This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Չինաստանում ոստիկանները դիմակ չկրելու համար շատ քաղաքավարի վերաբերմունք են ցուցաբերում քաղաքացու հանդեպ 🤔
Ուրեմն, ՀԱՊԿ-ից ասում են, որ չեն միջամտելու։ Հայաստանի իշխանությունները, չնայած հենց իրենք էին, որ չեն դիմել համապատասխան հոդվածով, շանտաժ պարունակող մեսիջներ են ուղարկում։ Անմիջապես տեղեկություն է տարածվում, որ Փաշինյանը այցելելու է Մոսկվա (ակամայից հիշեցի նախկինում «ներկաների» հեգնանքը երկրի ղեկավարների մոսկովյան հաճախակի այցերի շուրջ)։
Երեկ թելեգրամում գրել էի, որ օրակարգում առաջին հարցը Հայաստանում ռուսական զորքերի ընդլայնման հարցն է լինելու։ Այսօր էլ այդ մասին գրել էր «Ժողովուրդը»։
Ըստ իս, գործընթացը այնպիսի փուլում է, որ փաստացի մետրոպոլիա Ռուսաստանը իր դոմինիոնի տարածքում, բացի սեփական ներկայությունից, առանձնապես կարիք չունի լրացուցիչ ներգրավվածության։
Ի՞նչ է ստացվում.
🔲 Երկրի իշխանությունները թուրքական կողմնորոշում ունեն։
🔲 Հայաստանի սահմանների զգալի մասը կա՛մ պաշտպանված չէ, կա՛մ վերահսկվում է ռուսական ԱԴԾ սահմանապահների կողմից։
🔲 Արցախում ռուսական զորքեր են։
🔲 Երկրի բնակչությունը, որի նախնիները դարերով պայքարել են պետականության համար, որևէ էմոցիա չունի պետականության կորստի հանդեպ։
🔲 Ռազմական վերնախավը… ծաղրածուին հոտնկայս ողջունողից ի՞նչ վերնախավ։
🔲 Տնտեսական վերնախավը ինչպես եղել է մեծապատիվ աղա-մանր վաճառական, էդպես էլ մնացել է։ Մեծ հաշվով, 18-ի իշխանափոխությունը սոցիալ-աղանդավորական էր նաև էս խավի ջանքերով։
Արձանագրենք. մենք կամա թե ակամա կախված ենք Ռուսաստանից։ Իսկ թե այդ կախվածությունը որքան կխորանա…

Հայաստանի անինքնիշխանության և նոր ռուսականացման մասին
Հայաստանում ցանկացած ձախողման համար առանձին խմբերի մոտ մեղավորները տարբեր են։ Մեկի մոտ մեղավորը «նախկիններն են», երկրորդը առաջինի ագրեսիվությամբ մեղադրում է «անհայրենիք ժողովրդին», երրորդը՝ ռուսներին և կամ թուրքերին, գիտնական-չորրորդը՝ էլիտային։
Երբ խոսում ենք պետությունից, պիտի նախ հասկանալ, թե ինչի համար է այն մեզ պետք։ Գլոբալ առումով պետությունը, ինչպես և հնուշ ցեղը/տոհմը, ընդհանուր հակառակորդի/թշնամու դեմ հավաքական, միավորված պաշտպանվելու գործիք է։ Եվ որպեսզի պետությունը գոյատևի, այն հարատև պայքար պիտի մղի, առաջին հերթին, հանուն ռեսուրսների։ Շա՜տ վաղնջական ժամանակներից ցանկացած պատերազմի խնդիրը ռեսուրսներն են՝ լինեն բնական պաշարները, ջրային, մարդկային, թե տրանսպորտային։
Բայց որպեսզի էդ գործիքն անխափան աշխատի, պետք է սարքին լինեն դրա մեխանիզմները, օրինակ՝ «Կրթությունը=Տնտեսությունը=Բանակը»։ Այս երեքում առաջինի խնդիրը երկրորդի ճշգրիտ աշխատանքին նպաստելն է, վերջինի խնդիրն էլ՝ երկրորդի համար հնարավորինս շատ «шестеренка» (ռեսուրս) ապահովվելը կամ դրանք պաշտպանելը, որ երկրորդը անխափան աշխատի։
