Ալբերտիչ | հեղինակային ալիք
409 subscribers
354 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
加入频道
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Պուտինը իրեն հաջորդողի մասին ասել է, թե հույս ունի, որ կգա ժամանակն ու ինքը կկարողանա ասել՝ այս կամ այն մարդը, իր կարծիքով, արժանի է ղեկավարելու Ռուսաստանը։
Փոխարինողի խնդրին է բախվում նաև Չինաստանը, որի առաջնորդ Սի Ցզինպինը վարում է քաղաքական հակառակորդների չեզոքացման քաղաքականություն՝ ամրացնելով անձամբ իր իշխանությունը։
Այսպիսի խնդրի առջև էր կանգնած նաև Հայաստանը 2018-ին, որովհետև փաստացի երրորդ նախագահը չգտավ իրեն փոխարինողին, ով ունակ կլիներ ավարտին հասցնելու մի շարք գործընթացներ, որոնք սկսվել էին Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին, այդ թվում՝ Արցախյան հակամարտության կարգավորումը։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Պուտինը՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային խնդիրների մասին։ ՌԴ նախագահը նաև ասել է, որ իրենք ամեն ինչ անելու են տարածաշրջանում նորմալ հարաբերությունների հաստատման համար, իսկ այդ պրոցեսի բենեֆիցիարները պետք է լինել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակիչները։
Ըստ էության, խոսքի վերջին մասը նշանակում է, որ Արցախի հակամարտությանը դեռ պետք է վերադառնալ։ Թեև այդքան էլ հասկանալի չէ, թե Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պարագայում ի՞նչ շահեկան կարգավիճակ կարող է ունենալ Արցախը։
Իրանի նորընտիր նախագահ, պահպանողական Ռայիսին ընտրվելուց հետո դեռ մեկ ամիսը չլրացած արդեն իսկ երկու անգամ հանդիպել է պաշտոնը լքող ռեֆորմիստ Ռոհանիին, մեկ անգամ՝ ԱԳ նախարար Զարիֆին։ Իսկ Հայաստանում նիհիլիզմի իշխանությունն է՝ մերժողական, զրոյական կետից սկսող…

https://yangx.top/IRI2day/99
Անթալիայում տեղի է ունեցել ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։ Հետաքրքիր է, որ Ռուսաստանը, որը ԱՄՆ-ին դիմակայելու համար ամեն կերպ փորձում է դաշինք ձևավորել Չինաստանի հետ, մեր տարածաշրջանում որևէ երրորդ և կամ չորրորդ ուժի (հատկապես՝ Չինաստան-Իրան) ազդեցության աճ չթույլատրելու համար ինքնակամ հրավիրում է Թուրքիային, ինչը ռազմավարական առումով հակասում է հենց Ռուսաստանի շահերին։
Ինչևէ, որպեսզի հասկանաք, թե որքան է իջել ՌԴ միջազգային ազդեցությունն ու բարձրացել՝ Թուրքիայինը.

ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Լավրովի և Չավուշօղլուի հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Ուկրաինայի հարցը։

Կողմերը պայմանավորվել են համակարգել ջանքերը Բաքվի և Երևանի միջև երկխոսության նորմալիզացման ուղղությամբ։

https://bit.ly/3A7AajQ
ՀԱՊԿ ԽՎ նախագահ, պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Դուշամբեում կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին հայտարարել է ԽՎ-ին կից գործընկեր-պետությունների ինստիտուտ հիմնելու մտադրության մասին։
Դումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Կալաշնիկովն էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ այդ ձևաչափին միանալու ցանկություն շատ երկրներ են հայտնել, բայց նշել է միայն երկու պետության անվանում… Ադրբեջանի և Պակիստանի։

Ցավոք, Հայաստանը ԱԳ նախարարություն չունի, որ որևէ արձագանք ակնկալեինք ՀԱՊԿ-ում Հայաստանի շահերին ուղիղ հարվածող երկու երկրների ներգրավվածության վերաբերյալ։

https://tass.ru/politika/11795489
Շարունակելով ավանդույթը՝ տեղադրում եմ ևս 10 հայկական (հայալեզու և ռուսալեզու) թելեգրամյան ալիքներ, որոնց կարող եք հետևել.

