Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
10.2K subscribers
984 photos
134 videos
6 files
1.13K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
加入频道
Իրանահայերն անմասն չէին Ապրիլ 24-ի զոհերի ոգեկոչման միջոցառումներից։ Թեհրանի Սբ. Սարգիս եկեղեցու բակում տեղադրված հուշարձանի մոտ փակցված այս պաստառը շատ ճիշտ ուղերձներ և պատմական շեշտադրումներ է պարունակում։ Առիթն օգտագործեմ և ասեմ, որ Հայաստանի պետականության վերածնունդն անհնար է առանց Իրանի հետ համագործակցության նոր՝ ռազմավարական մակարդակի։
Թուրքիայի նախագահ Էրդողանը քիչ առաջ ուղիղ եթերում ասաց. «Ապրիլ 24-ը հայկական զինված խմբերի ղեկավարների ձերբակալման օրն է»: Ոչ մի զղջում թուրքական կողմից:
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
​Թուրքիայի նախագահ Էրդողանը քիչ առաջ ուղիղ եթերում ասաց. «Ապրիլ 24-ը հայկական զինված խմբերի ղեկավարների ձերբակալման օրն է»: Ոչ մի զղջում թուրքական կողմից:
Էրդողանի այսօրվա ելույթի, թերևս, ամենակարևոր միտքը. «Մի դար առաջ այն տարածքում, ուր ներկայիս Հայաստանն է, բնակչության 80 տոկոսից ավելին մուսուլմաններն էին։ Այսօր գրեթե ոչ մեկ չի մնացել։ Որևէ տեղ հայերի մեծ գերեզման չեք կարող հանդիպել»։
Այս միտքը հատուկ եմ առանձնացնում, որպեսզի ևս մեկ անգամ հիշեցնեմ պարզ ճշմարտություն. Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստան պետության գոյությունը ինչպես 1918 թվականին, այնպես էլ հիմա անթույլատրելի է, ուստի այս տարածքում մեր՝ հայերիս ապրելը ևս անընդունելի է։ Հենց այս պետությունների առջև են ծնկել Հայաստանի դե ֆակտո թուրքամետ իշխանությունները՝ մեզ տանելով նոր կործանման, որպեսզի Հայաստանի տարածքում էլ հայ չմնա։
Վերջին երկու օրերին հարևան երկու թշնամական պետությունների ղեկավարներ Ի. Ալիևը և Ռ.Թ. Էրդողանը հանդես են երեկ ծավալուն ելույթներով, որոնցում զգալի տեղ են հատկացրել Հայաստանին և հայկական թեմային։ Հենց այդ հայտարարությունների վերլուծությամբ եմ զբաղվել այս հարցազրույցի շրջանակներում։ https://youtu.be/HHEGTgxkprM
Օգնենք ընկերոջս՝ պատասխանելով այս կարճ հարցմանը։
Կոմիտասն իր տանը՝ Պոլսում, 1913թ.։
Կիրակնօրյա արևելագիտություն | Ալ Ջազիրայի լրագրողը հարցազրույց է վերցնում Իրաքի հարավի Մութաննա շրջանի անապատում բնակվող արաբ հովիվներից։ Կլիմայի տաքացման պատճառով քոչվոր կենցաղ վարող բեդուինները աստիճանաբար լքում են իրենց համար հայրենի անապատը։
Forwarded from Elbakyan's diary
ՍՅՈՒՆԻՔԻՑ ՀԱՆՁՆՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ

• Ինչպես երևում է ԽՍՀՄ ԳՇ և հիմնականում դրա հիման վրա կազմված «Գուգլ» ընկերության քարտեզներից, ՀՀ Սյունիքի մարզի և Արցախի Քաշաթաղի շրջանի հատման տեղում գտնվող Սև լիճը (39°35'51.6" հս․ 46°14'31.2" արլ․) մեծ մասամբ (գրեթե ամբողջությամբ) գտնվում է Սյունիքի տարածքում, հետևաբար՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև նախորդ տարվա ավարտին խեղկատակային «ջիպիէսային» սկզբունքով իրականացված դե-ֆակտո ապօրինի «սահմանազատման» արդյունքում պիտի չօկուպացվեր թշնամու կողմից։ Ադրբեջանցիների կողմից հրապարակված այս տեսանյութից (թվագրումը՝ ապրիլի 30, 2021 թ․) երևում է, որ ադրբեջանցիներն ամբողջությամբ զբաղեցրել են տարածքը՝ ներթափանցելով նաև Սյունիքի մարզի տարածք։

