ՀՀ վարչապետի վերջին ելույթից մի հատված, որը պարտավոր եմ մեկնաբանել որպես թուրքագետ.
«Իրողությունը հետևյալն է՝ մենք էս տարածաշրջանում պետք ա ապրենք, բայց էս տարածաշրջանում մեր ապրելու կամ էս տարածաշրջանի ամենամեծ խնդիրը որն ա։ Խնդիրը հետևյալն ա, որ մեզ ընկալում են որպես թշնամի և մենք ընկալում ենք որպես թշնամի։
Քանի մեզ ընկալում են որպես թշնամի, էնքան մենք ընկալում ենք որպես թշնամի։ Ինչքան մենք ընկալում ենք որպես թշնամի, էնքան մեզ ընկալում են որպես թշնամի։ Եվ նույնիսկ շատ դժվար ա գտնել էն մեկնարկային կետը, որից էս պրոցեսը սկսվել ա»։
Ի՞նչ է սա նշանակում։
◾ Այս խոսքերով ՀՀ ղեկավարը փաստացի կասկածի տակ է դնում Հայաստանի ու հայության արդար պայքարը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պայքարում, որի վերջին դրսևորումը Արցախի ազատամարտն էր՝ մեր դեմ պարտադրված պատերազմը։
◾ Հայաստանի ու Թուրքիայի միջև թշնամության հիմնական պատճառը միշտ էլ պարզ է եղել բոլորի քաղաքական հայերի համար. այս տարածքում անկախ հայկական քաղաքական միավոր՝ հայկական պետություն լինելը և դրա հանդուրժելը երբևէ չի եղել թուրքերի պլաններում։ Ուստի վարչապետի «...նույնիսկ շատ դժվար ա գտնել էն մեկնարկային կետը, որից էս պրոցեսը (նկատի ունի՝ հայ-թուրքական թշնամանքը) սկսվել ա...» պրիմիտիվ տգիտություն է ու հայկական ազգային նախագծի ոչնչացման փորձ։
◾ Փաստացի կասկածի տակ է դրվում Հայոց ցեղասպանությունը, որը ներկայիս շատ գործընթացներների հիմքն է։
◾ Արդարացվում է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ոչ միայն պատմական, այլև մերօրյա դրսևորումները։
◾ Սա նշանակում է նաև, որ կասկածի տակ են դրվում Ադրբեջանի կողմից միայն վերջին 35 տարիների ընթացքում հայերի դեմ իրականացված բացահայտ ռասիստական ու թշնամական գործողությունները (1988թ. Սումգայիթում հայերի կոտորածը, 1990թ. Բաքվի հայերի ջարդը, 1992թ. Մարաղայի հայության կոտորածը, Ստեփանակերտի խաղաղ բնակչության գնդակոծումը, Հադրութի հայության կոտորածը, Տավուշի մշտական գնդակոծությունը, մեր եղբայրների պարբերական սառնասիրտ գլխատումը, Գուրգեն Մարգարյանի կացնահարումը և այլն)։
◾ Այս հայտարարությունը նշանակում է նաև, որ մեր պետությունն այս պահին սկսել է պարտվողականության դիրքերից Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելուն ուղղված քայլեր կատարել, որի արդյունքը Արցախի մնացած հատվածից մեր հրաժարումն է ու դրա վերջնական թուրքացումը։
◾ Սա նաև նշանակում է, որ մեր բոլոր զոհերը եղել են ոչ թե մեր թշնամիների ձեռամբ, այլ, ըստ ՀՀ վարչապետի, անհասկանալի պատճառներով, այլ բառերով՝ «հանուն ոչնչի»։
Այս ամենը հաշվի առնելով՝ չզարմանաք, որ շուտով մենք նույնիսկ պետական մակարդակում սկսենք չհիշատակել «Հայոց ցեղասպանություն» բառը։ Դե իսկ այս դիրքորոշման մնացած՝ քաղաքական արդյունքները արդեն իսկ իրականանում են հերթականությամբ՝ հայոց բանակի կրճատում, Սյունիքի հայաթափում, Մեղրիի միջանցք հերթականությամբ...

Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» օրաթերը այսօր լույս է տեսել «Սկում ենք» գլխագրով` նկատի ունենալով թուրքական լիրայի հերթական անկումը:
Իրականում, իրենք սա կհաղթարեն, իսկ մենք իրոք որ անում ենք այն, ինչ գրված է թերթի առաջին էջում:

Վերջին օրերին ՀՀ ներկայիս իշխանությունների՝ դեպի Թուրքիա քաղաքականության մանրամասների վերաբերյալ 2 հարցազրույց եմ տվել, որոնք ներկայացնում եմ ձեր ուշադրությանը։
1️⃣ ArmNews TV - «Հաջորդիվ՝ մոռանալ ցեղասպանությունը. Կապիտուլյանտի ծրագրի մի մասը»` https://www.youtube.com/watch?v=EdiA3Na4tbs
2️⃣ Yerkir Media - ««Երկրի հյուրասրահ»-ի տաղավարում է թյուրքագետ, ադրբեջանագետ Վարուժան Գեղամյանը»` https://www.youtube.com/watch?v=sAx0ulXebf0

YouTube
Հաջորդիվ՝ մոռանալ ցեղասպանությունը. Կապիտուլյանտի ծրագրի մի մասը
#ArmNews #ցեղասպանություն #Կապիտուլյանտ
«ԱրմՆյուզ» հեռուստաընկերության ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ https://www.youtube.com/channel/UCMKnu5AYrhlRbL8iVXq_Img
«ԱրմՆյուզը» սոցիալական մեդիայում՝
Facebook - https://www.facebook.com/armnewstv
Instagram…

«ԽԱՂԱՂԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ»
Պատերազմի խայտառակ կապիտուլիացիայից հետո Ադրբեջանում և Թուրքիայում հակահայկական քաղաքականությունը նոր՝ աննախադեպ ծավալներ է ստացել։ Զգալի մասով դա արդյունք է ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից որդեգրված պարտվողական ու անհասկանալի խաղաղասիրական, իսկ որոշ դեպքերում նաև բացահայտ պրոթուրքական քաղաքականության։ Հենց այդ քաղաքականության պատճառով է, որ մեր հարևան թշնամի պետությունները անդադար գործում են նորանոր ոճրագործություններ (ամենաէականը՝ մեր ռազմագերիների պահումը Ադրբեջանում)։
Օրերս բոլորս տխրեցինք Շուշիի Կանաչ ժամի ավերման պատճառով։ Այսօր ստիպված եմ ձեզ հետ կիսվել ևս մեկ ոճրագործության ապացույցով։
Նկարի ձախ կողմում Հադրութի շրջանի Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցին է՝ շրջապատված հայոց բանակի զինվորներով։ Նկարի աջ կողմում այն տեղն է, որտեղ գտնվում էր եկեղեցին մինչև Ադրբեջանի կողմից հիմնահատակ քանդվելը (նկարում միայն երևում են եկեղեցու որոշ բեկորներ)։ Այս նկարի աղբյուրը BBC հեռուստաալիքն է։
Հենց այսպես՝ հիմնահատակ քանդելու են ամեն հայկականը և առաջին հերթին՝ հայկական ազգային նախագիծը՝ Հայաստանի պետությունը, եթե մենք շարունակենք չխոչնդոտել այդ հարցում նրանց դաշնակիցներին՝ ՀՀ տգետների իշխանությանը և պատրաստվենք «խաղաղության»։

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տեսանյութում Խուստուփ լեռն է, որը 100 տարի առաջ դարձել էր Նժդեհի կողմից Սյունիքը հայկական պահելու համար մղված պատերազմի խորհրդանիշը։ Այս օրերին, երբ Հայաստանի տգետների իշխանության թույլտվությամբ նախապատրաստում են Սյունիքով թուրքական միջանցքը բացել (աշխատանքներն արդեն մեկնարկել են) և փաստացի Սյունիքը Հայաստանի մնացած մասից կտրելու գործընթացը, էլ ավելի դժվար է նայել այս կադրերին։ Մեր բոլորիս հանդարտ հայացքների տակ մեր պետականությունը հոգեվարք է ապրում։
Իրանը և Չինաստանը կնքեցին 25-ամյա ռազմավարական համագործակցության ճանապարհային քարտեզի մասին պայմանագիր։
Տարածաշրջանում մեզ համար Իրանի հետ իրական ու խորքային դաշինքը այլընտրանք չունի։
Հիշեցնեմ նաև, որ Իրանն այս պահին միակ երկիրն է, որ իրապես շահագրգռված է Սյունիքը Հայաստանի մաս պահելու հարցում։
Ցավոք, այս հանգամանքը գործնական պատշաճ շարունակություն չի ստանում ո՛չ երկկողմ համագործակցության առկա ձևաչափերի խորացման, և ո՛չ էլ համագործակցային նոր նախաձեռնությունների ստեղծման առումով։
Այլ բառերով՝ հերթական կորցրած իրական հնարավորությունը...