1) https://yangx.top/mtqaran - ռուսալեզու և հայալեզու ինտելեկտուալ հարթակ։ Գիտության, կրոնի և արվեստի շուրջ դասախոսություններ, մաստեր-կլասսներ, վավերագրական ֆիլմեր։ Շատ հետաքրքիր կոնտենտ ա, հետևե՛ք անպայման։

2) https://yangx.top/essearm - խառը հետաքրքիր էսսեներ և ոչ միայն։

3) https://yangx.top/proarmenian - տեղեկատվական հարթակ, յուրօրինակ կոնտենտ։

4) https://yangx.top/gyulumyan - Գևորգ Գյուլումյանի ալիքում կգտնեք իր հեղինակային հրապարակախոսությունները, «Ազգ» օրաթերթում տեղ գտած վերլուծություններ, հոդվածներ։

5) https://yangx.top/politicusresearchpltaform - նոր քաղաքագիտական հարթակ։

6) https://yangx.top/Armenianombudsman - Մարդու իրավունքների պաշտպանի թելեգրամյան ալիքը։


7) https://yangx.top/RubiKon20 - լրագրող Ռուբեն Գյուլմիսարյանի ալիքը։

8) https://yangx.top/dataarm - Հայաստանը՝ թվերով և փաստերով. Հրանտ Միքայելյանի ռուսալեզու թելեգրամյան ալիքը, որտեղ կգտնեք ճշգրիտ վիճակագրություն և վերլուծություն այլ անկյունից։

9) https://yangx.top/ameriabank_cjsc - բանկային նորություններ։

10) https://yangx.top/fourthrepublic - ռուսալեզու այս ալիքում էլ երբեմն հետաքրքիր հոդվածոններ են տեղադրում։
Ալբերտիչ | հեղինակային ալիք pinned «Շարունակելով ավանդույթը՝ տեղադրում եմ ևս 10 հայկական (հայալեզու և ռուսալեզու) թելեգրամյան ալիքներ, որոնց կարող եք հետևել. 1) https://yangx.top/mtqaran - ռուսալեզու և հայալեզու ինտելեկտուալ հարթակ։ Գիտության, կրոնի և արվեստի շուրջ դասախոսություններ, մաստեր-կլասսներ…»
ՌԴ նախագահի մամլո խոսնակ Պեսկովը երեկ ռուսական առաջին ալիքի եթերում ասել է. «Դուք բացարձակ ճշգրիտ նշեցիք, որ, այո՛, Ամերիկային անհանգստացնում է Չինաստանի աճը։ Բայց ո՞ւմ կարող է անհանգստացնել Չինաստանի աճը։ Միայն նրան, որը հավակնում է հենց այդ համաշխարհային հեգեմոնիային»։
Պեսկովը նաև հավելել էր, որ Ռուսաստանը այդ դերին հավակնում, ուստի ՉԺՀ սրընթաց զարգացումը Ռուսաստանին չի անհանգստացնում և չի էլ անհանգստացնելու։

Ի՞նչ է սա նշանակում։

Ռուսաստանը հասկանում է, որ նոր «սառը պատերազմում» այն այլևս չունի նախկին խորհրդային ազդեցությունը։
Ռուսաստանն ամեն կերպ փորձելու է հավասարակշռել շահերը Չինաստանի հետ՝ ցանկացած պարագայում նույնիսկ զիջելով իր հավակնությունները այս կամ այն տարածաշրջանում կամ հարող տարածքում (Պուտին-Ցզինպին հանդիպմանը, հիշեցնեմ, խոսվել էր սահմանային ողջ երկայնքով հավերժ խաղաղության գոտի ստեղծելու մասին):
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ասել է, որ կազմակերպությունը Հայաստանի հարավում տեղի ունեցածը գնահատում է որպես սահմանային միջադեպ, իսկ ՀԱՊԿ պոտենցիալն օգտագործվում է միայն այն դեպքում, եթե անդամ-պետության դեմ տեղի է ունեցել հարձակում, ագրեսիա։