• Պատճառը պարզ է՝ Ադրբեջանն առաջնորդվում է առավելագույն ընդարձակման (հատկապես՝ ռեսուրսառատ վայրերում) քաղաքականությամբ, իսկ ՀՀ կապիտուլյացիոն իշխանությունները՝ կապիտուլյանտ պարագլխի ղեկավարությամբ՝ «սաղ տանք, պրծնենք» տմարդի և վախկոտ սկզբունքով։ Սրան զուգահեռ՝ չեն խորշում նաև լկտիաբար հասարակությանը ստելուց, թե իբր Սյունիքից ոչինչ չի զիջվել։
Հայկական մամուլը գրեթե չանդրադարձավ այն փաստին, որ վերջին օրերին Սաուդյան Արաբիան փակեց իր երկրի տարածքում գործող 8 թուրքական դպրոցները, իսկ երկու երկրների միջև առևտրային համագործակցությունը սաուդների կողմից ավելի դաժան կերպով արգելակվեց՝ կրճատվելով ավելի քան 90%-ով։ Այս գործողություններից հետո Թուրքիայի ԱԳ նախարարը ստիպված է մեկնել Ս.Արաբիա՝ փորձելով մեղմել կոնֆլիկտը։
Այս լուրը ոչ միայն Մերձավոր Արևելքում ուժի ցուցադրության՝ որպես միակ աշխատող գործիք ընդգծելու համար եմ բերում, այլև ևս մեկ կորցրած հնարավորության մասին խոսելու։
Եթե Հայաստանում լիներ ազգային իշխանություն, այլ ոչ թե թուրքամետ օկուպացիոն ռեժիմ, ապա առնվազն նոյեմբերի 10-ից սկսած Հայաստանի Հանրապետությունն արդեն ռազմաքաղաքական բնույթի մի քանի պայմանագիր կնքած կլիներ երեք երկրի՝
- Իրանի,
- Սաուդյան Արաբիայի,
- Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։
Հաշվի առնելով այս երեք երկրներից Հայաստանին եկող պարբերական ազդանշաններն ու համագործակցության ձևաչափերի խորացմանն ուղղված ուղերձները՝ մենք դեռ հետաքրքիր ենք տարածաշրջանում Թուրքիայի ակնհայտ ծավալապաշտական քաղաքականության դեմ հանդես եկող պետություններին։ Միևնույն ժամանակ՝ այս երկրների հետ հարաբերությունների խորացումը մեր պետության անվտանգային և տնտեսական միջավայրը բարելավելու եզակի իրական հնարավորություններից է։
Բայց այդ և այլ հնարավորություններ իրականություն չեն դառնալու, քանի որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունը ոչ միայն ունակ չէ անել այդպիսի լուրջ քայլեր, այլև չի ցանկանում։ Չի ցանկանում, որովհետև կապիտույլանտ է, տգետ ու փաստացի թուրքամետ՝ պատրաստ թշնամու առջև մշտապես ծնկի եկած մնալու։
Հենց սա է պատճառը, որ, օրինակ, օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները ոչ միայն որևէ քայլ իմ նշված ուղղությամբ չեն պատրաստվում անել, այլև հակառակը։ Նրանք հետևողականորեն քանդում են Երևանի պետհամալսարանը, որի պատերի ներքո է գործում Հայաստանի ամենապետականամետ ինստիտուտներից մեկը՝ Արևելագիտության ֆակուլտետը, որում դասավանդող մասնագետները շատ լավ գիտեն տարածաշրջանային իրողությունները և բոլոր իմաստներով խանգարում են թուրքամետներին մինչև վերջ հանձնվել Թուրքիային։ Փոխարենը ուժեղացնելու մեր պետության դիմադրողականությունը՝ մենք տեսնելու ենք չիջում բոլոր հարցերում՝ հանուն սեփական իշխանության։
