Ալբերտիչ | հեղինակային ալիք
409 subscribers
354 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
加入频道
Հ1-յան Հայաստան՝

Երբ էնքան ես շտապում «ապագա կա» լոգիկայի մեջ «լավ լուր» հրամցնելու, որ գրաֆիկա ես սարքում՝ սիրուն երևա։ Իսկ գրաֆիկդ, որտեղ 1.082մլրդ/արտահանում < 1.777մլրդ/ներմուծում, մի փոքր լրիվ այլ բանի մասին է վկայում։
Դիմակ կրելու, պատվաստումների թեման թե՛ մեր մոտ, թե՛ Ռուսաստանում միանշանակ չի ընդունվում։ Թեև եթե Հայաստանում թեման չդարձավ նախընտրական քարոզչության մաս, ապա Ռուսաստանում այն ակտիվ օգտագործում են։

Ինչպես և Հայաստանում էր, Ռուսաստանում էլ նախընտրական շրջանում զգալի է ընտրազանգվածի չկողմնորոշված հատվածը։ Դրանից ձայներ տանելու համար որպես միջոց որոշ կուսակցություններ փորձում են օգտագործել պատվաստումների թեման։ Օրինակ, կոմունիստները (ՌԴԿԿ-ն) փորձում են իրենցով անել պատվաստումների դեմ հանդես եկողներին՝ антипрививочник-ներին։ Իսկ «Յաբլոկո» կուսակցությունից նշում են, որ պատրաստվում են ազդել, որպեսզի Դումայում ընդունվի օրենք, որը հնարավորություն կտա պատվաստվել նաև ոչ ռուսական արտադրության վակցինայով՝ հղում անելով իբր երիտասարդության շրջանում Pfizer վակցինայի հանդեպ դրական վերաբերմունքին։

Հ.Գ. Դեռևս ֆեյսբուքյան գրառումների մակարդակում լուրեր կան, թե Հայաստանում պատրաստվում են սեպտեմբերից խստացնել իրավիճակը։ Վստահ եմ, որ Հայաստանում պատվաստումների պարտադիրությունը բողոքի ալիք է բարձրացնելու։ Այն, որ պատվաստումները զուտ առողջապահական հարթության հարց չեն, ակնհայտ է։ Հետաքրքիր է, այս իմաստով, արդյո՞ք, օրինակ, ընդդիմությունը կկարողանա ճիշտ կառավարել բողոքի ալիքը…
https://yangx.top/times_am/1251

Ըստ երևույթին, Մոսկվայում հիմնական օրակարգը կլինի երկու հարցի շուրջ.
1) Հայաստանում ռուսական ռազմաբազայի ընդլայնումը,
2) Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի դեմարկացիա-դելիմիտացիան և հետագա պայմանագրի կնքումը։

Այդ ֆոնին այսօր Վերին Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները հրահրել են փոխհրաձգություն, որի արդյունքում հայկական կողմից կա մեկ թեթև վիրավորում ստացած զինծառայող։ [«Նախկինների» օրոք Ադրբեջանում էդպիսի սովորույթ կար՝ տարածաշրջանի վերաբերյալ կարևոր հանդիպումների նախօրեին սադրանքներ էին հրահրում]
Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը նախաձեռնել է կուսակցությունների համաշխարհային գագաթնաժողով, որին մասնակցում են 160 երկրներից 500 կուսակցությունների առաջնորդներ և ավելի, քան 10.000 կուսակցականներ։ Հայաստանից, որքան հասկանում եմ, մասնակցում է ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։
Հայկական ինչ-որ լրատվական, որքան հասկանում եմ «ՀԺ»-ոտ ԶԼՄ, հարցազրույց է արել հայտնի ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ։
Նախ, հարցերից ու դրանց պատասխաններից մի քանիսը:

— Այն փաստը, որ Ադրբեջանական զորքերը արդեն 2 ամիս է Հայաստանի տարածքում են ոչի՞նչ չի նշանակում։ Դո՞ւք էլ եք ՀԱՊԿ գլխավոր քարտուղուրի պես կարծում, որ դա զուտ միջադեպ է։ Իսկ ո՞ւր մնացին ՀԱՊԿ պարտավությունները։
— Դուք եք այդպես կարծում, որ ադրբեջանական զորքերը Հայաստան են մտել։ Ադրբեջանն էլ հակառակն է կարծում։ Դրանք վիճելի հարցեր են, որոնք պետք է կարգավորվեն։ Չկա փաստ, որ Ադրբեջանը զինված ագրեսիա է ցուցաբերել ՀՀ սահմանների նկատմամբ։ Ի՞նչ ՀԱՊԿ, ի՞նչ կապ ունի ՀԱՊԿ-ը։ Դուք չեք կռվում, ուզում եք, որ ձեր փոխարեն ուզբեկնե՞րը կռվեն։ Դուք հիշո՞ւմ եք՝ երբ բարձրացրեցիք ՀԱՊԿ-ին դիմելու հարցը։