Ես չէի շտապի նեղանալ ՀԱՊԿ-ից, քանի որ առաջին հերթին իրավիճակի մեղավորը Հայաստանի իշխանություններն են, բայց հարցեր ամեն դեպքում ՀԱՊԿ-ին պետք է ուղղվեն, որովհետև Հայաստանի սահման ներխուժելը, զինվորներին գերեվարելը ու մեկ զոհը ի՞նչ է, եթե ոչ ագրեսիա։ Բայց հազիվ թե այս հարցերը բարձրացվեն, քանի որ ակնհայտ է՝ պրոցեսը այլ նպատակներ է հետապնդում։ Այս պահին, ըստ երևույթին, ընթանում է «2+2» ձևաչափով գործընթաց, այն է՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան և Հայաստան, որին միայն փաստի առաջ են կանգնեցնում՝ ելնելով իր անկարողությունից և փաստացի զրկված սուբյեկտայնությունից։

https://bit.ly/3ykN5NO
Ռուսաստանում հաստատել են անվտանգության նոր ռազմավարությունը։ Բավական ծավալուն անդրադարձ կա կիբերանվտանգությանը, ինտերնետից եկող սպառնալիքներին։ Մի քանի դիտարկում էս մասով.
Կիբերանվտանգության խնդիրը միջազգային հարթակներում, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով քննարկումների կազմակերպումը խոսում է այն մասին, որ առաջիկայում ականատես կլինենք համաշխարհային ցանցի «ազգայնացմանը»։
Տվյալ պարագայում «ազգայնացումը» ցանցի երեք մասի բաժանվելն է՝ 1) արևմտյան (էստեղ հնարավոր է ճյուղավորում, ենթադրենք՝ ամերիկյան/բրիտանական և գերմանա-ֆրանսիական), 2) ռուսական, 3) չինական։
Ընթերցելով, օրինակ, ռուսական անվտանգության ռազմավարության որոշ կետեր և, առհասարակ, երևույթի մասին որոշակի գաղափար ունենալով՝ պետք է փաստեմ, որ վերջին երկու տասնամյակում Հայաստանի նախկին իշխանությունների կամա և ակամա բացթողումները այս դաշտում մեծ նպաստ են ունեցել հասարակության շրջանում բազմաթիվ միֆեր, կեղծ թեզեր տարածելուն, որոնք էլ հավաքական առումով խթանել են 2018-ի իշխանափոխությունը։
Հայաստանը չունի և չի էլ կարող հավակնելու ունենալու «ազգային ցանց», ոչ միայն այն պարզ պատճառով, որ մեր երկիրը չունի սուբյեկտայնություն և կշիռ, այլև առաջին հերթին, որովհետև նույնիսկ սփյուռքյան որոշակի ֆինանսական լծակները չեն կարող բավականեցնել միջազգային ազդեցիկ ակտորների տարածաշրջանային ներկայության պայմաններում անհրաժեշտ ռեսուրսներ կենտրոնացնելու համար։ Հետևաբար մենք հարկադրված ենք լինելու տեղավորվել նշածս երեք ցանցերից մեկի շրջանակում։ Հաշվի առնելով տարածաշրջանային և այլ առանձնահատկություններ, կարծում եմ՝ մենք, անկախ մեր կամքից, կհանգենք ռունետի անվտանգային սահմաններում լինելու մտքին։
Այսօր «Վալդայ» ակումբի հերթական հոդվածն էի ընթերցում այն մասին, որ նոր աշխարհակարգի առաջին էշելոնում, ըստ ռուսների, ուժերի բալանսը միմյանց միջև բաժանելու են երեք գերտերություններ՝ ՌԴ, ԱՄՆ, ՉԺՀ։ Ընդ որում՝ հոդվածի հեղինակ Բորդաչյովը պնդում էր, թե մյուս էշելոնի երկրները, որոնց թվում և Թուրքիան, անորոշ կարգավիճակ ունեն նոր իրողությունների նախաշեմին և հավանաբար նրանց դերը նվազելու է։ Ու ահա երեկոյան ստորև հղմամբ հրապարակումը տեսա…

