Ալբերտիչ | հեղինակային ալիք
409 subscribers
354 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
加入频道
Վաղը մեր «Հայկական նախագիծ» կազմակերպության թիմով գնում ենք Սարդարապատ` նշելու պետության տոնն ու միասին քննարկելու դրա կարևորությունն այսօրվա համար: Ճանապարհին այցելելու ենք նաև մեր պետության հիմնադիր Արամ Մանուկյանի շիրիմը։
Եթե ուզում եք միանալ մեզ, անցե՛ք կից հղումով՝ https://school.armenianproject.com/2021/05/26/sardarapat103/:
Մեզ հետ կտանենք։
#WagTheDog

PARA TV-ից հայտնել են, որ իրենց լրագրողին արգելել են Կոթ գյուղում, որտեղ իր էջում ուղիղ եթեր էր մտել կապիտուլյանտը, նկարահանումներ իրականացնել։ Կարծեմ, օրերի տարբերությամբ նույնն հարցով արգելել են նաև Tert.am-ի լրագրողին հասնել Կութ։
Սա մի պարզ իրողության մասին ա խոսում, որ իշխանությունները փորձում են իրավիճակը ներկայացնել միակողմանի։ Այսինքն՝ կապիտուլյանտը գնում է գյուղ, ուր նրան ընդառաջ ելած ինչ-որ գյուղացիներ (ենթադրում եմ «երկու կոպեկի ու մի կտոր հացի համար» հին մի տեսակից) հնչեցնում են դրածո իշխանությանը ձեռնտու երկու թեզ, որով իրականում բացահայտում են կապիտուլյանտի կողմից և ադրբեջանցիների աջակցությամբ սանձազերծված արկածախնդրության նպատակը։
Մասնավորապես՝
1) «Վարչապետ ջան, մենք քեզ վստահել ենք, վստահում ենք»։ Թարգմանաբար՝ «տեսեք, իմ ռեյտինգը ժողովրդի մոտ ի՜նչ բարձր ա»։
2) «Բա ո՞ւր ա ՀԱՊԿ-ն, ո՞ւր ա էդ խաղաղության եռակողմ պայմանագիրը»։

Սրանք են բուն խնդիրները, մնացածը պրիմիտիվ քաղաքական տեխնոլոգիաներ են և նպատակի համար ամեն ինչ և ցանկացածին զոհաբերելու մի կապիտուլյանտի պատրաստակամություն։
https://yangx.top/russica2/38318

Ռուսական НЕЗЫГАРЬ-ում անդրադարձել են ՌԴ-ՉԺՀ-ԱՄՆ եռյակին։ Ըստ էության, այստեղ խոսվում է այն մասին, ինչ ես նշում եմ միջազգային հարաբերությունների նոր ձևավորվող համակարգի մասին, ու նաև կարճ անդրադարձել էի այսօր Սյունիքի մասին կարճ հոդվածոնում։
«Անտարբերությունը որպես բնական արդյունք

Թշնամին դարպասների մոտ է, իսկ մարդիկ՝ համերգների, ռեստորաններում ու արձակուրդների: Ավելի պարզ ասած՝ այսօր մենք ականատեսն ենք նրա, ինչ դասականներն անվանում էին խնջույք ժանտախտի ժամանակ: Երևանյան Քաղաքակրթությունն ամբողջովին կտրված է երկրի մնացյալ մասից՝ այն ոչինչ չի զգում, ասես՝ Տեր Աստված նրա վրա անտեսանելի վահան է տարածել բոլոր մարտահրավերներից ու սպառնալիքներից: Շատերի համար մայրաքաղաքի այս վիճակն անհասկանալի է ու նույնիսկ վայրի, քանի որ դա փաստացի ամենասարսափելի երևույթի՝ անտարբերության դրսևորում է: Բայց կա ավելի սարսափելի իրողություն՝ այն բնական է: 1988-1996 թվականներին հայերին կարելի էր անվանել ամենատոկուն և պասիոնար ժողովուրդներից մեկը: Այս ժողովուրդն արժանապատվորեն տարավ երկրաշարժի ողբերգական հետևանքները, մահվան դեմ հանդիման կանգնեց հանուն Արցախի ազատության և, ատամները սեղմելով, դիմացավ բոլոր արհավիրքներին: Հանուն ինչի՞։ Հանուն հզոր ու անկախ Հայաստանի վերածննդի հույսի, որն ապագա կտա նրանց երեխաներին ու թոռներին:

