Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
10.2K subscribers
984 photos
134 videos
6 files
1.13K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
加入频道
ՍՅՈՒՆԻՔՈՎ ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

Մայիսի 30-ին աշխատանքային այցով Ադրբեջան էր ժամանել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ա. Քարաիսմաիլօղլուն, ով Բաքվում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ հանդիպումից հետո մեկնում է Հորադիզ կայան՝ տեղում ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։
Խոսքը Արցախի հարավային՝ մերձարաքսյան շրջանով դեպի Սյունիք կառուցվող երկաթուղու և ավտոմայրուղու մասին է, որի կառուցումը ոչ միայն վստահել են թուրքական շինարարական ընկերություններին, այլև բուն գործընթացն, ըստ էության, համակարգում է Թուրքիան։
Թուրքիայի ներգրավվածության նման բարձր աստիճանը պայմանավորված է այն պարզ հանգամանքով, որ վերոնշյալ տրանսպորտային նախագիծը պետք է դառնա Սյունիքով թուրքական միջանցքի հիմնական հատվածը (շուրջ 120 կմ)։ Տեղում ասուլիսի ժամանակ նախարար Քարաիսմաիլօղլուն ևս մեկ անգամ հաստատեց, որ «Նախիջևանի միջանցքի» (Թուրքիան և Ադրբեջանը օգտագործում են մի քանի անուն Սյունիքով անցնող միջանցքի համար՝ «Զանգեզուրի», «Նախիջևանի», «Մեղրիի», «Թյուրքական» և այլն) բացումն ընթացքի մեջ է և այն դառնալու է «Թուրքիայի համար ալտերնատիվ ճանապարհ»։

Դրանից մի քանի օր առաջ՝ մայիսի 25-ին Ադրբեջանի խորհրդարանի Տարածաշրջանային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ս. Նովրուզովը հայտարարեց, որ պատերազմից հետո Ադրբեջանի առջև կանգնած 4 հիմնական խնդիրներից մեկը «ինչ գնով էլ լինի՝ Զանգեզուրի միջանցքի բացումն է», որին պետք է ծառայեն Ադրբեջանի բոլոր ջանքերը։

Հունիսի 1-ին ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանություններին ներկայացնող փոխվարչապետ Մ. Գրիգորյանը, անդրադառնալով Սյունիքով թուրքերին տրամադրվող միջանցքին, հերթական անգամ փորձեց մանիպուլացնել՝ պնդելով, որ «Եթե միջանցք անվանելով ինչ-որ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ՝ դա այլ հարց է, բայց եթե միջանցք ասելով մարդիկ նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ հանգամանք, ապա դա բացառվում է։ Մեր քննարկումների հարցերի շրջանակում կարծում եմ` դա զուտ տերմինի խնդիր է»։ Հարցն իբր տեղափոխելով տերմինների դաշտ՝ կապիտուլյանտ իշխանության ներկայացուցիչը հերթական անգամ մոռացավ նշել, որ իրենց կողմից Սյունիքով թշնամուն տրամադրվող ճանապարհի անվտանգությունը, ըստ նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն հայտարարության, ապահովելու է ոչ թե հայկական կողմը, այլ երրորդ երկիր, ինչը հենց միջանցք է, այսինքն՝ հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ։

