Ալբերտիչ | հեղինակային ալիք
409 subscribers
354 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
加入频道
Սովորաբար (հավանաբար խորհրդային վարագույրների ազդեցությամբ) երբ բախվում ենք հայաստանյան իրականության մեջ բազմաթիվ խնդիրների, մեր պատկերացմամբ դրանք զուտ ներհայկական, միայն մեզ բնորոշ խնդիրներ են։ Ես էլ բերել եմ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սոցիոլոգիայի ինստիտուտի անցկացրած հետազոտությունը երիտասարդության շրջանում։ Վստահ եմ, որ մեր երիտասարդության շրջանում էլ պատկերը վերջին մի քանի տարիների կտրվածքով չի տարբերվում։
✓ հարցվողների 59.7%-ը երկրի ներսում իրավիճակը համարում են լարված և ճգնաժամային, 12.4%-ը՝ կրիտիկական, պայթյունավտանգ։ Վաղվա օրվա հանդեպ վստահություն ունեին հարցվողների 12.4%-ը
✓ Գնաճ, կենսամակարդակի նվազում, բնակարանային պայմանների բարելավման անհնարինություն, կոմունալ վարձերի աճ. էս խնդիրները նշել են հարցվողների գրեթե կեսը (55.6%, 48.5%, 47.1%): Ուկրաինայի/Դոնբասի խնդիրը հետաքրքրում էր հարցվողների միայն 3.8%-ին (բարև Արցախի, անվտանգության հիմնախնդիրներին):
✓ 56.6%-ը համարում էր, որ «էական չի, թե որ կուսակցությունը կգա իշխանության, հասարակ մարդու կյանքում ոչինչ չի փոխվելու» (ի՜նչ նման ենք, չէ՞):
✓ 18-24 տարիքային խմբի հարցվողների միայն 27.7%-ն է կարծում, որ Ռուսաստանի հիմնական սպառնալիքները դրսից են, 25-29 տարիքային խմբի դեպքում՝ 32.9%-ը։
Ցեղասպանությունը վերապրածների վկայությունների էս եռահատորյակից, իմ համոզմամբ, պետք ա լինի ցանկացած հայի տանը։ Կարդալ ու վերապրել նրանց վերապրածը։ Բայց կարդալ ոչ թե ընդհանրապես պատմությունը լավ իմանալու համար, այլ ընկալելու, թե ինչ ասել ա, չպաշտպանված լինելով, թուրքերի հետ ապրելը։ Վրեժխնդիր լինելը չի նշանակում դիմացինին սպանելու ոգով լցվել։ Ամենևին։ Վրեժխնդիր լինելու առաջին պայմանն ավելի ուժեղ դառնալն ա։ Վիզը ծուռ զոհի կերպարից դուրս գալը։ Հակառակ պարագայում կիսատ մնացած ցեղասպանությունն ամեն գնով ավարտին են հասցնելու։ Մի բան, որ արվում ա վերջին երեք տասնամյակում։ Մեզ կոտորում են, մեր հանդեպ ատելություն են սերմանում, իսկ մենք կուչ եկած խաղաղ համակեցությունից ենք խոսում։ Եթե ուժեղ չես, ոչ ոքի պետք չես։ Էդպես ա թե՛ միջանձնային, թե՛ միջազգային հարաբերություններում։
Forwarded from Elbakyan's diary
image_2021-04-25_19-21-50.png
60.4 KB
ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶ ԿԱՄ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

• Ես ունեմ տեղերից ազգագրական դիտարկումներ, թե ինչպես են կապիտուլյանտի էմիսարները, զինված արևմտյան քարոզչական գործիքակազմով, մարզերում տարածում հակառուսականություն։

• Այժմ, սակայն, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում նմուշ համացանցից։ Ծայրե ի ծայր հորինված պատմություն՝ սենսացիայի և կոմիկսի ժանրում (սա տեխնոլոգիական հնարք է, որ գրավում է ընթերցողի ուշադրությունը), որ նպատակ ունի տպավորություն ստեղծել, թե «ռուսները թալանում են խեղճ հայերին»։ Ուշադրությո՛ւն դարձրեք «Հանրային խորհուրդ» կոչված վաղուց չգո կառույցի ղեկավարի նախօրոք պատրաստված սադրիչ մեկնաբանությանը։

• Հայաստանի օկուպացիան դերակատարային առումով իրականացվում է 3 մակարդակով՝ վերից վար՝ հավաքական արևմուտք կամ եվրոատլանտյան աշխարհ, որ նպատակ ունի մաքսիմալ թուլացնել հայոց ազգային էլիտան («նախկիններ») և Հայաստանը պոկել Ռուսաստանից, ապա՝ թյուրքական աշխարհ, ապա արդեն՝ տեղական կոլաբորացիոնիստներ՝ հանձին կապիտուլյանտի։
