Ալբերտիչ | հեղինակային ալիք
409 subscribers
354 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
加入频道
Forwarded from Times.am
Մեկ ձեռքով կրակում են, մյուսով՝ նոր հողեր հանձնում Ադրբեջանին

Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ Ներսես Շադունցը նախօրեին հայտարարել է, որ երկու օր առաջ ինչ-որ եռակողմ բանակցություններ են եղել, որից հետո ՀՀ ինքնիշխան տարածքի մի հատված՝ մոտ երկու կիլոմետր խորությամբ, հանձնվել է Ադրբեջանին։

Ըստ Շադունցի, թշնամուն հանձնված հողերը պատկանում էին գյուղացիներին, որոնք չեն էլ իմացել, որ իրենց հողատարածքներն արդեն հանձնված են Ադրբեջանին։

Վերոնշյալ բանակցությունների մասին հայկական կողմը որևէ պաշտոնական տեղեկություն չի հայտնել հանրությանը։ Ըստ ամենայնի, ՀՀ իշխանությունները պարզապես օգտվել են այն հանգամանքից, որ ժողովրդի ուշադրությունը կենտրոնացած էր Նախիջևանի ուղղությամբ տեղի ունեցող զարգացումների վրա, և այդ «աղմուկի տակ» Սյունիքի ևս մեկ կտոր փոխանցել թշնամուն։

Ահա և ստացվում է, որ մեկ ձեռքով կրակում են իրար վրա, իսկ մյուս ձեռքով՝ հողեր հանձնում Ադրբեջանին։ Ահա այսպիսի «ներդաշնակություն»...
Forwarded from Mtqaran Diary
2 миллиарда долларов – такую сумму собрала краудфандинговая платформа Patreon, созданная для поддержки творческих объединений их поклонниками. «@Mtqaran Academy» таких средств пока не ищет, но для качественного контента и регулярных выпусков также нуждается в постоянной финансовой подпитке. Поэтому мы приглашаем наших слушателей объединиться в клуб патронов на платформе Patreon с минимальным ежемесячным платежом в 5$.

Теперь скорость развития «@Mtqaran Academy» во многом будет зависеть именно от вас!

P.S. Для нас принципиально важно сохранить бесплатный доступ к знаниям для всех желающих, поэтому подчеркиваем, что вступление в клуб патронов и донаты – дело добровольное.

📥 https://www.patreon.com/mtqaran

Просим максимально распространить эту публикацию. Спасибо.
Նախկին ԽՍՀՄ երկրներում բջջային ինտերնետի (միջինացված) արագության ռեյտինգում Հայաստանը 7-րդն է, իսկ առաջինը՝ Էստոնիան, չնայած դանդաղաշարժ էստոնացիների մասին ռուսական կարծրատիպին :Դ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՊՆ. վերջնաժամկետ ա ներկայացնում թշնամուն, ասում, որ թույլ չի տա խախտել ՀՀ սուվերեն սահմանները։

Նույն ՊՆ-ը.
Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն էսօր ասել էր, որ Արևմուտքը փորձում է ՌԴ սահմանների մոտ «սանիտարական շղթա» ստեղծել։ Միևնույն ժամանակ, Լավրովը պնդում էր, որ թույլ չեն տա ներքաշելու Ռուսաստանին նոր սպառազինությունների մրցավազքում։ Մինչդեռ պրակտիկայում, «փափուկ ուժի» մրցավազքում Արևմուտքին ակնհայտորեն զիջող Ռուսաստանին ինչ-որ պահից այլընտրանք չի մնա, քանի որ գործընկեր երկրներում արևմտյան փափուկ ուժին որևէ կերպ համարժեք հակադարձելու ռեսուրս այս գերտերությունը չունի։ Ավելին՝ մեծ հաշվով Ռուսաստանը արդեն իսկ կորցրել է Բալկանները, թուրքական և չինական գործոնների ազդեցության ընդլայնմամբ վտանգված է ռուսական ներկայությունը Միջին Ասիայում։

Իսկ հիմա Ռուսաստանում նախընտրական շրջանում նոր սպառազինությունների մասին քարոզչական տարրերով հոլովակներ են, ավիացիոն-տիեզերական միջազգային սալոններ են կազմակերպում՝ ցուցադրելով նոր զինատեսակները։ Հաջորդ գումարման Դումայում կավելանա ուժայինների թիվը։
Կիրակնօրյա ոչ քաղաքական

ԳՈՐԾԸ ՍԻՐԵԼՈՒ, ԳՈՐԾԻՆ ՏԻՐԱՊԵՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

[Էս թեմայով առաջիկա օրերին մեր Azdakademia-յի սոց.էջերում սոց.հարցման ծավալուն արդյունքները կներկայացնենք]

Ժամանակակից աշխարհում կան կյանքի հաճույքներից օգտվելու բազմաթիվ հնարավորություններ, ինչն, օրինակ, ըստ սոցիալական աստիճանի, շատ բարդ էր 1000 տարի առաջ։ Բայց ցանկացած հաճույք արժե գումար։ Իսկ գումար հնարավոր է վաստակել՝ որևէ մասնագիտության տիրապետելու միջոցով լավ աշխատող լինելով։ Հայաստանում եթե դու փայլուն մասնագետ ես, աշխատանքն ինքը քեզ կգտնի. ինչպես ասում են՝ «սկզբից դու աշխատում ես անունիդ վրա, հետո անունդ՝ քո համար»։ Բաաայց մենք ապրում ենք Հայաստանում։ Էստեղ մարդկանց զգալի մասը ստանում է սխալ առաջին մասնագիտություն, ապա բուհն ավարտելուց կամ կիսատ թողնելուց հետո ինչ-որ դասընթացային ընկերությունում (որոնք սնկի պես օրեցօր աճում են) ստանում են երկու ամսում մասնագետ դառնալու հավաստագիր։ Բայց մասնագետ լինելու համար պետք է աճել։ Երկու ամսվա խտացված գիտելիքը չի կարող բավարար լինել։ Ու հենց էստեղ էլ սկսվում է առանց այդ էլ խիստ փոքր հայկական շուկայի միջակ մասնագիտական բումը։ Ներքին շուկայում պահանջարկ գրեթե չկա (երկու ամիսը մեկ նոր մասնագետ փնտրելը պահանջարկից չի էլի)։ Իսկ դրսի շուկայի համար անհրաժեշտ են հմտություններ, լեզվի իմացություն, անընդհատ սովորելու ձգտում։ Ու էստեղ էլ հայկական մասնագետների զգալի մեծամասնության խնդիրն է առաջին պլան գալիս։ Առանց անդադար սովորելու, եղած գիտելիքով բարձր վարձատրվելու ամբիցիաներ, օտար լեզվի ոչ բավարար իմացություն, սեփական որակների վրա աշխատելու հարցում ծուլություն, կոմպլեքսավորվածություն։ Արդյունքում՝ կա՛մ նորից այլ մասնագիտություն, կա՛մ նույն մասնագիտության մեջ կարճատև աշխատանքային փորձեր տարբեր փոքր ու միջին ընկերություններում։ Նման իրավիճակում բնականաբար ո՛չ նորմալ ու կայուն վարձատրություն կլինի, ո՛չ էլ աշխատանքը կսիրվի։ Ու էդտեղից էլ անբավարարվածության մեծ դոզա հայկական միջավայրում։
Հայաստանի ԱԳ նախարարությունը (էդպիսի կառույց էլ կա դեռ) անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարարի մեղադրանքներին։ Մի բառով՝ զավեշտ։ Հայկական արտգործնախարարությունից նեղսրտում են, որ Ադրբեջանը. ա) չի կատարում ռազմագերիներին վերադարձնելու «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, բ) մտել է ՀՀ սուվերեն տարածք և դուրս չի գալիս, գ) չի ճանաչում Արցախը որպես «տարածքային միավոր»։

Առաջին երկու կետին բազում առիթներ եղել են անդրադառնալու, բայց այն, որ պատերազմի ընթացքում այդպես էլ Արցախի անկախությունը չճանաչած Հայաստանի արտաքին գործոց գերատեսչությունը (կամ՝ «տնազը») բողոքում է, որ Ադրբեջանը չի ճանաչում Արցախը որպես «տարածք»… այսինքն՝ փաստորեն, Հայաստանը պաշտոնապես Արցախը դիտարկում է որպես վիճելի տարածք։ «Արցախը Հայաստան է և վերջ» ասող վարչապետի իշխանության ցինիզմի սահմանները տիեզերական չափերի են։
Ինձ համար ակնհայտ է մեկ բան. այս իրավիճակում մենք պարտված ենք։ Գործընթացին նոր չէ, որ լուռ հարմարվել են և՛ եկեղեցին (հոգևոր իշխանությունը), և՛ բանակը (ռազմական իշխանությունը), և՛ քաղաքական ընդդիմությունը։ Իսկ քանի դեռ չկա պետական սահմանները վերջնական հաստատող պայմանագիր, Ադրբեջանը (անկախ նրանից՝ պայմանավորված, թե ինքնագլուխ) պարբերաբար տարբեր ուղղություններով փորձել և փորձելու է խորանալ ՀՀ տարածք։ Սա շատ պարզ խնդիր է. կարևոր ռազմավարական/մարտավարական հատվածներում առաջ գալով՝ բանակցությունները սկսել առավել շահեկան դիրքերից։ Էնպես չի, որ Ադրբեջանն առաջին երկիրն է աշխարհում, որ նման մեթոդներով է պատերազմում։
Forwarded from Elbakyan's diary
Media is too big
VIEW IN TELEGRAM
7 օր առաջ այսօրվա դեպքերի մասին
Սա շատ թույլ վկայությունն է նրա, որ տվյալ իրավիճակն ընկալվել է որպես Ադրբեջանի կողմից ագրեսիայի դրսևորում։ Բայց, իհարկե, դրա մասին չի բարձրաձայնվելու։