— Ինչպե՞ս թե՝ փաստ չկա։ Հայ-ադրբեջանական սահմանին գրեթե ամեն օր կրակոցներ են հնչում, զոհ ունենք այդ հատվածում, գերեվարման դեպքեր եղան։
— Ես ասում եմ, Դուք եք այդպես կարծում։ Ադրբեջանն էլ հակառակն է կարծում։ Դրանք վիճելի հարցեր են, հստակություն է պետք։ Կրկնում եմ՝ չկա փաստ, որ Ադրբեջանը զինված ագրեսիա է ցուցաբերել ՀՀ սահմանների նկատմամբ։

— Ուզում եք ասել՝ ՀԱՊԿ-ը բացարձակ անելիք, պարտավորություն  չունի՞ Հայաստանի նկատմամբ։

— Բացարձակ։ Ոչ մի պարտավորություն չունի։ Դուք կամք չունեք խնդիրները ինքնուրույն լուծելու և պետք չէ ձեր պարտավորությունները ուրիշի վրա բարդել և խնդիրներ ստեղծել հենց ՀԱՊԿ-ի համար։ ՀԱՊԿ-ը հիմա զբաղված է կենտրոնական Ասիայում անվտանգության ապահովմամբ։ Տեսեք՝ ինչպես են այնտեղ աշխատում, քանի որ այնտեղ ամեն ինչ ճիշտ է, հստակ է։ Ձեր դիվանագիտությունը պետք է սկսի աշխատել, այլ ոչ թե ֆանտազիաների գիրկն ընկնեք ու խնդիրները բարդեք ուրիշների վրա։ Համաձայնագիր եք կնքել Բաքվի հետ, խոսեք Բաքվի հետ։ Ինքներդ եք որոշել ռազմագերիների դիմաց ականապատ տարածքների քարտեզներ տրամադրել։ Այս դեպքում էլ ուղիղ աշխատեք Բաքվի հետ։ Եթե ՀԱՊԿ-ի ինչ-ինչ դիրքորոշում ձեզ դուր չի գալիս, ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտ ներկայացրեք։

