Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
7.08K subscribers
714 photos
231 videos
2 files
370 links
Նաիրի Հոխիկյանը հեռուստամեկնաբան է, մեդիափորձագետ և կինովավերագրող
加入频道
Հայաստանյան մի շարք ընկերություններ արդեն որոշում են կայացրել դադարեցնել Հ1-ի հետ բոլոր տեսակի համագործակցությունը։ Սա արժանապատիվ և պատասխանատու քայլ է, որը, կարծում եմ, պետք է անեն բոլորը։

Կոչ եմ անում բոլոր մասնավոր ընկերություններին և հովանավորներին' փակել իրենց դռները Հ1-ի առաջ։ Դա կլինի լավագույն պատասխանը այդ թուրքահպատակ կառույցին։ Նրանք պետք է լինեն մերժված ու անարգված բոլոր հայերի կողմից։
Մեր հայրենիքը միայն դավաճաններով չի հարուստ։ Այստեղ կան անսահման գեղեցիկ վայրեր, որոնք մեզ կապում են մեր պատմական անցյալի հետ։

Նկարում Վայոց սարն է Կարմրաշեն գյուղի մոտ։
Հայաստանից դեպի Վրաստան մեծ հոսքը Ամանորից առաջ գրավել է շատերի ուշադրությունը, մարդիկ հիմնականում նեղսրտում են, որ 2023-ի ողբերգություններից հետո շատերը գնում են այլ երկրներում ուրախանալու։

Իրականում, իմ կարծիքով, դեպի Վրաստան այդ մեծ հոսքը խոսում է լավ բանի մասին։ Այդքան մարդ համարել է, որ ճիշտ չէ նոր տարվա տոնական օրերին մնալ Հայաստանում և տեսնել իշխանությունների անարգանքը սեփական երկրի ու հայրենակիցների նկատմամբ։ Ու քանի որ մեր ժողովրդի ֆինանսական հնարավորությունները շատ չեն, ամենամատչելի վայրը Վրաստանն է։

Գնացել են Վրաստան, որ այնտեղ ուրախացնեն իրենց երեխաներին, մյուս կողմից ամաչել են Հայաստանում տոնել' Արցախցի մեր հայրենակիցների ցավի պայմաններում։

Ուստի այս պայմաններում Վրաստան մեկնած բազմահազար հայերի վարքը նորմալ եմ համարում։ Ինձ համար աննորմալ ու անբարո է լոկ հրավառություն անողների վարքագիծը։
Օրերս մի հայրենակցի հետ խոսում էի Արցախցի մեր եղբայրների ու քույրերի ընտանիքներին այցելելու մասին, արձագանքեց, թե Արցախցիները շատերը նոր տարի չեն անում, սեղան չեն դնում, ո՞նց այցելենք։

Գիտեմ, որ շատերն են այդպես մտածում, ուստի այստեղ ասեմ այն, ինչ ասել եմ այդ հայրենակցին։

Մարդուն այցելելու և մի լավ բան մաղթելու համար ամենևին կարևոր չէ, որ սեղան լինի դրած։ Կարելի է անկեղծ սրտով ու առատ հոգով շնորհավորել նոր տարի թեկուզ սուրճի սեղանի շուրջ։ Դա ավելի արժեք ունի, քան ճոխ սեղանը։

Ուտելիքը չի կարող փոխարինել մեր հոգուն և սրտին։ Մի ապրեք սեղանների համար, հայրենիքն ու հայրենակիցն ավելի կարեւոր և արժեքավոր են։

Ես ավելի սիրով այցելում եմ մարդկանց, ովքեր առատ սեղանի փոխարեն ինձ դիմավորում են առատ սրտով։

Խնդրում եմ, իմ եղբայրներ և քույրեր, Գյումրիից մինչև Սպիտակ, Վանաձորից մինչև Նոյեմբերյան, Տաշիրից մինչև Ստեփանավան, Արմավիրից մինչև Մարտունի ու Վարդենիս, Երևանից մինչև Աբովյան, Մասիսից մինչև Արտաշատ ու Արարատ, Ջերմուկից մինչև Սիսիան, Գորիսից մինչև Կապան ու Մեղրի, խնդրում եմ, մի նայեք Արցախցիների կողմից նոր տարի անել - չանելուն, ուղղակի վեր կացեք ու այցելեք նրանց, տուն մտեք, գրկեք ու շնորհավորեք, ասեք, որ իրենց կողքին եք։ Ընդամենը։
Հ1-ի ղեկավարությունը ամանորյա ճոխ կերուխումից ու դրան հաջորդած խումհարից (похмелье) հետո վերջապես ուշքի է եկել և որոշել արձագանքել դեկտեմբերի 31 -ի գիշերը Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի հետ կապված միջադեպին։

