Посольство России в Армении
1.18K subscribers
2.83K photos
322 videos
1.21K links
Официальный канал Посольства России в Армении в «Telegram»

Наш сайт: https://armenia.mid.ru/ru/
Facebook: https://www.facebook.com/embassyru.am
Twitter: @rusembassyarm
Instagram: @rusembassyarm
YouTube: Посольство России в Армении
加入频道
⚽️ Ս.թ. սեպտեմբերի 9-ին ռուս դիվանագետները մասնակցել են Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում նոր ֆուտբոլային դաշտի բացմանը: Սպորտային օբյեկտի շինարարությունը ֆինանսավորվել է տեղի բարերար Վ.Ա. Զադորուինի կողմից։

☝️ Ողջույնի խոսքում նշվել է, որ երիտասարդների մարզական զարգացմանն ուղղված նմանատիպ ծրագրերը հուսալի ներդրում են ողջ համայնքի առողջ ապագայի համար:

👉 Ֆիոլետովոն՝ ռուս հնադավան մոլոկանների բնակավայր է, որը հիմնադրվել է դեռևս XIX դարում Ռուսական կայսրության Սարատովի և Տամբովի նահանգների բնիկների կողմից։ 

🥅 Բացման արարողությանը ներկա են գտնվել նաև Լոռու մարզպետի տեղակալ Գ.Ասրյանը և Գյումրիում ռուսական տան տնօրեն Ա.Վ. Բերյանևը:

#ՌուսաստանՀայաստա
#Համագործակցություն
#Ֆիոլետովո
 
🇷🇺🇦🇲 Սեպտեմբերի 16-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը՝ Հանրապետության հարավային շրջաններ ամենամյա ավանդական այցի շրջանակում, հանդիպում է ունեցել Վայոց Ձորի մարզպետ Կ.Ա. Միքաելյանի հետ
 
🔈 Զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և հումանիտար կապերի կարևորությունը, երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների և փոխըմբռնման ամրապնդման գործում միջտարածաշրջանային համագործակցության զգալի ներուժը: 

👆 Առանձնահատուկ ընդգծվել է Վայոց Ձորի մարզի՝ Ռուսաստանի գործընկեր տարածաշրջանների հետ փոխգործակցության դրական օրինակը:
 
🤝 Հանդիպմանը մասնակցել են նաևՀայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ա.Վ. Դոնչենկոն և Ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի փորձագետ Վ.Վ. Կարապետյանը:
 
#ՌուսաստանՀայաստա
#համագործակցություն
#ՎայոցՁոր #շրջաններ
 
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇦🇲Սեպտեմբերի 23-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ.Կոպիրկինը ընդունել է Հանրապետությունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության նորանշանակ ներկայացուցիչ Սիդարթա Դատտային:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել առողջապահության ոլորտում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու գործում համագործակցության հարցերի շուրջ:

#ՌուսաստանՀայաստա #ԱՀԿ #համագործակցություն