Ալբերտիչ | հեղինակային ալիք
409 subscribers
354 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
加入频道
Ըստ էս տարվա մայիսին Ջորջթաունի համալսարանի անվտանգության և նոր տեխնոլոգիաների կենտրոնի հրապարակած հետազոտության՝ չինացիները, որոնք առհասարակ հայտնի են արտադրության, տեխնոլոգիաների ոլորտում իրենց «copy-paste» մեթոդով, գիտական գաղափարների զգալի մասը փոխառում են… Ռուսաստանից։ Հետաքրքիր է, որ այսօրինակ մեթոդն էր կիրառում ԽՍՀՄ-ը, թեև որակական ասպեկտի համեմատության մեջ հավանաբար չինականը առաջատար կլիներ։ Դե, իսկ ներկայիս ռուսական միտքը կամ դրա ինժեներական ռեալիզացումը մոտավորապես հայկական ԱյԹի ոլորտի վերաբերյալ կարծրատիպն է հիշեցնում։ Էն, որ գովում էին ոլորտը, թեև իրականում որակը լուրջ հարցերի տեղիք է տալիս, էլ չեմ ասում՝ մասնագետների պակասը։

CSET հետազոտությունը՝
https://cset.georgetown.edu/wp-content/uploads/CSET-Chinas-Foreign-Technology-Wish-List.pdf
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բավական ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է՝
▪️Հավաքական Արևմուտքի «կանոնների վրա հիմնված աշխարհակարգի» հայեցակարգին,
▪️Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսին,
▪️ Աշխարհակարգի բազմաբևեռության անխուսափելիությանը,
▪️Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, առաջին հերթին, Չինաստանի (այդ թվում՝ Ռուսաստանի) դեմ ԱՄՆ-ի գործողություններին։

Հոդվածից պարզ է, որ, իհարկե, Ռուսաստանում հասկանում են՝ իրենց շուրջ օղակը սեղմելու փորձերը ավելանում են։ Գիտակցում են նաև դրանում Թուրքիային առանձնացված դերն ու դրա հետևանքները (այդ մասին հոդվածը՝ ստորև): Միևնույն ժամանակ այս պահին Ռուսաստանի գործողություններն առավելապես մեղադրական հայտարարություններ են՝ ուղղված Արևմուտքին։ Այն բանի համար, որ վերջինս, փաստորեն, «չի պահպանել» ԽՍՀՄ-ին տրված խոստումը, թե ՆԱՏՕ-ն չի ընդարձակվելու՝ նկատի ունենալով հատկապես Ուկրաինայի մասով Արևմուտքի դիրքորոշումը։ Իսկ թե որքանով պաշտպանողական «փափուկ ուժի» մարտավարությունը կփոխվի, ցույց կտան սեպտեմբերին կայանալիք ընտրությունները, որոնց, ի դեպ, մասնակցելու է նաև Սերգեյ Լավրովը։ Եվ եթե ներկայիս նախարարը հայտնվի Դումայում, ամենայն հավանականությամբ արտաքին քաղաքական կուրսում երանգավորումները կփոխվեն։ Իսկ դա այսպես թե այնպես ազդելու է նաև ռուս-թուրքական հարաբերությունների կոնտեքստում մեր տարածաշրջանի վրա։

https://bit.ly/3w13m8U
ՌԴ-ՉԺՀ բարեկամության մասին համաձայնագրի 20-ամյակին Պուտինի և Ցզինպինի այս (վիդեո ֆորմատով) հանդիպումը նախևառաջ բավական բարդ անցած Պուտին-Բայդեն հանդիպման և Արևմուտքի կոշտ հակառուսական ու մաքսիմալ հակաչինական հռետորաբանության պատասխանն էր։ Եվ այս իմաստով էլ զուր չէ, որ այս հանդիպմանը Վ. Պուտինը խոսել է կողմերի միջև «հավերժ խաղաղության գոտի ստեղծելու» անհրաժեշտության մասին։