2020թ. նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանի հերթական նիստը նվիրված էր Արցախյան պատերազմին և Հայաստանի կապիտուլիացիային։ Այդ նիստի արձանագրությունը մի շարք ուշագրավ հատվածներ է պարունակում, որոնք ես պարբերաբար կներկայացնեմ ձեր ուշադրությանը, որպեսզի հասկանաք Թուրքիայի իրական նպատակները Հայաստանի հանդեպ։
Թուրք-ադրբեջանական հաղթանակից հետո թեև ընդհանուր ոգևորվածության ֆոնին թուրք պառլամենտականները հանդես էին գալիս շնորհավորական ուղերձներով, սակայն որոշ զեկույցներ առանձնանում էին իրենց պրագմատիկությամբ և ապագային միտված կարևոր դրույթներով։
Թեզ-մեջբերումների տեսքով ներկայացնեմ դրանցից ընդամենը երեքը, որոնք հնչել են իշխանական պատգամավորների շուրթերից.
◾«Կիլիկայի կաթողիկոսը... կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Սա նշանակում է, որ մենք (Թուրքիան) պետք է նկատի ունենանք, որ հայկական Սփյուռքը չի փոխելու իր քաղաքականությունը»։
◾ «1921թ. Զանգեզուրը տրվեց Հայաստանին, որով Ադրբեջանը, ցավոք, առանձնացավ Նախիջևանից։... Այսօր մենք 100 տարի առաջ սկսած թուրքականության գաղափարը վերականգնելու ճանապարհին ենք»։
◾ «1993թ. մեր կողմից փակված դռներ (նկատի ունի հայ-թուրքական սահմանը) կան։ Երդվում եմ, որ հիմա տարբեր դիվանագիտական գործընթացներում ստիպելու են Թուրքիային, որպեսզի բացի Հայաստանի հետ սահմանը... Սիրելի՛ ընկերներ, ես այն մարդն եմ, ով 1996թ. կառավարության ծրագրում մտցրել եմ հետևյալ տողերը. «Քանի դեռ Ադրբեջանը չի ստորագրել, որ Ղարաբաղի հարցը լուծված է, Թուրքիան այդ դռները չի բացելու»։
Այժմ այստեղ կա կենսական խնդիր. Հայաստանի հետ սահմանը բացելու համար Թուրքիան խնդիրն արդեն այլ հարթություն պետք է տեղափոխի և հայտարարի, որ «Սահմանը կբացեմ, եթե բացվի Զանգեզուրի միջանցքը։ Եթե ոչ, ապա շանս չկա, որ կբացենք մեր սահմանը»»։
Այս երեք մեջբերումն էլ բավական է, որպեսզի հասկանաք, որ մեր ազգի ու պետականության դեմ պայքարը չի դադարել։ Չի դադարել նույնիսկ մեկ օրով, երբ կարելի էր ցնծալ ու տրվել ուրախությանը։ Չի դադարել նաև հիմա և չի դադարելու երբեք։
Ուստի այն, որ պատերազմում պարտված և դեռևս ՀՀ իշխանություն հանդիսացող օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները վերջին օրերին ու շաբաթներին ձեզ պարբերաբար հավաստիացնում են, որ Թուրքիան մեզ թշնամի չէ ու այլևս խնդիր չի լինելու նրանց հետ, դա ոչ միայն ուրացում է մեր հազարավոր նահատակների, այլև Հայաստանի վերջնական ջախջախմանն ուղղված թուրքական քաղաքականության շարունակություն։
Այս առիթով ուզում եմ հիշեցնել վերջերս թուրքական իշխանական գլխավոր թերթերից մեկում հրապարակված այս հոդվածն ու կից ծաղրանկարը, որում երևում է, թե ինչ են մեզ հետ ուզում անել Թուրքիան և նրա կամակատարը։ Ուշադի՛ր նայեք նկարին ու կհասկանաք, թե ինչու են Թուրքիայում սատարում Փաշինյանին։
📍Այսօր, ժամը 15:00-ից ես լինելու եմ Դեմիրճյան փողոցում։ Եթե դուք ունեք հարցեր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, հայ-թուրքական հակամարտության ներկայի ու ապագայի մասին, ապա եկեք, միասին տեղում սիրով քննարկենք, ես էլ կպատասխանեմ ու կներկայացնեմ այլ մանրամասներ։

Ըստ ադրբեջանական աղբյուրների` Էրդողանը Ռամադան ամսից հետո կայցելի Շուշի: Ռամադան սրբազան ամիսն ավարտվում է մայիսի 12-ին:
Իմ կանխատեսում-զգուշացումները հաստատվեցին։
Այսօր Թուրքիայի մերձիշխանական «Sabah» օրաթերթը, հղում անելով իշխանական աղբյուրներին, ըստ էության փաստում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև այս պահին բանակցություններ կան։ Ըստ թերթի՝ Թուրքիայի նախագահի խորհրդական Քալընը հայտնելով, որ Կովկասում նոր կարգ է հաստատվում, Ապրիլի 24-ին ընդառաջ հետևյալ ուղերձն է փոխանցել ԱՄՆ-ին. «Մենք ասում ենք՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորենք: Ասում ենք. «եթե նրանք (հայերը) ճիշտ քայլ անեն, տեսեք մենք էլ անգամ դարպասները կբացենք»: Նման մի ժամանակահատվածում, եթե դուք ցեղասպանություն բառը կիրառեք, նշանակում է՝ Կովկասում ամբողջ գործընթացը սաբոտաժի եք ենթարկում»»:
Ըստ էության, սա ևս մեկ անգամ հաստատում է նաև իմ այն կանխատեսումը, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հաստատելու նախապայմաններ կան («եթե նրանք (հայերը) ճիշտ քայլ անեն, տեսեք մենք էլ անգամ դարպասները կբացենք»)։

Նորից մասնագիտությանս բերումով ստիպված եմ արձագանքել ՀՀ դե ֆակտո իշխանության վառ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակի հետևյալ տգետ մտքին, որն ակտիվորեն տարածում են նաև այլ քաղաքական գործիչներ։ Այսպես, անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ նա ասել է. «Իրականում չթշնամանքը կառուցողականություն է, ի՞նչն է մեզ խանգարում լինել կառուցողական»։
Իսկ այժմ հերթականությամբ դիտարկենք Թուրքիայի և Հայաստանի դիրքորոշումները.
◾ Թուրքիան է Հայաստանի հետ ավելի քան 28 տարի միակողմանիորեն փակ պահում սահմանները և չի հաստատում դիվանագիտական հարաբերությունները։
◾ Թուրքիան է Հայաստանի հետ խոսում սպառնալիքների և նախապայմանների լեզվով։
◾ Թուրքիան է Հայաստանի բանակի դեմ անխափան կիրառել նորագույն զենք և զինամթերք։
◾ Թուրքիան է Հայաստանի ու հայերի դեմ ուղարկել սիրիացի վարձկանների։
◾ Թուրքիան է նախագծել և ռազմավարական մակարդակում վարել Հայաստանի ու Արցախի դեմ վերջին պատերազմը։
Թուրքիան է այսօր նախապայման դնում Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման համար՝ մասնավորապես պահանջելով հրաժարվել Արցախից, մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը և թուրքական կապիտալին տրամադրել անարգել մուտք Հայաստան։
◾ Թուրքիան է Ադրբեջանի հետ քննարկում Հայաստանին բանակից զրկելու հեռանկարը (հունվար-փետրվար ամիսներին քննարկվել է թուրքական խորհրդարանում)։
◾ Թուրքիան է սատարում Ադրբեջանի նկրտումները ՀՀ սուվերեն տարածքի վրա։
◾ Թուրքիան է օգնում Ադրբեջանին դիմակայել հայ ռազմագերիներին չվերադարձնելու պատճառով վերջինիս դեմ միջազգային ճնշմանը։
Հայաստանն է անկախությունից ի վեր կողմ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանն ու երկխոսությանը։ Այդ ուղղությամբ արվել են նաև համապատասխան քայլեր (1990-ականներից մինչև «Ֆուտբոլային դիվանագիտություն»)։
Ուրեմն Հայաստանը մշտապես եղել է ոչ միայն կառուցողական, այլև երկխոսության կողմնակից նախաձեռնող կողմ։ Սակայն Հայաստանի ներկայիս դեֆակտո իշխանությունները Հայաստանի հանդեպ Թուրքիայի բացահայտ թշնամանքի մեջ փաստացի մեղավոր են կարգում մեզ։ Ավելին, նրանք այս պահին հետևողական կերպով ոչնչացնում են այն բոլոր գործիքները, որոնք մեզ թույլ են տալիս Թուրքիայի հետ բանակցել «հավասարը հավասարին» դիրքերից (Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դրանցից միայն մեկն է)։
Մեկընդմիշտ արձանագրենք, որ Հայաստանի հանդեպ Թուրքիայի թշնամանքի պատճառը ոչ թե մենք ենք, այլ այն, որ Թուրքիայի ռազմավարական պլաններում այս տարածքում հայկական անկախ պետականությունը չպետք է լինի։ Այլ խոսքով՝ մենք որքան էլ լինեք թրքասեր ու խաղաղ, ընդամենը ավելի ենք հեշտացնելու Հայաստան պետության վերացումը և վիլայեթացումը։

Մարտի 31-ին տեղի է ունեցել «Թյուրքական խորհրդի» (միավորում է Թուրքիային, Ադրբեջանին, Ղազախստանին, Ուզբեկստանին, Ղրղզստանին) հերթական գագաթնաժողովը։
Գագաթնաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շ. Միրզոևը, ում ելույթից առանձնացնենք այս հատվածը.
«Մեզ համար ռազմավարական նշանակություն ունի մեր տարածաշրջանի տրանսպորտային-տարանցիկ պոտենցիալի բարձրացումը։ Կարևոր է Միջին Ասիայի միջոցով ապահովել ելք դեպի համաշխարհային հիմնական շուկաներ (ներառյալ Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը և այլ ասիական երկրներ), ինչպես նաև Ադրբեջանից և Թուրքիայից՝ դեպի եվրոպական երկրներ։ Այս ուղղություններով տրանսպորտային ՄԻՋԱՆՑՔների զարգացումը և լոգիստիկ ենթակառուցվածքների կառուցմանն ուղղված խոշոր նախագծերի համատեղ իրականացումը ամբողջությամբ համապատասխանում է մեր շահերին»։
Եթե հաշվի առնենք, որ ամբողջ գագաթնաժողովի ընթացքում հիշատակվել է միայն մեկ միջանցքի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին, ապա դժվար թե սխալված լինենք, եթե պնդենք, որ Ուզբեկստանի նախագահը նույնպես նկատի ուներ Սյունիքի վրայով անցնելիք Մեղրիի (Նախիջևանի) միջանցքը։
Այդ նույն ժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահը ևս հատուկ անդրադարձել էր բացվելիք միջանցքին. «Մեր հաղթանակից հետո ստեղծվել են նոր հնարավորություններ, որոնցից ամենակարևորը տրանսպորտայինն է։ Այսօր ակտիվորեն աշխատում ենք Զանգեզուրի միջանցքի ծրագրի վրա։ Անցյալում, երբ Զանգեզուրը պոկեցին Ադրբեջանից և միավորեցին Հայաստանի հետ, թյուրքական աշխարհը աշխարհագրորեն մասնատվեց։ Եթե նայեք քարտեզին, կարծես մեր մարմնի մեջ դաշույն է խրվել ու թյուրքական աշխարհը բաժանվել է։ Պատմական Ադրբեջանի հող Զանգեզուրը այժմ կխաղա Թյուրքական աշխարհը միավորող դեր։... Ադրբեջանը վաղուց է սկսել այս գործը»։
Սա հերթական անգամ ապացուցում է, որ չնայած բոլոր կիսահերքումներին՝ ՀՀ ներկայիս օկուպացիոն ռեժիմը համաձայնել է Սյունիքի վրայով միջանցք տրամադրել Թուրքիային և Ադրբեջանին, իսկ վերջիններս այժմ ամեն բան անում են, որպեսզի այդ նախագիծը ներկայացնեն որպես բազմակողմ ենթակառուցվածք՝ այդպիսով մեծացնելով Հայաստանի վրա ճնշումը և անխուսափելի դարձնեն համար այդ որոշումը։
Եթե Հայաստանում լիներ ազգային իշխանություն, ապա այս պահին մեր արտգործնախարարությունը ոչ միայն կհակադարձեր նմանատիպ հայտարարություններին, այլև վաղուց օրնիբուն աշխատանք կտաներ Թյուրքական խորհրդի երկրների հետ՝ կասեցնելու համար սպասվող արհավիրքը։
Իսկ Սյունիքի վրայով թյուրքական միջանցքի բացումը թուրքական նախապայմաններով նշանակում է միայն մեկ բան. Սյունիքի սողացող նվաճում՝ առաջին հերթին տնտեսական միջոցներով, իսկ հեռանկարում՝ ռազմական։
#Սյունիքիսպառնալիքը #հակաՀայաստան

Սիրիայի հյուսիսի (2015-ից գրավված է Թուրքիայի կողմից) բնակիչ երեխաները թուրք զինվոր կողքին ցույց են տալիս թուրքական ազգայնականության խորհրդանիշը (հայտնի է որպես «Գորշ գայլերի» սիմվոլ)։ Այս հարցազրույցի սկզբում ես պատմում եմ, թե ինչ իրավական փաստաթղթեր են գործում Թուրքիայում, որոնք նպաստում են այս իրողության ձևավորմանը՝ https://www.youtube.com/watch?v=cv0UNKAFrKU ։
Մի քանի օր առաջ Սիրիայի միջազգայնորեն ճանաչված սահմանի հյուսիս-արևելքում գտնվող Ռաս ալ-Այն քաղաքում, որը 2019 թվականից գրավված է Թուրքիայի Զինված ուժերի կողմից, տեղի ունեցավ զինվորական հետաքրքրիր միջոցառում։
Կից լուսանկարում այդ միջոցառումից մի դրվագ է. Սիրիայի ազգային բանակի (SNA՝ Թուրքիայի կողմից ֆինանսավորվող սիրիացի վարձկանների բանակ, որը պայքարում է Ասադի դեմ և նպաստում Սիրիայի թուրքացմանը) ռազմական դասընթացների առաջին շրջանավարտներին հանձնում են իրենց վկայականները։
Վարժարանի շենքի վրա երևում են Թուրքիայի և Սիրիայի ընդդիմադիրների դրոշները, իսկ մեջտեղում պատկերված է Ադել ալ-Շահիրը, ում անունով էլ անվանակոչվել է վարժարանը։
Ադել ալ-Շահիրը մեկն էր այն վարձկան զինյալներից, ովքեր 2020 թ. աշնանը առաջնորդում էին հայերի դեմ կռվող շուրջ 2000 սիրիացի ահաբեկիչներին Արցախյան պատերազմում։
Ադել ալ-Շահիրին զինել, վարժեցրել և Արցախ էր ուղարկել Թուրքիայի ղեկավարությունը՝ հստակ խնդիր դնելով նվաճել և հայաթափել Արցախը։ Ուստի պատահական չէ, որ այսօր թուրքական բանակի ղեկավարությունը այս կերպ հավերժացնում է այդ ահաբեկչի հիշատակը, որը հաջողությամբ կատարեց իր հանձնարարությունը՝ նվաճելով Հարավային Կովկասի չթուրքացված վերջին հողակտորներից մեկը՝ Արցախի 75%-ը, դաժանաբար սպանեց ու գերեվարեց մեր հազարավոր եղբայրներին։ Այս ոգով ու օրինակով են դաստիարակվում թուրքական բանակի բոլոր ստորաբաժանումները՝ անկախ տեղակայման վայրից, քանի որ հաջորդ քայլով նպատակ է դրված նվաճել Հայաստանի Հանրապետությունը՝ սկսելով Սյունիքից։
Սա է Թուրքիայի իրական, քաղաքական ռազմավարությունը տարածաշրջանում և այն չի փոխվելու, որքան էլ որ ՀՀ ներկայիս օկուպացիոն իշխանությունները «ստորացված բարեկամության» ձեռք մեկնեն Թուրքիային և բավարարեն առաջադրված նախապայմանները։ Բավարարելով այսօրվա նախապայմանները՝ Հայաստանի առջև դնելու են նորերը։
Ադել ալ-Շահիրներին դիմակայելու միակ ձևը սուվերեն Հայաստանն է՝ իր ամուր բանակով, որը քանդելու ուղղությամբ ջանք ու եռանդ չի խնայում ՀՀ ներկայիս տգետների կառավարությունը։

Google Maps-ի քարտեզներում Երևանի փողոցները ադրբեջանցիներն անվանափոխում են իրենց բանակի հերոսների անունով (տե՛ս կից նկարը)։
Թշնամին չի դադարելու աշխատել, նույնիսկ տարած իրական հաղթանակից հետո շարունակելու է հարձակումը՝ մարտի դաշտում, դիվանագիտական հարթակներում, ու նույնիսկ գուգլի քարտեզներում։ Որովհետև թույլ ենք, իսկ ՀՀ օկուպացիոն ռեժիմը համաձայնել է շարունակել ստորանալ թուրքի առջև։
Բանաձևը պարզ է՝ համաձայնվելով կատարել թուրքերի նախապայմանները, ստանալու ենք նոր նախապայմաններ։