Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
7.08K subscribers
714 photos
231 videos
2 files
370 links
Նաիրի Հոխիկյանը հեռուստամեկնաբան է, մեդիափորձագետ և կինովավերագրող
加入频道
Հայաստանում այսօր կա 261 դատավոր, որոնք ստանում են ամսական 1,4 մլն դրամ աշխատավարձ։ Այսինքն ամեն ամիս միայն դատավորների աշխատավարձի համար պետբյուջեից, մեր գրպաններից դուրս է գրվում ավելի քան 355 մլն դրամ (մոտ 880 հազար դոլար) գումար, ինչը տարեկան հաշվարկով դառնում է առնվազն 4,2 մլրդ դրամ (10,5 մլն դոլար)։

Այս պայմաններում, իհարկե, հատուկենտ դատավորներ իրենց մեջ ուժ կգտնեն արդար դատաքննություն անել ու դեմ գնալ Նիկոլ Փաշինյանի բռնապետական, այլասերված իշխանության պահանջներին։

Դատարանները Հայաստանում դարձել են Նիկոլի ու նրա մանկլավիկների խաղալիք, իսկ դատավորների մեծ մասը՝ կատարածու։

Սակայն ես պետք է դատավորներին հիշեցնեմ, որ փողը անցողիկ է, ծախսվող։ Դուք մտածեք, թե ամիսներ անց ինչ պատասխան եք տալու հայրենիքի ու Արդարադատության առաջ։
Գագիկ Գինոսյանի հետ ծանոթացա 2013-ի ամռանը, երբ միասին մեկնել էինք Արեւմտյան Հայաստան։ Դերսիմում (պատմական հայկական Ծոփքում) Գինոսյանի "Կարին" խումբը համերգային շրջագայության էր, իսկ ես ֆիլմ էի նկարահանում ազգային ինքնությունը պահպանող հայերի մասին։

Մեկ շաբաթ շարունակ մենք ապրեցինք մի հարկի տակ ու շնչեցինք մեր պատմական հայրենիքի օդը, վերապրեցինք ցեղասպանության դաժանությունը, զրուցեցինք կոտորածի զոհերի զավակների ու թոռների հետ, տեսանք թաքուն պահված հայկական արժեքներ, իրարից աչքերը թաքցնելով' լացեցինք։

Այդ օրերին Գագիկ Գինոսյանի միջոցով ծանոթացա իմ լավ ընկեր Հարութի հետ, ով հերոսաբար զոհվեց 2020-ի պատերազմում։ Գագիկը ապրում էր յուրաքանչյուր կորստի ցավով, բայց բոլոր ցավերը պահում էր սեփական սրտում։

Գինոսյանի հետ մեր բարեկամությունը ջերմ էր, թեպետ հաճախ չէինք հանդիպում։ Խոսում էր քիչ, համեստ, բայց ամեն խոսքի մեջ մեծ միտք կար, պայքար կար։

Գագիկը մեծ հայ էր, հայի լավ տեսակը։

Լուսավոր մնաս, բարեկամ...
Արցախում քվեարկած Իլհամ Ալիևը հավանաբար կհաղթի 92% ձայնով, այդպես ասում են նախնական արդյունքները։

Իհարկե, այդպես էլ չիմացանք, թե Ստեփանակերտում ո՞ւմ տան վրա է գրանցվել Իլհամը, որ քվեարկել է հենց Արցախի մայրաքաղաքում։

Բայց հաղթելուց հետո Ալիևը ավելի արագ տեմպ է հաղորդելու պատերազմի պատրաստությանը։

Մենք ժամանակ ունենք մինչև մարտի 17-ը, երբ տեղի կունենա ՌԴ նախագահի ընտրություն, ինչից հետո Ադրբեջանը և Թուրքիան կանցնեն ավելի ագրեսիվ գործողությունների։

Իրանը պաշտոնապես առաջարկել է օգնել Հայաստանին' ռազմական ուժերի հավասարակշռություն ապահովելու համար, ինչպես նաև Սյունիքում համատեղ զորավարժություններ անցկացնել։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դեռևս լռում է։
Ալիևը վերընտրվեց։ Լավ, բա հետո՞ 🧐