https://yangx.top/dimsmirnov175/23104
Պուտինն էսօր ստորագրել ա հունիսի 9-ին Պետդումայի կողմից ընդունված օրենքը, ըստ որի՝ ՌԴ քաղաքացիներին օտար երկրներում արգելվում է ոչ ցանկալի ՀԿ-ներում, միջազգային կազմակերպություններում աշխատանքը։ Սա, ըստ էության, տարբեր թրեյնինգների մասնակցությանն արգելք դնելուն ուղղված գործողություն ա։ Իսկ կյանքը ցույց ա տալիս, որ հատկապես փոքր երկրներին էսպիսի պրակտիկան խիստ անհրաժեշտ ա։ Հակառակ պարագայում՝ փոքր երկրում, օրինակ, կարող են ձևավորվել մի քանի երկրների գործակալական ցանցեր։ Իսկ թե դա ինչ սպառնալիք ա տվյալ երկրի անվտանգությանը, կարծեմ, կարիք չկա մանրամասնելու։
Ռուսաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին տարբեր հարցումներ են իրականացվում։ Ներքևն առանձին կտեղադրեմ դրանցից մեկի հղումը։ Էստեղ առանձնացնեմ դրանից մի քանի կարևոր կետեր՝
▪️Ակնհայտ է, որ Ռուսաստանում ևս կա ընտրական պրոցեսների հանդեպ վստահության ճգնաժամ (ըստ հարցման՝ մասնակցելու են 43%-ը): Ըստ որում, վերջին տարիներին գրեթե բոլոր երկրներում, ուր անց են կացվել ընտրություններ, պատկերն էս առումով նույնական է. այդպես է եղել, օրինակ, նաև Հայաստանում և Իրանում։
▪️ՌԴ գլխավոր քաղաքական ուժի օգտին քվեարկողների թիվը նվազել է (24%-ից՝ 20%), ինչը հազիվ թե փոխի «եդինառոսների» դերն ու ազդեցությունը քաղաքական դաշտում։
▪️Կոնկրետ տվյալ հարցման արդյունքներով երկրորդ ազդեցիկ ուժը կոմունիստներն են (ՌԴԿԿ-ն՝ 15%): Հաշվի առնելով նրանց ռադիկալ թևի «նավալնիականացումը» և «սպրավեդլիվառոսների» կազմած նոր դաշինքում ՌԴԿԿ-ն ներգրավվելու ջանքերը՝ փաստենք, որ կոմունիստների ձայները փախցնելու/իրենցով անելու փորձեր արվելու են։
▪️Այդքանով հանդերձ, ՌԴԿԿ-ն և Ժիրինովսկու ՌԼԴԿ-ն (միասին՝ ընտրողների ձայների 23%-ը) ներքին տրանսֆորմացիայի շրջանի նախաշեմին են, քանի որ երկուսի դեպքում էլ ներկուսակցական իշխանությունը դեռ պահող (Զյուգանովն ու Ժիրինովսկին) բավական հին դեմքեր են։
▪️Մեծ տոկոս են կազմում «բոլորին դեմ» և «դեռ չկողմնորոշված» նշողները (ավելի, քան 30%):

