ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նոր հայտարարությունը՝ կապված Տավուշի և Արարատի մարզերում կապիտուլյանտի հանձնողական քաղաքականության հետ.
«Որոշ պաշտոնյաներ ու հանրային գործիչներ վերջին օրերին ՀՀ սահմանների մասին անում են խիստ վտանգավոր հայտարարություններ, խոսում են մեխանիկական մոտեցումներով՝ հղումներ անելով պարզապես ինչ որ քարտեզների կամ ուղղակի օգտագործելով «սահմանազատում» ու «սահմանագծում» բառերը:
Այդ պաշտոնյաներին ու հանրային գործիչներին զգուշացնում եմ՝
ձեր մեխանիկական հայտարարություններն ուղղակիորեն հակասում են ՀՀ ողջ բնակչության ու առաջին հերթին սահմանային բնակիչների իրավունքներին ու օրինական շահերին:
Այդ անպատասխանատու հայտարարությունները թմրեցնում են մեր ժողովրդի զգոնությունը, երկարաժամկետ հեռանկարում վտանգում են մեր երեխաների իրավունքներն ու խաղաղ ապագան:
Ճիշտ սահմանազատումը մարդու իրավունքների կարևոր երաշխիք է, բայց չի կարելի սահմանազատման հարցերին վերաբերվել մեխանիկական մոտեցումներով:»

Որքան կապիտուլյանտը մնա իշխանության, այնքան մենք մոտենալու ենք նոր՝ կործանարար պատերազմին։
Forwarded from Razm.info
Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում, որտեղ ներխուժել և հաստատվել են ադրբեջանցի զինծառայողները, թշնամու արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորումից զոհվել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ․ Խուրշուդյանը (ծնվ.՝ 1989թ․)։
https://razm.info/152470
https://razm.info/152470
Հայկական թելեգրամը զարգանում է: Շնորհավոր, Հրանտ ջան: Նորանոր ընթերցողներ:
Forwarded from Հրանտ Մելիք-Շահնազարյան
❗️Telegram-ում հետևորդներիս թիվն անցավ 5️⃣0️⃣0️⃣-ը։ Դժվար էր, բայց առաջին բարձունքը գրավված է։ Հուսով եմ՝ շարունակությունն ավելի հեշտ կլինի։ Ու քանի որ նման առիթների դեպքում ավանդույթ կա ներկայացնելու այն ալիքները, որոնք ես ինքս եմ հաճույքով կարդում, ուզում եմ սկսել, թերևս, ամենահետաքրքիրներից։ Նախապես նշեմ միայն, որ ներկայացնելու եմ բացառապես հայկական ալիքները։
✔️Վերլուծություն ու գնահատականներ
- Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյան
- Թուրքագետ Վարուժան Գեղամյան
- Քաղաքագետ Էդգար Էլբակյան
- Տարածաշրջանային զարգացումների հրաշալի գիտակ Աննա Աբրահամյան (Մշո աղջիկ)
- Տնտեսագետ Հրանտ Միքայելյան
- «Հայացք» վերլուծական կենտրոնի ալիք
- Իրանն իրանագետների աչքերով
- և դե իհարկե «Ոսկանապատ» վերլուծական կենտրոն
✔️Լուրեր և նորություններ
- Times.am լրատվական կայք
- Mediaport
- Ռազմինֆո մասնագիտացված լրատվական կայք
Վերջին շրջանում սկսել եմ հաճույքով հետևել նաև #antinikol շարժման ալիքին և «Պատիվ ունեմ» դաշինքի նորություններին։
Նշեմ, որ Telegram-ում առավել շատ հետևում եմ ռուսական և ռուսալեզու ալիքներին։ Որակյալ բովանդակությունն այնտեղ շատ շատ է։ Եվ անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ հայալեզու բովանդակությունն էլ հասնի այդ աստիճանի։ Ամեն բան լավ կլինի։ Աստծով։