Փոխարենը «էլիտան» հետևողականորեն քայքայեց ու կոտրեց սեփական ժողովրդին: 1996թ․-ի նախագահական ընտրություններում ռազմաքաղաքական ղեկավարությունը հստակորեն ցույց տվեց, որ սեփական քաղաքացիների ընտրությունը, մեծ հաշվով, ոչինչ չի նշանակում: Այսպիսով, Երրորդ Հանրապետության մեծն «հայր-դեմոկրատ» և դրա առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, առանց անգամ մտածելու, քաղաքացիների կամքը փոխեց իր աթոռի հետ: Դրանից հետո երկրի բոլոր ղեկավարներն արեցին ամեն հնարավորը, որ բնակչության մեծամասնությունը վերածվի լյումպենացված և ապատիկ զանգվածի՝ ձայների առք ու վաճառք, կոռուպցիա և կաշառք, ահաբեկումներ, համակարգված ճնշում: Այս ամենը հանգեցրեց կառավարողների և բնակչության միջև փոխըմբռնման խորը անդունդի ստեղծմանը․ յուրաքանչյուրն ապրում էր իր աշխարհում և իր շահերով։

Քաղաքացիները դադարեցին հավատալ, որ իրենք ունակ են ինչ-որ բանի վրա ազդել, իսկ իրենց ձայնը որևէ ուժ ունի: Իսկ եթե այդպես է, ապա կարելի է այն վաճառել, չէ՞ որ միևնույն է ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ֆեոդալները կորոշեն փակ դռների հետևում: Երկրորդ հարվածը քաղաքացիները ստացան 2008թ․-ին, երրորդը՝ 2018թ․-ին: Վերջինը ամենացավոտն էր, քանի որ 90-ականների սկզբից ի վեր առաջին անգամ մարդիկ հավատացին, որ հայկական երազանքը դեռ կենդանի է: Փաշինյանն այն փշուր-փշուր արեց, ու ամեն ինչ վերադարձավ իր հունը: Հենց դա էլ ծնում է անտարբերություն: Մարդիկ նայում են այս ամբողջ կրկեսին և մեկ անգամ ևս համոզվում, որ իրենց ուղղակի մանիպուլացնում են, և վերևներում ոչ ոք չի մտածում երկրի և ժողովրդի շահերի մասին:

Կարելի՞ է նրանց մեղադրել դրա համար: Ո´չ։ Պետությունն, ի դեմս իշխող էլիտայի, երբեք չի զբաղվել հասարակության կառուցմամբ, նրա դաստիարակությամբ, կրթությամբ և զարգացմամբ։ Յուրաքանչյուր «կառավարող» իրենից հետո թողել է միայն արյուն, կեղտ ու չլուծված խնդիրներ: Երեսպաշտական ֆեոդալական-քրեաօլիգարխիկ համակարգում բարեխիղճ քաղաքացի որտեղի՞ց պետք է լիներ: Այն ծնում է կամ հարմարվողականների, կամ`անտարբերների: Պետք չէ նրանց խիստ դատել բոլորովին այլ քաղաքական աշխարհներից՝ Լոս Անջելեսից, Մոսկվայից, Մարսելից կամ Սիդնեյից»։

© Չորրորդ Հանրապետություն
Ալբերտիչ | հեղինակային ալիք
«Անտարբերությունը որպես բնական արդյունք Թշնամին դարպասների մոտ է, իսկ մարդիկ՝ համերգների, ռեստորաններում ու արձակուրդների: Ավելի պարզ ասած՝ այսօր մենք ականատեսն ենք նրա, ինչ դասականներն անվանում էին խնջույք ժանտախտի ժամանակ: Երևանյան Քաղաքակրթությունն ամբողջովին…
ՀՀ 4-րդ նախագահի փիառի համար ստեղծված «Չորրորդ հանրապետություն» էջում գովազդի տակ դրված էս տեքստի հետ չեմ կարող չհամաձայնել, բայց մի մեծ վերապահմամբ, այն է՝
90-ականներին երրորդ հանրապետության հիմնադիր-նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիները հիմք են դրել մի համակարգի, որը վաղ թե ուշ մերժելու էր նույն էլիտայի ցանկացած ներկայացուցչի, ով կփորձեր փոխել համակարգը։ Այնպես, ինչպես հենց այդ համակարգն էր, որ մերժեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Էլ չեմ խոսում էն մասին, որ երկրի նախկին ղեկավարներին ու կապիտուլյանտին՝ մի կողմ, Արմեն Սարգսյանին՝ մյուս կողմ, էս մարտավարությունը բավական զավեշտալի է՝ հաշվի առնելով, թե ինչպիսի «ջայլամական» դիրք է բռնել չորրորդ նախագահը այն իրավիճակում, երբ այդ նույն «ժողովրդի», կուզեք՝ ազգի, կամ՝ հասարակության մի մասը կապիտուլյանտի աղանդն են, մի փոքր մասը «նախկինների» աջակից (որովհետև երկրորդ ու երրորդ նախագահների ժամանակ, այո՛, անուշադրության էր մատնված կրթությունը, բայց անվտանգության համակարգը գործուն էր), իսկ զգալի մասը՝ հենց այդ անտարբեր զանգվածն է։ Ու հենց էս վերջինի կողմնորոշիչի դերը պիտի ստանձներ չորրորդ նախագահը, բայց նա էլ գերադասեց հեռու մնալ պրոցեսներից։ Ուստի հակադարձ հարցս՝ կարելի՞ է մեղադրել չորրորդ նախագահին դրա համար։ ԱՅՈ՛։ Չորրորդ նախագահն այդպես էլ չզբաղվեց իր բուն գործառույթների կատարմամբ՝ այդպիսով գործողությունների ազատություն տալով նրանց, ովքեր իշխանություն էին զավթել փողոցից։
https://youtu.be/-5VdMgcoeX0

