտան քաղաքից, ինչպես նաև Անդոկաբերդ, Բարկուշատ, Դողար և Վանանդ գյուղերից։

• Արցախյան երրորդ պատերազմի (2020 թ․ սեպտեմբեր-նոյեմբեր) արդյունքում Որոտան քաղաքը և համայնքի տարածքը ժամանակավորապես օկուպացվել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից։

• Նկարում՝ Որոտանի հուշարձաններից, որ օկուպացիայի ընթացքում ոչնչացվել է ադրբեջանական վանդալների կողմից։