10 կետով այն բանի մասին, թե ինչ է տեղի ունեցել գիշերը և ինչու է Ադրբեջանը շարունակում գրավել Հայաստանն ու գերեվարել մեր զինվորներին։
◾ Ադրբեջանը այսօր առավոտյան գերի է վերցրել հայ 6 զինվորի՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքում։ Լուրը պաշտոնապես հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
◾ Ադրբեջանի կողմից նոր գերիներ վերցնելը հնարավոր է դարձել այն պարզ պատճառով, որ Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունը հրաման է տվել մեր բանակին ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ (!!!) չկրակել Ադրբեջանի բանակի վրա։ Ոչ թե այն պատճառով, որ զենք չկա կամ զինվոր չկա, այլ որովհետև մեկ մարդ հրաման է տվել ՉԿՐԱԿԵԼ։
◾ Այս պահի դրությամբ արդեն 15 օր է, ինչ Ադրբեջանը Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերի մի քանի տեղերում խախտել է փաստացի սահմանը և գրավել է 11.000 հեկտար ՀՀ տարածք։ Ուշադրությո՛ւն դարձրեք. ոչ թե Արցախի Հանրապետության տարածքի մասին է խոսքը, այլ Հայաստանի Հանրապետության։
◾ Հայաստանի դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը ոչ միայն չի պատրաստվում ռեալ գործով դիմագրավել մեր սահմանները խախտած թշնամուն, այլ ողջ ուժերը կենտրոնացրել է՝ ընտրություններում վերարտադրվելու համար։ Ավելորդ չէ նշել նաև, որ եթե նույնիսկ այդ իշխանությունը ցանկություն ունենար դիմադրել, անկարող էր լինելու դա անել, քանի որ այս կառավարությունում չկան համապատասխան որակ ու հմտություն ունեցող մարդիկ։
◾ Ադրբեջանի գործողությունները ունեն պարզ բացատրություն. արդեն պարզ է, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը չի դիմադրելու է Ադրբեջանի կողմից ոչ մի գործողության, հետևաբար՝ պետք է օգտվել ստեղծված իրավիճակից և նվաճել որքան հնարավոր է շատ հայկական հող։ Այդ դեպքում Հայաստանը շատ ավելի հեշտությամբ կտա նոր տարածքներ առանց պատերազմի, այն է՝ նոր կապիտուլյացիոն փաստաթղթով։
◾ Ադրբեջանը սեփական 30-ամյա փորձից լավ գիտի, որ միջազգային ոչ մի դատապարտող կոչ ու փաստաթուղթ, ՄԱԿ բանաձև կամ նույնիսկ խիստ զգուշացում իրականում չեն կարող խանգարել իրականացվող ռազմական գործողությանը, եթե այդ թղթի/կոչի/բանաձևի հետևում չկա կանգնած իրական ուժ։ Հետևաբար՝ իրենք շարունակելու են ՀՀ տարածքի նվաճումը։
Սխալ է այն կարծիքը, որ Ադրբեջանը հետ կքաշվի ՀՀ տարածքից, եթե Հայաստանը կատարի Ադրբեջան-Թուրքիա երկյակի պահանջները։ Ադրբեջանը հետ կքաշվի միայն այն պարագայում, եթե Հայաստանը դիմադրի ՈՒԺՈՎ։
◾ Հայաստանի թուրքամետ իշխանությունները ճիշտ են ասում, որ Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն է, սակայն նրանք մինչև վերջ չեն պատմում ձեզ իրականությունը։ Ադրբեջանի և Թուրքիայի պատկերացրած խաղաղության բանաձևը մեկն է. այս տարածքում պետք է լինի ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններ։ Ցանկացած այլ բան ինքնախաբեություն է կամ օկուպացիոն ռեժիմի մանիպուլյացիա։ Սա պնդում եմ որպես թուրքագետ, որ 15 տարի շարունակ զբաղվում է մեր հարևան երկու պետության հետազոտությամբ։
◾ Ադրբեջանը և Թուրքիան ինչպես միշտ քարոզում են, որ Հայաստանը և հայերը դիմադրելու կարողություն չունեն, որպեսզի մեզ բարոյազրկեն և թույլ չտան հայկական ռևանշ ու հեշտությամբ շարունակեն Հայաստանի նվաճումը։
Սա նոր բան չէ, սակայն աննախադեպն այն է, որ այս հարցում թուրք-ադրբեջանական տանդեմին օգնում է ՀՀ իշխանությունը, որն իր մեդիա-կայսրությամբ այս պահին ակտիվ քարոզում է ՀՀ մարզերում և սփյուռքում, որ մենք չենք կարող որևէ կերպ դիմադրել թշնամուն։
Իրականում, սակայն, դիմադրելու կարողություն ու կամք չունեն միայն կապիտուլյանտ Ն. Փաշինյանը և իր գլխավորած օկուպացիոն ռեժիմը։ Պատկերացրե՛ք, թե ինչ կլիներ, եթե 1918 թ. մայիսին Արամ Մանուկյանը ոչ թե կռվելու հրաման տար, այլ ասեր՝ «համակերպվենք և դիմենք Անտանտ դաշինքին, գուցե կփրկվենք»։ Այդ դեպքում Հայաստան պետությունը չէր էլ ստեղծվի, իսկ մենք վաղուց վերացած կլինեինք որպես ազգ։
◾ Այս պահին ավելի քան պարզ իրողություն կա։ Կամ մենք վերջապես ազգովի հեռացնում ենք կապիտուլյանտին և շանս ու ժամանակ տալիս մեր պետությանը վերականգնվելու ու մեզ պաշտպանելու համար, կամ մեզանից յուրաքանչյուրին մեր պետության տարածքում այսօր կարող են թուրքերը գերեվարել և ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունն ուղղակի հերթական դատապարտող կոչը կանի, կշարունակի ֆեյսբուքում դրոշ պաշտել ու «Շուշի ազատագրել»։

