ДЕВУШКА С РУЖЬЕМ
6.13K subscribers
15.3K photos
13K videos
5 files
10.1K links
„Я твой живой меч, Родина , который должен принести тебе победу”.

Канал поддерживает лидера блока Армения , второго Президента Армении и первого Президента НКР - Роберта Кочаряна .

Канал является оппозиционным к действующим властям республики Армения .
加入频道
Գիտե՞ք ինձ համար ինչն է անհասկանալի. եթե Սերժ Սարգսյանը նորից պիտի երևան գա ու քաղաքական դաշտ մտնի, ապա ինչո՞ւ է ռեկորդային հեշտությամբ իշխանությունը հանձնել մի դավաճան ոճրագործի` շա՜տ լավ իմանալով նրան: Եթե նա ի լուր աշխարհի հայտարարեց, որ ինքը սխալ է, ծըվծըվ դավաճանը ճիշտ, հիմա ինչ, նա իր սխալն արդեն ուղղե՞լ է: Եվ ո՞ւմ է պետք հայրենիքին, ազգին պատճառած անասելի ողբերգություններից հետո, ինչի մեջ նա իր մեղքի մեծ բաժինն ունի, այդ սխալի ուղղումը, եթե իրոք այդպես էլ լինի, ինչն ինձ համար շատ կասկածելի է, ու հետո էլ ոչ ոք չտեսավ ուղղման այդ պահը: Հետո այսպիսի մի հարց էլ. արդյո՞ք նա գիտի, որ, բացի իշխանությունը նման կերպ փոխանցելու իր հանցավոր քայլից, նա նաև հասարակության մեջ մի այնպիսի բացասական պատկեր էր, որ կապիտուլյանտը չէ, մի պահարան էլ բերեին ու հռչակեին վարչապետ, ապա նույն խանդավառությամբ «ժողովուրդը» կհամաձայներ: Նման կարծիք իր մասին ստեղծած ղեկավարն ինչ երեսով է նորից ասպարեզ իջնում և ինչ որ սպասելիքներ ակնկալում, ո՞ւր է տրամաբանությունն այստեղ... Իսկ գիտե՞ք Սերժ Սարգսյան, որ, եթե դուք թուլություն, անտարբերություն, եսասիրություն չցուցաբերեիք, ապա մենք այսօր չէինք ունենա դավաճանաբար ծախված Արցախ, անհամար անմեղ նահատակներ, անկայուն Հայաստան և այլն, շատ չթվարկեմ, ինքներդ էլ գիտեք: Այնպես որ ձեզ կարելի է դավաճան մոլագարի հանցակիցը համարել: Ինձ հաճելի չէ նույնիսկ ձեր թիմակիցներին տեսնելն ու լսելը: Հետո էլ զարմանում ենք, թե ինչու ավելի շատ մարդ չի ցույցերի դուրս գալիս: Եվ հետո. պե'տք չէ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համեմատել և մի նժարի վրա դնել` նրանք բոլորովին տարբեր են թե' իրենց գործունեությամբ, թե' կամքի ուժով, թե' քաղաքական ճիշտ հայացքներով և թե հայրենիքի հանդեպ ունեցած սիրով ու կատարած ծառայություններով` թվում է, հասկանալի է նժարը դեպի ում կողմն է ծանրանում...

#armenia #artsakh #Հայաստան #հանրահավաք #ՍերժՍարգսյան #Արցախ

https://www.facebook.com/share/auKHQjEPhrxoFeve/?mibextid=K35XfP