Այս երեք փաստերը հերթական անգամ վկայում են, որ Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն շարունակաբար ճնշում են Հայաստանին՝ Սյունիքով միջանցք տրամադրելու հարցում, այլև այդ ուղղությամբ անում են անհրաժեշտ շինարարական աշխատանքը (տե՛ս կից ներկայացված քարտեզը թուրք նախարարի վերոնշյալ հանդիպումից (մանուշակագույն միջանցքի հատվածն է)։ Սյունիքով միջանցքն ներկայումս Թուրքիայի տարածաշրջանային գլխավոր գերակայությունն է, որը վերջինիս դարձնելու է տարածաշրջանային գերտերություն, իսկ մեզ մի քանի տարուց վերջնականապես զրկելու է ոչ միայն Սյունիքից, այլև պետականությունից։
Միջանցքի գաղափարին այս պահին ընդդիմանում են տարածաշրջանի տարբեր դերակատարներ՝ Իրանից մինչև Ֆրանսիա, սակայն դրան կողմ է կապիտուլյանտն ու իր գլխավորած օկուպացիոն ռեժիմը։ Հենց սա է պատճառը, որ տեղեկատվական դաշտում թուրքամետ իշխանության ներկայացուցիչները ամեն օր լցնում են նոր «աղմկահարույց թեմաներ», որպեսզի շեղեն հանրության ուշադրությունը իրապես մեր գլխավոր խնդիրներից՝ Սյունիքով թուրքերին խոստացված միջանցքից և կապիտուլիացիոն երկրորդ փաստաթղթից։ Երկուսն էլ աղետ են Հայաստանի համար։
Փաստորեն երկրորդ և երրորդ նախագահներն էլ են օրերս անդրադարձել միջանցքի թեմային՝ հստակ նշելով դրա անթույլատրելիության մասին
Սերժ Սարգսյան՝ https://www.facebook.com/3rdPresidentofRA/posts/639809250283782
Ռոբերտ Քոչարյան՝ https://news.am/arm/videos/45413.html
Մի բան էլ միջանցքի թեմայով. երկու քարտեզ՝ ինֆոգրաֆիկայով, որոնք բացահայտում են միջանցքի մասին թուրքական պատկերացումները (երկուսն էլ պատրաստված են թուրքական պետական զլմների կողմից՝ TRT և Anadolu Ajansı)։
2021թ. ապրիլից Թուրքիայի զինված ուժերը նոր ռազմագործողություն են իրականացնում Իրաքի տարածքում, որի արդյունքում արդեն իսկ գրավված է 40 կմ քառակուսի տարածք, 22 իրաքյան գյուղի բնակիչ (մոտ 1500 մարդ) բռնագաղթվել է, ավերվել են տեղական տնտեսությունը։ Սրան զուգահեռ թուրքական բանակը նվաճված տարածքներում կառուցում է նոր ճանապարհներ դեպի իրենց դիրքեր ու բազաներ (և կտրում է անտառները, որպեսզի զրկի քրդերին դիմադրություն ցույց տալու հնարավորությունից)։
Այս ամենը տեղի է ունենում առցանց՝ բոլորի աչքի առաջ, Իրաքի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, առանց որևէ կաշկանդվածության, «Թուրքիայի և տարածաշրջանի անվտանգությունը ապահովելու» գեղեցիկ պատրվակով։ Իսկ իրականում Թուրքիան պարզապես բացահայտ կերպով նվաճում է այն տարածքները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն իր համար։ Դա հնարավոր է, քանի դեռ չկա դիմադրություն հակառակ կողմից, քանի դեռ Իրաքը չի կազմակերպվում որպես ամուր պետություն։
Արդեն 25 օր է՝ Ադրբեջանի բանակը մտել է ՀՀ սահմանները և որոշ տեղերում խորացել մինչև 5 կմ։ ՀՀ դե ֆակտո իշխանությունը լուռ է այս հարցում, բայց շարունակում է թշնամիներ ստեղծել ու փնտրել Հայաստանի ներսում, քարոզարշավ անել ու թուլացնել մեր պետությունը։
Թուրքամետ օկուպացիոն ռեժիմը հենց այսպես է լինում։
Ու եթե չհեռացնենք այս վարչախմբին, ապա բոլորին խորհուրդ կտամ ուսումնասիրել վերջին 10 տարում Իրաքում ու Սիրիայում տեղի ունեցողը։ Բոլոր մանրամասներով կտեսնենք մեր առաջիկա տարիների ապագան։
Թուրքիայի կողմից անտառների վերացումն ու ճանապարհների կառուցումը պատկերող քարտեզ։
Forwarded from Elbakyan's diary
ՊԱՏԱՍԽԱՆ || Ինչո՞ւ է «էդտեղ ադրբեջանցիներ են ապրել, ուրեմն իրենցն է» պնդումը սուտ