Ինչպես տեսնում եք, կենտրոնական դերն ամեն դեպքում տնտեսությանն է։ Իզուր չի, որ պետության ներսում ցանկացած ցնցումների, հեղափոխության խորքային պատճառը սոցիալականն է. այդպես էր նաև 2018-ին։ Թեև համակարգի մեջ այս երեքն իրար փոխկապված են և իրարից փոխկախված։
Մեր երկրում նշածս երեքից ոչ մեկն էլ չի սարքին չի եղել։ Եթե պետության կենսունակության համար բավարար հիմքեր չունես, դառնալու ես առավել ազդեցիկ մեկ ուրիշի վասալը։ Սա հին, բազմիցս ապացուցված իրողություն է։
Բողոքենք-չբողոքենք, փաստն այն է, որ հավաքական հայությունը սեփական պետության ամրության համար գործնականորեն և հետևողականորեն համակարգային քայլեր չի արել, այդ թվում՝ սփյուռքի մարդկային և ֆինանսական ռեսուրսների ճշգրիտ կառավարմամբ ներդրումներն ապահովվելու, տեղական մեծահարուստների (մեծապատիվ աղաների) գումարները մոլերից և (օնլայն-)կազինոներից հանելու և կրթության ու գիտության մեջ ուղղորդելու։
Ինչ վերաբերում է ռուսական ռազմական ներկայության ընդլայնմանը, դա անխուսափելի է, բայց նաև չի նշանակում, թե դա է փրկությունը։ Ինքնիշխանությունը կորցնելիս ի՞նչ էական է, թե ում առաջ ես վիզդ ծռում, եթե վիզդ միևնույն է՝ ծուռ է։

Հայոց լեզվի ու գրականության ընդունելության քննություններին մասնակցողների 46.9%-ը չի հաղթահարել անցողիկ շեմը (20-ից 8 բալ): Սա… սա կատաստրոֆա ա։
Ի՞նչ են դառնալու էդ 47%-ը։
Տաքսի՞ստ։ Մատնահարդա՞ր։
Չէ, կատաստրոֆա չի նրա համար, որ էդքան մարդ չի հաղթահարել շեմը։
Աղետ ա, որովհետև դպրոցներում բացարձակ չեն զբաղվում կրթությամբ։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
Հայոց լեզվի ու գրականության ընդունելության քննություններին մասնակցողների 46.9%-ը չի հաղթահարել անցողիկ շեմը (20-ից 8 բալ): Սա… սա կատաստրոֆա ա։ Ի՞նչ են դառնալու էդ 47%-ը։ Տաքսի՞ստ։ Մատնահարդա՞ր։ Չէ, կատաստրոֆա չի նրա համար, որ էդքան մարդ չի հաղթահարել շեմը։…
Նախարարությունը պարզաբանում ա ներկայացրել, ըստ որի՝ էդ տվյալը վերաբերում էր միասնական քննության երկրորդ փուլին, որին մասնակցել էին 98 դիմորդ։ Իսկ առաջին փուլին հայոց լեզվի քննություն հանձնել էր 4005 դիմորդ, որից շեմը չի հաղթահարել 13%-ը։
Սփոփեցին :Դ շատ վատ չի, ուղղակի վատ ա։
Սփոփեցին :Դ շատ վատ չի, ուղղակի վատ ա։
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Նոր» ոստիկանները գործի մեջ. ինչպես որ երկրի վիճակը
Մինչ ԱՄՆ-ում պատրաստվում են պայքարել ներքին «չարի առանցքի» դեմ (սպիտակ ռասայի առավելությունը մնացածի հանդեպ համարվում է գլխավոր սպառնալիքներից), իսկ Ռուսաստանը փորձում է տեղավորվել չին-ամերիկյան «սառը» պատերազմով տրանսֆորմացվող աշխարհում գոնե երրորդ ուժի կարգավիճակի մեջ, Չինաստանը «մեկ գոտի, մեկ ուղի» տնտեսական գաղափարի իրագործման նպատակով բավական ակտիվ քաղաքականություն է վարում։
