Մեր «Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիր, տնտեսագետ, սոցիոլոգ Հրանտ Միքայելյանի նոր ու հույժ կարևոր հոդվածը ընտրությունների ժամանակ հնարավոր խախտումների մասին։
Forwarded from Армения в цифрах и фактах
📌 Будут ли выборы честными и демократичными?
После начала избирательного процесса у многих людей возникли вопросы о качестве выборной процедуры, которая ожидает Армению через 10 дней. В этом вопросе нельзя уйти от общей политической ситуации, которая была в стране в последние три года. Также, надо учитывать все риски несвободного голосования, поскольку когда мы обсуждаем результаты опросов, они показывают лишь картину общественного мнения, а политический расклад будет определен результатами выборов.
Все аспекты потенциального влияния на результаты выборов подробно обсуждены в статье по ссылке.
Говоря кратко, скажу, что риски отдельных и довольно частых нарушений, есть, но взять и нарисовать результаты ни у кого не выйдет. @ Dataarm

Кавказский Узел
Будут ли выборы 20 июня честными? Потенциальные риски демократичности выборов
До парламентских выборов, которые определят судьбу Армении, осталось 10 дней, а уже кампания приобрела тяжелейшие формы – компроматы, угрозы и ожесточенная борьба с отсутствием явного фаворита и отсутствием предрешенности результата. И все это учитывая то…
Forwarded from Elbakyan's diary
Հունիսի 12-ին՝ Մոնթե Մելքոնյանի մահվան 28-րդ տարելիցին, մեր «Հայկական նախագիծ» կազմակերպությունն իրականացնելու է դասախոսություն-այց։
Մանրամասները և դիմելու կարգը՝ այստեղ
Մանրամասները և դիմելու կարգը՝ այստեղ
Forwarded from Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin (+)
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
✅ Հունիսի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայաստանի եպիսկոպոսների խորհրդակցություն, որի ընթացքում շոշափվել են մեր հայրենական կյանքի ներկա իրավիճակին առնչված հարցեր: Խորհրդակցության ավարտին ընդունվել է հետևյալ հայտարարությունը․
💬 «Քննարկելով մեր հայրենիքի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները՝ խորը մտահոգություն ենք հայտնում Հայաստանի ներքաղաքական կյանքում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների այս շրջանում արձանագրվող մի շարք դատապարտելի երևույթների առնչությամբ։
✅ Հունիսի 7-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրից տեղ գտած ատելության խոսքը, վարկաբեկիչ և վիրավորական արտահայտությունները, հայհոյելու, հաշվեհարդարներով ու բռնությամբ սպառնալու վարքագիծը, ցավոք, մեր հասարակությանը կարող է կանգնեցնել այնպիսի կացության առջև, որի ահագնացման պարագայում անխուսափելի պիտի դառնան անհանդուրժողության, ատելության և թշնամանքի հողի վրա քաղաքացիական բախումները։ Արդարացում չունեն և դատապարտելի են բոլոր այն քայլերը, որոնք պառակտում և բևեռացնում են պատերազմի ցավերը դեռ չամոքած մեր հասարակությանը։ Անառարկելի ճշմարտություն է՝ չար սերմը երբեք չի կարող բարի պտուղ տալ, և ինքն իր մեջ բաժանված ամեն տուն՝ կանգուն մնալ (հմմտ․ Մատթ․ ԺԲ 25)։
✅Նժարի վրա է դրված հայրենիքի ապագան։ Հարկ է հայրենասիրություն, նախանձախնդրություն ու հետևողականություն դրսևորել հայրենիքի շուրջ մեր ժողովրդի միասնական տեսլականի ձևավորման գործում, որպեսզի յուրաքանչյուրը պատիվ համարի խոնարհվելը այդ տեսլականի իրագործման լծի ներքո։ Դա է նվազագույն գինը, որ կարող ենք վճարել բոլոր ժամանակների մեր նահատակ զավակների անձնազոհության դիմաց։ Այս գիտակցությունը պետք է գերակայի մեր երկրում և ուղիներ հարթի առկա խնդիրների հաղթահարման։
✅ Այսու կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում հատկապես իշխող կուսակցությանը, զերծ մնալու անպատշաճ խոսվածքից ու պահվածքից։ Բազմադարյա հարուստ մշակույթ և բարձր արժեքներ կերտած մեր ժողովրդին անհարիր են այդպիսի դրսևորումները, որոնք նսեմացնում են մեր ազգային նկարագիրն ու վարկը։ Մի՛ եղեք չարի սերմնացաններ և անընդունելի վարքագծով գայթակղություն մի՛ դարձեք քրիստոնյա մեր ժողովրդի համար։
✝️ Աղոթում ենք, որ Տերը Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղության մեջ պահի մեր երկիրը՝ պարգևելով իմաստություն համայն մեր ժողովրդին՝ սիրո և համերաշխության մթնոլորտում արարելու իր վաղվա օրը»։