Ու Աստված մի՛ արասցե, եթե այս օկուպացիոն ռեժիմը իր պարագլխի ղեկավարությամբ շարունակի պաշտոնավարել։ Այդ դեպքում, մեծ հավանականությամբ, ոչ շատ հեռու ապագայում մեր քաղաքների դպրոցների վրա էլ կհայտնվի այն նույն պաստառից, որ տեսնում եք կից նկարում ու որի վրա գրված է «Երջանիկ է նա, ով թուրք է» (Ne mutlu türküm diyene)։ Այսպիսի պաստառներ են փակցված այսօր Պոլսի հայկական բոլոր դպրոցներում, որոնց թիվը գնալով պակասում է։

#հակաՀայաստան #սյունիքիսպառնալիքը #սարդարապատ2
Կից նկարում Սիրիայի Արաբական Հանրապետության Ալ Բաբ քաղաքի սովորական դպրոցներից մեկի ամենասովորական դասարաններից է, որտեղ սովորում են ամենասովորական սիրիացի երեխաներ։ Մի քանի օր առաջ նրանց էր այցելել նկարում պատկերված պաշտոնյան՝ Թուրքիայի Սողութ քաղաքի քաղաքապետ Իսմեթ Սևերը։ Վերջինս Թուրքիայում իշխող կոալիցիոն դաշինքի անդամ հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) անդամ է։
Երբեմնի հայաշատ Հալեպից ընդամենը 40կմ հեռավորության վրա գտնվող սիրիական Ալ Բաբը, որը բոլոր միջազգային սահմանագծումներով, քարտեզներով ու պայմանագրերով Սիրիայի անբաժանելի մասն է, 2016 թվականից ի վեր նվաճվել է Թուրքիայի Զինված ուժերի կողմից։ Եւ ինչպես Սիրիայի հյուսիսի այլ բնակավայրեր, այժմ Ալ Բաբն ամբողջությամբ թուրքական քաղաք է՝ թե փաստացի իշխանությամբ (քաղաքի ղեկավարումը կատարվում է թուրքական բանակի կողմից), թե սոցիալ-մշակութային իրականությամբ՝ դպրոցներից մինչև առևտուր։ Ուստի տարօրինակ չէ, որ Սիրիայի սուվերեն տարածքում թուրք քաղաքական գործիչը ոչ միայն կարող է ազատ շրջել դպրոցով, այլև երեխաներին սովորեցնել թուրքական ազգայնամոլական շարժման՝ «Գորշ գայլերի» խորհրդանիշը, որն իրենց ձեռքերով ցույց են տալիս աշակերտները՝ Թուրքիայի քարտեզի և դրոշակների ֆոնին։

Ինչպես հայտնի է, մի քանի օրից մեր Շուշի են այցելելու Սիրիայի տարածքի վերոնշյալ նվաճման հեղինակ Ռ.Թ. Էրդողանը և Ի. Ալիևը, որտեղ այս պահին կառուցվում է MHP կուսակցության դպրոցը։ Հայկական Արցախի մեծագույն մասն գրավելու արդյունքում այդ դպրոցի բացումից հետո էլ այնտեղ սովորող ադրբեջանցի աշակերտները շարունակելու են դաստիարակվել այն ոգով, որ ողջ տարածաշրջանը թուրքական տարածք է, որը պետք է շարունակել նվաճել։

Մեր փառապանծ հաղթանակի օրվան ընդառաջ ես չեմ ուզում դնել Շուշվա նկարները, փոխարենը նախընտրեցի պատմել ձեզ այն սարսափելի իրողությունը, որը կա այս պահին և որը դեռ զարգանալու է, քանի դեռ չի ստանում պատճաշ հակահարված մեր կողմից։
Առաջիկայում ես կներկայացնեմ նաև մի մանրամասն ուսումնասիրություն Թուրքիայի կողմից 2010-2020թթ. ընթացքում Սիրիայի և Իրաքի տարածքների աստիճանական նվաճման մասին։ Գուցե այդժամ ավելի լավ պատկերացնեք, թե իրականում ինչպիսի ապագա են նախապատրաստում մեզ համար Հայաստանում գործող փաստացի թուրքամետ օկուպացիոն իշխանությունները։

#հակաՀայաստան #սյունիքիսպառնալիքը #սարդարապատ2
Եվս մի կարևոր տարածաշրջանային զարգացում, որն անխուսափելիորեն պետք է լիներ մեր ուշադրության կենտրոնում։
