Ալբերտիչ | հեղինակային ալիք
409 subscribers
354 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
加入频道
Ինչ-որ լրատվական տեղեկություն ա տարածել, թե իբր Իշխանասարի ուղղությամբ մարտեր են ընթանում։ Մի կողմ թողնենք դեռ լուրի իսկությունը, նայենք քարտեզին։ Օպլյա… Իշխանասար-Սիսիան-Նախիջևան։ Հասկանու՞մ եք, թե ինչ ա տեղի ունենում, եթե մի հատ «միջանցք» էլ էդ ուղղությամբ ա «ապաշրջափակվում»։ Էդ կերպով «տարածաշրջանային ուղիների ապաշրջափակմամբ» շրջափակման մեջ ա հայտնվում Սյունիքի մարզը։
«ԻՆՔՆՈւԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈւՄ<=>ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆ<=>ՔԱՐՏԵԶԱԳԻՏՈւԹՅՈւՆ». ցանկացած փոքր երկրի համար, որը աշխարհաքաղաքական իմաստով Նոր Զելանդիայի կղզիներից չի, Շվեյցարիա չի, էս բանաձևը պարտադիր ա։ Օրինակ, Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում մեր պատմության ուսուցչուհին պարտադրում էր քարտեզ սովորել։ Հետո ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ինձ համար խիստ զարմանքի արժանի բացահայտում էր, որ ապագա դիվանագետի մասնագիտություն ստացողների բացարձակ մեծամասնությունը նույնիսկ Հայաստանի քարտեզին չի տիրապետում, գաղափար չունի, թե որտե՞ղ ա Բերձորը։ Չէ, իրականում հնարավոր չի էլի բոլորին դարձնել գրագետ, տալ բարձրագույն կրթություն ու ակնկալել, որ ամբողջ հասարակությունը փայլուն գիտելիքներ են ունենալու, դառնան գրագետ։ Բայց դպրոցներում, մանկապարտեզներում պարտավոր են դաստիարակել հայի ինքնություն։ Ու դա չպիտի արվի Ցեղասպանության զոհի, միշտ օտարի կողմից ճնշվածի հոգեբանության ներարկմամբ, ինչպես որ եղել ա։ Ասենք, եթե ուզում ես երեխան մեծանա համարձակ, ամեն օր գիշերը քնելիս, առավոտյան նախաճաշին ու հետո՝ ճաշին, բոբո ձաձաների ու մեշոկ պապիների մասին հեքիաթներ պատմելով՝ արդյունքի չես հասնի։
Աշխարհը փոխվում ա։ Փոխվում ա բոլոր առումներով։ Տեխնոլոգիական առաջընթացը փոխում ա մարդկանց կենսակերպը։ Փոխվում են աշխարհաքաղաքական իրողություններն ու դրանց շրջանակում պետությունների դերերը։ Ցածր արտադրողականությամբ ու տեխնոլոգիապես թույլ զարգացած պետությունները էլ ավելի կախյալ վիճակում են հայտնվում մեծ տերություններից։ Իսկ մե՞նք… իսկ մենք մեր տեղն ու դիրքը նոր աշխարհում մեզ ու այլ ակտորների համար հստակեցնելու փոխարեն՝ զբաղված ենք, մի կողմից, ՏՏ ոլորտի, հզոր գիտության մասին ռոմանտիկ երազներում ապագա կերտելու պարապ հրապարակախոսականությամբ, մյուս կողմից՝ առավել, քան բացահայտորեն մեր ինքնության դեմ պայքարող ուռուցքի հետ համերաշխ ապրելով ու թույլ տալով, որ այն շատ խորը արմատավորվի։
© «Շարունակում ենք համերաշխ ապրել մեր ուռուցքի հետ»
Forwarded from Mediaport
‼️Ադրբեջանցիները Վարդենիսի ուղղությամբ ևս 300-400 մետր առաջ են եկել, ամբողջ գիշեր տեխնիկա է աշխատել

News.am-իհետ զրույցում ասել է Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը՝ նշելով, որ մոտավոր հաշվարկով՝ հակառակորդը առաջացել է 300–ից 400 մետր։
Ես իմ՝ բավականին պրիմիտիվ, ոչ ակադեմիական բառապաշարով նոր չի, որ Թուրքիայի գործոնի մասով ասում են այն, ինչ ասել ա Գոբլը։ Մենք կարող ենք մեզ խաբել ինչ-որ արևմտյան արժեքներով, ինչպես որ ժամանակին հռոմեա-պարթևական բախումների խաչմերուկին Արտաշիսյանները մի պահ «հռոմեական արժեքների» ծիրում էին հայտնվել։ Բայց ներկա աշխարհաքաղաքական իրողություններում մեր, իսկ երբ ասում եմ «մեր»՝ նկատի ունեմ հայկական շահերը, պետք է ունակ լինենք Պեկին-Մոսկվա-Թեհրան առանցքին մեր կարևորությունը բացատրելու և էդ առանցքի միջև ճշգրիտ տեղավորվելու։

https://yangx.top/Pakagits/599
WAG THE DOG, DUDES

Իրավիճակը վերջին օրերին, ներառյալ այսօր.