🔳 Նախ, մինչ թալիբները Մոսկվայում խոստացել են «պայքարել «ԻՊ» և նարկոթրաֆիկի դեմ (ըըը) և չսպառնալ ՀԱՊԿ անդամ միջինասիական երկրներին», ՉԺՀ-ից այց են նախապատրաստում Աֆղանստան առաջիկա շաբաթվա ընթացքում։
🔳 Չինաստանին թալիբները համարում են գործընկեր բարիդրացիական պետություն։ Ինչը բնական է, քանի որ երբ խոսվում է ՉԺՀ մասին, առաջին ասոցիացիան տնտեսական ներդրումներն են։
🔳 Չինաստանին էլ թալիբների բարեկամությունը խիստ անհրաժեշտ է, որովհետև թշնամանքի պարագայում թալիբները կարող էին սպառնալ «մեկ գոտու» անվտանգությանը։
🔳 Չինացիները խնդիրն այժմ ամեն կերպ ապահովագրելն է իրենց տնտեսական շահերը ցանկացած սպառնալիքից։
🔳 Ընդ որում՝ այս նպատակով նրանք բանակցելու են բոլորի հետ։ Օրինակ, ՉԺՀ դեսպանը հանդիպում է ՀՀ երրորդ նախագահին, ով հետո նաև կուսակցության շրջանակում մասնակցում է ՉԿԿ նախաձեռնած գագաթնաժողովին, զուգահեռ չինացիները պայմանավորվածություններ են ձեռք բերում Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
🔳 Ցավոք, իհարկե, մեր պարագայում հազիվ թե ներկա փուլում որևէ առարկայական առաջընթաց գրանցվի։ Եվ դրա պատճառներից մեկն էլ այն է, որ այս պահին Հայաստանի սուբյեկտայնությունը բառացիորեն Մոսկվայում է։ Հայաստանի շահերը, առանց այդ էլ սեփական իշխանությունների ջանքերով, առանձնապես մանևրելու տեղ չունեն, ներկա պայմաններում՝ առավել ևս։

Կրեմլի կայքում հրապարակվել է ՌԴ նախագահ Պուտինի հոդվածը Ուկրաինայի մասին։ Ավելի ուշ առանձին կետերով կանդրադառնամ։
Ֆեյսբուքի ֆիդի սքրոլից հետո պատրաստվում էի արդեն խոստացածս Պուտինի նամակին անդրադառնալ, ու հանդիպեցի էս նկարին։
Տեղադրողը գրել է, որ նկարում մարդիկ Իրանից եկողներից են։ Վերնաշապիկի վրայի դրոշից կարելի է ենթադրել, թե որ շրջանից են։ Իհարկե, կարող են և սովորական քաղաքացիներ, բայց և կասկած չունեմ, որ սրանց մեջ կան նաև այլ նպատակով Հայաստան ժամանողներ։
Էս ամենն էն մասին է, որ պետք չէ կարծել, թե պատերազմից հետո ամեն ինչ վերջացել է։ Թշնամին դեռ աշխատում է, մենք դեռ թմբիրում ենք։
Տեղադրողը գրել է, որ նկարում մարդիկ Իրանից եկողներից են։ Վերնաշապիկի վրայի դրոշից կարելի է ենթադրել, թե որ շրջանից են։ Իհարկե, կարող են և սովորական քաղաքացիներ, բայց և կասկած չունեմ, որ սրանց մեջ կան նաև այլ նպատակով Հայաստան ժամանողներ։
Էս ամենն էն մասին է, որ պետք չէ կարծել, թե պատերազմից հետո ամեն ինչ վերջացել է։ Թշնամին դեռ աշխատում է, մենք դեռ թմբիրում ենք։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Կրեմլի կայքում հրապարակվել է ՌԴ նախագահ Պուտինի հոդվածը Ուկրաինայի մասին։ Ավելի ուշ առանձին կետերով կանդրադառնամ։
Պուտինի հոդվածի մասին.
🔳 Սկսենք նրանից, որ «ընդհանուր պատմական անցյալ-մեկ պատմական հայրենիք» կոնցեպտով այս հոդվածը նկարագրում է ոչ միայն ռուս-ուկրաինական հարաբերությունները, այլև բնութագրում է Ռուսաստանի և նախկին Ցարական Ռուսաստանի տարածք, ապա ԽՍՀՄ կազմում որպես ձևական անկախությամբ միավոր հանդիսացող երկրների ներկայիս փոխհարաբերությունները։
🔳 Վ. Պուտինը հոդվածում շեշտադրում է անում պատմական անցյալին։ Մի բան, որն անելու համար հայկական կողմին հաճախ հեգնում կամ սաստում էին հենց նույն ռուսական փորձագիտական-քաղաքական շրջանակները։
🔳 Թե՛ Լավրովի, թե՛ Պուտինի հոդվածներում առկա է առավելապես հուզական-նոստալգիկ հուշագրություն երբեմնի գերտերության ազդեցության մասին, քան հստակ գործողություններ հուշող վերլուծական։
🔳 Պուտինը մեղադրում է բոլշևիկներին սահմանների կամայական գծագրման համար։ Այդ գծագրումները մեծ գլխացավանք են ռուսական ազդեցության համար և դրա վկայությունն է նաև Հայաստանի ու Ադրբեջանի դեմարկացիա-դելիմիտացիայի գործընթացը։

Forwarded from Elbakyan's diary
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՀՀ ԴԵ-ՖԱԿՏՈ ՂԵԿԱՎԱՐԻՆ
• Օրերս Տավուշին և ամբողջ ՀՀ-ին սպառնացող վտանգի մասին իմ հանգամանալից գրառումը, որով զգուշացնում էի, որ «gps»-ային սահմանաբաժանման դեպքում Հայաստանը վերջնական շրջափակման մեջ է ընկնելու, արձագանք է գտել նաև ադրբեջանական դաշտում։
• Այսպես՝ Միլլի մեջլիսի բազմամյա պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն շտապել է քննադատել ինձ և պաշտպանել ՀՀ դե-ֆակտո ղեկավարին՝ ասելով․ «Հայաստանում ջախջախված քաղաքական ուժերը շարունակում են քարոզչական պայքարը (sic!)։ Խոսքի առարկա «քաղաքագետի» բարբաջանքներն ընդամենը հերթական մեղադրանքն են Փաշինյանի հասցեին, իբր նա կապիտուլյացվում է, մինչդեռ խոսքն ընդամենը տակավին սովետական շրջանում հաստատված քարտեզների հիման վրա սահմանագծի անցկացման մասին է»։ Նկատե՛ք ՀՀ դե-ֆակտո իշխանությունների և ադրբեջանցի պատգամավորի խոսույթի կատարյալ նույնությունը, որ դրսևորվում է ինչպես ազգային ներհայեցողությամբ մարդկանց քաղաքական պիտակ կպցնելու, այնպես էլ ասվածը սուտ որակելու մեջ։ Այնուհետև՝ Ռ․ Մուսաբեկովը «լոլո է կարդում», որ կատարվելիքը կնպաստի լարվածության լիցքաթափմանը և այլն։
• Կարծում ենք՝ այսօրինակ փաստերը մի ավելորդ, բայց և խոսուն վկայություն են ՀՀ դե-ֆակտո իշխանությունների՝ պարտվողական ու կոլաբորացիոնիստական էության և թուրք-ադրբեջանական աշխարհի առաջ ծնկած լինելու մասին։ Փաստացի նրանց՝ որպես հավաքական սուբյեկտների, շահերի ու տեքստերի նույնությունը նշանակում է նրանց էության և նպատակների նույնություն։

https://bit.ly/2VIc13J
Չինական խոշոր ընկերությունների հաջողությունների հիմնական պատճառներից մեկը աշխատակիցների արտաժամյա աշխատանքն է։ Օրինակ, աշխատում են օրական միջինում 12 ժամ, ամիսը՝ ոչ պակաս, քան 300 ժամ։ Արդյունքում բազմաթիվ դեպքեր կան ինքնասպանությունների, հյուծումից ու գերհոգնածությունից մահերի։

Telegraph
Չինական «երրորդ աչքը». երբ առաջընթացը զոհեր է պահանջում
Չինական խոշոր IT-ընկերություններում գործում է Դի Սան Ցզի Յան («երրորդ աչք») հսկողության համակարգ։ Այն տվյալներ է ստանում աշխատակիցների համակարգիչների և օֆիսային տեսախցիկներից, որպեսզի որոշվի, թե ո՞վ է արժանի աճի, իսկ ու՞մ պետք է հեռացնել աշխատանքից։ «Երրորդ…
Ալբերտիչ | հեղինակային ալիք
https://bit.ly/2VIc13J Չինական խոշոր ընկերությունների հաջողությունների հիմնական պատճառներից մեկը աշխատակիցների արտաժամյա աշխատանքն է։ Օրինակ, աշխատում են օրական միջինում 12 ժամ, ամիսը՝ ոչ պակաս, քան 300 ժամ։ Արդյունքում բազմաթիվ դեպքեր կան ինքնասպանությունների…
Չինաստանում խոշոր ընկերությունների սկսնակ աշխատողները ստանում են ամսական միջինում 3000-5000$ աշխատավարձ, բայց փոխարենը՝ աշխատում են շաբաթական նվազագույնը 60 ժամ, եթե բախտները բերի՝ մի օրն էլ հանգստյան համար. ընդ որում՝ աշխատանքի համար անցնում են հարցրազրույցների ու թեստերի մի քանի փուլ, հետևաբար՝ պիտի ունենան որոշակի գիտելիքների մակարդակ։
Հայաստանում ցանկացած սկսնակ մասնագետ, նույնիսկ՝ փոքր ու միջին ընկերությունում աշխատանքի անցնելիս, ունենում ա չինական խոշոր կորպորացիայում աշխատող մասնագետի ախորժակ, ընդ որում՝ հայաստանցի սկսնակի գիտելիքների մակարդակը մի քանի անգամ զիջում ա իր կողմից ակնկալվող աշխատավարձի չափին։

Video
Նոր վերադասավորումների ֆոնին մեր տարածաշրջանին առնչվող միաժամանակյա երկու գործընթաց է ընթանում այժմ։
1️⃣ Մի կողմից, Արևմուտքը Թուրքիայի միջոցով ու հայաստանյան ռուսաֆոբ իշխանությունների ձեռամբ Ռուսաստանին տարածաշրջանից վերջնականապես հանելու պրոցես է ձեռնարկել։ Չհաշված օրեցօր ավելացող չինական գործոնը։
2️⃣ Մյուս կողմից, բավականին թույլ հիմքեր ունեցող, բայց ոչ այնքան, որքան սովետիզացված Ռուսաստանինը, ՌԴ-ն շատ զգույշ և դանդաղ գործընթաց է մեկնարկել նախկին ԽՍՀՄ երկրների շրջանում ԵՄ ձևաչափին մոտ («միասնական պետության») պետությունների դաշինք ձևավորելու ուղղությամբ։ Ընդ որում՝
— գալիք հունվարին ուժի մեջ կմտնի Բելառուսի հետ դաշինքը,
— Հայաստանում Ռուսաստանը մեծացնում է ռազմական ներկայությունը (չգիտեմ, թե ինչի՞ են մարդիկ համոզված, որ դրանից հետո Ռուսաստանին Հայաստանից հանելը երեք մատի ճտտոցի հարց է),
— դեռևս միայն հոդվածի մակարդակով ակնարկ է արվել ռուս-ուկրաինական ընդհանուր անցյալի մասին։