#էժան_բանան
Ամեն ինչ արժեզրկելու գործը հաջողած իշխանությունները լավագույնս գլուխ են հանում ցանկացած ուշադրության արժանի թեմա կոծկելու ամենապրիմիտիվ, ոչ բովանդակ և էժանագին թեմայով։ Օրինակ, ասպարեզ են բերում որևէ պատգամավորի, ով արտահայտում ա ամենահիմար միտքը, որին անդրադառնալը էլ ավելի հիմարություն ա, բայց քանի որ մենք ապրում ենք «լայքահավաք» իրականության մեջ, խայծը մշտապես բռնում ենք։ Օրինակ, Հակոբյան Հրաչի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի չկայացած բռնցքամարտի թեման աչքաթող արեց Սյունիքի սահմանապահ հատվածում ադրբեջանցիների կողմից հայ հովվի առևանգելու փորձի մասին տեղեկությունը։ Ալիևյան ընտանիքի լուսանկարը Սոսիների պուրակում առավել քննարկելի թեմա էր, քան այն, որ Մարտակերտի շրջանում ադրբեջանցիները 370մ առաջ են տվել դիրքերը։
Էսպիսի օրինակները շատ են։ Ու «էժան բանանի» ռազմավարությունը անվրեպ աշխատում ա, որովհետև քաղցր ա խայծը «սռաչ բռնելու»։
https://bit.ly/3gILoUU

«Հեղափոխությամբ» ոգևորված հայրենադարձն ընկել ա «հեղափոխական» ՊԵԿ-ի թակարդը։ Շատ թավշյա մի պատմություն։
Նախորդ տարվա ավարտին Մոսկվայում Քարնեգիի կենտրոնի հրապարակված հոդվածը «Կոլեկտիվ Պուտինի» մասին բավականին ընդհանրություններ ունի հայաստանյան իրականության հետ։ Օրինակ, մեր մոտ ժամանակին նույն սկզբունքով էլ Սերժի հավաքական կերպարն էր։ Ընդ որում՝ եթե Ռուսաստանում, ըստ հոդվածի, «հավաքական Պուտինը» դեռ չի հասել կենցաղային հարցերի մակարդակի, ապա մեր մոտ «հավաքական Սերժը» գրեթե ամենուր էր՝ գլոբալիստական խաղերից, մինչև մանր բիզնեսում փայ խլելու թեմաներ (էս վերջինում «հավաքական Սերժի» առանձին մաս էր դառնում «Սաշիկը»)։ Հայաստանում մեկ անձի շուրջ կենտրոնացած համակարգը, որքան էլ տարօրինակ չի, փոխանցվել ա «բռնատիրական Սերժից» «ժողովրդավարական իրենցքայլականին»։
Ընդհանուր առմամբ, նախորդ տարիներին Հայաստանի իշխանական համակարգի տրանսֆորմացիայի մասին էս հոդվածից երեք կետ առանձնացնեմ՝
1) «Коллективный Путин не способен брать на себя политическую ответственность, потому что она подразумевает ориентированность на социальные настроения, на легитимность снизу, а в нашем случае она исключительно президентская. Замкнутый на себя, не подконтрольный и не подотчетный никому аппарат учится действовать от имени воображаемого Путина»։
2) «В новом году, независимо от формальных решений, Путин фактически будет уходить – дальше устраняться от рутины, делегировать решения окружению, закрываться от мелких проблем. Окружение будет отвечать взаимностью, выстраивая свое взаимодействие с президентом на базе трех задач – обеспечение психологического комфорта президента, демонстрация полной подконтрольности ситуации и бесконечные доклады о беспрецедентных успехах»։
3) «Путин будет все больше выглядеть фигурой отстраненной и слабоинформированной, одновременно вырастет активность бюрократии всех уровней, формальные и неформальные правила девальвируются, хаотизируя государственную политику в целом. На практике это будет означать противоречащие друг другу решения, новые потоки шокирующих законодательных инициатив, нарастающую самодеятельность силовиков и радикализацию повестки»։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Իրականում մազալու ա, իհարկե, երբ Բաքվում են այլոց անվանում «մարդասպան», «սատանա» ևն, բայց ես այլ բանին անդրադառնամ։ Սա կարծես թե տարածաշրջանում թվով երկրորդ հակառուսական ցույցն ա, երկրորդը՝ Բաքվում։ Հաշվի առնելով երկիրը՝ բնական ա, որ իշխանական հովանավորչությամբ ցույց ա։ Ընդհանուր տենդենցները, այդ թվում՝ Հայաստանում վստահաբար սպասվելիք նմանօրինակ ցույցերը, վկայում են, որ, չնայած այստեղ ՌԴ զորքերի առկայությանը, մեծ հաշվով, Ռուսաստանը կորցրել ա իր ազդեցությունը տարածաշրջանում։ Ի վերջո Ռուսաստանի համար միակ տարբերակը «ավանդական սապոգն ա», որովհետև այլ ռեսուրս չունեն։ Իսկ դրա կիրառումը քիչ հավանական եմ համարում։ Ըստ այդմ՝ էս տեմպերով Ռուսաստանին սպառնում ա բոլշևիկյան առաջին շրջանը, երբ հեղափոխությունից հետո մի քանի տարով դուրս էին մնացել տարածաշրջանից։
Ալբերտիչ | հեղինակային ալիք pinned «https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfcBP0IF8au06obaELa0J7GF46_F4Wq0ux04DBvu6h0Qp8zSQ/viewform?usp=sf_link Ընկերներ, ժամանակ գտնեք, խնդրում եմ, էս հարցումը լրացնել։»
Forwarded from Арабика
​​Arab Barometer выпустили результаты опросов жителей шести арабских стран относительно того, чью политику они одобряют больше всего: Хаменеи, Эрдогана или Мухаммада ибн Салмана.
https://bit.ly/3u9V4LQ

Քանի դեռ կապիտուլյանտը անիմաստ ելույթներով այսօր իր վրա է սևեռելու «սռաչասեր հայժողի» ուշադրությունը, աշխարհում տեղի են ունենում պրոցեսներ, որոնց հանգուցալուծումից նաև կախված է հայոց ինքնության ճակատագիրը։
Սրա մասին քանիցս եմ ասել. Հայաստանի ապագան անուղղակիորեն կախված է համաշխարհային հեգեմոնիայի համար ԱՄՆ-Չինաստան հակամարտության շրջանակում ռուսական և թուրքական գործոնների առճակատման արդյունքներից։
https://bit.ly/3tj0SRS

Ամեն կերպ այս կամ այն միջազգային համակարգերից տարանջատվելու ռուսաստանյան փորձերը հիմա էլ հասան բանկային SWIFT-ին։ Թե որքանով կհաջողվի, այլ հարց, բայց էն, որ ԱՄՆ-ի միակենտրոն «գլոբալիստական» էքսպանսիային այլ ուժային կենտրոնները (Ռուսաստանը՝ ոչ էնքան հաջող, Չինաստանը՝ շատ ավելի հաջող կերպով) հակադրվում են իրենց սեփական համակարգերի ներդրմամբ։ Էս տեսանկյունից, որքան մեծանա ամերիկյան էքսպանսիային հակազդեցությունը, էնքան այն բառացիորեն կվերադառնա Մոնրոյի դոկտրինին՝ սահմանափակվելով պանամերիկյան տարածաշրջանով։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իմ մանկությունն անցել ա սովետական ու դիսնեյական մուլտերի միքս «մշակութային էքսպանսիայի» ազդեցությամբ։ Էս վերջերս ուշադրություն դարձրի, որ Դիսնեյի մուլտերն էդքան ազդեցիկ չեն։ Ասենք, ցանկացած սովետական մուլտ, որ դեռ փոքրուց տեսել եմ, նվազագույնը՝ մեղեդին տպավորել ա։ Միևնույն ժամանակ մեկ-մեկ հիմիկվա արևմտյան մուլտերը, որ նայում ես, որոնք կլանում են էդ երեխեքին, չնայած մեծ առումով անիմաստություն են, հասկանում ես, թե ինչ ա նորմալ, որ տիկտոկը թրենդ ա մեր օրերում։
Հայկական մամուլը գրեթե չանդրադարձավ այն փաստին, որ վերջին օրերին Սաուդյան Արաբիան փակեց իր երկրի տարածքում գործող 8 թուրքական դպրոցները, իսկ երկու երկրների միջև առևտրային համագործակցությունը սաուդների կողմից ավելի դաժան կերպով արգելակվեց՝ կրճատվելով ավելի քան 90%-ով։ Այս գործողություններից հետո Թուրքիայի ԱԳ նախարարը ստիպված է մեկնել Ս.Արաբիա՝ փորձելով մեղմել կոնֆլիկտը։
