Sargis Parsamyan
206 subscribers
47 photos
17 videos
9 links
加入频道
ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
"...Առավել քան երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը վերահաստատեց իր #անկախ պետականությունը` նախնյաց ավանդած սուրբ արժեքներով ապրելու, հայրենիքի լուսավոր գալիքը կառուցելու տեսլականով և հանձնառությամբ...":
"...Արդ, արժևորենք #անկախ պետականություն ունենալու շնորհը և ամենից վեր դասենք #ազգային, #պետական և համընդհանուր #շահը..."։

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
21.09.2024թ.
ՀԱԵ հավատացյալների շրջանում վրդոհմունքը և դժգոհությունն արդարացի է։ Իմ մոտ էլ է առկա։

Ինձ համար (զուտ) այս դրվագով արդարացի վրդոհվողները մի կողմում են, իսկ տարիներ շարունակ Արամ Ա երազողները և սա հարմար առիթ օգտագործողները` մի կողմում։

Հ.Գ.
Եթե դու սա կարդում ես և համարում, որ դու երկրորդ խմբից չես, պետք չի մտնել գրել, որ դու քեզ երկրորդ խմբին չես դասում, քանզի ով երկրորդ խմբից է, ինքը գիտի, որ երկրորդ խմբից է եղել տարիներ շարունակ։
"Անվանական չնզովվածը" 2017թ-ից առ այսօր "աստվածաբանական", "դավանաբանական" հարցերի շուրջ մի քանի անգամ իր #շեղված մեկնություններն է ներկայացրել Աստվածաշնչից, Քրիստոսից...
Հայրենիքը, ընտանիքը քանդողներին ուղղված չանվանական նզովքից բացի #անվանական #բանադրանք դնելու հարց չկա՞, թե՞ "տոչնի" է մեկնում-մեկնաբանում...
Օրեր առաջ կարդացի, որ աղետից տուժած Լոռու մարզի բնակիչներից շատ քչերին է փոխհատուցում տրվել (չեմ ստուգել, քանի տոկոսին է տրվել ու ինչ կերպով)։ Հիմա, երբ հիդրոմետ ծառայությունը "գուժում" է աննախադեպ տեղումների և գետերի ջրի ելքերի զգալի մեծացման մասին, պատկան մարմինները փոխանակ կանխարգելիչ գործողություններ, իրազեկումներ և այլ միջոցառումներ կիրառեն, "տժժում" են և իրենց #հանցավոր անգործությունը փորձում են զավեշտի, հանաք֊մասխարայի և "ստրախովչնի" տեքստերի վերածել. քաղաքապետարանից մեկն էլ ասում է` "դե արի բացատրի, որ շատ է տեղումներ լինելու, ջրահեռացումը սենց թե նենց չի կարող աշխատել"։
Հիմա Լոռու, Տավուշի կամ այլ ռիսկային տեղանքների բնակիչներին տարհանելու անհրաժեշտություն կա՞, թե՞ չկա, որտեղ վարարումների ռիսկը մեծ է։

Հ.Գ.
Չեմ զարմանում, որովհետև զարմանալու բան չկա, պարզապես արձանագրում եմ. սրանց համար ինչքան Հայ մահանա կամ տուժի, այդքան լավ...
Ուսումնասիրությունը վերաբերում է 7-րդ դարի առաջին կեսին Արևելահռոմեական կայսրության հոգևոր և աշխարհիկ իշխանությունների կողմից որդեգրած եկեղեցական-միարարական քաղաքականությանն Արևելյան ոչ-քաղկեդոնիկ եկեղեցիների նկատմամբ։ Մանրամասնությամբ հետազոտվել են ի Քրիստոս «մի ներգործություն» և «մի կամք» ձևակերպումները 4-6-րդ դդ․ քրիստոսաբանական հիմնական սահմանումներում։

Հետազոտության հիմնական գիտական նորույթը Եզր Ա Փառաժնակերտցի կաթողիկոսի և Հերակլ կայսեր միջև բանակցությունների հիմքում ընկած դավանագրի վերականգնումն է։
Զարմանում եմ, որ մեր ռուսամետ ընկերները Վրաստանի ընտրություններով այնքան են "ոգևորվել", որ դա անվանում են "ինքնիշխանություն" և նման բաներ։
Էտ ո՞ր օրվանից է Արևմուտքի գրկից մեկ այլ բևեռի գիրկ #վերադարձը կոչվում #ինքնիշխանություն։
Նենգափոխների և մանիպուլացիայի սիրահարների համար հատուկ շեշտեմ, որ ինձ համար Վրաստանի նախընթաց Արևմուտքի գրկում լինելը նույնպես ինքնիշխանության մասին չի եղել։
Խոսքը նրա մասին է, որ կարելի է լինել անկեղծ, ասել օրինակ. "Վրաստանը հրաժարվեց սխալ աշխարհքաղաքական վեկտորից և ընտրեց ճիշտ աշխարհքաղաքական վեկտոր
հանձինս Ռուսաստանի և մենք ուրախ ենք Ռուսաստանի համար" (Թե չէ "ինքնիշխանություն"... ախպոր պես...)։

Այո, պետք է անկեղծ լինել և ասել, որ ուրախ եք Ռուսաստանի համար, որովհետև ամենքին չեմ հավատա, եթե ասեն, թե Վրաց ժողովրդի համար այնչափ սրտացավ էին, այդ պատճառով են "ողջունում" Վրացիների "ճիշտ ընտրությունը"։

Հավասարապես սխալ է Արևմտյան խորը ազդեցության պետությանն անվանել ինքնիշխան, ինչպես որ Ռուսական խորը ազդեցության պետությանն է սխալ անվանել ինքնիշխան։
Այս առումով, իհակե հասկանալի է, որ բացարձակ (100%-անոց) անկախություն հնարավոր չէ ունենալ, Գերմանիան էլ 100%֊անոց ինքնիշխան պետություն չէ։ Բայց պետք է ձգտել և հասնել ազատության, ինքնիշխանության ավելի բարձր աստիճանի, այլ ոչ թե
հակառակը...
(Այս առումով, անկեղծ կասեմ, որ ինքնիշխանության ձգտումից, այդ գաղափարից հրաժարվածները ամենանողկալի մարդիկ են ինձ համար)։

Եթե մարդը հրաժարվել է Հայկական ազատ, անկախ, ինքնիշխան պետություն ունենալու գաղափարից, ապա նա չի կարող և չի' ներկայացնում Հայկական շահը, ինչպես որ նիկոլը չի ներկայացնում Հայկական շահը, որքան էլ "ինքնիշխան" փորձի խաղալ և շահարկի (արժեզրկի) այդ տերմինը, այդ գաղափարը։
Որքան "Վրացական երազանք"-ն է ինքնիշխանության մասին, այդքան էլ նիկոլը...

Եզրափակելով.
Եթե մարդը հրաժարվել է Հայկական ազատ, անկախ, ինքնիշխան պետություն ունենալու գաղափարից, ապա կամ մոլորվել է, ինչը միանգամայն հնարավոր է, կամ
գործակալ է, ինչը նույնպես, միանգամայն հնարավոր է։
Երեք տարի առաջ այս օրը (քիչ կամ շատ) հայտնի մարդիկ, նույնիսկ` ընդդիմադիր, հրապարակային շնորհավորեցին/ողջունեցին Սուրեն Պապիկյանի նախարար նշանակվելու փաստը։
Նրանցից քանի՞սն է հրապարակային ընդունել, որ սխալ էր, ոչ ոք...
Հավանականությունը, որ սխալն ընդունելու մասին արտահայտվել են, պարզապես ես չեմ տեսել, կա, բայց մեծ չեմ համարում...
1. Մովսես Հակոբյան,
2. Հայկուհի Մինասյան
3. ...
Տարիներ շարունակ Հայկական անուն ազգանունով լիքը մարդկանց ստել են, թե "Պուտինը չի սիրում, երբ իրեն ստում են, երբ իր թիկունքում խաղեր են տալիս. Պուտինը սիրում է, որ իր հետ ազնիվ են շփվում": Այս հեքիաթների հեղինակները սակայն, չեն խոստացել, որ "այ ինքը Պուտինը երբեք չի ստում, խաղեր չի տալիս"։
Է, ինձ համար էլ այնքան "շահեկան" կլիներ, որ ես չսիրեի ինձ ստելը, բայց երբ պետք լիներ, ինչ ուզեի, ասեի, այդ թվում
ստեի։
Եթե մինչև 2018թ-ը Հայաստանը պարզապես բռներ ու ճանաչեր Արցախի անկախությունը, կլիներ պատերազմ, կլինեին զոհեր, Պուտինը կասեր "դե մենք զգուշացնում էինք մեր Հայ գործընկերներին, որ պետք չի ճանաչել Արցախի անկախությունը և թե ինչ հետևանքներով է այդ քայլը հղի, բայց նրանք մեզ չլսեցին"։
2020թ-ից Պուտինենց հարմար է, որ ասեն. "դե Հայաստանը չէր ճանաչել Արցախի անկախությունը", տենց են ասում... մեր Հայերն էլ հավատում են սրան(ց) անկեղծությանը և ազնվությանը։
#оннепредатель

Հ.Գ.
Նորմալ պետություն ունենայինք, հանեին ձայնագրությունը հրապարակեին, ոնց է Պուտինը նախքան 2018թ-ը (ոչ մեկ անգամ) ասել, հորդորել, պնդել, որ ՀՀ-ն հանկարծ չճանաչի Արցախի անկախությունը։
Դիմում եմ երրորդ, երկրորդ և առաջին նախագահների գրասենյակներին, ավելի շատ` երկրորդ և երրորդ նախագահների, ովքեր Վ. Պուտինի նախագահության տարիներին են նախագահել ՀՀ-ում։
Արդյո՞ք Ձեր հանդիպումներում որևէ կերպ խոսք է բացվել ՀՀ կողմից Արցախի ճանաչման մասին, և ինչպիսի՞ն է եղել Վ. Պուտինի մոտեցումը։ Արդյո՞ք վերջինս ողջունել է այդ միտքը, թե՞ ավելի շատ խնդրել, հորդորել, դեմ է արտահայտվել ՀՀ կողմից Արցախի ճանաչմանը։
Լրագրողներին էլ եմ խնդրում այս հարցն անպայման ուղղել մեր նախագահներին։
Այս հարցը, որ շահարկվում է 2020թ-ի "#оннепредатель" հարցազրույցից սկսած, պետք է իր վերջնական պարզաբանումը ստանա։
Կամ թող պարզվի, որ Պուտինն առանձնապես դեմ չի եղել (կողմ է եղել) ՀՀ կողմից Արցախի ճանաչմանը, և իրավունք ունի "մեր երեսով տալ", կամ թող պարզվի, որ էժան մանիպուլացիա է անում և աշխարհքաղաքական մուտիլովշիկ է։
Հերիք է արդեն...
Եթե Արցախում խաղաղապահ զորախումբ էր, և խաղաղապահները կռվի չէին բռնվելու, ֆորմալ առումով հասկանալի էր։
Բա Սիրիայում էլ հո խաղաղապահ զորախումբ չէր, ինչու՞ "դա խազ" չպահեցին, չպաշտպանեցին... դարձյալ "երկրորդ ճակատ" չբացելու պատճառաբանությա՞մբ, թե՞ "Ասադը սկսել էր ազնիվ չգործել, երկակի խաղեր էր տալիս", կամ "Արևմուտքի հետ էր խաղեր տալիս", կամ թե` "Ասադին այլև չէին վստահում"...
100 տարի էլ անցնի, չի գաղտնազերծվի, որ Սահակաշֆիլին, Զելենսկին և նիկոլը #Արջի ծառայություն էին մատուցում։
Այս երեքի առաքելությունը միտված է եղել "սեփական" ժողովուրդներին/պետություններին "լեգիտիմ" պատժելու "լեգիտիմ" առիթ ստեղծելուն։
ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Է ՏԱՐԵԼ... ԱՆՏԵՐԻՆ' ԳԵԼԸ...

Երեկ շուրջ 20 անգամ նայել եմ նկարները։
Մեկ մերոնց, մեկ
նրանց։
Մեկ մերոնց միմիկաները, մեկ նրանց, երբ մերոնք էին խոսում։
Ուզում էի ասել, նորմալ իշխանություն/պետություն ունենայինք, նույնիսկ այս իրավիճակում կարելի էր... Այն էլ մի անգամից հասկացա, որ նորմալ իշխանություն/պետություն ունենայինք, մերոնք այնտեղ չէին հայտնվի։

Ես հիշելու եմ կեսին "ստրոյնի", կեսին
բարի կամ համեստ, և այսպես շարունակ։

Յուրաքանչյուրը կարող է ունենալ համակրելի կամ ատելի գործիչներ, բայց այս իրավիճակում բոլորից առանձնացնել-վատաբանել մեկին, կամ բոլորից առանձնացնել-լավաբանել մեկին, հավասարապես դատապարտելի է։

Ցավում եմ, որ տեղական և հատկապես #միջազգային մամուլում, #միջազգային շփումներուն բոլորին հավասարապես չեն լուսաբանում, հավասարապես լոբբինգ անում...
Տերովին տերն է տարել... անտերին
գելը...
Աշխարհի ամենաճշմարտախոս, հարաբերություններում միշտ, բայց միակողմանի և չփոխադարձված ազնիվ, երբևէ ոչինչ չխաբած, երևբևէ մանիպուլացիա չարած, միշտ ամենաուղիղ և ամենաազնիվ խոսքով հանդես եկած, ոմանց համար Հիսուսից հետո երկրորդ, ոմանց համար` Հիսուսից էլ վերև գտնվող էակն է կրկին անդրադարձել Արցախի խնդրին։
#оннепредатель 🤣
Ոսկու և ադամանդի համար Հայաստանը հանդիսանում է տարանցիկ երկիր, սակայն կա մի բան, որը հանցավոր ճանապարհով ներմուծվել է Հայաստան և չի արտահանվել. Դա ռազմավարական, բարդ-կոմբինացիոն, տարածաշրջանի ասիչ, Ակնայով Ստեփանակերտ մտած այն դեղին ֆուռի պարունակությունն էր։
Երբ Ստեփանակերտում բացում են ֆուռի կցորդի դուռը, այնտեղ հայտնաբերում են "հուռութք" գրվածքով "Արցախի բանալի" հուշարձանը և շրջաբերական, որի մեջ դեղին տառերով գրված է լինում. "Կասեք "երկրորդ ճակատ չեն ուզում բացել", և այդ ամենը կանեք "#Պրահա #Պրահա" գոչելով"։
Հարգելի ընկերներ,
Եթե ձեզ որևէ մեկն ասի, "եկեք նայենք Ռուսաստանի աչքերով", "ԱՄՆ աչքերով", "ԵՄ աչքերով", մի անգամից ասեք "ՉԷ"։
Եթե շփոթվեն արձագանքից, հանգիստ բացատրեք հետևյալը. "իրենց աչքերով թող նայեն իրենք, ես Հայ եմ, ես նայում եմ Հայի աչքերով"։
Եթե այս բացատրության խորքային և լրջագույն շերտերը չհասկանան, ապա շարունակելն անիմաստ է։ Պարզապես պետք է կկոցել աչքերն ու ասել, որ դուք կարողանում եք նայել միայն Չինաստանի աչքերով...
Պատրաստվեք հետևյալին.
1. Սահմանադրության փոփոխության (որի մեջ ⤵️)

2.1. Լղոզելու է ազգ֊ժողովուրդ հասկացությունները, "քաղաքական ազգ"֊ի սեփական հակահայկական տեսլականը պարտադրի.
2.2. ազգ֊ժողովուրդ բառախաղի արանքներում սղցնելու է թուրքերի բնակեցման, նրանց քաղաքացիության շնորհման, ընտրելու իրավունք տալու հարցը, ավելիով է պառակտելու Հայաստան֊սփյուռք կապը։

3. Ավետարանչական և Հայ Կաթողիկե եկեղեցիներին համահավասարեցնելու է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետ, սահմանադրական փոփոխություններով հանելու է ՀԱԵ բացառիկ դերը, և/կամ բացառիկ դեր ունենալու տիտղոսին ՀԱԵ կողքին ավելացնելու է մյուս երկու նշվածները...

4. Ազգային֊Հոգևոր արժեքների պահպանության պետության #պատասխանատվությունը իջեցնելու է անհատի ազատ ընտրության #հնարավորություն ունենալու մակարդակի, և ասի, դե մարդիկ ազատ են, թող դավանեն, պահպանեն ինչ ուզում են, պետությունն անելիք, #պարտավորություն, #պատասխանատվություն #Չունի ազգային֊հոգևոր արժեքների պահպանման հարցում։

5. Վերափոխում֊հարմարվողականությունն էլ իրեն(ց) պետք է, որ ասի հարմարվեք Արցախի կորուստին, միջանցքին, այլ տարածքների կորուստի, թուրքերի բնակեցմանը. նոր իրողությունների նկատմամբ մարդու հարմարվողականությունն է կենսունակ դարցնում։

Հ. Գ.
այս աշխարհում ոչ մի թունել,
այդքան գնացք դեռ չի մտել,
որքան որ քեզ Հայն է... քրֆել...
Կոնսենսուս մինուս Զելենսկի❗️
Հերիք էր մի հատ կոնսենսուս, որ և' ՌԴ և' ԱՄՆ նախագահները Զելենսկուն տոպկեին, վերջինս ասեր, որ պատրաստ է հեռանալու։ Իհարկե կհամաձսյնվեմ, որ ասելը մի բան է, անելը այլ բան. այս տեսանկյունից նիկոլն էլ է ասում "այ երբ ժողովուրդը պահանջի", կամ "հրաժարական տվել եմ, դարձյալ ինձ են ընտրել"... ու չի հեռանում.
Եթե առաջիկայում Զելենսկին հեռացավ, ակնհայտ է լինելու որ ՌԴ֊ԱՄՆ կոնսենսուսն էր հեռանալու պատճառը և արձանագրելու ենք հետևյալը ⤵️
Երբ գերտերություններին և նրանց ղեկավարներին պետք է լինում, լավ էլ բշտում են երրորդ երկրի ղեկավարին ու լավ էլ երկու կողմից խառնվում են այլ երկրի ներքին գործերին, նրա առաջնորդին անվանում "չընտրված", "ոչլեգիտիմ", "ծաղրածու" այլ ոչ թե #оннепредатель...
Տա Աստված, ՌԴ֊ԱՄՆ
նիկոլի #մնալու կոնսենսուսը շուտ վերափոխվի ՌԴ֊ԱՄՆ` նիկոլի #հեռանալու կոնսենսուսի...
Երեկ "Իմնեմնիմի" փոդքաստի շրջանակում Հովիկ Աղազարյանն ասեց, որ երբ մեզ (իրեն, այլ պատգամավորներին նկատի ունենալով) ասում էին "դավաճան", նիկոլը դրան #խանդով էր վերաբերվում։
Երևի բացի թիվ մեկ դավաճանից ուզում է(ր) լինել միակ դավաճանը ))
Աղազարյանը դա մեկնաբանում է նիկոլի սևեռվածությամբ բացառիկ և միակը լինելու (ենթադրյալ, բայց անիծված) "Չորրոդ Հանրապետություն" գաղափարի, կոնցեպտի կատարման ճանապարհին։
Այսօր բանավոր զրույցի ժամանակ Վահագն Մխոյան ֊ը դիպուկ միքս արեց հայտնի նախադասությունը "կամ ես կլինեմ դավաճան, կամ Հայաստանը դավաճան չի ունենա" 🤦‍♂️

Զարգացնելով Հովիկ Աղազարյանի արտահայտած միտքը, կարծում եմ մեկ այլ գործոն էլ է հոգեբանական մղում հանդիսանում դավաճանի համար։
Կարծում եմ մտքի մեջ կռիվ է տալիս նաև Տեր Պետրոսյանի հետ, թե "ինչու՞ նա պետք է լինի հիմնադիր֊նախագահ, իսկ ես
ոչ"։ Հեսա քանդեմ երրորդը, ստեղծեմ չորրորդը, որ ես էլ վաստակեմ "առաջին֊հիմնադիր" տիտղոսը ))

Հովիկ Աղազարյանը մի բան էլ է ճիշտ ասում, որ ոչ մեկ չի ուզել ստեղծի "Առաջին", "Երկրորդ", "Երրորդ" նախապես մտածած անուններով Հանրապետություն։
Պետությունները ստեղծվել են, այնուհետև պատմաբաններն են փուլերը, ձև֊բովանդակությունները հաշվի առնելով անվանել "Առաջին", "Երկրորդ", "Երրորդ"։
Ասեմ ավելին, Երրորդ Հանրապետությունն անկախացման առաջին տարիներին կոչել են "Երկրորդ Հանրապետություն" և պատմաբաններից (եթե չեմ սխալվում) Վանիկ Վիրաբյանն է առաջինն օգտագործել "Երրոդ Հանրապետություն" եզրույթը, նկատի ունենալով, որ Սովետական Հայաստանը լինելով "ավելի մեծ միավորի կազմում" այնուամենայնիվ Հայկական պետության մասին է եղել։

Այս գրառումն ամբողջական չէր լինի, եթե չհիշատակեինք 2007-2013թթ-ին Հայաստանում ծնունդ առած մեկ այլ մտասևեռման "Չորրորդ Հանրապետության" մասին։
Բացի այն, որ դրա մեջ այն ժամանակ անուղղակի ներգրավված էր ապագա նախագահացու Արմեն Սարգսյանը, ով 2018թ֊ին այդ մասին ուղիղ հայտարարեց, և նրա երդմնակալության ժամանակ "Չորրորդ Հանրապետություն" կրկնեց Արմեն Ռուստամյանը,
Բացի այն, որ այդ տարիներին զանազան հեքիաթասացների, էպոսասերների կողմից ստեղծվեց "Չորրորդ Հանրապետություն" անվանումով #կուսակցություն
(եթե չեմ սխալվում) "էպոսագետ" Վարդան Սեդրակյանի դեմքով,
Այդ տարիներին (20.07.2010) Հայկական Ժամանակ օրաթերթում "Չորրորդ Հանրապետություն" (մաս 3) վերտառությամբ հոդված է լույս տեսնում, որտեղ խոսվում էր ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ
#նոր #սահմանադրության անհրաժեշտության, "հանրային պայմանագրի", Թուրքիայի հետ (այսօր տեսանելի) հարաբերությունների մասին...

Ուստի, ով կգա կասի "Չորրորդ Հանրապետություն" իմացեք որտեղից է գալիս այդ "ԿրիայիԱնեկդոտ" մտասևեռման կապրիզը և տվեք արժանի գնահատականը մեկ բառով։ Ցանկալի է, որ այդ բառը լինի այնպիսի բառ, որն ապօրինաբար կարդացել են Հովիկ Աղազարյանի նամակագրություններում։

Հղումները
ֆեյսբուքյան համապատասխան գրառման մեկնաբանություններով։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ինչպե՞ս են 2018թ-ի ապրիլի 23-ին Արմեն Գևորգյանը և մյուս ներկաներն իշխանությունը հանձնում Կարեն Կարապետյանին։ Սա փաստ է, ոչ թե քարոզչական թեզ։
Ում Անունը Չի Կարելի Տալ ⚠️

2006թ-ի "Այլընտրանք" նախաձեռնության, և 2007թ-ի "Իմպիչմենթ" շարժման ("ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը" կարգախոսով) նախաձեռնությունների մեջ եղել է նիկոլը, բայց չի "կռտվել", որպեսզի չկարողանար հասնել 2008թ-ն և մարտի 1-ի գործողություններին ակտիվ մասնակցեր։

Հարցը 2006-2007 թվականներն էլ չեն։
Որքան էլ փաստենք, որ նիկոլը 1998-2006 թթ-ին նույնպես ծավալել է իր թունավոր գործունեությունը, պետք է փաստենք նաև, որ այնպես էլ չէ, թե նիկոլը 1998թ-ին է "ծնվել" և հայտնվել հասարակական-քաղաքական արենայում։

1992թ-ից որպես ուսանող, այնուհետև 1995թ-ին ԵՊՀ-ից հեռացվելուց և չվերականգնվելուց հետո որպես լրագրող, միշտ էլ ծավալել է իր հակահայկական գործունեությունը։
Հնարավո՞ր էր նիկոլի դեմն առնել, թե՞ ոչ։

Եթե վերջին 30 տարում (1995-2025թթ) նրա գալու/մնալու դեմը հնարավոր չի եղել առնել, մնում է համաձայնվել, որ նիկոլի "հովանավորն" իսկապես ավելի մեծ ուժ է, և մնում է համաձայնվել Աղասի Ենոքյանի հոդվածում արտահայտած մտքերի հետ (հղումը ֆեյսբուքյան համապատասխան գրառման մեկնաբանությամբ), իսկ վերջին նախադասության հետ
հատկապես ⤵️

"Հարգելի պարոնայք, դուք շատ լավ էլ գիտեք, թե ով բերեց Նիկոլին, մնում է ձեր տաբուները հանել ու տալ Նրա անունը, Ում Անունը Չի Կարելի Տալ"։ ☢️