Եթե ուզում եք վաղն անցկացնել հաճելի մարդկանց միջավայրում, յուրահատուկ վայրում և այդ ամենին զուգահեռ բաց լսարանի սկզբունքով լսեք դասախոսություններ բնության գրկում, ապա հրավիրում ենք մեր «Հայկական նախագիծ» ՀԿ-ի վաղվա դասախոսություն-այցին դեպի Կոտայքի մարզ՝ Սևաբերդ։
Դեռ մի քանի տեղ ունենք, ու եթե առաջիկա 3 ժամվա ընթացքում դիմեք, կկարողանաք միանալ մեզ։
Բոլոր մանրամասները՝ https://school.armenianproject.com/519/
Վաղն ազգային հերոս Մոնթեի օրն է և մեր օրը սկսվելու է նրա շիրիմին այցելությամբ։
Դեռ մի քանի տեղ ունենք, ու եթե առաջիկա 3 ժամվա ընթացքում դիմեք, կկարողանաք միանալ մեզ։
Բոլոր մանրամասները՝ https://school.armenianproject.com/519/
Վաղն ազգային հերոս Մոնթեի օրն է և մեր օրը սկսվելու է նրա շիրիմին այցելությամբ։
Forwarded from Elbakyan's diary
Մոնթեի ծննդյան օրը կապիտուլյանտն Ադրբեջանին հանձնեց Մոնթեի ազատագրած Քարվաճառի շրջանը։
Մոնթեի մահվան օրը կապիտուլյանտն Ադրբեջանին հանձնեց Մոնթեի նահատակության վայր Աղդամի շրջանի քարտեզը։
Կապիտուլյանտն ու նրա աջակիցները մարմնավորված հակաՀայաստանն են։

Իմ աշխատանքի բերումով ես ամենօր հետևում եմ, թե ինչ են գրում/քննարկում/անում Թուրքիայում և Ադրբեջանում։
Պետք է արձանագրեմ, որ այս օրերին թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում մեծ եռանդով քննարկում են Հայաստանում կայանալիք ընտրությունները։ Այդ քննարկումներում մեր թշնամիները անկողմնակալ չեն. բոլոր քաղաքական ուժերի և հասարակական շրջանակների ներկայացուցիչները անթաքույց ցանկանում եմ, որ Հայաստանում իշխանության ղեկը շարունակի մնալ կապիտուլիանտ Ն. Փաշինյանի գլխավոր թիմի ձեռքին։
Սակայն այս ամենը չի ավարտվում միայն քննարկումներով. առկա է նաև բացահայտ աջակցություն՝ քարոզչության տեսքով։
Բերեմ միայն մեկ վառ օրինակ։
2021թ. ապրիլի 8-ին Թուրքիայի պետական Ռադիոհեռուստաընկերությունը՝ TRT-ն, որն այդ երկրի պետական գլխավոր քարոզչական ռեսուրսներից է, իր ռուսալեզու տարբերակում հրապարակում է ««Ժողովրդագրական ճգնաժամը Հայաստանում. ինչո՞ւ են հայերը լքում իրենց հայրենիքը» վերնագրով։ Վերնագրից անմիջապես հետո նշված է հիմնական պատճառը՝ ըստ թուրքական պետության. «Գլխավոր պատճառը քաղաքական և տնտեսական իրադրությունն է։ Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի հետ կապված Հայաստանի տնտեսության համար բացասական հետևանքներից զատ երկրի տնտեսական և ժողովրդագրական հետընթացի մեջ ներդրում են ունեցել նախկին էլիտաները՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։... Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ իրենց աչքով են տեսել, թե ինչի է վերածել Հայաստանը Թավշյա հեղափոխության ընթացքում հեռացված Քոչարյանի կլանը և չեն ցանկանում դրա վերադարձը»։
Անզեն աչքով կարող ենք տեսնել, որ թուրքական պետական լրատվականի քարոզչությունը բառ առ բառ համընկնում է Հայաստանի կապիտուլիացիոն թիմի քարոզչության հետ։
Այսօրինակ հրապարակումները բազմաթիվ են, ինչը հանգեցնում է միայն մեկ տրամաբանական եզրահանգման. Հայաստանի թշնամիներ Թուրքիան և Ադրբեջանը, որոնք խնդիր ունեն թուլացնելու և վերացնելու հայկական պետությունը, հետապնդում են նույն շահերը, ինչ ՀՀ-ում դեռևս իշխող կապիտուլիանտն ու իր թիմը։ Որովհետև չի կարող թուրքական պետական լրատվամիջոցի հռետորաբանությունը, բառապաշարն ու քարոզչական թեզը մեկին մեկ համընկնել այն քարոզչական թեզերի հետ, որը տարածում են Արցախն ու Հայաստանի այլ կտորներ թշնամուն հանձնած տգետները։
Ուստի բավական հիմնավոր կարելի է համարել նաև այն ենթադրությունները, որ երեկ մեր գերիների վերադարձը կատարվել է ոչ թե հայկական կողմի ջանքերով (որոնք ըստ էության բացակայել են), այլ մեր թշնամիների կողմից հստակ մտացված ծրագրով՝ ուղղված կապիտուլիանտին աջակցելուն և իջնող վարկանիշը մի քանի տոկոսով բարձրացնելուն։ Չզարմանա՛ք նաև, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կապիտուլիանտը կներկայացնի այլ նմանատիպ «անակնկալ հաղթանակներ»։
Այսպիսի պայմաններում հունիսի 20-ին կա՛մ կկարողանանք հեռացնել դե ֆակտո թուրքամետ իշխանությանը, կա՛մ Հայաստանի տարածքի թուրքացումը կշարունակվի նոր թափով և հայկական ազգանուն ունեցող մարդկանց «շնորհիվ»։

