Ալբերտիչ | հեղինակային ալիք
409 subscribers
354 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
加入频道
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Video
Նոր վերադասավորումների ֆոնին մեր տարածաշրջանին առնչվող միաժամանակյա երկու գործընթաց է ընթանում այժմ։
1️⃣ Մի կողմից, Արևմուտքը Թուրքիայի միջոցով ու հայաստանյան ռուսաֆոբ իշխանությունների ձեռամբ Ռուսաստանին տարածաշրջանից վերջնականապես հանելու պրոցես է ձեռնարկել։ Չհաշված օրեցօր ավելացող չինական գործոնը։
2️⃣ Մյուս կողմից, բավականին թույլ հիմքեր ունեցող, բայց ոչ այնքան, որքան սովետիզացված Ռուսաստանինը, ՌԴ-ն շատ զգույշ և դանդաղ գործընթաց է մեկնարկել նախկին ԽՍՀՄ երկրների շրջանում ԵՄ ձևաչափին մոտ («միասնական պետության») պետությունների դաշինք ձևավորելու ուղղությամբ։ Ընդ որում՝
— գալիք հունվարին ուժի մեջ կմտնի Բելառուսի հետ դաշինքը,
— Հայաստանում Ռուսաստանը մեծացնում է ռազմական ներկայությունը (չգիտեմ, թե ինչի՞ են մարդիկ համոզված, որ դրանից հետո Ռուսաստանին Հայաստանից հանելը երեք մատի ճտտոցի հարց է),
— դեռևս միայն հոդվածի մակարդակով ակնարկ է արվել ռուս-ուկրաինական ընդհանուր անցյալի մասին։

Զուտ փաստերի գնահատման առումով միանշանակ է, որ առաջին գործընթացը շատ ավելի ամուր հիմքերի վրա է թվում, քան երկրորդը։ Սա ամենևին չի նշանակում, որ երկրորդի ռեալիզացումը անհնարին է (առնվազն կարելի է հիշել իրավիճակը Ռուսաստանում 1917-1920թթ. և դրան հաջորդած գործընթացները, այդ թվում՝ մեր տարածաշրջանում): Ամեն դեպքում երկու գործընթացն էլ Հայաստանի համար չեն կարող որևէ պարագայում լինել բարենպաստ, քանի որ և քանի դեռ Հայաստանում քաղաքական իշխանությունը կենտրոնացած է պետական շահով չառաջնորդվող արկածախնդիրների ձեռքում։ Ցանկացած սցենարի ռեալիզացումը նշանակում է Հայաստանի սուբյեկտայնության ավարտ և դա անխուսափելի է։
Վերջերս էլ ավելի եմ խորացել հայաստանյան կրթական համակարգի, մասնագիտության ընտրության, երկրորդ ու երրորդ մասնագիտություն ունենալու տենդենցներին։ Եթե պետք լինի բնութագրել, երևի կկարողանամ բավարարվել նույնիսկ ռուսերեն մեկ բառով՝ «+եց»։

Քանի դեռ մենք ունենք բացարձակ քաոս նրանում, ինչ վերաբերում է մասնագիտության ընտրությանը… վերջերս հարցում էինք արել «մասնագիտության ընտրության վրա ազդող գործոնների մասին»։ Հարցերը քիչ էին՝ մոտ տասնյակի հասնող, ուստի բնականաբար պատկերը իրականից մի փոքր տարբերվում է, բայց հարցերի պատասխաններից, նշված գործոններից, չաշխատելու կամ ոչ առաջին մասնագիտությամբ աշխատելու պատճառներից ինձ մոտ արմատավորվեց համոզմունքը, որ մեր երկրում մարդիկ ագրեսիվ են նաև այն պարզ պատճառով, որ մեծ մասը չի սիրում այն գործը, որով զբաղվում է։ Ու էն պատճառով, որ մասնագիտության պահանջարկը ձևավորում է ոչ թե պետությունը, այլ հասարակությունը, միջավայրը։ Իսկ հասարակությունը պետությունից անջատ է։ Միջավայրը մարդկանց հարկադրում է, որ ընտրեն էնպիսի մասնագիտություն, որը ենթադրում է՝ բարձրագույն կրթության առկայություն, մասնագիտության պրեստիժ (բայց, օրինակ, զգալի մասին արդեն աշխատանքի անցնելիս ավելի շատ հետաքրքրում է ոչ թե գործատուի հեղինակությունը, այլ նրա առաջարկած աշխատանքային պայմանները… փողն էլի)։
Համոզված եմ, որ հետազոտությամբ կպարզվի, որ իրավաբանի կամ տնտեսագետի պահանջարկ պետությունը (այդ թվում՝ մասնավոր սեկտորը) շատ ավելի քիչ ունի, քան ամեն տարի բուհերի տված շրջանավարտների թիվն է։
Ըստ «Նյու Յորք Թայմսի» լրագրող Քրիս Հեջեսի՝ մարդկության պատմության վերջին 3.400 տարում խաղաղ են եղել միայն 268 տարին, ժամանակահատվածի 92%-ն էլ՝ համապատասխանաբար պատերազմում։ Ու էական չի, որ հոդվածը գրվել է դեռ 2003-ին։ Վերջին 20 տարում գրեթե բան չի փոխվել։