Անցնող երկուշաբթի Դամասկոս է ժամանել Սաուդյան Արաբիայի հետախուզության պետը, որտեղ քննարկվել են Սիրիայի և Ս. Արաբիայի միջև հարաբերությունները։
Այո՛, ճիշտ հասկացաք։ 2011 թվականից մինչև այսօր Սիրիայի օրինական իշխանության՝ Բաշար Ասադի դեմ կռվող ու վերջինիս տապալելու համար հսկայական ջանքեր գործադրած և փորձեր արած կոալիցիայի հիմնական անդամներից մեկը՝ Սաուդյան Արաբիան 10 տարի անց պաշտոնապես սկսում է բանակցել Սիրիայի հետ։
Ասադը, իսկ իր թիկունքին՝ Իրանը և ՌԴ-ն, տարածաշրջանում հերթական հաղթանակն են գրանցում։
Բայց առավել կարևոր է այն, որ միևնույն ժամանակ Սաուդյան Արաբիան Իրանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ևս մեկ քայլ է արել. դեռևս մարտ ամսին երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև խորհրդակցություններ են սկսվել։
Այլ խոսքով. Սիրիան և Իրանը հետևողականորեն վերականգնում են խարխլված դիրքերը։ Այսպես է լինում, երբ պետությանդ առաջնորդը մինչև վերջ պայքարում է հանուն պետության պահպանման և ազգային շահերի։ Ասադը 21-րդ դարում այդպիսի առաջնորդի օրինակ է (շատերի համար՝ անսպասելիորեն), որքան էլ որ համապատասխան շրջանակներ նրան ներկայացնեն որպես բռնապետ։
Դե իսկ Իրանի տարածաշրջանային քաղաքականության արդյունավետության մասով իրանագետները դեռ կպատմեն։
Մեզ մնում է միայն հուսալ, որ երբ Հայաստանում լինել ազգային ուժեր, ապա իրենց առաջնային խնդիրն է լինելու Հայաստանը «վերադարձնել» Մերձավոր Արևելք՝ դրանից բխող դաշինքներով ու համագործակցությամբ։
Forwarded from Elbakyan's diary
ԱՐՑԱԽԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

• Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևը կրկին հոխորտացել է, որ «Լեռնային Ղարաբաղ անունով տարածք Ադրբեջանում գոյություն չունի», «ԼՂ հակամարտությունը լուծված է» և որ հայկական կողմից Շուշին ու Հադրութը վերադարձնելու փոքր-ինչ վտանգի դեպքում «տեղում կոչնչացնեն»։ Իհարկե, չի մոռացել ասել նաև, որ «Զանգեզուրի միջանցքը պիտի բացվի և բացվելու է»։

• Սա նշանակում է, որ Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ
ա․ Հայաստանում ազգային ներհայեցողությամբ իշխանությունների առկայության դեպքում Արցախի և Սյունիքի վերաազատագրումն իրոք հնարավոր է՝ և՛ տեխնիկապես, և՛ աշխարհագրորեն;
բ․ ՀՀ դե-ֆակտո թյուրքամետ և կոլաբորացիոնիստ իշխանությունները չունեն դիմադրական որևէ կորով,
գ․ և քանի դեռ նրանք են իշխանության, պետք է Հայաստանին ամեն կերպ ծնկի բերել՝ թույլ չտալով բանակ վերստեղծել և ստանալով միջանցք Սյունիքով;
դ․ ՀՀ դե-ֆակտո թյուրքամետ և կոլաբորացիոնիստ իշխանությունները ձեռք են քաշել Արցախի հարցից՝ այն ամբողջությամբ թողնելով Ռուսաստանի վրա, այսինքն՝ այս հարցում մենակ են թողել պոտենցիալ դաշնակցին, հետևաբար՝ Ադրբեջանի համար լավ շանս է՝ դիվանագիտական ամբողջ ճնշումն այս հարցով ուղղելու Ռուսաստանի դեմ՝ «հիշեցնելով», որ «հակամարտություն էլ չկա», և որ ռուսական խաղաղապահներին Բաքվում «ուրախ չեն»։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հայկական նախագծի հարատևման ճամփին առաջին լուծումաքայլը ՀՀ դե-ֆակտո թյուրքամետ և կոլաբորացիոնիստ իշխանություններից ազատվելն է։ Իսկ այդ ճանապարհին կարևոր առաջնահերթություն է, որ որպես ընդդիմություն ինքնանույնականացող խմբերն իրենց ամբողջ ուշադրությունը բևեռած պահեն նա՛խ Արցախի, ապա նաև Սյունիքի վրա։ Արցախի մոռացումը Հայաստանի ավարտն է։