Աշխարհն, իհարկե, փոփոխվում է արագ և գերազանցապես անկանխատեսելիորեն։ Բայց ներկայիս սցենարի պայմաններում Ռուսաստանի համար երեք գերտերությունների հարթությունից երկրորդական տերությունների մակարդակին չիջնելու միակ հնարավորությունը ԽՍՀՄ-ԵՄ ձևաչափի գերտերության վերափոխվել կարող է լինել։ Թեև այս պահին արդյունավետ չեն ո՛չ տնտեսական պլատֆորմը՝ ԵԱՏՄ-ը, ո՛չ ռազմաքաղաքականը՝ ՀԱՊԿ-ը, իսկ Բելառուսի հետ «միասնական պետության» պայմանագիրն ուժի մեջ է մտնելու միայն հաջորդ տարվա հունվարի մեկից և հայտնի չէ, թե ինչ արդյունավետություն այն կունենա։ Հետաքրքիր է, որ ձևաչափի շուրջ մեսիջները ռուսական ներքաղաքական դիսկուրսում պարբերաբար դաշտ են նետվում։
Բաքուն 15 հայ ռազմագերիներին փոխանցեց Հայաստանին՝ դիմացը ստանալով Կովսականի ու Ֆիզուլիի «ականապատ դաշտերի քարտեզը»: Նախ, գերիներին մաղթում եմ շուտափույթ վերականգնում։

Իմ կողմից միայն ավելացնեմ, որ ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող էր հայկական կողմն ունենալ Կովսականի ականապատ քարտեզ։

https://yangx.top/sputniklive/21328
Ռուսաստան. «Մենք թարմացնում ենք Պարսից ծոցում առաջարկվող հավաքական անվտանգության ծրագիրը»

«Պարսից ծոցի մեր ընկերներն ընդունում են Պարսից ծոցում հավաքական անվտանգության վերաբերյալ ռուսական առաջարկը», - ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Վերջին զարգացումների պատճառով առկա դիզայնը թարմացվում է և աննշան փոփոխություններ են կատարվում: Մոտ ապագայում մենք մեր ընկերներին հասանելի կդարձնենք Պարսից ծոցում հավաքական անվտանգության նորացված առաջարկ», հավելեց Լավրովը:

Անցյալ տարի Ռուսաստանի արտգործնախարարությունը շահագրգիռ երկրներին առաջարկ ներկայացրեց Պարսից ծոցում անվտանգության ամրապնդման վերաբերյալ: Առաջարկվող ծրագիրը ներառում է բոլոր անդամների միջև համապարփակ բանակցությունների մեկնարկը, տարածաշրջանում ռազմական թռիչքների համակարգումը, օտարերկրյա զորքերի չտեղակայումը և տարածաշրջանում օտարերկրյա զորքերի թվի կրճատումը:

Բացի այդ, Մոսկվան առաջարկել է ստեղծել մի կազմակերպություն, որը կոչվում է Պարսից ծոցի անվտանգության և համագործակցության կազմակերպություն՝ տարածաշրջանի և օտարերկրյա պետությունների՝ ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան և ԵՄ երկրներ, որպես դիտորդ անդամների մասնակցությամբ:

©️ #ՓԱԿԱԳԻԾ

#ՌՈՒՍԱՍՏԱՆ 🇷🇺 #ՄԻՋԻՆ_ԱՐԵՒԵԼՔ #ՊԱՐՍԻՑ_ԾՈՑ #ԱՄՆ 🇺🇲 #ՉԻՆԱՍՏԱՆ 🇨🇳 #ՀՆԴԿԱՍՏԱՆ 🇮🇳 #ԵՄ 🇪🇺 #ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանում նախընտրական շրջանը կարծես «թղթային» է։ Նախ, Արևմուտքի հետ հարաբերությունների, նոր իրողություններու։ ՉԺՀ դերի ու ՌԴ կարգավիճակի մասին ԱԳ նախարար Լավրովի հոդվածը։ Երեկ Պուտինը ստորագրեց անվտանգության նոր ռազմավարությունը։ Շուտով էլ կհրապարակի հոդված Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ։ Ռուսաստանն, իհարկե, Հայաստան չէ, որ «թղթե շերեփի» հույսին մնա։ Իսկ՝
— Սև ծովում բրիտանական ականակրի սադրանքին պատասխանելը,
— Դանիայի օդային տարածք 11 ռմբակոծիչ ինքնաթիռով մտնել-սադրելը,
— աֆրիկյան կենտրոնական երկրներում բազաների տեղակայումը,
— ԲՐԻԿՍ/ՐԻԿ-ի, ԵԱՏՄ ու ՀԱՊԿ ձևաչափերը -
ի ցույց չեն դնում այն պոտենցիալը, որով Ռուսաստանը կարողանալու է իր ազդեցությունը պահպանել համաշխարհային մակարդակում։