ՍԿԶԲՈՒՄ
Հասարակություն/ընդդիմություն.
— Թշնամին առաջ ա եկել։
Քայլածներ.
— Մեդիատեռո՜ր, դավաճաննե՜ր, պանիկա տարածողներ։
Քայլագլուխ, կապիտուլյանտ-վարչապետ.
— Թշնամին 250 հոգանոց զորախմբով ներխուժել ա ՀՀ սուվերեն տարածք 3.5կմ։
----
ԿԵՍԵՐԻՆ
Հասարակություն/ընդդիմություն.
— Թշնամու հետ ռուսներն են բանակցում։ Ո՞ւր ա ՀՀ իշխանությունը։
Քայլածներ.
— Սո՜ւտ եք ասում։ Հրես գնացել էինք Սև լիճ։ Նկարվեցինք, բան։ Քի՞չ ա։
----
ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՕՐԸ
Քայլածներ.
— Հետ են գնում ադրբեջանցիները, ժողովո՜ւրդ։ Այ կերա՛ք, նաիրազոհրաբյաններ, բագրատյաններ ու մնացած։ Այ տենց ձեզ թալանչիներ։
Քայլածների գլուխ, կապիտուլյանտ.
— Կա որոշակի լարվածություն և ագրեսիայի աճ ադրբեջանցիների կողմից։ Ակտիվացնում ենք ՀԱՊԿ և հայ-ռուսական երկկողմ պայմանագրերով նախատեսված ընթացակարգերը։
Երևի կհիշեք 2018-ին Արման Սաղաթելյանի կողմից արխիվից հանված հոդվածը, որում ներկայիս վարչապետ-կապիտուլյանտը ազատագրված հողերն անվանում էր ուրիշինը։ Ու ահա, ընկերս՝ Վարուժանը (Վարուժան Գեղամյան / Dragoman
Դրագոմանը հատուկ պաշտոն էր Օսմանյան կայսրությունում։ Դրագոմանները թարգմանչի և միջնորդ բանակցողների դեր էին խաղում եվրոպացիների և ասիացիների միջև։ Սա էլ մի փորձ է լինել դրագոման. ես կպատմեմ Թուրքիայի, Ադրբեջանի, Մերձավոր Արևելքի ու իսլամի մասին։
https://yangx.top/varuzhandragoman) նույն թվականի արխիվից գտել ա մեկ այլ հոդված, որում նույն կապիտուլյանտը պնդում էր, թե Սյունիքի «միջանցքը» Հայաստանի շահերին չի հակասում։
Կարելի ա փաստել, որ այն ամենն, ինչ այժմ կատարվում ա ոչ թե զուտ արտաքին ուժերի «խաղով» պայմանավորված իրավիճակն ա, այլ կոնկրետ անձի կայացած հայացքների իրագործումը։ Քայլ առ քայլ նա անում ա այն, ինչում համոզված էր դեռևս 20 տարի առաջ։
Մի քանի օր առաջ ֆեյսբուքում ընկերներիցս մեկը էջիս մի գրառման տակ թողեց էսպիսի հարց-մեկնաբանություն. մեջբերում եմ՝ «Եվ այս աղետից փրկվելու համար ի՞նչ է առաջարկվում, մայկա՞»։
Իմ պատասխանը միանշանակ է՝ ԱՅՈ՛, ՄԱՅԿԱ։ Ինչի՞։ Չէ, քաղաքական հայացքներիս մեջ մի՛ փնտրեք պատասխանիս պատճառը։ Վերջին օրերի մի պարզ օրինակով բացատրեմ, թե ինչո՞ւ է «մայկայի մեջ հայոց փրկութեուն»։ Օրեր առաջ ընտրություններին (դրանց կայանալն, իհարկե, դեռ մեծ հարց է) մասնակցելու մասին հայտարարեց ՀՀԿ-Հայրենիք դաշինքը։ Ֆեյսբուքահայ մասսան, որ կինքնակոչվի «ժողովուրդ» քննության առավ ոչ թե Սերժ Սարգսյանի ելույթը, դրանում հնչեցված թեզերը, ՀՀԿ առաջնորդի՝ իր դեմքով չմասնակցելու հարցը, Վանեցյանի ելույթը, այլ… եթե «մերբակյան» լեզվով կարճ բնութագրեմ արձագանքը, այն այսպիսին էր՝ «վա՜յ, էս ինչ վատ լոգոյա։ Բա հլը դրանց կարգախոսը»։ Սա խոսում է այն մասին, որ ժողովրդին քիչ է հետաքրքրում բովանդակությունը։ Մարդիկ շոու են ուզում։ «Թույն լոգո լինի, վիզուալ աչքին հաճելի, բան»։ «Կարգախոսն էլ դե պիտի վաճառվող լինի, որ մարդկանց գրավի»։ Ու դուք ուզում եք, որ էդ զանգվածի հետ մարդիկ նստեն ինտելեկտուալ զրույցներով բացատրեն՝ ի՞նչ է նշանակում կործանել հայրենիքը, ովքե՞ր են կործանողները, ինչո՞ւ են դրանք դավաճան, ինչ ասել է՝ զգալ թշնամուց եկող ֆիզիկական բնաջնջման սպառնալի՞քը։ Ինչպես կասեր դասականը՝ իյա, իրո՞ք։ Ես, օրինակ, ատում եմ տիկտոկը, բայց տիկտոկեռի հետ ես չեմ կարող խոսել Նարեկացու մասին։ Ինքն ինձ չի հասկանա։ Ինքն ինձ չի ընկալի, երբ ես Խոմսկի, Քիսինջեր կամ Դեն Սյաոպին ցիտեմ։ Մենք տարբեր ինտելեկտուալ մակարդակներում ենք։ Չէ, դա աննորմալ չի։ Դա կյանքն ա։ Մեկը խելացի է, մեկը՝ պակաս, երրորդն՝ անգրագետ։ Հարցն իրենց հետ իրենց լեզվով խոսելու ունակությունն է, իրենց հասանելի, մատչելի լեզվով մեսիջները տեղ հասցնելը։ Կրելով չի, հետհաշվարկով չի, սպառնալով ու «ժեխ» անվանելով չի։ Էդ մարդկանց ուղեղների հետ տևական ժամանակ աշխատել են։ Իրենց հանդեպ ագրեսիվ վարքով միայն կվանեք էդ մարդկանց ձեզանից։ Ու ամեն ինչ կշարունակի մնալ փակ ցիկլում, որովհետև «նախկինավախի» պատրանքից հիպնոսացված հասարակությունը, էդպես էլ դուրս չգալով աղանդավորացված վիճակից, կգնա ինքնաոչնչացման՝ իր հետ տանելով գիտակից զանգվածին։ Եվ դա նոր երևույթ չի մեր իրականության մեջ։ Հայոց պատմության մեջ վերջին երկու հազարամյակներում այդպիսի առիթներ պարբերաբար եղել են, միայն հավանաբար աստվածային նախախնամությունն է, որ մեզ ամեն անգամ նոր շանս է տալիս պետություն ունենալու, բայց ամեն անգամ «էլիտա-ժողովուրդ» կապի խեղաթյուրմամբ ուղղակիորեն տապալում ենք հերթական շանսը։ Յուրաքանչյուր դեպքում Հայաստանում պետության կայացման պրոցեսին զուգահեռ ընթանում է պետությանն արժանացածների ու անարժանների պայքար, որը մշտապես հաղթում են անարժանները։ Հաղթում են, որովհետև էլիտիստական մտածողությամբ արժանիները սկզբում հարկ չեն համարում իրենց վրա պատասխանատվություն վերցնելու, իսկ երբ այդ պատասխանատվությունը անարժանները «գցում են ոտքերին», ասպարեզ է ելնում արժանիների ստվար զանգված, որն այդ ձախողման մեղավոր է հանում անարժաններին։ Եվ սկսվում է, կարգինհայկոյական բառապաշարով ասված, «սև-սպիտակ/ունիթոր-հակաունիթորների» պայքար, ինչն էլ ավելի է արագացնում պետականակործան պրոցեսը…
«Հետախուզություն՝ թուրքական ձևով»

