Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
7.08K subscribers
714 photos
231 videos
2 files
370 links
Նաիրի Հոխիկյանը հեռուստամեկնաբան է, մեդիափորձագետ և կինովավերագրող
加入频道
🫎 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի ժամանակ ակտիվ «պայքար էր մղում» խաղամոլության դեմ, նույնիսկ օրենքներ ընդունվեցին խաղատների ու բուքմեյքերների սահմանափակման համար։

⚰️ Սակայն այսօր ունենք հանրության մեջ խաղամոլության անվերահսկելի ու աղետալի ցուցանիշներ, այդ թվում՝ անչափահասների շրջանում։

🫎 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի ժամանակ ակտիվ «պայքար էր մղում» թմրամոլության դեմ, իշխանությունները նույնիսկ հայտարարում էին, որ կարողացել են առգրավել տոննաներով թմրանյութ ու թույլ չտալ, որ այն տարածվի մեր երկրում։

⚰️ Սակայն այսօր ունենք հանրության մեջ թմրամոլության անվերահսկելի ու աղետալի ցուցանիշներ, այդ թվում՝ անչափահասների շրջանում։

🫎 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիմա հայտարարում է, որ ակտիվ «պայքար էր մղում» «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող» ֆիլմերի դեմ, որոնցով հիմա լցված է հայկական հեռուստաեթերը։

🔞 Մինչև իշխանության գալը, ի դեպ, Ալեն Սիմոնյանն ինքն էր նկարահանվում այդպիսի ֆիլմերում։

⚰️ Ենթադրում եմ, առաջիկայում Հայաստանում կունենանք քրեական տարրերի ու հանցագործության անվերահսկելի ու աղետալի աճ։

🦠Այն, ինչի մասին խոսում են Նիկոլն ու իր մանկլավիկները, իրականանում են հակառակ արդյունքով։

❗️Հիշո՞ւմ եք «Արցախը Հայաստան է և վերջ» Նիկոլի արտահայտությունը 2019-ին։ Ճիշտ մեկ տարի հետո Արցախը հանձնվեց Ադրբեջանին։

💰Սրանք Հուդայի համբույրով առաջնորդվողներն են։
Ադրբեջանը չի հավատում Հայաստանի ԱԱԾ-ին. Հայտարարություն Բաքվից

Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, թե պատրաստվում է Ադրբեջանին փոխանցել Արցախի ականապատված հատվածների նոր քարտեզներ։

Քիչ առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխան հայտարարությամբ է հանդես եկել.

"Ադրբեջանի արտգործնախարարությունը տեղեկացել է Ադրբեջանին ականապատման քարտեզներ փոխանցելու մտադրության վերաբերյալ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հայտարարության մասին։

Հայկական կողմի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ վերոհիշյալ երկիրը մտադրություն չունի նպաստել հումանիտար գործընթացին և այդ քայլը չենք գնահատում, որպես վստահության կառուցման միջոց։

Ադրբեջանական կողմը սպասում է ականապատ տարածքների վերաբերյալ մինչ այսօր ամբողջությամբ չփոխանցված  ճշգրիտ քարտեզներին։

Դրա հետ մեկտեղ պետք է հրատապ միջոցներ ձեռնարկվեն վերջին 30 տարիների ընթացքում անհայտ կորած ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաև նրանց զանգվածային գերեզմանների տեղի վերաբերյալ տեղեկատվության փոխանցման ուղղությամբ"։
Վարչապետի աշխատակազմից տեղեկատվության արտահոսքից պարզվել է, որ Ադրբեջանի հետ ընթացող բանակցություններում տևական ժամանակ քննարկվել է հնարավոր պայմանագրում առանձին կետով նշել փախստականների վերադարձի հարցը։ Դա ենթադրում է Արցախցիների վերադարձը Արցախ, Նախիջևանցիների վերադարձը Նախիջևան, Հյուսիսային Արցախի նախկին բնակիչների վերադարձը իրենց ծննդավայր, նաև ինչ-որ ժամանակ Հայաստանում ապրած ադրբեջանցիների վերադարձ։

Հայկական կողմը պայմանագրից հանել է այդ կետը։

Այն, որ ադրբեջանցիները չեն գալու Հայաստանում ապրելու, փաստ է։ Չկա նրանց ֆիզիկական պաշտպանության անհրաժեշտությունը, հետևաբար առանց դրա ադրբեջանցիները չեն գա։ Իսկ ահա Արցախահայերի վերադարձի համար անհրաժեշտ է լինելու միջազգային խաղաղապահ ուժերի ներկայությունը, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ Ադրբեջանին։