— Այո, Հայաստանում հիմա նման քննարկումներ կան ոչ պաշտոնական մակարդակում։ Շատերը դնում են այդ հարցը, որ Հայաստանը պետք է լքի այդ կառույցը, որը իր պարտավորությունները չի կատարում համապատասխան համաձայնագրի շրջանակներում։
— Խնդրեմ, դուրս եկեք։ Ո՞ւմ է պետք Հայաստանը առանց Ղարաբաղը։ Հայաստանը առանց Ղարաբաղի ոչ մեկին պետք չէ, այդ թվում Ռուսաստանին։ Դուք մինչև հիմա դա չե՞ք հասկացել։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Հայկական ինչ-որ լրատվական, որքան հասկանում եմ «ՀԺ»-ոտ ԶԼՄ, հարցազրույց է արել հայտնի ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ։ Նախ, հարցերից ու դրանց պատասխաններից մի քանիսը: — Այն փաստը, որ Ադրբեջանական զորքերը արդեն 2 ամիս է Հայաստանի տարածքում են ոչի՞նչ չի…
Այս հարցաշարը կազմող լրագրողը կա՛մ ոչ պրոֆեսիոնալ է, կա՛մ մանիպուլյատոր, կա՛մ երկուսը միասին։
Ի՞նչ փաստի մասին է խոսում լրագրողը, եթե Հայաստանի իշխանությունները որևէ դիմում չեն ներկայացրել ՀԱՊԿ-ը Ադրբեջանի կողմից ագրեսիայի ենթարկվելու մասին։ Կամ. ի՞նչ է արել Հայաստանը Ադրբեջանին ՀՀ սուվերեն տարածքը լքել հարկադրելու ուղղությամբ։ Օրինակ, հիշո՞ւմ եք, որ գլխավոր շտաբից վերջնաժամկետներ էին ներկայացնում մայիսին։ Էդ վերջնաժամկետները վաղուց ավարտվել են։
Ֆիքսեմ Տարասովի վերջին միտքը՝ «Հայաստանն առանց Ղարաբաղի ոչ մեկին պետք չէ, այդ թվում՝ Ռուսաստանին»։ Սա բացարձակ ճշմարտություն է, որը հանրային մակարդակում մարդկանց գիտակցության մեջ արմատավորելու հարցում պետական ապարատը թերացել է ամբողջ երեք տասնամյակ։
Ինչևէ, ես համոզված եմ, որ այս հարցազրույցի բուն նպատակը վերջին հարցն էր, որն էլ խնդիր ուներ Տարասովից կորզելու այս միտքը՝ «Խնդրեմ, դուրս եկեք (ՀԱՊԿ կազմից)»։
Էս նոր պարեկային ծառայության մեքենաների նկարազարդումը երևի հանձնարարել են խաղալիք մեքենաների դիզայն անողներին։ Չգիտեմ՝ ձեր մոտ սա ինչի տպավորություն է թողնում, բայց իմ մոտ առաջին ու միակ ասոցիացիան ոչ մի կերպ կապ չունի անվտանգության հետ. ընդամենը՝ խաղալիք մեքենա 🤔
Փաստորեն, սենց ասոցիացիա էլ կա 🧐
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Չինաստանում ոստիկանները դիմակ չկրելու համար շատ քաղաքավարի վերաբերմունք են ցուցաբերում քաղաքացու հանդեպ 🤔
Ուրեմն, ՀԱՊԿ-ից ասում են, որ չեն միջամտելու։ Հայաստանի իշխանությունները, չնայած հենց իրենք էին, որ չեն դիմել համապատասխան հոդվածով, շանտաժ պարունակող մեսիջներ են ուղարկում։ Անմիջապես տեղեկություն է տարածվում, որ Փաշինյանը այցելելու է Մոսկվա (ակամայից հիշեցի նախկինում «ներկաների» հեգնանքը երկրի ղեկավարների մոսկովյան հաճախակի այցերի շուրջ)։
Երեկ թելեգրամում գրել էի, որ օրակարգում առաջին հարցը Հայաստանում ռուսական զորքերի ընդլայնման հարցն է լինելու։ Այսօր էլ այդ մասին գրել էր «Ժողովուրդը»։
Ըստ իս, գործընթացը այնպիսի փուլում է, որ փաստացի մետրոպոլիա Ռուսաստանը իր դոմինիոնի տարածքում, բացի սեփական ներկայությունից, առանձնապես կարիք չունի լրացուցիչ ներգրավվածության։

Ի՞նչ է ստացվում.
🔲 Երկրի իշխանությունները թուրքական կողմնորոշում ունեն։
🔲 Հայաստանի սահմանների զգալի մասը կա՛մ պաշտպանված չէ, կա՛մ վերահսկվում է ռուսական ԱԴԾ սահմանապահների կողմից։
🔲 Արցախում ռուսական զորքեր են։
🔲 Երկրի բնակչությունը, որի նախնիները դարերով պայքարել են պետականության համար, որևէ էմոցիա չունի պետականության կորստի հանդեպ։
🔲 Ռազմական վերնախավը… ծաղրածուին հոտնկայս ողջունողից ի՞նչ վերնախավ։
🔲 Տնտեսական վերնախավը ինչպես եղել է մեծապատիվ աղա-մանր վաճառական, էդպես էլ մնացել է։ Մեծ հաշվով, 18-ի իշխանափոխությունը սոցիալ-աղանդավորական էր նաև էս խավի ջանքերով։

Արձանագրենք. մենք կամա թե ակամա կախված ենք Ռուսաստանից։ Իսկ թե այդ կախվածությունը որքան կխորանա…
Հայաստանի անինքնիշխանության և նոր ռուսականացման մասին

Հայաստանում ցանկացած ձախողման համար առանձին խմբերի մոտ մեղավորները տարբեր են։ Մեկի մոտ մեղավորը «նախկիններն են», երկրորդը առաջինի ագրեսիվությամբ մեղադրում է «անհայրենիք ժողովրդին», երրորդը՝ ռուսներին և կամ թուրքերին, գիտնական-չորրորդը՝ էլիտային։