Էնպես որ խաղաղության մասին լավ կլինի վերջնական մոռանանք։ Խաղաղությունը միայն թշնամու մեջ վախ սերմանելով է հնարավոր, դա էլ այնքան ժամանակ, քանի դեռ թշնամին թույլ է։ Մնացյալը լիրիկա է և մանկամտություն։
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Բումերանգ» ժողովածուի «Մտահոգ ազգասերը» նկարահանվել ա 1991-ին։ Թիվը ֆիքսեցիք, չէ՞՝ 1991: Թիվը ֆիքսեք ու նայեք։ Սա մեր նկարագիրն էր 30 տարի առաջ, 100 տարի առաջ, 1000 տարի առաջ էլ, 1500 էլ։ Ոչիիինչ չի փոխվել։ Պետություն կոչվածն էլ վերջին երեք տասնամյակում մակերեսին մնում էր միայն շնորհիվ մի քանի անձի։
Էն, որ ինչ-որ աշխարհաքաղաքական թեմայով լուրջ-լուրջ տրամադրվում ես գրելու, մեկ էլ հանդիպում ես ֆեյսբուքյան ամենագետների գրառումներին։ Ու էլ բան չես ուզում գրել։
Այսօր Նաիրի Հոխիկյանի հրապարակած հաղորդագրության տեսագրությունն ինձ համար, իհարկե, մեծ բացահայտում չէր, որովհետև լավ գիտեմ և պատկերացրել ու պատկերացնում եմ, թե ինչերի են պատրաստ քայլածները հանուն իրենց իշխանության։ Բայց համոզված եմ, որ սա մեծ ռեզոնանս չի ունենալու։ Էս հասարակությունը կուլ տվեց ԱԺ նախագահի՝ թուրքական գործակալ լինելու էդպես էլ չհերքված (ԱԱԾ կողմից որոշակիորեն հաստատված) փաստը։ Էս հասարակությունն ամեն օր կուլ է տալիս իշխանական շոուները։ Ցանկացած պարագայում պետությունն ու հասարակությունն այլևս վերականգնվող չեն։ Առավելագույնը, որ կարող է լինել նոր հասարակության ձևավորումն է։ Իսկ դա քիչ է կախված ներքին գործոններից։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Էն, որ ինչ-որ աշխարհաքաղաքական թեմայով լուրջ-լուրջ տրամադրվում ես գրելու, մեկ էլ հանդիպում ես ֆեյսբուքյան ամենագետների գրառումներին։ Ու էլ բան չես ուզում գրել։
Իսկ հիմա լուրջ բաների մասին։