◾ Ստիպված եմ արձանագրել, որ այսօր առավոտյան գերի ընկած մեր տղերքը նաև ձե՛ր մեղքով են, եթե դուք մինչև հիմա սատարում եք կապիտուլյանտ իշխանությանը կամ էլ անտարբերությամբ սպասում եք ձեր երազած «փրկչին»։ Այս պահին չկա քաղաքական նախասիրության հարց, կա դավաճաններին հեռացնելու հարց։
Տարածե՛ք, որ մեր հայրենակիցներն իմանան ճշմարտությունը։
պ.գ.թ., թուրքագետ Վարուժան Գեղամյան
@varuzhandragoman

Վազգեն Թորոսյանը պարզ լեզվով բացատրում է «նախկինոֆոբիան»:
Forwarded from Vazgen Torosyan
Երբ դու ավելի շատ ես ատում մեկին, քան սիրում ես քո սեփական երեխուն, դու քո սեփական երեխուն զոհելու ես, որպեսզի էդ ուրիշից վրեժխնդիր լինես: Այ սրանից ավել ոչ մի բացատրություն ես չեմ տեսնում էս պահին: Նախկիններ, չգիտեմ ինչեր, թալանչիներ… սրանք սաղ պատրվակ են, ընդամենը աբստրակտ մեծություն: Չկա ոչ մի նախկին, ոչ մեկն էլ տենց առանձնապես անձամբ չի զգացել նախկինի ազդեցությունը: Համենայն դեպս սենց կործանարար ազդեցության հետ վաբշե համեմատելու չի, երբ պոլիկլինիկայում կաշառք էին ուզում: Պոլիկլինիկայի կաշառքից մարդ չէր գերևարվում: Ու առհասարակ, էդ կաշառքը հաճույքով տալիս էին հենց կաշառքից բողոքողները:
Իրականությունը էն ա, որ մարդիկ իրենց սեփական չստացված կյանքի համար ատում էին բոլորին, հարևանին, քաղաքապետին, դիմացի բակում ավտոտնակ սարքած մեկին, բիզնեսմեն բարեկամին և այլն: Ու նախկիններ ասելով ամեն մեկը իր կողմից ատելության մաքսիմալ չափաբաժին ստացած մարդկանց ա պատկերացնում: Էդ մարդկանց էնքան ուժեղ ա ատում, որ եթե իմանա էդ մարդիկ մի քանի օր չեն քնի, եթե տեսնեն թե ոնց ա սեփական ոտքը իրենց աչքի առաջ կտրում՝ կգնա ու ոտքը կկտրի: Կամուրջից թոռնող ու հարազատներից էդ ձևով վրեժ հանող ինքնասպանները վկա:
Այ հենց սենց, ազգովի իքնասպանության գնով նախկիններից վրեժ լուծելու պատրաստակամությամբ էլ ամեն ինչ ավարտվելու ա: Նախկինների ինադու գերի էլ կտան, երկիրն էլ կտան, սեփական երեխեքին էլ կտան, իրենք էլ վերջում կամուրջից կթռնեն, որովհետև դրանից նախկիններն են վատ զգալու, իսկ դա կայֆ ա: Նախկիններին ցավացնելու համար 800 հեկտարի համար էին իրենց ճղում, հիմա նախկիններին ցավցավելու համար 8000 էլ կտան: Որովհետև հեկտարը չէր էական, հեկտարը, երթուղայինի 50 դրամն ու էլեկտրականության գինը պատրվակ էր: Պատրվակ, նախկինների դեմքին դռնելու, որոնք էլի եմ հստակեցնում, հեչ էլ իշխանությունները չէին, այլ ամեն մարդ իր նախկինն ուներ:
Մեր գյուղում ասում էին «ինադ անեմ էլերին, քամակս տամ գելերին»: Էլերը չգիտեի ինչ ա: Հիմա գիտեմ: Ու մեղավորը հեչ էլ մի հոգի չի: Մի հոգին չի կարա էսքան բանն անի:
Լավ չի լինելու:

Վաղը մեր «Հայկական նախագիծ» կազմակերպության թիմով գնում ենք Սարդարապատ` նշելու պետության տոնն ու միասին քննարկելու դրա կարևորությունն այսօրվա համար: Ճանապարհին այցելելու ենք նաև մեր պետության հիմնադիր Արամ Մանուկյանի շիրիմը։
Եթե ուզում եք միանալ մեզ, անցե՛ք կից հղումով՝ https://school.armenianproject.com/2021/05/26/sardarapat103/:
Մեզ հետ կտանենք։

Հունիսի 15-ին Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը կայցելի Ադրբեջան, իսկ հունիսի 16-ին՝ Ադրբեջանին նվիրված հայկական Շուշի բերդաքաղաք։
Այսպիսով, Թուրքիան կիրականացնի վաղեմի երազանքը, որին ձգտել է 300 տարի՝ իսլամական ազգայնականության գաղափարախոս Էրդողանի դեմքով ազատ կշրջի ողջ Արցախը հսկող հայկական քաղաքով և կմասնակցի թուրքական ազգայնամոլական դպրոցի հիմնարկեքի արարողությանը։
Հայաստանի կապիտուլյանտ իշխանության չհեռացման պարագայում այսպիսի իրականությունը հեռու չէ Տավուշի և Սյունիքի համար, ցավոք։

Forwarded from Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin (+)
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
💬 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին և շնորհավորում Հանրապետության տոնի առիթով։
✅ Այս տարի մեր երկրի համար բարդ ու ծանր իրավիճակում ենք նշում Հանրապետության տոնը և վերստին անդրադառնում Հայաստանի Առաջին Հանրապետության հաստատման հիշատակներին։
✅ Ավելի քան 100 տարի առաջ ցեղասպանության և հայրենազրկման դառը հարվածները կրած մեր ժողովուրդը կանգնել էր նաև իր հայրենիքի արևելյան հատվածը և իր գոյությունը պաշտպանելու մեծ մարտահրավերների առջև, սակայն չընկրկեց և արի ոգով ու միասնաբար պայքարեց մայիսյան հերոսամարտերում՝ վերականգնելով հայրենի պետականությունը։ Առաջին Հանրապետությունը, թեև երկար չգոյատևեց, սակայն եղավ անկախ պետականության տեսանելի առհավատչյան, որի ներշնչումով կերտվեցին վերազարթոնքի հետագա հաղթանակները մեր ժողովրդի։
✅ Այսօր ևս մենք մտահոգ ենք հայրենի մեր երկրի առջև ծառացած հիմնախնդիրներով, մեր սահմանների, մեր ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի նկատմամբ շարունակական ոտնձգություններով։ Սակայն, հավատում ենք, որ մայիսյան հերոսամարտերի հաղթական ոգով մեր ժողովուրդը Աստծո օգնությամբ ուժ պիտի գտնի դուրս գալու նաև այս փորձությունից և համընդհանուր ջանքերով ձեռնամուխ լինելու մեր հայրենիքի զորացմանը, պետականության ամրապնդմանը, հայոց լուսավոր գալիքի կերտմանը։
🙏 Թող Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, մեր երկրին ու ժողովրդին և Իր անբավ շնորհների ներքո զորություն տա իրագործելու մեր համազգային նպատակները, ապահով ու բարօր կյանքի մեր ձգտումները։

«Հայրենակիցներ, հասարակական շարժման հաջողությունը գերազանցապես կախված է զոհաբերությունից և կարգապահությունից։
Զոհեցե՛ք ձեր Անհատականը, ձեր ուժերի և ստացվածքի մաքսիմումը, քանի դեռ հնարավորություն կա փրկելու ընդհանուրը...
Դո՛ւք, սպաներ ու զինվորներ, կամ պետք է մեր սիրուն հայրենիքի փրկիչները լինեք կամ նրա գերեզմանափորերը։ Գործի դիմենք, վերջ տանք սին խոսքին ու ժողովներին...
Այժմ կամ երբեք»։
Երևանի դիկտատոր Արամ Մանուկյան,
1918թ. , մարտ

