ДЕВУШКА С РУЖЬЕМ
6.13K subscribers
15.3K photos
13K videos
5 files
10.1K links
„Я твой живой меч, Родина , который должен принести тебе победу”.

Канал поддерживает лидера блока Армения , второго Президента Армении и первого Президента НКР - Роберта Кочаряна .

Канал является оппозиционным к действующим властям республики Армения .
加入频道
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔥 Այն ինչ տեղի է ունենում հիմա Արցախում' ամբողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի վրա է. Անդրանիկ Թեւանյան

Մանրամասները՝ տեսանյութում։

#ՄայրՀայաստան
Պատրաստ եմ հայտնվել պայքարի զոհասեղանին եւ ապահովել արդյունք. Անդրանիկ Թևանյան

Ես ձեզանից մեկն եմ, որ ուզում եմ Նիկոլ Փաշինյանին վռնդել իշխանական համակարգից. Բոլորս մտել ենք «հիմա»-ի տրամաբանությամբ, բայց մեզ հետաքրքրում է արդյունքը' ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին։

Պետք է ոչ թե հախուռն ջոկատներով, այլ կազմակերպված բանակով հաղթենք թշնամուն' նշեց նա։

«Ես պատրաստ եմ ինձ դնել պայքարի զոհասեղանին. ես ձեզանից խնդրում եմ մաքսիմալ կազմակերպվածություն ու Նիկոլ Փաշինյանին մենք վռնդելու ենք։ Մենք պետք է մեր պայքարը կանոնավոր բանակ դարձնենք, որպեսզի դրանով հաղթենք թշնամուն»,-ասաց նա։

Եթե որեւէ մեկը չի ուզում գալ հրապարակ' ստիպված է լինելու գնալ խրամատ' նշեց Անդրանիկ Թեւանյանը։

Նա կոչ ուղղեց դասադուլի ելած ուսանողությանը' դասախոսներին եւս համոզել գործադուլի ելնել։

Անդրանիկ Թեւանյանը վստահեցրեց, որ պատասխանատու է շարժման ոչ միայն ընթացքի, այլեւ արդյունքի համար։

«Ես երդվել չեմ սիրում, ես խոսքի արժեքը շատ լավ գիտեմ, ինձ համար խոսքը, որ Աստծուց է գալիս, արդեն երդում է. Ես գիտեմ, որ հավատում եք ինձ»,-ասաց նա։ Նա առանց երդման վստահեցրեց, որ պատրաստ է հայտնվել պայքարի զոհասեղանին եւ ապահովել արդյունք։

Առաջիկա քայլերի մասին խոսելով' Անդրանիկ Թեւանյանը նշեց կոմիտեի ձեւավորումը, որում հանրության բոլոր շերտերը պետք է մասնակից լինեն որոշումների կայացմանը։

«Մեր գործողությունները պետք է հանգեցնեն անցնցում իշխանափոխեւթյան։ Մենք չենք ուզում, որ արյուն թափվի, ուզում ենք միասնական լինել եւ հասնել անցնցում իշխանափոխության»,-ասաց առաջնորդը։

Նա վստահեցրեց, որ սա ոչ թե աթոռակռիվ է, այլ գոյության պայքար, ինչպիսին կար Սարդարապատում։

Մանրամասները՝ տեսանյութում։

#ՄայրՀայաստան #Անդրանիկ_Թևանյան #Արցախ #Հայաստան
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔥 Մտավորականը դատապարտում է Թևանյանին բերման ենթարկելը

Շատ մտավորականներ հավաքվել են Քննչական կոմիտեի Արաբկիրի բաժնի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանին խաղաղ անհնազանդության ակցիայից հետո բերման ենթարկելու և քննչական գործողություններ իրականացնելու դեմ։

«Տարածաշրջանում 2 պետություն կա, որոնք ցանկացած պահի, ցանկացած մարդու, առանց որոշակի հոդաբաշխ բացատրության կարող են ձերբակալել կամ բերման ենթարկել։ Մարդու ազատ տեղաշարժի և ազատ արտահայտվելու իրավունքը հիմնավորապես ցեխոտված է»,-ասաց Սերժ Սրապիոնյանը։

Ստեղծվել է իրավիճակ, նշեց նա, երբ իրավապահներն այլևս չեն մտածում, որ դիմացինի իրավունքները խախտելու համար պատասխան են տալու․ Հայաստանը երբեք չի եղել այսպիսին։

#ՄայրՀայաստան
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲 Կեղծ զեկուցագրով են ինձ բերման ենթարկել. Անդրանիկ Թևանյան

Ինձ զրկեցին ազատությունից առանց կոնկրետ որևէ պահանջ ներկայացնելու՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Քննչական կոմիտեի Արաբկիրի բաժնի առջև, ուր նրան տեղափոխել էին Ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկելուց հետո, ապա ազատ արձակել։

«Պարզվեց՝ կեղծ զեկուցագրով են ինձ բերման ենթարկում՝ իբր ես ոստիկանների օրինական պահանջը չեմ կատարել։ Անմիջապես հետո ինձ ուղեկցեցին քննչական բաժին՝ չնշելով, թե ես ինչ կարգավիճակ ունեմ»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։

#ՄայրՀայաստան
Այսօր տեղի է ունեցել «Մայր Հայաստան» շարժման՝ Շենգավիթ համայնքի տարածքային կառույցի բացումը։ Այն գտնվում է Արտաշիսյան 44/5 հասցեում։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը խոսել է շարժման անելիքների, Երևանի ավագանու մանդատի և քաղաքական նոր մշակույթի մասին։

#ՄայրՀայաստան
Media is too big
VIEW IN TELEGRAM
Քաղաքային իշխանության աշխատավարձը հակադարձ համեմատական է Երևանի անհուսալի վիճակին
__

«Երկրորդ կարծիք». Թագուհի Ասլանյանի հյուրը «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Սոնա Աղեկյանն է

#ՄայրՀայաստան
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ավինյանի քաղաքապետությունը «մազից» է կախված․ արտահերթ ընտրություններ կարող են 1 տարուց էլ շուտ լինել
___

Politik.am-ի զրուցակիցն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը

#ՄայրՀայաստան
Media is too big
VIEW IN TELEGRAM
‼️Քաղաքացիների ահազանգերին արձագանքելով՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն ստուգայց են իրականացրել մետրոպոլիտենում։

Արձանագրված խնդիրների մասին՝ տեսանյութում։

#ՄայրՀայաստան
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Նիկոլ Փաշինյանի արյան ու ստի 5-ամյակը. անբարոյականության կարմիր կետագծերը․ Անդրանիկ Թևանյան

#ՄայրՀայաստան