* տե՛ս Ֆեյսբուքում
* տե՛ս Յութուբում
Ամենայն Հայոց կաթողիկոսը այսօր րոպեներին սուրբ պատարագ է մատուցում Արցախի Ստեփանակերտի Մայր տաճարում։ Նայում ու փշաքաղվում եմ։
Արդեն երեք օր է՝ Վեհափառն Արցախում է, որին կապիտուլյանտն ու թուրքամետների իր թիմը թողել են բախտի քմահաճույքին։ Ազգային եկեղեցին մեր պետության ու ազգի հիմքերից է։ Թեև ակնհայտ է, որ Վեհափառը մտահոգ է, սակայն բուն այցն ու հայրապետական մաղթանքը վստահություն են ներշչնում, որ ազգային ու եկեղեցական ջանքերով վերականգնելու ենք մեր պետականությունն ու Արցախի ամբողջականությունը։ Ես հավատում եմ։ Օհնաբեր կիրակի բոլորիս։
Forwarded from Elbakyan's diary
Ընկերս և գործընկերս՝ թուրքագետ Վարուժան Գեղամյանը, պատմում է իր, Կարեն Իգիթյանի, Հրանտ Միքայելյանի, Սերգեյ Մելքոնյանի և Ձեր խոնարհ ծառայի համահիմնադրած «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի մասին

https://www.youtube.com/watch?v=ytlrnH6KsRc
Հրանտ Միքայելյանը վերլուծել է այս պահին ուժերի դասավորվածությունը:
‼️ Анализ нового опроса: Кочарян как вероятный победитель парламентских выборов 20 июня

С самого дня капитуляции, в значительной группе общества возникло твердое ощущение, что Пашинян должен уйти в отставку и понести наказание за поражение в войне и все свои действия, которые к этому привели. Однако эта часть общества не составляла большинство, а скорее около трети. Общество долго не могло оправиться от шока, и Пашинян сохранял доминирующие позиции. В этом смысле проведение выборов предполагало его легитимизацию, а также предоставление возможности переизбрания, что, по моему убеждению, представляет собой критические риски для выживания Армении.

Более того, его переизбрание, пусть и с несколько меньшим процентов голосов, чем в 2018 году, выглядело почти неизбежным. Но сейчас ситуация изменилась: впервые возникла реальная конкуренция, где Пашинян может не только проиграть коалиции оппозиционных партий, а и вообще проиграть борьбу за первое место и также проиграть борьбу за власть. Опрос MPG показал, что уровень поддержки блока "Армения" под руководством Роберта Кочаряна почти сравнялся с партией "Гражданский договор" в уровне поддержки и вскоре может ее обойти, учитывая те тенденции, которые наблюдаются в последние месяцы.

Анализ этой ситуации, тенденций, а также данных, представлен в статье. @ Dataarm
Կապիտուլիացիոն իշխանությունը հենց էսպիսին է լինում՝ չի հանդուրժում իր իսկ հայտարարած ժողովրդավարական սկզբունքները։
Forwarded from Mediaport
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
‼️ ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի ախրանիկները դաժան ծեծի են ենթարկել «Նիկոլ, դավաճա՛ն» բացականչած քաղաքացուն

Ականտեսների խոսքով՝ քաղաքացուն ծանր վիճակում դրեցին մեքենան ու հեռացրեցին տեղանքից:

Տեսանյութում երևում է ինչպես են Փաշինյանին ուղեկխմբով վազում «Նիկոլ, դավաճա՛ն» բացականչած քաղաքացու հետևից:
Forwarded from Elbakyan's diary
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ո՞ՒՄ ԸՆՏՐԵԼ (18+)

• Իջևանի գնդի զինծառայողներն են Քաշաթաղի Սարատակ-Այգեհովիտ ուղղությամբ։ Հոկտեմբերի 19-ին տղաները փորձել են բաց դաշտի մեջ խրամատավորվել՝ ընկնելով ադրբեջանական ռմբակոծության տակ։ Նրանց անպատրաստ այստեղ ուղարկողը հանցավոր հրաման է տվել։

• Իսկ գիտե՞ք, ո՞րն էր իրական մարտական խնդիրը, որը գաղտնի են պահել տղաներից։ Նրանք պիտի իրենց վրա վերցնեին թշնամու կրակը, որ մեկ այլ ստորաբաժանում կարողանար կապիտուլյանտի որդուն հանել կիսաշրջափակումից։ Այս մարդկանց ստույգ մահվան են ուղարկել՝ հանուն ոչնչի, ավելի ճիշտ՝ ՀԱՆՈՒՆ ՈՉՆՉՈՒԹՅԱՆ։