Վաղը Մոսկվայում կհանդիպեն ՌԴ և Ադրբեջանի նախագահները։ Հանդիպումը կրեմլյան ռելիզում ներկայացվում է որպես ռուս-ադրբեջանական բանակցություններ։ Շեշտադրումը հետևյալն է. «Предполагается рассмотреть ключевые вопросы дальнейшего укрепления российско-азербайджанских отношений стратегического партнёрства с акцентом на торгово-инвестиционное и гуманитарное сотрудничество»։ «Торгово-инвестиционное сотрудничество»-ն («առևտրա-ներդրումային համագործակցություն») տվյալ կոնտեքստում վերաբերում է Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը։
Սա նշանակում է, որ հատկապես սեպտեմբերին մոտ, երբ ՌԴ-ում կկայանան խորհրդարանական ընտրությունները, Ռուսաստանն ակտիվացնելու է եռակողմ հայտարարության կետերը կյանքի կոչելու փորձերը։ Ավելի շատ է խոսվելու «միջանցքի» ու Հայաստանի կողմից «ցավոտ զիջումների» մասին։ Ընդ որում՝ հիմա Ռուսաստանը ստիպված է մի քանի ճակատով միաժամանակ ակտիվ ռազմաքաղաքական գործունեություն ծավալելու. ինչպես սևծովյան հատվածում, այնպես էլ Հարավային Կովկասում և Աֆղանստանին սահմանակից Միջին Ասիայում։
«Բանակցել՝ միաժամանակ կրակելը» հին ավանդույթ է, էդ թվում՝ Ադրբեջանի պարագայում։ Այսօր Մոսկվայում Ալիևը հանդիպելու է Պուտինին։ Ես գրեթե վստահ եմ, որ երեկ երեկոյան Երասխում սրված լարվածության հիմնական պատճառը հենց դա է։
Forwarded from Elbakyan's diary
ԵՐԱՍԽԸ, ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԸ

• 1930-ականներին, երբ աշխարհում տիրապետող չէին ներկայիս լիբերալ-ֆաշիստական «պոլիտկոռեկտությունը» և պատմության «խմբագրումները», հայոց գաղափարախոսներից Շահան Նաթալին ազատորեն գրում էր տողեր, որոնք այսօրվա հայացքով կարող են թվալ ռասիստական, բայց իրենց գիտական էության մեջ ճշմարիտ են։ Նա հայության 20-րդ դարասկզբի աղետի պատճառը տեսնում էր նրանում, որ մենք ճիշտ չէինք ֆիքսել մեր թշնամուն․ այն դեպքում, երբ թուրքը խփում էր ամբողջ հայ ժողովրդին, մեր կարգախոսն էր՝ «մահ սուլթանին, փաշային, կուսակալին եւ ռեժիմին»։ Ապա Նաթալին նշում է, որ միայն մեկ անգամ շտկվեց այս սխալը՝ թույլ տալով Հայաստան պետության ստեղծումը՝ «Եւ այդ եղաւ … մաքրագործումը Հայաստանի սահմաններուն մէջ, … եւ միայն անոր արդիւնքն է այսօրի հայկական մեծամասնութիւնը հողամասի մը վրայ, որ … Հայաստան է այսօր եւ Հայութիւնը` ազգութիւն»։ Խոսքը 1918-1920 թթ․-երին ՀՀ կառավարության կողմից ՀՀ ներկայիս տարածքի ապստամբ թյուրքական շրջանները ճնշելու մասին է, որի շնորհիվ Հայաստանն զգալիորեն վերահայացավ։

• Ցավոք, 1991 թ․-ին վերանկախացած Հայաստանը նույնպես թույլ տվեց այս սխալը։ Տուրք տալով դարեր, եթե ոչ մի ամբողջ հազարամյակ հայության մեջ բույն դրած կույր արևմտամոլության թարախապալարին՝ այդպես էլ հանրային հեռուստատեսությամբ Ադրբեջանի մասին «հակառակորդ»-ի փոխարեն չհնչեց «թշնամի» բառը, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման սկզբունքները մնացին անմշակ, իսկ ինքնին կարգավորումը՝ զուտ իրադրային և ոչ խորքային ռազմավարական մակարդակում։ Իսկ մեր թշնամիները խիստ հստակ դիրքորոշում ունեցան մեր հանդեպ․ Հայկական լեռնաշխարհում Հայաստան ու հայություն պիտի չլինեն։ Վերջնական նպատակակետի հստակությունը հեշտացնում է քայլքդ, ինչպես մութ երկնքում բևեռային աստղին հետևելը։ Եթե մեկ մի աստղի հետևես, մեկ ուրիշ աստղի, ապա առանցքիդ շուրջ անվերջ կպտտվես ու առաջ չգնալով՝ կդոփես տեղում։

