Ալբերտիչ | հեղինակային ալիք
409 subscribers
354 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
加入频道
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հերթական չինական տեխնոլոգիական հրաշքը։ 140մ բարձրության վրա 100մ երկարություն ունեցող կամուրջը կառուցվել ա Չժեցզյան նահանգում երեք տարի՝2017-2020թ.:
Առավոտ կանուխ ձեզ բերել եմ հետաքրքիր թելեգրամ ալիքների ցանկ՝ ամենատարբեր թեմաներով։

1) https://yangx.top/indigobranding - բրենդինգի մասին հետաքրքիր ինֆոներն էստեղ։

2) https://yangx.top/varuzhandragoman - արևելագիտության մաստեր-կլասս։

3) https://yangx.top/hrantbek - Հրանտ Մելիք-Շահնազարյանի թելեգրամ-ալիքը։

4) https://yangx.top/Arm_Iranologists - Իրանի մասին արդիական թեմաներով իրանագետների ալիքը։

5) https://yangx.top/Insight_analytical_center - տարածաշրջանային, աշխարհաքաղաքական թեմաներով անդրադարձերը «Հայացք» վերլուծական կենտրոնի ալիքում։

6) https://yangx.top/Pakagits - «Փակագիծ» վերլուծական կենտրոն։

7) https://yangx.top/vazgen_torosyan - Վազգենը սովորաբար տարբեր թեմաների ա անդրադառնում։

8) https://yangx.top/elbakyan_edgar - Էլբակյանի օրագիրն ա, որտեղ անողոք պայքար ա պրոադրբեջանական իշխանությունների ու ադրբեջանական քարոզչության դեմ։

9) https://yangx.top/MotherSee - Մայր Աթոռի ալիքը։

10) https://yangx.top/bdg_trainings - թվային մարքեթինգի մասին։

11) https://yangx.top/mediamagam - մեդիամագ, եթե ժամանցային նյութեր եք փնտրում։

12) https://yangx.top/armcomedynow - արմքոմեդին։

13) https://yangx.top/sainttwinsdetectivearmenia - եթե սիրում եք դետեկտիվ խաղեր՝ բաժանորդագրվեք իրենց թելեգրամ ալիքին։

14) https://yangx.top/arvestanots - հրավիրում են արվեստով լուսավորվելու։

15) https://yangx.top/RoadTrafficSafetyandControl - ճանապարհային երթևեկության շուրջ։

16) https://yangx.top/razminfo - Ռազմինֆոյի նորությունները։
Ալբերտիչ | հեղինակային ալիք pinned «Առավոտ կանուխ ձեզ բերել եմ հետաքրքիր թելեգրամ ալիքների ցանկ՝ ամենատարբեր թեմաներով։ 1) https://yangx.top/indigobranding - բրենդինգի մասին հետաքրքիր ինֆոներն էստեղ։ 2) https://yangx.top/varuzhandragoman - արևելագիտության մաստեր-կլասս։ 3) https://yangx.top/hrantbek - Հրանտ…»
Ինձ ֆեյսբուքի ֆիդում հաճախ են հանդիպում գովազդներ, որոնց համար ես պոտենցիալ լսարանի չափանիշներին չեմ համապատասխանում՝ տարիք, սեռ, աշխարհագրություն, հետաքրքրություններ ևն։
Վստահ եմ որպես թիրախային լսարան շատերդ եք բախվել էս խնդրին։ Սա գալիս ա երկու բանից. ա) ծառայություն մատուցող էջերով չեն զբաղվում պրոֆեսիոնալները (SMM-մասնագետները), բ) զբաղվողներն իրենց կոչում եմ SMM-մասնագետ, բայց իրականում էջ վարող են։ Արդյունքում նման ձևով էջերի կառավարումը անարդյունավետ ա ռեսուրսների ծախսման տեսանկյունից։ Եվ սա մեր երկրում համատարած բնույթ ունեցող երևույթ ա։ Ցանկացած բան, որով զբաղվում եք, զբաղվե՛ք սիրով ու ամենայն պատասխանատվությամբ մոտեցեք ձեր գործին։ Մի՛ խնայեք ժամանակ ու ռեսուրս, եթե ձգտում եք հաջողության հասնել։ Կներեք, մի քիչ լայֆքոուչինգի ստանդարտ տեքստ հնչեց, բայց մեզանում էդ քաղաքական պայքարից զատ պետք է շատ համառ կերպով պայքարել ալարկոտության ու անպատասխանատվության դեմ։ Համընդհանուր հաջողությունը այ էդ երկու փոքր, աննշան թվացող բաներից ա սկիզբ առնում։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
15 վայրկյան, թե ինչպես կայծակից հետո մայրաքաղաքի տարբեր հատվածներում հոսանքն անջատվեց։
Միջազգային հարաբերությունների համակարգը փոխվում է։ Սա փաստում են նաև Արևմուտքում։ «Լիբերալ արժեքների» քարոզչությամբ ժողովրդավարության տարածումը՝ որպես միաբևեռ աշխարհում իր ազդեցության հիմնական գործիք օգտագործող ԱՄՆ-ի ազդեցությունը աստիճանաբար նվազում է։ Ըստ «Գերտերությունների նոր համերգ» հոդվածի հեղինակներ Ռիչարդ Հաասի և Չարլզ Կուպչանի շուրջ 200 տարի Արևմուտքի՝ նախ, PAX BRITANNICA, այնուհետև՝ PAX AMERICANA, գերիշխանությունը նվազում է։ Հոդվածի հեղինակների հավաստմամբ՝ գերտերությունների կոնցերտը պետք է կրի զուտ խորհրդատվական, այլ ոչ թե որոշում կայացնող մարմնի բնույթ՝ վերջինը թողնելով նման գործառույթներ ունեցող ավանդական կառույցներին, ինչպես օրինակ՝ ՄԱԿ։
Ես կարող էի այստեղ գրել, թե որքան կարևոր է վերոնշյալ համատեքստում Հայաստանի համար ընկալելը սեփական տեղն ու դերը նոր ձևավորվող (իրականում՝ հին մոռացված) համակարգում, սակայն մանկապարտեզից անմիջապես պաշտոն ստացած անձանց իշխանության պայմաններում այդ կարևորության մասին զրույցները սովորական կենացներ են, ոչ ավելին։