1 ժամ՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Դավիթբեկցի (հա՛, հենց Սյունիքի Դավիթ Բեկից) Արամ Մանուկյանի մասին։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
1968թ. Սարդարապատի հուշահամալիրի բացումը:
Media is too big
VIEW IN TELEGRAM
Բանանիցայի նոր անիմացիոն ֆիլմը
Մի ընկեր ունեմ՝ SMM-ի մասնագետ, էսպիսի բաներից նյարդայնանում ա։ DASAXOS.AM… բիզնեսի անունից արդեն (բրենդ անվանելու ռիսկ չեմ ունենա) ինձ մոտ էն վատ լատինատառով մեկնաբանություն գրողների հետ ասոցիացիա ա առաջանում։ Ու սա ո՛չ հագուստի, ո՛չ ինչ-որ այլ նմանատիպ բիզնես ա։ Սա կրթական ոլորտից ա: Բիզնեսը պիտի նաև գրագետ արվի, չէ՞։ Էն էլ կրթության։ Դա էլ հո Հրապարակին հարակից Երևան սիթիի մայթի փողոցային առևտուրը չի։
Երևի նրանից ա, որ բոլորը ցանկանում են մեր երկրում բիզնեսով զբաղվել, բայց դա անում են էնպես, ինչպես կարողանում են։ Եվ ձգտում էլ չունեն սովորելու։

Ի դեպ, ուիքենդին ռուսական ВЦИОМ-ի մի հետազոտությունից որոշ տվյալներ կդնեմ Ռուսաստանում գործարարությամբ զբաղվելու վիճակագրության վերաբերյալ։ Համեմատելու բավականին հետաքրքիր դրվագներ կան։ Չնայած, մեր մոտ սոցիոլոգիան էդքան զարգացած չի կարծես, որ ոչ քաղաքական/մարդու իրավունքների թեմայով սոցիոլոգիական հետազոտություններ լինեին, ավելի ճշգրիտ համեմատական տանել հնարավոր լիներ։
Տաթևի ու Խաչիկի՝ միջին վիճակագրական նիկոլապաշտի մասին երեկվա վիդեոյի տարածումը իրապես ցուցիչն ա նրա, թե որքան քիչ ունկնդիր ունի Հայաստանում բովանդակությունը, և որքան «ուտվող» են հումորը, սռաչն ու տիկտոկը։ Բայց էդ երևույթների դեմ ֆեյսբուքում գրելով չես պայքարի։ Դա կրթության բացթողումն ա։ Համակարգային լծակներով լուծումներ են անհրաժեշտ։ Ներդրումներ կրթության ոլորտում հետևյալ բանաձևով՝ «կրթություն=աշխատանք»։
«Ռացիոնալ ազգայնականը» մշակել է 9 հարց, որոնք ընտրություններից առաջ կարող եք տալ քաղաքական ուժերին, դրանց ներկայացուցիչներին՝ ընտրության հարցում ձեզ համար որոշակի հստակ դիրքորոշում ձևավորելու համար.

❶ Եթե հաղթահարեք անցողիկ շեմը և անցնեք ԱԺ, հնարավոր համարո՞ւմ եք որևէ համագործակցություն Նիկոլ Փաշինյանի և իր կուսակցության հետ (օր.՝ կոալիցիայի ստեղծում)։

❷ Արցախի վերջնական ո՞ր կարգավիճակն եք համարում ընդունելի և ո՞ր սահմաններով։

❸ Ընդունելի համարո՞ւմ եք Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների դելիմիտացիայի / դեմարկացիայի որևէ բանավոր կամ գրավոր պայմանավորվածություն նախքան Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցումը։

❹ Հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀՀ տարածքով միջանցք կտրվի Ադրբեջանին։ Եթե այո, ապա հնարավոր համարո՞ւմ եք միջանցքի որևէ կարգավիճակով վերահսկողության փոխանցումը 3-րդ կողմի։

❺ Ինչպե՞ս եք հասնելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության չիրագործված հետևյալ կետերի իրագործմանը. ա) հայ գերիների վերադարձ, բ) «Լաչինի միջանցքի» 5 կմ լայնության ապահովում (այս պահին հայերին հասանելի է հիմնականում միայն բուն մայրուղու՝ մի քանի մետր լայնությամբ ասֆալտի մասը)։

❻ Ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ռուս խաղաղապահները այս պահից հաշված 4.5 տարի անց կարող են Արցախից դուրս բերվել Ադրբեջանի պահանջով։ Խաղաղապահների հավանական դուրս բերման դեպքում ինչպե՞ս եք պատրաստվում ապահովել Արցախի անվտանգությունը։

❼ Ի՞նչ քայլերով և ի՞նչ ժամկետներում եք տեսնում ՀՀ տարածքի գրաված հատվածների (Գեղարքունիքում, Սյունիքում) դեօկուպացիան։

❽ Ի՞նչ քայլերով և ի՞նչ ժամկետներում եք տեսնում Արցախի Հանրապետության գրավված տարածքների դեօկուպացիան։

❾ Ի՞նչ դիրքորոշում ունեք Ադրբեջանի ԵԱՏՄ անդամ դառնալու վերաբերյալ։
Էսօր օրը կնվիրեմ տարբեր հետազոտությունների։
Նախ, Ռուսաստանում գործարարության շուրջ հետաքրքրության վերաբերյալ խոստացածս հարցումը։

Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը «Նոր մարդիկ» կուսակցության պատվերով ապրիլին հետազոտություն էր անցկացրել գործարարության վերաբերյալ։ Հարցման մասնակցել էին 12-60 տարեկան 1600 հոգի։ Մասնակիցների 60%-ը նշել էր, որ կցանկանային դառնալ գործարար։ Հարցմանը մասնակցած ծնողների 62%-ն էլ կցանկանային, որ իրենց զավակները զբաղվեին գործարարությամբ։
Գործարարությամբ զբաղվելու հիմնական երեք պատճառ կա՝
ֆինանսական անկախությունը,
բարձր եկամուտը,
ինքնառեալիզացումը։

Խոչընդոտներն, ըստ հարցվողների, ևս 3-ն են՝
տնտեսական խնդիրները,
պետական քաղաքականությունը փոքր ու միջին բիզնեսի հանդեպ,
ադմինիստրատիվ խոչընդոտները։

Հարցված ռուսաստանցիների 82%-ի կարծիքով՝ ռուսական դպրոցական կրթությունը երեխաներին չի նախապատրաստում ինքնուրույն կյանքի։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Էսօր օրը կնվիրեմ տարբեր հետազոտությունների։ Նախ, Ռուսաստանում գործարարության շուրջ հետաքրքրության վերաբերյալ խոստացածս հարցումը։ Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը «Նոր մարդիկ» կուսակցության պատվերով ապրիլին հետազոտություն էր…
«Նոր մարդիկ» կուսակցության ղեկավաըը համոզված էր, որ անհրաժեշտ ա փոխել կրթության պատվիրատուին, որը տվյալ դեպքում պետությունն ա՝ վերջինիս փոխարինելով ծնողով, ուսանողով։ Պնդումը միանշանակ խիստ վիճելի ա, որովհետև պետությունը հենց նրա համար ա, որ համակարգայնությունն ապահովի, որպեսզի քաոս չստեղծվի։ Օրինակ, Հայաստանում կրթության ոլորտում «բարդակ» ա, այդ թվում որովհետև կրթության պատվիրատուն միաժամանակ և՛ պետությունն ա, և՛ ծնողը։ Իսկ ծնողի ու պետության չափանիշները խիստ տարբեր են, երբեմն՝ հակասական։
2000-ականներից հետո ծնվածները ավելի ավագներից տարբերվում են մտածողությամբ։ Ես դա լավ գիտեմ եղբորս որդիների օրինակով։ Մեր միջև տարբերությունը շատ մեծ չի՝ 12-15 տարի, բայց հաճախ տարբեր առիթներով նկատում եմ, որ չեմ հասկանում իրենց։ Մի բան ամեն դեպքում ֆիքսել եմ. տեղեկատվական տեխնոլոգիաների (Z ու Alpha) սերունդը իր հանդեպ ուշադրություն ա սիրում, ավելի անհատական մոտեցում ա պահանջում։ Հաճախ հատկապես 15-20 տարիքային խմբի երիտասարդության մեջ ինքս էլ փորձում եմ հասկանալ, թե ինչ են ուզում։ Ու քանի որ ես գրեթե արմատապես տարբեր միջավայրում եմ մեծացել՝ առանց գաջեթների իրականության մեջ, ինձ համար բարդ ա իրենց հասկանալը։ Ու երկար ժամանակ ինձ թվում էր, թե իրենք անտարբեր են։ Ըստ էության, էդ սերունդը չափից դուրս կենտրոնացած ա սեփական անձի վրա, սեփական կերպարը սոցիալական ցանցերում, ինչպես սիրում են ասել «պրադվինուտիները»՝ զբաղվում են անձնական բրենդավորմամբ։ Իմ տեսանկյունից, իհարկե, նորմալ չի ներքևում տեղադրած նկարի օրինակը, բայց սոցիալական ցանցերի իրականությունն էնպիսին ա, ինչպես շատ դիպուկ նկարագրվում ա հայտնի բրիտանական «Սև հայելի» սերիալի էպիզոդներից մեկում (Nosedive, 3 season, 1st episode):