Ցանկացած պարագայում պետք չէ «դե, սաղ վերևներից որոշված ա» տրամաբանության մեջ շտապել կարծելու, թե ընտրական պրոցեսն արդեն իսկ կանխորոշված է։ Մեր խնդիրն է լրջորեն հետևելու և ընկալելու պրոցեսը, քանի որ դրա արդյունքն ու բխող հետևանքները այսպես թե այնպես ազդելու են մեր տարածաշրջանի վրա ևս։ Ի վերջո, ներեցեք, որ կտրուկ գնահատական եմ հնչեցնում, բայց ընկերական հարաբերությունների վրա հիմնվելու հույսին մնալը նույնքան միամտություն է, որքան Գաբրիելյանովի և տեղական Գելափի էքզիտ-փոլերով մարդկանց հույս ներշնչելու հետևանքը՝ մեծ սպասումներ և նոր հիասթափություն։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Պուտինը իրեն հաջորդողի մասին ասել է, թե հույս ունի, որ կգա ժամանակն ու ինքը կկարողանա ասել՝ այս կամ այն մարդը, իր կարծիքով, արժանի է ղեկավարելու Ռուսաստանը։
Փոխարինողի խնդրին է բախվում նաև Չինաստանը, որի առաջնորդ Սի Ցզինպինը վարում է քաղաքական հակառակորդների չեզոքացման քաղաքականություն՝ ամրացնելով անձամբ իր իշխանությունը։
Այսպիսի խնդրի առջև էր կանգնած նաև Հայաստանը 2018-ին, որովհետև փաստացի երրորդ նախագահը չգտավ իրեն փոխարինողին, ով ունակ կլիներ ավարտին հասցնելու մի շարք գործընթացներ, որոնք սկսվել էին Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին, այդ թվում՝ Արցախյան հակամարտության կարգավորումը։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Պուտինը՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային խնդիրների մասին։ ՌԴ նախագահը նաև ասել է, որ իրենք ամեն ինչ անելու են տարածաշրջանում նորմալ հարաբերությունների հաստատման համար, իսկ այդ պրոցեսի բենեֆիցիարները պետք է լինել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակիչները։
Ըստ էության, խոսքի վերջին մասը նշանակում է, որ Արցախի հակամարտությանը դեռ պետք է վերադառնալ։ Թեև այդքան էլ հասկանալի չէ, թե Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պարագայում ի՞նչ շահեկան կարգավիճակ կարող է ունենալ Արցախը։
Իրանի նորընտիր նախագահ, պահպանողական Ռայիսին ընտրվելուց հետո դեռ մեկ ամիսը չլրացած արդեն իսկ երկու անգամ հանդիպել է պաշտոնը լքող ռեֆորմիստ Ռոհանիին, մեկ անգամ՝ ԱԳ նախարար Զարիֆին։ Իսկ Հայաստանում նիհիլիզմի իշխանությունն է՝ մերժողական, զրոյական կետից սկսող…

https://yangx.top/IRI2day/99
Անթալիայում տեղի է ունեցել ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։ Հետաքրքիր է, որ Ռուսաստանը, որը ԱՄՆ-ին դիմակայելու համար ամեն կերպ փորձում է դաշինք ձևավորել Չինաստանի հետ, մեր տարածաշրջանում որևէ երրորդ և կամ չորրորդ ուժի (հատկապես՝ Չինաստան-Իրան) ազդեցության աճ չթույլատրելու համար ինքնակամ հրավիրում է Թուրքիային, ինչը ռազմավարական առումով հակասում է հենց Ռուսաստանի շահերին։
Ինչևէ, որպեսզի հասկանաք, թե որքան է իջել ՌԴ միջազգային ազդեցությունն ու բարձրացել՝ Թուրքիայինը.

ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Լավրովի և Չավուշօղլուի հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Ուկրաինայի հարցը։

Կողմերը պայմանավորվել են համակարգել ջանքերը Բաքվի և Երևանի միջև երկխոսության նորմալիզացման ուղղությամբ։

https://bit.ly/3A7AajQ
ՀԱՊԿ ԽՎ նախագահ, պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Դուշամբեում կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին հայտարարել է ԽՎ-ին կից գործընկեր-պետությունների ինստիտուտ հիմնելու մտադրության մասին։
Դումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Կալաշնիկովն էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ այդ ձևաչափին միանալու ցանկություն շատ երկրներ են հայտնել, բայց նշել է միայն երկու պետության անվանում… Ադրբեջանի և Պակիստանի։

Ցավոք, Հայաստանը ԱԳ նախարարություն չունի, որ որևէ արձագանք ակնկալեինք ՀԱՊԿ-ում Հայաստանի շահերին ուղիղ հարվածող երկու երկրների ներգրավվածության վերաբերյալ։

https://tass.ru/politika/11795489
Շարունակելով ավանդույթը՝ տեղադրում եմ ևս 10 հայկական (հայալեզու և ռուսալեզու) թելեգրամյան ալիքներ, որոնց կարող եք հետևել.

1) https://yangx.top/mtqaran - ռուսալեզու և հայալեզու ինտելեկտուալ հարթակ։ Գիտության, կրոնի և արվեստի շուրջ դասախոսություններ, մաստեր-կլասսներ, վավերագրական ֆիլմեր։ Շատ հետաքրքիր կոնտենտ ա, հետևե՛ք անպայման։

2) https://yangx.top/essearm - խառը հետաքրքիր էսսեներ և ոչ միայն։

3) https://yangx.top/proarmenian - տեղեկատվական հարթակ, յուրօրինակ կոնտենտ։

4) https://yangx.top/gyulumyan - Գևորգ Գյուլումյանի ալիքում կգտնեք իր հեղինակային հրապարակախոսությունները, «Ազգ» օրաթերթում տեղ գտած վերլուծություններ, հոդվածներ։