Հ1-ը բացատրել է, թե իրենք նախատեսել են հեռարձակել Կաթողիկոսի ելույթը, որը պետք է հաջորդեր ՀՀ նախագահի ելույթին, բայց իրենց հետ կապվել են Մայր Աթոռից ու պահանջել ընդհանրապես չհեռարձակել։ Ապա արդարացել են, թե յուրաքանչյուր լրատվամիջոց ինքն է որոշում երբ հեռարձակել ուղերձները, քանի որ չկան օրենսդրական կարգավորումներ։ Այսքանից հետո Հ1-ը ափսոսանք է հայտնել կատարվածի համար։

Իրականում հանրային ճնշմանը չկարողացան դիմանալ Հայաստանի թուրքական կառավարությունն ու նրա քարոզչամիջոցները։ Դեկտեմբերի 31 -ի երեկոյան ժամը 19-ի կողմերը Նիկոլի օգտագործման քարոզիչները արդեն տարածում էին, թե Կաթողիկոսը պահանջել է իր ելույթը հրապարակել ուղիղ ժամը 00:00-ին, ինչը ընդունելի չի եղել։ Նախ պատմության մեջ երբևէ Կաթողիկոսի ելույթը ուղիղ կեսգիշերին չի եղել, և տրամաբանական չէ, որ հիմա պիտի նման պահանջ լիներ Մայր Աթոռի կողմից։ Պարզապես այդպիսի ստահոդ լուրեր տարածելով' Հ1-ն ու նիկոլական քարոզիչները փորձեցին մեր հայրենակիցներին տրամադրել հայ առաքելական եկեղեցու դեմ։

Արդյունքում վարունգը թարս աճեց Նիկոլի ու նրա Հ1-ի համար։ Հայ հանրությունը զանգվածաբար դիտեց Կաթողիկոսի ելույթը և անարգանքի սյունին գամեց թուրքահպատակ սրիկաներին։

Բնական է, որ դրանից հետո պիտի փորձ արվեր արդարանալ ու նույնիսկ մեղքը բարդել հոգևորականների վրա։ Իբր թե Հ1-ն ուզել է ցուցադրել, բայց եկեղեցին դեմ է եղել։

Իրականում Հ1-ը համաձայնել է հեռարձակել կաթողիկոսի ելույթը Լուրերի թողարկման ժամանակ, ինչպես արվում է ԱԺ նախագահի կամ մյուս պաշտոնյաների դեպքում։ Բայց Ամենայն Հայոց Կաթողիկոսը ինչ-որ չինովնիկ չէ, այլ հայ ազգի հոգևոր առաջնորդ, հետևաբար պիտի նրա խոսքը շարունակի հնչել որպես հիմնական ուղերձ։

Այս առումով ճիշտ է եղել Մայր Աթոռի կեցվածքը, և առավել ճիշտ է հայ հանրության արձագանքը։

Հ1-ը այլևս լրատվամիջոց չէ, այլ էժանագին քարոզչամիջոց։
Հերթական գաղափարական դիվերսիան է տեղի ունենում հայ ազգի նկատմամբ։

Ամանորի ուղերձից սկսած' Նիկոլի գլխավորությամբ նոր ռումբ է գործի դրվել հայ ազգի նկատմամբ, այս անգամ հայրենիքի գիտակցության առումով։

"Հայրենիքը պետությունն է" թեզը նոր մեթոդ է, որով Նիկոլը փորձում է մարդկանց համոզել, թե մեր հայրենիքը այն տարածքն է, որը մտնում է մեր պետության մեջ։ Այսի, ըստ Նիկոլի, ոչ Արցախն է հայրենիք, ոչ Նախիջևանը, ոչ էլ Արեւմտյան Հայաստանը։ Դրանով Նիկոլը փորձում է հայերի մեջ սպանել գալիքի տեսլականը, ձգտումները, նպատակները, ազգին դարձնել անուղեղ զանգված։