Սերունդների թրենդերի մասին՝ RBC-ի հոդվածը։

Սերունդների տարբերությունների մասին՝ Forbes-ի հոդվածը։

Ալֆա սերնդի մասին՝ անգլալեզու հոդված։
Generation Alpha-յի օրինակ
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարն ասել է, որ պատրաստ են սահմանազատման գործընթաց սկսել, բայց տարածքային ամբողջականության սկզբունքի խիստ պահպանմամբ։ Այլ կերպ ասած՝ Հայաստանն Արցախը պիտի ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Կասկած անգամ չունեմ, որ կապիտուլյանտը սրան էլ կգնա։
https://youtu.be/MxH_ZdHBGHk

Մենք հաճախ ենք լսում գիտության հանդեպ հետաքրքրության նվազման մասին, թե «պետությունը՝ սենց, պետությունը՝ նենց»։ Պետությունն իր մեղքի բաժինն ունի էն իմաստով, որ ծնողների հետ չի քննարկել, թե նրանց զավակները ի՞նչ մասնագետ պիտի դառնան։ Իսկ ծնողները… Թայսոնի էս կարճ հոլովակը հենց մեր հայաստանյան միջավայրի մասին ա՝ «ձեռք մի՛ տուր», «մի՛ վազի», «մի՛ արա», «մի՛…մի՛…մի՛»։ Ու էդ «մի՛»-երով, նախ, կոտրում են երեխեքի նախաձեռնողականությունը, մոտիվացիան։ Հետո էդ ամենը շարունակվում ա, երբ արդեն համեմատաբար տարիքով երեխան ավելի լուրջ որոշումների առաջ ա կանգնում։ Շարունակվում ա ծնողական և արդեն ավելի լայն շրջապատի՝ «բա քեզ պե՞տք ա։ Հանգիստ նստի էլի, գլուխդ ցավի տակ մի՛ դիր» քանդիչ արտահայտությամբ։ Շատ ուժեղ դեմոտիվատոր ա էդ արտահայտությունը։ Ու ցանկացած նախաձեռնող մարդ, ինչ ոլորտում էլ նա լինի, ամեն օր վստահաբար դրան բախվում ա։
100 տարի էլ անցնի, մարդկությունը/պետությունները/էլիտաները նոր տարածքներ վերահսկելու համառ պայքար են մղելու՝ հանուն ռեսուրսների։ Հատկապես՝ մեր ժամանակներում, երբ ռեսուրսների մսխումը ահռելի չափերի է հասել։ Արկտիկան համաշխարհային տերությունների ազդեցության նոր գոտի է, ու պայքարն էնտեղ համապատասխան արձագանք է գտնելու մյուս տարածաշրջաններում ևս (սրան հետագայում ավելի մանրամասն կանդրադառնամ), այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Իսկ քանի որ մենք 1921թ. իրավիճակում ենք այն դեպքում, երբ ներկայումս բոլոր փորձում են հնարավորինս մեծ պատառ պոկել իրենց հասանելիքից, մենք պատառոտվողի կարգավիճակում ենք։

https://yangx.top/kremlinprachka/13458