Երեկ կայացած ընտրություններում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը «Հաղթանակած ազգին հաղթանակած առաջնորդ» կարգախոսով վերընտրվեց՝ առանց որևէ արտառոց ջանքերի ստանալով ձայների շուրջ 92 %-ը։ Առաջին հայացքից ոչ մի յուրահատուկ բան։ Սակայն այս ընտրությունները տարբերվում էին նախորդներից։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալևի արտաքին ու ներքին քաղաքականության հիմնական նպատակ է հայտարարված Հայաստանի ու հայության դեմ շարունակական պայքարը և Թուրքիայի (Թյուրքական աշխարհի) հետ միավորումը, ապա նրա վերընտրությունը ներքին լեգիտիմություն է հաղորդում ադրբեջանական այս քաղաքականությանը։
Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ Ադրբեջանը լիարժեք ու նոր թափով շարունակելու է Հայաստանի դեմ ագրեսիան՝ նպատակ ունենալով առաջին հերթին չեզոքացնել Հայաստանի դիմադրողականության հնարավորությունները, ինչը թույլ կտա հեշտացնել տարածքային նոր նվաճումները (առաջին հերթին Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի ուղղություններով)։

Հայաստանի հետ խաղաղության կամ բարդիդրացիական հարաբերությունների մասին նույնիսկ խոսք չկա։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Քաղաքական պայքարը դաժան է, որտեղ հաճախ չեն գործում բարոյական ու մարդկային օրենքներ։ Եվ եթե դու բարոյական արժեքների կրող ես, սարսափելի դժվար է դիմանալ ճնշումներին ու նաև առաջ գնալ։

Որպես կոշտ արմատական ընդդիմադիր գործիչ, ով հրաժարվել է իշխանության մաս դառնալու և կերակրատաշտից օգտվելու առաջարկներից' անխնա քննադատելով Նիկոլ Փաշինյանի, ՔՊ -ի դավաճանությունն ու նախկին իշխանության սխալները, ես հաճախ դառնում եմ թիրախ ամենատարբեր բամբասանքների, մեղադրանքների ու ճնշումների համար։

Ես գիտեմ նաև, որ շատ գաղափարակից կամ համակիր հայրենակիցներ կան, բայց քչերն են համարձակվում արտահայտել իրենց վերաբերմունքը, ավելին' իշխանության նկատմամբ վախից կամ սեփական աշխատանքը պահպանելու համար որոշները գերադասում են լռել, հաճախ թաքուն ցույց տալ իրենց համակրանքը, ծանոթներից ոմանք նույնիսկ նվազագույնի են հասցնում շփումները կամ ընդհանրապես չեն շփվում։

Ինչո՞ւ վտանգի ենթարկել սեփական աշխատանքը և բարեկեցությունը' ցույց տալով համակրանքը մի գործչի նկատմամբ, ով զոհաբերել է իր աշխատանքը, բարեկեցությունը, անվտանգությունը և ճակատ ճակատի կռվի դուրս ելել Նիկոլի, ՔՊ -ի այլասերված համակարգի և նրանց դրսի տերերի դեմ։

Սա է համակիրների մի մասի տրամաբանությունը' իջիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը։

Սա ինձ համար միաժամանակ հասկանալի և ընկալելի մարդկային վիճակ է, բայց ոչ ընդունելի։ Որովհետև երբ այս քաղաքական ու գաղափարական դաժան պայքարից դուրս գամ հաղթանակած, իսկ դուրս եմ գալու հաղթանակած, ու հետնիկոլական Հայաստանում սկսեմ հավատարիմ գործընկերների հետ արմատական փոփոխություններ անել, առնվազն արդար կլինի, որ նույնկերպ անտեսվեն կամ նվազագույն համակրանքի արժանանան այսօրվա վախկոտները։ Ամեն մեկին' ըստ արժանիքի։

Աշխատանքն ու բարեկեցությունը չեն կարող ավելին արժենալ հայրենիքից։ Ամեն ինչ փոխադարձ է։
🆘 Այսօր ահազանգ եմ ստացել, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի կողմից շրջաբերական է գնացել Հայաստանի տարբեր դպրոցներ' պահանջելով հեռացնել Փառքի անկյունները։

Այսինքն, դպրոցներում պետք է քանդվեն Հայրենիքի համար զոհված մեր հերոսներին նվիրված հատվածները։

Եթե ունեք այդպիսի տեղեկություններ, խնդրում եմ կիսվել։ Առաջիկա օրերին ինքս պաշտոնական գրություն կուղարկեմ ԿԳՄՍ նախարարություն։
Հայաստանի քննչական կոմիտեի ենթակայության տակ հիմա աշխատում է 1014 քննիչ, որոնք տարբեր քրեական գործեր են կազմում, նախաքննություն իրականացնում, մեղադրանք առաջադրում մեր բազմաթիվ հայրենակիցների։

Միջինը 5 տարվա աշխատանքային ստաժ ունեցող քննիչները ստանում են միջինը 1 մլն դրամ աշխատավարձ։ Այդպես 2022-ի աշնանը խոստացել էր Նիկոլ Փաշինյանը՝ քննիչներին ևս իր համար թիկունք ապահովելով։ Համեմատության համար ասեմ, որ ուսուցիչների միջին աշխատավարձը 70-80 հազար դրամ է։

Եթե միջին թիվ հանենք քննիչներին վճարվող աշխատավարձից, ապա կստացվի ամսական մոտ 600 մլն դրամ (1.5 մլն դոլար) դուրս է գալիս պետական բյուջեից, տարեկան՝ 7,3 մլրդ դրամ (18 մլն դոլար)։

Հայաստանում աշխատող քանի՞ քննիչ հիմա կարող է հանգիստ ձեռքը դնել սրտին ու ասել, որ ինքը չի կատարել կամ կատարում իշխանության պատվերը, գործ չի կարել կամ կարում անմեղ մարդկանց վրա և չի իրականացրել կամ իրականացնում քաղաքական հետապնդում։

Բոլոր գործերը բացելու ենք հատ-հատ, ու ամեն պատվերով գործի համար պատասխանատվության են ենթարկվելու առաջին հերթին քննիչները։ Ամեն օրվա ապօրինի, պատվերով կալանավորման կամ ազատազրկման համար կալանավորվելու և ազատազրկվելու են քննիչները։ Առաջինը սկսելու եմ իմ նկատմամբ պատվերով գործերից ու շարունակելու հերթով, յուրաքանչյուրի համար։ Խոստանում եմ։
Forwarded from Sputnik Արմենիա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Գագիկ Գինոսյանին ճանապարհեցին յարխուշտա ռազմական պարով և երկար ծափերով...

Հուզիչ ծեսի ընթացքում բոլորը` մեծ թե փոքր, կին թե տղամարդ լալիս էին։

Ազգայինի հանդեպ ժողովրդի սերը հնարավոր չէ կասեցնել, անգամ եթե հաջողվի Սահմանադրություն ու Հռչակագիր փոխել։

@ArmeniaSputnik
Մարդ պիտի Գագիկ Գինոսյանի պես մահանա, որ հանրությունը հերթ կանգնի վերջին հրաժեշտի համար։
Ամեն Աստծո օր տասնյակ, երբեմն հարյուրով նամակներ եմ ստանում Արցախի մեր հայրենակիցներից ամենատարբեր խնդիրների թեմայով'

- աջակցության գումարները չեն ստանում,
- հաշվառման խնդիր ունեն,
- թոշակների ու նպաստների հարցերը չեն լուծվում,
- անձնագրային բաժիններում արհեստական խնդիրներ են ստեղծում, թե առաջին անձնագիրը եղել է ՀՀ -ի, նշանակում է Արցախի քաղաքացիության իրավունքներ չունեն,
- չեն կարող ստանալ փախստականի կարգավիճակ,
- Արցախից դուրս գալու ժամկետներն են կասկածի տակ դնում, թե գրանցված չէ միասնական ցուցակում,
- հազար ու մի արհեստական խնդիրներ...

Իրականում այսպիսի խնդիրները մեր ամոթն են, քանի որ դրանք հնարավոր էր լուծել առավելագույնը մեկ շաբաթում։ Արցախում ապրած մեր 150.000 հայրենակիցները պետք է հիմա ստացած լինեին իրենց աջակցության բոլոր գումարները և լուծված լինեին հաշվառման, կարգավիճակի բոլոր հարցերը։

Իրական ազգային իշխանության դեպքում այդ ամենը մեկ շաբաթվա համակարգային աշխատանքի հարց է, ու ոչ մի բարոյական կառավարություն չէր դիմի այնպիսի խեղկատակության, ինչպես արվում է հիմա։

Չեմ կարող հասկանալ սոցիալական ծառայությունների աշխատողների պահվածքը, երբ հիմնականում մերժումներով ու կոշտ խոսքերով են ճամփի դնում Արցախցի մեր քույրերին ու եղբայրներին։ Զարմանում եմ, որ չեն մտածում, թե վաղը հենց իրենք կարող են փախստական դառնալ։

Ամոթ է, ժողովուրդ, շատ ամոթ է, երբ մեր հայրենակիցները հիմա այս վիճակում են, երբ 100 հազարի կամ 50 հազարի համար շաբաթներով դռներ են ծեծում։

Արցախցիները սեփական կամքով չեն հեռացել Արցախից, մեզնից ամեն մեկի սրբազան պարտքն է Արցախի մեր քույրերին ու եղբայրներին օգնել' ոտքի կանգնելու, ապրելու, արարելու, որ վաղը էլի Արցախ ունենանք։

Էս ի՞նչ եք անում, ժողովուրդ։

- առիթից օգտվելով' տների վարձի գներն եք բարձրացնում,
- չեք ուզում Արցախցիներին հաշվառել ձեր տների վրա,
- մեղադրում եք, թե լքել են Արցախը, չեն ուզել ապրել թուրքի լծի տակ,
- դպրոցներում ճնշում եք Արցախցի երեխաներին,
- չեք ուզում գործի ընդունել Արցախցիներին կամ ընդունելիս շահագործում եք,
- հազար ու մի նման բաներ...

Էս ի՞նչ եք անում։

Ամոթ է, մարդիկ։ Ամոթ է, հազար ամոթ մեզ, որ Հայաստանում հիմա սոցիալական խնդիրներ ունեցող Արցախցիներ կան։ Առանց այն էլ, 20 հազարից ավելի մարդ արդեն հեռացել է' չդիմանալով այս պայմաններին։ Ամոթ մեզ։
Օրերս Տելեգրամում մի հարցում էի դրել Ռուսաստանի նկատմամբ մեր հանրության վերաբերմունքի առումով։ Կարծում եմ' առողջ տրամաբանության պատասխաններ են ստացվել։

Պատասխանել է 1222 մարդ։

Կարող եք շարունակել քվեարկել ԱՅՍՏԵՂ
Սյունիքի Ներքին Հանդում այս պահին արդեն հանգիստ է։ Կրակոցներ էլ չկան։ Թշնամին մեր դիրքերի վրա հրետանային լայնածավալ կրակ է բացել առավոտյան 5-ից մինչև 7-ը։

Մեր զորքը Ներքին Հանդի դիրքերում կարողացել է պատասխան կրակով լռեցնել թշնամուն։

Ցավոք, այս պահին ունենք 2 զոհ և վիրավորներ։ Թշնամու կորուստների մասին կգրեմ քիչ անց։
Այն, ինչ հիմա Ադրբեջանը անում է Սյունիքի առաջնագծում, առաջին հերթին հոգեբանական թեստ է մեծ պատերազմից առաջ։

1․ Նախ Հերքին Հանդի դիրքերի մոտ սադրում են, որ մեր զորքը կրակի, դա նկարում ու լայնորեն տարածում են' ստեղծելով առիթ։

2․ Ապա հասնում են նրան, որ Հայաստանի տխմար կառավարությունը խոստանում է պատժել հայ զինվորներին։

3․ Հետո թշնամին բոլոր փաստերը ձեռքին' կրակում է մեր դիրքերի վրա և սպանում առնվազն 2 հայ զինվորի։

4․ Այդկերպ Ադրբեջանը փորձում է մեծ հարձակումից առաջ հայկական բանակում ու հանրության մեջ ձեւավորել մի մտածողություն, որ չի կարելի կրակել Ադրբեջանի զորքի ուղղությամբ, եթե նույնիսկ Ադրբեջանն ինքը կրակ է բացել։ Այլապես հայ զինվորները կպատժվեն Հայաստանի իշխանության կողմից և հետո կսպանվեն Ադրբեջանի կրակից։

❗️ Կարևոր է, որ Ադրբեջանի այսպիսի ամեն փորձի ժամանակ մերոնք հնարավորինս շատ մարդկային ու զինտեխնիկայի կորուստներ պատճառեն թշնամուն, որ նրա ամեն հարձակում ցավոտ լինի հենց իր համար։ Դա բումերանգի էֆեկտ կունենա թշնամու համար, նաև կհետաձգի թշնամու կողմից մեծ հարձակումը։
Իսկ ՔՊ-ականները քանի՞ դոլարով են իրենց երեխաներին փախցրել բանակից։
Ադրբեջանը հիմա էլ սկսել է տեղեկություններ տարածել, թե իբր հայկական բանակը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի դիրքերից կրակել է ադրբեջանական դիրքերի վրա։

Չեմ կարծում, թե թշնամին հիմար է, հետևաբար չեմ կարծում, թե թշնամին վաղը կամ առաջիկա օրերին Ներքին Հանդի նման հարձակում կգործի Բերդի տարածաշրջանի դիրքերի վրա' լավ իմանալով, որ հայկական բանակը պատրաստ է Բերդի ուղղությամբ մարտ վարելու։

Թշնամին կկրակի ուրիշ ուղղությամբ։ Մոտավոր ուղղությունները ենթադրում եմ, որոնց մասին, բնականաբար, քննարկում եմ կոնկրետ մարդկանց հետ։

Քողարկիչ ցանցերը ժամերի ընթացքում կհասնեն անհրաժեշտ մի քանի վայրեր' առաջնագծի լրացուցիչ կահավորման և զորքի քողարկման համար։
Վարդենիսի Մեծ Մասրիկ գյուղի այս բնակիչը երեկ ոգևորված ինձ մեղադրում էր կեղծ տեղեկություններ տարածելու և մարդկանց վախեցնելու համար։ Իբր թե ես թշնամու հարձակումների մասին սխալ ինֆո եմ տալիս։

Չանցած 24 ժամ' Ադրբեջանը հարձակվեց Սյունիքի Ներքին Հանդ գյուղի դիրքերի վրա' խլելով 4 հայ զինվորի կյանք։

Վարդենիսի Մեծ Մասրիկ գյուղը առաջնագծից հեռու է մոտ 5-6 կմ և թշնամու ուղիղ թիրախի տակ է։ 1.5 տարի առաջ Մասրիկի դիմացի բարձունքում Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվեց 29 հայ զինվոր։

Մարդկանց ասել, որ թշնամին ագրեսիայի նպատակ ունի, ընդամենը փորձ է մարդկանց զգոնությունը մեծացնել և օգնել ավելի պատրաստ լինել բոլոր տեսակի հարձակումներին։

Այսպիսի մարդիկ մեր հանրության մեջ կան, նրանք մեղավոր չեն իրենց կուրության համար, քանի որ այդպես հաճելի է' չիմանալ ոչինչ ու անգիտությամբ լինել երջանիկ։

Հուսով եմ, Մեծ Մասրիկի ոչ բոլոր բնակիչներն են այս մարդու նման, այլապես կորած է Մասրիկի ապագան։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Էկոնոմիկայի նախարարն ու Եղիպատրուշ գյուղի բնակիչների ատամները
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Նիկոլ Փաշինյանը ծաղրում է Վարդենիսի բնակիչներին, որոնք բողոքում են պետական կառույցների փակվելու դեմ։

Վարչապետն ասում է' իբր Վարդենիսում դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ ու ճանապարհներ է կառուցում։ Ես ինքս դրանցից որևէ մեկը չեմ տեսել։

Հարգելի Վարդենիսցիներ, դուք որևէ նման բան տեսե՞լ եք։
Ձեր կարծիքով, Հայաստանցիների քանի՞ տոկոսն է կողմնակից Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը։
Anonymous Poll
19%
5%
9%
10%
9%
15%
11%
20%
10%
30%
6%
40%
12%
50%
3%
100%
10%
1%
12%
0%
Իրանի և Հայաստանի հարաբերությունները խիստ լարվել են Եվրոպայի պատճառով.

Կանչ տելեգրամյան ալիքի
տեղեկություններով՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման հենց սկզբին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին անսպասելի վեր է կացել և դորս եկել' մեղադրելով հայկական կողմին իրանական աջակցությունը եվրոպացի դիտորդներով փոխարինելու մեջ։

«Ձեր վարչապետն է հրաժարվել մեր օգնությունից՝ եվրոպացի դիտորդներ բերելով Հայաստան։ Անվտանգությու՞ն եք ուզում, գնացեք ու լավ մտածեք, թե ում հետ կարող եք այն ունենալ», - ասել է Ռաիսին և առանց հրաժեշտ տալու դուրս եկել հանդիպման սրահից։