https://yangx.top/yerkirmediaam/36267
Գյանջայում Թուրքիայի պառլամենտի խոսնակ Մուստաֆա Մենթոփը հայտարարել է, որ նախատեսում են Ադրբեջանի հետ խորացնել տնտեսական կապերը, ստեղծել միասնական բանակ, և, ընդհանրապես, նրանք այսուհետ հանդես են գալու «մեկ ազգ, երկու պետություն» կոնցեպտով։
Էստեղ թույլ տվեք երկու խոսք ռուսերեն ասեմ:
Российским экспертам и некоторым депутатам стоит публично пересмотреть свои заявления насчет того, что российские интересы совпадают с турецкими. Если, конечно, они не считают, что вытеснение России из Южного Кавказа в интересах Российской Федерации.
Դուշամբեում ՌԴ և ՉԺՀ պաշտպանության նախարարներ Շոյգուի և Ֆենհեյի հանդիպման արդյունքներն ամփոփելիս Չինաստանի ՊՆ-ը հայտարարել է, որ կողմերը պետք է մերձեցնեն իրենց դիրքորոշումները, կոնսենսուսի գան Միջին Ասիայի և Աֆղանստանի հարցով։ Հաշվի առնելով ՉԺՀ պոզիտիվ դիրքորոշումը աֆղանական «Թալիբանի» հանդեպ՝ ըստ էության, Չինաստանը Ռուսաստանին կոչ է անում համակերպվել այդ տարածաշրջանում նոր իրողություններին։

https://yangx.top/shuohuaxia/4019
Ինչպես արդեն ասել եմ, Հայաստանի «վերադարձը» իր բնական կենսատարածք՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջան, Հայաստանի պետականության զարգացման գլխավոր գրավականներից է։
Այդ տեսլականի շրջանակներում մեր թիմը իր համեստ ջանքերն է ներդնում, որպեսզի զարգացնի Հայաստանի հարաբերությունները Մերձավոր Արևելքի պետությունների ու հանրույթների հետ։
Այս իմաստով կարևոր է մեր թիմի մասնակցությունը Իսլամական համագործակցության կազմակերպության (աշխարհի խոշորագույն իսլամական միջպետական կառույցը) և ՌԴ համատեղ 12-րդ համաժողովին, որին մասնակցում են պատվիրակներ 72 երկրից։ Առաջին անգամ համաժողովին է մասնակցում նաև Հայաստանը՝ ի դեմս ինձ և Hrant Mikaelianի (https://yangx.top/dataarm), որը յուրահատուկ ձեռքբերում կարելի է համարել, քանի որ Հայաստանը մաս չի կազմում իսլամական աշխարհի։
Համաժողովի երկրորդ օրն է ընթացքի մեջ, և մենք արդեն իսկ հասցրել ենք բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ ունենալ տարածաշրջանի տարբեր պետությունների (Սիրիա, ԱՄԷ, Եգիպտոս, Ալժիր, Իրան, Ղազախստան և այլն) դիվանագետների, քաղաքական գործիչների, գիտնականների ու փորձագետների, լրագրողների հետ։
Մենք շարունակելու ենք այս ուղղությամբ մեր համեստ, բայց համառ ջանքերը, որովհետև հայկական ուժեղ պետության զարգացումը այլընտրանք չունի։
Նկարում համաժողովի մեր բաժնի անդամներն են։
Այսօր կառավարության նիստին Փաշինյանի հնչեցրած մտքի (ՀՀ սահմանի ողջ երկայնքով ՀԱՊԿ/ՌԴ/ զորքեր տեղակայելու) մասին ի պատասխան՝ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ շարունակում են շփումները Երևանի հետ, ավելացնելու այլ բան չունի։ Ռուսները մի բառ ունեն, որ հայերեն գրական թարգմանվում է «ուղարկել». ահա թե ինչ է արել Պեսկովը Հայաստանի իշխանություններին։

https://youtu.be/lqUdLJSWSKU
Չգիտեմ՝ նկատել էիք արդեն, թե ոչ, բայց Յանդեքսի քարտեզային հավելվածը կարծես թե անկլավները որպես փաստ է արձանագրել։
ՌԴ նախագահ Պուտինը շտապել է շնորհավորել Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Պուտինը նաև հույս է հայտնել, որ Փաշինյանը քայլեր կկատարի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։
Այլ կերպ ասած՝ Հայաստանի վարչապետին շտապեցնում են կոնկրետ քայլերի դիմելու։

https://yangx.top/sputniklive/22610