Ալբերտիչ | հեղինակային ալիք
409 subscribers
354 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
加入频道
Դուշամբեում ՌԴ և ՉԺՀ պաշտպանության նախարարներ Շոյգուի և Ֆենհեյի հանդիպման արդյունքներն ամփոփելիս Չինաստանի ՊՆ-ը հայտարարել է, որ կողմերը պետք է մերձեցնեն իրենց դիրքորոշումները, կոնսենսուսի գան Միջին Ասիայի և Աֆղանստանի հարցով։ Հաշվի առնելով ՉԺՀ պոզիտիվ դիրքորոշումը աֆղանական «Թալիբանի» հանդեպ՝ ըստ էության, Չինաստանը Ռուսաստանին կոչ է անում համակերպվել այդ տարածաշրջանում նոր իրողություններին։

https://yangx.top/shuohuaxia/4019
Ինչպես արդեն ասել եմ, Հայաստանի «վերադարձը» իր բնական կենսատարածք՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջան, Հայաստանի պետականության զարգացման գլխավոր գրավականներից է։
Այդ տեսլականի շրջանակներում մեր թիմը իր համեստ ջանքերն է ներդնում, որպեսզի զարգացնի Հայաստանի հարաբերությունները Մերձավոր Արևելքի պետությունների ու հանրույթների հետ։
Այս իմաստով կարևոր է մեր թիմի մասնակցությունը Իսլամական համագործակցության կազմակերպության (աշխարհի խոշորագույն իսլամական միջպետական կառույցը) և ՌԴ համատեղ 12-րդ համաժողովին, որին մասնակցում են պատվիրակներ 72 երկրից։ Առաջին անգամ համաժողովին է մասնակցում նաև Հայաստանը՝ ի դեմս ինձ և Hrant Mikaelianի (https://yangx.top/dataarm), որը յուրահատուկ ձեռքբերում կարելի է համարել, քանի որ Հայաստանը մաս չի կազմում իսլամական աշխարհի։
Համաժողովի երկրորդ օրն է ընթացքի մեջ, և մենք արդեն իսկ հասցրել ենք բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ ունենալ տարածաշրջանի տարբեր պետությունների (Սիրիա, ԱՄԷ, Եգիպտոս, Ալժիր, Իրան, Ղազախստան և այլն) դիվանագետների, քաղաքական գործիչների, գիտնականների ու փորձագետների, լրագրողների հետ։
Մենք շարունակելու ենք այս ուղղությամբ մեր համեստ, բայց համառ ջանքերը, որովհետև հայկական ուժեղ պետության զարգացումը այլընտրանք չունի։
Նկարում համաժողովի մեր բաժնի անդամներն են։
Այսօր կառավարության նիստին Փաշինյանի հնչեցրած մտքի (ՀՀ սահմանի ողջ երկայնքով ՀԱՊԿ/ՌԴ/ զորքեր տեղակայելու) մասին ի պատասխան՝ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ շարունակում են շփումները Երևանի հետ, ավելացնելու այլ բան չունի։ Ռուսները մի բառ ունեն, որ հայերեն գրական թարգմանվում է «ուղարկել». ահա թե ինչ է արել Պեսկովը Հայաստանի իշխանություններին։

https://youtu.be/lqUdLJSWSKU
Չգիտեմ՝ նկատել էիք արդեն, թե ոչ, բայց Յանդեքսի քարտեզային հավելվածը կարծես թե անկլավները որպես փաստ է արձանագրել։
ՌԴ նախագահ Պուտինը շտապել է շնորհավորել Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Պուտինը նաև հույս է հայտնել, որ Փաշինյանը քայլեր կկատարի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։
Այլ կերպ ասած՝ Հայաստանի վարչապետին շտապեցնում են կոնկրետ քայլերի դիմելու։

https://yangx.top/sputniklive/22610
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնյան հայտնել է, թե Բաքուն ԴԵՌ մինչ օրս ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի համար հայտ չի ներկայացրել։ Արձանագրենք, որ եթե մինչև վերջերս խոսքը միայն ԵԱՏՄ /տնտեսական բլոկին/ անդամակցության մասին էր, ապա այժմ, փաստորեն, նաև ռազմաքաղաքական բլոկում Ադրբեջանին ներգրավվելու մասին է։
Ըստ երևույթին, ՉԺՀ ղեկավար Ցզինպինի հետ հանդիպմանը Պուտինի կողմից հնչեցված «հավերժ խաղաղության գոտու» գաղափարը փորձում են կիրառել նաև էստեղ։ Թեև իրավիճակը վերլուծելով՝ ես հակված եմ կարծելու, որ դա կա՛մ առհասարակ հնարավոր չէ, կա՛մ հնարավոր է «զոռբայությամբ»։ Ըստ որում՝ հաշվի առնելով Հայաստանում և Արցախի դեռ չօկուպացված հատվածում ռուսական զորքերի տեղակայման պրոցեսը, երկրորդը կարծես ավելի հավանական է։
#չքաղաքական

Որքան խորանում եմ ներհայաստանյան զբաղվածության և մասնագիտացման ոլորտներում, այնքան ավելի եմ համոզվում, որ մեզանում շատ բաներ կառուցված են միֆերի ու կարծրատիպերի վրա։ Օրինակ, SMM-ը, որը, այո՛, աշխարհում խիստ աճող պահանջարկով ոլորտ է (իսկ SMM ոլորտում մասնագիտությունները շատ են) Հայաստանում 2000-ից ավելի աշխատանքի որոնման հայտարարություններից սոցմեդիայի մարքեթինգին բաժին է հասնում դրանց 2%-ը (մանրամասները՝ Azdakademia-յի էջում)։ Բայց, մյուս կողմից, անձնական դիտարկումներիցս կարող եմ վստահ ասել, որ Հայաստանում պահանջարկ ունի «էջ վարողը» (էժան smm-շիկն էլի), ում ամեն օր փնտրում են մանր ու միջին առևտրով զբաղվողները։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Շոյգուի ելույթի էս կտորը վերաբերել է նաև մեզ՝ երբ պետությունը չի նկատել կամ բավարար ուշադրություն չի դարձրել իր ներքին սպառնալիքներին։ Դե, իսկ կոնկրետ մեր դեպքում ներքին վտանգների այդ հետևանքների մասին հազար անգամ խոսվել է, չկրկնվեմ։
Պարզվում է կա այսպիսի էջ։ Իմ ուշադրությունը գրավեց, նախ, գրառումներում լեզուների քանակը (5, ներառյալ՝ հայերենը):
Երկրորդ զարմանքս (թեև ինչ զարմանք) ՀՀ կողմից 2019 թվականին ԻԻՀ 45 քաղաքացու ՓԱԽՍՏԱԿԱՆԻ կարգավիճակ տալու փաստն էր։
Ներսիս «կոսպիրոլոգն» էլ թույլ կասկած ունի, որ «ՀՀ սահմանն ապօրինի հատելու մասին» գրառումն էլ ինչ-որ կապ կարող է ունենալ հարևան Իրանում և Թուրքիայում աֆղանցի փախստականների հոսքի հետ։ Դա, իհարկե, ներկա պահին հիփոթետիկ սցենար է, թե կարող են աֆղանցիներին շատ պատահաբար ուղղորդել նաև ՀՀ սահման։