Посольство России в Армении
1.18K subscribers
2.83K photos
322 videos
1.21K links
Официальный канал Посольства России в Армении в «Telegram»

Наш сайт: https://armenia.mid.ru/ru/
Facebook: https://www.facebook.com/embassyru.am
Twitter: @rusembassyarm
Instagram: @rusembassyarm
YouTube: Посольство России в Армении
加入频道
⚽️ Ս.թ. սեպտեմբերի 9-ին ռուս դիվանագետները մասնակցել են Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում նոր ֆուտբոլային դաշտի բացմանը: Սպորտային օբյեկտի շինարարությունը ֆինանսավորվել է տեղի բարերար Վ.Ա. Զադորուինի կողմից։

☝️ Ողջույնի խոսքում նշվել է, որ երիտասարդների մարզական զարգացմանն ուղղված նմանատիպ ծրագրերը հուսալի ներդրում են ողջ համայնքի առողջ ապագայի համար:

👉 Ֆիոլետովոն՝ ռուս հնադավան մոլոկանների բնակավայր է, որը հիմնադրվել է դեռևս XIX դարում Ռուսական կայսրության Սարատովի և Տամբովի նահանգների բնիկների կողմից։ 

🥅 Բացման արարողությանը ներկա են գտնվել նաև Լոռու մարզպետի տեղակալ Գ.Ասրյանը և Գյումրիում ռուսական տան տնօրեն Ա.Վ. Բերյանևը:

#ՌուսաստանՀայաստա
#Համագործակցություն
#Ֆիոլետովո
 
🇷🇺 🇦🇲 Սեպտեմբերի 10-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը ներկա է գտնվել Հայաստանի ԱԳՆ կողմից կազմակերպած «Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացման արարողությանը եւ ինագուրացիոն նստաշրջանին:

🤝Միջոցառմանը մասնակցելու համար նաեւ ժամանել են Ռուսաստանի առաջատար բուհերի եւ գիտական համայնքի ներկայացուցիչներ:

#ՌուսաստանՀայաստան #Համագործակցություն
🇷🇺 🇦🇲 Սեպտեմբերի 10-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Ս.Պ. Կոպիրկինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գ.Հ. Սանոսյանի հետ:

🗒️ Կողմերը քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի եւ միջտարածաշրջանային կապերի ոլորտներում ռուս-հայկական համագործակցության արդիական հարցեր:

🤝Հանդիպմանը մասնակցել է Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Ա.Վ. Դոնչենկոն:

Նկար՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

#ՌուսաստանՀայաստան #Համագործակցություն
🇷🇺🇺🇳🇦🇲 Ռուսաստանի Դաշնությունը ֆինանսական օգնություն է ցուցաբերում ՄԱԿ-ի մի շարք ծրագրերի իրականացմանը շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր բյուջեով, որն ուղղված է ինչպես բնակչության առանձին սոցիալական խմբերի, այնպես էլ Հանրապետության տնտեսության տարբեր ճյուղերի աջակցությանը:

#ՌուսաստանՀայաստան #Համագործակցություն #ՄԱԿ #Օգնություն
🇷🇺🇦🇲 Սեպտեմբերի 16-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը՝ Հանրապետության հարավային շրջաններ ամենամյա ավանդական այցի շրջանակում, հանդիպում է ունեցել Վայոց Ձորի մարզպետ Կ.Ա. Միքաելյանի հետ
 
🔈 Զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և հումանիտար կապերի կարևորությունը, երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների և փոխըմբռնման ամրապնդման գործում միջտարածաշրջանային համագործակցության զգալի ներուժը: 

👆 Առանձնահատուկ ընդգծվել է Վայոց Ձորի մարզի՝ Ռուսաստանի գործընկեր տարածաշրջանների հետ փոխգործակցության դրական օրինակը:
 
🤝 Հանդիպմանը մասնակցել են նաևՀայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ա.Վ. Դոնչենկոն և Ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի փորձագետ Վ.Վ. Կարապետյանը:
 
#ՌուսաստանՀայաստա
#համագործակցություն
#ՎայոցՁոր #շրջաններ
 
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇦🇲 Սեպտեմբերի 17-18-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ.Կոպիրկինը ամենամյա ավանդական այց է կատարել Սյունիքի մարզ