Ուղեղ ունեցող հայերը լավ գիտեն, որ հայրենիքը միայն պետությունը չէ, քանի որ պետությունը հայրենիքի մի մասն է, իսկ ՀԱՅՐԵՆԻՔԸ շատ ավելի մեծ տարածք ու ավելի մեծ գաղափար է, որը ազգին առաջ նայելու, նպատակներ և ձգտումներ, երազանքներ ունենալու մոտիվացիա է տալիս։

Այսօր ՀՀ-ն մեր հայրենիքի 1/10 մասում է, իսկ ՀԱՅՐԵՆԻՔԸ իրականում ոչ միայն Հայաստանի հանրապետությունն է, այլև Լեռնային Արցախը, Հյուսիսային Արցախը, Նախիջևանը, Մուշը, Սասունը, Կարսը, Ալաշկերտը և ամբողջ Արևմտյան Հայաստանը։

Նիկոլը վաղ մյուս օրը կմեռնի կգնա, գերեզման էլ չի ունենա, բայց ՀԱՅՐԵՆԻՔԸ հավերժ կմնա։ Պինդ պահեք հայրենիքի գաղափարը։
Նիկոլն ակտիվ նախընտրական քարոզարշավի է անցել։

Այցելում է տարբեր տեղեր ու բարկացած խոսում տեսախցիկների առաջ, պաշտոնյաների գործից հանում, կառավարության նիստում հիստերիկ գոռգոռում խնդիրների մասին։ Այդկերպ փորձում է հանրության մոտ ստեղծել տպավորություն, թե տեսեք, տեսեք, աշխատում է, խեղճ Նիկոլն ի՞նչ անի, որ մարդիկ չեն ուզում ազնիվ լինել։

Բայց ժողովուրդը ասում է' գողի ու ....-ի ժամանակը 40 օր է։ Նիկոլի 40 օրը վաղուց անցել է, ժողովուրդը շատ լավ գիտի, թե դա ով է, ինչ է իրենից ներկայացնում ու ինչպես է վերաբերվում Հայաստանին, հայ ազգին։

Այնպես որ, ժամկետանց է քարոզչությունը։ Էլ ոչ ոք չի հավատում այդ էժանագին հիստերիկ շարժումներին։ Նույնիսկ չինովնիկները' դպրոցների ու հիվանդանոցների տնօրենները չեն կարողանում իրենց դերը լավ խաղալ։
ԱՄՆ Սպիտակ տան՝ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին պաշտոնական հայտարարություն է տարածել, որ ԱՄՆ -ն այլևս միջոցներ չունի Ուկրաինային օգնելու համար։

Ըստ Քիրբիի' ԱՄՆ նախագահը 2023-ի դեկտեմբերի 27-ին ստորագրել է վերջին փաթեթը, որից հետո էլ փող կամ զենք չունեն Ուկրաինային տալու։

Առաջիկա շաբաթների ընթացքում Ուկրաինա կհասնի ամերիկյան օգնության վերջին խմբաքանակը և վերջ:

Դրանից հետո արդեն ականատես կլինենք ռուսական կողմի գործողություններին։ Բնականաբար ականատես կլինենք, թե ինչպես է բանտերում փտում Զելենսկին, ինչպես հիմա Սաակաշվիլին է։ Հաջորդը Նիկոլն է լինելու։
Քանի որ օրեր անց վերսկսվելու են հանրակրթական դպրոցների դասերը, առաջարկ և խնդրանք ունեմ դպրոցների այն պատմության ուսուցիչներին, ովքեր ունեն բարոյականություն և սեփական ուղեղ։

Մի կողմ նետեք Հայոց պատմության հատկապես 7-րդ դասարանի դասագրքերը և երեխաների հետ աշխատեք ձեր իմացած պատմության գրքերով։ Որևէ մեկը չի կարող ձեզ վերահսկել, առավել ևս, եթե ունեք բարոյական ու ազգային կերպար ունեցող տնօրեն։ Իսկ եթե տնօրենը նիկոլական է, ապա ուղղակի առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու երեխաներին տվեք ճիշտ պատմություն։

Ամիսներ անց ոմն Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած թուրքական «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքերը կվառվեն որպես աղբ։ Իսկ մինչև այդ, պատմության ուսուցիչներից է կախված, թե ինչպես կդիմադրեն դպրոցները երեխաների դեգրադացմանը։