Այսօր հայտնի դարձավ, որ ադրբեջանական CBC ռադիոհեռուստաընկերությունը, որը պատկանում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR), սկսել է օկուպացված Շուշիից հայերենով հեռարձակում իրականացնել Արցախի Հանրապետության մնացած տարածքում։ Նպատակը՝ Արցախի մնացած հայության վրա քարոզչական աշխատանքն է՝ կոչված վերջնականապես կոտրելու դիմադրությունն ու ամբողջությամբ նվաճելու մեր հայրենիքի այդ արցախյան հատվածը։
Սա վկայությունն է Ադրբեջանի կողմից հետևողական քաղաքականության իրականացման՝ հստակ նպատակներով և նախաձեռնություններով։
Սրան զուգահեռ Հայաստանի թուրքամետ իշխանությունը ոչ մի հակահարված չի տալիս մեր թշնամիներին՝ բախտի քմահաճույքին թողնելով Արցախը։ Ընդհակառակը, ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանություններն ամեն բան անում են, որպեսզի աստիճանաբար հանրային հիշողությունից դուրս գան Արցախի օկուպացված հատվածների մասին հիշատակությունները՝ Հանրային հեռուստաընկերության եթերով դադարելով ցուցադրել թշնամուն հանձնված Շուշին ու Տիգրանակերտը, փողոցներից հեռացնելով Արցախի ճիշտ քարտեզով պաստառները և դպրոցներում աշակերտներին աստիճանաբար քարոզելով մոռանալ Արցախի պատերազմի ու մեր կորցրած տարածքների մասին։
Երբեք Ադրբեջանն ու Թուրքիան այսքան թույլ հակառակորդ ի դեմս Հայաստանի ներկայիս օկուպացիոն վարչակարգի չեն ունեցել, ուստի անելու են ամեն բան, որպեսզի այդ վարչակարգը յուր պարագլխով վերընտրվի։
Այս գիշեր ևս թշնամին օգտվել է Հայաստանում ազգային իշխանության բացակայությունից և մոտ 3 կմ-ով առաջ է եկել դեպի Սյունիքի խորքը։ Ու ոչ մի միջազգայնորեն ճանաչված սահման կամ ՄԱԿ բանաձև չի կարող կանգնեցնել իրենց։
Նորից հիշեցնեմ, որ մեր թշնամիների համար այս պահին Սյունիքը ավելի մեծ առաջնահերթություն է, քան Արցախի մնացած հատվածը վերջնական նվաճելը։ Սյունիքով թշնամին ցանկանում է ստանալ 3 թյուրքական միջանցք և հնարավորինս շատ տարածք՝ անհնար դարձնելու համար Սյունիքում հայերի բնականոն կյանքը։ Առաջիկա շաբաթներին ու ամիսներին ճնշումն այս ուղղությամբ միայն մեծանալու է։
Ես դեռ նոյեմբերից եմ զգուշացնում, որ քանի ներկայիս օկուպացիոն ռեժիմը իշխանություն է Հայաստանում իր պարագլխի հետ միասին, Հայաստանը մշտապես կորցնելու է նոր տարածքներ ու գնալով վերածվելու է թուրքական վիլայեթի։ Այս պահին այդ ամենը լիարժեք ընթացքի մեջ է։
#հակաՀայաստան #սյունիքիսպառնալիքը #սարդարապատ2
ԱՀԱ ԵՎ ՎԵՐՋ