Վերջերս նկատել էի տարբեր մարդկանց, որ քաղաքում հեռախոսով ինչ-որ բան են նկարում։ Կասկածի տեղիք տվել էր, բայց չէի խորացել։ Հիմա արդեն պարզ ա…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սյունիքի երկնքում։ Ասում են՝ Իլոն Մասկի ինտերնետ սփռող StarLink արբանյակներն են:
Միջազգային հարաբերությունների համակարգը փոխվում է։ Ըստ էության, հենց սրանով էլ պայմանավորված են Միջին Արևելքում aftershock-երը (Արցախյան 3-րդ պատերազմ, հերթական իսրայելա-պաղեստինյան էսկալացիա, Իրան-Արևմուտք փոխհարաբերությունների ջերմացում, թուրքական ագրեսիվ էքսպանսիա, ռուսական ձախողվող տնտեսական «փափուկ ուժ»): Հետսառըպատերազմյան միաբևեռ աշխարհակարգն իր տեղը զիջում է բազմաբևեռ աշխարհին, որտեղ շահերը համընկնում են միայն կարճաժամկետ խնդիրների լուծման համատեքստում։ Ոչ մեկ մյուսի հետ իրական դաշնակցային հարաբերություններ չունի։ Եթե առաջ փոքր երկրների գոյատևման գրավականը գերտերության հետ դաշինքն էր, ապա այսօր այդ դաշինքը ցանկացած պահի կարող է դադարել գործելու։ Փոքր երկրներին, սակայն, նոր համակարգում ավելի մեծ, թափ առնող սպառնալիք է դեմ առնում՝ տեխնոլոգիական անվտանգության մարտահրավերը։ Սա - https://bit.ly/2Qw9B65 - օրինակ, ակնհայտ սպառնալիք է Հայաստանին, քանի որ քաղաքացիներին գումարի դիմաց առաջարկվում է տեսանկարահանումներ իրականացնել։ Ավելորդ եմ համարում կրկին վերհիշել մեդիագրագիտության ու սոցիալական ցանցերից օգտվող քաղաքացիների անձնական պաշտպանության խնդիրը։ Իհարկե, եթե խոսում ենք Հայաստանի երրորդ հանրապետության մասին, ապա ունենք՝ առողջապահական անվտանգության խնդիր (Սիսիանում 400-ից ավելի թունավորման դեպքերը), սահմանների անվտանգության խնդիր (Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք…): Դրանց հանդեպ քաղաքական իշխանության մոտեցումներն այնքան ոչ պրոֆեսիոնալ են, որ պետության՝ իր գործառույթները կատարելու կամ դրա անհրաժեշտության մասին ցանկացած զրույց ռոմանտիզմի դաշտից է։
Ինչևէ, տեխնոլոգիական անվտանգությունը այսօր պետությունների համար անվտանգության ոլորտի այլ հարցերի շարքում գլխացավանք է։ Ընդ որում՝ դա վերաբերում է նաև գերտերություններին։ Օրինակ, Ռուսաստանում հարցին վերջերս անդրադարձել էր անձամբ ՌԴ նախագահը։ Զեկույցներ են պատրաստում «Վալդայ» ակումբում։ Եվ եթե Ռուսաստանում տեղեկատվական հաղորդակցությունների տեխնոլոգիայի ոլորտում մարտահրավերները քննարկելիս, առաջին հերթին, դիտարկում են ԱՄՆ-ը, ապա վերջինում թիրախը չինական ՏՀՏ բնագավառից եկող մարտահրավերներն են։ Օրինակ, ամերիկացիները հարցադրում են անում ռիսկի աստիճանի գնահատման վեց միջոցի շուրջ (կոնկրետ չինականին է անդրադարձը, բայց, կարծում եմ, դրանք կարելի է ընդհանրական էլ դիտարկել)՝
