This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մինչ ՀՀ տգետների իշխանությունը փորձում է մեզ ստելով համոզել, որ Մեղրիով ոչ մի միջանցք էլ չի լինելու, այլ ուղղակի «մի սովորական ճանապարհ», այդ ընթացքում Թուրքիան և Ադրբեջանը սկսել են Մեղրիով անցնելիք թուրք-ադրբեջանական երկաթուղի շինարարությունը։ Արդեն ընթացքի մեջ է Հորադիզ-Աղբենդ հատվածի շինարարությունը (տե՛ս կից տեսանյութում)։ Հիշեցնեմ, որ այս ճանապարհի բացումը մեղրին և Սյունիքը Հայաստանից կտրելու ու մեր շրջափակումը խորացնելու գլխավոր գործիքն է լինելու։ Սարերի հետևում չէ նաև նույն տարածքով գազատարի շինարարությունը։
Էնպես որ ներկայիս իշխանությունները շարունակում են կառուցել հակաՀայաստանը, որին մեզանից շատերը լուռ հետևում են։

Հայաստանում 800-1000 բնակիչ ունեցող 4 գյուղի տարեկան բյուջեն միասին կազմում է մոտ 200 հազար ԱՄՆ դոլար։
Հենց այսքան գումար է վճարել ՀՀ տգետների կառավարությունը, որ փետրվարի 21-ին Աբու Դաբիում բացված աշխարհի խոշորագույն ռազմական IDEX ցուցահանդեսին Հայաստանը ներկայացնի իր ռազմաարդյունաբերությունը (այս գումարը ներառում է միայն բուն տաղավարի վարձակալությունը, այլ ոչ թե բոլոր մնացած ծախսերը)։
Սակայն, ցավոք, այդ փողը ծախսվել է անիմաստ։
Իմ գերհավաստի աղբյուրները պնդում են, որ Հայաստանի տաղավարը դատարկ է եղել, քանի որ հայկական արտադրանքը չեն հասցրել ժամանակին բերել ցուցահանդեսին։ Դրա փոխարեն տաղավարում դրված է եղել միայն մի քանի բուկլետ (!), իսկ էկրանին ցուցադրվել է մի քանի հոլովակ։ Այլ բառերով՝ հայաստանյան տաղավարին նույնիսկ մոտենալու իմաստ չի եղել։
Այս լուրն այդքան ցավալի չէր լինի, եթե չլիներ հետևյալ հանգամանքը։ Էմիրություններում անցկացվող IDEX միջազգային ցուցահանդեսը ռազմական, անվտանգային ու պաշտպանական ոլորտների աշխարհի գլխավոր հարթակներից է, որտեղ կնքվում են ոչ միայն ռազմարդյունաբերությանը վերաբերող միլիարդավոր դոլարներ արժեցող պայմանագրեր, այլև լուծվում են քաղաքական լրջագույն հարցեր։
Հայաստանը, որը պետք է կապիտուլյացիայից հետո այժմ գերլարված աշխատեր սեփական անվտանգությունն ապահովելու համար նոր ուղիներ փնտրելով, ցավոք, կորցնում է հերթական հնարավորությունը՝ ծախսելով դրա վրա ՀՀ բյուջեի սուղ միջոցները։ Եվ հետն էլ դա անում է մի տարածաշրջանում, որտեղ մենք ամենամեծ շանսերն ունենք ներդրումներ ներգրավելու ռազմարդյունաբերության մեջ։
@varuzhandragoman

Forwarded from Razm.info
⚡ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈւԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն իր վճռական բողոքն է արտահայտում անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա: Երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է:
ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:
ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:
ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ:
Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:
Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ:
----
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյան

Forwarded from Mediaport
‼️ Նիկոլ Փաշինյանի՝ փողոց դուրս գալու կոչից ավելի քան երկու ժամ անց նրան աջակցելու է դուրս եկել շուրջ 300 մարդ, որոնց թվում են նաև քաղաքացիական հագուսով ոստիկաններ, որոնց հետո նա երթ է իրականացնում Երևանում։
Այս պահին հրահանգված է բոլոր մարզպետներին, ՔՊ-ական գյուղապետերին մինչև ժամը 16.00 ամեն գնով մարդիկ բերել հանրապետության հրապարակ։