Երեկ կեսգիշերին, երբ Հայաստանում իշխող դե ֆակտո թուրքամետ իշխանության պարագլուխն հաստատեց, որ Ադրբեջանը մտել է մեր միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածք և խորացել 3.5 կմ ու Հայաստանն ընդամենը բանակցելու է, որ համոզի Ադրբեջանին դուրս գալ մեր տարածքից (ինչը, վստահեցնում եմ, չի լինի), Հայաստանի Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ որպես որպես պետություն և որպես անկախ աշխարհաքաղաքական միավոր։ Կա պարզագույն բանաձև. եթե սահմաններդ չես վերահսկում, ուրեմն այդպիսի սահմաններով պետություն չկա։
Խորհրդանշական է, թերևս, որ այն համընկավ մեր եկեղեցու Համբարձման տոնի հետ։ Մեր պետությունը կապիտուլյացիայից հետո երեկ կեսգիշերին «համբարձվեց»։
«Շնորհավորում եմ» բոլոր նրանց, ովքեր սպասում էին սրան, «շնորհակալ եմ» բոլոր նրանց, ովքեր նպաստեցին այս ամենին և
ողբամ նրանց, ովքեր այսքանից հետո դեռ իրենց մեջ կգտնեն արդարացում որևէ կերպ (գործելով, թե անգործությամբ) սատարելու այս անիծված մարդկանց։
Ու եթե որոշել եք այնուամենայնիվ պայքարել, ապա պիտի ձեր գլխում հստակ արձանագրեք, որ ձեր պայքարը ոչ միայն Հայաստան պետությունում հաստատված թուրքամետ օկուպացիոն ռեժիմի դեմ է, այլ հենց Հայաստան պետության վերականգնման։
Ափսոս էր Հայաստանը...
Նկարում Թուրքիայի Զինված ուժերն են, Սիրիայի միջազգայնորեն ճանաչված սահմաններից 20 կմ խորքում գտնվող Աֆրին քաղաքի Ազատության հրապարակում։
Ներխուժման պաշտոնական հիմնավորումը «տարածաշրջանի ժողովուրդներին տեղի քրդական զինյալների ճնշումներից և բռնությունից փրկելն» էր։
2018թ. մարտից Աֆրին քաղաքը գրավված է Թուրքիայի կողմից։ Այնտեղ գործում է տեղական թուրքական իշխանություն, իսկ քաղաքի տեղաբնիկ քրդերի մեծագույն մասը գաղթել է։
Անցել է 3 տարի ու գրեթե ոչ մի պետություն չի վիճարկում Թուրքիայի իրավունքները Սիրիայի միջազգայնորեն ճանաչված տարածքում։
Իսկ այն կշտամբանքներին, թե Թուրքիան ծավալապաշտական քաղաքականություն է վարում, այդ երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը բառացիորեն պատասխանում է. «Մեզ ասում են ծավալապաշտ։ Թո՛ղ նայեն 1821-2020թթ. քարտեզին»՝ փաստացի ակնարկելով, որ Թուրքիան ընդամենը վերականգնում է այն, ինչ կորցրել Օսմանյան կայսրությունը 1821-ից սկսած։
Երեք օր է՝ Ադրբեջանը, Թուրքիայի համաձայնությամբ և համակարգմամբ, մտել է արդեն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք, իսկ մեր պաշտպանությունը կազմակերպում է տգետ ու կապիտուլյանտը, ով պատրաստ է զիջել Թուրքիային և Ադրբեջանին ամեն բան՝ սեփական իշխանությունը պահելու համար։
Երբեմն չգիտեմ, թե էլ ինչպես զգուշացնեմ սպասվող արհավիրքի մասին։
Արցախը հանձելուց զգուշացնում էինք, որ դրանով ամեն ինչ սկսվում է և ոչ թե ավարտվում։
Ահա և արդյունքները։ Ադրբեջանն ու Թուրքիան մաս-մաս վերցնելու են ՀՀ սուվերեն տարածքը՝ սկսելով Գեղարքունիքից, Սյունիքից ու Վայոց Ձորից։ Շարունակե՛ք սատարել կապիտուլյանտ իշխանություններին ու աջակցե՛ք թշնամուն։ Ձեր անտարբերությունը արժեցել ու արժենալու է կյանքեր ու հայրենիք։
Forwarded from Mediaport
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
‼️ 2 տարեկան երեխուն, շոր, դոշակ վերցրին փախան՝ թուրքի ձեռքում չհայտնվելու համար. Գեղարքունիքի մարզում լարված է