• Այսօր Հայաստանի խնդիրների լուծման առաջին քայլը հենց այս գաղափարական իմաստավորումն է, թե ինչի համար է անկախ Հայաստանը, ինչն է արժևորում նրա գոյությունը հայության և մարդկության առաջ, ովքեր են նրա թշնամիները, և ըստ այդմ՝ դեպի ուր պետք է այն քայլի։ Ըստ ինքյան հասկանալի է, որ այս հարցերի պատասխանները չեն կարող ծնվել հարևանական համատեքստից դուրս․ եթե հարևաններդ ցանկանում են ոչնչացնել քեզ, իսկ դու ցանկանում ես զուտ բարեկեցիկ և տարեկան 5-6%-անոց աճ գրանցող ՀՆԱ-յով երկիր, ապա նորանոր պարտություններն անխուսափելի են։ Չի կարող հանցագործ թաղամասում մեծացող երեխան միայն ջութակի գնալով պաշտպանել իր պատիվն ու մարմինը, նրան մի գեղեցիկ օր անպայման «կդայաղվեն» ու կծեծեն…

• Ասվածից հետևում է, որ քանի դեռ Հայաստանն առաջին քայլով ազգային լեգենդի մակարդակում որպես Հայաստանի թշնամի չի ֆիքսել Ադրբեջան պետությունը և վերջինիս վերացումը, սեփական հովանու ներքո պատմական Առանի և Շիրվանի էթնոլեզվական բազմազանության վերականգնումը և դրանով համաշխարհային ընտանիքի հարստացումը չի սահմանել որպես նպատակ, «երասխները», «կութերը», «տեղերը», «ոսկեպարները» չեն դադարելու․ անհնար է պայքարել հետևանքի դեմ՝ առանց առերեսվելու սկզբնապատճառին։ Իսկ սկզբնապատճառն այն է, որ Ադրբեջանը հստակ նպատակ ունի վերացնել Հայաստանը և հայությունը, իսկ Հայաստանը և հայությունը դեռևս նպատակ չունեն, եթե ունեն էլ, ապա հազիվ թե այլ բառով կարելի է դա բնութագրել, քան ժողովրդական «յոլա գնալ»-ն ու «էսօրվա օրով ապրել»-ը։

• Ու եթե գրվածը ձեզ ֆանտաստիկ ցնդաբանություն է թվում, ապա կարող եք ծանոթանալ համաշխարհային պատմության մեջ իրականություն դարձած բազում «ցնդաբանությունների»՝ սկսած Իսրայել պետության ստեղծմամբ, վերջացրած 1988 թ․-ին Արթուր Մկրտչյանի հորդորներով, որ պետք է մինչև Արաքսի ափ ազատագրել։ Այդժամ կհասկանաք, թե ինչու է Հովհաննեսի ավետարանն սկսվում «Ի սկզբանէ էր Բանն» խոսքերով, քանզի նախ ծնվում են միտքն ու գաղափարը, հետո նյութականանում դրա առարկայական ձևերը…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Եթե Հայաստանի պարագայում Պուտինն օգտագործել էր «ցավոտ որոշումներ» արտահայտությունը, ապա Ալիևի հետ հանդիպմանը նա շեշտը դրել էր «բարդ որոշումների» վրա։ Հետաքրքիր է, թե խոսքն ի՞նչ բարդ ու կոմպրոմիսային որոշումների մասին է։ Ի՞նչ կոմպրոմիսի է գնացել Ալիևը այն դեպքում, որ փաստացի կա մեկ զիջող կողմ և դա Հայաստանն է։
Մինչ Երևանում Երասխ են քննարկում, Երևանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու երկու կմ հողատարածք հանձնում են թշնամուն։
Forwarded from Times.am
Մեկ ձեռքով կրակում են, մյուսով՝ նոր հողեր հանձնում Ադրբեջանին

Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ Ներսես Շադունցը նախօրեին հայտարարել է, որ երկու օր առաջ ինչ-որ եռակողմ բանակցություններ են եղել, որից հետո ՀՀ ինքնիշխան տարածքի մի հատված՝ մոտ երկու կիլոմետր խորությամբ, հանձնվել է Ադրբեջանին։

Ըստ Շադունցի, թշնամուն հանձնված հողերը պատկանում էին գյուղացիներին, որոնք չեն էլ իմացել, որ իրենց հողատարածքներն արդեն հանձնված են Ադրբեջանին։