Հարց։ Ինչո՞ւ է հայ փախստականների վերադարձի ծրագրին դեմ դուրս եկել ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի կառավարությունը։
Որպեսզի որևէ պետության ամբողջ տարածքի վրա ստեղծվի մեկ այլ պետություն, պետք է ոչնչանա տվյալ պետությունը։

Չի կարող նույն տարածքի վրա միաժամանակ երկու պետություն գոյություն ունենալ։

Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է 4-րդ հանրապետության անհրաժեշտության մասին, նշանակում է, պետք է ոչնչանա Հայաստանի 3-րդ հանրապետությունը։ Ինչպե՞ս։

Իսկ ի՞նչ տարածքի վրա է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում ձևավորել 4-րդ հանրապետությունը։ Որևէ մեկը այդ հարցը տվե՞լ է։
Շիրակի մարզի Հառիճավանքի միջնադարյան վանական համալիրը Ադրբեջանը հայտարարել է որպես 5-րդ դարի թուրքական քրիստոնեական վանք։

Արթիկ քաղաքը Ադրբեջանի կառավարության որոշմամբ համարվել է հնագույն ադրբեջանական բնակավայր։

Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ հնարավորություն կա Ադրբեջանի հետ խաղաղության հասնել համատեղ ծրագրերով։
2020-ի հոկտեմբերին, երբ կարկուտի նման թափվում էին թշնամու հրետանու արկերը, հանկարծ զանգեց իմ ուսանողական ընկեր Վահեն ու ասաց, որ իրենց ջոկատը գնում է մարտական առաջադրանք կատարելու Հադրութում։ Ասաց, դժվար թե վերադառնա։ Պատճառը չասաց։ Վահեն չվերադարձավ, քանի որ իրենց ջոկատին տարել գցել էին թշնամիներով շրջապատված տարածք։ Չէին հանձնվել ու կռվել էին մինչև վերջին կաթիլ արյունը' 30 հոգով ոչնչացնելով թշնամու 170-ից ավելի զինվորի։

2023-ի սեպտեմբերի 19-ին շրջափակված Արցախի Կիչանի դիրքերից ինձ գրեց իմ ընկեր Աբելը։ Ասաց, որ թշնամին մրջյունի նման անհամար զորք է կուտակել առաջնագծում։ Իրենք էլ համար 1-ի մեջ են, այս անգամ ծանր կռիվ է լինելու։ Աբելը սպասում էր, որ Հայաստանից զորքը օգնության կգնա իրենց, որ կարողանան դիմադրել թուրք-ադրբեջանական ահաբեկչական խմբերին։ 60.000 թուրք կռվի էր դուրս եկել 6000 Արցախցու դեմ։

Հայաստանից զորքին օգնության չուղարկեցին հայրենակիցներին։ Հայաստանի իշխանությունը հերթական անգամ դավաճանեց, իսկ Արցախի բանակը ծանր կորուստներ տվեց։ Զոհվեց ավելի քան 200 հայ զինվոր, այդ թվում' իմ ընկեր Աբելը։ Թշնամու զորքից սպանվեց առնվազն 2000 մարդ։

Մարտի դաշտում հայ զինվորները կռվեցին մինչև վերջին կաթիլ արյունը։

Հայկական բանակը իր պատմության 4700 տարվա մեջ միշտ աչքի է ընկել յուրահատուկ նվիրումով։ Իսկական հայ զինվորը երբեք թիկունք չի դարձնում թշնամուն։ Հայ զինվորը մեր հպարտությունն է եղել բոլոր ժամանակներում, ու մեր զինվորը միշտ հաղթել է, երբ իրեն չեն դավաճանել թիկունքից։

Աստված պահապան առաջնագծում կանգնած հայ զինվորին, և թող մեր հետագա տարիները լինեն առանց դավաճանությունների, որ հաղթանակները ապահովված լինեն։
Բանակը յուրաքանչյուր երկրի ոչ միայն անվտանգության, այլև գալիքի երազանքների կատարման երաշխիքն է։