Փաստացի կարող ենք ասել, որ այդ այլասերված դասագրքերի մեջ տեղ գտած մտքերը բառ առ բառ համընկնում են թուրքական քարոզչության հետ, և մեծ հավանականությամբ այդ գրքերը գրվել են թուրքական հատուկ ծառայությունների հովանու ներքո։

Հարգելի պատմության ուսուցիչներ, տեր կանգնեք աշակերտների վաղվա օրվան։
Ուրախությամբ տեղեկացնում են, որ մեր բանակի համար պատվիրված այս ապրանքի մեկ խմբաքանակ արդեն հասել է Հայաստան և շուտով կլինի առաջնագծում' ապահովելով մեր զինվորներին և զինտեխնիկան անհրաժեշտ հոսանքի աղբյուրով։

Լուսանկարում պատկերված սարքը առաջիկա օրերին կանցնի ծառայության ճիշտ այնպես, ինչպես հազարավոր քողարկիչ ցանցերը, տասնյակ պերֆերատորները և հոսանքի բենզինային գեներատորները։

Իսկ այս նոր գեներատորները բենզինային չեն, բայց նախատեսված են որպես հոսանքի ուժեղ աղբյուր։ Քաղաքացիական կյանքում դրանք կիրառվում են մեքենաների կամ հեռախոսների լիցքավորման համար, իսկ ռազմական առօրյայում, առավել ևս առաջնագծում շատ ավելի կարևոր դեր են կատարում, որի մասին առաջարկում եմ հրապարակային մանրամասն չխոսել։

Տարբեր հզորության այս սարքերը առաջնագծում աշխատում են անձայն։

Մեկ այդպիսի սարքը Wildberries -ում արժի ընդամենը 12.000-30.000 դրամ' կախված հզորությունից։

Տեղադրում եմ արտիկուլները, որպեսզի ցանկության դեպքում պատվիրեք ինքներդ.

145524072
100773796
Հայաստանի քաղաքական իշխանությունը այնքան այլասերված է, որ վարչապետը մի օրը պաշտոնյաներին հանում է գործից ու տեսախցիկների առաջ ամոթանք տալիս վատ աշխատանքի համար, մյուս օրը նույն մարդկանց Սևանի կառավարական տանը հրավիրում քեֆի ու գովաբանում։

Սրանք միայն դերասանություն անել գիտեն, իսկ հայրենիքը և բարոյականությունը սրանցից հեռու են հազարավոր կիլոմետրեր։
Սիրելի Արցախցիներ,

Տելեգրամում գործում է «социальная выплата на ребенка» անունով կեղծ էջ, որը 50,000 դրամ է խոստանում վճարել երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի։ Իրականում այդ էջի միջոցով մի խումբ հանցագործներ գողանում են ձեր հաշվի վրայի փողերը։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խորհուրդ է տալիս չհետևել այդ էջի հրահանգներին ու չլրացնել տվյալներ այդ կեղծ կայքում։ Այլապես կկորեն ձեր քարտերի վրա եղած գումարները։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ինչո՞ւ պաշտոնյաները չեն կատարում Նիկոլի հրահանգները։
2024-ի հնարավոր զարգացումների մասին․

2024 թվականը աշխարհում և մեր տարածաշրջանում լարված է լինելու։ Դրա մասին են վկայում գերտերությունների կողմից արվող նախապատրաստական քայլերն ու նախընտրական/հետընտրական ծրագրերը։

2024-ին նախագահ են ընտրելու միաժամանակ ՌԴ-ում և ԱՄՆ-ում։ Մեկին՝ գարնանը, մյուսին՝ աշնանը։ Երկու ընտրությունների արանքում տեղի կունենան լրջագույն գործընթացներ։

Մասնավորապես․

2024թ․ մարտի 17-ին ՌԴ-ում նախագահ կընտրեն Վլադիմիր Պուտինին։ Դրանից հետո ռուսական գործողությունները Ուկրաինայի նկատմամբ կմտնեն եզրափակիչ փուլ ու կմոտենան վերջնակետին, մանավանդ որ ուկրաինացիները արդեն համարյա ոչ զենք ունեն, ոչ փող։ ԱՄՆ-ն էլ այլևս չի ֆինանսավորում, 2023-ի դեկտեմբերին վերջին օգնությունն է ուղարկել։