Վերոնշյալ բանակցությունների մասին հայկական կողմը որևէ պաշտոնական տեղեկություն չի հայտնել հանրությանը։ Ըստ ամենայնի, ՀՀ իշխանությունները պարզապես օգտվել են այն հանգամանքից, որ ժողովրդի ուշադրությունը կենտրոնացած էր Նախիջևանի ուղղությամբ տեղի ունեցող զարգացումների վրա, և այդ «աղմուկի տակ» Սյունիքի ևս մեկ կտոր փոխանցել թշնամուն։

Ահա և ստացվում է, որ մեկ ձեռքով կրակում են իրար վրա, իսկ մյուս ձեռքով՝ հողեր հանձնում Ադրբեջանին։ Ահա այսպիսի «ներդաշնակություն»...
Forwarded from Mtqaran Diary
2 миллиарда долларов – такую сумму собрала краудфандинговая платформа Patreon, созданная для поддержки творческих объединений их поклонниками. «@Mtqaran Academy» таких средств пока не ищет, но для качественного контента и регулярных выпусков также нуждается в постоянной финансовой подпитке. Поэтому мы приглашаем наших слушателей объединиться в клуб патронов на платформе Patreon с минимальным ежемесячным платежом в 5$.

Теперь скорость развития «@Mtqaran Academy» во многом будет зависеть именно от вас!

P.S. Для нас принципиально важно сохранить бесплатный доступ к знаниям для всех желающих, поэтому подчеркиваем, что вступление в клуб патронов и донаты – дело добровольное.

📥 https://www.patreon.com/mtqaran

Просим максимально распространить эту публикацию. Спасибо.
Նախկին ԽՍՀՄ երկրներում բջջային ինտերնետի (միջինացված) արագության ռեյտինգում Հայաստանը 7-րդն է, իսկ առաջինը՝ Էստոնիան, չնայած դանդաղաշարժ էստոնացիների մասին ռուսական կարծրատիպին :Դ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՊՆ. վերջնաժամկետ ա ներկայացնում թշնամուն, ասում, որ թույլ չի տա խախտել ՀՀ սուվերեն սահմանները։

Նույն ՊՆ-ը.
Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն էսօր ասել էր, որ Արևմուտքը փորձում է ՌԴ սահմանների մոտ «սանիտարական շղթա» ստեղծել։ Միևնույն ժամանակ, Լավրովը պնդում էր, որ թույլ չեն տա ներքաշելու Ռուսաստանին նոր սպառազինությունների մրցավազքում։ Մինչդեռ պրակտիկայում, «փափուկ ուժի» մրցավազքում Արևմուտքին ակնհայտորեն զիջող Ռուսաստանին ինչ-որ պահից այլընտրանք չի մնա, քանի որ գործընկեր երկրներում արևմտյան փափուկ ուժին որևէ կերպ համարժեք հակադարձելու ռեսուրս այս գերտերությունը չունի։ Ավելին՝ մեծ հաշվով Ռուսաստանը արդեն իսկ կորցրել է Բալկանները, թուրքական և չինական գործոնների ազդեցության ընդլայնմամբ վտանգված է ռուսական ներկայությունը Միջին Ասիայում։

Իսկ հիմա Ռուսաստանում նախընտրական շրջանում նոր սպառազինությունների մասին քարոզչական տարրերով հոլովակներ են, ավիացիոն-տիեզերական միջազգային սալոններ են կազմակերպում՝ ցուցադրելով նոր զինատեսակները։ Հաջորդ գումարման Դումայում կավելանա ուժայինների թիվը։
Կիրակնօրյա ոչ քաղաքական

ԳՈՐԾԸ ՍԻՐԵԼՈՒ, ԳՈՐԾԻՆ ՏԻՐԱՊԵՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

[Էս թեմայով առաջիկա օրերին մեր Azdakademia-յի սոց.էջերում սոց.հարցման ծավալուն արդյունքները կներկայացնենք]