Երեկ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի՝ ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջի հրապարակումից հետո հարևան Թուրքիայում սկսվեց հայտարարությունների «շքերթ»։
Ես երբևէ իմ մասնագիտական ողջ կյանքի ընթացքում չեմ հանդիպել Թուրքիայի կողմից այսչափ մեծ արձագանք Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Իսկ գուցե այսպես եղավ այն պատճառով, որ տեղի ունեցողը արտաքին քաղաքականության ոլորտում է...
Եւ այսպես, Գլխավոր շտաբի հայտարարությունը «հեղաշրջման փորձ» են որակել.
- Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուն
- Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական և խոսնակ Ի. Քալընը
- Իշխող ԱԶԿ կուսակցության խոսնակ Օ. Չելիքը
- Թուրքիայի նախագահի հանրային կապերի վարչության պետ Ֆ. Ալթունը
- Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գ. Փայլան
Ինչպես գիտեք, երեկվա հայտարարությանը «հեղաշրջում» որակումն է տվել ևս մեկ մարդ և այդ մարդը ՀՀ վարչապետն է։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
ՀՀ Նախագահը հետ ուղարկեց Օնիկ Գասպարյանի ազատման մասին դիմումը:
Պետության գլուխը պաշտպանում է պետությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է.
ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ ԿԱՄ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ 2.0
Այսօր կիրակի է և փորձեմ շատ հակիրճ ամփոփել Հայաստանի թշնամիների արձագանքը մեզ մոտ շարունակվող ճգնաժամին։
◾️ Փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը մեծ ասուլիս է տալիս, որի ժամանակ մի քանի կարևոր հայտարարություններ է անում։ Դրանցից ամենաէականն այն է, որ փաստացի Ադրբեջանը սպառնում է մեզ՝ կատարելու նոյեմբերի 10-ի խայտառակ հայտարարության պահանջները։ Ինչպես հասկանում եք, Հայաստանը միայն մի կետ չի կատարել՝ Մեղրիի («Նախիջևանի») միջանցքի բացումը (իսկ Ադրբեջանը դեռ չի վերադարձրել մեր գերիներին)։ Ակնհայտ էր, որ Ի. Ալիևը և թուրք գործընկերները վախենում եմ, որ իշխանափոխության պարագայում Հայաստանը կարող է փոխել Մեղրիի միջանցքի բացման կետը և նոր՝ ոչ պարտվողական դիրքերից հանդես գալ, ուստի Ալիևը դատապարտում է Հայաստանի ներքաղաքական գործընթացները։
◾️ Այդ նույն հարցազրույցում նա նշեց, որ Հայաստանին բանակ պետք չէ՝ չմոռանալով հիշեցնել, որ իրենք շարունակում են ուժեղացնել ադրբեջանական բանակը։
◾️ Միևնույն ժամանակ Թուրքիա է այցելում Ադրբեջանի վարչապետ Ասադովը, որը Թուրքիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանը հատուկ նշում է, որ Հայաստանին պետք է չթողնել բանակ ունենալ։
◾️ Այս հայտարարություններին հետևում է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից Հայաստանի զինված ուժերի՝ վարչապետի հրաժարականի արդարացի պահանջի քննադատությունը և որպես «ռազմական հեղաշրջում» որակումը։
◾️ Բոլոր նշված ելույթներում կարմիր թելի պես անցնում է հետևյալ միտքը (խոսակցան լեզվով ասած). եթե Հայաստանը որևէ ինքնուրույն հավակնություն չներկայացնի տարածաշրջանում և չփորձի խանգարել Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերին, ապա դրա դիմաց Հայաստանին շատ չեն ճնշի։ Սակայն հայերը ոչ բանակ պետք է ունենան, ոչ էլ ինքնուրույն արտաքին քաղաքականություն։
Փաստացի, Հայաստանի ներկա սահմանների հանդեպ անթաքույց հավակնություններ ունեցող և այդ ուղղությամբ հստակ քայլեր անող, բայց միաժամանակ հայկական վերածնվելիք բանակից վախեցող Ադրբեջանին ու Թուրքիային գործով հակադարձելու ճիշտ ժամանակն է։
Իսկ ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը։
Փաստացի խորացնում է ճգնաժամը՝ հաշվի չառնելով ՀՀ նախագահի առարկությունները ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին ազատելու վերաբերյալ, և, ըստ էության, պատերազմ է հայտարարում հենց սեփական բանակին։
Ընտրությունը մերն է. կամ Հայաստանը կունենա պետություն ու մենք բոլորս կլծվենք այդ սուրբ ու բարդ գործին, կամ մենք մի քանի տարուց կդառնանք այլ պետության քաղաքացի՝ Հայաստանում կամ արտասահմանում։
Այլ խոսքով՝ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ 2.0-ն սկսված է։