Զուտ փաստերի գնահատման առումով միանշանակ է, որ առաջին գործընթացը շատ ավելի ամուր հիմքերի վրա է թվում, քան երկրորդը։ Սա ամենևին չի նշանակում, որ երկրորդի ռեալիզացումը անհնարին է (առնվազն կարելի է հիշել իրավիճակը Ռուսաստանում 1917-1920թթ. և դրան հաջորդած գործընթացները, այդ թվում՝ մեր տարածաշրջանում): Ամեն դեպքում երկու գործընթացն էլ Հայաստանի համար չեն կարող որևէ պարագայում լինել բարենպաստ, քանի որ և քանի դեռ Հայաստանում քաղաքական իշխանությունը կենտրոնացած է պետական շահով չառաջնորդվող արկածախնդիրների ձեռքում։ Ցանկացած սցենարի ռեալիզացումը նշանակում է Հայաստանի սուբյեկտայնության ավարտ և դա անխուսափելի է։

Վերջերս էլ ավելի եմ խորացել հայաստանյան կրթական համակարգի, մասնագիտության ընտրության, երկրորդ ու երրորդ մասնագիտություն ունենալու տենդենցներին։ Եթե պետք լինի բնութագրել, երևի կկարողանամ բավարարվել նույնիսկ ռուսերեն մեկ բառով՝ «⭐+եց»։
Քանի դեռ մենք ունենք բացարձակ քաոս նրանում, ինչ վերաբերում է մասնագիտության ընտրությանը… վերջերս հարցում էինք արել «մասնագիտության ընտրության վրա ազդող գործոնների մասին»։ Հարցերը քիչ էին՝ մոտ տասնյակի հասնող, ուստի բնականաբար պատկերը իրականից մի փոքր տարբերվում է, բայց հարցերի պատասխաններից, նշված գործոններից, չաշխատելու կամ ոչ առաջին մասնագիտությամբ աշխատելու պատճառներից ինձ մոտ արմատավորվեց համոզմունքը, որ մեր երկրում մարդիկ ագրեսիվ են նաև այն պարզ պատճառով, որ մեծ մասը չի սիրում այն գործը, որով զբաղվում է։ Ու էն պատճառով, որ մասնագիտության պահանջարկը ձևավորում է ոչ թե պետությունը, այլ հասարակությունը, միջավայրը։ Իսկ հասարակությունը պետությունից անջատ է։ Միջավայրը մարդկանց հարկադրում է, որ ընտրեն էնպիսի մասնագիտություն, որը ենթադրում է՝ բարձրագույն կրթության առկայություն, մասնագիտության պրեստիժ (բայց, օրինակ, զգալի մասին արդեն աշխատանքի անցնելիս ավելի շատ հետաքրքրում է ոչ թե գործատուի հեղինակությունը, այլ նրա առաջարկած աշխատանքային պայմանները… փողն էլի)։
Համոզված եմ, որ հետազոտությամբ կպարզվի, որ իրավաբանի կամ տնտեսագետի պահանջարկ պետությունը (այդ թվում՝ մասնավոր սեկտորը) շատ ավելի քիչ ունի, քան ամեն տարի բուհերի տված շրջանավարտների թիվն է։

Ըստ «Նյու Յորք Թայմսի» լրագրող Քրիս Հեջեսի՝ մարդկության պատմության վերջին 3.400 տարում խաղաղ են եղել միայն 268 տարին, ժամանակահատվածի 92%-ն էլ՝ համապատասխանաբար պատերազմում։ Ու էական չի, որ հոդվածը գրվել է դեռ 2003-ին։ Վերջին 20 տարում գրեթե բան չի փոխվել։
Էնպես որ խաղաղության մասին լավ կլինի վերջնական մոռանանք։ Խաղաղությունը միայն թշնամու մեջ վախ սերմանելով է հնարավոր, դա էլ այնքան ժամանակ, քանի դեռ թշնամին թույլ է։ Մնացյալը լիրիկա է և մանկամտություն։