Երբ խոսում ենք պետությունից, պիտի նախ հասկանալ, թե ինչի համար է այն մեզ պետք։ Գլոբալ առումով պետությունը, ինչպես և հնուշ ցեղը/տոհմը, ընդհանուր հակառակորդի/թշնամու դեմ հավաքական, միավորված պաշտպանվելու գործիք է։ Եվ որպեսզի պետությունը գոյատևի, այն հարատև պայքար պիտի մղի, առաջին հերթին, հանուն ռեսուրսների։ Շա՜տ վաղնջական ժամանակներից ցանկացած պատերազմի խնդիրը ռեսուրսներն են՝ լինեն բնական պաշարները, ջրային, մարդկային, թե տրանսպորտային։
Բայց որպեսզի էդ գործիքն անխափան աշխատի, պետք է սարքին լինեն դրա մեխանիզմները, օրինակ՝ «Կրթությունը=Տնտեսությունը=Բանակը»։ Այս երեքում առաջինի խնդիրը երկրորդի ճշգրիտ աշխատանքին նպաստելն է, վերջինի խնդիրն էլ՝ երկրորդի համար հնարավորինս շատ «шестеренка» (ռեսուրս) ապահովվելը կամ դրանք պաշտպանելը, որ երկրորդը անխափան աշխատի։
Ինչպես տեսնում եք, կենտրոնական դերն ամեն դեպքում տնտեսությանն է։ Իզուր չի, որ պետության ներսում ցանկացած ցնցումների, հեղափոխության խորքային պատճառը սոցիալականն է. այդպես էր նաև 2018-ին։ Թեև համակարգի մեջ այս երեքն իրար փոխկապված են և իրարից փոխկախված։
Մեր երկրում նշածս երեքից ոչ մեկն էլ չի սարքին չի եղել։ Եթե պետության կենսունակության համար բավարար հիմքեր չունես, դառնալու ես առավել ազդեցիկ մեկ ուրիշի վասալը։ Սա հին, բազմիցս ապացուցված իրողություն է։
Բողոքենք-չբողոքենք, փաստն այն է, որ հավաքական հայությունը սեփական պետության ամրության համար գործնականորեն և հետևողականորեն համակարգային քայլեր չի արել, այդ թվում՝ սփյուռքի մարդկային և ֆինանսական ռեսուրսների ճշգրիտ կառավարմամբ ներդրումներն ապահովվելու, տեղական մեծահարուստների (մեծապատիվ աղաների) գումարները մոլերից և (օնլայն-)կազինոներից հանելու և կրթության ու գիտության մեջ ուղղորդելու։
Ինչ վերաբերում է ռուսական ռազմական ներկայության ընդլայնմանը, դա անխուսափելի է, բայց նաև չի նշանակում, թե դա է փրկությունը։ Ինքնիշխանությունը կորցնելիս ի՞նչ էական է, թե ում առաջ ես վիզդ ծռում, եթե վիզդ միևնույն է՝ ծուռ է։
Հայոց լեզվի ու գրականության ընդունելության քննություններին մասնակցողների 46.9%-ը չի հաղթահարել անցողիկ շեմը (20-ից 8 բալ): Սա… սա կատաստրոֆա ա։
Ի՞նչ են դառնալու էդ 47%-ը։
Տաքսի՞ստ։ Մատնահարդա՞ր։
Չէ, կատաստրոֆա չի նրա համար, որ էդքան մարդ չի հաղթահարել շեմը։
Աղետ ա, որովհետև դպրոցներում բացարձակ չեն զբաղվում կրթությամբ։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Հայոց լեզվի ու գրականության ընդունելության քննություններին մասնակցողների 46.9%-ը չի հաղթահարել անցողիկ շեմը (20-ից 8 բալ): Սա… սա կատաստրոֆա ա։ Ի՞նչ են դառնալու էդ 47%-ը։ Տաքսի՞ստ։ Մատնահարդա՞ր։ Չէ, կատաստրոֆա չի նրա համար, որ էդքան մարդ չի հաղթահարել շեմը։…
Նախարարությունը պարզաբանում ա ներկայացրել, ըստ որի՝ էդ տվյալը վերաբերում էր միասնական քննության երկրորդ փուլին, որին մասնակցել էին 98 դիմորդ։ Իսկ առաջին փուլին հայոց լեզվի քննություն հանձնել էր 4005 դիմորդ, որից շեմը չի հաղթահարել 13%-ը։
Սփոփեցին :Դ շատ վատ չի, ուղղակի վատ ա։
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Նոր» ոստիկանները գործի մեջ. ինչպես որ երկրի վիճակը
Մինչ ԱՄՆ-ում պատրաստվում են պայքարել ներքին «չարի առանցքի» դեմ (սպիտակ ռասայի առավելությունը մնացածի հանդեպ համարվում է գլխավոր սպառնալիքներից), իսկ Ռուսաստանը փորձում է տեղավորվել չին-ամերիկյան «սառը» պատերազմով տրանսֆորմացվող աշխարհում գոնե երրորդ ուժի կարգավիճակի մեջ, Չինաստանը «մեկ գոտի, մեկ ուղի» տնտեսական գաղափարի իրագործման նպատակով բավական ակտիվ քաղաքականություն է վարում։

