🇷🇺🇦🇲 Նոյեմբերի 12-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը մասնակցել է «Հայաստանը ԵԱՏՄ-ում» գիտագործնական կոնֆերանսին, որը կազմակերպել էր Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Ռուս-հայկական համալսարանի հարթակում: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վ.Պ. Ֆեֆիլովը, Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ա.Վ. Դոնչենկոն և Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Է.Մ. Սանդոյանը:
🌐 Կոնֆերանսի մասնակիցներին ուղղված ողջույնիխոսքում Ս.Պ. Կոպիրկինը ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությունն ապացուցել է իր արդյունավետությունն ու պահանջվածությունը՝ բերելով շոշափելի տնտեսական շահույթ, ներառյալ աճող մարտահրավերների առջև տնտեսության կայունության խթանումը, բոլոր մասնակիցներին և ոչ վերջին հերթին՝ Հայաստանին։ Ռուսաստանի Դեսպանը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ն գնալով ավելի կարևոր դեր է խաղում միջազգային հարաբերություններում ծանրության կենտրոնը գլոբալիզացիայից տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներ տեղափոխելու պայմաններում, աջակցում է Եվրասիական մեծ գործընկերության ձևավորմանը։
📝 Միջոցառման ընթացքում ամփոփվել են «Հայաստանը ԵԱՏՄ-ում» թեմայով գիտական հոդվածների ուսանողական մրցույթի արդյունքները: Լավագույն աշխատանքների հեղինակները պարգևատրվել են Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության դիպլոմներով:
#ՌուսաստանՀայաստան #Համագործակցություն #ԵԱՏՄ
#Եվրասիականմեծգործընկերություն

Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
📰 Ռուսաստանի դեսպան Ս.Պ.Կոպիրկինի հարցազրույցը «Известия» մուլտիմեդիոն տեղեկատվական կենտրոնին
🎙️ Հիմնական թեզեր.
🇷🇺🇦🇲 Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ իր պարտավորություններին՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակում։
🤩 🤩 🤩 ԲՐԻԿՍ-ի ընտանիքում Հայաստանի կարևորագույն գործընկերների՝ Ռուսաստանից բացի, Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի և ԱՄԷ-ի ներկայությունը, անկասկած, մեծացնում է տվյալ հարթակի գրավչությունը հայկական կողմի համար։
📈 Մեր փոխադարձ առևտրի տպավորիչ թվերը պարզապես անհնար կլինեին առանց ԵԱՏՄ մարմինների արդյունավետ ջանքերի՝ վերացնելու առևտրային և վարչական խոչընդոտները։
🌎 Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև որքան հնարավոր է շուտ տևական խաղաղություն հաստատվի։ Կարևոր է, որ տարածաշրջանի համար բախտորոշ այս փաստաթուղթը հիմնված լինի բոլոր փոխադարձ մտահոգությունների արդարացի կարգավորման վրա։
🤝 Ռուսաստանը մշտապես պատրաստ է տրամադրել աջակցություն մեր հայ և ադրբեջանցի գործընկերներին երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում՝ հետևելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020-2022 թթ. եռակողմ պայմանավորվածությունների ոգուն և տառին։
Կարդացեք ամբողջությամբ
#ՌուսաստանՀայաստան
#ՀարավայինԿովկաս
#Համագործակցություն
#Տնտեսություն
#ԵԱՏՄ
#ԲՐԻԿՍ
#Բազմաբևեռաշխարհ
🎙️ Հիմնական թեզեր.
🇷🇺🇦🇲 Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ իր պարտավորություններին՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակում։
🤝 Ռուսաստանը մշտապես պատրաստ է տրամադրել աջակցություն մեր հայ և ադրբեջանցի գործընկերներին երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում՝ հետևելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020-2022 թթ. եռակողմ պայմանավորվածությունների ոգուն և տառին։
Կարդացեք ամբողջությամբ
#ՌուսաստանՀայաստան
#ՀարավայինԿովկաս
#Համագործակցություն
#Տնտեսություն
#ԵԱՏՄ
#ԲՐԻԿՍ
#Բազմաբևեռաշխարհ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇦🇲 Վերջին վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի արտաքին առևտրում Ռուսաստանի տեսակարար կշիռը շարունակում է աճել՝ 2024 թվականի հունվար - սեպտեմբերին այն կազմել է 41,1%։
🇪🇺📉 Միևնույն ժամանակ, Եվրամիության մասնաբաժինը անշեղորեն անկում է ապրում. եթե 2017 թվականին այն կազմում էր 24,3%, ապա 2024 թվականի 9 ամիսներին այն կրճատվել է մինչև 7,2%:
Ինֆոգրաֆիկա
#ՌուսաստանՀայաստան
#Համագործակցություն
#Առևտուր #ԵԱՏՄ
🇪🇺
Ինֆոգրաֆիկա
#ՌուսաստանՀայաստան
#Համագործակցություն
#Առևտուր #ԵԱՏՄ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🖋️ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պատասխաններից ԶԼՄ-ների հարցերին, որոնք հասցեգրվել են Ս.Վ.Լավրովի՝ 2024 թվականի ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներով մամուլի ասուլիսին
❓Հարց.Ռուսաստանցիներին ավանդաբար միևնույն չէ, թե ինչ է կատարվում Հայաստանում: Ցավալի է դիտել, թե ինչպես է նրա վարչապետը խաթարում ռուս-հայկական փոխհարաբերությունները, աջակցում ռուսատյացությանը, համառորեն փորձում գնալ 2014 թվականի նմուշի Կիևի ճանապարհով։
Ռուսաստանի Դաշնության Կառավարության փոխնախագահ Ա.Լ.Օվերչուկի խոսքով՝ Մոսկվան Եվրամիությանն անդամակցելու օրինագծի քննարկման սկիզբը Հայաստանում դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից ելքի սկիզբ։ Ի՞նչ ընթացակարգով կարող է անցնել ԵԱՏՄ-ից Հայաստանի հեռացումը: Ի՞նչ դիվանագիտական վարքագիծ պետք է որդեգրի Մոսկվան։
✍️ Պատասխան. Ռուս-հայկական հարաբերությունները բարդ շրջան են ապրում, ինչը շատ առումներով պայմանավորված է Արևմուտքի քայլերով։ Նրանք անցած տարվա ընթացքում մեծացրեցին ճնշումը Հայաստանի վրա՝ դրդելով խաթարել Ռուսաստանի հետ ավանդական կապերը, պարտադրեցին հայ ժողովրդին խորթ արժեքներ։ Ցավոք, հանրապետությունում հաճախ դրական արձագանքի արժանացան Ռուսաստանին իրենցով փոխարինելու մասին ԱՄՆ-ի և ԵՄ-ի չհիմնավորված խոստումները, այնինչ ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության անկյունաքարն է, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը՝ Հայաստանի տնտեսական բարեկեցության երաշխիքը:
Մենք բազմիցս հայտնել ենք մեր հայ ընկերներին, որ ոչ Վաշինգտոնը, ոչ Բրյուսելը իրականում չեն մտածում իրենց գործընկերների ճակատագրի և շահերի մասին։ Արևմուտքում սովոր են դրանք ընկալել բացառապես ուտիլիտարիստական ձևով։ Երևանը չէր կարող ուշադրություն չդարձնել անցյալ տարեվերջին Վրաստանում ծավալված իրադարձություններին։ Հավանաբար Հայաստանում լսել են նաև աղմկահարույց ցինիկ հայտարարությունները՝ եվրոպացիների համար Երևանը Մոսկվայից «անջատելու» «նախագծի ցածր գնի» և հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների» պատրաստ լինելու խորհուրդների մասին: Այդ թվում է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի վերջին կանխատեսումը, որը հայտնի է ամերիկյան հետախուզական գործակալությունների հետ սերտ կապերով։ Այն պարզ տեքստով նշում է, որ վարչակազմի փոփոխությունից հետո Վաշինգտոնը դժվար թե ունենա նույն բուռն հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։
Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է արժևորել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները։ Մենք հանրապետությունը համարում ենք մեր բնական ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկը։ Մենք հավատարիմ ենք երկկողմ մակարդակով և ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակներում ձևավորված առևտրատնտեսական և ռազմաքաղաքական ոլորտներում Հայաստանի հետ կնքված համաձայնագրերի ողջ շրջանակին։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը չունի թաքնված օրակարգ կամ «նախագծեր», որոնց իրականացումը վնասակար ազդեցություն կունենա Հայաստանի անվտանգության կամ տնտեսական բարեկեցության վրա։
Դա հաստատում են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ցուցանիշները։ Հաշվարկները դեռ ավարտված չեն, բայց արդեն կարելի է ասել, որ 2024 թվականի ապրանքաշրջանառությունը բացարձակ ռեկորդ է սահմանել։ Ի դեպ, Հայաստանի և ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալը, որոնք Հայաստանին կոչ են անում հրաժարվել ռուսական շուկայից, շատ ավելի փոքր է և նույնպես անկում է ապրում։
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային և ներդրումային գործընկերը։ Հայրենական տնտես-օպերատորները բյուջեի հարկային նվազեցումների անփոփոխ առաջատարներն են և հանրապետության խոշորագույն գործատուներից մեկը: Տնտեսական համագործակցության երկկողմ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն անցավ արդյունավետ։ Մենք բարձր ենք գնահատում ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության արդյունքները 2024թ.։ Կասկածից վեր է, որ Հայաստանի մասնակցությունը եվրասիական ինտեգրմանը մեծապես ապահովել է վերջին տարիներին նրա ՀՆԱ-ի արագ աճը։ Միևնույն ժամանակ, մենք ստիպված ենք ևս մեկ անգամ ընդգծել՝ եվրասիական տնտեսական ինտեգրումն ու անդամակցությունը Եվրամիությանն անհամատեղելի են։
Հուսով ենք, որ գալիք տարում մեզ կհաջողվի զգալի առաջընթաց գրանցել մի շարք կարևոր ծրագրերի իրականացման գործում, ինչպես նաև կմեծացնենք մշակութային, հումանիտար և միջտարածաշրջանային փոխանակումների դինամիկան:
Լուսանկար՝ Ռուսաստանի ԱԳՆ
#ՌուսաստանՀայաստան
#ԵԱՏՄ
#ՀԱՊԿ
#Դաշնակիցներ
#Անվտանգություն

Լուսանկար՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների Կոմիտեի մամուլի ծառայություն
#ՌուսաստանՀայաստան
#Համագործակցություն
#ԵԱՏՄ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM