Մայր Հայաստան ժողովրդական շարժում / Мать Армения - Народное движение
403 subscribers
1.27K photos
448 videos
557 links
Официальный канал народного движения «Мать Армения», созданного 28 мая 2023 года.

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման պաշտոնական ալիք։
加入频道
Պատրաստ եմ հայտնվել պայքարի զոհասեղանին եւ ապահովել արդյունք. Անդրանիկ Թևանյան

Ես ձեզանից մեկն եմ, որ ուզում եմ Նիկոլ Փաշինյանին վռնդել իշխանական համակարգից. Բոլորս մտել ենք «հիմա»-ի տրամաբանությամբ, բայց մեզ հետաքրքրում է արդյունքը' ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին։

Պետք է ոչ թե հախուռն ջոկատներով, այլ կազմակերպված բանակով հաղթենք թշնամուն' նշեց նա։

«Ես պատրաստ եմ ինձ դնել պայքարի զոհասեղանին. ես ձեզանից խնդրում եմ մաքսիմալ կազմակերպվածություն ու Նիկոլ Փաշինյանին մենք վռնդելու ենք։ Մենք պետք է մեր պայքարը կանոնավոր բանակ դարձնենք, որպեսզի դրանով հաղթենք թշնամուն»,-ասաց նա։

Եթե որեւէ մեկը չի ուզում գալ հրապարակ' ստիպված է լինելու գնալ խրամատ' նշեց Անդրանիկ Թեւանյանը։

Նա կոչ ուղղեց դասադուլի ելած ուսանողությանը' դասախոսներին եւս համոզել գործադուլի ելնել։

Անդրանիկ Թեւանյանը վստահեցրեց, որ պատասխանատու է շարժման ոչ միայն ընթացքի, այլեւ արդյունքի համար։

«Ես երդվել չեմ սիրում, ես խոսքի արժեքը շատ լավ գիտեմ, ինձ համար խոսքը, որ Աստծուց է գալիս, արդեն երդում է. Ես գիտեմ, որ հավատում եք ինձ»,-ասաց նա։ Նա առանց երդման վստահեցրեց, որ պատրաստ է հայտնվել պայքարի զոհասեղանին եւ ապահովել արդյունք։

Առաջիկա քայլերի մասին խոսելով' Անդրանիկ Թեւանյանը նշեց կոմիտեի ձեւավորումը, որում հանրության բոլոր շերտերը պետք է մասնակից լինեն որոշումների կայացմանը։

«Մեր գործողությունները պետք է հանգեցնեն անցնցում իշխանափոխեւթյան։ Մենք չենք ուզում, որ արյուն թափվի, ուզում ենք միասնական լինել եւ հասնել անցնցում իշխանափոխության»,-ասաց առաջնորդը։

Նա վստահեցրեց, որ սա ոչ թե աթոռակռիվ է, այլ գոյության պայքար, ինչպիսին կար Սարդարապատում։

Մանրամասները՝ տեսանյութում։

#ՄայրՀայաստան #Անդրանիկ_Թևանյան #Արցախ #Հայաստան
🔥Մենք պետք է կանոնավոր բանակ սարքենք քաղաքական դաշտում. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ասում է, որ իշխանափոխությանը պետք է հասնել հնարավորինս շուտ և առանց ցնցումների։

Նա ընդգծում է, որ պետք է կանոնավոր բանակ սարքել քաղաքական դաշտում։

Մանրամասները՝ տեսանյութում։

#Անդրանիկ_Թևանյան #Արցախ #Հայաստան
Վաղը առավոտյան 7:30-ից սկսում ենք գործողությունները. Անդրանիկ Թևանյան

Վաղը առավոտյան 7:30-ից սկսած հնարավոր բոլոր խմբերով Երևանի տարբեր հատվածներում, բոլորս մեր մոտական խաչմերուկները և փողոցները փակում ենք, որպեսզի քաղաքում տեղաշարժը պարալիզացվի:

Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հանարահավաքի ժամանակ ասել է «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

«Թույլ է տրվում միայն Շտապօգնության մեքնաների, հրշեջների և խիստ ծանր վիճակում գտնվող մարդկանց տեղաշարժը: Հաջորդ խաղի կանոնը՝ որևէ կերպ ոստիկանության հետ բախման չենք գնում»,- ասել է նա:

Անդրանիկ Թևանյանն իր ելույթի վերջում հանրահավաքի մասնակիցներին ուղղորդեց դեպի Երևանի մի շարք հատվածներ, մասնավորապես՝ Ամիրյան, Մաշտոց, Սարյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցներ:

Նա բոլորին հորդորում է միացնել ուղիղ եթեր և մարդկանց կանչել հանրահավաքին:

Մանրամասները՝ տեսանյութում։

#Անդրանիկ_Թևանյան #Արցախ #Հայաստան
Անդրանիկ Թեւանյանը դուրս է եկել Քննչական կոմիտեից

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը է դուրս եկել Քննչական կոմիտեից:

#ՄայրՀայաստան #Արցախ #Հայաստան #Արցախ
🔥🔥🔥 Համաժողովրդական շարժման 23․09․ 2023 գործողությունների պլանը

1․ Մեր անուններն ավելացնել ցանցային տարբերակով պայքար մղող խմբերին, որ միաժամանակյա կոչով հնարավոր լինի գործողություններ իրականացնել։

2․ Կազմակերպված խմբերը քաղաքի տարբեր հատվածներում իրականացնեն հավաքներ եւ քարոզչություն մեր քաղաքացիների համար։

3․ Երթեր, փողոց փակելու եւ այդ տիպի ակցիաներ փողոցներում, պուրակներում, քաղաքի այլ հատվածներում։

Կիրակի օրը՝ 24․09․2023-ին ժամը 18։00-ին հավաք Հանրապետության հրապարակում

#Արցախ #Հայաստան #միացիր
Կարևորն Անդրանիկ Թևանյանի ելույթից՝

📍Աշխարհն ուզում է հասկանալ՝ արդյո՞ք հայ ժողովուրդը կարողանալու է սեփական ջանքերով փոխել իրավիճակը և չցեղասպանվել 21-րդ դարում։ Մեզանից է կախված, թե ինչպիսի ճակատագրի մենք կարժանանանք։

📍Ոստիկանությունում ծառայում են յուրօինակ ձևով գերի ընկած մարդիկ, որոնք երբ ինձ բերման էին ենթարկել, ասում էին՝ ցավներրդ տանեմ, սրանցից ե՞րբ ենք պրծնելու։

📍Եթե կարգապահ գնանք մեր ճանապարհով՝ որևէ կասկած չունենաք մեր հաջողելու մասով․ արդյունքը Նիկոլ Փաշինյանին վռնդելով Արցախն ու Հայաստանը փրկելն է։

📍Մենք պետք է հասկանանք, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, և առանձին անհատներից չպահանջենք հերոսություն, հերոսությունը ժողովուրդը պետք է անի ու ստիպի, որ ուժային կառույցներն անցնեն ժողովրդի կողմը։ Մենք մեր գործողություններով դա ստիպելու ենք անել։

📍Կիրակի օրը՝ 24․09․2023-ին ժամը 18։00-ին հավաք Հանրապետության հրապարակում

#ՄայրՀայաստան #միացիր_որ_փոխենք #հայ #Հայաստան #Արցախ
🔥Հոկտեմբերի 5-ին Փաշինյանը պատրաստվում է նոր քայլի, պետք է մոբիլիզացվենք. Անդրանիկ Թևանյան

Օրերի հաշվարկով Հայստանը դրամատիկ գործընթացների մեջ է մտնելու, արդեն իսկ մտել է, Արցախը դատարկվում է, դա մեծ ցավ է մեզ համար, բայց մեր անելիքը Երևանում է, մեր անելիքը Փաշինյանին հեռացնելն է:

Այս մասին հանրահավքի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

«Հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կյանքի կոչել այն, ինչի մասին պայամանվորվել է Էրդողանի և Ալիևի հետ: Հիշե՛ք ժամկետը. 100 հազար քաղաքացու դեպքում Փաշինյանին վռնդելը դառնում է իրատեսական: Այստեղ կա ժողովրդի ուժը և ժամկետ, որ մեր մտքում պետք է ունենանք»,-ասաց նա:

Մանրամասները տեսանյութում։

#Անդրանիկ_Թևանյան #հայ #Հայաստան #Արցախ
«Մայր Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Հայտարարություն

«Մայր Հայաստան» դաշինքը խիստ մտահոգություն է հայտնում և դատապարտում զանգվածային անկարգություններին մասնակցելու կեղծ հոդվածով տասնյակ քաղաքացիների դեմ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելը և բողոքի ակցիաների հարյուրավոր մասնակիցների բերման ենթարկելը։

Հատկապես դատապարտելի են ակնհայտ քաղաքական ենթատեքստով և ընդգծված բռնություն կիրառելով բերման ենթարկելու, ձերբակալելու և կալանավորելու դեպքերը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հանդեպ խոշտանգումն ու շինծու մեղադրանքով կալանավորումը նշվածի ակնհայտ դրևորումն են։ Անընդունելի է լրագրող Դավիթ Սարգսյանի ձերբակալությունը՝ խուլիգանության ակնհայտ կեղծ մեղադրանքով։ Անթույլատրելի է անհնազանդության ակցիաների մասնակից Տաթևիկ Վիրաբյանի՝ զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի քրոջ, կալանավորումն իբրև թե բռնության կոչերի համար։ Դաշինքը դատապարտում է պատգամավորներին ու լրագրողներին բերման ենթարկելու գործելաոճը։

Բողոքի և անհնազանդության խաղաղ ցույցերի մասնակիցների հանդեպ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու գրեթե բոլոր միջնորդությունների՝ դատարանների կողմից բավարարումը գնահատում ենք որպես գործադիր իշխանության հրահանգների կատարում դատավորների կողմից, ինչը խաթարում է պետության բնականոն գործունեությունը։

«Մայր Հայաստան» դաշինքն անընդունելի է համարում բերման ենթարկելիս ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցարարների հանդեպ կիրառվող ծեծն ու խոշտանգումը, որն ուղեկցվում է մարդկանց արժանապատվությունը վիրավորող հայհոյանքներով։ Կոչ ենք անում ոստիկանությանը զերծ մնալ նման հակաօրինական գործելաոճից։ ՀՀ քննչական կոմիտեին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կոչ ենք անում պատշաճ իրավական գնահատական տալ կատարվածին և ապօրինություններից պաշտպանել տուժածների իրավունքները։

«Մայր Հայաստան» դաշինքը հետևողական է լինելու, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ և ապահովվի քաղաքացիների ազատ արտահայտվելու իրավունքի լիարժեք իրացումը։

Տեղի ունեցողը ևս մեկ անգամ հաստատում է օրվա հրմայականը՝ իշխանափոխություն։

«Մայր Հայաստան» դաշինք

25․09․2023

#Արցախ #Հայաստան #հայ