Առաջիկա տասնամյակների ընթացքում Հայաստանն այսպիսին է լինելու։ Ու այդ ճանպաարհին իր ամենակարևոր դերը կատարելու է հայկական բանակը։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Արցախի Հանրապետության քաղաքացիների սեփականության իրավունքի մասին
2024 թվականին Նիկոլ Փաշինյանը նախատեսում է առնվազն 783 մլն դոլար նոր արտաքին պարտք վերցնել՝ ճանապարհներ սարքելու և աշխատավարձեր տալու համար։

Այս տարվա պետբյուջեի դեֆիցիտը գերազանցելու է 1,2 մլրդ դոլարը, որի մեծ մասը կրկին պարտքով է փակվելու։ Ի դեպ, պատահական չեմ ասում ասֆալտ անելու և աշխատավարձ տալու մասին։ Բյուջեի 2024-ի տվյալներում նշված է՝ արտաքին պարտքերը վերցնելու են 330.1 մլն դոլարը նպատակային վարկային ծրագրերի, իսկ 452.7 մլն դոլարը՝ բյուջետային աջակցության վարկերի գծով:

Կառավարությունը նաև որոշել է, թե ումից ինչքան պարտք է վերցնելու․

💵100 մլն դոլար Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկից,
💵100 մլն դոլար Կայունացման և Զարգացման Եվրասիական Հիմնադրամից,
💵50 մլն դոլար Ասիական Զարգացման Բանկից,
💶50 մլն եվրո Զարգացման Ֆրանսիական Գործակալությունից,
💵150 մլն ԱՄՆ դոլար՝ այլ աղբյուրներից:

Վերևի աղյուսակը պաշտոնական է, վերցված է ՀՀ կառավարությունից և ցույց է տալիս, թե Հայաստանի պարտատերերից որ մեկը ինչքան տոկոս ունի։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մամուլից է իմանում, որ իր ղեկավարած երկիր ուրիշ պետությունների առաջնորդներ են գնում։ Դրա համար նեղացել է կառավարությունից, որ իրեն տեղյակ չեն պահում։

Ժամանակին Հայաստանում էլ մի նախագահ կար, որը մամուլից էր տեղեկանում պատերազմի ու թշնամու հետ վարչապետի գործարքների մասին։

Սրանք բոլորը Արևմուտքի կատարածուներն են։
Հայոց պատմության մեջ Նիկոլ անունով աղետ էլի է եղել, այն էլ՝ հոգևորական։

1626 թվականին Լեհաստանի Լվովի հայկական համայնքի եկեղեցական առաջնորդ, արքեպիսկոպոս է դարձել Նիկոլ Թորոսովիչ անունով հոգևորական, որը ձեռնադրվելուց ընդամենը 4 տարի հետո՝ 1630 թվականին ունիա է կնքել Հռոմի եկեղեցական գահակալության հետ։ Այսինքն՝ կարմելիտների տաճարում կայացած արարողության ժամանակ ճանաչել է կաթոլիկական հավատը՝ հրաժարվելով Հայ առաքելական եկեղեցուց։ 1635 թվականին Նիկոլ Թորոսովիչը մեկ անգամ ևս Հռոմի պապ Ուրբան 8-րդի առջև կազմակերպել է կաթոլիկ հավատքի հավատարմության խոստովանություն

Այդ դեպքից հետո Լվովի հայկական պատմական համայնքը սկսել է աստիճանաբար քայքայվել, տարրալուծվել կաթոլիկ եկեղեցու մեջ և հեռանալ հայկականությունից։

Այդպիսով Նիկոլ Թորոսովիչը դարձավ Լվովի հայկական ազգային համայնքի ոչնչացման պատճառ։
Ձեր կարծիքով, առաջիկա 20 տարվա ընթացքում կկարողանա՞նք հետ բերել Արցախը
Anonymous Poll
59%
Այո
41%
Ոչ
Թե ինչպես դատարանում հաղթեցի Ալեն Սիմոնյանին․

Հունվարի 29-ին դատարանը վճիռ կայացրեց՝ բավարարել Փաստաբան Լուսինե Վիրաբյանի միջնորդությունը և մերժել Ալեն Սիմոնյանի հայցը ընդդեմ Նաիրի Հոխիկյանի։

Այս խնդրի նախապատմությունը գալիս է նրանից, որ 2023թ․ սեպտեմբերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել էր դատարան՝ ինձ մեղադրելով վիրավորանքի համար։