Ամերիկացի միջազգայնագետների հոդվածը՝ ռուսերեն.
https://bit.ly/3fcZw7n

և անգլերեն.
https://fam.ag/3ff6EAs
Այ էսպիսի մազալու բաներ…
Էս տարի ռուս տուրիստների կյանքն էլ կյանք չի 😀
https://yangx.top/times_am/1034

Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները։
«Մեր տեղեկություններով, հայկական կողմը համաձայնել է ինչ որ զիջումների գնալ: Բանակցությունների ընթացքի մասին կտեղեկացնենք ավելի ուշ», — գրում է լրատվամիջոցը:
Ես կողմ եմ ցանկացած նախաձեռնության, որը միտված է մեր քանդված կրթական համակարգի ճաքերը որոշ չափով փակելուն։ Օրինակ՝ մենթորական ծրագրերին (էդպիսի ծրագրեր պիտի հենց պետության կողմից ներդրվեին կրթական համակարգում 10-15 տարի առաջ)։ Ցավոք, էդպիսի ծրագրերն էլ ապակենտրոնացված, չհամակարգված ու մոդայի ուժով սնկի պես աճող են։ Ինչևէ, կան, և դա ողջունելի է։ Բայց այ Վահան Քերոբյա՞նը, ով նույնիսկ որպես բիզնեսմեն միանշանակ չի ընդունվել ու չի կարող էլի մենթոր կամ role model լինել… Լավ, գոնե կարող էր գործարարության մասով մենթոր լինել, ոչ քաղաքականության էլի։
Forwarded from Mediaport
‼️ ՀՐԱՏԱՊ. Սիսիանում ևս կրակոցներ են հնչել, վիրավորներ կան

Քիչ առաջ Սյունիքում՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից կրակոցներ են հնչել, կան վիրավորներ։

Hraparak-ը տեղեկությունը փորձել է ճշտել ՊՆ-ից, փոխանցել
են, որ քիչ անց այդ թեմայով հաղորդագրություն կտարածեն։
Irakanum.am-ը գրել ա, որ հողմային էլեկտրաէներգիա արտադրող «Զոդ ուինդ» ընկերությունը դատի ա տվել ՀՀ կառավարությանը՝ բիզնեսի շահերը չպաշտպանելու համար (երբ ադրբեջանցիներն, առանց խոչընդոտի, մուտք էին գործել Սոտքի հանքի տարածք, որտեղ էլ ընկերության հողմակներն ու այլ շինություններն էին)։ Ընդհանուր առմամբ, պահանջում են 5մլն դոլարի վնասի փոխհատուցում։ Հետաքրքիրն էն է, որ մի քանի անգամ դիմել են կառավարություն, բայց բնականաբար արձագանք չի եղել։
Փաստացի. Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունն ի վիճակի չէ (կամ գիտակցաբար անգործության է մատնված) պաշտպանելու ո՛չ քաղաքացիների, ո՛չ բիզնեսի շահերը, ո՛չ էլ պետական սահմանները։ Այլ երկրներում սա, նվազագույնը, անհապաղ հրաժարականի հարց կդառնար, Հայաստանում արտահերթ ընտրություններով վերարտադրվելու և կապիտուլացիոն կառավարությանը լեգիտիմացնելու հարցն է քննարկվում…
Ինչպիսի՞ Հայաստանում եք նախընտրում ապրել
Final Results
100%
Անվտանգ
0%
Բարեկեցիկ
Ալբերտիչ | հեղինակային ալիք pinned «Ինչպիսի՞ Հայաստանում եք նախընտրում ապրել»
Վաղը մեր «Հայկական նախագիծ» կազմակերպության թիմով գնում ենք Սարդարապատ` նշելու պետության տոնն ու միասին քննարկելու դրա կարևորությունն այսօրվա համար: Ճանապարհին այցելելու ենք նաև մեր պետության հիմնադիր Արամ Մանուկյանի շիրիմը։
Եթե ուզում եք միանալ մեզ, անցե՛ք կից հղումով՝ https://school.armenianproject.com/2021/05/26/sardarapat103/:
Մեզ հետ կտանենք։