Մայիսի 20-ին Թուրքիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը՝ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄԷ-ն, ԱՄՆ հետ միասին, եղել է Թուրքիայոմ 2016թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձի հեղինակը։
Այս հայտարարությունն էլ ավելի է վատացրել ԱՄԷ և Թուրքիայի հարաբերությունները։
Սա Հայաստանի համար բացառիկ հնարավորություն է ԱՄԷ հետ հակաթուրքական առանցքի շուրջ սկսել երկխոսություն և մշակել համագործակցության լայն ձևաչափ։
Սակայն, ինչպես հասկանում եք, դա չի լինի, քանի որ Հայաստանում դե ֆակտո թուրքամետ իշխանություն է, որը չի անելու որևէ բան՝ Հայաստանի թշնամիներին զսպելու համար։

«Երկիր» պարբերականի եթերում պատմում եմ այն մասին, թե ինչ վտանգներ է պարունակում ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունների կողմից կապիտուլիացիոն երկրորդ փաստաթղթի հնարավոր ստորագրումը։ Իմիջիայլոց, հարցազրույցը տեսագրվել է Տավուշի գողտրիկ անկյուններից մեկում, որը կապիտուլյանտն ու իր թիմը ոչ միայն պատրաստվում են նվիրել Ադրբեջանին, այլև կոչում են «ադրբեջանական հող»։ Մինչդեռ իմ մեջքի ետևում երևում է միջնադարյան հայկական եկեղեցու ավերակները, որը մեր պատմական ժառանգությունն է։
https://www.youtube.com/watch?v=MR3_GHSqELI

YouTube
Եթե Ադրբեջանը ատամներով Տավուշի մեջ մխրճվի 7 գյուղով՝ կխախտվի անվտանգային համակարգը․ ադրբեջանագետ
Yerkir.am-ի հրապարակումներին հետևեք նաև՝
Ֆեյսբուքում https://www.facebook.com/yerkir.am/
Թվիթերում https://twitter.com/YerkirAM
Տելեգրամում https://yangx.top/Yerkirdaily

Մեր «Հայկական նախագիծ» ՀԿ-ի կողմից պատրաստվող «Մարզահոսի» հերթական թողարկումը պատմում է Տիգրանաշենի մասին, որը կապիտուլյանտը ևս պատրաստվում է հանձնել թշնամուն:
Այդ գյուղի կարևորությունն անհնար է գերագնահատել: Անպայման դիտեք թողարկումը և տարածեք` https://www.youtube.com/watch?v=BQWpVjy5evQ :

Տիգրանաշենի և նրա կարևորության մասին [ՄԱՐԶԱՀՈՍ]
00:00:00 – Տարածքի և թեմայի ներկայացում
00:04:53 – Տիգրանաշենի պատմություն
00:09:54 – Տիգրանաշենի ազատագրության մասին
00:13:26 – Պրոբլեմատիկան և կապիտուլյացիոն իշխանությունների մեղքը
00:17:40 – Տիգրանշենի կորստյան վտանգներն ու ռիսկերը
00:22:35 – Տիգրանաշենի…

Վեհափառը այսօր մեկնում է Սյունիք և Արցախ։ Արձանագրենք, որ այս պահին, երբ կառավարությունը սնանկ է, ընդամենը երեք պետական/ազգային ինստիտուտ է աշխատում Սյունիքում և Արցախում խնդիրների վերհանման ուղղությամբ՝ Հայ առաքելական եկեղեցին, ՀՀ նախագահի աշխատակազմը և Մարդու իրավունքների պաշտպանը։
Forwarded from Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin (+)
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Սյունիք և Արցախ
Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց պատվիրակության ուղեկցությամբ հայրապետական այցով մեկնեց Սյունիքի մարզ, որից հետո կուղևորվի Արցախ։ Վեհափառ Հայրապետի հետ Արցախ մեկնեց նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանը։
Սյունիք այցի ընթացքում նախատեսվում է Հանրապետական մաղթանքի արարողություն Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։
Նորին Սրբությունը զինվորական պանթեոնում իր խոնարհումը կբերի և կաղոթի ի սեր հայրենյաց զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։
Նույն օրը նախատեսված է նաև այցելություն Շուռնուխ համայնք։
[Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ]