Посольство России в Армении
1.18K subscribers
2.83K photos
322 videos
1.21K links
Официальный канал Посольства России в Армении в «Telegram»

Наш сайт: https://armenia.mid.ru/ru/
Facebook: https://www.facebook.com/embassyru.am
Twitter: @rusembassyarm
Instagram: @rusembassyarm
YouTube: Посольство России в Армении
加入频道
🇷🇺🇦🇲 Հոկտեմբերի 10-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը աշխատանքային այց է կատարել ք. Գյումրի: Շիրակի մարզի համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում դիտարկվել են Ռուսաստանի մարզերի հետ բազմաբնույթ կապերի խորացման հնարավորությունները:

🤝 Ռուսաստանի Դեսպանը այցելել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռուսական զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի և ՌԴ ԱԴԾ Սահմանապահ Վարչության Լենինականի ջոկատի տեղակայումը, ինչպես նաև մասնակցել է «Կրթությունը Ռուսաստանում. Գյումրի 2024» ռուսական բուհերի ցուցահանդեսի բացմանը Գյումրիում:

🎙️ Միջոցառմանը իր ելույթում նա նշեց ռուսաստանյան բարձրագույն կրթության հասանելիության կարևորությունը Հանրապետության երիտասարդության համար և Ռուսաստանի բուհերի շրջանավարտների ծանրակշիռ ներդրումը բոլոր ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդման գործում:

📸 Ցուցահանդեսի շրջանակներում, որը կազմակերպել էր Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը՝ Հայաստանում Ռուսաստանի Դեսպանության, Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ, բարձրագույն կրթության առաջատար ռուսական բուհերը ներկայացրել են Շիրակի մարզի դպրոցականներին իրենց կրթական կարողություններն ունախաձեռնությունները:

🎓 Ապագա դիմորդները կարողացան մանրամասնորեն ծանոթանալ օտարերկրյա ուսանողների համար Ռոսսոտրուդնիչեստվոյի՝ Կրթությունը Ռուսաստանում անվճար ուսուցման ծրագիրին։

🏫 Շնորհանդեսին մասնակցեցին.
Արմավիրի պետական մանկավարժական համալսարան,
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիա,
МИРЭА-Ռուսաստանի Դաշնության տեխնոլոգիական համալսարան,
Մոսկվայի ֆիզիկատեխնիկ ական ինստիտուտ (MIPT),
Ազգային հետազոտական համալսարանի բարձրագույն տնտեսագիտական դպրոց,
Ազգային հետազոտական միջուկային ՄԻՖԻ համալսարան,
Ա.Ն. Կոսիգինի անվան Ռուսաստանի պետական համալսարան,
Սարատովի պետական տեխնիկական համալսարան,
Հյուսիսային Կովկասիդաշնային համալսարան (ՀԱՄՀ),
Տյումենի պետական համալսարան,
Հարավային Ռուսաստանի պետական պոլիտեխնիկական համալսարան,
Երևանում Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղ,
Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղ:

#ՌուսաստանՀայաստան #համագործակցություն #կրթություն #մարզեր
🇷🇺🇦🇲 Նոյեմբերի 16-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Ս.Պ. Կոպիրկինը Հայաստանում ռուսական տան աշխատակիցների, ինչպես նաև հայրենակցական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Լոռու մարզ կատարած այցի ընթացքում
ծաղիկներ է խոնարհել տարածաշրջանում տեղակայված Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմության նշանակալի իրադարձություններին նվիրված հուշարձաններին:

⚔️ Հուշահամալիր Ի.Ա. Մոնտրեզորի (1767 - 1804) հրամանատարության ներքո ջոկատի վերջին ճակատամարտի վայրում` Ռուսական կայսերական բանակի մայոր, 1787-1791 թվականների ռուս-թուրքական պատերազմի, 1802 թվականի Կարսի ճակատամարտի, 1804 թվականի Գյանջայի հարձակման մասնակից:

☝️ 1804 թ. ռուս-պարսկական պատերազմի ընթացքում Ի.Ա. Մոնտրեզորը փոքր ջոկատի, այդ թվում՝ հայ կամավորների հետ, Փամբակ գետի կիրճով անցնելով, ճանապարհ էր հարթում Էրիվանի բերդը պաշարած ռուսական զորքերին մթերք հասցնելու համար։ Նրանք շրջապատվել են պարսկական 6000-անոց բանակի կողմից։ Ի.Ա. Մոնտրեզորը և նրա զինվորները, մերժելով գերի ընկնելու առաջարկը, քաջաբար կռվեցին՝ ընկնելով քաջերի մահով։

⛑️ Հուշարձան` 1988 թ.դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքների խորհրդային լիկվիդատոր մարտիկներին, ովքեր առաջինն էին օգնության հասել տուժած քաղաքին:

👤 Ռուս պետական գործիչ Ն.Ի.Ռիժկովի կիսանդրին (1929-2024 թթ.), ով գլխավորել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման հանձնաժողովը:

☝️ 2008 թվականին Ն.Ի. Ռիժկովին շնորհվել է «Հայաստանի ազգային հերոսի» կոչում: Որպես Դաշնության խորհրդի անդամ՝ նա ակտիվ մասնակցություն է ունեցել մեր երկրների միջխորհրդարանական կառույցների աշխատանքներին, եղել է ռուս-հայկական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ։

🎶 Բացի այդ, Ստեփանավան քաղաքում Ս.Պ. Կոպիրկինը ներկա է գտնվել «Ռյաբինուշկի» երգչախմբի համերգային ելույթին, որը կազմակերպվել էր «Ռոսիա» հասարակական կազմակերպության տեղական մասնաճյուղի կողմից:

#ՌուսաստանՀայաստան
#Համագործակցություն
#Հիշողություն #Մարզեր #Մոնտրեզոր #Սպիտակ #Ռիժկով #Հայրենակիցներ