🤝 Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում համայնքների ղեկավարները տրամադրվածություն են հայտնել Ռուսաստանի քաղաքների հետ որպես քույրքաղաքներ կապեր զարգացնելու ուղղությամբ:

📚 Իրենց հերթին բիզնեսի և հասարակական շրջանակների ներկայացուցիչները, այդ թվում՝ Սյունիքի երիտասարդական ակտիվը, մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ռուս գործընկերների հետ գործարար կապերի, հումանիտար շփումների և կրթական փոխանակումների ընդլայնման, ինչպես նաև ռուսաց լեզվի ուսուցման հնարավորությունների մեծացման նկատմամբ:

#ՌուսաստանՀայաստան #Համագործակցություն #շրջաններ #Սյունիք #Քաջարան #Կապան #Մեղրի
🇷🇺🇦🇲 Սեպտեմբերի 19-ին Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը հանդիպում է ունեցել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի Նախարար ժ.Ա. Անդրեասյանի հետ:

🤝 Տեղի ունեցած զրույցի ընթացքում քննարկվել են կրթության, մշակութային կապերի, մշակութային-հումանիտար նախագծերի իրականացման ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման արդիական հարցեր:

📸 Նկար՝ ՀՀ ԿԳՄՍՆ

#ՌուսաստանՀայաստան #համագործակցություն
🇷🇺🇦🇲 Посольство России поздравляет всех граждан Армении с национальным праздником - Днем независимости Республики!

Желаем братскому армянскому народу в непростые для региона и мира времена стабильного будущего, успешного труда на благо страны и процветания.

Российская Федерация была, есть и будет всегда рядом с союзной Арменией и ее братским народом, как завещано нам общей героической историей. Убеждены, что дальнейшее развитие союзнического взаимодействия и многогранного сотрудничества России и Армении отвечает чаяниям и интересам народов наших стран.

#РоссияАрмения
#сотрудничество

🇷🇺🇦🇲 Ռուսաստանի Դեսպանությունը շնորհավորում է Հայաստանի բոլոր քաղաքացիների ազգային տոնը՝ Հանրապետության անկախության Օրը

Եղբայրական հայ ժողովրդին տարածաշրջանի և աշխարհի համար դժվարին ժամանակներում մաղթում ենք կայուն ապագա, արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն երկրի և բարգավաճման:

Ռուսաստանի Դաշնությունը եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին, ինչպես մեզ է պատգամվել ընդհանուր հերոսական պատմությամբ: Համոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային փոխգործակցության և բազմատարր համագործակցության հետագա զարգացումը համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների ակնկալիքներին և շահերին:

#ՌուսաստանՀայաստան
#համագործակցություն
🇷🇺🇦🇲Սեպտեմբերի 23-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ.Կոպիրկինը ընդունել է Հանրապետությունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության նորանշանակ ներկայացուցիչ Սիդարթա Դատտային:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել առողջապահության ոլորտում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու գործում համագործակցության հարցերի շուրջ:

#ՌուսաստանՀայաստա #ԱՀԿ #համագործակցություն
🇷🇺🇦🇲 Հոկտեմբերի 10-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը աշխատանքային այց է կատարել ք. Գյումրի: Շիրակի մարզի համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում դիտարկվել են Ռուսաստանի մարզերի հետ բազմաբնույթ կապերի խորացման հնարավորությունները:

🤝 Ռուսաստանի Դեսպանը այցելել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռուսական զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի և ՌԴ ԱԴԾ Սահմանապահ Վարչության Լենինականի ջոկատի տեղակայումը, ինչպես նաև մասնակցել է «Կրթությունը Ռուսաստանում. Գյումրի 2024» ռուսական բուհերի ցուցահանդեսի բացմանը Գյումրիում:

🎙️ Միջոցառմանը իր ելույթում նա նշեց ռուսաստանյան բարձրագույն կրթության հասանելիության կարևորությունը Հանրապետության երիտասարդության համար և Ռուսաստանի բուհերի շրջանավարտների ծանրակշիռ ներդրումը բոլոր ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդման գործում:

📸 Ցուցահանդեսի շրջանակներում, որը կազմակերպել էր Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը՝ Հայաստանում Ռուսաստանի Դեսպանության, Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ, բարձրագույն կրթության առաջատար ռուսական բուհերը ներկայացրել են Շիրակի մարզի դպրոցականներին իրենց կրթական կարողություններն ունախաձեռնությունները:

🎓 Ապագա դիմորդները կարողացան մանրամասնորեն ծանոթանալ օտարերկրյա ուսանողների համար Ռոսսոտրուդնիչեստվոյի՝ Կրթությունը Ռուսաստանում անվճար ուսուցման ծրագիրին։

🏫 Շնորհանդեսին մասնակցեցին.
Արմավիրի պետական մանկավարժական համալսարան,
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիա,
МИРЭА-Ռուսաստանի Դաշնության տեխնոլոգիական համալսարան,
Մոսկվայի ֆիզիկատեխնիկ ական ինստիտուտ (MIPT),
Ազգային հետազոտական համալսարանի բարձրագույն տնտեսագիտական դպրոց,
Ազգային հետազոտական միջուկային ՄԻՖԻ համալսարան,
Ա.Ն. Կոսիգինի անվան Ռուսաստանի պետական համալսարան,
Սարատովի պետական տեխնիկական համալսարան,
Հյուսիսային Կովկասիդաշնային համալսարան (ՀԱՄՀ),
Տյումենի պետական համալսարան,
Հարավային Ռուսաստանի պետական պոլիտեխնիկական համալսարան,
Երևանում Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղ,
Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղ:

#ՌուսաստանՀայաստան #համագործակցություն #կրթություն #մարզեր
🇷🇺🇦🇲 Հոկտեմբերի 19-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Ս.Պ. Կոպիրկինը ողջույնի խոսքով հանդես է եկել Երևանում «Մոսկվայի տանը» տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության ռուս հայրենակիցների XVI-րդ Երկրների խորհրդաժողովում, որը նվիրված էր ավանդույթների և հոգևոր արժեքների թեմային:

🎤 Իր ելույթում ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարն ընդգծել է.

Հայրենակիցների աջակցությունը մեծ և շատ պատասխանատու աշխատանք է, որը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը և ռուսական գերատեսչությունների ներկայացուցչությունները կատարում են ամենայն նվիրումով...

📋 Համաժողովի ընթացքում մասնակիցներն ամփոփել են անցնող տարում հայրենակիցների կազմակերպությունների կատարած աշխատանքը, ինչպես նաև նախանշել են հետագա գործունեության ծրագրերը:

🥇 Միջոցառման ավարտին կայացել է տեղական հասարակական կազմակերպությունների նշանավոր ներկայացուցիչների պարգևատրման արարողությունը:

#ՌուսաստանՀայաստան
#Համագործակցություն
#Հայրենակիցներ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇦🇲 Հոկտեմբերի 24-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները, ինչպես նաև Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվո» մասնաճյուղի ներկայացուցիչները Հայ-Ռուսական համալսարանի հարթակում մասնակցել են «Հայ-Ռուսական մեդիաֆորումին»:

📺 Միջոցառման մասնակիցներին ողջույնի տեսաուղերձով դիմել է Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Կ.Ի. Մոգիլևսկին:

🎤 Հոկտեմբերի 24-26-ը ՀՌՀ-ի և Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարության համատեղ կազմակերպած մեդիաֆորումի նպատակն է զարգացնել Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդության մեդիա, կրթական և սոցիալ-մշակութային կապերը:

Տեսանյութի աղբյուր:
«НОС.Культура».

#ՌուսաստանՀայաատան
#Համագործակցություն
#Մեդիա #Երիտասարդություն
🇷🇺🎆🇦🇲 Նոյեմբերի 2-ին Կապանում Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական խմբի աշխատակիցները ներկա են գտնվել Ագարակ քաղաքի հոբելյանական 75-ամյակի տոնակատարությանը: Միջոցառման ընթացքում ռուս դիվանագետները մասնակցել են Հայրենական մեծ պատերազմի տարիներին ընկած քաղաքի  բնակիչների հուշակոթողին ծաղիկներ զետեղելուն:
 
#ՌուսաստանՀայաստան
#Համագործակցություն
#Շրջաններ
#ՀՄՊ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇦🇲 Նոյեմբերի 12-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը մասնակցել է «Հայաստանը ԵԱՏՄ-ում» գիտագործնական կոնֆերանսին, որը կազմակերպել էր Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Ռուս-հայկական համալսարանի հարթակում: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վ.Պ. Ֆեֆիլովը, Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ա.Վ. Դոնչենկոն և Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Է.Մ. Սանդոյանը:

🌐 Կոնֆերանսի մասնակիցներին ուղղված ողջույնիխոսքում Ս.Պ. Կոպիրկինը ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությունն ապացուցել է իր արդյունավետությունն ու պահանջվածությունը՝ բերելով շոշափելի տնտեսական շահույթ, ներառյալ աճող մարտահրավերների առջև տնտեսության կայունության խթանումը, բոլոր մասնակիցներին և ոչ վերջին հերթին՝ Հայաստանին։ Ռուսաստանի Դեսպանը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ն գնալով ավելի կարևոր դեր է խաղում միջազգային հարաբերություններում ծանրության կենտրոնը գլոբալիզացիայից տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներ տեղափոխելու պայմաններում, աջակցում է Եվրասիական մեծ գործընկերության ձևավորմանը։

📝 Միջոցառման ընթացքում ամփոփվել են «Հայաստանը ԵԱՏՄ-ում» թեմայով գիտական հոդվածների ուսանողական մրցույթի արդյունքները: Լավագույն աշխատանքների հեղինակները պարգևատրվել են Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության դիպլոմներով:

#ՌուսաստանՀայաստան #Համագործակցություն #ԵԱՏՄ
#Եվրասիականմեծգործընկերություն
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇦🇲 Նոյեմբերի 16-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Ս.Պ. Կոպիրկինը Հայաստանում ռուսական տան աշխատակիցների, ինչպես նաև հայրենակցական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Լոռու մարզ կատարած այցի ընթացքում
ծաղիկներ է խոնարհել տարածաշրջանում տեղակայված Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմության նշանակալի իրադարձություններին նվիրված հուշարձաններին:

⚔️ Հուշահամալիր Ի.Ա. Մոնտրեզորի (1767 - 1804) հրամանատարության ներքո ջոկատի վերջին ճակատամարտի վայրում` Ռուսական կայսերական բանակի մայոր, 1787-1791 թվականների ռուս-թուրքական պատերազմի, 1802 թվականի Կարսի ճակատամարտի, 1804 թվականի Գյանջայի հարձակման մասնակից:

☝️ 1804 թ. ռուս-պարսկական պատերազմի ընթացքում Ի.Ա. Մոնտրեզորը փոքր ջոկատի, այդ թվում՝ հայ կամավորների հետ, Փամբակ գետի կիրճով անցնելով, ճանապարհ էր հարթում Էրիվանի բերդը պաշարած ռուսական զորքերին մթերք հասցնելու համար։ Նրանք շրջապատվել են պարսկական 6000-անոց բանակի կողմից։ Ի.Ա. Մոնտրեզորը և նրա զինվորները, մերժելով գերի ընկնելու առաջարկը, քաջաբար կռվեցին՝ ընկնելով քաջերի մահով։

⛑️ Հուշարձան` 1988 թ.դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքների խորհրդային լիկվիդատոր մարտիկներին, ովքեր առաջինն էին օգնության հասել տուժած քաղաքին:

👤 Ռուս պետական գործիչ Ն.Ի.Ռիժկովի կիսանդրին (1929-2024 թթ.), ով գլխավորել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման հանձնաժողովը:

☝️ 2008 թվականին Ն.Ի. Ռիժկովին շնորհվել է «Հայաստանի ազգային հերոսի» կոչում: Որպես Դաշնության խորհրդի անդամ՝ նա ակտիվ մասնակցություն է ունեցել մեր երկրների միջխորհրդարանական կառույցների աշխատանքներին, եղել է ռուս-հայկական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ։

🎶 Բացի այդ, Ստեփանավան քաղաքում Ս.Պ. Կոպիրկինը ներկա է գտնվել «Ռյաբինուշկի» երգչախմբի համերգային ելույթին, որը կազմակերպվել էր «Ռոսիա» հասարակական կազմակերպության տեղական մասնաճյուղի կողմից:

#ՌուսաստանՀայաստան
#Համագործակցություն
#Հիշողություն #Մարզեր #Մոնտրեզոր #Սպիտակ #Ռիժկով #Հայրենակիցներ