Առանց տեղեկատվական - հաղորդակցային սեփական ցանցի, անվտանգության լայն գոտու ապահովման, ըստ որում՝ այդ գոտու հարակից երկրներում կայուն և տևական խաղաղության կարգավորման մեխանիզմների ներդրման, Ռուսաստանն ինչ-որ պահի կարժանանա 2018-ի Հայաստանի ճակատագրին։

https://yangx.top/sputniklive/21348
Հայաստանում, երբ խոսվում է 🇷🇺Ռուսաստանի քաղաքական կուրսից, դրա փոփոխությունը շատերը կապում են իշխանափոխության հետ։ Սակայն կուրսը կարող է փոխվել նաև ներիշխանական որոշակի վերադասավորումների դեպքում։
Այսպես, Ura.news լրատվական գործակալության լրագրողները հաշվել են, որ ՌԴ-ում ներկայիս 450 պատգամավորներից 81-ը կապված են ուժային կառույցների հետ։ Ընդ որում՝ արդեն հաջորդ Դումայում այդ թիվը կարող է աճել 1.5 անգամ։ Իշխանական «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախընտրական ցուցակներում միամանդատ օկրուգներից 225-ից 52-ը ուժայիններից են (բանակ, ԱԴԾ, ՆԳՆ), ևս 40-ը առաջադրված են ռեգիոնալ խմբերի անցողիկ տեղերով։
Հատկանշական է, որ ուժայիններ կան նաև ընտրություններին մասնակցող այլ ուժերում, մասնավորապես՝ ՌԴԿԿ, ՌԼԴԿ (Ժիրինովսկի), «Արդար Ռուսաստանը հանուն ճշմարտության»։
Սա բերելու է առավել ռազմականացված հռետորաբանության, թեև խոսքից գործ անցնելու տեսանկյունից բնականաբար անհրաժեշտ են արտաքին բարենպաստ պայմաններ։ Իսկ դրանք, ինչպես արդեն քանիցս նշել եմ, մեծապես կախված են 🇺🇸🇨🇳 ԱՄՆ — ՉԺՀ հարաբերությունների զարգացումից։
Իրավիճակ №1
Ադրբեջանի 1000 զինվոր ներթափանցում է Հայաստանի տարածք։

Իրավիճակ №2
Հայաստանի իշխանությունը չնայած նրան, որ ադրբեջանցիները գերեվարում են 6 հայ զինվորների, սպանում են մեկ զինծառայողի, չեն հեռանում ՀՀ սուվերեն տարածքից, նվաստացնում են հայ զինվորներին, Հայաստանի վարչապետը հրահանգում է չկրակել և հայտարարում է, թե 30 մետրի համար պատերազմ չի սկսելու։

Իրավիճակ №3
Այդքանով հանդերձ, ՀՀ կառավարությունը կոնսուլտացիայի համար (ոչ ագրեսիայի դրսևորման հարցով) դիմում է ՀԱՊԿ։

Իրավիճակ №4
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ասում է, թե եղածը միջադեպ է, ոչ թե ագրեսիա կամ հարձակում։ Սա, ըստ էության, չի հակասում Հայաստանի բռնած դիրքին։

Իրավիճակ №5
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հանկարծ որոշում է զանգահարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասին և կոչ է անում նրան, որ զուսպ լինի իր հայտարարությունների մեջ, որպեսզի չվնասի պրոցեսին։

Չէ, բայց որքան ցինիկ կարելի է լինել…

https://yangx.top/dezhurniy/10469
Երբ ինձ մոտ ասում են՝ ավանտյուրիստ, առաջինը պատկերացնում եմ հենց Լուկաշենկոյին։

Բելառուսի հետ կապված վերջին իրադարձություններին բավական ակտիվ էր նաև մերձբալթյան Լիտվան։ Լուկաշենկոն էլ որոշել է «պատժել» լիտվացիներին։ Մինսկն ընդունում է Իրաքից և Թուրքիայից եկող չվերթները, որոնք տեղափոխում են նաև Սիրիայից ու Աֆղանստանից փախստականներին։ Ընդունելուց հետո վերջիններին ուղղորդում են Լիտվայի սահման։ Ու էդպես վերջին օրերին արդեն 160 փախստական է անցել Բելառուսի ու Լիտվայի սահմանը։

https://yangx.top/tolk_tolk/9263