Այս լուրը ոչ միայն Մերձավոր Արևելքում ուժի ցուցադրության՝ որպես միակ աշխատող գործիք ընդգծելու համար եմ բերում, այլև ևս մեկ կորցրած հնարավորության մասին խոսելու։
Եթե Հայաստանում լիներ ազգային իշխանություն, այլ ոչ թե թուրքամետ օկուպացիոն ռեժիմ, ապա առնվազն նոյեմբերի 10-ից սկսած Հայաստանի Հանրապետությունն արդեն ռազմաքաղաքական բնույթի մի քանի պայմանագիր կնքած կլիներ երեք երկրի՝
- Իրանի,
- Սաուդյան Արաբիայի,
- Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։
Հաշվի առնելով այս երեք երկրներից Հայաստանին եկող պարբերական ազդանշաններն ու համագործակցության ձևաչափերի խորացմանն ուղղված ուղերձները՝ մենք դեռ հետաքրքիր ենք տարածաշրջանում Թուրքիայի ակնհայտ ծավալապաշտական քաղաքականության դեմ հանդես եկող պետություններին։ Միևնույն ժամանակ՝ այս երկրների հետ հարաբերությունների խորացումը մեր պետության անվտանգային և տնտեսական միջավայրը բարելավելու եզակի իրական հնարավորություններից է։
Բայց այդ և այլ հնարավորություններ իրականություն չեն դառնալու, քանի որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունը ոչ միայն ունակ չէ անել այդպիսի լուրջ քայլեր, այլև չի ցանկանում։ Չի ցանկանում, որովհետև կապիտույլանտ է, տգետ ու փաստացի թուրքամետ՝ պատրաստ թշնամու առջև մշտապես ծնկի եկած մնալու։
Հենց սա է պատճառը, որ, օրինակ, օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները ոչ միայն որևէ քայլ իմ նշված ուղղությամբ չեն պատրաստվում անել, այլև հակառակը։ Նրանք հետևողականորեն քանդում են Երևանի պետհամալսարանը, որի պատերի ներքո է գործում Հայաստանի ամենապետականամետ ինստիտուտներից մեկը՝ Արևելագիտության ֆակուլտետը, որում դասավանդող մասնագետները շատ լավ գիտեն տարածաշրջանային իրողությունները և բոլոր իմաստներով խանգարում են թուրքամետներին մինչև վերջ հանձնվել Թուրքիային։ Փոխարենը ուժեղացնելու մեր պետության դիմադրողականությունը՝ մենք տեսնելու ենք չիջում բոլոր հարցերում՝ հանուն սեփական իշխանության։
Ու Աստված մի՛ արասցե, եթե այս օկուպացիոն ռեժիմը իր պարագլխի ղեկավարությամբ շարունակի պաշտոնավարել։ Այդ դեպքում, մեծ հավանականությամբ, ոչ շատ հեռու ապագայում մեր քաղաքների դպրոցների վրա էլ կհայտնվի այն նույն պաստառից, որ տեսնում եք կից նկարում ու որի վրա գրված է «Երջանիկ է նա, ով թուրք է» (Ne mutlu türküm diyene)։ Այսպիսի պաստառներ են փակցված այսօր Պոլսի հայկական բոլոր դպրոցներում, որոնց թիվը գնալով պակասում է։

#հակաՀայաստան #սյունիքիսպառնալիքը #սարդարապատ2
Վահագնը Դիլբարյան գրել ա «մեկ մասնագիտություն» հասկացության հնանալու մասին։ Որպես մարդ, ով ունի առնվազն 3-4 մասնագիտության գիտելիքներ ու հմտություններ ընդգրկող պաշար, պիտի հավաստեմ, որ դիտարկումը ճիշտ ա։ Դա առավել, քան ճիշտ ա հատկապես մեր՝ փոքր հայաստանյան իրականության պայմաններում։ Մենք ապրում ենք տեխնոլոգիական դարաշրջանում, երբ դու, բացառությամբ մատների վրա հաշված մի քանի ոլորտների, աշխատանք ունես, եթե տիրապետում ես տեխնիկական հմտությունների, ինչպես օրինակ՝
1) word և excel,
2) ճիշտ գուգլելու ունակություն։
Հայաստանում կրթության ոլորտը մի քանի տասնամյակ ետ ա տնտեսության տենդենցներից, դրա համար համակարգը պատրաստում ա մասնագետ, ով էլ ավարտելիս հայտնաբերում ա, որ.