• Իսկ գիտե՞ք, ինչ եղավ հաջորդ օրը, երբ «օպերացիան» կատարված էր։ Կապիտուլյանտն այն իրականացնողին գնդապետից բարձրացրեց գեներալ-մայորի աստիճանի…

• Հունիսի 20-ին «Հայաստան» դաշինքից և «Պատիվ ունեմ» դաշինքից զատ որևէ այլ ուժի տրված ձայն նշանակելու է, որ քվեարկողը մեղսակից է այս տղաների մահվան մեջ և համաձայն է, որ ըստ աստվածային արդարության՝ նույն ճակատագրին արժանանա նաև իր որդին, այսինքն՝ զոհվի ՀԱՆՈՒՆ ՈՉՆՉՈՒԹՅԱՆ։
Forwarded from Mediaport
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
‼️ՀՐԱՏԱՊ. Ոստիկանները բռնության ենթարկելով բերման ենթարկեցին «Նիկո՛լ, դավաճան» բացականչած տարեց կնոջը:
Թշնամական Ադրբեջանի բանակը արդեն մեկ ամիս է՝ ՀՀ սուվերեն տարածքում է, իսկ այսօր ադրբեջանցիները գերի են վերցրել մեր հերթական զինվորին ու դատելու են որպես դիվերսանտ։
Նույն այդ րոպեներին կապիտուլյանտ Ն. Փաշինյանը, ով արձակուրդ է վերցրել, որպեսզի զբաղվի նախընտրական քարոզչությամբ, փոխանակ զբաղվելու մեր պետության ամրացմամբ ու պաշտպանությամբ, գլխարկով ու փողկապով քարոզում է այն հայերի դեմ, որոնք դեմ են իրեն՝ բոլորին պիտակավորելով ամենավերջին բառերով։ Ո՛չ, նա թշնամու դեմ չի կանգնում ու ձեռք ցույց տալիս, այլ ճչում է հայերի վրա։
Սա է թուրքամետ իշխանությունը՝ իր ողջ պերճանքով։
Ինձ համար մասնագիտական տեսանկյունից ամեն բան պարզ է՝ Ադրբեջանն ու Թուրքիայում Հայաստանում ունեն դաշնակիցներ, որոնք դեռ դե ֆակտո իշխանություն են։ Չգիտեմ էլ, թե ինչու գրեմ նոր փաստեր։ Սակայն բարոյականությունս ստիպում է նորից հիշեցնել այս հարթակի միջոցով, որ այս իրավիճակում թուրքամետ կապիտուլյանտին ձեր լուռ անտարբերությամբ կամ խոսուն աջակցությամբ դուք օգնում եք թշնամուն շարունակել գրավել ու գերեվարել մեզ։
Հունիսի 20-ից հետո, եթե կապիտուլյանտը մնա մեր երկրի ղեկին, հանձնելու են մեզ բոլորիս։
Forwarded from TOGARMA
Друзья, сегодня в рамках авторского проекта Амалии Акоповой «1 день ДО» - Варужан Гегамян.

Спецпроект «1 день ДО» - ежедневные интервью в предверии внеочередных выборов с экспертами, политическими и общественными деятелями Армении и членами политических альянсов.

Тема: Внешняя политика Армении в регионе Южного Кавказа и Ближнего Востока.

Гость: Варужан Гегамян, кандидат исторических наук, тюрколог, старший преподаватель факультета востоковедения ЕГУ

Автор и ведущая проекта: Амалия Акопова — журналист, продюсер. Автор ТГ «Аутентичная Армения» @authenticarmenia

Аудиочат начнется в 21:00 по Москве (в 22:00 по Еревану), присоединяйтесь.

Вопросы ПО ТЕМЕ пишите в комментариях, острые будут озвучены.