2024թ․ նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի կունենա նախագահական ընտրություն։ Դեմոկրատների կողմից գործող նախագահ Ջո Բայդենը չի էլ դնի իր թեկնածությունը, իսկ Հանրապետական նախկին նախագահ Թրամփը հայտարարել է, թե ինքը ամեն դեպքում կառաջադրվի։ Եթե հաջողության հասնեն հանրապետականները (իսկ վերլուծաբաններն ասում են՝ կհասնեն հաջողության), ապա ԱՄՆ-ն չի շարունակի պատերազմը և կգնա Ուկրաինայի մասնատման ճանապարհով՝ պայմանավորվելով ՌԴ-ի հետ։ Աշխարհի 5-րդ վերաբաժանումը ավարտին կհասցվի։

ՌԴ նախագահի ընտրությունից հետո մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունը 7 ամիս ժամանակ է։ Այդ ընթացքում էլ կլինեն հենց հիմնական իրադարձությունները։ Ի դեպ, ԱՄՆ-ում նախագահ ընտրել են նաև 2020թ․ նոյեմբերի 3-ին։ Նույն օրերին Ադրբեջանը՝ Թուրքիայի, Անգլիայի, Իսրայելի, Պակիստանի բացահայտ աջակցությամբ և Նիկոլի հետ գործարքով հարձակվեց Արցախի վրա։

2024-ի փետրվարի 17-ին նախագահական ընտրություն է լինելու նաև Ադրբեջանում։ Վերընտրվելուց հետո Իլհամ Ալիևը կսպասի մինչև ապրիլ, որ ՌԴ-ում էլ հանդարտություն լինի։ Եվրոպան էլ որոշ արմատական փոփոխություններ կանի և գործարքի կգնա Ռուսաստանի հետ, ինչից հետո պիտի սկսվեն համաշխարհային ու տարածաշրջանային հիմնական հանգուցալուծումները՝
-Ուկրաինայի բաժանում երկու մասի Դնեպր գետով
-Անգլիացիների կողմից ուրանի պաշարների զավթում Արցախում
-Սյունիքի և Գեղարքունիքի նկատմամբ ոտնձգություն Ադրբեջանի կողմից
-Հայ-ռուսական հարաբերությունների կտրուկ սրում և ընդհուպ մինչև բախում

Մինչև 2024-ի նոյեմբերի ԱՄՆ-ն զբաղված է լինելու իր ներքին հարցերով, և դա միանշանակ օգտագործվելու է այլ խաղացողների կողմից աշխարհում սեփական դիրքերն ամրացնելու համար։

Հայաստանը 2024-ին պիտի ազատվի Նիկոլ Փաշինյանի կլանից և ձևավորի իր աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ծրագիրը, որպեսզի կարողանանք 2025 մտնել գալիքի ավելի հեռանկարային ծրագրերով։ Այս տարի գոնե պահպանելով այն, ինչ ունենք։
Իլհամ Ալիևի հայտարարությունը Հայաստանի հետ հնարավոր խաղաղության պայմանագրի և իր նախապայմանների մասին ընդամենը մեկ բանի մասին են խոսում' Ադրբեջանը և Թուրքիան մինչեւ վերջ օգտագործել են Նիկոլ Փաշինյանին ու շպրտեցին մի կողմ։

Օգտագործված իրերը էլ չեն օգտագործվում։

Ավելի մանրամասն' հաջորդիվ։
2-րդ բանակային կորպուսում իրար հաջորդող ողբերգությունները խոսում են մեկ իրողության մասին' կորպուսի հրամանատարը իր տեղում չէ, իսկ նրանից վերև եղած երկու պաշտոնյաները' ԳՇ պետը և ՊՆ նախարարը ընդհանրապես կապ չունեն բանակի հետ։

Նորմալ իշխանության պարագայում նախ կորպուսի հրամանատարին անմիջապես կհեռացնեին պաշտոնից, իսկ ԳՇ պետն ու ՊՆ նախարարը կամովին հրաժարական կտային։ Բայց քանի որ սա Նիկոլի կլանն է, հույս չունենանք, թե բանակի ղեկավարությունը այդքան բարոյական և զինվորական հատկանիշներ կունենա։

Հավանաբար շուտով 2-րդ կորպուսի հրամանատարին հանրային ճնշման տակ կհեռացնեն պաշտոնից, կտանեն այլ պաշտոնի, ասենք' ՊՆ, իսկ ԳՇ պետն ու ՊՆ նախարարը կշարունակեն քանդել մեր բանակը։