🔳 Նախ, մինչ թալիբները Մոսկվայում խոստացել են «պայքարել «ԻՊ» և նարկոթրաֆիկի դեմ (ըըը) և չսպառնալ ՀԱՊԿ անդամ միջինասիական երկրներին», ՉԺՀ-ից այց են նախապատրաստում Աֆղանստան առաջիկա շաբաթվա ընթացքում։

🔳 Չինաստանին թալիբները համարում են գործընկեր բարիդրացիական պետություն։ Ինչը բնական է, քանի որ երբ խոսվում է ՉԺՀ մասին, առաջին ասոցիացիան տնտեսական ներդրումներն են։

🔳 Չինաստանին էլ թալիբների բարեկամությունը խիստ անհրաժեշտ է, որովհետև թշնամանքի պարագայում թալիբները կարող էին սպառնալ «մեկ գոտու» անվտանգությանը։

🔳 Չինացիները խնդիրն այժմ ամեն կերպ ապահովագրելն է իրենց տնտեսական շահերը ցանկացած սպառնալիքից։

🔳 Ընդ որում՝ այս նպատակով նրանք բանակցելու են բոլորի հետ։ Օրինակ, ՉԺՀ դեսպանը հանդիպում է ՀՀ երրորդ նախագահին, ով հետո նաև կուսակցության շրջանակում մասնակցում է ՉԿԿ նախաձեռնած գագաթնաժողովին, զուգահեռ չինացիները պայմանավորվածություններ են ձեռք բերում Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

🔳 Ցավոք, իհարկե, մեր պարագայում հազիվ թե ներկա փուլում որևէ առարկայական առաջընթաց գրանցվի։ Եվ դրա պատճառներից մեկն էլ այն է, որ այս պահին Հայաստանի սուբյեկտայնությունը բառացիորեն Մոսկվայում է։ Հայաստանի շահերը, առանց այդ էլ սեփական իշխանությունների ջանքերով, առանձնապես մանևրելու տեղ չունեն, ներկա պայմաններում՝ առավել ևս։
Ժամանակն ա Արմենպրեսը վերանվանել «Ասֆալտպրեսս».
— Կուզեիք ինքնիշխան չլինեիք, բայց սիրուն ասֆալտ լիներ։
— Այո՜։
— Կուզեիք ինքնիշխան չլինեիք, բայց հպարտ ապուշ լինեիք։
— Այո՜։
Արագածոտնի մարզում ճանապարհին յանդեքսի հավելվածներից էի որոնում։ Գուգլն էլ երևի, քանի որ արդեն էլ չի կողմնորոշվում Հայաստանի սահմանները որտեղով են անցնում, լոքեյշընները խառնել ա, ու թուրքերեն ա արդեն առաջարկում :Դ
Կրեմլի կայքում հրապարակվել է ՌԴ նախագահ Պուտինի հոդվածը Ուկրաինայի մասին։ Ավելի ուշ առանձին կետերով կանդրադառնամ։
Ֆեյսբուքի ֆիդի սքրոլից հետո պատրաստվում էի արդեն խոստացածս Պուտինի նամակին անդրադառնալ, ու հանդիպեցի էս նկարին։
Տեղադրողը գրել է, որ նկարում մարդիկ Իրանից եկողներից են։ Վերնաշապիկի վրայի դրոշից կարելի է ենթադրել, թե որ շրջանից են։ Իհարկե, կարող են և սովորական քաղաքացիներ, բայց և կասկած չունեմ, որ սրանց մեջ կան նաև այլ նպատակով Հայաստան ժամանողներ։
Էս ամենն էն մասին է, որ պետք չէ կարծել, թե պատերազմից հետո ամեն ինչ վերջացել է։ Թշնամին դեռ աշխատում է, մենք դեռ թմբիրում ենք։