Ժամանակակից աշխարհում կան կյանքի հաճույքներից օգտվելու բազմաթիվ հնարավորություններ, ինչն, օրինակ, ըստ սոցիալական աստիճանի, շատ բարդ էր 1000 տարի առաջ։ Բայց ցանկացած հաճույք արժե գումար։ Իսկ գումար հնարավոր է վաստակել՝ որևէ մասնագիտության տիրապետելու միջոցով լավ աշխատող լինելով։ Հայաստանում եթե դու փայլուն մասնագետ ես, աշխատանքն ինքը քեզ կգտնի. ինչպես ասում են՝ «սկզբից դու աշխատում ես անունիդ վրա, հետո անունդ՝ քո համար»։ Բաաայց մենք ապրում ենք Հայաստանում։ Էստեղ մարդկանց զգալի մասը ստանում է սխալ առաջին մասնագիտություն, ապա բուհն ավարտելուց կամ կիսատ թողնելուց հետո ինչ-որ դասընթացային ընկերությունում (որոնք սնկի պես օրեցօր աճում են) ստանում են երկու ամսում մասնագետ դառնալու հավաստագիր։ Բայց մասնագետ լինելու համար պետք է աճել։ Երկու ամսվա խտացված գիտելիքը չի կարող բավարար լինել։ Ու հենց էստեղ էլ սկսվում է առանց այդ էլ խիստ փոքր հայկական շուկայի միջակ մասնագիտական բումը։ Ներքին շուկայում պահանջարկ գրեթե չկա (երկու ամիսը մեկ նոր մասնագետ փնտրելը պահանջարկից չի էլի)։ Իսկ դրսի շուկայի համար անհրաժեշտ են հմտություններ, լեզվի իմացություն, անընդհատ սովորելու ձգտում։ Ու էստեղ էլ հայկական մասնագետների զգալի մեծամասնության խնդիրն է առաջին պլան գալիս։ Առանց անդադար սովորելու, եղած գիտելիքով բարձր վարձատրվելու ամբիցիաներ, օտար լեզվի ոչ բավարար իմացություն, սեփական որակների վրա աշխատելու հարցում ծուլություն, կոմպլեքսավորվածություն։ Արդյունքում՝ կա՛մ նորից այլ մասնագիտություն, կա՛մ նույն մասնագիտության մեջ կարճատև աշխատանքային փորձեր տարբեր փոքր ու միջին ընկերություններում։ Նման իրավիճակում բնականաբար ո՛չ նորմալ ու կայուն վարձատրություն կլինի, ո՛չ էլ աշխատանքը կսիրվի։ Ու էդտեղից էլ անբավարարվածության մեծ դոզա հայկական միջավայրում։
Հայաստանի ԱԳ նախարարությունը (էդպիսի կառույց էլ կա դեռ) անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարարի մեղադրանքներին։ Մի բառով՝ զավեշտ։ Հայկական արտգործնախարարությունից նեղսրտում են, որ Ադրբեջանը. ա) չի կատարում ռազմագերիներին վերադարձնելու «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, բ) մտել է ՀՀ սուվերեն տարածք և դուրս չի գալիս, գ) չի ճանաչում Արցախը որպես «տարածքային միավոր»։

Առաջին երկու կետին բազում առիթներ եղել են անդրադառնալու, բայց այն, որ պատերազմի ընթացքում այդպես էլ Արցախի անկախությունը չճանաչած Հայաստանի արտաքին գործոց գերատեսչությունը (կամ՝ «տնազը») բողոքում է, որ Ադրբեջանը չի ճանաչում Արցախը որպես «տարածք»… այսինքն՝ փաստորեն, Հայաստանը պաշտոնապես Արցախը դիտարկում է որպես վիճելի տարածք։ «Արցախը Հայաստան է և վերջ» ասող վարչապետի իշխանության ցինիզմի սահմանները տիեզերական չափերի են։
Ինձ համար ակնհայտ է մեկ բան. այս իրավիճակում մենք պարտված ենք։ Գործընթացին նոր չէ, որ լուռ հարմարվել են և՛ եկեղեցին (հոգևոր իշխանությունը), և՛ բանակը (ռազմական իշխանությունը), և՛ քաղաքական ընդդիմությունը։ Իսկ քանի դեռ չկա պետական սահմանները վերջնական հաստատող պայմանագիր, Ադրբեջանը (անկախ նրանից՝ պայմանավորված, թե ինքնագլուխ) պարբերաբար տարբեր ուղղություններով փորձել և փորձելու է խորանալ ՀՀ տարածք։ Սա շատ պարզ խնդիր է. կարևոր ռազմավարական/մարտավարական հատվածներում առաջ գալով՝ բանակցությունները սկսել առավել շահեկան դիրքերից։ Էնպես չի, որ Ադրբեջանն առաջին երկիրն է աշխարհում, որ նման մեթոդներով է պատերազմում։