Կապիտուլյանտի պատճառով թուրքին նվիրված հայկական Շուշին երեկվանից նախապատրաստում են Թուրքիայի նախագահ Էրդողանի այցին։ Շուշի մուտքի մոտ՝ Քարինտակ մտնող ճանապարհային հանգույցի մոտ կառուցվել է մի շինություն (տե՛ս ետին պլանում), որը, հավանաբար, կլինի պաշտոնական ասուլիսի վայրը։ Այս նկարը երեկ հրապարակել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն։
Հայոց բերդաքաղաքի նվաճումը թուրքական աշխարհի կողմից երկու օրից կնշվի ողջ պերճանքով, իսկ այդ հարցում գլխավոր մեղավորը ձեզ խոստանում է «ապագա»։

«Կասկած չունեմ, որ Փաշինյանը հաղթելու է հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում և դրանից հետո բանակցային գործընթացն ու խաղաղության հաստատումը կընթանան արագ տեմպերով». այսպիսինն է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիևի կարծիքը Հայաստանում ընտրությունների վերաբերյալ։
Այս օրերին թուրքական և ադրբեջանական մամուլը լի է կապիտուլիանտ Փաշինյանին գովաբանող հոդվածներով։ Իմիջիայլոց, դրանցում նշվում է, որ եթե Փաշինյանը մնա, ապա Հայաստանը խաղաղության պայմանագիր կկնքի Ադրբեջանի հետ՝ վերջնականապես հրաժարվելով Արցախից։
Հունիսի 20-ին սրա դեմն առնելու հնարավորություն կա։

Կարդում եմ 20-րդ դարասկզբի հայ ռազմական գործիչ Նիկոլ Դումանի «Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանության» աշխատանքը, որտեղ հեղինակը գրում է. «Բայց ինչ էլ լինի, թե՛ թշնամուն և թե՛ բարեկամին հարգանք ու պատկառանք ներշնչողը, դժբախտաբար, դեռ կոպիտ ուժն է: Եվ մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի՛ ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ, միշտ պետք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար...» (Դուման Ն., Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանութեան (հայ ժողովրդի երեք գլխաւոր հատուածների համար), 1907: Վերահրատարակությունը տե՛ս «Դեպի երկիր» մատենաշար, թիւ 10, Ե., 1992, էջ 7)։
Թուրքիայի նախագահ Էրդողանը ժամանեց Բաքու։ Համաձայն նախապես հայտարարված ծրագրի՝ նա կնոջ հետ այժմ կուղևորվի հայոց բերդաքաղաք Շուշի, որը այս պահին գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։
Պատահական չէ ընտրված այցելության օրը. հունիսի 15-ը տոն է Ադրբեջանում, նշվում է «Ադրբեջանական ժողովրդի Ազգային Փրկության օրը» (1993թ. հունիսի 15-ին Հեյդար Ալիևը ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ և հաստատեց միահեծան իշխանություն)։