Ընթերցում եմ օրվա թուրքական մամուլը։
Դա իմ ամենաօրյա աշխատանքի մի մասն է, քանի որ առանց դրա դժվար է հասկանալ թե՛ Թուրքիայի իշխանությունների, և թե՛ թուրքական հասարակության մեջ տիրող տրամադրությունները։
Այսօր աչքիս ընկավ Թուրքիայի գլխավոր մերձիշխանական «Yeni Şafak» թերթի մի հոդված, որն ուներ խիստ հետաքրքրական վերնագիր՝ «Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստանում ո՞ր սցենարն է ավելի լավը»։
Թարգմանաբար ներկայացնում եմ այդ հոդվածից մի հատված՝ առանց որևէ մեկնաբանության.
«Ղարաբաղյան կլանի հետ համեմատած Փաշինյանը իդեալական [ընտրություն] է։ Հայ քաղաքական գործիչներից ամենամիամիտն է։...Կոտորածների հետ կապ չունի (այստեղ նկատի ունի Արցախյան պատերազմին չմասնակցելը)։ Բացի այդ թե՛ Թուրքիայի, և թե՛ Ադրբեջանի համար ավելի լավ է, որ և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում Ռուսաստանի փոխարեն արևմտյան կողմնորոշում ունեցող իշխանություններին սատարեն։
Այս տողերն, իհարկե, չեն արդարացնում Փաշինյանին։
Եթե վատերի մեջ ընտրություն կատարենք, ապա նա մնացածներից ավելի լավն է։
Պետք է ընդունենք, որ մնացածների՝ [իշխանության] գալուն նրա մնալը նախընտրելի է»։
https://www.yenisafak.com/yazarlar/mehmetacet/ermenistanda-turkiye-ve-azerbaycan-icin-hangi-senaryo-en-iyisi-2057759

Yeni Şafak
Ermenistan’da Türkiye ve Azerbaycan için hangi senaryo en iyisi
Ermenistan’da Türkiye ve Azerbaycan için hangi senaryo en iyisi yazısı ve tüm Mehmet Acet yazıları Yenisafak.com Yazarlar Köşesinde!
Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը 2 օր առաջ հայտարարեց, որ իրենց կողմից ժամանակավորապես օկուպացված հայկական Հադրութից Շուշի կառուցվող մայրուղուն անուն է տվել՝ «Հաղթանակի ճանապարհ»։
Իսկ այսօր այդ նույն մարդուն պարտված ՀՀ ներկայիս իշխանությունը ոչ թե կռիվ է տալու հայկական պետության սահմանները վերականգնելու և մեզ նորից հաղթանակի բերկրանք պարգևելու համար, այլ մեկը մյուսի դեմ է հանելու հայությանը և փորձելու է սեփական «հաղթանակի երթն» անել հայոց մայրաքաղաք Երևանում։
#հակաՀայաստանը հաղթում է Հայաստանին...

Forwarded from Сергей Мелконян
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հարգելի՛ հայրենակիցներ,
Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։
Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության և իրավունքի նորմերով։

Թուրքիայի Սպարտա քաղաքում մեկնարկում է թուրք-ադրբեջանական հերթական համատեղ զորավարժությունը։ 6-շաբաթյա այս զորավարժություններին նախատեսված է 2 երկրների հետախուզադիվերսիոն զորքերի մասնակցությունը։ Ինչպես նշում են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից՝ այս զորավարժությունները ևս անց են կացվում «Մեկ ազգ, երկու պետության» սկզբունքի շրջանակներում։
Իսկ այդ ժամանակ մենք... դե գիտեք, չշարունակեմ։