2023-ի հունիսին մի հարցազրույցում ես Ալեն Սիմոնյանի մասին խոսելիս նրան անվանել եմ «պոռնոդերասան»՝ հաշվի առնելով նախկինում նրա խաղացած դերերը սերիալներում և նրա մասնակցությամբ բաց տեսարանները 🔞

Գուցե նրա խաղացած դերերը իրականում «պոռնոդերասանի» չափանիշներին չեն համապատասխանում, այլ, ասենք, «էրոտիկ դերասանի», բայց ինչևէ։ Ալեն Սիմոնյանը վիրավորվել է։

Իմ շահերի պաշտպան, հեղինակավոր փաստաբան Լուսինե Վիրաբյանի ներկայացրած արձագանքում այնպիսի հիմնավոր ապացույցներ են դրված, որ դատավորն ընդամենը հենվել է օրենքի վրա և այդկերպ բավարարել մեր միջնորդությունը՝ մերժելով Ալեն Սիմոնյանի հայցը։

Ես հասկանում եմ, որ դատավորը մեծ ռիսկի է գնացել՝ անտեսելով ՔՊ-ի կառկառուն դեմքերից մեկի ու ԱԺ նախագահի գործոնը։ Կարող եմ շնորհակալություն հայտնել դատավորի այդպիսի համարձակության համար, բայց նաև փաստ է, որ Լուսինե Վիրաբյանի բերած փաստարկները այլ տեղ չեն թողնում, քան օրենքի շրջանակում մերժել Ալենի հայցը և բավարարել Նաիրի Հոխիկյանի փաստաբան Լուսինե Վիրաբյանի միջնորդությունը։

Հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանի բռնապետական ավազակախումբը կփորձի իր այս ձախողումը անվանել ժողովրդավարություն և դատարանների անկախություն, բայց սա այդ դեպքը չէ։ Եթե ներկա լինեիք դատական երկու նիստերին, կտեսնեիք, թե ինչպիսի վարք է ցուցաբերում Ալեն Սիմոյանի պաշտպանական կողմը։

Սա այն դեպքն է, որ նույնիսկ քայքայված ու իշխանության կողմից ոտնահարված արդարադատությունը չի կարող կատարել իշխանության պատվերը, որովհետև մեր ուժերն ավելին էին։

Հաղթանակները լինում են փոքրից մինչև շատ մեծ։ Հերթով։
Իլհամ Ալիևը ավելի հիմար է, քան Հայաստանի իշխանությունը։

Այն հնարավորությունը, որ տվել է Նիկոլ Փաշինյանը մեր թշնամուն, առնվազն նվեր է, ու այս պահին պահանջել ավելին' հրաժարվելով պայմանագրից, նշանակում է, որ Ալիևը մեզ ստիպում է իսկական ռևանշ անել։

Լինելու է հակահարվածը։
Ադրբեջանը շարունակում է ակտիվ զինվել։ Հիմա էլ 311 մլն եվրոյի զենք է գնել Սերբիայից։

Հարց է առաջանում' ինչո՞ւ է այդպես անհագորեն զինվում մի երկիր, որը հաղթել է պատերազմում ու Նիկոլի հետ գործարքով սկուտեղի վրա նվեր ստացել Արցախը։

Պատասխան. Ալիևը սարսափում է Հայաստանի ազգային ուժերի հակահարվածից, վախենում է գալիքի Հայաստանից, դրա համար հիմա զինվում է, որ կարողանա անընդհատ ճնշել Հայաստանը, իսկ Նիկոլից հետո դիմակայել ուժեղացող Հայաստանի ճնշմանը։
Նիկոլ Փաշինյանը չգիտի ոչ Հայոց պատմություն, ոչ էլ Հայաստանի պատմություն։

Եթե տարրական գիտելիքներ ունենար Հայոց պատմությունից, կիմանար, որ բոլոր հայ դավաճանները դաժան մահով են գնացել դժոխք, իսկ երկրի գլխին նրանց բերած չարիքը ի վերջո վերացվել է։

Նիկոլի պատմական նախատիպերից մեկն, օրինակ, 1720-ական թվականներին Սյունիքում կառավարած Մելիք Ֆրանգյուլն էր։ Նա էլ Նիկոլի նման հալածում էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, նույնիսկ իսլամ էր ընդունել ու իր դստերը բռնությամբ կնության տվել թուրքի։