5) https://yangx.top/politicusresearchpltaform - նոր քաղաքագիտական հարթակ։

6) https://yangx.top/Armenianombudsman - Մարդու իրավունքների պաշտպանի թելեգրամյան ալիքը։


7) https://yangx.top/RubiKon20 - լրագրող Ռուբեն Գյուլմիսարյանի ալիքը։

8) https://yangx.top/dataarm - Հայաստանը՝ թվերով և փաստերով. Հրանտ Միքայելյանի ռուսալեզու թելեգրամյան ալիքը, որտեղ կգտնեք ճշգրիտ վիճակագրություն և վերլուծություն այլ անկյունից։

9) https://yangx.top/ameriabank_cjsc - բանկային նորություններ։

10) https://yangx.top/fourthrepublic - ռուսալեզու այս ալիքում էլ երբեմն հետաքրքիր հոդվածոններ են տեղադրում։
Ալբերտիչ | հեղինակային ալիք pinned «Շարունակելով ավանդույթը՝ տեղադրում եմ ևս 10 հայկական (հայալեզու և ռուսալեզու) թելեգրամյան ալիքներ, որոնց կարող եք հետևել. 1) https://yangx.top/mtqaran - ռուսալեզու և հայալեզու ինտելեկտուալ հարթակ։ Գիտության, կրոնի և արվեստի շուրջ դասախոսություններ, մաստեր-կլասսներ…»
ՌԴ նախագահի մամլո խոսնակ Պեսկովը երեկ ռուսական առաջին ալիքի եթերում ասել է. «Դուք բացարձակ ճշգրիտ նշեցիք, որ, այո՛, Ամերիկային անհանգստացնում է Չինաստանի աճը։ Բայց ո՞ւմ կարող է անհանգստացնել Չինաստանի աճը։ Միայն նրան, որը հավակնում է հենց այդ համաշխարհային հեգեմոնիային»։
Պեսկովը նաև հավելել էր, որ Ռուսաստանը այդ դերին հավակնում, ուստի ՉԺՀ սրընթաց զարգացումը Ռուսաստանին չի անհանգստացնում և չի էլ անհանգստացնելու։

Ի՞նչ է սա նշանակում։

Ռուսաստանը հասկանում է, որ նոր «սառը պատերազմում» այն այլևս չունի նախկին խորհրդային ազդեցությունը։
Ռուսաստանն ամեն կերպ փորձելու է հավասարակշռել շահերը Չինաստանի հետ՝ ցանկացած պարագայում նույնիսկ զիջելով իր հավակնությունները այս կամ այն տարածաշրջանում կամ հարող տարածքում (Պուտին-Ցզինպին հանդիպմանը, հիշեցնեմ, խոսվել էր սահմանային ողջ երկայնքով հավերժ խաղաղության գոտի ստեղծելու մասին):
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ասել է, որ կազմակերպությունը Հայաստանի հարավում տեղի ունեցածը գնահատում է որպես սահմանային միջադեպ, իսկ ՀԱՊԿ պոտենցիալն օգտագործվում է միայն այն դեպքում, եթե անդամ-պետության դեմ տեղի է ունեցել հարձակում, ագրեսիա։

Ես չէի շտապի նեղանալ ՀԱՊԿ-ից, քանի որ առաջին հերթին իրավիճակի մեղավորը Հայաստանի իշխանություններն են, բայց հարցեր ամեն դեպքում ՀԱՊԿ-ին պետք է ուղղվեն, որովհետև Հայաստանի սահման ներխուժելը, զինվորներին գերեվարելը ու մեկ զոհը ի՞նչ է, եթե ոչ ագրեսիա։ Բայց հազիվ թե այս հարցերը բարձրացվեն, քանի որ ակնհայտ է՝ պրոցեսը այլ նպատակներ է հետապնդում։ Այս պահին, ըստ երևույթին, ընթանում է «2+2» ձևաչափով գործընթաց, այն է՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան և Հայաստան, որին միայն փաստի առաջ են կանգնեցնում՝ ելնելով իր անկարողությունից և փաստացի զրկված սուբյեկտայնությունից։