1927թ. հոկտեմբերին մի բավական հայտնի քաղաքական գործիչ այսպիսի կոչով դիմել է երիտասարդներին.
«Հե՜յ դու, ➖ երիտասարդություն։
Քո գերագույն պարտականությունն է մշտապես պահել և պաշտպանել ազգային անկախությունը, ➖Հանրապետությունը։
Դա քո գոյության և քո ապագայի միակ հիմքն է, քո ամենաթանկ հարստությունը։
Ապագայում ևս երկրի ներսում և դրսում կունենաս թշնամիներ, որոոնք կցանկանան զրկել քեզ այդ հարստությունից։ Եւ եթե մի օր դու ստիպված լինես կանգնել անկախության և հանրապետության պաշտպանությանը, ապա չպետք է մտածես այդ իրավիճակի հնարավորությունների ու դժվարությունների մասին։ Դրանք կարող են անհաղթարելի թվալ։ Քո անկախության և հանրապետության վրա հարձակվող թշնամիները կարող է լինել նրանք, ում տարած հաղթանակները հավասարը չունեն ողջ աշխարհում։
Թշնամիդ կարող է ուժով և խորամանկությամբ զավթել սուրբ հայրենիքիդ բոլոր ամրոցները, մտնել բոլոր զինանոցները, ջարդել ողջ զորքը, հայրենիքիդ ամեն անկյունը փաստացի գրավել։
Սրանից զատ կարող է էլ ավելի ողբերգական ու վտանգավոր իրավիճակ ստեղծվել. մարդիկ, որոնք քո երկրում կանգնած են իշխանության ղեկին, կարող են լինել անփույթ ու տգետ կառավարիչներ, նույնիսկ՝ դավաճաններ։ Նրանք նույնիսկ կարող են իրենց անձնական շահը միավորել օկուպանտների քաղաքական նպատակների հետ։ Ազգը կարող է ուժասպառ, ջարդված և ընկճված լինել։
Հե՜յ, ➖ ապագայի երիտասարդություն։ Նույնիսկ այդպիսի իրավիճակում, այդպիսի պայմաններում քո պարտականությունն է փրկել ➖ անկախությունը և Հանրապետությունը։ Քեզ անհրաժեշտ ուժը երակներովդ հոսող ազնվազարմ արյանդ մեջ է»։
Եթե հավանեցիք այս կոչը, որը մեզ համար այս օրերին խիստ արդիական է հնչում, ապա պետք է ասեմ, որ սրա հեղինակը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Քեմալ Աթաթյուրքն է, իսկ կոչն էլ ուղղված է թուրք երիտասարդությանը (այս գրառման համար «➖» նշանով ես փակել եմ «թուրք» և «Թուրքիա» բառերը)։ Այս կոչը մինչև այժմ էլ պարտադիր փակցվում է Թուրքիայի բոլոր կրջօջախներում։
Մինչդեռ մեր համանման՝ նժդեհյան կոչը համարվում է «հետադիմական» ու ծաղրվում է վայ ինտելեկտուալների կողմից։
Որպես թուրքագետ այս օրերին իմ գործն է հիշեցնել, որ մեր դեմ այսպիսի կոչերով ապրող ու գործող ազգն ու պետությունն են կռվում։
Նույն ժամանակ մենք հանդուրժում ենք ստորացում և գլուխ չենք ուզում բարձրացնել՝ ապավինելով #հակաՀայաստան -ին։ Իսկ մեր տարածաշրջանում ապրելու համար, Թուրքիայի հետ նույնիսկ խաղաղ հարևանություն անելու համար մեր ուժեղ լինելն այլընտրանք չունի։
Կոչի ամբողջական տարբերակն ու համատեքստը՝ https://varuzhan.me/2021/03/07/ataturkhitabesi/

Թուրքական իշխանական գլխավոր թերթերից մեկի՝ «Sabah» օրաթերթի անգլերեն բաժնում երեկ հրապարակված հոդվածի վերնագիրը և ուղեկցող ծաղրանկարը։
Կարիք կա՞ ասելու, որ հոդվածը պնդում է, որ բացի ՀՀ ներկայիս իշխանություններից, ցանկացած այլ իշխանություն կխանգարի Թուրքիայի տարածաշրջանային նախագծերի (միջանցք, պլատֆորմ և այլն) իրականացմանը։
Դե իսկ ծաղրանկարը իսկապես ծաղրում է մեր ցավերն ու փորձում մեզ ներկայացնել «ռազմահայրենասեր շիզոֆրենիկ»։ Կարծեմ Հայաստանում էլ կան այդպես մտածող մարդիկ։

Այսօր Տավուշում էինք: Եղանք մի քանի համայնքներում:
Այստեղ իրավիճակը միանշանակ չէ: Ինձ համար ակնհայտ է այն, որ տեղի են ունենում որոշ գործընթացներ, որոնք, սակայն, դեռ անհասկանալի են թե´ տեղացիների համար, թե´ ընդհանրապես: Սա ինքնին մեծ խնդիր է:
Տխուրն այն է, որ բնակիչներից շատերի մոտ տարածված են ադրբեջանական և թուրքական քարոզչությանը բնորոշ թեզեր, որոնք քայքայում են մեր հանրության դիմադրողականությունը: Այդ քարոզչության գագաթնակետն է «Արցախը թուրքինն է, էս հողն էլ ադրբեջանցունն է» ոճի պարտվողական թեզը, որն ակտիվ տարածվում է հայտնի շրջանակների կողմից:
Այս պարտվողական քարոզչության շարունակման դեպքում ոչ միայն Սյունիքի կորուստն է ժամանակի հարց, այլ Տավուշինը ևս:
Այցի ընթացքում հասցրեցինք լինել նաև մի շարք յուրահատուկ վայրերում: Դրանցից մեկը այս հինավուրց դիտաշտարակն է, որը գտնվում է Վերին Ոսկեպարում: Նրանք, ովքեր գիտեն այս տեղանքի պատմությունը, գիտեն, թե ինչ կարգավիճակ ունի այս հատվածը:

Մի քանի օր առաջ Հռոմի պապն այցելել էր Իրաք։ Իրաքի Քուրդիստանի ինքնավարությունում այդ առիթով որոշում են թողարկել այս դրոշմանիշը, որում Պապը պատկերված է Քրդստանի քարտեզի վրա։ Քարտեզը ներկայացնում է նաև այն տարածքները, որոնք չեն մտնում ինքնավարության սահմանների մեջ։ Մասնավորապես՝ այն պարունակում է ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան մի շարք հատվածները։ Եւ չնայած, որ դրոշմանիշը դեռ չի թողարկվել (ու, հավանաբար, էլ չի թողարկվի), այն պատճառ է դարձել Թուրքիայի ԱԳՆ դատապարտող հայտարարությանը։
Forwarded from Elbakyan's diary
🇦🇲⛪️ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԽՈՒՐ ԷՔՍԿՈՒՐՍ «ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՎՐԱ»
• Չորեքշաբթի գրչակից ընկերս՝ թյուրքագետ Վարուժան Գեղամյանը դիդակտիկ կերպով վերահիշեցրեց թշնամու կողմից Շուշիի Սբ․ Հովհաննես Մկրտիչ («Կանաչ ժամ») եկեղեցու բարբարոսական ոչնչացման մասին։ Ազգային ներհայեցողության կրողներս տխուր ապրումներ ունեցանք, շատերը հիշեցին Ջուղայի խաչքարերը։
• Իսկ ես մտովի տեղափոխվեցի հենց Շուշի, բայց 1960-ականներին։ Այդ տարիներին էր, որ, վարակված Արևելյան Եվրոպայում և ԽՍՀՄ-ում թափ առնող ազգայնականությամբ, Խորհրդային Ադրբեջանը որոշում կայացրեց սիստեմատիկ կերպով ոչնչացնել հայկական Շուշիի հետքերը, այդ թվում՝ ավերակները, որոնք մնացել էին դեռ 1920 թ․ մարտին ադրբեջանցիների կողմից հայ բնակչության ջարդերից։ Զավեշտալի էր, որ քանդվող հուշարձանների համար անուն էլ էին հորինել, որով նաև Մոսկվայի լեքսիկոնը կարելի էր շոյել՝ «անցյալի առավել վտանգավոր հուշարձաններ»։
• Այդ տարիներին քանդվեց նաև Շուշիի Սբ․ Աստվածածին («Ագուլեցոց») եկեղեցին, որի տեղում հետագայում կառուցվեց մեծ դպրոց («Ղազանչեցոցից» քիչ ներքև)։ Ի դեպ, եթե դուք «վարդաբույր անցելապաշտության» (rosy retrospection) հակում ունեք և կարծում եք, թե առաջ «լավն էինք, հիմա փչացել ա ազգը», ապա ասեմ, որ Ագուլեցոց եկեղեցու քանդման դեմ գրեթե ոչ մի բողոք ու ակտիվ առարկություն տեղի հայերի կողմից չի եղել՝ բացառությամբ մի շուշվաբնակ մաթեմատիկայի հայ ուսուցչի, որը խենթաբար նամակներ էր գրում Կենտրոն՝ դույզն-ինչ հետաձգելով եկեղեցու վախճանը…
• Այդ ժամանակներից նկար, առավել ևս տեսագրություն ես չունեմ։ Բայց ձեռքիս տակ է բանաստեղծական վկայություն՝ գրված ծնունդով Մարտակերտի Չայլու (Այգեստան) գյուղից սերող Յուրի Սահակյանի կողմից, որն իր աչոք է տեսել Շուշիի «բարեկարգումը» և գրել «Ավերակների վրա» բանաստեղծությունը․
«Ավերակներն են քանդում ու հարթում,
Ջնջում են հետքը բարբարոսության,
Որպեսզի գալիք մարդու աչքերում
Չհառնեն նրանք բողոքի նման։
Իսկ ես, հեռավոր հուշերիս գերի,
Կանգնել եմ ահա, աղմուկ ու փոշում,
Կանգնել եմ ես այս ավերակներին,
Որպես հրաշքով պահպանված մի սյուն։
1963 թ․, ք․ Շուշի»։