Ահա այսպես Էրդողանի ավտոշարասյունը քիչ առաջ մեկնեց է Ադրբեջանի կողմից զավթված Արցախ: Օսմանյան բանակը չէր կարողացել նվաճել Շուշին, դա չէին կարողացել անել երիտթուրքերը, բայց դա հնարավոր դարձավ միայն այն պատճառով, որ Հայաստանում իշխանության եկան ամենատգետ ու անհայրենիք կադրերը, որոբծնց համար Շուշին «դժգույն ու դժբախտ» է: Ցավս անասելի է:
Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքվելու է երկու պետությունների համագործակցության մասին նոր պայմանագիր, որը ստացել է «Շուշիի հռչակագիր» (Şuşa bildirisi) անունը։
Պայմանագրի բովանդակության մասին կան տարբեր ենթադրություններ, սակայն ակնհայտ է, որ այնտեղ խոսք է գնալու Արցախում թուրքական տնտեսական ու քաղաքական ներկայության մեծացման, Սյունիքով անցնելիք «թյուրքական միջանցքի» մասին։
Իսկ այդ նույն ժամանակ Հայաստանի դե ֆակտո ղեկավարը, ով պիտի պաշտպաներ հայության շահերը, սպառնում է հայությանը հաշվեհարդարներով...

Էրդողանը հասավ Արցախի օկուպացված Վարանդայի շրջան, որը կապիտուլյանտի պատճառով հանձնվել է Ադրբեջանին:
◾ Ավելի քան 300 տարի Օսմանյան կայսրության ղեկավարները, իսկ այնուհետև երիտթուրք գործիչները ձգտում էին նվաճել Արցախի լեռնային հատվածի սիրտ Շուշի բերդաքաղաքը, որպեսզի վերահսկեին ողջ տարածաշրջանը։ Նույնիսկ պետության բացակայության պայմաններում Արցախի հայկական ուժերը կարողացել են դիմադրել թուրքական բանակների այդ փորձերին։
◾ Այսօր կատարվեց թուրքերի 300-ամյա երազանքը. Թուրքիայի առաջնորդը ոտք դրեց Շուշի բերդաքաղաքում և այսօրվանից իրենց նվաճողական հայացքը ուղղում են Արցախի մնացյալ 25%-ին և Սյունիքին։ Դա հնարավոր դարձավ այն պատճառով, որ 2018թ. Հայաստանում իշխանության եկան անհայրենիքները, որոնց համար Հայաստանն ու հայկական աշխարհը որևէ արժեք չունի և որոնք պատրաստ են զիջել մեր բոլոր արժեքները թուրք-ադրբեջանցիներին։
◾ Նկարներից վերևում դուք տեսնում եք Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին՝ Շուշիի քաղաքապետարանի շենքի առջև ռազմական շքերթ դիտելուց։ Իսկ ներքևում նույն շենքն է, որը հսկում էր սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը մինչև 2020թ. նոյեմբեր։
Այսօր, Հայաստանի դրոշի օրը, Հայկական պետության դե ֆակտո ղեկավարը այսօր Թուրքիային և Ադրբեջանին դատապարտող, քննադատող ոչ մի խոսք չի ասել այս առիթով, հայկական ոչ մի պաշտոնյա չանդրադարձավ այս թեմային։ Ո՛չ մեկ՝ ԱԳՆ-ից մինչև Անվտանգության խորհուրդ։ Ավելին, նույն ժամերին կապիտուլիանտն ու իր թիմը փորձում են իրենց ենթարկեցնել ընդդիմադիր Սյունիքը, որը թուրքերի հաջորդ երազանքն է։
Այ հենց այս պատճառով ենք պնդում, որ Ն. Փաշինյանը թուրքամետ կապիտուլիանտ է։ Ուստի հունիսի 20-ին պետք է հեռացնել թուրքահպատակ իշխանություններին, որպեսզի թուրքերի հաջորդ երազանքը չկատարվի։

Շուտով Թուրքիան թշնամու կողմից օկուպացված հայկական Շուշիում կբացի իր հյուպատոսությունը։
Forwarded from Elbakyan's diary
«Ադրբեջանում իշխող էլիտաները 100 տարի շարունակ հասկացել ու հիմա էլ հասկանում են, որ եթե Հայաստանում ղեկավարում են ազգային ներհայեցողությամբ ուժերը, Բաքուն առանց Թուրքիայի չի կարողանա պահել ո՛չ Նախիջևանը, ո՛չ Արցախի օկուպացված տարածքները։
Այս է պատճառը, որ Ադրբեջանի կազմում Նախիջևանի կարգավիճակը երաշխավորվել է Թուրքիայի կողմից դեռ 1921 թ.-ին, և այս է պատճառը, որ Թուրքիան հյուպատոսական ներկայացուցչություն է բացում Շուշիում։
Նրանք գիտեն, ինչից վախենալ և վախենում են ու ճիշտ են անում։
Շուշին եղել և լինելու է հայկական քաղաք»։
Կարեն Իգիթյան (https://m.facebook.com/story.php?story_fbid=2350320735101035&id=100003693948157)

Ահա թե ինչպիսի մարտավարություն ունեն գերիների հարցով մեր թշնամիները կամ կապիտուլիանտի հերթական դավաճանության մասին։