1) Միացվա՞ծ է ՏՀՏ համակարգը, կամ շահագործվում կամ կառավարվու՞մ է (Չինաստանում) գտնվող սերվերներից կամ ցանցերից։
2) Ի՞նչ տվյալներ են հասանելի (չինական) պրոդուկտին կամ ծառայությանը։
3) Որտե՞ղ են պահվում տվյալները։
4) Ո՞վ է վերահսկում կամ տիրապետում տվյալներին։
5) Ովքե՞ր են պրոդուկտներից կամ ծառայություններից օգտվողները։
6) Ինչպե՞ս են վերաբերում (Չինաստանում) նմանատիպ պրոդուկտներ առաջարկող (ամերիկյան) ընկերություններին։

Կարո՞ղ ենք արդյոք մենք մեզ թույլ տալ նման կարևորության հարցերը քննարկելու մեր պետության ինքնիշխանության կոնտեքստում այն դեպքում, երբ պետական սահմանների անվտանգության ռեսուրսները չենք ցանկանում կիրառել չունենք։ Այլ կերպ ասած՝ Հայաստանում քաղաքացիների անվտանգությունը ո՛չ ֆիզիկական մակարդակում, ո՛չ վիրտուալ տիրույթում պաշտպանված չէ։ Լուծո՞ւմը։ Քաղաքական իշխանության փոփոխությունը չի կարող լուծում լինել, քանի որ համակարգն իր կարողություններով ի վիճակի չէ նման մարտահրավերների դիմակայելու, ուստի իշխանափոխությունից (ակնհայտ խնդիր) զատ ՆՈՐ համակարգի ձևավորումը գերակա է։
Ի լրումն նախորդ գրառման.
Հայաստանի պարագայում գործ ունենք սպառող հասարակության հետ, այսինքն՝ նույն տվյալների դեպքում տեղի է ունենում անընդհատ արտահոսք։ Facebook, Aliexpress, Twitter, VK, Ebay, Wildberries… էլ չեմ ասում նույն ֆեյսբուքի արտաքին հավելվածներից՝ թեստեր, խաղեր, հղումներ։ Պետությունն էդ արտահոսքը վերահսկելու մեխանիզմներ, որպես այդպիսին, չունի։ Արգելափակելը լուծում չի, քանի որ ա) կա VPN, որին արագ կսովորեն օգտատերերը, բ) չկա տեղական այլընտրանք։ Այսինքն՝ փոքր երկիրը այսպես թե այնպես կախյալ վիճակում է, իր միակ հնարավորությունը հետագայում՝ տարբեր ՏՀՏ համակարգերի միջև ընտրությունն է։
Ռուսական «փափկացած ուժի» մասին

Երկու օր առաջ պաշտոնապես հաստատվել էր, որ ադրբեջանական SOCAR-ը Արևելյան Եվրոպայի երկրներ է մատակարարելու ռուսական «РОСНЕФТЬ»-ի նավթամթերքը։ Իսկ ահա էսօր պարզ դարձավ, որ ռուսական մեկ այլ ընկերություն՝ «ГАЗПРОМ»-ը կփոխարինի ադրբեջանական նավթային ընկերությանը՝ ԵՎՐՈ-2020 ու ԵՎՐՈ-2024 մրցաշարերի գործընկերոջ կարգավիճակում։
https://yangx.top/dimsmirnov175/21956

Պուտինի ու Ալիևի զրույցից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեմարկացիայի ու դելիմիտացիայի շուրջ նախապատրաստված փաստաթղթի մասին տեղեկատվությունը մոտ է իրականությանը։ Եվ շուտով, եթե ամեն ինչ հենց այս սցենարով էլ շարունակվի, մենք կունենանք նոր, բացարձակապես ոչ բարենպաստ սահմաններ։