ա) մի տեղի համար կա 10 մասնագետ,
բ) իր ակադեմիական կրթությունը չի բավարարել գործատուին անհրաժեշտ հմտություններ ձեռքբերելու պայմանը։ Երկրորդ կետը վաղուց լուծում ունի, անունը՝ «ինթերնշիփ»։
Բայց մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ գործատուն բարձր վարձատրության դիմաց պահանջում ա աշխատանքային փորձ, իսկ աշխատանք փնտրողը կրթություն ստանալուն զուգահեռ չի ձգտում էդ փորձի համար անվճար աշխատելու իր ոլորտում։ Էս ամենի մեջ ձևավորվել ա զանգված, որը չունի մասնագիտական որակներ, բայց ունի ամբիցիաներ։ Իսկ գործատուին պետք են որակները։ Գործատուն էլ, իր հերթին, հաշվի առնելով կրթական համակարգի անկարողությունը՝ իր համար մասնագետների պիտի փնտրի ոչ թե աշխատանքի հայտարարությունների կայքում, այլ արդեն դպրոցում։ Գործատուն պիտի գտնի էնտեղ պոտենցիալ որակներ ունեցողին ու ուղղորդի (սրան էլ «պռադվինուտի-ինտելեկտուալ» բառամթերքի սիրահարներն ասում են՝ մենթորշիփ):

Դիլբարյանի գրառումը՝
https://www.facebook.com/story.php?story_fbid=4316557438396410&id=100001265897283
Ֆեյսբուքում սա sponsored ա դրած։ «Դառնալ անկախ լրագրող»։ Լրատվականի անունը՝ newsinfo.am, թույլ ա տալիս կարծելու, որ սա կոնկրետ լրատվական կայք ա։ Էն, որ ԶԼՄ-ն անկախ չի նույնիսկ «ամենաժողովրդավարական ամենաբաստիոն» ԱՄՆ-ում, վստահ եմ, ոչ ոքի համար էլ գաղտնիք չի։ «ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՂ». Հայաստանում քաղաքական լուրեր լուսաբանող, հրատարակող, վերատպող ցանկացած լրագրող անկախ չի, որովհետև չկա նաև անկախ ԶԼՄ։ Անկախ ինչ-որ առումով կարող են կոչվել բլոգերները, դա էլ վերապահումով։
Ինչ-որ լրատվական տեղեկություն ա տարածել, թե իբր Իշխանասարի ուղղությամբ մարտեր են ընթանում։ Մի կողմ թողնենք դեռ լուրի իսկությունը, նայենք քարտեզին։ Օպլյա… Իշխանասար-Սիսիան-Նախիջևան։ Հասկանու՞մ եք, թե ինչ ա տեղի ունենում, եթե մի հատ «միջանցք» էլ էդ ուղղությամբ ա «ապաշրջափակվում»։ Էդ կերպով «տարածաշրջանային ուղիների ապաշրջափակմամբ» շրջափակման մեջ ա հայտնվում Սյունիքի մարզը։