https://bit.ly/3ykN5NO
Ռուսաստանում հաստատել են անվտանգության նոր ռազմավարությունը։ Բավական ծավալուն անդրադարձ կա կիբերանվտանգությանը, ինտերնետից եկող սպառնալիքներին։ Մի քանի դիտարկում էս մասով.
Կիբերանվտանգության խնդիրը միջազգային հարթակներում, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով քննարկումների կազմակերպումը խոսում է այն մասին, որ առաջիկայում ականատես կլինենք համաշխարհային ցանցի «ազգայնացմանը»։
Տվյալ պարագայում «ազգայնացումը» ցանցի երեք մասի բաժանվելն է՝ 1) արևմտյան (էստեղ հնարավոր է ճյուղավորում, ենթադրենք՝ ամերիկյան/բրիտանական և գերմանա-ֆրանսիական), 2) ռուսական, 3) չինական։
Ընթերցելով, օրինակ, ռուսական անվտանգության ռազմավարության որոշ կետեր և, առհասարակ, երևույթի մասին որոշակի գաղափար ունենալով՝ պետք է փաստեմ, որ վերջին երկու տասնամյակում Հայաստանի նախկին իշխանությունների կամա և ակամա բացթողումները այս դաշտում մեծ նպաստ են ունեցել հասարակության շրջանում բազմաթիվ միֆեր, կեղծ թեզեր տարածելուն, որոնք էլ հավաքական առումով խթանել են 2018-ի իշխանափոխությունը։
Հայաստանը չունի և չի էլ կարող հավակնելու ունենալու «ազգային ցանց», ոչ միայն այն պարզ պատճառով, որ մեր երկիրը չունի սուբյեկտայնություն և կշիռ, այլև առաջին հերթին, որովհետև նույնիսկ սփյուռքյան որոշակի ֆինանսական լծակները չեն կարող բավականեցնել միջազգային ազդեցիկ ակտորների տարածաշրջանային ներկայության պայմաններում անհրաժեշտ ռեսուրսներ կենտրոնացնելու համար։ Հետևաբար մենք հարկադրված ենք լինելու տեղավորվել նշածս երեք ցանցերից մեկի շրջանակում։ Հաշվի առնելով տարածաշրջանային և այլ առանձնահատկություններ, կարծում եմ՝ մենք, անկախ մեր կամքից, կհանգենք ռունետի անվտանգային սահմաններում լինելու մտքին։
Այսօր «Վալդայ» ակումբի հերթական հոդվածն էի ընթերցում այն մասին, որ նոր աշխարհակարգի առաջին էշելոնում, ըստ ռուսների, ուժերի բալանսը միմյանց միջև բաժանելու են երեք գերտերություններ՝ ՌԴ, ԱՄՆ, ՉԺՀ։ Ընդ որում՝ հոդվածի հեղինակ Բորդաչյովը պնդում էր, թե մյուս էշելոնի երկրները, որոնց թվում և Թուրքիան, անորոշ կարգավիճակ ունեն նոր իրողությունների նախաշեմին և հավանաբար նրանց դերը նվազելու է։ Ու ահա երեկոյան ստորև հղմամբ հրապարակումը տեսա…

Աշխարհն, իհարկե, փոփոխվում է արագ և գերազանցապես անկանխատեսելիորեն։ Բայց ներկայիս սցենարի պայմաններում Ռուսաստանի համար երեք գերտերությունների հարթությունից երկրորդական տերությունների մակարդակին չիջնելու միակ հնարավորությունը ԽՍՀՄ-ԵՄ ձևաչափի գերտերության վերափոխվել կարող է լինել։ Թեև այս պահին արդյունավետ չեն ո՛չ տնտեսական պլատֆորմը՝ ԵԱՏՄ-ը, ո՛չ ռազմաքաղաքականը՝ ՀԱՊԿ-ը, իսկ Բելառուսի հետ «միասնական պետության» պայմանագիրն ուժի մեջ է մտնելու միայն հաջորդ տարվա հունվարի մեկից և հայտնի չէ, թե ինչ արդյունավետություն այն կունենա։ Հետաքրքիր է, որ ձևաչափի շուրջ մեսիջները ռուսական ներքաղաքական դիսկուրսում պարբերաբար դաշտ են նետվում։