Телеграм канал: @togarma301
Մեր «Հայկական նախագիծ» կազմակերպությունը այս շաբաթ օրվա համար ունի հերթական բաց դասախոսությունը, որն այս անգամ անցկացվելու է Սևաբերդում՝ մի յուրահատուկ ամրոցի մոտ։
Տեղերը խիստ սահմանափակ են, ուստի դիմումները հնարավորինս շուտ ուղարկեք, որ միանաք մեզ։ Բոլոր մանրամասները՝ https://school.armenianproject.com/2021/06/09/monte2021/ ։
5 փաստ, որ պետք է իմանալ հրապարակված ձայնագրությունը հասկանալու համար

2016 թվականին Ի. Ալիևը հրապարակային խոստովանեց, որ իրեն համանախագահները և ըստ էության՝ «միջազգային հանրության» մեծ մասը ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը (փաստացի Արցախի՝ Հայաստանի մաս լինելը)։ Մինչ այդ Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի տապալումը արդեն իսկ ապացուցել էր, որ զենքի ուժով հայկական կազմակերպված պետության դեմ չի կարողանա հաղթանակ տանել։ Փաստացի, մինչև 2018թ. բանակցային դաշտում հայկական կողմը հաղթողի դիրքերից էր բանակցում, որի հետ համակերպվել էին բոլորը, այդ թվում՝ նույնիսկ Ադրբեջանը։
2018 թվականից հետո հայկական պետությունը սկսեց թուլանալ, քանի որ պետական համակարգը և դրա մաս կազմող ինստիտուտները սկսեցին քանդվել՝ բանակից մինչև դիվանագիություն։ Իսկ կապիտուլյանտ Ն. Փաշինյանը, հրաժարվելով նախորդիվ ձեռքբերված բանակցային փաթեթից, դրանով փաստացի Ադրբեջանին տվեց casus belli` պատերազմի «արդար առիթ». Հայաստանը փաստացի հրաժարվեց բանակցային գործընթացից, իսկ երբ հրաժարվում են բանակցությունից, սկսվում է պատերազմը։
2018թ. սկսած Ադրբեջանը սկսեց պատրաստվել պատերազմին, իսկ Հայաստանը՝ ճիշտ հակառակը։ Իմիջիայլոց, հայկական հասարակության զգոնության թուլացման վրա ազդեց նաև Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության նվազումը, որը կապիտուլյանտն ու իր թիմը ներկայացնում էին որպես իրենց բանակցային ձեռքբերումը։ Մինչդեռ, իրականում, Ադրբեջանը պատկերավոր ասած «տակտիկական նահանջ» էր կատարել, որպեսզի սեպտեմբերյան հարվածը ավելի հուժկու և անակնկալ լինի կապիտուլյանտին հավատացող հայ հասարակության զգալի մասի համար։
Կապիտուլյանտը, ինչպես այլ հարցերում, բանակցային գործընթացում խնդիր ուներ ոչ թե մեր դիրքերը բարելավել, այլ սեփական վարկանիշը բարձր պահել (ձայնագրության մեջ ուղիղ ասում է այդ մասին՝ «ուզո՞ւմ եք, որ ինձ դավաճան ասեն»։ Նմանատիպ արդարացում նա բերեց նաև կապիտուլիացիայից հետո։), և հենց այդ էր պատճառը, որ մինչև պատերազմը գոռում էր «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ այսօր Գորիսից այն կողմ գտնվող տարածքը կոչում է «Ադրբեջանի հող»։ Եթե կապիտուլյանտն իսկապես լիներ Հայաստանի շահերը ներկայացնողը, ապա այսօր իր «շնորհիվ» բանակցային գործընթացում չէին լինի Տավուշի, Սյունիքի ու Արարատի մարզերի մեր գյուղերը թուրքերին նվիրելու թեման։
Հրապարակված ձայնագրությունը ևս մեկ անգամ շատ հստակ ապացուցում է, որ մեր երկրի ղեկավարը և իր վարչախումբը ոչ միայն հեռու են դիվանագիտությունից ու քաղաքականությունից, այլև պատրաստ են տապալել հայկական ամեն բան, որպեսզի որևէ մեկին դափնի չհասնի՝ բացի իրենցից։ Պատրաստ են դա անել ամեն գնով, նույնիսկ՝ ամենաթանկ։
Հրապարակված ձայնագրությունը կարևոր դետալ է մեր պատմության նորագույն փուլի ուսումնասիրության և մեղավորների տեղի և դերի հստակ արձանագրման համար։