Եթե հիմա Նիկոլը ուզում է հայկական Սահմանադրությունը սարքել թուրք-ադրբեջանական դավթար, ապա 1720-ականներին Մելիք Ֆրանգյուլը հրովարտակ էր կնքել, որով Սյունիքը հռչակվում էր որպես "պատմական թուրքական հայրենիք" և դառնում էր թուրքերին պատկանող տարածք։

Իսկ ի՞նչ եղավ հետո։

1725 թվականին Դավիթ Բեկի ու Թորոս իշխանի զինվորները բռնում են դավաճան Մելիք Ֆրանգյուլին, մահապատժի ենթարկում նրան, իսկ դիակը թաղում Արծվանիկ գյուղի ճանապարհի եզրին։

Սյունիքը մնում է հայկական, որտեղ շարունակում է գործել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։

Իսկ դավաճան Մելիք Ֆրանգյուլի գերեզմանի վրա 1725-ից մինչև այսօր' 300 տարի, մարդիկ թքում ու միզում են' անիծելով նրա ամբողջ գերդաստանը և սերունդներին։

Առակս ի՞նչ կցուցանե.

Դավաճանները պետք է շտապ Հայոց պատմություն սովորեն։
Հունվարի 29-ին հաճելի զարմանքով տեղեկացա, որ դատարանը կարողացել է հաղթահարել իշխանության ճնշումը և մերժել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցը իմ' Նաիրի Հոխիկյանի դեմ։

Դրանում, իհարկե, իր հսկայական դերն էր խաղացել իմ փաստաբան Լուսինե Վիրաբյանի ներկայացրած գրագետ միջնորդությունը, բայց առնվազն տարօրինակ էր դատարանի այդքան համարձակ պահվածքը։

Եվ ահա, օրեր անց ևս մեկ սև ամպ կուտակվեց Ալենի գլխին։ Կալանավորեցին Ալենի եղբոր կնոջը։

Ոմանք ասում են' այս ամենը մեկ ընդհանրություն ունի' Նիկոլը էլ չի սիրում Ալենին։

Եթե անկեղծ, ես կարծում եմ, որ Ալենի հալածանքն ընդամենը հերթական վատ բեմադրությունն է։
Ասում է, ես չեմ ուզում, դրեց գրպանս...

ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե հիմա կառավարությունը բիզնեսում փայ չի մտնում, ինչպես նախկինում էր։ Բայց դա չի նշանակում, որ կառավարությունը փայ չի մտնում բիզնեսում։ Ուղղակի գործարարներն իրենք են գալիս ու կառավարությանը խնդրում, որ Նիկոլն ու նրա շրջապատի օլիգարխները փայ մտնեն իրենց բիզնեսում։

"Ներդրողներն ու սեփականատերերն են ցանկություն հայտնում բաժնետոմսեր փոխանցել",-ասում է Նիկոլը։
2020-ի պատերազմից հետո ես վստահություն ունեի, որ մինչև 2025 թվականը Արցախից մեզ մնացած հատվածին որևէ բան չի սպառնում։ Ես կարծում էի, որ կպահենք փոքրիկ Արցախը ու տարիներ անց նրա շուրջ պայքարը ծավալելով՝ հետ կբերենք կորցրածը։

2023-ի սեպտեմբերին հասկացա, որ վստահությունս անտեղի էր․․․

Հիմա ես վստահություն չունեմ, որ Հայաստանի Հանրապետությանը էլ որևէ բան չի սպառնում։ Հակառակը։ Ես արդեն տեսնում եմ, որ մի օր արթնանալու ենք պայթյունների ձայներից, մեր բակերում ընկնող հրթիռներից ու իրենց զավակներին փնտրող մայրերի ճիչերից։

Թորքը հազիվ հնարավորություն է ստացել ոչնչացնելու մեր երկիրը, ու նա կհասնի դրան, քանի դեռ նրա ձեռքը բռնող և ջարդող հայը ոտքի չի կանգնել։ Թորքը պայմանավորված պատերազմով զոհեց մեր եղբայրներին ու զավակներին, խլեց մեր Արցախը՝ կոտրելով մեր ոգին, բայց նա լավ է հասկանում, որ չի կարողացել խլել ամենակարևորը՝ մեր պատմությունը և մեր ուժը։

Որպեսզի Արցախցիների նման գաղթական չդառնան Երևանցիները և Հայաստանի մյուս վայրերի մեր հայրենակիցները, ժամն է, որ նախ ավարտին հասցնենք ՄՏՔԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ․․․